#փյունիկ — Armsport.am

Մրցավարական աղմկոտ որոշումներ, չեմպիոնական պայքար, Միրանյան. ՀՊԼ 28-րդ տուրի հետքերով
ID Bank Պրեմիեր Լիգայում անցյալում մնաց 28-րդ տուրը։ Մրցաշրջանի ավարտին գնալով ավելի քիչ տուր է մնում, սակայն խաղից խաղ չեմպիոնական պայքարն է՛լ ավելի է սրվում։ Յուրաքանչյուր հանդիպում և միավոր ունի կենսական նշանակություն։ Ոսկե մեդալների համար մրցավազքին մասնակցում է 3 թիմ։ Ասել, թե մնացածը զուտ դիտորդ են, ճիշտ չի լինի։ Միևնույն ժամանակ հենց մյուս թիմերի տրամադրվածությունից է կախված՝ ով կդառնա Հայաստանի այս տարվա չեմպիոն։ Իսկ եթե հաշվի առնենք, որ առաջատար եռյակից դուրս գտնվող թիմերը հիշեցնում են կամակոր երեխաների ու ամեն պահի կարող են փոխել իրենց տրամադրությունը, ապա չեմպիոնական ինտրիգը կպահպանվի, գուցե, մինչև վերջին տուրը։

Անկոտրում «Վանը», համառ «Նոան» ու էլի Միրանյանը

Չարենցավան եկող ցանկացած թիմ գիտակցում է, որ այնտեղ իրեն հեշտ չի լինելու։ Այս առիթով ՀՖՖ-ում մտածելու տեղ իսկապես ունեն. մարզային ֆուտբոլի զարգացումը կարող է լրացուցիչ ինտրիգ հաղորդել առաջնությանը։ «Վանի» և «Նոայի» ֆինանսական հնարավորությունները, իհարկե, նույն հարթության մեջ չեն, սակայն հոգեբանական գործոնը ֆուտբոլում ունի նույնքան կարևոր նշանակություն, որքան գումարը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել «Վանի» հրաշալի խաղը առաջնության առաջատարի հետ առաջին կեսում։ Տանտերերը նույնիսկ գոլ խփեցին (թեպետ բացահայտ խաղից դուրս վիճակից), մի անգամ էլ անհույս իրավիճակում փրկեց Օգնյեն Չանչարևիչը։ Առաջին կեսում «Նոան», կարծես, դաշտ դուրս չէր եկել, ավելին՝ Չարենցավան էլ չէր հասել։

Երկրորդ կեսում պատկերը, գործնականում, չփոխվեց։ Էլի գրոհում էր «Վանը», «Նոան» կամ չէր կարողանում պատասխանել, կամ էլ զուտ հարմար պահի էր սպասում։ Բայց խաղի այս հատվածում երկու անգամ գործի մեջ մտավ մրցավարական անձնակազմը։ Նախ 47-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Վանի» դարպասին՝ Գոռ Մանվելյանի նկատմամբ խախտման համար, սակայն մի քանի րոպե VAR-ի մոնիտորին ուշադիր նայելուց հետո փոխեց որոշումն ու չեղարկեց 11-մետրանոցը։ 64-րդ րոպեին չարենցավանցիները կարողացան բացել հաշիվը. դիպուկ հարվածով աչքի ընկավ Քրիստոֆեր Բոնիֆեյսը։ Բայց այս անգամ էլ լուսատախտակին վառված հաշիվը չփոխվեց, քանի որ մրցավարական անձնակազմը Ֆանյե Տուրեի մոտ փոխանցման պահին արձանագրեց խաղից դուրս վիճակ։ Նման իրավիճակում ոչ բոլոր մրցավարները նման որոշում կկայացնեին։ Խաղի տրամաբանությամբ «Վանն» առնվազն իր 1 միավորը վաստակել էր, սակայն ֆուտբոլը, երբեմն, տրամաբանությունից զուրկ սպորտ է։ 90 րոպե «Վանը» գերազանց ֆուտբոլ խաղաց, մրցակցին ոչ մի շանս չտվեց, բայց մրցավարի ավելացված հենց առաջին րոպեին հենակետայինները մոռացան իրենց պարտականությունները, առանց հսկողության թողեցին Արթուր Միրանյանին, որը շքեղ հարվածով խփեց «Նոայի» հաղթական գնդակը և ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 1-0։

«Փյունիկը» դեռ ոտքի վրա է, «Ալաշկերտն» էլ աշխատում է Stand by ռեժիմով

Եղիշե Մելիքյանը գավաթի կիսաեզրափակիչում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո ևս մեկ անգամ հաստատեց, որ թիմում տիրող ճգնաժամը շատ լուրջ է, սակայն իր թիմը շարունակելու է պայքարը ոսկե մեդալների համար՝ անկախ ամեն ինչից։ 28-րդ տուրում «նռնագույններին» հյուրընկալվել էր Վահե Գևորգյանի «Ալաշկերտը»։ «Դեղինները» թեպետ մրցաշարային խնդիրներ չեն լուծում ու այդ տեսանկյունից չունեն մոտիվացիա, բայց Վահե Գևորգյանի հետ առանց մոտիվացիա նույն թիմում գոյատևելը անհնար է։ «Ջունիոր Սպորտ» ստադիոնում կայացած խաղի մեկնարկը դարձավ վճռորոշ։ Առաջին 15 րոպեների ընթացքում «Ալաշկերտը» ավանդույթի համաձայն ուժեղ էր։ Դրվագներից մեկում Ջոնել Դեսիրեն շատ մոտ էր արդյունքի հասնելուն, սակայն ինչպես այդ, այնպես էլ հաջորդ դրվագում գերազանց խաղաց Ստան Բուչնևը։ Իսկ հետո եկավ «Փյունիկի» հերթը։ Նորից ու նորից փայլեց Հովհաննես Հարությունյանը։ «Փյունիկի» ավագը աննկատ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ մտած Գոնսալվեշին, որն էլ բացեց հաշիվը։ 27-րդ րոպեին Մելիքյանի թիմը օրինակելի հակագրոհ կազմակերպեց և սրընթաց հասավ մրցակցի տուգանային։ Յուսուֆ Օտուբանջոն հարվածային դիրք դուրս բերեց Լուկա Յուրիչիչին, վերջինս էլ սուր անկյունից դիպուկ գտնվեց։ Մինչև ընդմիջում հյուրերը փորձեցին գոնե 1 գնդակ հետ բերել, սակայն նրանց բոլոր փորձերը ձախողվեցին։

Երկրորդ կեսի մեկնարկում ամեն ինչ ավելի վատացավ «Ալաշկերտի» համար։ Անկյունայինի խաղարկման ժամանակ գնդակը դիպավ «Ալաշկերտի» ֆուտբոլիստի ձեռքին։ Գլխավոր մրցավարը VAR-ի միջնորդությամբ 11 մետրանոց նշանակեց, որը սակայն Հովհաննես Հարությունյանն անհաջող իրացրեց՝ Անատոլի Այվազովը վստահորեն որսաց գնդակը։ Երբ «Փյունիկը» չկարողացավ էլ ավելի մեծացնել իր առավելությունը, «Ալաշկերտը» նետվեց առաջ ու մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն կա՛մ հարվածները բարձր էին ստացվում, կա՛մ էլ փրկում էր Բուչնևը։ Ի վերջո, Վահե Գևորգյանի տղաներին 1 գնդակ հետ բերել հաջողվեց։ Կովալենկոյի հետ պայքարում վստահ հարված կատարեց դրանից 2 րոպե առաջ փոխարինման դուրս եկած Անան Մենսան։ Հանդիպման հանգուցալուծումը կարող էր էպիկ լինել, եթե մրցավարի ավելացված 7-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը տուգանայինի մատույցներից դիպուկ հարվածեր։ «Փյունիկը» հաղթեց 2-1 հաշվով և դե յուրե շարունակում է պայքարը չեմպիոնության համար, բայց դե ֆակտո, խաղից խաղ ավելի է դժվարանում 3 միավոր վաստակելը։

«Արարատյան» դերբիում ուժեղ էր Վարդան Մինասյանը

Ավանի ակադեմիայում նախատեսված «Արարատյան» դերբին խոստանում էր թեժ պայքար, քանի որ «Արարատը» դեռևս չի կորցրել հույսը քառյակում հայտնվելու համար, իսկ «Արարատ-Արմենիան» պետք է ամեն գնով հաղթի բոլոր հանդիպումներն ու սպասի մրցակիցների սայթաքումներին, որպեսզի մինչև վերջ մնա չեմպիոնական մրցավազքում։ «Արարատի» հետ տնային խաղում «Արմենիան» շատ լավ ու վստահ տեսք ուներ։ Ինչպես և միշտ, Վարդան Մինասյանի թիմի գլխավոր գործող անձը Տենտոն Յենեն էր. թիմակիցների բոլոր փոխանցումները նրա ուղղությամբ էին գալիս, բայց ամեն անգամ Տիագու Գոմեշը փրկում էր «Արարատին»։ Հյուրերն ամբողջ առաջին կեսում պասիվ էին ու հիմնականում պաշտպանվում էին, բայց հենց նրանց հաջողվեց առաջինը դառնալ գոլի հեղինակ։ Արթուր Գրիգորյանի փոխանցմանը տուգանային հրապարակ փորձեցին միջամտել թիմակիցներն ու մրցակիցները։ Նրանցից ոչ ոք գնդակին չդիպավ և հայտնվեց անշարժացած Արսեն Բեգլարյանի դարպասում։

Երկրորդ կեսում զայրացած Վարդան Մինասյանը եռակի փոփոխություն կատարեց՝ դաշտ դուրս բերելով Ալվին Թերային, Ալեմաոյին ու Արթուր Սերոբյանին։ Փոխարինումներն ամիջապես տվեցին արդյունք՝ «Արարատ-Արմենիան» սկսեց խեղդել մրցակցին անթիվ-անհամար գրոհներով։ «Արարատին» մնում էր միայն դիմանալ ու պահպանել հաղթական հաշիվը։ Բայց առաջնության գարնանային առաջին հատվածի քիմիան այլևս չկա, և պաշտպանությունում սխալներն ակնառու են։ 59-րդ րոպեին «Արարատն» անզգույշ պաշտպանվեց սեփական տուգանայինում, գնդակը դիպավ Վոլոդյա Սամսոնյանի ձեռքին, և գլխավոր մրցավարը VAR-ի միջնորդությամբ նշանակեց 11-մետրանոց հարված։ Նշակետից գոլային սեփական երաշտն ընդհատեց Մոհամեդ Յատտարան։ Գոլ խփելուց հետո «Արմենիան» եռապատկեց ճնշումը, գրոհների տեղատարափը չդադարեց մինչև 87-րդ րոպեն, երբ փոխարինման մտած Ալվին Թերայի փոխանցումից հետո Ալեքսիս Ռոդրիգեսը խփեց իր թիմի հաղթական գնդակը։ Մրցավարի ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիան» դուրս եկավ շատ սուր հակագրոհի, որն ավարտվեց Ջոնաթան Դուարտեի դիպուկ հարվածով, սակայն գրոհը սկսելու պահին Յատտարան կանոնները խախտել էր Արթուր Գրիգորյանի հետ պայքարում, և մրցավարական անձնակազմը միանգամայն գրագետ որոշում կայացրին ու գոլը չեղարկեցին։ Այդպիսով, «Դերբի դելլ’Արարատում» ուժեղ էր «Արմենիան»՝ 2-1։

Վալիդոլի չարաշահում՝ «Ուրարտու» — ԲԿՄԱ խաղում

Հանդիպման մեկնարկում շատ ակտիվ էր «Ուրարտուն»: Առաջին 10 րոպեների ընթացքում տանտերերը շատ մոտ էին հաշիվը բացելուն: Նախ 4-րդ րոպեին Նիկոլայ Պրուդնիկովի հարվածը թույլ ստացվեց, 11-րդ րոպեին Եվհենի Ցիմբալյուկը գլխի հարվածով փորձեց գրավել մրցակցի դարպասը, բայց գնդակը մի փոքր բարձր ընթացավ: Մրցակիցը պարբերաբար դուրս էր գալիս բարձր պրեսինգի և ճնշում էր «Ուրարտուի» տղաներին: 20-րդ րոպեին բանակայիններն այդպես ստիպեցին սխալվել Լուքման Գիլմորին: Նրանից խլած գնդակը դարպասն անցկացրեց Արայիկ Էլոյանը, բայց մրցավարները դրվագն ուսումնասիրելուց հետո գոլը չեղարկեցին` արձանագրելով խախտում Գիլմորի հետ պայքարում: 25-րդ րոպեին Ալեքսանդր Դոլգովը մնաց մեն-մենակ Գոռ Մատինյանի հետ, փոխանցեց Պրուդնիկովին, ռուս հարձակվողը չկողմնորոշվեց, և մրցակիցը խլեց գնդակը: Եվս 5 րոպե անց հարվածային դիրք դուրս եկավ Գևորգ Տարախչյանը, բայց նրա հեռահար հարվածը մի փոքր շեղ ստացվեց: 42-րդ րոպեին «Ուրարտուն» ունեցավ ևս մեկ իրական շանս՝ հաշիվը բացելու համար: Արագ հակագրոհի արդյունքում գնդակը հասավ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում կանգնած Լուքման Գիլմորի մոտ: Վերջինս փափուկ հարված կատարեց, բայց Մատինյանը կարողացավ հեռացնել գնդակը անկյունային: Մրցավարի ավելացված ժամանակում նորից գեղեցիկ պահ ունեցավ Պրուդնիկովը, սակայն նրա հարվածից հետո Մատինյանը դարձյալ անառիկ պահեց իր դարպասը` ոտքով հետ մղելով գնդակը: Այդպես էլ դարպասի գրավում առաջին կեսում չեղավ:

Երկրորդ կեսի մեկնարկը ավելի հաջող ու վտանգավոր սկսեցին հյուրերը: Հենց նրանց հաջողվեց ստեղծել առաջին սուր պահը: 54-րդ րոպեին Վյաչեսլավ Աֆյանը գրոհի նետեց Գրենիկ Պետրոսյանին, սակայն նրա հարվածից հետո Մելիխովը փրկեց իր թիմին: Շատ չանցած՝ «Ուրարտուն» ուշքի եկավ ու նորից սկսեց ճնշել մրցակցին: 62-րդ րոպեին գերազանց հակագրոհն ավարտվեց փոխարինման դուրս եկած Դրաման Սալուի հարվածով, բայց վերջին պահին պաշտպանը հետ մղեց գնդակը: 70-րդ րոպեին, ի վերջո, ճնշումը պսակվեց հաջողությամբ: Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց մրցակցի մոտ: Թեմուր Ջիկիան ստիպեց նրան կորցնել գնդակը և անարգել գրավեց Մատինյանի դարպասը: 90-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը դուրս եկավ մեն-մենակ Մատինյանի դեմ, սակայն հարվածը լավ չստացվեց: Մրցավարի ավելացված ժամանակում Մարգարյանը ևս մեկ հնարավորություն ձեռքից բաց թողեց` այս անգամ սուր անկյունից բարձր հարվածելով: Հաջորդ իսկ գրոհի ժամանակ հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը կարող էր հանել փոխարինման դուրս եկած Միքայել Միրզոյանը, բայց Մատինյանը հեռացրեց գնդակն անկյունային: 94-րդ րոպեին ԲԿՄԱ-ն կարողացավ հավասարեցնել հաշիվը: Անդրադարձի օգնությամբ գոլի հեղինակ դարձավ Էդիկ Վարդանյանը: Բայց Գունկոյի տղաները ցույց տվեցին նախանձելի կամքի ուժ և հաղթանակի նժարը թեքեցին իրենց կողմը: Մրցավարի ավելացված 7-րդ րոպեին հաղթական գոլն իր նախկին թիմին խփեց Էրիկ Սիմոնյանը՝ 2-1։

Սակավագոլ ֆուտբոլ՝ «Վեստ Արմենիայից» և «Շիրակից»

Մարտի 8-ից կերպարանափոխված ու վերազինված «Վեստ Արմենիան» այս ընթացքում հասցրել էր զարմացնել բոլոր, այդ թվում՝ իր երկրպագուներին, գրագետ, հասուն ու և ագրեսիվ ֆուտբոլով։ «Նոայից» կրած պարտությունը նախորդ տուրում դուրս էր ամեն տեսակի տրամաբանությունից, քանի որ մինչև հանդիպման վերջնամասը, ՎԱ-ն շատ լավ տեսք ուներ։ Նույնը կարելի է ասել նաև «Շիրակի» մասին։ Գյումրիի թիմը ուներ մի փոքր վատ տրամադրություն, քանի որ, գավաթի կիսաեզրափակիչում վատ չխաղալով, ճանապարհը զիջել էր «Ուրարտուին»։

Երևանյան հանդիպման հենց սկզբից էլ պարզ էր, որ հյուրերն էմոցիոնալ տեսանկյունից սպառված էին։ Չօգնեցին նույնիսկ մեկնարկային կազմում դուրս եկած Մորի Կոնեն ու Լյովա Մրյանը։ «Վեստ Արմենիան» ավելի մեծ ուժերով էր գրոհում, քանի որ խաղում էր 2 ֆուլբեքերով։ Նրանց ենք գումարում հարձակման գծում 3 ֆուտբոլիստի, որոնք միասին մանևրում էին կիսաեզրերում, կստանանք շատ լուրջ հարձակման ներուժ ունեցող թիմ, սակայն առաջին կեսում ոչ Սարգիս Մեթոյանի, ոչ Դրամեի ոչ էլ Տարասենկոյի հարվածները դիպուկ չէին։

Երկրորդ խաղակեսում պատկերը բացարձակ չփոխվեց, խաղը մի փոքր պասիվացավ, «Շիրակը» սովորականից շատ սկսեց փակվել պաշտպանությունում ու գրեթե դուրս չէր գալիս հակագրոհի։ Ի վերջո, սեփական դարպասն անառիկ պահել չստացվեց։ 78-րդ րոպեին Ռոբերտ Հակոբյանի օգնությամբ Չիդերա Օպարաոչան խփեց իր թիմի հաղթական գնդակը։ Չնայած, որ 84-րդ րոպեից «Շիրակը» խաղում էր 10 հոգով (վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել էր դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը), «Վեստ Արմենիան» քանակական առավելություն քամել չկարողացավ ու սահմանափակվեց միայն 1-0 հաշվով հաղթանակով։

Մրցաշարային աղյուսակ

Ավարտված 28-րդ տուրն ավարտվեց առանց միջադեպերի, սակայն արդյունքներից պարզ դարձավ, որ թիմերից և ոչ մեկի հաղթանակը երաշխավորված չէ։ «Փյունիկը» շարունակում է թուլանալ և հաջորդ տուրում հյուրընկալվելու է «Հանրապետականում» «Արարատին»։ «Արարատ-Արմենիան» տանը ցրտաշունչ Ակադեմիայում քննություն է ընդունելու լավ թափ հավաքած «Ուրարտուից»։ Չեմպիոնության հավակնորդներից մյուսը՝ «Նոան», սեփական հարկի տակ սպասելու է ԲԿՄԱ-ին։ Սպասվում են նաև «Ալաշկերտ» — «Վեստ Արմենիա» և «Շիրակ» — «Վան» հանդիպումները։

Ռոբերտ Գասպարյան

Չեմպիոնության հարցն ավելի սրվեց, ԲԿՄԱ-ն միավոր վաստակեց. ՀՊԼ 26-րդ տուրի քրոնիկոնը
Միջազգային դադարից հետո ակումբային ֆուտբոլը նորից մեզ հետ է։ ID Bank Պրեմիեր լիգայի վերադարձին սպասում էին բոլորը։ Հաշվետու 26-րդ տուրում կար երկու դիմակայություն, որոնց ելքից կարող էր շատ բան փոխվել ուժերի հարաբերակցության տեսանկյունից։ Ոմանց սպասելիքներն արդարացան, ոմանք հիասթափվեցին, երկրպագուների մի ստվար զանգված էլ շփեց ձեռքերը՝ առաջնության վերջնամասի սպասումով։ Գնանք հերթով։

Մարմենտինին նորից գործի մեջ է, «Արարատի» վառոդը գնալով պակասում է

Առաջնության գարնանային հատվածի իսկական հայտնություն դարձած Երևանի «Արարատը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»։ Սպասվում էր, որ «Արարատցիները» լուրջ պայքար կծավալեն դեռևս մեդալների հավակնություններ ունեցող «Ալաշկերտի» հետ։ Այդպես էլ ստացվեց, սակայն առաջին կեսն անցավ տանտերերի առավելությամբ։ Հենց նրանք էլ առաջինը հասան հաջողության։ Մի քանի վտանգավոր գրոհներ իրականացնելուց հետո «Ալաշկերտը» զարգացրեց գրոհը կենտրոնով, որտեղ մրցակցի հենակետայինները թերացան 27-րդ րոպեին։ Գուստավո Մարմենտինին գնդակը դրեց ձախի տակ ու շատ անհարմար հարված կատարեց։ Այնքան անհարմար, որ «Արարատի» դարպասապահ Տիագո Գոմեսը չկարողացավ փրկել իր թիմին։

39-րդ րոպեին անզգույշ գտնվեց արդեն «Արարատի» պաշտպան Ռայան Մզուղին։ Ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ 24-ամյա թունիսցի պաշտպանը սեփական տուգանային հրապարակում անհաշվենկատ սահանկում կատարեց ու գցեց «Ալաշկերտի» հարձակվող Ջոնել Դեսիրեին։ Նշանակվեց 11 մետրանոց, որը հստակորեն իրացրեց նույն Գուստավո Մարմենտինին՝ ձևակերպելով դուբլ։

«Արարատը» մեծ հաշվով սկսեց ֆուտբոլ խաղալ միայն երկրորդ կեսում, երբ արդեն մրցակիցն ուներ 2 գնդակի առավելություն։ Դրա համար, իհարկե, պետք է արժանին մատուցել հյուրերին, քանի որ կար նպատակասլացություն, բայց լավ չէր, որ ուշացած էր։ Թիմը հատկապես սկսեց մեծացնել ճնշումն «Ալաշկերտի» դարպասին փոփոխություններից հետո։ «Արարատն» ի վերջո հասավ գոլային արդյունքի։ 69-րդ րոպեին «Ալաշկերտը» գրոհ կազմակերպեց, որն ավարտվեց ոչ այնքան վտանգավոր հարվածով։ Գնդակը որսաց Տիագո Գոմեսն ու անմիջապես մտցրեց խաղի մեջ։ Այն դաշտի կենտրոնում բաժին հասավ թիմակիցներին։ «Արարատի» կիսապաշտպան Մանին լուրջ պայքարում հաղթեց Տարոն Ոսկանյանին ու սուր փոխանցմամբ հարվածային դուրս բերեց փոխարինման դուրս եկած Ռամզես Դոնֆակին, որն էլ կրճատեց հաշվի տարբերությունը։ Մրցավարը գոլը հաշվեց, սակայն ցանկության դեպքում կարող էր դիտարկել կանոնների խախտման տարբերակը Տարոն Ոսկանյանի հետ պայքարում։

Դրանից հետո «Արարատը» մեծ ջանքեր գործադրեց հաշիվը հասավարեցնելու համար, իսկ «Ալաշկերտը» հիմնականում պաշտպանվում էր ու սպասում էր իր շանսին։ Անկեղծ ասած, Վահե Գևորգյանի թիմի բախտը վերջնամասում բերեց, երբ մի քանի դրվագում «Արարատի» ֆուտբոլիստները չկարողացան նպաստավոր դիրքերից գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ «Ալաշկերտը» հաղթեց 2-1 հաշվով ու իր թիկունքում թողեց «Արարատին»։

«Ուրարտուն» էլի սայթաքեց, «Վանը» զարմացրեց, Գունկոն էլ զայրացավ

Երկու անընդմեջ հաղթանակ տանելուց հետո «Ուրարտուի» երկրպագուները վերջապես սկսեցին մի փոքր ազատ շնչել․ թիմի խաղը կարգավորվեց, եկան արդյունքները։ Շատերը դա կապեցին Դմիտրի Գունկոյի սափրվելու հետ, բայց այդ քիմիան նորից անհետացավ «Վանի» հետ տնային խաղում։ Հանդիպման մեկնարկում թիմերը գործում էին զգուշավոր: Առաջին կեսի առաջին վտանգավորը ստեղծեց Դրաման Սալուն: «Ուրարտուի» կիսապաշտպանը դիմեց հեռահար հարվածի, բայց գնդակը շեղ ընթացավ: Հաջորդ վտանգավոր պահին երկրպագուները ստիպված եղան սպասել մինչև 22-րդ րոպեն: Տանտերերի հարձակվող Անդրեյ Կրավչուկի անհատական բարձր վարպետության շնորհիվ գնդակը հայտնվեց Թեմուր Ջիկիայի մոտ, որն էլ առանց խնդիրների շրջանցեց մրցակցի դարպասապահին և բացեց հաշիվը` խփելով իր 10-րդ գոլն այս առաջնությունում:

5 րոպե անց նորից ուշադրության կենտրոնում հայտնվեց Կրավչուկը: Դենիս Գլուշակովի փոխանցումից հետո Կրավչուկը գլխի հարվածով  փորձեց գրավել դարպասը, բայց դարպասապահը հեռացրեց գնդակն անկյունային: Առաջին կեսի վերջնամասում «Ուրարտուն» շատ մոտ էր հաշիվը կրկնապատկելուն: 43-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը ձախ եզրից հարված կատարեց, բայց գնդակն անցավ դարպասաձողի կողքով: «Վանն» առաջին խաղակեսում որևէ լուրջ սպառնալիք ստեղծել չկարողացավ, բայց երկրորդում մի փոքր ակտիվացավ: 57-րդ րոպեին «Վանը» ձեռնարկեց ճնշում մրցակցի դարպասի ուղղությամբ: Ընթացավ հարված, որից հետո գնդակը դարպասից հեռացրեց Ժիրայր Մարգարյանը` ցույց տալով անհավանական ռեակցիա: 68-րդ րոպեին դուբլի հեղինակ դառնալուն մոտ էր Թեմուր Ջիկիան: Նարեկ Աղասարյանը կենտրոնում գտավ Ջիկիային, որն էլ շրջվեց ու հարված կատարեց. մի փոքր շեղ էր: 72-րդ րոպեին «Վանը» կազմակերպեց սուր գրոհ, որն ավարտվեց կանոնների խախտմամբ: Ալեքսանդր Մելիխովը մրցակցին գցեց սեփական տուգանային հրապարակում, մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որը հստակ իրացրեց Մոմո Տուրեն:

Դրվագը մանրամասն վերլուծելուց հետո մրցավարի որոշումը դառնում է ոչ այնքան հասկանալի, որովհետև ֆուտբոլիստների բախման պահին Մոմո Տուրեն արդեն կիսահորիզոնական դիրքում էր և այդ դիրքում հայտնվել էր առանց մրցակցի օգնության։ Բախումը կոշտ էր, բայց «Վանի» ֆուտբոլիստն արդեն հարվածել էր դարպասին։ Գլխավոր մրցավարն այդ դրվագում 11 մետրանոց չտեսավ, բայց VAR-ի միջամտությունից հետո փոխեց իր որոշումը։

Բաց թողած գոլից հետո «Ուրարտուն» ակտիվացավ ու նետվեց գոլ խփելու: 81-րդ րոպեին աջ թևում Անդրեյ Կրավչուկը անկասելի հարված կատարեց, բայց գնդակը դարձյալ  անցավ դարպասաձողի կողքով: Նշանակած 11-մետրանոցը վճռեց հանդիպման ելքը։

Հանդիպումից հետո Դմիտրի Գունկոն առաջին անգամ իր մարզչական կարիերայի հայկական հատվածում իրեն թույլ տվեց խոսել մրցավարությունից և դա արեց բավական կտրուկ։

«Այն դրվագը, որն այսօր վճռել է հանդիպման ելքը, ուսումնասիրել է VAR համակարգը։ Եթե դուք բոլորդ դիտեք կրկնապատկերը՝ կհամոզվեք, որ կանոնները խախտել է «Վանի» ֆուտբոլիստը։ Նա սայթաքել է ու բաց ոտքով նետվել է Ալեքսանդր Մելիխովի ոտքի ուղղությամբ։ Դա ֆիքսել է VAR-ը, իր մոտ է հրավիրել մրցավարին՝ դրվագը նորից ուսումնասիրելու։ Այդ ի՞նչ որակավորում պետք է ունենա մրցավարը, որ նման որոշում կայացնի», — հայտարարել է Գունկոն։

«Շիրակն» էլի կռիվ տվեց, բայց պարտվեց, Մինասյանի թիմը՝ վերջին րոպեի գոլի մասնագետ

Գյումրիի «Շիրակը», անկախ ստեղծված իրավիճակից, ֆինանսական ճգնաժամից, մարզչական փոփոխություններից, սովորեցրել է երկրպագուներին, որ սեփական հարկի տակ ունակ է կռիվ տալու ցանկացած մրցակցի դեմ։ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք ժամանած «Արարատ-Արմենիան» հերթական անգամ իր մաշկի վրա զգաց՝ ինչ է նշանակում խաղալ «Շիրակի» հարկի տակ։ Այո, Վարդան Մինասյանի թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ առավելություն, առաջին կեսում մասնավորապես շատ ակտիվ էր Ժիրայր Շաղոյանը, եղան վտանգավոր հարվածներ, սակայն բոլոր դեպքերում դրանք կամ շեղ ու բարձր են եղել, կամ էլ զգոն կանգնած է եղել գյումրեցիների դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը։

Երկրորդ խաղակեսում, երբ «Արարատ-Արմենիան» մի փոքր հոգնեց և սկսեց համեմատաբար հանգիստ խաղալ, թուլացրեց ճնշումը։ Դրանից «Շիրակն» անմիջապես օգտվեց ու սկսեց սպառնալ մրցակցի դարպասին։ Այս խաղաոճը դարձել է Վարդան Պավլեյանի թիմի այցեքարտը։ «Շիրակի» ֆուտբոլիստները մի փոքր բարելավեին դիպուկությունը և/կամ կատարողական վարպետությունը՝ չեմպիոնական մրցապայքարում այս պահին կլիներ ոչ թե 2-3, այլ առնվազն 4 թիմ՝ ի դեմս «Շիրակի»։ «Արարատ-Արմենիան» էլ իր սկզբունքներին չի դավաճանում, ընդ որում, կապ չունի՝ տնային, թե արտագնա հանդիպում է։ Տնօրինում է գնդակը, խելացի կոմբինացիաներ է ձեռնարկում, սակայն գործը տրամաբանական ավարտին քիչ է հասցնում։ Երբ չեն օգնում կոմբինացիոն գրոհները, գործի են դրվում հեռահար հարվածները։ Այդպիսի մի հարված էլ կատարեց Ալեմաոն։ Երբ ավարտվել էր հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեն, ԱԱ-ի ավագը մոտ 25 մետր հեռավորությունից հուժկու հարված կատարեց։ Դարկո Վուկաշինովիչը թեպետ հասավ գնդակին, բայց իր թիմին փրկել չկարողացավ։ «Արարատ-Արմենիան» ոչ միանշանակ հաղթանակ տարավ 1-0 հաշվով, իսկ «Շիրակը» մրցավարությունից դարձյալ դժգոհելու առիթ ունեցավ. մրցավարն ավելացրել էր 6 րոպե, բայց գոլը խփվել է 8-րդ րոպեին։

«Փյունիկն» ու «Նոան» չեմպիոնական պայքարը տեղափոխեցին վերջին շրջան

Հայկական ֆուտբոլի սիրահարները վաղուց չեն վայելել չեմպիոնական թեժ մրցավազք, որը հատուկ է եվրոպական թոփ առաջնություններին։ Առաջնության գարնանային հատվածում մի փոքր թափը կորցրած «Փյունիկը» հյուրընկալվել էր լավ թափ հավաքած «Նոային»։ Հանդիպման հենց սկզբից Եղիշե Մելիքյանի թիմը ցույց տվեց, որ թիմի ներսում ամեն ինչ կարգին է, չեմպիոնական հավակնությունները տեղում են։ Դրա վառ ապացույցն էր Յուսուֆ Օտուբանջոյի դիպուկ հարվածը։ Գոլային դրվագում նորից իրեն գերազանց դրսևորեց Հովհաննես Հարությունյանը։ Արտակ Դաշյանի բացակայությամբ ավագի թևկապը «յուրացրած» Հարությունյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ վրա հասած Օտուբանջոյին մնում էր նպաստավոր դիրքից չվրիպել։

Բաց թողած գոլից հետո «Նոան» վիրավոր գազանի պես նետվեց առաջ ու սկսեց լրջորեն սպառնալ Բուչնևի դարպասին։ Հատկապես վտանգավոր էր Արթուր Միրանյանի հարվածն առաջին կեսի միջնամասում։ Գնդակը կենտրոնում գրեթե չէր մնում։ «Փյունիկը» ծանրաբեռնում էր մրցակցի պաշտպանության աջ եզրը, որտեղ խաղում էր Ալեքսանդր Միլկովիչը (ի դեպ, «Փյունիկի» նախկին) ֆուտբոլիստ։ Առաջին կեսում դարպասի նոր գրավում չեղավ։ Երկրորդի մեկնարկում պարզ դարձավ, որ Եղիշե Մելիքյանը շեշտը դրել է խաղակեսերից յուրաքանչյուրում բարձր ճնշման վրա։ Հենց այդպիսի ճնշումը քիչ էր մնում արդյունք տար։ Գոնսալվեշի հարվածից հետո գերազանց ցատկով գնդակը հետ մղեց Օգնյեն Չանչարևիչը։ «Նոայի» գրոհները ստիպում էին լարվածության մեջ մնալ «Փյունիկցիների» պաշտպաններին, բայց որևէ սուր բան չկար։ Խաղը փրկելու համար «Նոան» սկսեց բացել տարածություններ, «Փյունիկն» էլ գրագետ անցավ հակագրոհների, որոնցից մեկն ավարտվեց Ջեյմս Սանտոսի հանդեպ կանոնների խախտմամբ։ Սանտոսը Կարաբալյոյի ու Հարությունյանի հետ պատ խաղարկելուց հետո հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակում և մրցակցի հետ բախվելուց հետո ընկավ։ Մրցավարը, սակայն, 11 մետրանոց նշանակելու փոխարեն դեղին քարտ ցույց տվեց «Փյունիկի» բրազիլացի պաշտպանին՝ սիմուլյացիայի համար։

Այնուամենայնիվ, 83-րդ րոպեին «Նոան» հետ վերադարձավ խաղ։ Վիրժիլ Պինսոնի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց տուգանային հրապարակում, որտեղ Մարտին Մայան կարողացավ բարդագույն իրավիճակում գնդակը կրնկով փոխանցել իր թիկունքում հայտնված Գոռ Մանվելյանին։ Երիտասարդ պաշտպանը չհապաղեց և ընթացքով կատարած հրաշալի հարվածով դրեց խաղի վերջակետը՝ 1-1, քանի որ առջևում հաշվի մեջ նոր փոփոխություն տեղի չունեցավ։

ԲԿՄԱ-ն վաստակեց առաջին միավորները, «Վեստ Արմենիան» շարունակում է անպարտելիության շարքը

26-րդ տուրի վերջին խաղում իրար հետ մրցեցին նկուղային բնակիչները՝ ԲԿՄԱ-ն ու «Վեստ Արմենիան»։ Վերջինս Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ նոր շունչ է ստացել՝ «Ուրարտուին» մրցակցի հարկի տակ հաղթելուց հետո։ Դրան հաջորդել է «Վանի» նկատմամբ բարդագույն հաղթանակը Չարենցավանում։ ԲԿՄԱ-ն, որը մինչև այս պարտվել էր առաջնության վերսկսումից հետո անցկացրած բոլոր հանդիպումները, առաջին հայացքից՝ չպետք է շանս ունենար։ Ամեն ինչ մոտավորապես հենց այս սցենարով էլ գնում էր. 18-րդ րոպեին արդեն հաշիվը բացվեց։ «Վեստի» հարձակվող Զախար Տարասենկոն սոլո ներկայացում ցուցադրեց գրոհի ձախ եզրում, շրջանցեց երկու մրցակցի ու հուժկու հարվածով գրավեց հեռավոր անկյունը։

Չնայած դրան, Արմեն Գյուլբուդաղյանցի տղաները չհանձնվեցին ու կարողացան պատասխան գնդակը խփել։ Գրենիկ Պետրոսյանն իր մեջ «արթնացրեց Լուկա Մոդրիչին» ու տրիվելլա ոճով գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ ներխուժած Վյաչեսլավ Աֆյանը մրցակցի դարպասապահին ոչ մի շանս չտվեց։ Հանդիպման հետագա ժամանակահատվածում թեպետ գրոհներ եղան, սակայն դարպասի նոր գրավում այդպես էլ չեղավ՝ 1-1, և ԲԿՄԱ-ն վաստակեց իր առաջին միավորները գարնանային առաջին հատվածում։ Եվս մեկ գովելի փաստ ԲԿՄԱ-ի մասին. «բանակայինները» կարողանում են գոլ խփել երկրորդ խաղում անընդմեջ։ Ինչ վերաբերում է «Վեստին», ապա Ալբերտ Սաֆարյանի թիմը չգիտի՝ ինչ բան է պարտությունն արդեն 3 խաղ։

Մրցաշարային աղյուսակ

Մրցաշարային աղյուսակում դարձյալ երկիշխանություն է. «Փյունիկն» ու «Նոան» ունեն 56-ական միավոր։ Հաջորդ տուրում առաջին հայացքից մրցակիցներն այնքան էլ ուժեղ չեն (ամենայն հարգանքով) միավոր խլելու համար, բայց մենք գիտենք, թե «Շիրակն» ու «Վեստ Արմենիան» ինչպես կարող են խճճել ամեն ինչ մրցաշարային աղյուսակում և պարտության մատնել առաջատարներին։ Գյումրեցիները «Փյունիկի» հետ կխաղան Երևանում, «Նոան» կգնա «Վեստին» հյուր։ Առաջնության միջնամասում հանգրվանած «Արարատը» կհյուրընկալի «Ուրարտուին», «Վանը» Չարենցավանում «ջերմ» ընդունելություն է կազմակերպելու ԲԿՄԱ-ի համար։ Տուրի կենտրոնական խաղում Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» կփորձի հաղթել «Ալաշկերտին» ու շատ առաջ չթողնել առաջատար զույգին։

Ռոբերտ Գասպարյան

Փյունիկն ու Նոան հաղթողին չպարզեցին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում մրցում էին առաջնության առաջատարներ «Փյունիկը» և «Նոան»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Խաղասկզբում հաշիվը բացեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները։ Գոլի հեղինակ դարձավ հյուրերի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն՝ աչքի ընկնելով 8-րդ րոպեին։ Սա նիգերիացի հարձակվողի 14-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։

«Նոային» հաջողվեց խուսափել պարտությունից 84-րդ րոպեին։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ փոխարինման դուրս եկած պաշտպան Գոռ Մանվելյանը։

Այս ոչ-ոքիից հետո չեմպիոնության հավակնորդներ «Փյունիկն» ու «Նոան» վաստակեցին 56-ական միավոր ու շարունակում են կիսել առաջին հորիզոնականը։

Նոան մոտենում է առաջատարին, Փյունիկը և Ուրարտուն ուշքի են գալիս. Ի՞նչով առանձնացավ ՀՊԼ 25-րդ տուրը
IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ 25-րդ տուրը, որի արդյունքները, ի տարբերություն նախորդների, ինչ-որ տեղ հնարավոր է տեղավորել տրամաբանության մեջ։ Այս անգամ հաղթեցին նրանք, որոնք ի սկզբանե համարվում էին ֆավորիտ։ Առաջ անցնելով նշենք, որ հաշվետու տուրում որևէ խաղաղ ելք չի գրանցվել։

Ռազմիկ Հակոբյանի «100»-ը, Հաջիի դուբլը և «Արարատի» չոր հաղթանակը

Տուրն Աբովյան քաղաքում բացել են «Արարատն» ու «Շիրակը»։ Խաղի մեկնարկային սուլիչից առաջ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված «Արարատի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանին, որը հարազատ դարձած ակումբում անցկացնում էր իր 100-րդ հանդիպումը։ Հակոբյանը արարատցիների գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանի ձեռքից ստացավ հատուկ մարզաշապիկ։ Հակոբյանը խաղը սկսել էր պահեստայինների նստարանին ու խաղադաշտ դուրս եկավ միայն 16-րդ րոպեին՝ այն էլ հարկադրված։ Մինչև այդ՝ խաղի ընթացքում տեղի ունեցավ 2 իրադարձություն։ Նախ Հաջին «Արարատի» կազմում հեռահար հարվածով բացեց հաշիվը, իսկ հաջորդ իսկ գրոհի ժամանակ կոպիտ խախտում թույլ տվեց և գցեց «Արարատի» կիսապաշտպան Արմեն Նահապետյանին։ Նրան պադգարակներով դուրս բերեցին դաշտից, ու միայն այդ ժամանակ խաղադաշտ մտավ Ռազմիկ Հակոբյանը։ Արմեն Նահապետյանի մոտ անրակի բեկորային կոտրվածք է ախտորոշվել: Երեկ արդեն ակումբի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արմեն Նահապետյանը բարեհաջող վիրահատվել է, և նախնական տվյալներով ֆուտբոլիստին սպասվում է 2-3 ամսյա վերականգնողական փուլ:

Հանդիպման հետագա ընթացքում «Շիրակն» ուներ ավելի մեծ առավելություն. հենց գյումրեցիներն էին հանդես գալիս նախաձեռնողի դերում, սակայն ամենակարևոր պահին կամ շեղ ու բարձր էին հարվածում, կամ էլ վերջին փոխանցումը չէին կարողանում կատարել։ Անկասկած, «Շիրակը» գոնե 1 գոլի արժանի էր։ 53-րդ րոպեին նույնպես ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն դրվագին միջամտեց VAR-ը և այն չեղարկեց։ Հետագայում դարպասի ևս մեկ գրավում եղավ, բայց նորից դրա հեղինակն «Արարատն» էր։ Ու նորից դիպուկ հարվածով աչքի ընկավ Կասիմ Հաջին՝ դառնալով դուբլի հեղինակ ու ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Տուրի կենտրոնական խաղը՝ ձանձրույթի և/կամ լարվածության հոմանիշ

Առաջնության երկրորդ հատվածի մեկնարկից հետո ձևավորված պատկերը թույլ էր տալիս ակնկալելու, որ չեմպիոնական պայքարին ներգրավված կլինի 3 ակումբ՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» ու «Նոան»։ Վարդան Մինասյանի թիմը ձմեռային դադարից հետո վերադարձավ ու հաստատեց իր չեմպիոնական հավակնությունները՝ պարտության մատնելով «Փյունիկին»՝ Ավանի Ակադեմիայում, սակայն հետագայում անկայունացավ ու ստիպված էր այդպիսի տրամադրությամբ ընդունել «Նոային»։

Գավաթի խաղարկությունում թիմերն երկրպագուներին գոլային իսկական հրավառություն ապահովեցին՝ միմյանց դարպասն ուղարկելով 5 գնդակ։ Առաջնության 25-րդ տուրի խաղի առաջին կեսում նույնիսկ հնարավոր չի լինի հաշվել 5 հարված, որոնք կարելի է կոչել «կիսով չափ վտանգավոր»։ Հանդիպման տեսությունը թույլ չի տա խաբել. առաջին 45 րոպեների ընթացքում թիմերը բառի ուղիղ իմաստով ոչինչ ցույց չտվեցին։ Երկրորդ կեսում միայն երկրպագուները տեսան առաջին պահը, որից կարելի էր ինչ-որ էմոցիա արտահայտել։ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն դարպասապահը աչալուրջ էր։ 76-րդ րոպեին Նիկո Վարելան ձախ կողմում ստացավ գնդակը, այն տարավ հետ ու հեռվից հարված կատարեց։ Դամյան Շիշկովսկին չափազանց անհաջող խաղաց, և Պոլ Խլադոնը, որսալով պահը, գնդակը ուղարկեց դարպասը։ Այո, հյուսիսմակեդոնացի պաշտպանն անհաջող խաղաց, սակայն նա ունի աննշան արդարացում. հարվածի հետագիծն ու գնդակի բարձրությունը չափազանց անհարմար էին, ինչի պատճառով էլ առաջին փորձից ֆիքսել գնդակը չհաջողվեց։ «Արարատ-Արմենիայի» միակ վտանգավոր պահը ստեղծվեց 85-րդ րոպեին։ Տենտոն Յենեն տուգանայինից գնդակն ուղարկեց դարպասի ուղղությամբ, սակայն Չանչարևիչը փայլուն ցատկով ուղարկեց այն անկյունային՝ սեփական առողջության գնով (բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց)։

«Նոան» հույժ կարևոր հաղթանակ տարավ իր հիմնական մրցակիցներից մեկի նկատմամբ և լուրջ հայտ ներկայացրեց «Փյունիկի» հետ ոտք մեկնելու համար. համենայն դեպս այս հաղթանակից հետո «Նոան» մի քանի ժամով գլխավորեց ՀՊԼ մրցաշարային աղյուսակը։ Իսկ Վարդան Մինասյանի թիմը հերթական անգամ ապացուցեց «վերելակի» իր համբավը՝ թիմ, որն ունի ուժեղ կազմ, սակայն չի կարողանում ռեալիզացնել իր պոտենցիալը երկար տարածության վրա։

«Ուրարտուն» «առողջանում է», «Ալաշկերտը»՝ մնում անկայուն

Կենտրոնական խաղերից մյուսը կայացավ «Ալաշկերտ» ստադիոնում, որտեղ համանուն թիմն ընդունել էր «Ուրարտուին»։ «Վերնահարկի բնակիչների» մասնակցությամբ հանդիպման առաջին կեսն անցավ լարված պայքարում: Սկզբնական փուլում գնդակին տիրում էր «Ալաշկերտը», սակայն «Ուրարտուն» արագորեն հավաքվեց ու սկսեց խաղալ նախաձեռնողի դերում: Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 12-րդ րոպեին: Ուրոշ Ստոյանովիչը անկյունայինի խաղարկման արդյունքում հայտնվեց հարվածային դիրքում, սակայն նրա ուղարկած գնդակը հետ մղեց դարպասապահը: Դրանից հետո «Ուրարտուն» հարվածներ կատարեց, սակայն ամեն անգամ մրցակիցն արգելափակում էր դրանք: 33-րդ րոպեին հյուրերի հերթական դրվագն ավարտվեց գոլով: Անդրեյ Կրավչուկի իրացրած անկյունայինը գլխի հարվածով եզրափակեց Դրաման Սալուն` մրցաշրջանի այս հատվածում խփելով իր առաջին գոլը:

37-րդ րոպեին «Ալաշկերտը» կարող էր պատասխանել, սակայն մրցակցի հարվածի ճանապարհին կանգնեց Էրիկ Փիլոյանը և թույլ չտվեց՝ գնդակը հայտնվի «Ուրարտուի» դարպասում: Առաջին կեսի վերջնամասում փայլեց նաև Ալեքսանդր Մելիխովը: Աննան Մենսահի փոխանցումից հետո Յուրի Գարեգինյանը հարված կատարեց: Գնդակն անսպասելի հետագծով մոտ էր դարպասում հայտնվելուն, սակայն Ալեքսանդր Մելիխովը մատների ծայրերով հետ մղեց գնդակը` թույլ տալով «Ուրարտուին» գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակով:

Երկրորդ խաղակեսում ձևավորվեց համառ պայքար: «Ուրարտուն» հիմնականում խաղում էր պաշտպանությունից` նախաձեռնությունը զիջելով մրցակցին: «Ալաշկերտը» մի քանի անգամ սպառնաց Գունկոյի թիմի դարպասին, սակայն այդ պահերը չի կարելի որակել գոլային: Մինչդեռ «Ուրարտուն» ստեղծեց իրական սուր պահ: 83-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը ձախ եզրով ձեռնարկեց հակագրոհ և փոխանցեց Պրուդնիկովին: Վերջինս գրոհի նետեց Կրավչուկին, սակայն նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ: Այնուամենայնիվ, Պրուդնիկովը իր շանսն օգտագործեց` 85-րդ րոպեին խփելով իր թիմի երկրորդ գոլը:

Ակնհայտ է, որ «Ուրարտուն» գավաթային խաղում վստահ հաղթանակից հետո «բացվել է»։ Եթե Դմիտրի Գունկոյի տղաները շարունակեն խաղալ նույն տրամադրվածությամբ, կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը քառյակում, գուցե ոտք գցեն ու հասնեն եռյակ ու պայքարեն գավաթով եվրագավաթ մտնելու համար։ Վահե Գևորգյանն ու «Ալաշկերտը» գործնականում խնդիր չունեն լուծելու. եվրագավաթային հորիզոնականները հեռու են, գավաթից էլ թիմը դուրս է մնացել։ Մնում է պարզապես հավաքվել ու երկրպագուներին ուրախացնել լավ ֆուտբոլով, մանավանդ որ կազմը թույլ է տալիս։

«Փյունիկը» հաստատում է չեմպիոնական հավակնությունները, ԲԿՄԱ-ն շարունակում է իր շարքը

Գավաթի քառորդ եզրափակիչում ԲԿՄԱ-ի «հարցերը լուծելուց» հետո «Փյունիկը» նորից մրցեց բանակայինների հետ, բայց այս անգամ առաջնության շրջանակում։ Ինչպես և մի քանի օր առաջ, Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը զգալի անհանգստություններ պատճառեց «Փյունիկի» երկրպագուներին։ Հանդիպման առաջին կեսում երկու թիմերը մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին։ Իհարկե, Մելիքյանի թիմն ավելի մոտ էր հաջողությանը, սակայն մրցակիցը դիմացավ։

Հիմնական իրադարձությունները զարգացան երկրորդ կեսում։ 59-րդ րոպեին «Փյունիկի» ավագ Հովհաննես Հարությունյանը ձախ եզրում շրջանցեց մրցակցին գեղեցիկ հնարքով ու փափուկ փոխանցում կատարեց տուգանայինի կենտրոն, որտեղ հերթապահում էր պաշտպան Խուան Բրավոն, որն էլ բացեց հաշիվը։ 68-րդ րոպեին նույն Հովհաննես Հարությունյանը ձախ թևում գրոհի նետեց Ջեյմս Սանթոսին, որի փոխանցումը տուգանային հրապարակ ձեռքով կասեց հյուրերի պաշտպան Արմեն Սարգսյանը։ Մրցավարը ձեռքն ուղղեց դեպի նշակետը։ Գնդակին մոտեցավ Յուսուֆ Օտուբանջոն, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Չնայած դրան, բառացիորեն հաջորդ գրոհի ընթացքում նիգերիացի հարձակվողն իր սխալն ուղղեց՝ օգտվելով մրցակցի՝ պաշտպանությունում անփույթ խաղից։ Լուկա Յուրիչիչի օգնությամբ Օտուբանջոն խփեց իր 12-րդ գնդակը։ 73-րդ րոպեին «Փյունիկի» ճնշումը հանգեցրեց նաև երրորդ գոլին։ Միխա Կովալենկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ նաև Հովհաննես Հարությունյանը։

Չնայած 15 րոպեում 3 գնդակ ընդունելուն, երիտասարդ «բանակայինները» չվհատվեցին և հեղինակության գնդակ խփեցին։ Փոխարինման դուրս եկած Արայիկ Էլոյանը տուգանային հրապարակում բոլորից արագ կողմնորոշվեց ու շքեղ հարվածով գնդակը մխրճեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Ակհայտ է, որ «Փյունիկը» ունի խնդիրներ, որոնք Եղիշե Մելիքյանը փորձում է կարգավորել։ Ու դա բնավ կապված չէ Արտակ Դաշյանի վնասվածքի հետ։ Առաջնության վերսկսումից հետո «նռնագույնները» չեն կարողանում վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Իսկ ԲԿՄԱ-ից որևէ լուրջ բան ակնկալել, երևի թե, ճիշտ չէ, քանի որ թիմը շատ երիտասարդ է և չունի որևէ հավակնություն։

Պայքարը՝ վերջինը չլինելու համար. «Վեստ Արմենիան» հաղթեց «Վանին»

Առաջնության «նկուղային» բնակիչների պայքարը ստացվեց լարված, բայց ոչ այնքան հետաքրքիր։ «Վեստ Արմենիային» տնային խաղում օդի ու ջրի պես հաղթանակ էր անհրաժեշտ, այլապես թիմը կմնար վերջին հորիզոնականում։ Չարենցավանից ժամանած հյուրերի համար էլ էր հանդիպումը կարևոր։ Հաղթանակի դեպքում թիմը զգալիորեն առաջ կպոկվեր վերջին տեղից։ Դժվար է ասել՝ ինչպես կզարգանային իրադարձությունները հատկապես երկրորդ կեսում, եթե առաջինի վերջին վայրկյաններին «Վանի» պաշտպանությունը ճակատագրական սխալ թույլ չտար։ Առաջին կեսի միջնամասում փոխարինման դուրս եկած Արման Մկրտչյանը անզգույշ գցեց տանտերերի հարձակվող Սարգիս Մեթոյանին, և մրցավարը 11 մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցած Միխայիլ Ստրելնիկը դիպուկ էր։ Երկրորդ կեսում առաջնությունը վատ չսկսած վանը նետվեց հաշիվը հավասարեցնելու, սակայն բոլոր փորձերը ապարդյուն էին։ Փոխարենը մրցակիցը խաղի ավարտից 5 րոպե առաջ ձեռնարկեց շատ գեղեցիկ հակագրոհ, որը անհատական բարձր վարպետության շնորհիվ եզրափակեց Զախար Տարասենկոն։ 2-0՝ և «Վեստ-Արմենիան» շարունակում է պայքարը ուժեղագույնների խմբում մնալու համար։

Մրցաշարային աղյուսակը՝ միջազգային դադարից առաջ

Թիմերը գնացին միջազգային դադարի։ Ձմեռային ընդմիջումից հետո շատ բաներ փոխվեցին մրցաշարային աղյուսակում։ Չի բացառվում, որ այս փոքրիկ պատուհանը նոր փոփոխություններ մտցնի պայքարի մեջ։ Երևում է, որ «Փյունիկը» կարող է վերադառնալ իր աշնանային մարզավիճակին, «Նոան» ունի մեծ պոտենցիալ, «Արարատ-Արմենիան»՝ լավ կազմ, բայց թույլ նյարդեր։ Հենց այս թիմերն են մնալու չեմպիոնական մրցավազքում։ «Ուրարտուն», «Արարատը» ու «Ալաշկերտը» դժվար վեր կամ վար տեղաշարժվեն, իսկ այ պայքարը վերջինը չլինելու համար պետք է որ ստացվի դրամատիկ, ինչ որ տեղ թրիլլերային, քանի որ դրան մասնակցում է 4 թիմ։

Ռոբերտ Գասպարյան

Չեմպիոնական բոցավառվող պայքար, ձյուն ու VAR. Ի՞նչ կատարվեց ՀՊԼ 24-րդ տուրում
IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայում ավարտվեց 24-րդ տուրը։ Ինչպես և գրել էինք մեր նախորդ հոդվածներում (այստեղ և այստեղ), առաջնության գարնանային հատվածը խոստանում է բազում անակնկալներ։ Վերսկսումից անցել է արդեն 4 տուր, ու գրանցված արդյունքները մեզ թույլ են տալիս ակնկալել, որ ոչ միայն չեմպիոնական ինտրիգն է արթնացել, այլև պայքարը եվրագավաթային գոտու համար նոր-նոր է սկսվում, ու դեռ այդ «կռվի» մասնակիցների թիվը դեռ կարող է ավելանալ։

«Շիրակի» երկրպագուներն ու թիմն էլի ունեն ընդհանուր զարկերակ

Գյումրիի «Շիրակը» երկրորդ անընդմեջ խաղում ցույց է տալիս նախանձելի նպատակասլացություն։ «Ուրարտուի» հետ 23-րդ տուրի խաղում թիմի բախտը, մեծ հաշվով, բերեց, քանի որ մրցակիցը 2 անգամ հարվածեց դարպասաձողին, իսկ խաղի վերջում չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը։ Սակայն մյուս կողմից, անհամեմատելի են «Շիրակի» և «Ուրարտուի» բյուջեները, ֆուտբոլիստների աշխատավարձերը։ Նույնը, կարելի է ասել, վերաբերվում է նաև «Ալաշկերտին»։

«Դեղինները» ժամանել էին Գյումրի բացահայտ ֆավորիտի կարգավիճակում։ Առաջին րոպեներից Վահե Գևորգյանի տղաները շտապեցին արդարացնել իրենց կարգավիճակը։ Ամբողջ խաղակեսի ընթացքում հյուրերը ստեղծեցին մի շարք պահեր, այդ թվում՝ ռեալ գոլային, սակայն ամեն անգամ փրկում էր Դարկո Վուկաշինովիչը։ «Շիրակը» նախորդ խաղին ապացուցել է, որ կարող է դիմանալ ու սպասել իր հնարավորությանը։ Այն ստեղծվեց միայն խաղի ավարտից 8 րոպե առաջ, սակայն մինչև այդ «Ալաշկերտը» ևս մի քանի դրվագ մսխեց։ Հետո հյուրերի գործողություններում նկատվեց փոքրիկ հիասթափություն։ «Շիրակի» երիտասարդ ու համարձակ տղաները զգացին դա ու նետվեցին առաջ։ Մի դրվագում հարվածեցին դարպասաձողին, իսկ 83-րդ րոպեին Լյովա Մրյանի հարվածն արդեն անկասելի էր։ Նույնիսկ բաց թողած գոլից հետո «Ալաշկերտը» մեծ հաշվով ոչինչ չստեղծեց, իսկ «Շիրակը» երկրորդ անգամ պատժեց։ Աչքի ընկավ Ռաֆիկ Միսակյանն ու ամրապնդեց «Շիրակի» երկրորդ անընդմեջ հաղթանակը։

Ամուր ԲԿՄԱ-ն ու տիպիկ Վարդան Մինասյանը

Մենք վաղուց ենք սովորել, որ Վարդան Մինասյանի թիմերը ինչ-որ պահի սկսում են դոփել տեղում, պակասում է կրեատիվությունը, կաղում է միտքը, որից «կախում» է երկրպագուների ուղեղը։ ԲԿՄԱ-ի հետ խաղում նույնպես եղան բազում հարցականներ։ Ի դեպ, ովքեր չեն դիտել այս հանդիպումը, այն գրեթե ամբողջությամբ կրկնում է «Շիրակ» — «Ալաշկերտ» խաղի սցենարը։ Գրոհում էր հիմնականում մի թիմ, մյուսն էլ ամբողջ անձնակազմով պաշտպանվում էր։ Առաջին կեսում ԲԿՄԱ-ն ոչ թե ավտոբուս էր կանգնեցրել, այլ մի ամբողջ ավտոկայան։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հրաշքով փրկվեց առաջին կեսում, երբ Ռոդրիգեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Երկրորդ կեսում խաղի դինամիկան չփոխվեց։ Երևում էր, որ ԲԿՄԱ-ն դժվարությամբ է խաղում։ Թիմը ձմեռային դադարի ընթացքում «մեծ» թիմերին է վերադարձրել իրենց սաներին, ինքն էլ մնացել է անհամեմատ ավելի թույլ ֆուտբոլիստներով։ Այո, Գյուլբուդաղյանցը գիտի՝ ինչպես աշխատել շատ երիտասարդների հետ, սակայն դեռ շատ գործ կա անելու։ Իսկ ինչու՞ «գրեթե» կրկնվեց «Շիրակ» — «Ալաշկերտ» խաղի սցենարը։ Պարզապես 97-րդ րոպեին ԲԿՄԱ-ի հարձակվողը հեռու տարածությունից աննշան վրիպեց։ Իսկ փոխարինման դուրս եկած Արթուր Սերոբյանը հանդիպման բառացիորեն վերջին վայրկյաններին շքեղ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։ Հաղթանակը՝ հաղթանակ, բայց Վարդան Մինասյանը մտորելու շատ բան ունի։ Մի պահ թվում էր՝ հետևում էինք նրա գլխավորած Հայաստանի հավաքականի ու Մալթայի հետ երևանյան հանդիպումը, երբ իր տղաները մեգապահեր ունենալով պարտվեցին 0-1 հաշվով։

«Նոայի» ու «Արարատի» խաղին ձյունն իր երգն էր երգում

Երկրպագուներին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում կայացած խաղում գոլային իսկական հրավառություն պարգևեցին չեմպիոնության հավակնորդ «Նոան» ու առաջնության երկրորդ հատվածը գերազանց սկսած «Արարատը»։ Հանդիպման հիմնական իրադարձությունները զարգացան առաջին կեսում։ 18-րդ րոպեին լուսատախտակին վառվում էր 1-1 հաշիվը։ Սակայն սա միակ դեպքն էր, երբ «Արարատը» հավասար պայքար էր մղում «Նոայի» հետ։ Մարտիմ Մայայի դիպուկ հարվածին արարատցիներից պատասխանեց Սերբո Գալստյանը։ Այնուհետև, մինչև ընդմիջում տանտերերը ևս 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Դուբլով աչքի ընկավ Արթուր Միրանյանը, որը 17 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է, իսկ միջակայքում գոլ խփեց նաև Ջասթին Մեթյուն։

Երկրորդ կեսում խաղի պատկերը մի փոքր փոխվեց։ «Նոայի» ֆուտբոլիստների մոտ վստահությունը վերածվեց ինքնավստահության, ինչն «Արարատն» իհարկե զգաց։ Երկարատև չարչարանքներից հետո Արմեն Նահապետյանը 72-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեց։ Ու «Նոայի» մոտ ոչինչ տեղից չշարժվեց։ Իսկ երբ 79-րդ րոպեին Ռանսոմ Իբեհը անհատական շքեղ գոլով հաշիվը դարձրեց 4-3, լարվածությունը մեծացավ։ Գուցե խաղում էլի գոլեր տեսնեինք, սակայն միջամտեց նորին մեծություն եղանակը։ 80-րդ րոպեից Աբովյանում հեքիաթային ձյուն սկսեց տեղալ, ինչի պատճառով խաղի տեմպը ընկավ, և դա ձեռնտու էր «Նոային»։ Այդպես, տանտերերը ֆանտաստիկ ու գոլառատ խաղում հաղթանակ տարան, «Արարատն» էլ միևնույն ժամանակ 2024 թվականին կրեց իր առաջին պարտությունը։

Չեմպիոնի մղձավանջը շարունակվում է

Դմիտրի Գունկոյի և «Ուրարտուի» համար նոր՝ 2024 թվականը մեկնարկել է պարզապես սարսափելի կերպով՝ 3 խաղ ու 0 հաղթանակ։ «Ուրարտու» մարզադաշտ 24-րդ տուրում հյուրընկալվել էր «Վեստ Արմենիան», մրցակից, որին չհաղթելը նման կազմով կարող էր ընկալվել արդեն լուրջ ֆիասկո։ Խաղից առաջ մթնոլորտը բավական ջերմ էր, քանի որ կար գեղեցիկ առիթ։ Պարզապես ամեն տարի գարնանը ֆուտբոլում հարմարեցումների եվրոպական կենտրոնը (CAFÉ) անցկացնում է CAFÉ Week of Action միջոցառումների շաբաթը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող երկրպագուների ներառումը ֆուտբոլում: Այս տարի CAFÉ Week of Action-ը անցկացվում է մարտի 8-24-ը, որին միացել է նաև «Ուրարտուն»: Գործող չեմպիոնն այս տարի հայկական ակումբներից առաջինն է, որ հյուրընկալում է համաեվրոպական այս միջոցառումը: Սակայն այդքանով «Ուրարտուի» երկրպագուների համար հաճելի պահերը գրեթե ավարտվեցին։ «Վեստի» հետ հանդիպման առաջին խաղակեսի մասին կարելի է պատմել մեկ բազմիմաստ, բայց ընդգրկուն բառով՝ «ՈՉԻՆՉ»։ Երկու թիմերն էլ չափազանց զգուշավոր ու տխուր ֆուտբոլ խաղացին։

Սակայն երկրորդ կեսում գոլերը եկան։ Արդեն 48-րդ րոպեին հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գևորգ Տարախչյանը: Սակայն շատ չանցած հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Զախար Տարասենկոն: 76-րդ րոպեին «Վեստ Արմենիան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց «Ուրարտուի» պաշտպան Իսաակ Բարիի դիպուկ հարվածով, որը «Վեստում» խաղում է վարձավճարով։ Սակայն մի քանի վայրկյան անց մրցավարը կանոնների խախտում արձանագրեց Թեմուր Ջիկիայի հետ պայքարում և գոլը չեղարկեց: Այնուամենայնիվ, հանդիպման վերջնամասում «Վեստ Արմենիան» կարողացավ արդյունավետ հակագրոհ ձեռնարկել: Մելիխովի դեմ մեն-մենակ մնացած Չիդերա Օպարաոչան միջին տարածությունից կատարած հարվածով խփեց իր թիմի հաղթական գոլը։ Խաղից հետո «Ուրարտուի» դեռևս գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն այս պարտությունը որակեց ամոթալի։ Դժվար է այս պարագայում չհամաձայնել մասնագետի հետ։ Ոչ թե ամոթ է «Վեստ Արմենիային» պարտվելը, որն արժանի ֆուտբոլ է ցուցադրում, այլ ամոթալի է նման կարգի ցածր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել։

«Փյունիկի» ազատ անկումը շարունակվում է

21-րդ դարում, 2024 թվականի դրությամբ բոլորին հուզող՝ «ո՞վ է սպանել Քենեդուն», «առեղծվա՞ծ է արդյոք Ատլանտիդան» և «ինչո՞ւ է աղմկում գետը» հարցերին կարող ենք ավելացնել ևս մեկը՝ ի՞նչ է կատարվում «Փյունիկի» հետ։ Եղիշե Մելիքյանի թիմը առաջնության գարնանային հատվածին, կարծես, չի վերադարձել միջազգային հավաքից։ Բոլորն ակնկալում էին, որ «Վեստ Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակը նոր հաղթական շարքի բացումն է, բայց իրականում ստացվեց լրիվ հակառակը։

Չարենցավանում խաղալը դյուրին մարտահրավեր չէ, սակայն երբ դու «Փյունիկն» ես, որը մինչև ընդմիջում քարուքանդ էր անում բոլոր հնարավոր մրցակիցներին, հավասար պայքար էր մղում «Բուդյո/Գլիմտի» հետ եվրագավաթում, «Վանին» հաղթելը զուտ կարգի հարց է։ Աշնանն այդ առաջադրանքը Մելիքյանի տղաները կկատարեին՝ ստանալով «5+»։ Իսկ այսօր, «Փյունիկի» կազմում ֆուտբոլ խաղում է միայն Հովհաննես Հարությունյանը։ Դաշյանի վնասվածքի պատճառով ավագի թևկապով դաշտ դուրս եկած Հարությունյանը թե առաջին, թե երկրորդ կեսում ոսկերչական ճշգրտության փոխանցումներ է կատարել թիմակիցներին, սակայն նրանք նպաստավոր դիրքերից, ինչպես կասեր Սուրեն Բաղդասարյանը, քլնգում էին։ Իսկ «Վանը» իր շանսը օգտագործեց. թիմին առաջ մղեց Ֆանյե Տուրեն։ Երկրորդ կեսում «Փյունիկի» ստեղծած բոլոր պահերը, եթե դնենք կշեռքի նժարների վրա, զիջում են նույն Ֆանյե Տուրեի միակ հարվածին, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Բայց եթե արանքից հանում ենք բոլոր նժարները, կշեռքները և այլ զեղումները, մնում է սեղանին մեկ չոր փաստ` ամռանը-աշնանը չպարտված «Փյունիկը» 2024-ի սկզբում պարտվեց արդեն երկրորդ անգամ։

Մրցաշարային աղյուսակ

Առաջնությունը գնալով ավելի է հետաքրքրանում։ Կայունությամբ աչքի է ընկնում, երևի թե, միայն ԲԿՄԱ-ն (իհարկե բացասական տեսանկյունից)՝ 4 խաղ 4 պարտություն։ Մնացած բոլոր թիմերն արդեն միավորներ են կորցրել։ Աչքի է զառնում, բնականաբար, վերնահարկում երկիշխանությունը։ «Փյունիկն» ու «Նոան» ունեն 52-ական միավոր, որոնք մեկ տուր անց մրցելու են միմյանց հետ։ Երևի թե, «Փյունիկի» համար լավ է, որ այդ հանդիպումը կկայանա միջազգային դադարից հետո, երբ թիմը, գուցե, կկարողանա իրեն ուշքի բերել։ «Ուրարտուն» ու «Ալաշկերտը» շարունակում են թույլ ֆուտբոլ խաղալ, մինչդեռ պետք է լինեն զգոն, որովհետև վերածնված «Արարատն» արդեն ծիկրակում է թիկունքից։

Նկուղում իրավիճակը նույնպես լարված է։ Առաջնության երկրորդ հատվածը լավ սկսած «Վանը» հիմա 7-րդն է, սակայն դեպքերի անհրաժեշտ հաջորդականության դեպքում կարող է հաջորդ տուրում հայտնվել վերջին տեղում։

Ռոբերտ Գասպարյան

Նկուղային թիմերի փառահեղ մեկնարկը. ՀՊԼ 23-րդ տուրի ամփոփումը
IDBank Պրեմիեր լիգայի 23 տուրը շարունակցեց նախորդների «բարի» ավանդույթը։ Մենք մեր նախորդ հոդվածներից մեկում  անդրադարձել էինք մեր հարազատ առաջնության վերսկսմանը, ներկայացրել էինք թիմերի հավակնությունները։ Սակայն, միևնույն ժամանակ, պնդել էինք, որ Հայաստանում ֆուտբոլը կարող է ունենալ անկանխատեսելի զարգացումներ։ Նույնիսկ այնքան անկանխատեսելի, որ Քրիստոֆեր Նոլանը, Գայ Ռիչին ու Դիանա Գրիգորյանը կարող են ոչինչ չանել՝ զուտ հետևել մեր ներքին առաջնության ինտրիգններին։ Իսկ դրանք, բնավ, քիչ չեն։

Իհարկե, հիշատակման են արժանի մեր առաջնության մրցաշարային աղյուսակի «նկուղում» հանգրվանած թիմերի ելույթները։ Ինչպես և նախորդ հատկապես տպավորիչ էր «Վանը», ուրախացրեց նաև «Շիրակը», բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության։

Չեմպիոնը տապալվեց Գյումրիում

Իհարկե, «տապալվել» եզրույցը մի փոքր ուռճացված է, բայց ֆուտբոլում պատահականություններ չեն լինում։ Ինչպես սիորւմ է Վարդան Մինասյանն ասել, «հաղթում է այն թիմը, որն ավելի շատ գոլ է խփում»։ Հանդիպման առաջին իսկ րոպեներից «Ուրարտուն» վերցրել էր նախաձեռնությունն իր ձեռքը։ Բնականաբար, առաջին վտանգավոր պահն իրեն սպասեցնել չտվեց։ 9-րդ րոպեին «առյուծները»  կենտրոնով զարգացրին գրոհը։ Առաջին անգամ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Դենիս Գլուշակովի նուրբ փոխանցումից հետո Թեմուր Ջիկիան հայտնվեց պաշտպանների թիկունքում ու անկասելի հարված կատարեց, սակայն գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ 25-րդ րոպեին պատկերը կրկնվեց. դարձյալ կենտրոնով զարգացնելով գրոհը, Ցիմբալյուկը հասավ տուգանային հրապարակի մատույցներ և փոխանցեց Կրավչուկին։ Վերջինս հրաշալի հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն գնդակը նորից դիպավ դարպասաձողին։ «Շիրակը» ամբողջ առաջին խաղակեսում պաշտպանվում էր՝ կանգնեցնելով ամուր ավտոբուս սեփական դարպասի մոտ։

Երկրորդ խաղակեսն սկսվեց այնպես, ինչպես ավարտվեց առաջինը՝ «Ուրարտուն» տիրում էր նախաձեռնությանը, «Շիրակը» համառորեն պաշտպանվում էր։ Սակայն գյումրեցիները սպասեցին իրենց շանսին ու հասան հաջողության։ Երկու պաշտպանների շրջափակման մեջ գտնող Մորի Կոնեի հարվածից հետո գնդակը դիպավ Ցիմբալյուկի ոտքին, շեղեց ուղղությունը և հայտնվեց մեր դարպասում։

Բնականաբար, գոլ ընդունելուց հետո «Ուրարտուն» էլ ավելի մեծ ուժերով նետվեց առաջ ու գրեթե անմիջապես կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն ոչ այդ դրվագում, ոչ էլ հետագայում, հաշիվը հավասարեցնել չհաջողվեց։ Տպավորություն էր, ստեղծվել որ գոլ ընդունելուց հետո «Ուրարտուն» այգում ծնողներին կորցրած մանկահասակ երեխայի էր նման՝ քաոսային շարժումներ, անհասցե փոխանցումներ, 0 կրեատիվություն։

Իհարկե մարզչին մեղադրելը, մեծ հաշվով, տեղին չէ, որովհետև եթե Գունկոյի տղաները առաջին կեսում իրացնեին իրենց պահերը, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր։ Ֆուտբոլում «եթե»-ները չեն աշխատում. ստեղծվել է գոլային պահ, իրացնել է պետք։ Հանդիպման վերջին վայրկյաններին մրցավարը «Ուրարտուին» շանս նվիրեց՝ «Շիրակին» պատժելով 11 մետրանոց հարվածով։ Գնդակին մոտեցավ փոխարինման մտած ու վատ մարզավիճակում գտնվող Լեոն Սաբուան ու սարսափելի վատ հարվածեց, դարպասապահը հետ մղեց գնդակը։ Եվ դա այն դեպքում, երբ թիմում կար Դենիս Գլուշակովը, որը կարող էր ավելի լավ հարվածել։ Խաղից հետո Գունկոյի խոսքերը կարճ էին, բայց դիպուկ։

«Առաջին խաղակեսն ամբողջությամբ մեր ձեռքերում էր, մենք ստեղծեցինք պահեր։  Նման խաղերում, նման առավելություն ունենալով, պետք է իրացնել ստեղծած դրվագները։ Երկրորդ խաղակեսում լրիվ այլ պատկեր էր։ Մենք որոշ դրվագներ բաց թողեցինք։ Ինչպես արդեն տեսաք, չկարողացանք գոլի հեղինակ դառնալ նույնիսկ 11 մետրանոցից»։

«Նոան» հաղթահարեց «Ալաշկերտ» անունով ճոճանակը

Տարիներ առաջ «Ալաշկերտը» և «Նոան» տարբեր խնդիրներ էին լուծում Հայաստանի առաջնությունում՝ «դեղինները» պայքարում էին ոսկե մեդալների համար, «Նոան» ամեն գնով ցանկանում էր մտնել եվրագավաթներ։ Ի դեպ, երկուսին էլ հաջողվեց հասնել իրենց նպատակին։ Չի բացառվում, որ այս մրցաշրջանում էլ պատկերը կրկնվի, սակայն հակառակ դասավորությամբ։ «Ալաշկերտն» այս մրցաշրջանում դժվար թե պայքարի չեմպիոնի կոչման համար ու կբավարարվի զուտ մրցանակային տեղով, իսկ «Նոան» խոշոր ներդրումներից հետո զգալի առաջադիմել է ու հիմա «Փյունիկին» լուրջ մրցակցություն է առաջարկել։

23-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպման մեկնարկում «Նոան» այնքան էլ վստահ տեսք չուներ, սակայն դա «տապանավորների» համար սովորական երևույթ է. թիմը խաղի ընթացքում է հավաքվում։ Բայց ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե Անան Մենսան հարվածեր ոչ թե դարպասաձողին, այլ գրավեր «Նոայի» դարպասը, որը, ի դեպ, պաշտպանում էր «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ Մինչև ընդմիջում Էդգար Մովսեսյանը գոլային պահերով հավասարություն մտցրեց՝ հարված կատարելով մոտ տարածությունից, սակայն Անան Մենսան դարպասից հեռացրեց գնդակը։

Հանդիպման հիմնական իրադարձությունները զարգացան երկրորդ կեսում, երբ նախ «Նոան» բացեց հաշիվը առաջնության լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանի ջանքերով։ Անմիջապես հաջորդ գրոհի ընթացքում Գուստավո Մարմենտինին հավասարեցրեց հաշիվը, սակայն դրվագին խառնվեց VAR-ը և գոլը չեղարկեց՝ «Ալաշկերտի» հարձակվողի մոտ արձանագրելով խաղից դուրս վիճակ։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 20 րոպե առաջ «Նոան» մնաց 10 հոգով. Ռասինեսի առաջխաղացումը միտումնավոր կասեցնելու համար կարմիր քարտով պատժվեց «Նոայի» նորեկ, բազմափորձ Ն’Դիայեն։ Չնայած դրան, հաջորդիվ ավելի վտանգավոր են գրոհել հյուրերը և խփել են նաև երկրորդ գոլը։ Փախչելով արագ հակագրոհի՝  «Նոայի» ֆուտբոլիստները դրեցին խաղի վերջակետը, աչքի ընկավ Էդգար Մովսիսյանը։ Զարմանալի է, որ գոլի դրվագում «Ալաշկերտի» պաշտպանները որոշեցին, որ արձանագրվելու խաղից դուրս վիճակ ու դադարեցին պայքարել։ Երկար ժամանակ մրցավարները դիմեցին VAR համակարգի օգնությանը, և գոլը հաշվեցին՝ արձանագրելով «Նոայի» հաղթանակը 2-0 հաշվով։

Վարդան Մինասյանն՝ իր ոճի մեջ

23-րդ տուրում Վարդան Մինասյանն ու Դմիտրի Գունկոն տառապել են նույն խնդրից։ Երկու մարզիչները մրցել են կարգով ավելի թույլ թիմերի հետ, կարողացել են առավելություն ստեղծել խաղի ընթացքում, բայց պահերի վատ իրացման պատճառով ոչ միայն միավոր չեն վաստակել, այլև գլխիկոր են հեռացել խաղադաշտից։ Բայց այստեղ կա մի տարբերություն։ «Արարատ-Արմենիայի» ստեղծած պահերը  չեզոքացրել է մրցակցի դարպասապահը, իսկ «Ուրարտուի» պարագայում գնդակը դիպել է դարպասաձողին։ «Վանի» հետ տնային հանդիպումը երևանյան ակումբի ֆուտբոլիստները լավ սկսեցին, ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն երբ Կարեն Մուրադյանն ուղիղ տեղը գնդակը հանձնեց մրցակցին, արդեն այդ ժամանակ թվաց, որ «Արմենիայի» հետ մի բան այն չէ։

Այո, այդ դրվագում «Վանը» գոլ խփել չկարողացավ։ Նույն Կարեն Մուրադյանը 50-րդ րոպեին իր թիմին հերթական անգամ դրեց անհարմար իրավիճակի մեջ ու արդարացիորեն հեռացվեց դաշտից վերջին հույսի խախտման համար։ Եվ դա այն դեպքում, որ չկար սահանկման գնալու սուր անհրաժեշտություն։ Ստանալով քանական առավելություն, «Վանը» սկսեց ավելի սուր հակագրոհներ անցկացնել ու հասավ արդյունքի։ 59-րդ րոպեին Սանի Բուհարին դարձավ գոլի հեղինակ, իսկ մրցավարի ավելացված ժամանակում Օջետունդեն ձևակերպեց «Արարատ-Արմենիայի» պարտությունը։ Չեմպիոնության համար պայքարող թիմը երկրորդ խաղում անընդմեջ ցույց է տալիս թույլ ֆուտբոլ։ Եվ դա այն դեպքում, որ առաջնության վերսկսումից հետո Վարդան Մինասյանի տղաները հիացրել էին հանրությանը՝ սեփական հարկի տակ գեղեցիկ հաղթանակ տանելով Փյունիկի նկատմամբ։

Սպարապետի հիշատակն ու «Արարատի» հաղթանակը

23-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։ Խաղը կայանում էր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, որտեղ խաղի մեկնարկից առաջ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների՝ FAF շարժման անդամներն ակցիա են իրականացրել տրիբունայում՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Սպարապետին նվիրված փոքրիկ միջոցառումն ու տասնյակ զինվորականների աջակցությամբ ԲԿՄԱ-ն չկարողացավ արժանի պայքար պայքար մղել «Արարատի» հետ։ Ամբողջ առաջին կեսում տանտերերն ունեին հսկայական առավելություն, սակայն բոլոր հարվածները կամ շեղ էին, կամ էլ փրկում էր բանակայինների դարպասապահ Արման Ներսեսյանը։ Սակայն նույնիսկ նա անզոր եղավ, երբ մրցավարը 56-րդ րոպեին 11 մետրանոց նշանակեց ԲԿՄԱ-ի դարպասին։ Կասիմ Հաջիի հետ պայքարում անզգույշ սահանկման գնաց հյուրերի երիտասարդ պաշտպան Տիգրան Սարգսյանը։ Նշակետից «Արարատի» հարձակվող Իբեհ Ռանսոմը չվրիպեց։

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով, չնայած կարող էր և Տիգրան Եսայանի թիմը հաղթել շատ ավելի խոշոր հաշվով։ ԲԿՄԱ-ի պատիվը պարզապես բարձր պահեց դարպասապահ Ներսեսյանը։ Այո, արարատցիներն ունեին հսկայական առավելություն, այո ԲԿՄԱ-ն գրեթե միշտ պաշտպանվում էր, սակայն ֆուտբոլում ոչ միշտ է ուժեղ թիմը վստահորեն հաղթում ավելի թույլ մրցակցին։ Արմեն Գյուլբուդաղյանցը բանակայինների հետ լուրջ աշխատանք ունի անելու։ Որտեղից սկսել, որտեղ ավարտել՝ դեռևս պարզ չէ։

Առաջատարը քնած չէ, բայց դեռ ոտքի կանգնած էլ չէ

23-րդ տուրի ամենահակասական հանդիպումը կայացավ «Ջունիոր Սպորտ» ստադիոնում։ Երկար դեգերումներից հետո «Փյունիկը» վերջապես (հուսանք՝ ոչ ժամանակավոր) «տուն» ունեցավ և հյուրընկալեց «Վեստ Արմենիային»։ Առաջին հայացքից պարզ է՝ «Փյունիկը» դեռս չի հավաքել այն մարզավիճակը, որը թիմն ուներ առաջնության աշնանային հատվածում։ Երևում են խնդիրները դաշտի միջին հատվածում, համագործակցությունը կիսապաշտպանների ու հարձակվողների միջև։ Կարգի հետ կապված որևէ հարց չկա, բայց տպավորություն է, որ «Փյունիկը» կամ գերագնահատում է սեփական ուժերը կամ կաշկանկանդված է։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել «Վեստի» հետ հանդիպման մեկնարկում գոլային պահերի երաշտը։ Գործնականում միակ վտանգավոր պահն առաջին 30 րոպեների ընթացքում ստեղծեց Հովհաննես Հարությունյանը, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Այնուհետև մրցակիցը փախավ սրընթաց հակագրոհի և բացեց հաշիվը։ Դավիթ Ջուլիուս Ուֆուոմային որևէ մեկը կանգնեցնել չկարողացավ։ «Փյունիկը» 42-րդ րոպեին պատասխանեց Արտակ Դաշյանի գոլով։ Ի դեպ, Արտակը 60-րդ րոպեին ուսի վնասվածք ստացավ ու փոխարինվեց։

Երկրորդ կեսում պատկերը չփոխվեց։ «Փյունիկցիների» ամենավտանգավոր խաղացողը շարունակում էր մնալ Հովհաննես Հարությունյանը։ Դժվար է պատկերացնել՝ ինչ կկատարվեր «Փյունիկի» հետ, եթե ղեկավարությունը Հարությունյանին հետ չբերեր Երևան վարձավճարով։ Հենց նրա շքեղ փոխանցումից փոխարինման մտած Սերժ Դեբլեն խփեց «Փյունիկի» հաղթական գնդակը։

«Փյունիկը» հույժ կարևոր հաղթանակ տարավ ու մի փոքր ազատ շնչելու հնարավորություն ստացավ, սակայն Եղիշե Մելիքյանի թիմի խաղը շարունակում է թողնել մեծաքանակ հարցականներ ու խաղից խաղ այդ հարցականները շատանում են, իսկ պատասխաններ դեռ չկան։

Պատկերը մրցաշարային աղյուսակում

«Փյունիկը» նորից միանձնյա առաջատար է, «Նոան» երկրորդ տեղում, «Արարատ-Արմենիան» առաջատարից հետ է մնում արդեն 6 միավորով, չնայած իրավիճակը լրիվ այլ կարող էր լինել։ Պատկերացրեք լարվածությունը, եթե 23-րդ տուրից հետո 3 թիմ ունենար 49-ական միավոր։ «Փյունիկի» հաջորդ մրցակիցը լինելու է լավ թափ հավաքած «Վանը», այն էլ Չարենցավանում։ «Ալաշկերտն» ու «Ուրարտուն» պետք է ամեն ինչ անեն հաղթական ուղի վերադառնալու համար, թեպետ բարդ է լինելու։ մրցակիցները լինելու են համապատասխանաբար «Շիրակն» ու «Վեստ Արմենիան»։ «Նոայի» մրցակիցը գերազանց մեկնարկած «Արարատն» է, որը 3 հնարավորից գրանցել է 3 հաղթանակ։

Սկանդալներ, ինտրիգներ ու չեմպիոնական թեժ պայքար. Ի՞նչ սպասել Հայաստանի առաջնության վերադարձից
Հայաստանում, անկասկած, շատ են եվրոպական թոփ ակումբների երկրպագուները։ «Ռեալը», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը» ունեն ֆանատների հսկայական բանակ։ Բայց, վերջապես, եկավ այն պահը, որ առաջին պլան է դուրս գալիս մեր ներքին առաջնությունը՝ Հայաստանի ID Bank Պրեմիեր լիգան։ Ձմեռային դադարից հետո արդեն կայացել է 2 տուր, որոնք մտորելու լուրջ առիթ են տալիս։

Այս հոդվածում մենք կփորձենք առավել մանրամասն անդրադառնալ թիմերի՝ ձմեռային դադարի ընթացքում ծավալած գործունեությանը և խոսել նախորդ 2 տուրերի խաղերի մասին։

Վերնահարկի բնակիչներ.

«Փյունիկ»

Երևանի «Փյունիկը» 23/24 մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրեց առավել քան վստահ՝ ամանորի արձակուրդներին չունենալով ոչ մի պարտություն ու ճանապարհին ամբարձիչի նման ավիրելով բոլորին՝ դաժանորեն ու անխնա։ Սակայն նոր՝ 2024 թվականին «նռնագույնները», կարծես, ձեռք են բերել «Գվարդիոլայի համախտանիշը»։ Տարիներ առաջ իսպանացի մասնագետի թիմերը աշնանը ֆենոմենալ մարզավիճակ հավաքելուց հետո ձռման ինչ-որ հատվածում սկսում էին դոփել տեղում, կորցնել միավորներ այնտեղ, որտեղ ամենաքիչն էր սպասելի։ Հիմա նման բան Պեպի մոտ չի նկատվում, իսկ «Փյունիկը» շարժվում է հենց այդ ծրագրով։

Եվ այստեղ խնդիրն ամենևին էլ ֆուտբոլայինը չէ միայն։ ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդող օրերին ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելու դեպքում թիմն այլևս չի շարունակելու ելույթները ՀՊԼ-ում։ Բայց, ինչպես տեսնում ենք, «Փյունիկը» դեռևս Հայաստանի առաջնությունում է։ Բնականաբար, նման իրավիճակը չի կարող չազդել հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա, այն էլ Հայաստանում։

Ձմեռային դադարի ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ևս մեկ կասկածելի պատմության մեջ, երբ հայտնի դարձավ, որ թիմը փոխում է իր ստուգողական խաղերի մրցակիցներին՝ մասնավորապես հրաժարվելով ռուսական ակումբների հետ մրցելուց։ Ըստ լուրերի՝ «Նռնագույնների» ղեկավարությունը չցանկացավ խաղալ ՌՊԼ ներկայացուցիչների հետ՝ ուկրաինացի մրցակիցներին չկորցնելու համար։ Հիշյալ ստուգողական խաղերում «Փյունիկը» տարավ 3 հաղթանակ, կրեց 4 պարտություն, ևս 1 հանդիպում ավարտեց ոչ-ոքի։ Իհարկե, նման հանդիպումներում էականը ոչ թե խաղի ելքն է, այլ այն, թե ի՞նչ է ցանկանում ստանալ մարզիչն իր ֆուտբոլիստներից։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը կատարեց մի քանի հետաքրքիր ձեռքբերում՝ թիմ բերելով Սոլոմոն Ուդոյին ու Սերժ Դեբլեին։ Ամենաէականն, անկասկած, Լուկա Յուրիչիչի վերադարձն էր, թեպետ առանց նրա էլ ակումբի հարձակման գիծն ուներ սարսափելի վտանգավոր տեսք։ Բացի դրանից, եղավ Հովհաննես Հարությունյանի տարօրինակ շրջագայությունը Սոչի։ Մեր ընտրանու կիսապաշտպանը 160 հազար եվրոյով տեղափոխվեց ռուսական ակումբ, բայց կարճ ժամանակ անց վերադարձավ, այս անգամ, սակայն, վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Դա խոսում է միայն այն բանի մասին, որ ակումբի սելեկցիոն աշխատանքը կարելի է անբավարար համարել։ Այո, ակումբի համար Հովհաննեսը կարևոր ֆուտբոլիստ էր և, գուցե նրան փոխարինելը բարդ է, բայց պետք էր գտնել թեկնածու։

Այն, որ ակումբի հետ մի բան այն չէ (հանդերձարանում, թե այլ մակարդակների վրա՝ հնարավոր չէ ասել), երևաց արձակուրդից հետո վերսկսված ՀՊԼ 2 տուրում։ Նախ Եղիշե Մելիքյանի թիմը 1-3 հաշվով բոլոր առումներով պարտվեց «Արարատ-Արմենիային», այնուհետև երևանյան դերբիում ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ, որը երկրորդ կեսում խաղում էր 10 հոգով։ «Ուրարտուի» հետ խաղից հետո Եղիշե Մելիքյանը հայտարարեց, որ թիմում չկա անկում, բայց և չհերքեց, որ որոշակի խնդիրներ կան՝ խոստանալով, որ առաջիկայում ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։

«Արարատ-Արմենիա»

Վարդան Մինասյանի գլխավորած ակումբը վառ ու արտահայտիչ մրցելույթներով երբեք հայտնի չի եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ թիմը չեմպիոն էր դառնում ու խաղում էր եվրագավաթի փլեյ-օֆֆ փուլերում։ «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի պես զուսպ ու համբերատար է։ Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել ելույթները ՀՊԼ-ում առաջնության առաջին հատվածի վերջում։ Փաստացի, բոլորը խոսում էին/են «Փյունիկի» մարզավիճակի մասին, սակայն հիմա, երբ նայում ենք մրցաշարային աղյուսակին, հասկանում ենք, որ մարզավիճակն ու խփած գոլերի քանակն ու գեղեցկությունը դեռ բավական չէ չեմպիոն լինելու համար։

Ձմեռային դադարի ընթացքում «Արարատ-Արմենիան» կատարեց մի քանի ձեռքբերում՝ հրավիրելով Կամո Հովհաննիսյանին, ինչպես նաև վարձակալական հիմունքներով «տուն» վերադարձնելով Պետրոս Ավետիսյանին, Ժիրայր Շաղոյանին ու Արթուր Սերոբյանին։ Թվածս ֆուտբոլիստներն այսօր համարվում են Հայաստանի հավաքականի անդամ/թեկնածու։ Եթե նրանց գումարենք Տենտոն Յենեին ու Մոհամեդ Յատտարային, այս կազմը ավելի քան վստահորեն կարող է պայքարել չեմպիոնության համար։

Ձմեռային դադարի ընթացքում «Արարատ-Արմենիան» համեստորեն 3 ստուգողական խաղ անցկացրեց, որոնցից ոչ մեկում չկարողացավ հաղթել։ Հետխաղային ասուլիսներ եթե լինեին, Վարդան Մինասյանը, վստահաբար, կասեր մոտավորապես այսպես. «Ինձ հաշիվը հետաքրքիր չէր, ինձ կարևոր էր տեսնել մի բան ու ես դա տեսա»։ Թվում էր՝ ընկերական խաղերի արդյունքները խոսուն ցուցանիշ են, սակայն «Փյունիկի» նկատմամբ արած գրոսմայստերական ու էսթետիկ հաղթանակն ամեն ինչ իր տեղը գցեց։ Բայց քանի որ խոսում ենք Վարդան Մինասյանի ու իր թիմի մասին, այստեղ չէր կարող չլինել սայթաքում ուղիղ տեղը։ Երբ պետք էր հաղթել ու նվազագույնի հասցնել միավորների տարբերությունը «Փյունիկից», «Արարատ-Արմենիան» վերցրեց ու ոչ-ոքի խաղաց «Վեստ-Արմենիայի» հետ՝ գոլ բաց թողելով խաղի վերջնամասում։

«Նոա»

Երևանյան ակումբը նախորդ մրցաշրջանների հետ համեմատած կերպարանափոխվել է։ Համենայն դեպս 23/24 մրցաշրջանում թիմի ֆինանսական գործերը կտրուկ բարելավվել են։ Հովանավորչական նոր պայմանագիր կնքելուց հետո եղան ներդրումներ, որոնք թույլ տվեցին ձեռք բերել, օրինակ, կոնգոլեզցի հարձակվող Դյոմերսի Մբոկանիին։ 38-ամյա հարձակվողը թիմին միացավ վնասվածքով, ապաքինվեց, 10 խաղում խփեց 2 գոլ, ձմռանը թիմի հետ գնաց Դոհա՝ հավաքների, ու այլևս չվերադարձավ։ Շշուկների համաձայն, նա կնքել էր պայմանագիր, ըստ որի նա «Նոայից» ուներ ամսական մոտ 30 հազար եվրո աշխատավարձ։

Երևանյան ակումբը ձմռանն անցկացրեց հավաքներ, որոնց ընթացքում ոչ միայն պարտություն չկրեց, այլև սեփական դարպասը 4 խաղում պահեց անառիկ։ Հատկապես տպավորիչ էր Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ ոչ-ոքին։ Ձմռանը թիմից հեռացավ հիշյալ Մբոկանին, նրա փոխարեն եկավ մեկ այլ անվանի «ծերունի»՝ Ալֆրեդ Ն’Դիայեն, որը հայտնի է Իսպանիայի Լա Լիգայում ու ԱՊԼ-ում իր ելույթներով։ Բայց, ի տարբերություն Յայա Սանոգոյի, նա իսկապես ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ այդ առաջնություններում ու իր հավաքականում՝ Սենեգալի ազգային թիմի շապիկը կրելով 28 անգամ։ Բացի նրանից, «Նոայի» կազմը համալրել են աջ վինգեր Լոգան Ռոջերսոնը, պաշտպան Պաբլո Սանտոսը և դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։

Վերսկսված առաջնության մեկնարկային 2 տուրում Նոան դարձյալ չպարտվեց՝ իր անպարտելիության շարքը բոլոր մրցաշարերում ու խաղերում հասցնելով 10-ի։ Մեկնարկային խաղում թիմը մի կերպ ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ՝ գրեթե ամբողջ հանդիպումը խաղալով 10 հոգով՝ 1-1։ Այդ խաղում վնասվածք ստացավ Էդգար Մովսեսյանը՝ թիմի առանցքային խաղացողներից մեկը, ու նրան պադգարակով դուրս բերեցին դաշտից։ Մտավախություն կար, որ նա երկար ժամանակով կբացակայի, սակայն «Շիրակի» հետ հաջորդ խաղում նա վերադարձավ խաղադաշտ ու օգնեց իր թիմին տանել հույժ կարևոր հաղթանակ ու մնալ չեմպիոնական մրցավազքում։

«Ալաշկերտ»

«Դեղինների» տրանսֆերային գործարքները, գրեթե միշտ, առաջացնում են ամենամեծ քննարկումները։ Երևանյան ակումբի գլխավոր ձեռքբերումը Ջոնել Դեսիրեն է։ Հաիթիի ազգային ընտրանու հարձակվողն արդեն 4-րդ հայկական ակումբն է ընտրում որպես իր աշխատավայր։ Նա Հայաստանի առաջնություններում արդեն 4 տասնյակից ավելի գոլ է խփել։ Հրաշալի ցուցանիշ է։ Իսկ թե ճի՞շտ ակումբ է ընտրել նա այս անգամ՝ ցույց կտա ժամանակը։ Հայաստանի նախկին չեմպիոնը վերջին տարիներին, հատկապես Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցելուց հետո, չի կարողանում ինչպես հարկն է մասնակցել չեմպիոնական մրցավազքին ու ոտք մեկնել ֆինանսապես առավել կայուն ԱԱ-ի, «Փյունիկի», արդեն «Նոայի» ու, ինչու չէ՝ նաև «Ուրարտուի» հետ։

Ակումբի սեփականատեր ու նախագահ Բագրատ Նավոյանն այլևս առաջվա պես մեծ ռիսկերի չի դիմում, չի ազատում մարզիչներին (Աբրահամ Խաշմանյանին, օրինակ) մրցաշրջանի կեսից, անձամբ չի իջնում, նստում մարզչական աթոռի վրա ու նրա փոխարեն նոր մարզիչ չի կանչում (Աբրահամ Խաշմանյանին, օրինակ)։ Վահե Գևորգյանն էլ թեպետ պահեստայինների նստարանին իմպուլսիվ է, բայց նրա աշխատանքը գոհացնում է ղեկավարությանը։

Հետաքրքիր է նաև այն, որ Նավոյանին ինչ-որ անհավանական կերպով հաջողվել է պայմանավորվել և’ ռուսական, և’ ուկրաինական ակումբների հետ՝ ստուգողական հանդիպումներ անցկացնելու շուրջ, իսկ «Փյունիկին»՝ ոչ։ Նոր վերսկսված առաջնությունում «Ալաշկերտը» Չարենցավանում զիջեց այս մրցաշրջանի ամենաթույլ ակումբներից մեկին՝ «Վանին»։ Զայրացած սեփական արդյունքի վրա՝ Գևորգյանի տղաները հաջորդ տուրում քարը քարի վրա չթողեցին ԲԿՄԱ-ին՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։

«Ուրարտու»

Հայաստանի գործող չեմպիոնը միջմրցաշրջանային հավաքն անցկացրեց ԱՄԷ-ում՝ ընկերական հանդիպումներ անցկացնելով մի շարք թիմերի հետ։ Մրցակիցների ընտրության հարցում Դմիտրի Գունկոյի թիմն իրեն լավ է դրսևորել՝ մրցավեճեր անցկացնելով տարբեր խաղամակարդակներ ունեցող ակումբների հետ։ Մարզչի խոսքով՝ արդյունքը էական չի եղել, այլ անհրաժեշտ էր գործում ստուգել նորեկներին։ Ամեն ինչ իդեալականին մոտ կլիներ, սակայն այս մրցաշրջանում մասնավորապես աշխատում է ««Ուրարտու» = վնասվածքներ» սկզբունքը։ Նորեկներ Լուկմանը, Ալվարո Վելեսը, Ալեքսանդր Պուցկոն ԱՄԷ-ից վերադարձել են վնասվածքներով, Ալեքսանդր Դոլգովն էլ վնասվածք է ստացել «Փյունիկի» հետ դերբիում։ Նրանց էլ գումարում ենք ԲԿՄԱ-ից վերադարձած երիտասարդ ֆուտբոլիստներին, կստանանք լավ տրանսֆերային աշխատանք, բայց 0 բախտ։

Առաջնության վերսկսումից հետո Դմիտրի Գունկոն ստիպված եղավ փոխել թիմի մարտավարությունը՝ անցնելով 4 պաշտպանով մարտավարության։ «Նոայի» հետ արտագնա խաղում «Ուրարտուն» չկարողացավ հաղթել 10 հոգով խաղացող մրցակցին, թեպետ ուներ երկրորդ կեսում առավելություն։ «Փյունիկի» հետ երևանյան դերբիում պատկերը հայելանման հակառակն էր։ «Ուրարտուն» կարող է պայքար մղել մրցանակային տեղերի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է պահեստայինների երկար նստարան։ Թիմն այդ նստարանն ունի, պարզապես անհրաժեշտ է, որ այդ նստարանը չլինի դատարկ, այլ գոնե զբաղված լինեն համարժեք փոխարինողներով։

«Նկուղային բնակիչներ»

Որքան էլ որ զարմանալի է, առաջնության վերսկսումն ամենից լավ հաջողվել է Երևանի «Արարատին»։ Եվ դա այն դեպքում, երբ ձմեռային դադարի ընթացքում անվանի ակումբի ղեկավարությունը գնաց առավել քան տարօրինակ քայլի։ Նախ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ռաֆայել Նազարյանը, որին ամիսներ առաջ պաշտոնանկ էին արել ՀՖՖ-ից և ԲԿՄԱ-ից։ Ընդամենը մի քանի շաբաթ միասին աշխատելուց հետո կողմերը որոշեցին՝ բավական է, ու Նազարյանը հեռացավ։ Նրա փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնը վստահվեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Եսայանին։ Նրա հետ «Արարատն» առաջնությունը սկսեց 2 հաղթանակով։ Ընդ որում, երկու խաղում էլ «Արարատը» դարպասը պահել է անառիկ։

Բանակայինների գոյությունը Հայաստանի առաջնությունում ամենամեծ տարակարծությունների առիթ տվող թիմն է։ Գործնականում, ԲԿՄԱ-ն առանձին օրգանիզմ է, առանձին ակումբ իր մարզչական կազմով, սակայն առավել քան տեսանելի է ՀՖՖ աջակցությունը։ Այլ կերպ առնվազն հնարավոր չէ բացատրել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Արմեն Գյուլբուդաղյանցի պաշտոնի համատեղումը՝ որպես ԲԿՄԱ գլխավոր մարզիչ։ Վերսկսված առաջնությունում ԲԿՄԱ-ից ակնկալիքները մեծ էին, սակայն առաջին երկու խաղում բանակայինները 2 պարտություն կրեցին։ Հատկապես տուժել է թիմի պաշտպանությունը, քանի որ վարձավճարից հետո իրենց ակումբներ են հեռացել Խարիտոն Այվազյանը, Էրիկ Սիմոնյանը և Ալբերտ Խաչումյանը։ Միայն դրանով կարելի է բացատրել թիմի թույլ ելույթը մասնավորապես «Ալաշկերտի» հետ խաղում, որտեղ թիմը պարտվել է 0-6 հաշվով։

Հետաքրքիր էր առաջնության առաջին հատվածում հետևել «Վեստ Արմենիայի» խաղին։ Հատկապես տպավորիչ էր այն կայունությունը, որով թիմն առաջինն էր հասնում արդյունքի իր մրցակիցների հետ խաղերում, բայց հետո համառորեն չէր կարողանում սեփական դարպասն անառիկ պահել, կորցնում էր զգոնությունն ու հետագայում զիջում խաղը։ Ընդ որում, բացարձակ տարբերություն չկար «Վեստի» համար՝ մրցակիցը «Փյունիկն» է, թե «Շիրակը»։ Խորեն Վերանյանի տղաները վստահ սկսում էին հանդիպումը, բայց հետո քանդվում էին, պարտվում։ Առաջնության վերսկսումից հետո «Վեստը» պարտվեց «Արարատին», իսկ մի քանի օր անց վերցրեց ու միավորներ խլեց «Արարատ-Արմենիայից»։ Այսինքն՝ աշխատում է Ռոբին Հուդի սկզբունքով՝ վերցնում է հարուստներից ու բաժանում աղքատներին։

Չարենցավանը ներկայացնող թիմն առաջնության առաջին հատվածում հանդես եկավ իրեն բնորոշ ոճով։ «Վանը» նման է ճոճանակի կամ վերելակի, որն ամեն տուրից հետո վերև-ներքև է անում մրցաշարային աղյուսակում։ Իհարկե, թիմի բյուջեն, համեմատած, օրինակ, հենց ԲԿՄԱ-ի հետ, ավելի մեծ է, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում եկած ֆուտբոլիստների մեծամասնությունը, մեղմ ասած, չունեն անհրաժեշտ մակարդակ։ Մրցաշրջանի վերսկսումից հետո «Վանը» հաղթեց մեդալների հավակնորդ «Ալաշկերտին», այն էլ՝ մրցակցի հարկի տակ։ Երկրպագուների շրջանում հույս արթնացավ, որ մարզային ակումբը դուրս կգա ճգնաժամից ու մի քանի հորիզոնական կշահի մրցաշրջանի վերջում, սակայն «Արարատի» հետ տնային խաղում թիմը ոչ մի բան անել չկարողացավ ու զիջեց չոր 0-2 հաշվով։

Ցավալի է հատկապես տեսնել «Շիրակին» վատ վիճակում։ Գյումրու թիմն, ինչպես միշտ, հանդես է գալիս թասիբով, սակայն ֆուտբոլիստների խաղամակարդակը ոչ միշտ է բավարարում «թասիբով» պայքար մղելու համար։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Շիրակն» ակտիվ չէր։ Արժե մատնանշել ակումբի նախկին հարձակվող Մորի Կոնեի վերադարձը, որը պետք է օգնի գոլեր խփելու և միավորներ վաստակելու հարցում։ Առաջնության վերսկսման խաղում «Շիրակը» 1-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, որտեղ հավասար պայքար էր, իսկ հաջորդ տուրում «Նոայից» 0-1 հաշվով կրած պարտությունն, ավելի շատ, պատահականություն էր՝ հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել։

Մրցաշարային աղյուսակ

Այս պահին ՀՊԼ-ում խաղարկվել է 22 տուր։ Առաջատարը շարունակում է մնալ «Փյունիկը» 49 միավորով։ Մելիքյանի թիմին կրնկակոխ հետապնդում են «Նոան» ու «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն» ու «Ալաշկերտը» զգալիորեն հետ են, սակայն Հայաստանի առաջնությունում զարգացող իրադարձություններն այնքան անկախատեսելի են, որ ապրիլի վերջին, երբ չեմպիոնական պայքարը մոտենա եզրագծին, չի բացառվում, որ Գունկոյի ու Գևորգյանի թիմերը ևս ներգրավված լինեն ոսկե մեդալների համար պայքարում։

Ինչպես ասում են՝ բարով եկար, Հայաստանի առաջնություն, մենք քեզ սպասում էինք։

Լուսանկարը՝ ID Bank Premier League-ի էջից

Ռոբերտ Գասպարյան

Փյունիկը հերթական տրանսֆերն է իրականացրել (տեսանյութ)
Երևանի «Փյունիկը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին: Թիմին է միացել 22-ամյա բուրկինացի կիսապաշտպան Դրամանե Սալուն:

Ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել Բելառուսի Բարձրագույն լիգան ներկայացնող «Սլուցկից»։

«Փյունիկը»  բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Դրամանե Սալուին։

Հիշեցնենք, որ VBET ՀՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Փյունիկը» հյուրընկալվելու է Երևանի «Արարատին»:

Մոհամեդ Յուսուֆ Լադանը տեղափոխվեց Փյունիկ
«Փյունիկը» նոր համալրում ունի, տեղեկացնում ակումբի պաշտոնական կայքը:

Թիմին է միացել 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Մուհամեդ Յուսուֆ Լադանը։

Լադանը «Սոչիի» ֆուտբոլիստ է և «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։

Ակումբը բարի գալուստ և հաջողություն է մաղթել Մուհամեդ Յուսուֆ Լադանին։

Ուրարտուն ստուգողական խաղեր կանցկացնի նաև Փյունիկի և Ալաշկերտի հետ
Նախքան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկը «Ուրարտուն» ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Օգոստոսի 6-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն ուժերը կչափի «Փյունիկի» հետ, հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը՝ 19։00-ին, իսկ օգոստոսի 8-ին սպարինգ-մրցակիցը կլինի «Ալաշկերտը»։ Այդ հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը՝ 18։00-ին։

Հավելենք, որ «Ուրարտուն» արդեն երկու ստուգողական հանդիպում է անցկացրել և հաղթանակներ տոնել «Վանի» (3-2) և «Գանձասար-Կապանի» (1-0) նկատմամբ։

Ընկերական հաջորդ հանդիպումը Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը կանցկացնի հուլիսի 30-ին սեփական հարկի տակ ընդունելով ԲԿՄԱ-ին, այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։