#վեստ-արմենիա — Armsport.am

Վեստ Արմենիան հայտնել է նոր խաղացողի ձեռքբերման մասին
«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է էկվադորցի վինգեր Յեյսոն Ռասինեսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Լեռնային Արցախում» և «Ալաշկերտում»։

Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած 62 խաղում դարձել է 8 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ, ևս մեկ գոլ հեղինակել է Կոնֆերենցիաների լիգայում։

Ռասինեսը «Վեստ Արմենիա» է տեղափոխվել Էկվադորի Պրիմերան ներկայացնող «Դելֆին» ակումբից:

Չեմպիոնության հարցն ավելի սրվեց, ԲԿՄԱ-ն միավոր վաստակեց. ՀՊԼ 26-րդ տուրի քրոնիկոնը
Միջազգային դադարից հետո ակումբային ֆուտբոլը նորից մեզ հետ է։ ID Bank Պրեմիեր լիգայի վերադարձին սպասում էին բոլորը։ Հաշվետու 26-րդ տուրում կար երկու դիմակայություն, որոնց ելքից կարող էր շատ բան փոխվել ուժերի հարաբերակցության տեսանկյունից։ Ոմանց սպասելիքներն արդարացան, ոմանք հիասթափվեցին, երկրպագուների մի ստվար զանգված էլ շփեց ձեռքերը՝ առաջնության վերջնամասի սպասումով։ Գնանք հերթով։

Մարմենտինին նորից գործի մեջ է, «Արարատի» վառոդը գնալով պակասում է

Առաջնության գարնանային հատվածի իսկական հայտնություն դարձած Երևանի «Արարատը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»։ Սպասվում էր, որ «Արարատցիները» լուրջ պայքար կծավալեն դեռևս մեդալների հավակնություններ ունեցող «Ալաշկերտի» հետ։ Այդպես էլ ստացվեց, սակայն առաջին կեսն անցավ տանտերերի առավելությամբ։ Հենց նրանք էլ առաջինը հասան հաջողության։ Մի քանի վտանգավոր գրոհներ իրականացնելուց հետո «Ալաշկերտը» զարգացրեց գրոհը կենտրոնով, որտեղ մրցակցի հենակետայինները թերացան 27-րդ րոպեին։ Գուստավո Մարմենտինին գնդակը դրեց ձախի տակ ու շատ անհարմար հարված կատարեց։ Այնքան անհարմար, որ «Արարատի» դարպասապահ Տիագո Գոմեսը չկարողացավ փրկել իր թիմին։

39-րդ րոպեին անզգույշ գտնվեց արդեն «Արարատի» պաշտպան Ռայան Մզուղին։ Ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ 24-ամյա թունիսցի պաշտպանը սեփական տուգանային հրապարակում անհաշվենկատ սահանկում կատարեց ու գցեց «Ալաշկերտի» հարձակվող Ջոնել Դեսիրեին։ Նշանակվեց 11 մետրանոց, որը հստակորեն իրացրեց նույն Գուստավո Մարմենտինին՝ ձևակերպելով դուբլ։

«Արարատը» մեծ հաշվով սկսեց ֆուտբոլ խաղալ միայն երկրորդ կեսում, երբ արդեն մրցակիցն ուներ 2 գնդակի առավելություն։ Դրա համար, իհարկե, պետք է արժանին մատուցել հյուրերին, քանի որ կար նպատակասլացություն, բայց լավ չէր, որ ուշացած էր։ Թիմը հատկապես սկսեց մեծացնել ճնշումն «Ալաշկերտի» դարպասին փոփոխություններից հետո։ «Արարատն» ի վերջո հասավ գոլային արդյունքի։ 69-րդ րոպեին «Ալաշկերտը» գրոհ կազմակերպեց, որն ավարտվեց ոչ այնքան վտանգավոր հարվածով։ Գնդակը որսաց Տիագո Գոմեսն ու անմիջապես մտցրեց խաղի մեջ։ Այն դաշտի կենտրոնում բաժին հասավ թիմակիցներին։ «Արարատի» կիսապաշտպան Մանին լուրջ պայքարում հաղթեց Տարոն Ոսկանյանին ու սուր փոխանցմամբ հարվածային դուրս բերեց փոխարինման դուրս եկած Ռամզես Դոնֆակին, որն էլ կրճատեց հաշվի տարբերությունը։ Մրցավարը գոլը հաշվեց, սակայն ցանկության դեպքում կարող էր դիտարկել կանոնների խախտման տարբերակը Տարոն Ոսկանյանի հետ պայքարում։

Դրանից հետո «Արարատը» մեծ ջանքեր գործադրեց հաշիվը հասավարեցնելու համար, իսկ «Ալաշկերտը» հիմնականում պաշտպանվում էր ու սպասում էր իր շանսին։ Անկեղծ ասած, Վահե Գևորգյանի թիմի բախտը վերջնամասում բերեց, երբ մի քանի դրվագում «Արարատի» ֆուտբոլիստները չկարողացան նպաստավոր դիրքերից գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ «Ալաշկերտը» հաղթեց 2-1 հաշվով ու իր թիկունքում թողեց «Արարատին»։

«Ուրարտուն» էլի սայթաքեց, «Վանը» զարմացրեց, Գունկոն էլ զայրացավ

Երկու անընդմեջ հաղթանակ տանելուց հետո «Ուրարտուի» երկրպագուները վերջապես սկսեցին մի փոքր ազատ շնչել․ թիմի խաղը կարգավորվեց, եկան արդյունքները։ Շատերը դա կապեցին Դմիտրի Գունկոյի սափրվելու հետ, բայց այդ քիմիան նորից անհետացավ «Վանի» հետ տնային խաղում։ Հանդիպման մեկնարկում թիմերը գործում էին զգուշավոր: Առաջին կեսի առաջին վտանգավորը ստեղծեց Դրաման Սալուն: «Ուրարտուի» կիսապաշտպանը դիմեց հեռահար հարվածի, բայց գնդակը շեղ ընթացավ: Հաջորդ վտանգավոր պահին երկրպագուները ստիպված եղան սպասել մինչև 22-րդ րոպեն: Տանտերերի հարձակվող Անդրեյ Կրավչուկի անհատական բարձր վարպետության շնորհիվ գնդակը հայտնվեց Թեմուր Ջիկիայի մոտ, որն էլ առանց խնդիրների շրջանցեց մրցակցի դարպասապահին և բացեց հաշիվը` խփելով իր 10-րդ գոլն այս առաջնությունում:

5 րոպե անց նորից ուշադրության կենտրոնում հայտնվեց Կրավչուկը: Դենիս Գլուշակովի փոխանցումից հետո Կրավչուկը գլխի հարվածով  փորձեց գրավել դարպասը, բայց դարպասապահը հեռացրեց գնդակն անկյունային: Առաջին կեսի վերջնամասում «Ուրարտուն» շատ մոտ էր հաշիվը կրկնապատկելուն: 43-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը ձախ եզրից հարված կատարեց, բայց գնդակն անցավ դարպասաձողի կողքով: «Վանն» առաջին խաղակեսում որևէ լուրջ սպառնալիք ստեղծել չկարողացավ, բայց երկրորդում մի փոքր ակտիվացավ: 57-րդ րոպեին «Վանը» ձեռնարկեց ճնշում մրցակցի դարպասի ուղղությամբ: Ընթացավ հարված, որից հետո գնդակը դարպասից հեռացրեց Ժիրայր Մարգարյանը` ցույց տալով անհավանական ռեակցիա: 68-րդ րոպեին դուբլի հեղինակ դառնալուն մոտ էր Թեմուր Ջիկիան: Նարեկ Աղասարյանը կենտրոնում գտավ Ջիկիային, որն էլ շրջվեց ու հարված կատարեց. մի փոքր շեղ էր: 72-րդ րոպեին «Վանը» կազմակերպեց սուր գրոհ, որն ավարտվեց կանոնների խախտմամբ: Ալեքսանդր Մելիխովը մրցակցին գցեց սեփական տուգանային հրապարակում, մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որը հստակ իրացրեց Մոմո Տուրեն:

Դրվագը մանրամասն վերլուծելուց հետո մրցավարի որոշումը դառնում է ոչ այնքան հասկանալի, որովհետև ֆուտբոլիստների բախման պահին Մոմո Տուրեն արդեն կիսահորիզոնական դիրքում էր և այդ դիրքում հայտնվել էր առանց մրցակցի օգնության։ Բախումը կոշտ էր, բայց «Վանի» ֆուտբոլիստն արդեն հարվածել էր դարպասին։ Գլխավոր մրցավարն այդ դրվագում 11 մետրանոց չտեսավ, բայց VAR-ի միջամտությունից հետո փոխեց իր որոշումը։

Բաց թողած գոլից հետո «Ուրարտուն» ակտիվացավ ու նետվեց գոլ խփելու: 81-րդ րոպեին աջ թևում Անդրեյ Կրավչուկը անկասելի հարված կատարեց, բայց գնդակը դարձյալ  անցավ դարպասաձողի կողքով: Նշանակած 11-մետրանոցը վճռեց հանդիպման ելքը։

Հանդիպումից հետո Դմիտրի Գունկոն առաջին անգամ իր մարզչական կարիերայի հայկական հատվածում իրեն թույլ տվեց խոսել մրցավարությունից և դա արեց բավական կտրուկ։

«Այն դրվագը, որն այսօր վճռել է հանդիպման ելքը, ուսումնասիրել է VAR համակարգը։ Եթե դուք բոլորդ դիտեք կրկնապատկերը՝ կհամոզվեք, որ կանոնները խախտել է «Վանի» ֆուտբոլիստը։ Նա սայթաքել է ու բաց ոտքով նետվել է Ալեքսանդր Մելիխովի ոտքի ուղղությամբ։ Դա ֆիքսել է VAR-ը, իր մոտ է հրավիրել մրցավարին՝ դրվագը նորից ուսումնասիրելու։ Այդ ի՞նչ որակավորում պետք է ունենա մրցավարը, որ նման որոշում կայացնի», — հայտարարել է Գունկոն։

«Շիրակն» էլի կռիվ տվեց, բայց պարտվեց, Մինասյանի թիմը՝ վերջին րոպեի գոլի մասնագետ

Գյումրիի «Շիրակը», անկախ ստեղծված իրավիճակից, ֆինանսական ճգնաժամից, մարզչական փոփոխություններից, սովորեցրել է երկրպագուներին, որ սեփական հարկի տակ ունակ է կռիվ տալու ցանկացած մրցակցի դեմ։ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք ժամանած «Արարատ-Արմենիան» հերթական անգամ իր մաշկի վրա զգաց՝ ինչ է նշանակում խաղալ «Շիրակի» հարկի տակ։ Այո, Վարդան Մինասյանի թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ առավելություն, առաջին կեսում մասնավորապես շատ ակտիվ էր Ժիրայր Շաղոյանը, եղան վտանգավոր հարվածներ, սակայն բոլոր դեպքերում դրանք կամ շեղ ու բարձր են եղել, կամ էլ զգոն կանգնած է եղել գյումրեցիների դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը։

Երկրորդ խաղակեսում, երբ «Արարատ-Արմենիան» մի փոքր հոգնեց և սկսեց համեմատաբար հանգիստ խաղալ, թուլացրեց ճնշումը։ Դրանից «Շիրակն» անմիջապես օգտվեց ու սկսեց սպառնալ մրցակցի դարպասին։ Այս խաղաոճը դարձել է Վարդան Պավլեյանի թիմի այցեքարտը։ «Շիրակի» ֆուտբոլիստները մի փոքր բարելավեին դիպուկությունը և/կամ կատարողական վարպետությունը՝ չեմպիոնական մրցապայքարում այս պահին կլիներ ոչ թե 2-3, այլ առնվազն 4 թիմ՝ ի դեմս «Շիրակի»։ «Արարատ-Արմենիան» էլ իր սկզբունքներին չի դավաճանում, ընդ որում, կապ չունի՝ տնային, թե արտագնա հանդիպում է։ Տնօրինում է գնդակը, խելացի կոմբինացիաներ է ձեռնարկում, սակայն գործը տրամաբանական ավարտին քիչ է հասցնում։ Երբ չեն օգնում կոմբինացիոն գրոհները, գործի են դրվում հեռահար հարվածները։ Այդպիսի մի հարված էլ կատարեց Ալեմաոն։ Երբ ավարտվել էր հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեն, ԱԱ-ի ավագը մոտ 25 մետր հեռավորությունից հուժկու հարված կատարեց։ Դարկո Վուկաշինովիչը թեպետ հասավ գնդակին, բայց իր թիմին փրկել չկարողացավ։ «Արարատ-Արմենիան» ոչ միանշանակ հաղթանակ տարավ 1-0 հաշվով, իսկ «Շիրակը» մրցավարությունից դարձյալ դժգոհելու առիթ ունեցավ. մրցավարն ավելացրել էր 6 րոպե, բայց գոլը խփվել է 8-րդ րոպեին։

«Փյունիկն» ու «Նոան» չեմպիոնական պայքարը տեղափոխեցին վերջին շրջան

Հայկական ֆուտբոլի սիրահարները վաղուց չեն վայելել չեմպիոնական թեժ մրցավազք, որը հատուկ է եվրոպական թոփ առաջնություններին։ Առաջնության գարնանային հատվածում մի փոքր թափը կորցրած «Փյունիկը» հյուրընկալվել էր լավ թափ հավաքած «Նոային»։ Հանդիպման հենց սկզբից Եղիշե Մելիքյանի թիմը ցույց տվեց, որ թիմի ներսում ամեն ինչ կարգին է, չեմպիոնական հավակնությունները տեղում են։ Դրա վառ ապացույցն էր Յուսուֆ Օտուբանջոյի դիպուկ հարվածը։ Գոլային դրվագում նորից իրեն գերազանց դրսևորեց Հովհաննես Հարությունյանը։ Արտակ Դաշյանի բացակայությամբ ավագի թևկապը «յուրացրած» Հարությունյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ վրա հասած Օտուբանջոյին մնում էր նպաստավոր դիրքից չվրիպել։

Բաց թողած գոլից հետո «Նոան» վիրավոր գազանի պես նետվեց առաջ ու սկսեց լրջորեն սպառնալ Բուչնևի դարպասին։ Հատկապես վտանգավոր էր Արթուր Միրանյանի հարվածն առաջին կեսի միջնամասում։ Գնդակը կենտրոնում գրեթե չէր մնում։ «Փյունիկը» ծանրաբեռնում էր մրցակցի պաշտպանության աջ եզրը, որտեղ խաղում էր Ալեքսանդր Միլկովիչը (ի դեպ, «Փյունիկի» նախկին) ֆուտբոլիստ։ Առաջին կեսում դարպասի նոր գրավում չեղավ։ Երկրորդի մեկնարկում պարզ դարձավ, որ Եղիշե Մելիքյանը շեշտը դրել է խաղակեսերից յուրաքանչյուրում բարձր ճնշման վրա։ Հենց այդպիսի ճնշումը քիչ էր մնում արդյունք տար։ Գոնսալվեշի հարվածից հետո գերազանց ցատկով գնդակը հետ մղեց Օգնյեն Չանչարևիչը։ «Նոայի» գրոհները ստիպում էին լարվածության մեջ մնալ «Փյունիկցիների» պաշտպաններին, բայց որևէ սուր բան չկար։ Խաղը փրկելու համար «Նոան» սկսեց բացել տարածություններ, «Փյունիկն» էլ գրագետ անցավ հակագրոհների, որոնցից մեկն ավարտվեց Ջեյմս Սանտոսի հանդեպ կանոնների խախտմամբ։ Սանտոսը Կարաբալյոյի ու Հարությունյանի հետ պատ խաղարկելուց հետո հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակում և մրցակցի հետ բախվելուց հետո ընկավ։ Մրցավարը, սակայն, 11 մետրանոց նշանակելու փոխարեն դեղին քարտ ցույց տվեց «Փյունիկի» բրազիլացի պաշտպանին՝ սիմուլյացիայի համար։

Այնուամենայնիվ, 83-րդ րոպեին «Նոան» հետ վերադարձավ խաղ։ Վիրժիլ Պինսոնի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց տուգանային հրապարակում, որտեղ Մարտին Մայան կարողացավ բարդագույն իրավիճակում գնդակը կրնկով փոխանցել իր թիկունքում հայտնված Գոռ Մանվելյանին։ Երիտասարդ պաշտպանը չհապաղեց և ընթացքով կատարած հրաշալի հարվածով դրեց խաղի վերջակետը՝ 1-1, քանի որ առջևում հաշվի մեջ նոր փոփոխություն տեղի չունեցավ։

ԲԿՄԱ-ն վաստակեց առաջին միավորները, «Վեստ Արմենիան» շարունակում է անպարտելիության շարքը

26-րդ տուրի վերջին խաղում իրար հետ մրցեցին նկուղային բնակիչները՝ ԲԿՄԱ-ն ու «Վեստ Արմենիան»։ Վերջինս Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ նոր շունչ է ստացել՝ «Ուրարտուին» մրցակցի հարկի տակ հաղթելուց հետո։ Դրան հաջորդել է «Վանի» նկատմամբ բարդագույն հաղթանակը Չարենցավանում։ ԲԿՄԱ-ն, որը մինչև այս պարտվել էր առաջնության վերսկսումից հետո անցկացրած բոլոր հանդիպումները, առաջին հայացքից՝ չպետք է շանս ունենար։ Ամեն ինչ մոտավորապես հենց այս սցենարով էլ գնում էր. 18-րդ րոպեին արդեն հաշիվը բացվեց։ «Վեստի» հարձակվող Զախար Տարասենկոն սոլո ներկայացում ցուցադրեց գրոհի ձախ եզրում, շրջանցեց երկու մրցակցի ու հուժկու հարվածով գրավեց հեռավոր անկյունը։

Չնայած դրան, Արմեն Գյուլբուդաղյանցի տղաները չհանձնվեցին ու կարողացան պատասխան գնդակը խփել։ Գրենիկ Պետրոսյանն իր մեջ «արթնացրեց Լուկա Մոդրիչին» ու տրիվելլա ոճով գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ ներխուժած Վյաչեսլավ Աֆյանը մրցակցի դարպասապահին ոչ մի շանս չտվեց։ Հանդիպման հետագա ժամանակահատվածում թեպետ գրոհներ եղան, սակայն դարպասի նոր գրավում այդպես էլ չեղավ՝ 1-1, և ԲԿՄԱ-ն վաստակեց իր առաջին միավորները գարնանային առաջին հատվածում։ Եվս մեկ գովելի փաստ ԲԿՄԱ-ի մասին. «բանակայինները» կարողանում են գոլ խփել երկրորդ խաղում անընդմեջ։ Ինչ վերաբերում է «Վեստին», ապա Ալբերտ Սաֆարյանի թիմը չգիտի՝ ինչ բան է պարտությունն արդեն 3 խաղ։

Մրցաշարային աղյուսակ

Մրցաշարային աղյուսակում դարձյալ երկիշխանություն է. «Փյունիկն» ու «Նոան» ունեն 56-ական միավոր։ Հաջորդ տուրում առաջին հայացքից մրցակիցներն այնքան էլ ուժեղ չեն (ամենայն հարգանքով) միավոր խլելու համար, բայց մենք գիտենք, թե «Շիրակն» ու «Վեստ Արմենիան» ինչպես կարող են խճճել ամեն ինչ մրցաշարային աղյուսակում և պարտության մատնել առաջատարներին։ Գյումրեցիները «Փյունիկի» հետ կխաղան Երևանում, «Նոան» կգնա «Վեստին» հյուր։ Առաջնության միջնամասում հանգրվանած «Արարատը» կհյուրընկալի «Ուրարտուին», «Վանը» Չարենցավանում «ջերմ» ընդունելություն է կազմակերպելու ԲԿՄԱ-ի համար։ Տուրի կենտրոնական խաղում Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» կփորձի հաղթել «Ալաշկերտին» ու շատ առաջ չթողնել առաջատար զույգին։

Ռոբերտ Գասպարյան

Նոան մոտենում է առաջատարին, Փյունիկը և Ուրարտուն ուշքի են գալիս. Ի՞նչով առանձնացավ ՀՊԼ 25-րդ տուրը
IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ 25-րդ տուրը, որի արդյունքները, ի տարբերություն նախորդների, ինչ-որ տեղ հնարավոր է տեղավորել տրամաբանության մեջ։ Այս անգամ հաղթեցին նրանք, որոնք ի սկզբանե համարվում էին ֆավորիտ։ Առաջ անցնելով նշենք, որ հաշվետու տուրում որևէ խաղաղ ելք չի գրանցվել։

Ռազմիկ Հակոբյանի «100»-ը, Հաջիի դուբլը և «Արարատի» չոր հաղթանակը

Տուրն Աբովյան քաղաքում բացել են «Արարատն» ու «Շիրակը»։ Խաղի մեկնարկային սուլիչից առաջ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված «Արարատի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանին, որը հարազատ դարձած ակումբում անցկացնում էր իր 100-րդ հանդիպումը։ Հակոբյանը արարատցիների գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանի ձեռքից ստացավ հատուկ մարզաշապիկ։ Հակոբյանը խաղը սկսել էր պահեստայինների նստարանին ու խաղադաշտ դուրս եկավ միայն 16-րդ րոպեին՝ այն էլ հարկադրված։ Մինչև այդ՝ խաղի ընթացքում տեղի ունեցավ 2 իրադարձություն։ Նախ Հաջին «Արարատի» կազմում հեռահար հարվածով բացեց հաշիվը, իսկ հաջորդ իսկ գրոհի ժամանակ կոպիտ խախտում թույլ տվեց և գցեց «Արարատի» կիսապաշտպան Արմեն Նահապետյանին։ Նրան պադգարակներով դուրս բերեցին դաշտից, ու միայն այդ ժամանակ խաղադաշտ մտավ Ռազմիկ Հակոբյանը։ Արմեն Նահապետյանի մոտ անրակի բեկորային կոտրվածք է ախտորոշվել: Երեկ արդեն ակումբի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արմեն Նահապետյանը բարեհաջող վիրահատվել է, և նախնական տվյալներով ֆուտբոլիստին սպասվում է 2-3 ամսյա վերականգնողական փուլ:

Հանդիպման հետագա ընթացքում «Շիրակն» ուներ ավելի մեծ առավելություն. հենց գյումրեցիներն էին հանդես գալիս նախաձեռնողի դերում, սակայն ամենակարևոր պահին կամ շեղ ու բարձր էին հարվածում, կամ էլ վերջին փոխանցումը չէին կարողանում կատարել։ Անկասկած, «Շիրակը» գոնե 1 գոլի արժանի էր։ 53-րդ րոպեին նույնպես ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն դրվագին միջամտեց VAR-ը և այն չեղարկեց։ Հետագայում դարպասի ևս մեկ գրավում եղավ, բայց նորից դրա հեղինակն «Արարատն» էր։ Ու նորից դիպուկ հարվածով աչքի ընկավ Կասիմ Հաջին՝ դառնալով դուբլի հեղինակ ու ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Տուրի կենտրոնական խաղը՝ ձանձրույթի և/կամ լարվածության հոմանիշ

Առաջնության երկրորդ հատվածի մեկնարկից հետո ձևավորված պատկերը թույլ էր տալիս ակնկալելու, որ չեմպիոնական պայքարին ներգրավված կլինի 3 ակումբ՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» ու «Նոան»։ Վարդան Մինասյանի թիմը ձմեռային դադարից հետո վերադարձավ ու հաստատեց իր չեմպիոնական հավակնությունները՝ պարտության մատնելով «Փյունիկին»՝ Ավանի Ակադեմիայում, սակայն հետագայում անկայունացավ ու ստիպված էր այդպիսի տրամադրությամբ ընդունել «Նոային»։

Գավաթի խաղարկությունում թիմերն երկրպագուներին գոլային իսկական հրավառություն ապահովեցին՝ միմյանց դարպասն ուղարկելով 5 գնդակ։ Առաջնության 25-րդ տուրի խաղի առաջին կեսում նույնիսկ հնարավոր չի լինի հաշվել 5 հարված, որոնք կարելի է կոչել «կիսով չափ վտանգավոր»։ Հանդիպման տեսությունը թույլ չի տա խաբել. առաջին 45 րոպեների ընթացքում թիմերը բառի ուղիղ իմաստով ոչինչ ցույց չտվեցին։ Երկրորդ կեսում միայն երկրպագուները տեսան առաջին պահը, որից կարելի էր ինչ-որ էմոցիա արտահայտել։ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն դարպասապահը աչալուրջ էր։ 76-րդ րոպեին Նիկո Վարելան ձախ կողմում ստացավ գնդակը, այն տարավ հետ ու հեռվից հարված կատարեց։ Դամյան Շիշկովսկին չափազանց անհաջող խաղաց, և Պոլ Խլադոնը, որսալով պահը, գնդակը ուղարկեց դարպասը։ Այո, հյուսիսմակեդոնացի պաշտպանն անհաջող խաղաց, սակայն նա ունի աննշան արդարացում. հարվածի հետագիծն ու գնդակի բարձրությունը չափազանց անհարմար էին, ինչի պատճառով էլ առաջին փորձից ֆիքսել գնդակը չհաջողվեց։ «Արարատ-Արմենիայի» միակ վտանգավոր պահը ստեղծվեց 85-րդ րոպեին։ Տենտոն Յենեն տուգանայինից գնդակն ուղարկեց դարպասի ուղղությամբ, սակայն Չանչարևիչը փայլուն ցատկով ուղարկեց այն անկյունային՝ սեփական առողջության գնով (բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց)։

«Նոան» հույժ կարևոր հաղթանակ տարավ իր հիմնական մրցակիցներից մեկի նկատմամբ և լուրջ հայտ ներկայացրեց «Փյունիկի» հետ ոտք մեկնելու համար. համենայն դեպս այս հաղթանակից հետո «Նոան» մի քանի ժամով գլխավորեց ՀՊԼ մրցաշարային աղյուսակը։ Իսկ Վարդան Մինասյանի թիմը հերթական անգամ ապացուցեց «վերելակի» իր համբավը՝ թիմ, որն ունի ուժեղ կազմ, սակայն չի կարողանում ռեալիզացնել իր պոտենցիալը երկար տարածության վրա։

«Ուրարտուն» «առողջանում է», «Ալաշկերտը»՝ մնում անկայուն

Կենտրոնական խաղերից մյուսը կայացավ «Ալաշկերտ» ստադիոնում, որտեղ համանուն թիմն ընդունել էր «Ուրարտուին»։ «Վերնահարկի բնակիչների» մասնակցությամբ հանդիպման առաջին կեսն անցավ լարված պայքարում: Սկզբնական փուլում գնդակին տիրում էր «Ալաշկերտը», սակայն «Ուրարտուն» արագորեն հավաքվեց ու սկսեց խաղալ նախաձեռնողի դերում: Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 12-րդ րոպեին: Ուրոշ Ստոյանովիչը անկյունայինի խաղարկման արդյունքում հայտնվեց հարվածային դիրքում, սակայն նրա ուղարկած գնդակը հետ մղեց դարպասապահը: Դրանից հետո «Ուրարտուն» հարվածներ կատարեց, սակայն ամեն անգամ մրցակիցն արգելափակում էր դրանք: 33-րդ րոպեին հյուրերի հերթական դրվագն ավարտվեց գոլով: Անդրեյ Կրավչուկի իրացրած անկյունայինը գլխի հարվածով եզրափակեց Դրաման Սալուն` մրցաշրջանի այս հատվածում խփելով իր առաջին գոլը:

37-րդ րոպեին «Ալաշկերտը» կարող էր պատասխանել, սակայն մրցակցի հարվածի ճանապարհին կանգնեց Էրիկ Փիլոյանը և թույլ չտվեց՝ գնդակը հայտնվի «Ուրարտուի» դարպասում: Առաջին կեսի վերջնամասում փայլեց նաև Ալեքսանդր Մելիխովը: Աննան Մենսահի փոխանցումից հետո Յուրի Գարեգինյանը հարված կատարեց: Գնդակն անսպասելի հետագծով մոտ էր դարպասում հայտնվելուն, սակայն Ալեքսանդր Մելիխովը մատների ծայրերով հետ մղեց գնդակը` թույլ տալով «Ուրարտուին» գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակով:

Երկրորդ խաղակեսում ձևավորվեց համառ պայքար: «Ուրարտուն» հիմնականում խաղում էր պաշտպանությունից` նախաձեռնությունը զիջելով մրցակցին: «Ալաշկերտը» մի քանի անգամ սպառնաց Գունկոյի թիմի դարպասին, սակայն այդ պահերը չի կարելի որակել գոլային: Մինչդեռ «Ուրարտուն» ստեղծեց իրական սուր պահ: 83-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը ձախ եզրով ձեռնարկեց հակագրոհ և փոխանցեց Պրուդնիկովին: Վերջինս գրոհի նետեց Կրավչուկին, սակայն նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ: Այնուամենայնիվ, Պրուդնիկովը իր շանսն օգտագործեց` 85-րդ րոպեին խփելով իր թիմի երկրորդ գոլը:

Ակնհայտ է, որ «Ուրարտուն» գավաթային խաղում վստահ հաղթանակից հետո «բացվել է»։ Եթե Դմիտրի Գունկոյի տղաները շարունակեն խաղալ նույն տրամադրվածությամբ, կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը քառյակում, գուցե ոտք գցեն ու հասնեն եռյակ ու պայքարեն գավաթով եվրագավաթ մտնելու համար։ Վահե Գևորգյանն ու «Ալաշկերտը» գործնականում խնդիր չունեն լուծելու. եվրագավաթային հորիզոնականները հեռու են, գավաթից էլ թիմը դուրս է մնացել։ Մնում է պարզապես հավաքվել ու երկրպագուներին ուրախացնել լավ ֆուտբոլով, մանավանդ որ կազմը թույլ է տալիս։

«Փյունիկը» հաստատում է չեմպիոնական հավակնությունները, ԲԿՄԱ-ն շարունակում է իր շարքը

Գավաթի քառորդ եզրափակիչում ԲԿՄԱ-ի «հարցերը լուծելուց» հետո «Փյունիկը» նորից մրցեց բանակայինների հետ, բայց այս անգամ առաջնության շրջանակում։ Ինչպես և մի քանի օր առաջ, Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը զգալի անհանգստություններ պատճառեց «Փյունիկի» երկրպագուներին։ Հանդիպման առաջին կեսում երկու թիմերը մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին։ Իհարկե, Մելիքյանի թիմն ավելի մոտ էր հաջողությանը, սակայն մրցակիցը դիմացավ։

Հիմնական իրադարձությունները զարգացան երկրորդ կեսում։ 59-րդ րոպեին «Փյունիկի» ավագ Հովհաննես Հարությունյանը ձախ եզրում շրջանցեց մրցակցին գեղեցիկ հնարքով ու փափուկ փոխանցում կատարեց տուգանայինի կենտրոն, որտեղ հերթապահում էր պաշտպան Խուան Բրավոն, որն էլ բացեց հաշիվը։ 68-րդ րոպեին նույն Հովհաննես Հարությունյանը ձախ թևում գրոհի նետեց Ջեյմս Սանթոսին, որի փոխանցումը տուգանային հրապարակ ձեռքով կասեց հյուրերի պաշտպան Արմեն Սարգսյանը։ Մրցավարը ձեռքն ուղղեց դեպի նշակետը։ Գնդակին մոտեցավ Յուսուֆ Օտուբանջոն, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Չնայած դրան, բառացիորեն հաջորդ գրոհի ընթացքում նիգերիացի հարձակվողն իր սխալն ուղղեց՝ օգտվելով մրցակցի՝ պաշտպանությունում անփույթ խաղից։ Լուկա Յուրիչիչի օգնությամբ Օտուբանջոն խփեց իր 12-րդ գնդակը։ 73-րդ րոպեին «Փյունիկի» ճնշումը հանգեցրեց նաև երրորդ գոլին։ Միխա Կովալենկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ նաև Հովհաննես Հարությունյանը։

Չնայած 15 րոպեում 3 գնդակ ընդունելուն, երիտասարդ «բանակայինները» չվհատվեցին և հեղինակության գնդակ խփեցին։ Փոխարինման դուրս եկած Արայիկ Էլոյանը տուգանային հրապարակում բոլորից արագ կողմնորոշվեց ու շքեղ հարվածով գնդակը մխրճեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Ակհայտ է, որ «Փյունիկը» ունի խնդիրներ, որոնք Եղիշե Մելիքյանը փորձում է կարգավորել։ Ու դա բնավ կապված չէ Արտակ Դաշյանի վնասվածքի հետ։ Առաջնության վերսկսումից հետո «նռնագույնները» չեն կարողանում վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Իսկ ԲԿՄԱ-ից որևէ լուրջ բան ակնկալել, երևի թե, ճիշտ չէ, քանի որ թիմը շատ երիտասարդ է և չունի որևէ հավակնություն։

Պայքարը՝ վերջինը չլինելու համար. «Վեստ Արմենիան» հաղթեց «Վանին»

Առաջնության «նկուղային» բնակիչների պայքարը ստացվեց լարված, բայց ոչ այնքան հետաքրքիր։ «Վեստ Արմենիային» տնային խաղում օդի ու ջրի պես հաղթանակ էր անհրաժեշտ, այլապես թիմը կմնար վերջին հորիզոնականում։ Չարենցավանից ժամանած հյուրերի համար էլ էր հանդիպումը կարևոր։ Հաղթանակի դեպքում թիմը զգալիորեն առաջ կպոկվեր վերջին տեղից։ Դժվար է ասել՝ ինչպես կզարգանային իրադարձությունները հատկապես երկրորդ կեսում, եթե առաջինի վերջին վայրկյաններին «Վանի» պաշտպանությունը ճակատագրական սխալ թույլ չտար։ Առաջին կեսի միջնամասում փոխարինման դուրս եկած Արման Մկրտչյանը անզգույշ գցեց տանտերերի հարձակվող Սարգիս Մեթոյանին, և մրցավարը 11 մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցած Միխայիլ Ստրելնիկը դիպուկ էր։ Երկրորդ կեսում առաջնությունը վատ չսկսած վանը նետվեց հաշիվը հավասարեցնելու, սակայն բոլոր փորձերը ապարդյուն էին։ Փոխարենը մրցակիցը խաղի ավարտից 5 րոպե առաջ ձեռնարկեց շատ գեղեցիկ հակագրոհ, որը անհատական բարձր վարպետության շնորհիվ եզրափակեց Զախար Տարասենկոն։ 2-0՝ և «Վեստ-Արմենիան» շարունակում է պայքարը ուժեղագույնների խմբում մնալու համար։

Մրցաշարային աղյուսակը՝ միջազգային դադարից առաջ

Թիմերը գնացին միջազգային դադարի։ Ձմեռային ընդմիջումից հետո շատ բաներ փոխվեցին մրցաշարային աղյուսակում։ Չի բացառվում, որ այս փոքրիկ պատուհանը նոր փոփոխություններ մտցնի պայքարի մեջ։ Երևում է, որ «Փյունիկը» կարող է վերադառնալ իր աշնանային մարզավիճակին, «Նոան» ունի մեծ պոտենցիալ, «Արարատ-Արմենիան»՝ լավ կազմ, բայց թույլ նյարդեր։ Հենց այս թիմերն են մնալու չեմպիոնական մրցավազքում։ «Ուրարտուն», «Արարատը» ու «Ալաշկերտը» դժվար վեր կամ վար տեղաշարժվեն, իսկ այ պայքարը վերջինը չլինելու համար պետք է որ ստացվի դրամատիկ, ինչ որ տեղ թրիլլերային, քանի որ դրան մասնակցում է 4 թիմ։

Ռոբերտ Գասպարյան

Սկանդալներ, ինտրիգներ ու չեմպիոնական թեժ պայքար. Ի՞նչ սպասել Հայաստանի առաջնության վերադարձից
Հայաստանում, անկասկած, շատ են եվրոպական թոփ ակումբների երկրպագուները։ «Ռեալը», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը» ունեն ֆանատների հսկայական բանակ։ Բայց, վերջապես, եկավ այն պահը, որ առաջին պլան է դուրս գալիս մեր ներքին առաջնությունը՝ Հայաստանի ID Bank Պրեմիեր լիգան։ Ձմեռային դադարից հետո արդեն կայացել է 2 տուր, որոնք մտորելու լուրջ առիթ են տալիս։

Այս հոդվածում մենք կփորձենք առավել մանրամասն անդրադառնալ թիմերի՝ ձմեռային դադարի ընթացքում ծավալած գործունեությանը և խոսել նախորդ 2 տուրերի խաղերի մասին։

Վերնահարկի բնակիչներ.

«Փյունիկ»

Երևանի «Փյունիկը» 23/24 մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրեց առավել քան վստահ՝ ամանորի արձակուրդներին չունենալով ոչ մի պարտություն ու ճանապարհին ամբարձիչի նման ավիրելով բոլորին՝ դաժանորեն ու անխնա։ Սակայն նոր՝ 2024 թվականին «նռնագույնները», կարծես, ձեռք են բերել «Գվարդիոլայի համախտանիշը»։ Տարիներ առաջ իսպանացի մասնագետի թիմերը աշնանը ֆենոմենալ մարզավիճակ հավաքելուց հետո ձռման ինչ-որ հատվածում սկսում էին դոփել տեղում, կորցնել միավորներ այնտեղ, որտեղ ամենաքիչն էր սպասելի։ Հիմա նման բան Պեպի մոտ չի նկատվում, իսկ «Փյունիկը» շարժվում է հենց այդ ծրագրով։

Եվ այստեղ խնդիրն ամենևին էլ ֆուտբոլայինը չէ միայն։ ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդող օրերին ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելու դեպքում թիմն այլևս չի շարունակելու ելույթները ՀՊԼ-ում։ Բայց, ինչպես տեսնում ենք, «Փյունիկը» դեռևս Հայաստանի առաջնությունում է։ Բնականաբար, նման իրավիճակը չի կարող չազդել հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա, այն էլ Հայաստանում։

Ձմեռային դադարի ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ևս մեկ կասկածելի պատմության մեջ, երբ հայտնի դարձավ, որ թիմը փոխում է իր ստուգողական խաղերի մրցակիցներին՝ մասնավորապես հրաժարվելով ռուսական ակումբների հետ մրցելուց։ Ըստ լուրերի՝ «Նռնագույնների» ղեկավարությունը չցանկացավ խաղալ ՌՊԼ ներկայացուցիչների հետ՝ ուկրաինացի մրցակիցներին չկորցնելու համար։ Հիշյալ ստուգողական խաղերում «Փյունիկը» տարավ 3 հաղթանակ, կրեց 4 պարտություն, ևս 1 հանդիպում ավարտեց ոչ-ոքի։ Իհարկե, նման հանդիպումներում էականը ոչ թե խաղի ելքն է, այլ այն, թե ի՞նչ է ցանկանում ստանալ մարզիչն իր ֆուտբոլիստներից։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը կատարեց մի քանի հետաքրքիր ձեռքբերում՝ թիմ բերելով Սոլոմոն Ուդոյին ու Սերժ Դեբլեին։ Ամենաէականն, անկասկած, Լուկա Յուրիչիչի վերադարձն էր, թեպետ առանց նրա էլ ակումբի հարձակման գիծն ուներ սարսափելի վտանգավոր տեսք։ Բացի դրանից, եղավ Հովհաննես Հարությունյանի տարօրինակ շրջագայությունը Սոչի։ Մեր ընտրանու կիսապաշտպանը 160 հազար եվրոյով տեղափոխվեց ռուսական ակումբ, բայց կարճ ժամանակ անց վերադարձավ, այս անգամ, սակայն, վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Դա խոսում է միայն այն բանի մասին, որ ակումբի սելեկցիոն աշխատանքը կարելի է անբավարար համարել։ Այո, ակումբի համար Հովհաննեսը կարևոր ֆուտբոլիստ էր և, գուցե նրան փոխարինելը բարդ է, բայց պետք էր գտնել թեկնածու։

Այն, որ ակումբի հետ մի բան այն չէ (հանդերձարանում, թե այլ մակարդակների վրա՝ հնարավոր չէ ասել), երևաց արձակուրդից հետո վերսկսված ՀՊԼ 2 տուրում։ Նախ Եղիշե Մելիքյանի թիմը 1-3 հաշվով բոլոր առումներով պարտվեց «Արարատ-Արմենիային», այնուհետև երևանյան դերբիում ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ, որը երկրորդ կեսում խաղում էր 10 հոգով։ «Ուրարտուի» հետ խաղից հետո Եղիշե Մելիքյանը հայտարարեց, որ թիմում չկա անկում, բայց և չհերքեց, որ որոշակի խնդիրներ կան՝ խոստանալով, որ առաջիկայում ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։

«Արարատ-Արմենիա»

Վարդան Մինասյանի գլխավորած ակումբը վառ ու արտահայտիչ մրցելույթներով երբեք հայտնի չի եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ թիմը չեմպիոն էր դառնում ու խաղում էր եվրագավաթի փլեյ-օֆֆ փուլերում։ «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի պես զուսպ ու համբերատար է։ Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել ելույթները ՀՊԼ-ում առաջնության առաջին հատվածի վերջում։ Փաստացի, բոլորը խոսում էին/են «Փյունիկի» մարզավիճակի մասին, սակայն հիմա, երբ նայում ենք մրցաշարային աղյուսակին, հասկանում ենք, որ մարզավիճակն ու խփած գոլերի քանակն ու գեղեցկությունը դեռ բավական չէ չեմպիոն լինելու համար։

Ձմեռային դադարի ընթացքում «Արարատ-Արմենիան» կատարեց մի քանի ձեռքբերում՝ հրավիրելով Կամո Հովհաննիսյանին, ինչպես նաև վարձակալական հիմունքներով «տուն» վերադարձնելով Պետրոս Ավետիսյանին, Ժիրայր Շաղոյանին ու Արթուր Սերոբյանին։ Թվածս ֆուտբոլիստներն այսօր համարվում են Հայաստանի հավաքականի անդամ/թեկնածու։ Եթե նրանց գումարենք Տենտոն Յենեին ու Մոհամեդ Յատտարային, այս կազմը ավելի քան վստահորեն կարող է պայքարել չեմպիոնության համար։

Ձմեռային դադարի ընթացքում «Արարատ-Արմենիան» համեստորեն 3 ստուգողական խաղ անցկացրեց, որոնցից ոչ մեկում չկարողացավ հաղթել։ Հետխաղային ասուլիսներ եթե լինեին, Վարդան Մինասյանը, վստահաբար, կասեր մոտավորապես այսպես. «Ինձ հաշիվը հետաքրքիր չէր, ինձ կարևոր էր տեսնել մի բան ու ես դա տեսա»։ Թվում էր՝ ընկերական խաղերի արդյունքները խոսուն ցուցանիշ են, սակայն «Փյունիկի» նկատմամբ արած գրոսմայստերական ու էսթետիկ հաղթանակն ամեն ինչ իր տեղը գցեց։ Բայց քանի որ խոսում ենք Վարդան Մինասյանի ու իր թիմի մասին, այստեղ չէր կարող չլինել սայթաքում ուղիղ տեղը։ Երբ պետք էր հաղթել ու նվազագույնի հասցնել միավորների տարբերությունը «Փյունիկից», «Արարատ-Արմենիան» վերցրեց ու ոչ-ոքի խաղաց «Վեստ-Արմենիայի» հետ՝ գոլ բաց թողելով խաղի վերջնամասում։

«Նոա»

Երևանյան ակումբը նախորդ մրցաշրջանների հետ համեմատած կերպարանափոխվել է։ Համենայն դեպս 23/24 մրցաշրջանում թիմի ֆինանսական գործերը կտրուկ բարելավվել են։ Հովանավորչական նոր պայմանագիր կնքելուց հետո եղան ներդրումներ, որոնք թույլ տվեցին ձեռք բերել, օրինակ, կոնգոլեզցի հարձակվող Դյոմերսի Մբոկանիին։ 38-ամյա հարձակվողը թիմին միացավ վնասվածքով, ապաքինվեց, 10 խաղում խփեց 2 գոլ, ձմռանը թիմի հետ գնաց Դոհա՝ հավաքների, ու այլևս չվերադարձավ։ Շշուկների համաձայն, նա կնքել էր պայմանագիր, ըստ որի նա «Նոայից» ուներ ամսական մոտ 30 հազար եվրո աշխատավարձ։

Երևանյան ակումբը ձմռանն անցկացրեց հավաքներ, որոնց ընթացքում ոչ միայն պարտություն չկրեց, այլև սեփական դարպասը 4 խաղում պահեց անառիկ։ Հատկապես տպավորիչ էր Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ ոչ-ոքին։ Ձմռանը թիմից հեռացավ հիշյալ Մբոկանին, նրա փոխարեն եկավ մեկ այլ անվանի «ծերունի»՝ Ալֆրեդ Ն’Դիայեն, որը հայտնի է Իսպանիայի Լա Լիգայում ու ԱՊԼ-ում իր ելույթներով։ Բայց, ի տարբերություն Յայա Սանոգոյի, նա իսկապես ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ այդ առաջնություններում ու իր հավաքականում՝ Սենեգալի ազգային թիմի շապիկը կրելով 28 անգամ։ Բացի նրանից, «Նոայի» կազմը համալրել են աջ վինգեր Լոգան Ռոջերսոնը, պաշտպան Պաբլո Սանտոսը և դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։

Վերսկսված առաջնության մեկնարկային 2 տուրում Նոան դարձյալ չպարտվեց՝ իր անպարտելիության շարքը բոլոր մրցաշարերում ու խաղերում հասցնելով 10-ի։ Մեկնարկային խաղում թիմը մի կերպ ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ՝ գրեթե ամբողջ հանդիպումը խաղալով 10 հոգով՝ 1-1։ Այդ խաղում վնասվածք ստացավ Էդգար Մովսեսյանը՝ թիմի առանցքային խաղացողներից մեկը, ու նրան պադգարակով դուրս բերեցին դաշտից։ Մտավախություն կար, որ նա երկար ժամանակով կբացակայի, սակայն «Շիրակի» հետ հաջորդ խաղում նա վերադարձավ խաղադաշտ ու օգնեց իր թիմին տանել հույժ կարևոր հաղթանակ ու մնալ չեմպիոնական մրցավազքում։

«Ալաշկերտ»

«Դեղինների» տրանսֆերային գործարքները, գրեթե միշտ, առաջացնում են ամենամեծ քննարկումները։ Երևանյան ակումբի գլխավոր ձեռքբերումը Ջոնել Դեսիրեն է։ Հաիթիի ազգային ընտրանու հարձակվողն արդեն 4-րդ հայկական ակումբն է ընտրում որպես իր աշխատավայր։ Նա Հայաստանի առաջնություններում արդեն 4 տասնյակից ավելի գոլ է խփել։ Հրաշալի ցուցանիշ է։ Իսկ թե ճի՞շտ ակումբ է ընտրել նա այս անգամ՝ ցույց կտա ժամանակը։ Հայաստանի նախկին չեմպիոնը վերջին տարիներին, հատկապես Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցելուց հետո, չի կարողանում ինչպես հարկն է մասնակցել չեմպիոնական մրցավազքին ու ոտք մեկնել ֆինանսապես առավել կայուն ԱԱ-ի, «Փյունիկի», արդեն «Նոայի» ու, ինչու չէ՝ նաև «Ուրարտուի» հետ։

Ակումբի սեփականատեր ու նախագահ Բագրատ Նավոյանն այլևս առաջվա պես մեծ ռիսկերի չի դիմում, չի ազատում մարզիչներին (Աբրահամ Խաշմանյանին, օրինակ) մրցաշրջանի կեսից, անձամբ չի իջնում, նստում մարզչական աթոռի վրա ու նրա փոխարեն նոր մարզիչ չի կանչում (Աբրահամ Խաշմանյանին, օրինակ)։ Վահե Գևորգյանն էլ թեպետ պահեստայինների նստարանին իմպուլսիվ է, բայց նրա աշխատանքը գոհացնում է ղեկավարությանը։

Հետաքրքիր է նաև այն, որ Նավոյանին ինչ-որ անհավանական կերպով հաջողվել է պայմանավորվել և’ ռուսական, և’ ուկրաինական ակումբների հետ՝ ստուգողական հանդիպումներ անցկացնելու շուրջ, իսկ «Փյունիկին»՝ ոչ։ Նոր վերսկսված առաջնությունում «Ալաշկերտը» Չարենցավանում զիջեց այս մրցաշրջանի ամենաթույլ ակումբներից մեկին՝ «Վանին»։ Զայրացած սեփական արդյունքի վրա՝ Գևորգյանի տղաները հաջորդ տուրում քարը քարի վրա չթողեցին ԲԿՄԱ-ին՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։

«Ուրարտու»

Հայաստանի գործող չեմպիոնը միջմրցաշրջանային հավաքն անցկացրեց ԱՄԷ-ում՝ ընկերական հանդիպումներ անցկացնելով մի շարք թիմերի հետ։ Մրցակիցների ընտրության հարցում Դմիտրի Գունկոյի թիմն իրեն լավ է դրսևորել՝ մրցավեճեր անցկացնելով տարբեր խաղամակարդակներ ունեցող ակումբների հետ։ Մարզչի խոսքով՝ արդյունքը էական չի եղել, այլ անհրաժեշտ էր գործում ստուգել նորեկներին։ Ամեն ինչ իդեալականին մոտ կլիներ, սակայն այս մրցաշրջանում մասնավորապես աշխատում է ««Ուրարտու» = վնասվածքներ» սկզբունքը։ Նորեկներ Լուկմանը, Ալվարո Վելեսը, Ալեքսանդր Պուցկոն ԱՄԷ-ից վերադարձել են վնասվածքներով, Ալեքսանդր Դոլգովն էլ վնասվածք է ստացել «Փյունիկի» հետ դերբիում։ Նրանց էլ գումարում ենք ԲԿՄԱ-ից վերադարձած երիտասարդ ֆուտբոլիստներին, կստանանք լավ տրանսֆերային աշխատանք, բայց 0 բախտ։

Առաջնության վերսկսումից հետո Դմիտրի Գունկոն ստիպված եղավ փոխել թիմի մարտավարությունը՝ անցնելով 4 պաշտպանով մարտավարության։ «Նոայի» հետ արտագնա խաղում «Ուրարտուն» չկարողացավ հաղթել 10 հոգով խաղացող մրցակցին, թեպետ ուներ երկրորդ կեսում առավելություն։ «Փյունիկի» հետ երևանյան դերբիում պատկերը հայելանման հակառակն էր։ «Ուրարտուն» կարող է պայքար մղել մրցանակային տեղերի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է պահեստայինների երկար նստարան։ Թիմն այդ նստարանն ունի, պարզապես անհրաժեշտ է, որ այդ նստարանը չլինի դատարկ, այլ գոնե զբաղված լինեն համարժեք փոխարինողներով։

«Նկուղային բնակիչներ»

Որքան էլ որ զարմանալի է, առաջնության վերսկսումն ամենից լավ հաջողվել է Երևանի «Արարատին»։ Եվ դա այն դեպքում, երբ ձմեռային դադարի ընթացքում անվանի ակումբի ղեկավարությունը գնաց առավել քան տարօրինակ քայլի։ Նախ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ռաֆայել Նազարյանը, որին ամիսներ առաջ պաշտոնանկ էին արել ՀՖՖ-ից և ԲԿՄԱ-ից։ Ընդամենը մի քանի շաբաթ միասին աշխատելուց հետո կողմերը որոշեցին՝ բավական է, ու Նազարյանը հեռացավ։ Նրա փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնը վստահվեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Եսայանին։ Նրա հետ «Արարատն» առաջնությունը սկսեց 2 հաղթանակով։ Ընդ որում, երկու խաղում էլ «Արարատը» դարպասը պահել է անառիկ։

Բանակայինների գոյությունը Հայաստանի առաջնությունում ամենամեծ տարակարծությունների առիթ տվող թիմն է։ Գործնականում, ԲԿՄԱ-ն առանձին օրգանիզմ է, առանձին ակումբ իր մարզչական կազմով, սակայն առավել քան տեսանելի է ՀՖՖ աջակցությունը։ Այլ կերպ առնվազն հնարավոր չէ բացատրել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Արմեն Գյուլբուդաղյանցի պաշտոնի համատեղումը՝ որպես ԲԿՄԱ գլխավոր մարզիչ։ Վերսկսված առաջնությունում ԲԿՄԱ-ից ակնկալիքները մեծ էին, սակայն առաջին երկու խաղում բանակայինները 2 պարտություն կրեցին։ Հատկապես տուժել է թիմի պաշտպանությունը, քանի որ վարձավճարից հետո իրենց ակումբներ են հեռացել Խարիտոն Այվազյանը, Էրիկ Սիմոնյանը և Ալբերտ Խաչումյանը։ Միայն դրանով կարելի է բացատրել թիմի թույլ ելույթը մասնավորապես «Ալաշկերտի» հետ խաղում, որտեղ թիմը պարտվել է 0-6 հաշվով։

Հետաքրքիր էր առաջնության առաջին հատվածում հետևել «Վեստ Արմենիայի» խաղին։ Հատկապես տպավորիչ էր այն կայունությունը, որով թիմն առաջինն էր հասնում արդյունքի իր մրցակիցների հետ խաղերում, բայց հետո համառորեն չէր կարողանում սեփական դարպասն անառիկ պահել, կորցնում էր զգոնությունն ու հետագայում զիջում խաղը։ Ընդ որում, բացարձակ տարբերություն չկար «Վեստի» համար՝ մրցակիցը «Փյունիկն» է, թե «Շիրակը»։ Խորեն Վերանյանի տղաները վստահ սկսում էին հանդիպումը, բայց հետո քանդվում էին, պարտվում։ Առաջնության վերսկսումից հետո «Վեստը» պարտվեց «Արարատին», իսկ մի քանի օր անց վերցրեց ու միավորներ խլեց «Արարատ-Արմենիայից»։ Այսինքն՝ աշխատում է Ռոբին Հուդի սկզբունքով՝ վերցնում է հարուստներից ու բաժանում աղքատներին։

Չարենցավանը ներկայացնող թիմն առաջնության առաջին հատվածում հանդես եկավ իրեն բնորոշ ոճով։ «Վանը» նման է ճոճանակի կամ վերելակի, որն ամեն տուրից հետո վերև-ներքև է անում մրցաշարային աղյուսակում։ Իհարկե, թիմի բյուջեն, համեմատած, օրինակ, հենց ԲԿՄԱ-ի հետ, ավելի մեծ է, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում եկած ֆուտբոլիստների մեծամասնությունը, մեղմ ասած, չունեն անհրաժեշտ մակարդակ։ Մրցաշրջանի վերսկսումից հետո «Վանը» հաղթեց մեդալների հավակնորդ «Ալաշկերտին», այն էլ՝ մրցակցի հարկի տակ։ Երկրպագուների շրջանում հույս արթնացավ, որ մարզային ակումբը դուրս կգա ճգնաժամից ու մի քանի հորիզոնական կշահի մրցաշրջանի վերջում, սակայն «Արարատի» հետ տնային խաղում թիմը ոչ մի բան անել չկարողացավ ու զիջեց չոր 0-2 հաշվով։

Ցավալի է հատկապես տեսնել «Շիրակին» վատ վիճակում։ Գյումրու թիմն, ինչպես միշտ, հանդես է գալիս թասիբով, սակայն ֆուտբոլիստների խաղամակարդակը ոչ միշտ է բավարարում «թասիբով» պայքար մղելու համար։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Շիրակն» ակտիվ չէր։ Արժե մատնանշել ակումբի նախկին հարձակվող Մորի Կոնեի վերադարձը, որը պետք է օգնի գոլեր խփելու և միավորներ վաստակելու հարցում։ Առաջնության վերսկսման խաղում «Շիրակը» 1-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, որտեղ հավասար պայքար էր, իսկ հաջորդ տուրում «Նոայից» 0-1 հաշվով կրած պարտությունն, ավելի շատ, պատահականություն էր՝ հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել։

Մրցաշարային աղյուսակ

Այս պահին ՀՊԼ-ում խաղարկվել է 22 տուր։ Առաջատարը շարունակում է մնալ «Փյունիկը» 49 միավորով։ Մելիքյանի թիմին կրնկակոխ հետապնդում են «Նոան» ու «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն» ու «Ալաշկերտը» զգալիորեն հետ են, սակայն Հայաստանի առաջնությունում զարգացող իրադարձություններն այնքան անկախատեսելի են, որ ապրիլի վերջին, երբ չեմպիոնական պայքարը մոտենա եզրագծին, չի բացառվում, որ Գունկոյի ու Գևորգյանի թիմերը ևս ներգրավված լինեն ոսկե մեդալների համար պայքարում։

Ինչպես ասում են՝ բարով եկար, Հայաստանի առաջնություն, մենք քեզ սպասում էինք։

Լուսանկարը՝ ID Bank Premier League-ի էջից

Ռոբերտ Գասպարյան

1200 դոլլար խաղադրույք Վեստ Արմենիա-Դիլիջան ընկերական խաղում՝ 4.5-ից ավելի գոլ լինելու վրա
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների  Red Eagles ֆան շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում է կատարել:

Նա հրապարակել է խաղադրույքի կտրոն, ըստ որի մայիսի 22-ին կայացած «Վեստ Արմենիա»-«Դիլիջան» ընկերական խաղում 4.5-ից ավելի գոլ լինելու վրա կատարվել է 1200 դոլլար խաղադրույք, իսկ գործակիցը եղել է 120% (2.2):

«Ոլորտից հասկացողները պնդում են, որ դա մաքսիմալ գումարն է, որը միջազգային բուքմեյքերական ընկերությունները թույլատրում են մեկ անձին (ակաունտի) դնել նմանատիպ հանդիպմանը:

Չնայած այն հանգամանքին,որ հանդիպումը եղել է ընկերական, հուսով եմ՝ ՀՖՖ-ն քննության առարկա կդարձնի այս հարցը»,- գրել է Դենիս Սարգսյանը:

Նշենք՝ մայիսի 2-ին կայացած այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 4-4 հաշվով:

Հիշեցնենք՝ պայմանավորված խաղերի դեմ պայքարի շրջանակում ՀՖՖ-ն օրերս դադարեցրեց Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը, որակազրկեց 58 անձի՝ 45-ին ցմահ, ինչպես նաև 5 ակումբի՝  «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վեստ Արմենիան միակողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ
Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վեստ Արմենիա» ակումբը միակողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Սոսլանբեկ Արշիևի, պաշտպաններ Տամերլան Կուչիևի, Դանիլ Կոշելևի, Գեորգի Ջիգկաևի և կիսապաշտպան Իբրահիմ Բազաևի հետ։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Վերոնշյալ ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայի ընթացքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29 տուրից հետո «Վեստ Արմենիան» մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ անցկացրած 27 խաղից հետո վաստակելով 66 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Վանին» թիմը զիջում է 1 միավորով: Առաջատարը «Լոկոմոտիվն» է, որի ակտիվում 70 միավոր կա:

Մոսկվայի Սպարտակի և Լոկոմոտիվի նախկին մարզիչը՝ Վեստ Արմենիայի մարզչական շտաբում
«Վեստ Արմենիայի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգեդլյանի մարզչական շտաբին կմիանա Անդրեյ Լեբեդևը։

Փորձառու մասնագետը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական «Լոկոմոտիվ» (Մոսկվա), «Ալանիա», «Շիննիկ», «Ռուբին», «Պրեսնյա», «Լոկոմոտիվ» (Նիժեգորոդսկ), «Տորպեդո» թիմերում, ինչպես նաև շվեդական «Բրագեում»։

Որպես մարզիչ աշխատել է «Սպարտակի», «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» և «Վուլկանի» ակադեմիաներում։ Հանդիսանում է ԽՍՀՄ ֆուտբոլի վարպետ։

Ակումբը բեղմնավոր աշխատանք և բազում հաջողություններ է մաղթում Անդրեյ Լեբեդևին երևանյան թիմում:

Առաջին խումբ. մրցաշարային աղյուսակը 29-րդ տուրից հետո
Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում շարունակում են գոլառատ հանդիպումները: Հունիսի 27-ին և 28-ին կայացած 8 խաղերում ընդհանուր առմամբ 39 գոլ է գրանցվել:

Կայացած խաղերում, հիշեցնենք, գրանցվել են հետևյալ արդյունքները՝

«Արարատ-Արմենիա-2»-«Լեռնային Արցախ»՝ 2-2

ԲԿՄԱ-«Ուրարտու-2»՝ 1-0

«Ալաշկերտ-2»-«Դիլիջան»՝ 1-1

«Արագած»-«Սևան»՝ 4-3

«Վան»-«Մասիս»՝ 4-0

«Տորպեդո»-«Անի»՝ 12-0

«Լոկոմոտիվ»-«Փյունիկ-2»՝ 7-0

«Արարատ-2»-«Շիրակ-2»՝ 2-0

29-րդ տուրից հետո Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորւմ է «Լոկոմոտիվը»՝ իր ակտիվում ունենալով 70 միավոր: Երկրորդ տեղում հանգրվանած «Վանը» 67 միավոր ունի, իսկ եռյակը եզրափակում է «Վեստ Արմենիան»՝ 66 միավորով:

Մրցաշարային աղյուսակ

N

Թիմեր

Խ

Հ

Ո

Պ

ԽԳ

ԲԳ

Մ

1.

Լոկոմոտիվ

27

22

4

1

76

23

70

2.

Վան

27

21

4

2

85

18

67

3.

Վեստ Արմենիա

27

21

3

3

80

37

66

4.

ԲԿՄԱ

27

16

2

9

63

35

50

5.

Արարատ-Արմենիա-2

27

15

3

9

75

47

48

6.

Ալաշկերտ-2

27

14

5

8

69

39

47

7.

Սևան

28

14

5

9

52

42

47

8.

ՈՒրարտու-2

27

14

3

10

72

35

45

9.

Արարատ-2

27

12

4

11

60

52

40

10.

Արագած

27

7

5

15

52

69

26

11.

Տորպեդո

27

8

2

17

47

91

26

12.

Լեռնային Արցախ

24

6

5

13

43

44

23

13.

Շիրակ-2

28

6

5

17

35

71

23

14.

Անի

27

6

2

19

31

106

20

15.

Մասիս

26

5

4

17

43

81

19

16.

Դիլիջան ՖԱ

26

5

4

17

36

97

19

17.

Փյունիկ-2

27

5

2

20

44

76

17

Առաջին խումբ. Վան-Վեստ Արմենիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական խաղում   «Վեստ-Արմենիան»  Չարենցավանում կհյուընկալվի «Վանին»:

Հիշեցնենք, որ հանդիպումը կարևոր է Բարձրագույն խումբ դուրս գալու համար:

Պայքարը ԲԽ-ի համար սրվում է. Վան-Վեստ Արմենիա դիմակայությունից առաջ
Առաջին խմբի առաջնությունում սպասվում է մրցաշրջանի կենտրոնական հանդիպումը: Ընթացիկ առաջնության առաջատար «Վեստ-Արմենիան» հունիսի 21-ին Չարենցավանում կհյուընկալվի «Վանին»: Ինչո՞ւ է այս հանդիպումն առանձնահատուկ կարևոր և սկզբունքային թիմերի համար, և ինչո՞ւ է համարվում է մրցաշրջանի կենտրոնական հանդիպումը: Սկսենք սկզբից.

Դեռևս նախորդ տարի, ՀՖՖ-ի որոշմամբ, Առաջին խմբի հաղթողը պետք է հաջորդ մրցաշրջանում հանդես գա Բարձրագույն խմբում, իսկ ԲԽ-ի վերջին տեղը գրաված թիմը պայքարը շարունակեր Առաջին խմբում: Սակայն ամեն ինչ խառնվեց այն բանից հետո, երբ առաջնության առաջին հատվածից հետո ելույթները Բարձրագույն խմբում դադարեցրեց «Երևանը»: Ճիշտ է, ՀՖՖ-ն դեռ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն փաստ է, որ ԲԽ-ի թիմերից և ոչ մեկը չի լքի ուժեղագույնների պայքարը, իսկ Առաջին խմբի առաջնությունից առնվազն մեկ թիմ գալիք մրցաշրջանում նորամուտը կնշի Բարձրագույն խմբում:

Մարտին կայացած ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի նիստի ընթացքում  Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 12 ակումբներից 11-ին՝  այդ թվում առաջին խումբը ներկայացնող  «Լոկոմոտիվին» և «Վանին», թեկնածու ակումբներից մյուսը Առաջին խմբի առաջատար «Վեստ-Արմենիան» էր, սակայն վերջինս չստացավ ԲԽ-ի գալիք մրցաշրջանին մասնակցելու իրավունք:

Առաջնության ավարտից 8 տուր առաջ Արմեն Շահգելդյանի գլխավորած «Վեստ-Արմենիան» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում ընթացող «Լոկոմոտիվն» ունի 61, իսկ  «Վանը» 58 միավոր, սակայն վերջին երկու թիմերն առաջատարի համեմատ մեկ խաղ պակաս են անցկացրել: Ստացվում է, եթե թիմերն առաջնությունն ավարտեն այն դիրքում, ինչպես գտնվում են այս պահին, ԲԽ-ի ուղեգիր կնվաճի «Լոկոմոտիվը» (Եթե ՀՖՖ-ն մինչև այդ արտոնագիր չշնորհի «Վեստ-Արմենիային»), քանի որ ավելի բարձր դիրքում է, քան արտոնագիր ստացած թիմերից մյուսը՝ «Վանը»:

«Վան»-«Վեստ-Արմենիա». Դիմակայությանն ընդառաջ

Թիմերն իրենց կարճաժամկետ պատմության ընթացքում հանդիպել են ընդամենը մեկ անգամ:

Նախորդ տարի՝ հոկտեմբերի 5-ին կայացած առաջնության 10-րդ տուրի խաղում թիմերը փոխանակել են 3-ական գնդակ: Հատկանշական է, որ  «Վեստ-Արմենիան» հաշվի մեջ առաջ էր 3 գնդակի տարբերությամբ, սակայն  Կարեն Բարսեղյանի թիմը կարողացավ կամային բարձր հատկանիշներ դրսևորել և մեկ միավոր պոկել:

Կորուստներ երկու թիմերում

Երկու թիմերն էլ կորուստներով են մոտենում կարևորագույն մրցավեճին.  ընթացիկ առաջնությունում ստացած դեղին քարտերի պատճառով որակազրկված է  «Վանի»  ավագ Արսեն Կայտովը: Վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնեն նաև հարձակվող Վարդան Բակալյանը և կիսապաշտպան Արթուր Ստեփանյանը:

«Կարելի է ասել, կորուստներով ենք մոտենում խաղին, սակայն դա ֆուտբոլի բաղկացուցիչ մասն է»,-մեզ հետ զրույցում ասաց «Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը:

«Հիմնական կազմից կորուստներ ունենք վերջին խաղերում, բայց սա մյուս ֆուտբոլիստների համար մոտիվացիա է, որպեսզի կարողանան ցույց տալ իրենց լավագույն որակները:  Ամեն դեպքում, պատրաստվում ենք ամենայն լրջությամբ, ինչպես ցանկացած խաղի: Պայքարում ենք չեմպիոնության համար»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Շահգելդյանը:

Հետհայացք առաջնությանը

Ընթացիկ առաջնության առաջատարն անցկացրած 25 խաղում տարել է 20 հաղթանակ, 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, և կրել 2 պարտություն՝ նվազագույն հաշվով զիջելով  «Լոկոմոտիվին», իսկ մյուս պարտությունը տեխնիկական է գրանցվել:

24-րդ տուրում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է  «Արարատ-2»-ին: Շահգելդյանի թիմը հաղթել է 2:1 հաշվով, սակայն որակազրկված ֆուտբոլիստ հայտավորելու պատճառով Շահգելդյանի թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն:

«Երկկողմանի թյուրիմացությունն է եղել, մենք արդեն բողոքարկել ենք այդ հարցը պետք է դնեն քննարկման: Դա ամենակարևոր հարցն է, որն իրոք թյուրիմացություն է եղել»:

«Վանը» անցկացրած 24 խաղում տարել է 18 հաղթանակ, 4 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 2 պարտություն՝ զիջելով «Ալաշկերտ-2»-ին և  «Սևանին»: Վերջին 11 խաղում Բարսեղյանի գլխավորած թիմը 8 հաղթանակ է տարել, մյուս 3 խաղերն ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Թեժ պայքար աղյուսակի վերնամասում

Այս տուրում դժվարին փորձություն է սպասվում նաև 2-րդ տեղում ընթացող «Լոկոմոտիվին»:  Սերգեյ Լիտովչենկոյի գլխավորած թիմը սեփական հարկի տակ կընդունի 4-րդ տեղում գտնվող «Սևանին»(Հանդիպումը կկայանա հունիսի 20-ին): Վերջինս վերելքով է հանդես գալիս վերջին խաղերում: Գեղարքունիքի մարզը ներկայացնող թիմը վերջին 3 խաղում խփել է 12 գնդակ, բաց թողնելով 5-ը:

Այսպիսով, այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակում թիմերի դասավորվածություն կարող է փոխվել: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը 8 տուր: Պայքարը չեմպիոնության և ԲԽ-ի ուղեգրի համար խոստանում է թեժ լինել: