«Բարսելոնան» մտադիր է 2020 թվականի ամռանը տրանսֆերային ձեռքբերումների միջոցով ուժեղացնել աջ պաշտպանի և կենտրոնական հարձակվողի դիրքերը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը տրանսֆերային երկու նոր թիրախ ունի։ «Բարսելոնան» ցանկանում է գնել «Բավարիայի» պաշտպան Յոշուա Կիմիխին և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։
Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» նաև այլընտրանքային տարբերակներ ունեն ի դեմս «Լեյպցիգի» պաշտպան Լուկաս Կլոստերմանի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։