սառա կարբոներո — Armsport.am

📷🎥Իկերն ու Սառան բաժանվեցին․ Ինչպես սկսվեց ամեն ինչ ու ինչպես ավարտվեց
Երբ լուրեր տարածվեցին այն մասին, որ Իկեր Կասիլյասն ու Սառա Կարբոներոն բաժանվում են, համոզված եմ, որ գրեթե յուրաքանչյուրիս համոզմունքն այն էր, որ դա կեղծ լուր է։ Սակայն որոշ ժամանակ անց զույգը հաստատեց տեղեկությունը։

Ներկայացնում ենք Sport.ru-ի բլոգեր Siesta-ի նյութն այն մասին, թե ինչպես էր սկսվել այդ հրաշք սիրո պատմությունն ու ինչպես այն ավարտվեց։

Նրանք 12 տարի միասին էին

Բաժանման մասին Սառա Կարբոներոն տեղեկացրեց ինստագրամյան իր էջում արված շատ լավ շարադրված տեքստով։

Ընդ որում, վերջին ժամանակներս նրանք ստիպված էին անցնել շատ բարդ պահերի միջով։

2019-ի մայիսի 1-ի առավոտը շատ տագնապալից էր․ Իկեր Կասիլյասը մարզման ժամանակ կրծքավանդակի շրջանում սուր ցավեր զգաց ու հոսպիտալացվեց CUF` տեղի մասնավոր հիվանդանոց: Դիագնոզը՝ ինֆարկտ։ Մարզական բժիշկ Դոմինգոս Գոմեսի խոսքով՝ նման դեպքերում 5 րոպեն էլ շատ բան կարող է փոխել։ Սառա Կարբոներոն ակնթարթորեն հասավ ամուսնու մոտ ու «Ինստագրամում» արած հրապարակմամբ հանգստացրեց բոլորին ու շնորհակալություն հայտնեց աջակցության համար։

Մի քանի օր անց Կասիլյասը վերադարձավ տուն, կյանքին վտանգ չէր սպառնում, բայց ֆուտբոլային կարիերան ավարտված էր։

Իսկ 15 օր անց ընտանիքին այլ վտանգ էր սպառնում․ Սառայի մոտ ձվարանի քաղցկեղ ախտորոշվեց։ Հիվանդությունը բացահայտվեց վաղ շրջանում ու արդեն 2019-ի մայիսի վերջին Սառան վիրահատվեց։ Ամեն ինչ լավ անցավ։ Եվս մեկ վիրահատության նա ենթարկվեց 2021-ի փետրվարին, թեպետ դա, երևի թե, այլ խնդրի հետ էր կապված։

Մի քանի տարի առաջ մենք հիանում էինք նրանց սիրո պատմությամբ, բայց հիմա, երբ նրանց հարաբերություններին վերջակետ դրվեց, եկեք վերհիշենք՝ ինչ ապրումների միջով անցան նրանք․ այնտեղ կա և՛ ԱԱ-2010-ի քննադատություն, և՛ Մոուրինյուի կասկածները, և՛ «Ռեալից» Կասիլյասի հեռանալը, որտեղ նա 17 տարի էր անցկացրել։

Նրանք հանդիպել էին Կոնֆեդերացիաների գավաթին ու սկզբում միայն գրում էին իրար

2000-ականների միջնամասում Իկերը «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի աստղն էր, իսկ Տոլեդոյից եկած Սառան Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի էր։ Նա սովորում էր 3-րդ կուրսում ու որպես ստաժոր աշխատում Radio Marca-ում, իսկ 6 ամիս անց արդեն գրանցվեց այնտեղ։

Ռադիոյից հետո Սառան աշխատեց Cadena SER-ում, իսկ 2007-ին տեղափոխվեց La Sexta հեռուստաընկերություն, որտեղ աշխատում էր որպես սպորտային լուրերի խմբագիր։

2009-ի ապրիլին Սառան պայմանագիր կնքեց Telecinco մասնավոր հեռուստաընկերության հետ՝ որպես հեղինակ ու վարող։ Առաջին կարևոր առաքելությունը Կոնֆեդերացիաների գավաթի լուսաբանումն էր, որտեղ էլ նա հանդիպեց Իկերին։

Սառայի ընկերուհին պատմում է, որ սկզբում նրանք միայն հեռախոսով են շփվել․ նախ, հանդիպելու համար ժամանակը չէր բավականացնում, ու բացի դրանից, Սառան կասկածով էր վերաբերվում Կասիլյասին՝ նրա վերաբերյալ պատմվող խոսակցությունների պատճառով, թե հաճախ է փոխում ընկերուհիներին։ Բայց Իկերը համառորեն գնում էր դեպի իր սիրելին։

2010-ի փետրվարի 3-ին՝ Սառայի ծննդյան օրը, Իկերը մաքսիմալ վճռական գործեց։ Իմանալով Սառայի ծրագրերը՝ նա կեսգիշերին նվերը ձեռքին գնացել էր ռեստորան։ Այդ օրվանից էլ ամեն ինչ սկսվեց։

Սառային մեղադրեցին ԱԱ-2010-ում Իսպանիայի բաց թողած գոլի մեջ

ԱԱ-2010-ին նրանք մեկնեցին միասին․ Կասիլյասը՝ որպես Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահ ու ավագ, իսկ Սառան՝ որպես Telecinco-ի թղթակից։ Մրցաշարից առաջ աղջկան հարցրել էին՝ արդյոք նրա ներկայությունը կարո՞ղ է խանգարել Իսպանիայի հավաքականին, ինչին նա պատասխանել էր․ «Կարծում եմ՝ դա անհեթեթություն է»։

Առաջին տուրում Իսպանիայի հավաքականը խաղում էր Շվեյցարիայի հետ։ Խաղից առաջ Իկերը նախավարժանք էր անում, իսկ այդ դարպասի հետևում Սառան ռեպորտաժ էր նկարում։

63 հազար հանդիսականի առաջ Կասիլյասը այնքան էլ հաջող չգործեց՝ բաց թողելով գոլ, որը միակը դարձավ այդ հանդիպման ժամանակ։

Խաղից հետո Կասիլյասը հարցազրույց տվեց Սառային ու ասաց, որ թիմը շատ վշտացած է։ Իսկ հետո շոուն սկսեցին անգլիական լրատվամիջոցները․ The Times-ի լրագրող Գրեմ Քիլին առանց որևէ ապացույցի գրել էր, որ իսպանացի երկրպագուները հավաքականի պարտության մեջ մեղադրում են Սառա Կարբոներոյին։ Ապա այս ալիքին միացան անգլիական մյուս լրատվամիջոցները՝ The Guardian-ը, BBC-ն, The Telegraph-ը, որոնք մատնացույց անելով անհայտ ու անորոշ ինչ-որ երկրպագուների, գրում էին, որ Իսպանիայում շատերը հավաքականի պարտության մեջ մեղադրում են Սառա Կարբոներոյին։

Իսպանիայում հակառակ արձագանքներ էր․ El Mundo-ն, El Pais-ն ու Marca-ն The Times-ի ռեպորտաժը ծիծաղելի էին որակել։

Լեգենդար համբույրն ուղիղ եթերում․ Թագավորն ու նրա կինը ծափահարեցին

Անգլիական լրատվամիջոցների կողմից տարածված ատելության ալիքն այնքան մեծ էր, որ անտեսել հնարավոր չէր։ Բայց դա չկոտրեց ո՛չ Իկերին, ո՛չ Սառային։ Շվեյցարիայից կրած պարտությունից հետո Իսպանիայի հավաքականն այլևս ոչ մի անգամ չպարտվեց ու պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

Հոլանդիայի հավաքականի դեմ լեգենդար ոսկե խաղից հետո Սառան նորից հետխաղային հարցազրույց էր վերցնում Իկերից։ Ֆուտբոլիստը խոսակցության կեսից ընդհատեց լրագրող ընկերուհուն ու մի կերպ զսպելով արցունքները՝ տեսախցիկի առաջ համբուրեց Սառային։

Այս համբույրով Իկերը վերջակետ դրեց բոլոր խոսակցություններին։ «Իսկ ծափերը, որ լսվում են տեսանյութում Իսպանիայի թագավորի ու նրա կնոջ ծափերն են։ Ֆիլիպին ու Լետիսիային դա դուր էր եկել»,-հիշում է Կասիլյասը։

Կասկածում էին, որ Իկերը «Ռեալի» մասին ինֆորմացիայի արտահոսք է անում Սառայի մոտ

2010-ին, երբ «Ռեալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Ժոզե Մոուրինյուին, Կասիլյասին այդ նշանակումը դուր եկավ․ «Մոուրինյուն իդեալական մարզիչ է»։

Բայց արդեն սկզբում նրանց միջև տարաձայնություններ սկսվեցին։ Պատճառը «Բարսելոնան» էր։ Կատալոնացիների դեմ խաղերը պատերազմի պես էին Մոուրինյուի համար։ Իրավիճակը սրվեց այն ժամանակ, երբ Ժոզեն իմացավ, որ Կասիլյասը շփվում է «Բարսելոնայի» որոշ խաղացողների հետ։ «Մոուրինյուն մտածում էր, որ ես դավաճան եմ»։

Նրանց հարաբերություններն էլ ավելի վատացան 2013-ի ձմռանը։ Հունվարի 24-ին Marca-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ Կասիլյասն ու Ռամոսը հանդիպել են «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին ու ուլտիմատում դրել նրա առջև․ «Կամ հեռանում է Մոուրինյուն, կամ՝ մենք»։

Որոշ ժամանակ անց Սառան հեռուստատեսությամբ ասաց, որ «Ռեալը» պառակտվում է։ Կասիլյասը ստիպված եղավ խոստովանել, որ Սառայի այս խոսքերն ավելի վատացրին վիճակն ու սլաքներն ուղղեցին իր կողմ։ Ըստ Իկերի՝ ինքը Սառային ոչ մի բան չէր պատմել, նա կրկնել էր այն, ինչ լսել էր մյուս լրագրողներից։

Հունվարին Կասիլյասը ձեռքի վնասվածք ստացավ ու դուրս եկավ շարքից։ «Ռեալը» պայմանագիր կնքեց Դիեգո Լոպեսի հետ։ Կասիլյասն ապաքինվելուց հետո հիմնական կազմ վերադարձավ միայն այն ժամանակ, երբ թիմ եկավ Կառլո Անչելոտին։ Բայց կյանքն այլևս առաջվանը չէր ու 2015-ի ամռանը նա արցունքն աչքերին հայտարարեց «Ռեալից» հեռանալու մասին։

Գաղտնի հարսանիքը

Իկերի ու Սառայի առաջնեկը ծնվեց 2015-ին, որին անվանեցին Մարտին։ «Ով իմանար, որ Ձմեռ Պապիկի լավագույն նվերը ես կստանամ ոչ թե փոքր տարիքում, այլ 32 տարեկանում։ Բարի գալուստ իմ աշխարհ, Մարտին»,- ասել էր Կասիլյասը։

Որդու ծննդից երկու և «Ռեալից» հեռանալուց մեկ տարի անց Իկերն ու Սառան ամուսնացան։ Արարողությունը կայացավ մարտի 20-ին, որին ներկա էին միայն Իկերը, Սառան, նրանց որդին ու երկու վկաներ։

Պորտուգալիայում նրանք գնահատում են հանգստությունը

Իսպանիայում Սառան ամենաբարձր վարձատրվող լրագրողն էր։ Երբ Իկերը տեղափոխվեց «Պորտու», Սառան հեռուստաընկերությունից երկու տարով արձակուրդ խնդրեց ու ամուսնու հետ մեկնեց Պորտուգալիա։

Զույգը տեղավորվել էր գետի ափին գտնվող տանը՝ տեղանքն ընտրելով հանգստության համար։

2016-ին ծնվեց նրանց երկրորդ որդին՝ Լուկասը։ Իսկ մեկ տարի անց Սառան վերադարձավ աշխատանքին։

Ընտանիքը միշտ հավատում էր Իկերի հաղթանակներին, հետո՝ Սառայի հաղթանակին հիվանդության դեմ, որը նա նկարագրում է Հարուկի Մուրակամիի տողերով․

«Մի օր փոթորիկը կավարտվի, ու չես հիշի՝ ինչպես այն ապրեցիր։ Նույնիսկ վստահ չես լինի՝ այն իսկապե՞ս ավարտվել է։ Չնայած մի բան անվիճելի է․ երբ դուրս գաս փոթորկից, դու երբեք նորից չես դառնա այն մարդը, որը եղել ես մինչ այդ։ Որովհետև նրա իմաստը հենց դրանում էր»։

Նրանք այդպես էլ չհայտնեցին բաժանման պատճառը, բայց երկրպագուների հուշերում միշտ կմնան որպես ֆուտբոլային աշխարհի ամենաներդաշնակ զույգերից մեկը։

Իկեր Կասիլյասն ու Սառա Կարբոներոն բաժանվել են
«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն ու նրա կինը՝ Սառա Կարբոներոն հայտարարել են բաժանվելու մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ես և Իկերը շատ ենք հպարտանում մեր ընտանիքով, սերը մեզ երջանկություն է տվել համատեղ կյանքի երկար տարիների ընթացքում։

Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց ոչ շատ ուժեղ, քանի որ մենք շարունակելու ենք միասին հրաշալի առաջադրանք կատարել՝ այն է, լինել նվիրված ծնողներ, ինչպես և մենք անում էինք մինչև հիմա։ Սա ընդունված որոշում է, որը մենք միասին ենք կայացրել։

Հարգանքը, կապվածությունն ու ընկերությունը մնում են հավերժ։ Մեր առաջնահերթությունը մնում է հոգ տանել մեր երեխաների բարեկեցության և կրթության մասին, պաշտպանել նրանց, որպեսզի նրանք մեծանան կայուն ու առողջ միջավայրում։

Մենք խնդրում ենք հարգել մեր գաղտնիությունը։ Սա մեր հանրային միակ հայտարարությունն է։ Շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար»,-գրել է Սարան ինստագրամում։

Նույն գրառումը ինստագրամի իր էջում կատարել է նաև Իկեր Կասիլյասը։

Կասիլյասն ու Կարբոներոն ամուսնացել են 2016 թվականին։ Մինչև այդ նրանք հանդիպում էին 7 տարի։ Զույգը երկու տղա ունի։

Կասիլյասի կինը վիրահատվել է. 2019-ին նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել
Լրագրող Սառա Կարբոներոն՝ Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը, մի քանի օր առաջ վիրահատվել է Մադրիդի հիվանդանոցներում:

ABC հայտնում է, որ վիրահատությունը պայմանավորված է ձվարանի քաղցկեղի ռեցիդիվով, որը նրա մոտ հայտնաբերվել էր 2019 թվականի մայիսին:

Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Սառան կվերադառնա Radio Marca-ում իր աշխատանքին:

Կասիլյասի կինը հոսպիտալացվել է քաղցկեղի ռեցիդիվի պատճառով
Մոդել ու լրագրող Սառա Կարբոներոն, որը «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի կինն է, հոսպիտալացվել է քաղցկեղի ռեցիդիվից հետո։

Կարբոներոն ուրբաթ օրը՝ 37-ամյակից ընդամենը երկու օր անց, հոսպիտալացվել է Իսպանիայի հյուսիսում գտնվող Պամպլոնա քաղաքի մասնավոր հիվանդանոց։ Առողջության վերաբերյալ վտանգների մանրամասները հայտնի են դարձել փետրվարի 10-ին, երբ նա ստիպված է եղել դադարեցնել իր աշխատանքային պարտականությունները։

Իսպանական ԶԼՄ-ները՝ հղում անելով լրագրողին մտերիմ աղբյուրներին, հաղորդում են, որ Սառան ապաքինվում է ու անհամբեր սպասում է առօրյա կյանքին վերադառնալու հնարավորությանը, եթե ամեն ինչ ծրագրածի պես ընթանա։

2019-ի մայիսին Սառան հայտարարել էր, որ ձվարանի քաղցկեղի վիրահատության է ենթարկվել։ Դրանից հետո Կարբոներոն քիմիոթերապիայի կուրսեր էր անցել։

Լրագրողն այս անգամ դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։