Վահե Գևորգյան — Armsport.am

Վահե Գևորգյանը մեկնաբանել է Տարվա լավագույն մարզիչ մրցանակին արժանանալը
2025 թվականի լավագույն մարզիչ ճանաչված «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը մեկնաբանել է մրցանակին արժանանալը։

«Ինձ համար այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունքն ու գնահատականն է։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին, բոլոր երկրպագուներին, որոնք միշտ աջակցել են, հավատացել ու եղել մեր կողքին։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ակումբի ղեկավարությանն ու աշխատակիցներին, բոլոր այն մարդկանց, որոնց հետ անցել ենք այս ճանապարհը։ Շնորհակալ եմ ինձ քվեարկողներին. տարվա լավագույն մարզիչ լինելը պարտավորեցնող է»,- Գևորգյանի խոսքերն է փոխանցում «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության արդյունքները։

13 ձայնով լավագույնի կոչմանն է արժանացել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը։

​Ընթացիկ մրցաշրջանում նրա գլխավորած երևանյան ակումբը Fastex Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Անցնող տարում Գևորգյանը գլխավորել է նաև Չարենցավանի «Վանը», որը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով առաջնությունում գրավել էր 5-րդ տեղը։

​Քվեարկության արդյունքներով երկրորդ հորիզոնականում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է՝ 9 ձայնով։

Եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3 ձայնով։

Հայտնի է ՀՊԼ-ի՝ սեպտեմբերի լավագույն մարզիչը
Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Խորվաթ մասնագետի գլխավորությամբ «Նոան» սեպտեմբերին հաղթել է երեք անգամ և գրանցել մեկ ոչ-ոքի։

41-ամյա մասնագետը ամսվա լավագույն մարզչի մրցանակի համար քվեարկությունում առաջ է անցել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուկիպայից և «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանից։

Վահե Գևորգյանը նշանակվել է Ալաշկերտի գլխավոր մարզիչ
«Ալաշկերտը» գլխավոր մարզիչ է նշանակել Վահե Գևորգյանին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

37-ամյա մասնագետը նախկինում աշխատել է «Նորավանքում» և «Վանում», ինչպես նաև գլխավորել է «Ալաշկերտը» 2023-ի դեկտեմբերից մինչև 2024-ի հունիսը։

2021/22 մրցաշրջանում Գևորգյանի ղեկավարած «Նորավանքը» դարձել է Հայաստանի Գավաթակիր։

Վահե Գևորգյանը՝ Fastex Ամսվա Մարզիչ
Fastex Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը՝ երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների քվեարկության արդյունքում։

«Վանի» շնորհիվ առաջնության վերջին հատվածը դարձավ առավել ինտրիգային ու լարված։ Շնորհավորում ենք պարոն Գևորգյանին և նրա մարզչական շտաբին արժանի նվաճման առթիվ»,- ասվում է Armenian Premier League-ի մամուլի քարտուղարությունը։

Քվեարկության արդյունքում Գևորգյանն առաջ է անցել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանից և «Ուրարտուի» գլխավոր Դմիտրի Գունկոյից:

Չգիտեմ՝ Նալբանդյանն ինչքան ու ինչ ձևով պետք է ապացուցի, որ արժանի էր հավաքական հրավիրվել․ Վահե Գևորգյան
«Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Ուրարտուի» հետ հանդիպումից հետո անդրադարձել է նաև չարենցավանյան թիմի ավագ, կիսապաշտպան Կարեն Նալբանդյանի՝ Հայաստանի հավաքական չհրավիրվելուն։

«Այս հարցը ամեն հավաքից առաջ հնչում է։ Այս հարցը պետք է տալ հավաքականի մարզչին։ Կարենն առաջնության լավագույն հայ ֆուտբոլիստն է վիճակագրությամբ։ Այսօր էլ նա լավագույններից մեկն էր խաղադաշտում։ Նա շատ լավ մարզավիճակում է։ Կարենը «Վանի» ավագն է, իսկ «Վանն» առաջատարներից մեկն է։ Վերջիվերջո մենք անընդհատ բողոքում ենք, որ ակումբները հայ ֆուտբոլիստներ չեն պատրաստում, բայց ակումբները նման հայ ֆուտբոլիստներ են պատրաստում, իսկ օտարազգի մարզիչները, երբ պետք է հրավերն ուղարկեն, որ հոգեբանորեն ավելի բարձրացնեն ֆուտբոլիստի հոգեվիճակը, չեմ կարող ասել՝ ինչու որոշում են կայացնում, որ չհրավիրեն։ Ինձ համար էլ էր ակնհայտ, որ Կարենը պետք է լիներ հայտացուցակում։ Ինչևիցե, հավաքականի գլխավոր մարզիչն է որոշում։ Ես պարզապես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես շեշտում եմ, որ այո՛, Կարենը պետք է լիներ հայտացուցակում՝ իմ սուբյեկտիվ կարծիքով։

Եթե ասեմ, որ, եթե ես լինեի հավաքականի մարզիչ, կկանչեի Կարենին, կմտածեն, որ ուզում եմ հավաքականի մարզիչ լինեմ, բայց «Վանի» ամեն ինչն ինձ բավարարում է։ Աստված տա, որ հետագայում հրավիրվի, որովհետև նման ֆուտբոլիստները մեզ պետք են։ Ամեն ֆուտբոլիստ հոգեբանորեն նման կամք չէր դրսևորի։ Ընդամեն երեկ հայտացուցակը հրապարկվել է, բոլորն իրեն սպասում էին, ինքը կարող էր այսօր տրամադրության անկում ունենալ, բայց հերթական անգամ ապացուցեց, որ արժանի է, ուղղակի չգիտեմ ինչքան պետք է ապացուցի ու ինչ ձև»,- նշել է Վահե Գևորգյանը։

🎥 Գոնսալոն եկավ ու ինձ անգլերեն հայհոյեց, պիտի լռե՞մ․ Վահե Գևորգյան
Այսօր՝ մայիսի 4-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց «Նոային»։ Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին (2:2): Խաղի վերջնամասում «Նոայի» ֆուտբոլիստ Գոնսալո Գրեգորիուն մոտեցավ մրցակցի մարզիչ Վահե Գևորգյանին, ինչ-որ բան ասաց, որից հետո հայ մասնագետը բորբոքվեց և կրքերը թեժացան։

Հանդիպման մրցավար Հենրիկ Նալբանդյանի կողմից կարմիր քարտ ստացան Ալիուն Ջունիոր Դոսոն («Վան»), Վահե Գևորգյանը («Վան») և Գոնսալո Գրեգորիուն («Նոա»):

https://ffedge.streamff.com/uploads/b7cb2963.mp4

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը մանրամասնեց, որ մրցակցի ֆուտբոլիստը հայհոյել է իրեն։

Տեսանյութը՝ «Լիբերո» ֆուտբոլային էջի

— Ինչ ասեմ, մրցակցի մարզիչներից սկսած, ֆուտբոլիստներից վերջացրած արդեն որերրորդ դեպքն է, որ միայն մեր հետ չեն ստեղծվում այսպիսի կոնֆլիկտային իրավիճակներ։ Նախորդ անգամ ասացի, որ նրանք իրենց լկտի են պահում, այսօր էլ իրենց ֆուտբոլիստի մասին եմ ասում․ մոտեցավ և հայհոյեց ինձ․ ի՞նչ իրավունք ունի մրցակցի ֆուտբոլիստը մրցակցի գլխավոր մարզչին հայհոյելու։ Ես էլ տղամարդ եմ, այդ էմոցիոնալ ֆոնի վրա… ինձ ոչ ոք չի կարող հայհոյել։ Հասկանում եմ՝ բակ չի, այստեղ հարցերն ուրիշ կերպով են լուծվում, բայց վերջիվերջո ինչ-որ մեկը պե՞տք է տեղը դնի իրենց մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին, թե ոչ։ Այսքան բարձրաձայնում ենք, խոսում ենք․․․ սա ամենաթողությունից է։ Մեր մարզիչը պատասխանում է, մեր մարզիչը զրկվում է, իսկ իրենց մարզչին՝ ոչ մի բան։ Ես չեմ կարող հասկանալ այդ ամեն ինչը։ Ուրեմն հայերեն հայհոյել չի կարելի, իսկ պորտուգալերեն կամ անգլերեն կարելի՞ է։ Լավ էր, մրցավարն անգլերեն հասկանում էր, Գոնսալոյին կարմիր քարտ տվեցին։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար կարմիր քարտ ստացավ Գոնսալոն, որովհետև մոտեցավ ու հայհոյեց։ Չի՛ կարելի։ Նման լկտի պահվածքն անհանդուրժելի է։ Թող դաշտում պայքարեն։ Թեկուզ վաղն իրենց ակումբը հայտարարություն անի, ակումբի դեմ ոչ մի բան չունեմ։ Նորից եմ ասում՝ դաստիարակել է պետք, թե՛ մարզիչներին, թե՛ ֆուտբոլիստներին։ Այն ամենն, ինչ տեղի ունեցավ, իրենցից էր։

Շիշ շպրտող երկրպագուներին․ մենք հայ ենք, կոչ եմ անում՝ իրենց տեղերում մնան․ շիշ շպրտելու ուրիշ տեղ կա, չի կարելի այսպիսի բաներ անել։

— Մրցակցի մարզիչն ասաց, որ Գրեգորիուն պատճառ չի ունեցել Ձեզ հետ խոսելու, և որ սադրանքը «Վանի» կողմից է եղել։

— Ի՞նչ է այդ մարզչի անունը։

— Օգնականը։

— Նա ստախոս է։ Ես իմ բառերի համար պատասխանատու եմ, նա ստախոս է։ Կա խաղի եթերը, կան VAR-ի ձայնագրությունները։ Կոչ եմ անում Կարգապահական կոմիտեին՝ ինձնից սկսած, մնացածից վերջացրած, որովհետև ես ասում եմ՝ ես իմ պահվածքի համար պատասխանատու եմ․ այո, ես տղամարդ եմ, բայց ես ստախոսություն չեմ անում։ Ամեն ինչ սկսվեց նախ «Նոայի» 37 համարից։ Եկավ, պորտուգալերեն հայհոյանքներ հնչեցրեց, մրցավարներն էլ ասացին՝ կարգի բերեք, չի կարելի։ Այս ամեն ինչն անում են նրանք։ Անկացրինք՝ գնաց, բայց Գոնսալոն եկավ ու անգլերեն ինձ հայհոյեց, ես պիտի լռե՞մ։ Ինչի՞ ենք աչք փակում այս ամենի վրա։ «Շիրակի», «Արարատ-Արմենիայի» հետ նույն խնդիրն ունեցան։ Ուրեմն իրենք «սուրբ» են, մենք էլ «գել ու գազա՞ն» ենք, ուզում ենք ուտե՞նք իրենց մարզիչներին։ Դաշտում ինչ-որ մեկն իրենց կեխտոտ ձևո՞վ էին դիմավորել։ Մենք ֆուտբոլ էինք խաղում։

Ճի՞շտ էր Պետրակովին հիմա հեռացնելը, թե՞ ոչ․ բանավիճում են մարզական մեկնաբանները
Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ սկսել է հեռարձակվել «Սպորտ Ռինգ» հաղորդումը, որի ընթացքում մարզական մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանն ու Արմեն Գարամյանը բանավիճում են միմյանց հետ տարբեր թեմաների շուրջ։

Հաղորդման շրջանակում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին հեռացնելու նպատակահարմարությունը։

Հաղորդման ընթացքում իրենց կարծիքն են հայտնել նաև փորձագետները, մասնավորապես «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը, «Ուրարտուի» ակադեմիայի տնօրեն Արաս Օզբիլիզը և «Նոայի» նախագահի խորհրդական Ռոբերտ Արզումանյանը։

Հաղթանակի սպասումով. Հայկական ակումբների շանսերը՝ եվրագավաթային պատասխան հանդիպումներից առաջ
Հայկական ակումբների մրցելույթները եվրոպական ակումբային մրցաշարերում հակասական էին: Սպասելիքներն արդարացրեց միայն «Փյունիկը», որը պարզապես կարգով ավելի բարձր էր, քան էստոնական «Նարվան»: «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն» և «Ալաշկերտը» շատերի վարկածով խաղացին իրենց հնարավորություններից ցածր: Մեր թիմերը, սակայն, հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունեն, քանի որ դիմակայության առաջին փուլում գրանցված արդյունքները դեռևս ոչինչ չեն որոշում:

«Ուրարտու»

Հայաստանի նորընծա չեմպիոնը «Զրինսկիի» հետ պատասխան հանդիպմանը գերազանց է պատրաստվել: Այդպես պնդում է Դմիտրի Գունկոն: Նրա խոսքով, ֆուտբոլիստները ամառային կարճատև հանգստից հետո աստիճանաբար հասնում են իրենց լավագույն մարզավիճակին: Գլխավոր մարզիչը արտագնա մրցավեճից առաջ, սակայն, լուրջ մտածելու առիթ ունի: Առաջնահերթ պետք է լուծել առջևի գծում սրություն հաղորդելու հարցը. երևանյան խաղի առաջին խաղակեսում «Առյուծները» ոչ մի վտանգավոր պահ չստեղծեցին: Երկրորդում խաղի տրամաբանությունը մի փոքր փոխվեց, մեր չեմպիոնը մեծացրեց ճնշումը, սակայն միևնույնն է՝ առջևում քիչ բան էր ստացվում: Փոխարինման դուրս եկած առաջատարներ Արաս Օզբիլիսն ու Յայա Սանոգոն էլ իրավիճակը շատ չփոխեցին: Խաղի տրամաբանական ելքը պետք է լիներ ոչ-ոքին, սակայն, ավանդույթի համաձայն, հայկական թիմը գոլ ընդունեց վերջին րոպեին և զգալիորեն բարդացրեց իր գործերը: Մրցավարի ավելացված ժամանակում էլ կարող էր ամեն ինչ փոխվել, սակայն Ժիրայր Մարգարյանի անկասելի տուգանայինից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Սպասելի է, որ պատասխան խաղում Օզբիլիս-Սանոգո զույգից գոնե մեկը կխաղա առաջին րոպեներից:

Մեկ այլ խնդիր է Ուգոչուկվու Իվուի բացակայությունը լրացնելը: Առավել քան տարօրինակ է «Ուրարտուի» ղեկավարության և հենց ֆուտբոլիստի կամ նրա գործակալի դիրքորոշումը: Միթե՞ հնարավոր չէր պայմանավորվածություն ձեռք բերել «Ռուբինի», Իվուի և գործակալի հետ ու նրան բաց թողնել կարևորագույն խաղից հետո: «Ֆուտբոլիստն է այդպես ցանկացել» պատճառաբանությունը, մեղմ ասած, լուրջ չէ: Այնուամենայնիվ, որոշումը կայացված է, Իվուն պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ, և հիմա պետք է խաղալ առանց նրա: Փոխարինողներ կան, սակայն միայն դա հարցի լուծում չի կարող լինել. Իվուն հույժ կարևոր ֆուտբոլիստ էր «Ուրարտուի» համար, և նրա բացակայությամբ դրական արդյունքի հասնելը կրկնակի բարդ է լինելու:

«Արարատ-Արմենիա»

Վարդան Մինասյանի վերադարձը հայկական ֆուտբոլ նշանավորվեց «Էգնատիայի» հետ երևանյան մրցավեճով: «Սև-սպիտակները» վատ հանդես չեկան, թեպետ և կարող էին պարտվել: Թիմի գործողություններում նկատվում էր խաղակցվածության խնդիր և որոշակի անհամաձայնություն, սակայն Վարդան Մինասյանը հետխաղային ասուլիսի ընթացքում ասաց, որ դա սպասելի էր, քանի որ թիմը նոր է վերադարձել արձակուրդից, նոր եկած ֆուտբոլիստները դեռ լիարժեք չեն ինտեգրվել կոլեկտիվին:

Ցավալի է վերջին րոպեին գոլ բաց թողնելը, բայց շանսերը հավասար են․ Վարդան Մինասյան

Խաղի ընթացքում նկատվում էր կենտրոնացվածության պակաս, ինչի հետևանքով ալբանական ակումբը կարող էր ոչ մեկ անգամ խփել պատասխան գոլը, սակայն ամեն անգամ մեր թիմի բախտը բերում էր՝ կամ գնդակը շեղությամբ հեռանում էր դաշտի սահմաններից, կամ էլ գերազանց սեյվերով աչքի էր ընկնում դարպասապահ Վսևոլոդ Երմակովը: Ամեն ինչ գնում էր դեպի հաղթանակը, սակայն բառացիորեն խաղի վերջին վայրկյաններին «Արարատ-Արմենիան» ընդունեց պատասխան գնդակը: Հիմա, քանի որ արտագնա գոլի կանոնը չեղարկվել է, թիմերը Ալբանիայում ամեն ինչ սկսելու են 0-ից: Հաշվի առնելով երևանյան հանդիպման ընթացքում ցուցադրած ֆուտբոլը՝ կարելի է լիահույս լինել, որ Վարդան Մինասյանն ու իր թիմը կարող են հաղթահարել մրցակցի արգելքը: Պարզապես հարկավոր է մի փոքր մեծացնել ճնշումն առջևի գծում: Այդ տեսանկյունից, «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» ունեն նույն խնդիրը:

«Ալաշկերտ»

Եվրոպական մրցասպարեզում մեծ փորձ ունեցող «Ալաշկերտը» հանդես եկավ իր հնարավորություններից զգալիորեն ցածր: Երևանյան հանդիպման վիճակագրությունը ցույց է տալիս, որ «Արսենալ Տիվատը», մեղմ ասած, «մազով» խուսափեց պարտությւնից, թեպետ և առաջինն էր բացել հաշիվը: Վահե Գևորգյանի թիմը բնավորություն ցույց տվեց ու հավասարեցրեց հաշիվը երկրորդ կեսում ու մեծ ճնշում էր գործադրում մրցակցի վրա: «Արսենալի» դարպասպահը մի քանի անգամ լրջորեն մտավ խաղի մեջ և թույլ չտվեց «Դեղիններին» հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը:

Թեև նշեցինք, որ «Ալաշկերտը» իր հնարավորություններից ցածր խաղ ցույց տվեց, սակայն պետք է նաև հավելել, որ կազմով և խաղացողների ընտրությամբ «Ալաշկերտը», երևի, ամենահամեստն է: Այստեղից էլ բխում է երկրորդ գործոնը. Չեռնոգորիան ներկայացնող ակումբն էլ ավելի թույլ տեսք ուներ: «Ալաշկերտը» խաղաց իր ֆուտբոլը: Արտագնա հանդիպումից առաջ թիմի գլխավոր հույսը սեփական ֆուտբոլիստների նվիրվածությունն է և Վահե Գևորգյանի անգերազանցելի էներգիան, որը միշտ փոխանցվում է խաղացողներին:

«Փյունիկ»

Հայկական ակումբային ֆուտբոլի պատիվը Եվրոպայում ամենաբարձրը պահեց Երևանի «Փյունիկը», որը հերթական անգամ բարձր նշաձող սահմանեց: Լինելով երևանյան ակումբ՝ «Նռնագույնները» որոշեցին իրենց տնային հանդիպումներն այս մրցաշրջանում անցկացնել մայրաքաղաքից դուրս՝ ընտրելով Աբովյանի քաղաքային մարզադաշտը: Թիմի հավատարիմ երկրպագուները և պարզապես ֆուտբոլասերները ոչ մի խոչընդոտ չտեսան Երևանից Աբովյան հասնելու տեսանկյունից, և նրանց սպասելիքները միանգամայն արդարացան. «Փյունիկը» վստահ առավելությամբ հաղթեց Էստոնիան ներկայացնող «Նարվային»:

Հանդիպման ամբողջ ընթացքում երևանյան ակումբը մրցակցին շնչելու հնարավորություն չէր տալիս: Առաջին խաղակեսում ցուցադրած ֆուտբոլից հետո պարզ էր, որ գոլը միայն ժամանակի հարց է: Ամեն ինչ, ի վերջո, հերթական անգամ վճռեց Լուկա Յուրիչիչը: Բոսնիացի ֆուտբոլիտը ամենակարևոր պահին բացեց հանդիպման հաշիվը՝ կոտրելով մրցակցի կամքը, իսկ խաղի ավարտից 7 րոպե առաջ Խամես Սանթոսը թեպետ պատահական, բայց գեղեցիկ գոլով դրեց խաղի վերջակետն ու գրեթե ապահովեց «Փյունիկի» մուտքը Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլ:

«Ուրարտուն» պարտվել է, «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի են խաղացել, «Փյունիկն» էլ ունի 2 գնդակի առավելություն մրցակցի նկատմամբ: Մեր թիմերից և ոչ մեկը չի կորցրել հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Մնում է սպասել ու հավատալ հաղթանակների:

Ռոբերտ Գասպարյան

Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին աջակցության համար. Վահե Գևորգյան
VBET ՀՊԼ 18-րդ տուրում «Նորավանք»-ԲԿՄԱ խաղից հետո «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին մինչև վերջին վայրկյանը մեզ աջակցելու համար: Մենք տիրում էինք նախաձեռնությանը, ունեինք առավելություն: Ունեցանք գոլային պահեր, որոնք պետք է իրացնեինք: 2-րդ խաղակեսում բացեցինք հաշիվը, բայց երկրորդ գոլը չխփեցինք, իսկ 1:0-ն ֆուտբոլում ամենավտանգավոր հաշիվն է: Ստանդարտից հետո խառը իրավիճակ էր մեր տուգանայինում: Ավելի լավ կողմնորոշվեցին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն ու կարողացան հավասարեցնել հաշիվը: Կարող էինք ավելին քաղել այս խաղից: Կարծում եմ պետք է վաստակեինք 3 միավոր»,-ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակին ու թիմի նորեկներին՝ մարզիչն ասաց.

«Չեմ կարծում, որ երկրորդ խաղակեսում ֆիզիկականը չէր բավականացնում: Թիմը պարտվում էր և առաջ էր եկել, որպեսզի հավասարեցնի հաշիվը: Մենք փոփոխություններ արեցինք ու դրանից հետո լավ պահ ունեցանք հաշիվը կրկնապատկելու: Մենք խաղում էինք խորը ինտենսիվ պրեսինգով: Գնդակը կորցնելու դեպքում  պրեսինգ էինք կիրառում: Մենք ընդլայնել ենք մեր կազմը և ունենք ռոտացիայի հնարավորություն ու  առաջնության մնացած խաղերում ավելի ագրեսիվ ֆուտբոլ ենք խաղալու նաև երկրորդ խաղակեսում: Ինչ վերաբերվում է նորեկներին, նրանց ժամանակ է պետք, որ ինտեգրվեն թիմին: Մենք մեր թիմի կազմը 60 տոկոսով փոփոխել ենք, բայց եթե այսօրվա արդյունքը դնենք մի կողմ, խաղի որակը բարձր էր ու գնալով լավանալու է»,-ասաց Վահե Գևորգյանը: