Սանդերլենդ — Armsport.am

Եվրոպա լիգա․ Բոլոր զամբյուղները՝ վիճակահանության համար
Օգոստոսի 28-ին կայացան Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքով որոշվեցին մրցաշարի լիգայի փուլի վերջին մասնակիցները։

Մինչև լիգայի փուլի վիճակահանությունը, 36 թիմեր կբաժանվեն ինական թիմից բաղկացած չորս զամբյուղների։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի երկու խաղ յուրաքանչյուր զամբյուղի ներկայացուցիչների դեմ։ ԵL լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա Մոնակոյում ուրբաթ՝ օգոստոսի 28-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տոնեց։ Երկու խաղերի արդյունքում հաղթելով 2-1 հաշվով՝ «Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվարագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։

2026/27 մրցաշրջանի ԵԼ լիգայի փուլի մասնակիցները՝ ըստ զամբուղների․

1-ին զամբյուղ. Բայեր Լևերկուզեն (Գերմանիա), Բենֆիկա (Պորտուգալիա), Յուվենտուս (Իտալիա), Միլան (Իտալիա), Լիոն (Ֆրանսիա), Ալկմար (Նիդերլանդներ), Օլիմպիակոս (Հունաստան), Ռեալ Սոսյեդադ (Իսպանիա), Մարսել (Ֆրանսիա)։

2-րդ զամբյուղ. Ֆերենցվարոշ (Հունգարիա), Վիկտորիա Պլզեն (Չեխիա), Յունիոն (Բելգիա), Դինամո Զագրեբ (Խորվաթիա), Զալցբուրգ (Ավստրիա), Սելտիկ (Շոտլանդիա), Սպարտա Պրահա (Չեխիա), Ռեն (Ֆրանսիա), Անդերլեխտ (Բելգիա)։

3-րդ զամբյուղ. Շտուրմ (Ավստրիա), Լեխ Պոզնան (Լեհաստան), Քրիսթալ Փելաս (Անգլիա), Բորնմութ (Անգլիա), Սանդերլենդ (Անգլիա), Ցելյե (Սլովենիա), Յագելոնիա (Լեհաստան), Օմոնիա (Կիպրոս), Սելտա Վիգո (Իսպանիա)։

4-րդ զամբյուղ. Արարատ-Արմենիա (Հայաստան), Հոֆենհայմ (Գերմանիա), Բեշիքթաշ (Թուրքիա), Տորենս (Պորտուգալիա), Հապոել Բեեր Շևա (Իսրայել), ՆԵԿ (Նիդերլանդներ), ՕՖԻ (Հունաստան), Լիլեստրոմ (Նորվեգիա), Լևսկի Սոֆիա (Բուլղարիա):

Այսպիսով,«Արարատ-Արմենիան» որպես մրցակից կստանա յուրաքանչյուր զամբյուղից 2-ական թիմ։

Ֆլիկը դեմ չէ․ Բարսելոնան բանակցություններ սկսեց Պրեմիեր լիգայի ակումբի հետ
Անգլիական «Սանդերլենդը» բանակցություններ է սկսել կատալոնական «Բարսելոնայի» հետ՝ 22-ամյա կիսապաշտպան Մարկ Կասադոյի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստը չի մտնում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ, ուստի նրա գործակալ Ժորժե Մենդեշն արդեն նոր տարբերակներ է փնտրում կարիերան շարունակելու համար:

Բացի «Սանդերլենդից», Կասադոյի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ևս մի քանի ակումբներ՝ «Ասթոն Վիլան», «Նյուքասլը», «Բրայթոնն» ու «Նոթինգհեմ Ֆորեստը»: Սակայն նշված հավակնորդներից միայն «սև կատուներն» են առաջին քայլն արել տրանսֆերի ուղղությամբ։

Ավելի վաղ Մարկը հնարավորություն ուներ տեղափոխվելու Սաուդյան Արաբիա և վաստակելու ահռելի գումարներ, սակայն ֆինանսական կողմն այնքան էլ չի հետաքրքրում Կասադոյին. նրա բացարձակ առաջնահերթությունը եվրոպական ֆուտբոլն է։

Տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» իր խաղացողի դիմաց պահանջելու է 30-ից 40 միլիոն եվրո։ Նման բարձր գինը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ և վանել պոտենցիալ գնորդներին:

Կատալոնական ակումբը լիովին պատրաստ է Կասադոյի հեռանալուն։ «Կապտանռնագույնները» նույնիսկ մրցաշրջանի հայտացուցակում խաղահամար չեն հատկացրել կիսապաշտպանին՝ նրա 17 համարի մարզաշապիկը փոխանցելով թիմի նորեկ Էնթոնի Գորդոնին։

Ֆինն Գերագուսյանը Սանդերլենդի կազմում մասնակցել է Լիվերպուլի դեմ խաղին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը «Սանդերլենդի» կազմում մասնակցել է անգլիական «Լիվերպուլի» դեմ կայացած ընկերական հանդիպմանը:

Ուսումնամարզական հավաքի նպատակով ԱՄՆ մեկնած «Սանդերլենդն» այս ստուգողական խաղում 2-4 հաշվով պարտություն է կրել մերսիսայդցիներից: Հայ հարձակվողը փոխարինման է դուրս եկել ընդմիջումից հետո և խաղադաշտում անցկացրել ամբողջ երկրորդ խաղակեսը:

Հավելենք, որ ԱՄՆ-ում ընթացող հավաքի շրջանակում «սև կատուները» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հուլիսի 31-ին՝ ուժերը չափելով «Լիդսի» հետ:

Ալ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցել
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կենտրոնական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերջերս տեղափոխվեց սաուդյան «Ալ-Ահլի»։ Սակայն 26-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարիերան շարունակելու այլ հեռանկարային տարբերակ ևս ունեցել է։

Ինչպես հաղորդում է լրագրող Անար Իբրահիմովը, Սպերցյանը կարող էր հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական «Սանդերլենդի» ներկայացուցիչները կապի մեջ են եղել ֆուտբոլիստի ընտանիքի հետ։

«Սև կատուները» պատրաստ են եղել վճարել կիսապաշտպանի հրաժարագինը, որը կազմում էր 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ Սպերցյանին ամենևին չի անհանգստացրել այն հանգամանքը, որ ԱՊԼ-ից ստացված առաջարկը ֆինանսական տեսանկյունից շատ ավելի պակաս շահավետ էր, քան «Ալ-Ահլիի» առաջարկած պայմանագիրը։

Այնուամենայնիվ, ֆուտբոլի հետ կապ չունեցող որոշակի պատճառներով, գործն այդպես էլ չի հասել ակումբների միջև ուղիղ և պաշտոնական բանակցությունների:

Հիշեցնենք, որ «Սանդերլենդը» Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը և պատրաստվում է ներկայացնել Անգլիան Եվրոպա լիգայի խաղարկությունում։

Գերագուսյանը նորամուտը նշել է Սանդերլենդի հիմնական կազմում
Հայաստանի ազգային հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանն իր անդրանիկ հանդիպումն է անցկացրել անգլիական «Սանդերլենդի» գլխավոր թիմում։

Նախապատրաստական փուլի շրջանակում կայացած ստուգողական խաղում «Սանդերլենդը» մրցել է անգլիական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Յորք Սիթիի» հետ և վստահ հաղթանակ տարել՝ 5:1 հաշվով։

Գերագուսյանը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո և մասնակցել երկրորդ խաղակեսին ամբողջությամբ։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին ելույթն էր ակումբի մեծահասակների թիմի կազմում։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն էր կնքել անգլիական ակումբի հետ։

Բարջին կարող է դառնալ հայ ֆուտբոլիստի թիմակիցը
«Սանդերլենդը» բանակցություններ է վարում «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռունի Բարջիի հետ այս ամռանը պայմանագիր կնքելու համար։

Բարջիի ներկայացուցիչները կապ են հաստատել «Սանդերլենդի» հետ, այն բանից հետո, երբ «Բարսելոնան» որոշել է բաժանվել 20-ամյա ֆուտբոլիստից։

Այդ մասին հայտնում է TeamTalk-ը։

«Լիդս Յունայթեդը», «Աստոն Վիլան» և «Էվերտոնը» նույնպես բանակցություններ են վարել հնարավոր տրանսֆերի շուրջ։

Հիշեցնենք, որ օրերս «Սանդերլենդը» պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը:

Պաշտոնական. Հայաստանի հավաքականի հարձակվողը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն Անգլիայում
Անգլիական «Սանդերլենդը» պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը:

Անցած մրցաշրջանում 18-ամյա հարձակվողն ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի կազմում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ շարունակելով 2024/25 մրցաշրջանի տպավորիչ ելույթները, որտեղ աչքի էր ընկել 19 արդյունավետ գործողությամբ: Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստի համար նշանավորվեց նաև միջազգային մակարդակում գրանցած կարևոր նվաճումով. Գերագուսյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական՝ իր նորամուտը նշելով մարտին՝ Բելառուսի դեմ կայացած խաղում:

Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց հետո հայ հարձակվողը կիսվել է տպավորություններով.

«Շատ հպարտ եմ ինձնով: Մարզիչներն ու ակումբի ողջ անձնակազմն ինձ շատ են օգնել: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ընտանիքիս, որն աջակցել և ոգեշնչել է ինձ այս ընթացքում: Ես հիանալի հնարավորություններ և անգնահատելի փորձ եմ ձեռք բերել, և հուսով եմ՝ այս մրցաշրջանում դրանք էլ ավելի շատ կլինեն»:

«Սանդերլենդի» ակադեմիայի ղեկավար Ջոն Հյուիթսոնը նույնպես խոսել է Գերագուսյանի առաջընթացի մասին.

«Ֆիննը հսկայական աճ է գրանցել վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում, ինչն առաջին հերթին նրա քրտնաջան աշխատանքի և նվիրվածության վկայությունն է։ Մենք շատ ուրախ ենք, որ նա կշարունակի իր զարգացումը մեր ակումբում»։

📷 ԱՊԼ-2025/26-ի հերոսները ըստ BBC-ի. Ովքե՞ր արժանացան մրցանակներին մրցաշրջանի արդյունքներով
Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի արդյունքները՝ ներկայացնելով լավագույն ֆուտբոլիստին, մարզչին, տարվա հայտնությանն ու խորհրդանշական հավաքականը:

ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է ԱՊԼ-ի 36 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 մլն եվրո (ըստ Transfermarkt-ի):

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղն զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որն ասիստների քանակով նոր ռեկորդ է սահմանել, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բրենթֆորդի» հարձակվող Իգոր Տիագոն (22 գոլ):

Լավագույն մարզչի մրցանակին արժանացել է «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան, որը լոնդոնյան թիմի ղեկին է 2019 թվականի դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «զինագործները» 22 տարվա դադարից հետո հռչակվեցին Անգլիայի չեմպիոն՝ 38 տուրում վաստակելով 85 միավոր և 7 միավորով գերազանցելով մոտակա հետապնդողին՝ «Մանչեսթեր Սիթիին»:

Մրցանակի համար պայքարում էին նաև Անդոնի Իրաոլան («Բորնմութ»), Կիտ Էնդրյուսը («Բրենթֆորդ») և Ռեժիս Լե Բրիսը («Սանդերլենդ»):

Մրցաշրջանի «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Նիկո Օ՛Ռայլին։ Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ում անցկացրել է 34 հանդիպում՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 ասիստով: Նրան հաջորդել են «Բորնմութի» ֆրանսիացի հարձակվող Էլի Կրուպին և «Արսենալից» Մաքս Դոումենը:

ԱՊԼ-ի 2025/2026 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ ըստ BBC-ի.

Դարպասապահ. Դավիդ Ռայա («Արսենալ»):

Պաշտպաններ. Վիլյամ Սալիբա, Գաբրիել Մագալյաես, Յուրիեն Թիմբեր (բոլորը՝ «Արսենալ»), Նիկո Օ՛Ռայլի («Մանչեսթեր Սիթի»):

Կիսապաշտպաններ. Դեկլան Ռայս («Արսենալ»), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Էլիոթ Անդերսոն («Նոթինգհեմ Ֆորեսթ»):

Հարձակվողներ. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»), Անտուան Սեմենյո («Բորնմութ» / «Մանչեսթեր Սիթի»), Իգոր Տիագո («Բրենթֆորդ»):

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

2025/26 մրցաշրջանի տասը լավագույն տրանսֆերներն ըստ Goal-ի
Հեղինակավոր Goal պորտալը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի լավագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը։

Վարկանիշը գլխավորում է Լուիս Դիասը, որի տեղափոխության համար անցած ամռանը Մյունխենի «Բավարիան» 70 միլիոն եվրո էր վճարել անգլիական «Լիվերպուլին»։ Ընթացիկ մրցաշրջանում Դիասն անցկացրած 51 հանդիպումներում դարձել է 26 գոլի և 23 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Երկրորդ հորիզոնականում Ռայան Շերկիի տրանսֆերն է դեպի «Մանչեսթեր Սիթի», որն անգլիական ակումբի վրա արժեցել է 36,5 միլիոն եվրո։

Լավագույն եռյակը եզրափակում է Դոնիել Մալենը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով «Ռոմա» տեղափոխվելուց հետո նա 20 խաղում խփել է 15 գոլ։ Հռոմեական ակումբն արդեն ակտիվացրել է նիդերլանդցի ֆուտբոլիստի տրանսֆերն «Աստոն Վիլայից» գնելու իրավունքը։

Goal պորտալի վարկածով լավագույն տրանսֆերների ամբողջական տասնյակն ունի հետևյալ տեսքը․

Լուիս Դիաս (դեպի «Բավարիա»)

Ռայան Շերկի (դեպի «Մանչեսթեր Սիթի»)

Դոնիել Մալեն (դեպի «Ռոմա»)

Յան Դիոմանդե (դեպի «Լայպցիգ»)

Գրանիտ Ջակա (դեպի «Սանդերլենդ»)

Ժոան Գարսիա (դեպի «Բարսելոնա»)

Ջոնաթան Տա (դեպի «Բավարիա»)

Լուիս Սուարես (դեպի «Սպորտինգ Լիսաբոն»)

Լուկա Մոդրիչ (դեպի «Միլան»)

Լուկա Վուշկովիչ (դեպի «Համբուրգ»)

🎥 ԱՊԼ-ի խելահեղ ավարտը. Գվարդիոլայի հրաժեշտը, Ֆերնանդեշի ռեկորդը և Չելսիի ֆիասկոն
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանը մոտեցավ իր հանգուցալուծմանը։

Վերջին՝ 38-րդ տուրը հարուստ էր ինտրիգներով, անսպասելի արդյունքներով, հրաժեշտներով և պատմական ռեկորդներով։

​«Տոտենհեմի» հրաշք փրկությունն ու «Վեսթ Հեմի» ողբերգությունը

Գոյատևման պայքարում ամենադրամատիկ հանգուցալուծումը ստացավ լոնդոնյան թիմերի ճակատագիրը։ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով կարևորագույն հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ։ Միակ ու փրկարար գոլը 43-րդ րոպեին խփեց Ժոաու Պալինյան։ Այս հաղթանակի շնորհիվ «Խթանները» վաստակեցին 41 միավոր, զբաղեցրեցին 17-րդ հորիզոնականը և հրաշքով պահպանեցին իրենց տեղը անգլիական ֆուտբոլի էլիտայում։

​Այս արդյունքը ճակատագրական եղավ մեկ այլ լոնդոնյան ակումբի՝ «Վեսթ Հեմի» համար։ Չնայած «Լիդսի» նկատմամբ տոնած վստահ հաղթանակին (3:0)՝ «Մրճահարները» 39 միավորով մնացին 18-րդ տեղում և նահանջեցին Չեմպիոնշիփ։

Նրանց հետ բարձրագույն խմբին հրաժեշտ տվեցին նաև հետնապահներ «Բարնլին» (22 միավոր) և «Վուլվերհեմփթոնը» (20 միավոր), որոնք վերջին խաղում խաղաղ դաշտ կնքեցին (1:1)։

​Գվարդիոլայի հրաժեշտն ու առաջատարների արդյունքները

«Մանչեսթեր Սիթիի» համար երեկոն հուզառատ էր. «Քաղաքայինները» «Էթիհադում» 1:2 հաշվով անսպասելիորեն զիջեցին «Ասթոն Վիլային»: Սա Խոսեպ Գվարդիոլայի վերջին հանդիպումն էր թիմի ղեկին՝ ակումբում անցկացրած փառահեղ 10 տարիներից հետո (Անտուան Սեմենյոյի գոլին հյուրերը պատասխանեցին Օլլի Ուոթքինսի դուբլով): «Սիթին» մրցաշրջանն ավարտեց 2-րդ տեղում (78 միավոր), իսկ «Վիլան» (65 միավոր) գրավեց 4-րդ տեղը. երկուսն էլ կխաղան Չեմպիոնների լիգայում:

​Առաջնության չեմպիոն «Արսենալը», որն արդեն ապահովել էր տիտղոսը, վերջին տուրում ևս մեկ հաղթանակ գրանցեց՝ արտագնա խաղում 2:1 հաշվով կոտրելով «Քրիսթալ Փելասի» դիմադրությունը (գոլերը՝ Գաբրիել Ժեզուս, Նոնի Մադուեկե)։

«Զինագործները» վաստակեցին 85 միավոր:

​«Լիվերպուլը» 1:1 խաղաց «Բրենթֆորդի» հետ (աչքի ընկավ Քերթիս Ջոնսը) և 60 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը, ինչը մերսիսայդցիներին ևս իրավունք կտա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում։

Տեսանյութը` այստեղ

​Ֆերնանդեշի պատմական ռեկորդը և «Չելսիի» ձախողումը

Փայլուն ավարտ ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախելով «Բրայթոնին»։ Խաղի գլխավոր հերոսը Բրունու Ֆերնանդեշն էր, որը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Պորտուգալացին կատարեց իր 21-րդ ասիստը այս մրցաշրջանում՝ սահմանելով ԱՊԼ-ի նոր բացարձակ ռեկորդ։ ՄՅՈւ-ն (71 միավոր) գրավեց 3-րդ տեղն ու նվաճեց ՉԼ-ի ուղեգիր։

​Իսկ ահա տուրի գլխավոր հիասթափությունը մատուցեց «Չելսին»։

Լոնդոնցիները 10 հոգով (կարմիր քարտ ստացավ Ֆոֆանան) 1:2 հաշվով զիջեցին «Սանդերլենդին» (միակ գոլը խփեց Քոուլ Պալմերը, իսկ Մալո Գյուստոն դարձավ ինքնագոլի հեղինակ)։ Այս պարտության արդյունքում «Ազնվականները» նահանջեցին 10-րդ հորիզոնական (52 միավոր) և զրկվեցին հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներում հանդես գալու իրավունքից։

​Եվրագավաթների ուղեգրերի ամփոփում

​Չեմպիոնների լիգա: Արսենալ (1), Մանչեսթեր Սիթի (2), Մանչեսթեր Յունայթեդ (3), Ասթոն Վիլա (4), Լիվերպուլ (5)

​Եվրոպա լիգա: Բորնմութ (6), Սանդերլենդ (7)

​Կոնֆերենցիաների լիգա: Բրայթոն (8)

​38-րդ տուրի մյուս հանդիպումների արդյունքները.

​«Ֆուլհեմ» — «Նյուքասլ»՝ 2:0

​«Նոթինգհեմ Ֆորեսթ» — «Բորնմութ»՝ 1:1

Մրցաշարային աղյուսակն այս պահին