Ռենատո Դե Մորայես — Armsport.am

Exclusive. Ես չհրավիրվեցի հավաքական, քանի որ խաղում էի Արարատում. Ռենատո
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում առաջին լեգիոներները հայտնվել են 90-ականների 2-րդ կեսին: Տարեցտարի Բարձրագույն խմբի առաջնությունում նկատվել է լեգիոներ ֆուտբոլիստների քանակական աճ: Նրանցից շատերն իրապես աչքի են ընկել որակյալ խաղով և ինչ-որ չափով հետք թողել հայկական ֆուտբոլում:

ArmSport.am-ն շարունակում է զրուցել հայկական ֆուտբոլում նվաճումների հասած լեգիոներ ֆուտբոլիստների հետ: Այս անգամ զրուցել ենք բրազիլացի Ռենատո դե Մորայեսի հետ, որը հայ երկրպագուներին ճանաչելի է դարձել «Արարատում» հանդես գալու տարիներին:

-Ռենատո, ե՞րբ և ինչպե՞ս ստացվեց, որ եկաք Հայաստան:

-Հայաստան եմ եկել 2003 թվականին՝ ռուս գործակալի միջոցով: Մինչև Հայաստան գալս ոչինչ չգիտեի երկրի մասին: Երևան ժամանելուն պես անակնկալի եկանք, քանի որ անսովոր ցուրտ եղանակ էր: Ես միանգամից սիրեցի Երևանը և հայերին: Հայաստանում մարդիկ շատ բարեհամբույր են ու ընկերասեր:

-Ինչպե՞ս ստացվեց Ձեր  կարիերան  Հայաստանում:

— 2003-ին պայմանագիր կնքեցի «Արարատի հետ», սակայն այդ տարի թիմը որակազրկված էր և չէր մասնակցում Բարձրագույն խմբի առաջնությանը: 2004-ից սկսեցինք ելույթները Բարձրագույն խմբում (խմբ.-«Լեռնագործ-Արարատ» անվամբ): Հաջող տարիներ անցկացնելուց հետո տարբերակ առաջացավ խաղալու շվեյցարական «Սերվետում»: Մեկնեցի Շվեյցարիա, սակայն գործարքը վերջին պահին չկայացավ՝ ֆինանսական խնդիրների պատճառով:  Դրանից հետո մեկնեցի Իտալիա՝ փորձաշրջան անցնելու «Ռեջինայում»: Երկու ամիս մարզվելով Իտալիայում՝ մարզումներից մեկի ընթացքում վնասվածք ստացա և շուրջ 4 ամիս բուժվեցի, որից հետո նորից վերադարձա «Արարատ» : 2008-ին  Խորվաթիայում հավաքի ընթացքում ընկերական խաղ անցկացրեցինք սլովեկանական «Ռուդարի» հետ:  Սլովենական թիմի մարզիչը տպավորվեց իմ խաղով և հրավիրեց «Ռուդար»:   Այդ ընթացքում «Արարատում» ֆինանսական խնդիրներ կային, և որոշեցի տեղափոխվել Սլովենիա, որտեղ  անկացրեցի 2 մրցաշրջան: 2009 թվականին գրավեցինք 3-րդ տեղը, իսկ հաջորդ մրցաշրջանում թիմի մարզիչը փոխվեց, ես էլ ծանր վնասվածք ստացա և բաց թողեցի մի քանի ամիս: 2011-ին ես տարբերակ ունեի գնալու Իրան, բայց ինձ հետ կապնվեցին «Ուլիսը», «Միկան», «Բանանցը»  (խմբ.-այժմ՝ «Ուրարտու» ):  Ես ընտրեցի  «Ուլիսը», որտեղ անցկացրեցի 5 ամիս:   Դրանից հետո ծնկի վնավասծք ստացա և վերադարձա Բրազիլիա, որտեղ էլ ավարտեցի կարիերաս:

-«Արարատի» կազմում մասնակցել եք նաև «Փյունիկի» հետ  «Ոսկե խաղին»: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Իհարկե, այդ խաղը երբեք չեմ մոռանա: 2008-ին ես թիմի ավագն էի: Վերջին տուրում մենք հաղթեցինք «Փյունիկին» և միավորներով հավասարվեցինք:  Չեմպիոնությունը մերն էր, սակայն ֆեդերացիան որոշեց, որ պետք է անցկացվի ևս մեկ խաղ, որով կպարզվի չեմպիոնը: Մրցավարի կողմնակալության արդյունքում մենք զրկվեցինք չեմպիոնությունից, բայց բոլորս էլ գիտենք, որ 2008-ի չեմպիոնը  «Արարատն» է (խմբ.- «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմանյանը 2008 թվականի չեմպիոնի գավաթի կրկնօրինակը հանձնել է «Արարատի» սեփականատեր Վարդան Սերմաքեշին): Այդ ժամանակ մենք ուժեղ թիմ ունեինք, ես հիանալի մարզավիճակում էի:  Խաղից հետո բոլորս էլ հիասթափված էինք:

—«Արարատում» խաղալու տարիներին շատ էր խոսվում, որ հնարավոր է հրավիրվեք Հայաստանի հավաքական:

-2004-05 թվականներին նման  խոսակցություններ կային, որ ինձ հրավիրելու են հավաքական: Այդ ժամանակ «Արարատը» խնդիրներ ուներ «Փյունիկի» հետ, որի սեփականատերը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր: Կարծում եմ՝ ես խաղում էի «Արարատում», այդ պատճառով չհրավիրվեցի հավաքական: Եթե հրավեր լիներ, ես մեծ սիրով կըդնունեի այն: Այդ ժամանակ 25 տարեկան էի, տեխնիկապես և ֆիզիկապես հիանալի մարզավիճակում էի և շատ էի ցանկանում խաղալ հավաքականում: Խոսակցություններ շատ եղան, բայց երբ գնացի Սլովենիա, այդ թեման վերջնականապես փակվեց:

-Ո՞ր խաղը կամ խփած գոլը կառանձնացնեք:

— «Ոսկե խաղից» բացի կառանձնացնեմ նաև 2007 թվականի՝ «Բանանցի» դեմ խաղը  (խմբ.-այժմ «Ուրարտու»): Ես շրջանցելով մի քանի ֆուտբոլիստների՝ մեն-մենակ դուրս եկա դարպասպահի դեմ և գնդակը նրա գլխի վրայով ուղարկեցի դարպասը: Դա երևի իմ կարիերայի լավագույն գոլն էր:

-Հայ ֆուտբոլիստներից ո՞ւմ կառանձնացնեք, որի դեմ խաղացել եք:

-Այդ ընթացքում շատ լավ ֆուտբոլիստներ կային:  Կառանձնացնեմ «Փյունիկի» պաշտպան Սարգիս Հովսեփյանին: Հիշում եմ նաև Նշան Էրզրումյանի խաղը: Նա տեխնիկայով նման էր բրազիլացի ֆուտբոլիստի: Կառանձնացնեմ նաև Արթուր Մինասյանին: Մենք երկար ժամանակ խաղացել ենք միասին:

-Հայ ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ եք հիմա կապի մեջ:

— Մտերիմ եմ Արթուր Մինասյանի հետ, որի հետ խաղացել ենք «Արարատում»: Լավ հարաբերությունների մեջ եմ նաև Լևոն Ղասաբօղլյանի և մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ: Նա հիանալի մարզիչ է և շատ լավ մարդ: Հիշում եմ նաև Արցախից Արթուր Գաբրիելյանին, որի հետ նույնպես շատ մտերիմ էինք: Մշտական կապի մեջ եմ նաև Ալեքսի, Ջուլիանո Խիմենեսի, Մարկոս Պիզելլի հետ:

-Ի՞նչն էր ձեզ  դուր գալիս Հայաստանում:

-Ես հաճախ էի զբոսնում կենտրոնում: Շատ վայրեր կային, որտեղ սիրում էի ժամանակ անցկացնել, սակայն հիմա չեմ հիշում անունները: Սիրում էի Օպերայի սրճարանները: Եղել եմ նաև Արցախում: Հայաստանում շատ ապահով էր: Կարող էինք ուշ ժամի քայլել, զբոսնել: Բրազիլիայում այդ առումով վտանգավոր է:

-Ինչո՞վ եք զբաղվում հիմա Բրազիլիայում:

-Հիմա ունեմ ֆուտբոլային ակադեմիա և զբաղվում եմ գործակալի աշխատանքով: Բրազիլիայում շատ են տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստները: Հիմա նաև ցանկություն ունեմ ֆուտբոլիստ բերել Հայաստան: Համագործակցում եմ ռուսաստանցի  հայ գործակալի հետ: Հույս ունեմ, որ կստացվի, և ես նույնպես կայցելեմ Հայաստան: Ցանկանում եմ ասել, որ շատ եմ  սիրում Հայաստանը: Ընդհանրապես, շատ եմ կարոտում Երևանն ու «Արարատը»:  Ողջունում եմ թիմի բոլոր երկրպագուներին: Ցանկանում եմ ասել, որ  «Արարատը» միշտ իմ սրտում է:

Հայաստանում հանդես եկած լեգիոներներին ներկայացնող շարքից կարդացեք նաև՝ Exclusive. Երբեք չեմ մոռանա 2008-ի ոսկե խաղը. ինձ համար չեմպիոնն Արարատն է. Ջուլիանո Խիմենես:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ