«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը մեկնաբանել է ԱՊԼ 1-ին տուրում «Լիդսի» դեմ տարած 4-3 հաշվով հաղթանակը։ Լիվերպուլցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մոհամեդ Սալահը։
«Սալահը քաղցած է։ Նա մրցաշրջանը քաղցած է սկսել, դրա համար էլ ուրախ եմ, որ հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Նա թիմի համար շատ կարևոր է։ Գոլերը նրան վստահություն են տալիս ու մյուս խաղացողներին մոտիվացնում են, որ ավելի շատ աշխատեն։
Հարձակման գծում մեզ մոտ շատ որակյալ ֆուտբոլիստներ են խաղում։ Լավ սկսեցինք, բայց դեռ աշխատելու տեղ ունենք։
«Լիդսը» լավ թիմ է, քաջ։ Նրանք մեր գործը բարդացրին։ Բայց, կարծում եմ, ամեն դեպքում նրանց համաև ավելի դժվար էր»,- Ալիսոնի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։