Բրիտանական Sky Sports-ի փոխանցմամբ, «Լիվերպուլն» առավել քան մոտ է Վուլվզի առաջատարներից մեկի՝ Դիոգո Ժոտայի տրանսֆերը ձեռք բերելուն:
«Մերսիսայդցիները» տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 35 մլն ֆունտ: Տրանսֆերը կարող է ավարտին հասցվել արդեն վաղը: Ժոտան այժմ չի մարզվում Վուլվզի հետ: Տրանսֆերի մեջ, 10 մլն ֆունտի դիմաց կարող է ներառվել «Լիվերի» պաշտպան Կի-Յան Հյուվերին:
«Լիվերպուլն» այսօր մեկ տրանսֆերի մասին հայտարարել է: Կլոպի թիմը ձեռք է բերել Մյունխենի «Բավարիայի» արդեն նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի տրանսֆերը: