ռոմա — Armsport.am

Եթե ինչ-որ մեկը մահանում էր խաղադաշտում, դա նրանք էին. Մոուրինյուի և Գասպերինիի հեռակա բանավեճը
Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի ամենադրամատիկ դիմակայություններից մեկում Մադրիդի «Ռեալը» 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Հռոմի «Ռոմայի» նկատմամբ։ Գոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակ. մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և հռոմեացիների մասնագետ Ջան Պիերո Գասպերինին տրամագծորեն հակառակ գնահատականներ են տվել խաղին՝ հեռակա բանավեճի մեջ մտնելով միմյանց հետ։

Movistar+-ի եթերում ամփոփելով հանդիպումը՝ պորտուգալացի մասնագետն առանձնացրել է Գասպերինիի թիմի ագրեսիվ անհատական պրեսինգը՝ միևնույն ժամանակ նշելով, որ խաղավերջում հռոմեացիներն արդեն ուժասպառ էին.

«Չափազանց ծանր հանդիպում էր։ Մեր մրցակիցը բոլորովին այլ մարզաձև է խաղում, որը բացարձակապես նման չէ մեզ ծանոթ սովորական ֆուտբոլին։ Սակայն բոլոր 90 րոպեների ընթացքում նման գերբարձր ռիթմին, ինտենսիվությանը և «մեկը մեկի դեմ» անհատական հսկողությանը դիմանալը նրանց համար շատ բարդ է։

«Ռոման» արժանիորեն առաջ անցավ հաշվի մեջ, թեև մեր բաց թողած գոլերից մի քանիսն ինձ կատեգորիկ դուր չեկան։ Բայց երկրորդ խաղակեսում՝ մեր ֆուտբոլիստների խիզախության և բնավորության շնորհիվ, կարողացանք բեկել խաղի ընթացքը։ Այսպիսի հզոր մրցակցի դեմ նույնիսկ ոչ-ոքին դրական արդյունք կլիներ, իսկ այս հաղթանակը մեզ համար գերկարևոր է։ Մենք հաղթահարեցինք երկու շատ բարդ մրցակցի արգելք. չեմ ասում՝ լավագույնների, քանի որ առջևում մեզ դեռ «Արսենալն» է սպասում, բայց սրանք բարդագույն խաղեր էին, և այժմ մենք մեզ հիանալի մրցաշարային դիրք ենք ապահովել»։

Իտալացի մասնագետն անպատասխան չի թողել Մոուրինյոյի այն դիտարկումը, թե հանդիպման վերջնամասում «Ռոմայի» ֆուտբոլիստներն արդեն «մահացած» էին հոգնածությունից։ Tuttomercatoweb-ի փոխանցմամբ՝ Գասպերինին կոշտ է արձագանքել պորտուգալացի գործընկերոջ խոսքերին.

«Եթե ինչ-որ մեկը մահանում էր խաղադաշտում, ապա դա հենց նրանք էին։ Մենք նրանց ամբողջությամբ գերազանցեցինք։ Նրանք իրենց գոլերը խփեցին այդ անկյունայիններից, բայց մնացած բոլոր առումներով հաստատ իրենց մակարդակը չցուցադրեցին։

Պարզապես աշխատանքը պետք է ավարտին հասցնել, իսկ առանցքային րոպեները խաղավերջում են։ Նրանց կազմում խաղադաշտ դուրս եկան շատ թարմ ֆուտբոլիստներ։ Մենք պետք է հիմնվենք մեր այս խաղաոճի վրա, իսկ հետո արդեն վերլուծենք նաև բացասական դրվագները»։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրում՝ հոկտեմբերի 20-ին, «Ռոման» ուժերը կչափի Բրատիսլավայի «Սլովանի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը» հոկտեմբերի 21-ին կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ։

Վինիսիուսը պոռթկացել է Ռոմայի դեմ խաղում, Մոուրինյուն պատասխանել է բրազիլացուն
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը բուռն դժգոհություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբ, երբ վերջինս Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ իտալական «Ռոմայի» դեմ հանդիպման (4:3) ընթացքում փոխարինել է նրան։

Հանդիպման 59-րդ րոպեին, երբ «արքայական» ակումբը պարտվում էր 1:3 հաշվով, Մոուրինյուն դաշտից դուրս է բերել արդյունավետ գործողություններով աչքի չընկած Վինիսիուսին՝ նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Էնդրիկին։ Խաղադաշտի եզրին աշխատող լրագրողների փոխանցմամբ՝ պահեստային մրցավարի ցուցանակը տեսնելուց հետո 26-ամյա վինգերը, ուղևորվելով պահեստայինների նստարանի մոտ, զգացմունքային կերպով ձեռքերով ժեստեր է արել և մի քանի անգամ բղավել մարզչական շտաբի ուղղությամբ․ «Ինչո՞ւ նա ինձ փոխարինեց»։

Հատկանշական է, որ այդ փոխարինումից հետո մադրիդյան գրանդը կարողացավ ամբողջությամբ բեկել խաղի ընթացքը՝ 80-րդ րոպեից հետո խփելով երեք գնդակ և տոնելով գերկամային հաղթանակ։

Հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է միջադեպին՝ ըմբռնումով մոտենալով իր ֆուտբոլիստի զգացմունքներին․

«Առաջին խաղակեսն իմ մեղավորությունն էր։ Կամ էլ՝ Գասպերինիի։ Նա խաղադաշտ դուրս բերեց Սուլեին, և Ուեսլին պարզապես ճեղքում էր մեր պաշտպանությունը՝ անընդհատ երկուսը մեկի դեմ իրավիճակներ ստեղծելով։ Վինիսիուսի համար շատ բարդ էր։ Երկրորդ խաղակեսում ես նրան ազատություն տվեցի գործելու մյուս եզրում, իսկ Դիոմանդեն չեզոքացրեց Ուեսլիին։ Վինիսիուսը կորցրեց մի գնդակ, որը չպետք է կորցներ։ Բայց ոչինչ, ես նույնպես սխալվում եմ։ Ցավալի է, որ դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ նա սկսել էր մարզավիճակ հավաքել և կրկին հաճույք ստանալ խաղից։

Միանգամայն նորմալ է, որ նա դժգոհ է։ Եթե նա վարվեր այնպես, ինչպես շատ ուրիշներ, և շիշ շպրտեր, դա ինձ դուր չէր գա։ Հիասթափությունը նորմալ երևույթ է։ Սակայն խաղից հետո նա շատ ուրախ էր հաղթանակի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Managing Madrid-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» կարողացավ 4:3 հաշվով ավարտել «Ռոմայի» հետ գերլարված հանդիպումը։

🎥 ՉԼ․ Ռեալի հետ չեն կատակում․ արքայական ակումբը գերկամային հաղթանակ տարավ Հռոմում
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս ֆանտաստիկ սցենարով ընթացած խաղում կամային հաղթանակ կորզեց «Ռոմայից»՝ առավելության հասնելով 4:3 հաշվով։

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Մարտեն դե Ռոնը, սակայն ընդամենը հինգ րոպե անց՝ 25-րդ րոպեին, մադրիդյան գրանդի հարձակվող Կիլիան Մբապեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում հռոմեական ակումբը լուրջ առավելություն ստացավ․ «ջալոռոսիների» հարձակվող Դոնիել Մալենը 7 րոպեի ընթացքում դուբլ ձևակերպեց՝ աչքի ընկնելով 51-րդ և 58-րդ րոպեներին ու հաշիվը դարձնելով 3:1։

Թվում էր, թե տանտերերը կպահպանեն հաղթական հաշիվը, սակայն հանդիպման վերջնամասում «արքայական» ակումբը հերթական անգամ ցուցադրեց իր անկոտրում բնավորությունը։ Նախ 83-րդ րոպեին Կառլոս Էսպին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ընդամենը երկու րոպե անց՝ 85-րդ րոպեին, Էնդրիկը հավասարեցրեց հաշիվը՝ 3:3։ Մադրիդյան հրաշքն ամբողջացրեց պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որը 90-րդ րոպեին խփեց «Ռեալի» հաղթական գնդակը։

Այս հանդիպումը պատմական նշանակություն ունեցավ Կիլիան Մբապեի համար։ Ֆրանսիացի ռմբարկուն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հատում է մրցաշարում անցկացրած 100 հանդիպման սահմանագիծը։ Նա այդ ցուցանիշին հասավ 27 տարեկան և 298 օրական հասակում՝ գերազանցելով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի (28 տարեկան և 84 օրական) և «Ռեալի» լեգենդ Ռաուլի (28 տարեկան և 239 օրական) ռեկորդները։ Բացի այդ, խփելով իր 72-րդ գոլը՝ Մբապեն ընդգրկվեց մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների թոփ-5-ում։

Այսպիսով, այս հաղթանակից հետո «Ռեալը» ապահովեց իր տեղը մրցաշարային աղյուսակի լավագույն ութնյակում։ «Ռոման» 1 միավորով 25-րդ տեղում է։

Հավելենք, որ լիգայի փուլի 3-րդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 20-ին կմրցի Բրատիսլավայի «Սլովանի» հետ, իսկ «Ռեալը» հոկտեմբերի 21-ին ուժերը կչափի «ՌԲ Լայպցիգի» հետ։ Հիշեցնենք նաև, որ մրցաշարի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է, որը տիտղոսը նվաճել է վերջին երկու մրցաշրջաններում անընդմեջ՝ նախորդ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելով Լոնդոնի «Արսենալին» (1:1, 4:3՝ 11մ․)։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս պահին

🎥 Շրջանցելով Ռեալի լեգենդին․ Մբապեն պատմական նվաճման է հասել ՉԼ-ում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների լավագույն հնգյակում։

Ֆրանսիացի ֆուտբոլիստն աչքի է ընկել մրցաշարի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ Հռոմի «Ռոմայի» դեմ հանդիպմանը՝ եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարում խփած իր գոլերի թիվը հասցնելով 72-ի։ Այս ցուցանիշով Մբապեն շրջանցել է «սերուցքայինների» լեգենդար նախկին հարձակվող Ռաուլին, որի ակտիվում գրանցված է 71 գնդակ։

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների հնգյակն այժմ ունի հետևյալ տեսքը․

Կրիշտիանու Ռոնալդու («Ալ-Նասր») — 140 գոլ

Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի») — 129 գոլ

Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնայի» նախկին հարձակվող) — 107 գոլ

Կարիմ Բենզեմա — 90 գոլ

Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») — 72 գոլ

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը Մբապեի նախկին ակումբն է՝ ՊՍԺ-ն, որը պատվավոր տիտղոսը նվաճել է վերջին երկու մրցաշրջաններում անընդմեջ (այդ թվում՝ 2024/2025թթ․ խաղարկությունում)։ Նախորդ մրցաշրջանի եզրափակչում փարիզյան գրանդը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ (1:1, 4:3՝ 11մ․)։

KYLIAN MBAPPÉ WHAT A GOAL! 🤯 https://t.co/bQWxM3Osro

— TC (@totalcristiano) October 14, 2026

🎥 Ա Սերիայի լավագույն ռմբարկուն հեռացվեց խաղադաշտից, Ռոման դիմակայեց Կոմոյի ճնշմանը
Իտալիայի Ա Սերիայի 2026/2027 մրցաշրջանի 6-րդ տուրում «Կոմոն» սեփական հարկի տակ ընդունել էր մայրաքաղաքային «Ռոմային»: «Ջուզեպե Սինիգալիա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0:

Խաղի գլխավոր իրադարձությունը, որը բեկեց դիմակայության ընթացքը, արձանագրվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 53-րդ րոպեին հռոմեացիների 27-ամյա հարձակվող և Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Դոնիել Մալենը կոպիտ խաղի համար միանգամից կարմիր քարտ ստացավ հանդիպման գլխավոր մրցավար Միքայել Ֆաբրիի կողմից՝ իր թիմին թողնելով 10 հոգով:

Մնալով փոքրամասնությամբ՝ հյուրերը ստիպված էին գրեթե ամբողջ երկրորդ խաղակեսում կենտրոնանալ պաշտպանության վրա՝ գոնե մեկ միավոր պահպանելու համար: «Կոմոն», ստանալով թվային առավելություն, մեծացրեց ճնշումը մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն տանտերերին այդպես էլ չհաջողվեց կոտրել հռոմեացիների կուռ պաշտպանությունն ու գրավել դարպասը:

Այս ոչ-ոքիից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր: «Ռոման» իր ակտիվում ունի 14 միավոր և պահպանում է 2-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում՝ առաջատար «Ինտերից» հետ մնալով 2 միավորով: «Կոմոն» վաստակած 11 միավորով բարձրացել է 6-րդ հորիզոնական:

Հեռացման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս պահին

Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիրն ու աշխարհի չեմպիոնը հրաժեշտ տվեց մեծ սպորտին
Իսպանացի հանրահայտ հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ 39-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն իտալական «Լացիոն» էր, որի շարքերը նա լքել էր այս ամռանը։

Իր հեռանալու մասին Պեդրոն հայտնել է սոցիալական ցանցերում արված հուզիչ գրառմամբ.

«Զգում եմ, որ ժամանակն է եկել։ Ժամանակն է առաջ քայլ անելու և կյանքիս նոր էջը սկսելու։ Ես հեռանում եմ հպարտությամբ, որ կարողացա երազանքս իրականություն դարձնել, և երախտագիտությամբ եմ լցված բոլոր նրանց հանդեպ, ովքեր իմ կողքին էին ու օգնեցին ինձ այս ճանապարհին։ Շնորհակալ եմ քեզ, ֆուտբո՛լ, ինձ այսքան երջանիկ դարձնելու համար»։

Կատալոնական «Բարսելոնայի» սանը կարող է հպարտանալ ֆանտաստիկ ֆուտբոլային ճանապարհով։ Իր հարուստ կարիերայի ընթացքում հարձակվողը հասցրել է փայլել նաև լոնդոնյան «Չելսիում» և իտալական մեկ այլ ակումբում՝ «Ռոմայում»։

Պեդրոն նվաճել է գրեթե հնարավոր ամեն ինչ և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակում։ Նա Իսպանիայի հնգակի և Անգլիայի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի եռակի, ինչպես նաև Եվրոպա լիգայի գավաթակիր։ Իսկ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նա դարձել է Աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:

Ընդհանուր առմամբ, փայլուն կարիերայի ընթացքում Պեդրոն նվաճել է 25 տիտղոս, անցկացրել 794 հանդիպում՝ դառնալով 197 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ:

Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ Ռեալից
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը մոտալուտ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ իտալական «Ռոման» լրջորեն հետաքրքրված է երիտասարդ ֆուտբոլիստի վարձակալությամբ և նրան դարձրել է հունվարյան գլխավոր տրանսֆերային նպատակը։

Նշվում է, որ հռոմեական ակումբի մարզական տնօրեն Դ’Ամիկոն բանակցություններում արդեն որոշակի առաջընթաց է գրանցել։ Ինքը՝ Էնդրիկը, և նրա հայրը կողմ են Իտալիայի մայրաքաղաք տեղափոխվելուն, որտեղ հարձակվողը կկարողանա միանալ իր հայրենակից Ուեսլիին։

Հնարավոր հեռանալու գլխավոր պատճառը խաղային պրակտիկայի խիստ պակասն է. Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին դաշտում անցկացրել է ընդամենը չորս րոպե։

«Ռեալի» ղեկավարությունն իր հերթին պատրաստ է դիտարկել վարձակալության տարբերակը՝ ֆուտբոլիստին կայուն խաղաժամանակով ապահովելու և նրա մասնագիտական աճը չկանգնեցնելու համար։

🎥 Մարտական ոչ-ոքի Օլիմպիկոյում. Ռոման ու Ինտերը չպարզեցին հաղթողին
Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 5-րդ տուրի կենտրոնական խաղում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկոյում» արդյունավետ ոչ-ոքի գրանցեց գործող չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ (2-2)։

Հանդիպման հաշիվը շատ արագ՝ արդեն 6-րդ րոպեին, բացեց հռոմեացիների կիսապաշտպան Մանու Կոնեն։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 37-րդ րոպեին, նույն Կոնեն դարձավ դուբլի հեղինակ՝ կրկնապատկելով տանտերերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, հյուրերի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կրճատեց հաշվի տարբերությունը։ 79-րդ րոպեին արդեն Մարտինեսն իր հերթին աչքի ընկավ դուբլով՝ փրկելով միլանյան ակումբին պարտությունից և վերականգնելով հավասարությունը։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր «ներաձուրիի» կազմում, սակայն թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն փորձառու կիսապաշտպանին խաղալու հնարավորություն չտվեց։

Այս ոչ-ոքիից հետո «Ռոման» և «Ինտերը» վաստակեցին 13-ական միավոր և շարունակում են համատեղ գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

🎥 Սերիա Ա. Ռոման Թուրինում հաղթեց Տորինոյին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը
Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 4-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Տորինոյի» դարպասը (2-0):

Հյուրերի կազմում 40-րդ րոպեին հաշիվը բացեց Դոնիել Մալենը, իսկ 90+3-րդ րոպեին Նիկոլո Պիսիլին խփեց երկրորդ գնդակը։ Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակած միավորների քանակը հասցրեց 12-ի՝ գլխավորելով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Տորինոն» մնաց 3 միավորով (14-րդ տեղ):

Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Տուրի մյուս խաղում «Կոմոն» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Պարմային» (2-1): Տանտերերի կազմում աչքի ընկան Բրունո Կաիկին (23) և Տամոնին (83), իսկ հյուրերի միակ գնդակը հեղինակեց Ջեյքոբ Ռոմերոն (90+2): «Կոմոն» ունի 10 միավոր (երկրորդ տեղ), «Պարման»՝ 1 միավոր (17-րդ տեղ):

Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Ֆեներբահչեի նախագահը չի ընդունել գլխավոր մարզչի հրաժարականը
Թուրքական «Ֆեներբահչեի» նախագահ Ազիզ Յըլդըրըմը հրաժարվել է ընդունել գլխավոր մարզիչ Իսմայիլ Քարթալի հրաժարականը՝ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրում իտալական «Ռոմայի» հետ գրանցված ոչ-ոքիից (1:1) հետո։

65-ամյա թուրք մասնագետը հեռանալու որոշման մասին հայտարարել էր անմիջապես հանդիպման ավարտին։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ Քարթալն իր քայլը մեկնաբանել էր այսպես.

«Ես հեռանում եմ, որպեսզի ազատեմ ակումբի ճանապարհը՝ առանց երբևէ վերադառնալու մտադրության»։

Պարզվում է՝ մարզչի վրդովմունքի պատճառը եղել է երկրպագուների ճնշումն ու խաղի ընթացքում իր ուղղությամբ նետված շիշը։

Ակումբի նախագահ Ազիզ Յըլդըրըմի համար մարզչի այս մտադրությունն անակնկալ է եղել։ beIN SPORTS-ի հետ զրույցում նա կոշտ քննադատության է ենթարկել թիմի երկրպագուներին ու սպորտային մեկնաբաններին՝ նրանց մեղադրելով ակումբին դավաճանելու մեջ։

«Չեմպիոնների լիգա դուրս գալն արդեն հաջողություն է: Եթե մարզիչը 18 տարվա մեջ առաջին անգամ նման արդյունքի է հասնում, դուք նրան «թաղում եք»՝ ծափահարելու փոխարեն։ Մենք դաշտում տակտիկական պայքար էինք մղում, և ամոթ է դա չնկատելը։

Ես խոսել եմ Իսմայիլ Քարթալի հետ. նա պատմեց նետված շշի և ճնշումների մասին։ Ես նրանից մեծ եմ և անձամբ եմ ասել, որ նա շարունակելու է աշխատանքը։ Որպես նախագահ կարող եմ ասել՝ բացառությամբ երկու դեպքի, ես երբեք մարզչին չեմ հեռացրել մինչև մրցաշրջանի ավարտը։ Մենք մեկ ընտանիք ենք։ Քանի դեռ ես այստեղ եմ, Իսմայիլ Քարթալն այստեղից չի հեռանա»,- հայտարարել է Յըլդըրըմը։

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում «Ֆեներբահչեն» հոկտեմբերի 14-ին արտագնա խաղում կմրցի անգլիական «Ասթոն Վիլայի» հետ։ Նույն օրը «Ռոման» կընդունի Մադրիդի «Ռեալին»։