#ռաֆիկ-միսակյան — Armsport.am

🎥 Շիրակի կիսապաշտպանը հեռահար «կրակոցով» գրավում է Չանչարևիչի դարպասը
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 թթ. մրցաշրջանի 24-րդ տուրի «Շիրակ» — «Նոա» խաղում (1:0, դեռևս ընթացող) «Շիրակի» կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը հեռվից հուժկու հարվածով գրավում է Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։

Նշենք, որ «Շիրակի» խփած գոլից 5 րոպե առաջ՝ 35-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածից վրիպել էր «Նոայի» հարձակվող Գոնսալո Գրեգորիոն։

Արարատը բանակցում է ՌԴ դեսպանատան հետ, Բերեզովսկին Հայաստանում է. առաջնության վերսկսմանն ընդառաջ
Օրեր անց՝ մայիսի 23-ին, կվերսկսվի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները:

ArmSport-ը ԲԽ-ի ակումբների ներկայացուցիչներից փորձել է պարզել ՝ որքանով են թիմերը պատրաստ առաջնության վերսկսմանն ու որքանո՞վ է կարգավորվել արտասահմանում գտնվող խաղացողների՝ Հայաստան ժամանման հարցը.

Երևանի «Արարատի» ճամբարից այս պահին 6-7 խաղացող է բացակայում, որոնք հիմնականում գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և դեռևս անորոշ է՝ երբ կկարողանան վերադառնալ.

«Ռուսաստանի քաղաքացիների համար երկրի սահմաններից դուրս գալն արգելվում է: Այստեղ մենք ստացել ենք ՀՀ Պարետատան թույլտվությունը՝ նրանց վերադարձնելու համար, բայց Ռուսաստանը թույլ չի տալիս իր քաղաքացիների ելքը երկրից: Այժմ բանակցությունների ու նամակագրության մեջ ենք ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հետ: Տեսնենք՝ ինչ արդյունքի կհասնենք: 2-3 խաղացող էլ եվրպական երկրներում է, նրանցից մեկի՝ Տոմա Ֆիբելի ժամանումը Շվեյցարիայից այս գիշեր կարողացանք ապահովել: Նա արդեն Հայաստանում է, կգտնվի կարանտինային ռեժիմի մեջ»,- մեզ հետ զրույցում պատմել է «Արարատի» մամուլի բաժնի նեկայացուցիչ Սուրեն Սուքիասյանը՝ ընդգծելով, որ մյուս ֆուտբոլիստների վերադարձը կազմակերպելու հարցում էլ կփորձեն ուժերի ներածին չափով անել ամեն հնարավոր բան:

Ինչ վերաբերում է ֆուտբոլիստների մարզավիճակին՝ Սուքիասյանը նշում է, որ վնասվածքներ չունեն, մի քանի ընկերական խաղ և ամենօրյա մարզումներ են անցկացնում և պատրաստ են առաջնության վերսկսմանը: Այս պահին ամենակարևոր հարցը, թերևս, Ռուսաստանում գտնվող խաղացողներին վերադարձնել կարողանալն է:

18-րդ տուրում «Արարատը» մայիսի 25-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կհյուրընկալի «Ուրարտուին»: Ի դեպ, Ֆիբելն այդ խաղը ստիպված կլինի բաց թողնել որակազրկման պատճառով:

Իրավիճակն ավելի հուսադրող է գործող չեմպիոնի՝ «Արարատ-Արմենիայի» ճամբարում. բացակա միակ ֆուտբոլիստի՝ սերբ դարպասապահ Ստեֆան Ցուպիչի վերադարձը հնարավոր կլինի կազմակերպել մինչև առաջնության վերսկսումը.

«Թիմը լավ վիճակում է, վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան, բոլորը լավ են ու պատրաստ՝ առաջնության վերսկսմանը: Մինչև վերսկսելը բոլոր ֆուտբոլիստներն արդեն թիմում կլինեն, այսինքն՝ այդ խնդիրն էլ չի լինի: Այս պահին չկա որևէ խնդիր կամ խոչընդոտ, որը մեզ կարող է խանգարել: Շատ բարձր տրամադրությամբ սպասում ենք առաջնության վերսկսմանը»,- մեզ հետ զրույցում նշել է երևանյան թիմի մամուլի քարտուղար Դիանա Ղազարյանը:

«Արարատ-Արմենիան» վերսկսվող առաջնության առաջին հանդիպումը կանցկացնի հենց մայիսի 23-ին՝ Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվելով «Փյունիկի» կողմից: Խաղի մեկնարկը ժամը 18:15-ին է:

Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա թիմի գլխավոր մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին արդեն ժամանել է Հայաստան և գտնվում է ինքնամեկուսացման ռեժիմում:

«Արտյոմ Սիմոնյանն ու Սերոբ Գրիգորյանը վաղը կլինեն Հայաստանում, իսկ մյուսների հարցով դեռևս բանակցություններ են ընթանում»,- մեզ հետ զրույցում է նշել «Փյունիկի» մամուլի քարտուղար Հայկազ Մկրտչյանը:

Նրա խոսքով, դեռևս հստակ չէ, բայց ամենայն հավանականությամբ նրանք ներկա կլինեն 18-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղին:

Հիշեցնենք՝ «Փյունիկից» այս պահին դեռ բացակայում են  Սերգեյ Շևչուկը, Դենիս Մահմուդովը և Սալոմոն Նիրիսարիկեն:

Ինչ վերաբերում է «Շիրակին», ապա Գյումրիի թիմում, ինչպես հայտնի է, Հայաստանից դուրս էր մնացել միայն սերբ Ուրոշ Նենադովիչը: Թիմի մամուլի քարտուղար Արման Մալոյանի խոսքով, Նենադովիչի վերադարձի հարցում դեռևս նորություն չկա:

«Թիմում վնասվածք ունի միայն Ռաֆիկ Միսակյանը, որը դեռ դադարից առաջ որոշակի խնդիրներ ուներ ու շարունակում է բուժում ստանալ»,- ասում է նա:

Մայիսի 23-ին «Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում մրցելու է «Լոռիի» հետ: Խաղի մեկնարկը ժամը 16:30-ին է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ալաշկերտի», «Նոայի», «Լոռիի» և «Գանձասար-Կապանի» բոլոր ֆուտբոլիստները Հայաստանում են ու շարունակում են նախապատրաստվել առաջնության վերսկսմանը:

Նարե Հովհաննիսյան

Ռաֆիկ Միսակյան. Գյումրիում խաղալն ինձ լրացուցիչ մոտիվացիա էր տվել
Հայաստանի Երիասարդական հավաքականը Գյումրիում 2-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի ընտրանուն Եվրո-2021-ի ընտրական փուլի խաղում: Հաղթանակից հետո լրագրողների հետ ճեպազրույցում իր տպավորությունների մասին պատմեց «Շիրակի» ու հավաքականի ֆուտբոլիստ Ռաֆիկ Միսակյանը, որը դարձավ 2-րդ գոլի փոխանցման հեղինակը:

«Շատ լավ տպավորություններ կան խաղից:

Կարողացանք առաջին հաղթանակը տանել այս փուլում, ինչի համար շատ ուրախ ենք: Հուսով եմ՝ կկարողանանք նույն արդյունքը գրանցել Իտալիայի հետ խաղում:

Այն հանգամանքը, որ խաղում էինք Գյումրիում, ինձ համար, իհարկե, լրացուցիչ մոտիվացիա էր, բայց գոլային փոխանցում անելուս մեջ ոչ մի խորհրդանշական բան չկար, պարզապես ստացվեց: Լարածություն չէի զգում խաղի ընթացքում: Միայն դրական էմոցիաներ էին:

Հաջորդ խաղին կաշխատենք անել առավելագույնը», — ասաց ֆուտբոլիստը: