Ջեյսիկա Նայթ — Armsport.am

Երբ գերազանցում ես քո կուռքին․ Ինչպես տարրական դպրոցի ուսուցչուհին դարձավ Մեծ Բրիտանիայի չեմպիոն
Երբեմն մարզիկները մասնակցում են մրցաշարերի՝ «կարևորը մասնակցությունն է» սկզբունքով, բայց լինում են և դեպքեր, երբ առաջին հայացքից աուտսայդեր համարվող մարզիկը գերազանցում է բոլոր սպասելիքները՝  իրենից ետ թողնելով առաջնության ֆավորիտներին։

Այսօրվա մեր հերոսուհին անգլիական տարրական դպրոցի ուսուցչուհին է, ով իր անհավատալի սխրանքով առաջին հերթին փորձել է ոգևորել իր սաներին և ապացուցել՝ քրտնաջան աշխատանքը տալիս է իր արդյունքները․․․

Ջեյսիկա Նայթը դասավանդում է Սուրեյի տարրական դպրոցում: 2017-ին նա թողել էր թեթև աթլետիկան՝ դասավանդման վրա կենտրոնանալու համար: Բոլորը միասին համատեղելը անիրատեսական էր թվում:

«Այս որոշումը կայացնելիս ես հանգստություն զգացի: Ես որոշեցի, որ դասավանդելն է իմ ապագան: Ես այդպես էի պատրաստվում գումար վաստակել ապրելու համար», — հիշում է Նայթը: Նա ընկղմվել էր նոր աշխատանքի մեջ, զբաղվում էր արտադպրոցական գործունեությամբ և ընդհանրապես չէր հիշում վազելու մասին:

Այնուհետև եկավ ամառը, և նրա ընկերները սկսեցին մարզումների հոլովակներ տեղադրել սոցիալական ցանցերում: Մարզական կյանքին վերադառնալու մասին մտքերը անխուսափելի էին: «Հանկարծ հասկացա, որ կարոտել եմ այն, ինչն ամենից լավ էր ստացվում ինձ մոտ, այն, ինչ ես իսկապես սիրում եմ»,— պատմում է Ջեյսիկան:

Ջեյսիկան կրկին սկսեց շփվել իր մարզիչ Մարինա Արմսթրոնգի հետ՝ ծրագրելով իր մարզումները առաջիկայում վերսկսելը: 2019-ին նրան պակասում էր որակավորում՝ Դոհայում կայանալիք Աշխարհի առաջնությունում Մեծ Բրիտանիայի հավաքականում տեղ ապահովելու համար: Բայց Նայթը շատ արագ մոռացավ այդ փուլի մասին և սկսեց նախապատրաստվել Օլիմպիական խաղերին, որպեսզի հասնի իր նպատակին`400 մ արգելապատնեշներով վազք:

Ջեյսիկան և նրա մարզիչ Մարինա Արմսթրոնգը

25-ամյա ուսուցչուհին որոշեց մասնակցել Գլազգոյի Գրան պրիին: Այդ մրցաշարին մասնակցում էին աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ, ինչպես նաև Ջեյսիկայի կուռքը`Ժուստինա Սվենտի-Էրսետիցը: Նայթը շրջապատված էր նրանցով, ումով մինչ այդ նա հիանում էր:

«Ժուստինան իմ սիրած վազորդուհին է: Ես շատ եմ սիրում դիտել նրա վազքը և հետևել Լեհաստանի հավաքականի ելույթներին: Ես իսկապես հույս ունեի, որ նա կմասնակցեր մրցույթին: Մրցակիցներից ոչ մեկը չէր սպասում, որ ինձ այնտեղ կտեսնեն: Ես միակն էի, որ կրում էի ակումբային բաճկոն: Նրանք նույնիսկ չգիտեին իմ անունը»,- մեջբերում է Նայթին BBC Sport-ը:

Բայց այդ ամենը քիչ անց արդեն նշանակություն չուներ, երբ Նայթը հաղթեց՝ ավելի ուժեղ գտնվելով իր կուռքից: 51,57 վայրկյան․ դա աշխարհում չորրորդ ցուցանիշն էր:

«Դա անհավատալի էր: Ժուստինան ձեռքը դրեց ուսիս և շնորհավորեց ինձ: Մեկնարկից առաջ ես այնքան նյարդայնացած էի: Ոտքերս ցնցվում էին»,- հաղթանակից հետո իր տպավորություններով է կիսվում Ժուստինան։

Ժուստինա Սվենտի-Էրսետիցը և Ջեյսիկա Նայթը

Ութ օր անց մեր հերոսը վերադառնում է դպրոց: Եվ արդեն ոչ միայն Գրան պրիի հաղթողի, այլև Մեծ Բրիտանիայի չեմպիոնի կարգավիճակով:

«Երբ ես մտա դասարան, երեխաները բարձր ծափահարեցին ինձ: Նրանք շատ ոգևորված էին: Ես զգում եմ, որ նրանք ճանապարհորդում են ինձ հետ: Նրանք ինձ ուղարկել էին շատ գեղեցիկ բացիկներ և հաղորդագրություններ: Նրանց ծնողներն ու ամբողջ դպրոցն ինձ աջակցում էին այդ օրերին», — հիշում է Նայթը:

Երբ կորոնավիրուսի համաճարակը սկսեց ազդել բոլոր մարզական իրադարձությունների վրա, Նայթը հասկացավ, որ իր բոլոր ծրագրերը (ոչ միայն սպորտը) քանդվում են: Բայց հուսահատության փոխարեն վազորդուհին որոշեց գտնել այս ամենի դրական կողմերը: Իր նվաճումներով նա որոշեց իր սաներին ոգևորել սպորտով զբաղվել: Եվ դրան ոչ մի կարանտին չի խանգարի:

«10 տարեկան հասակում ոմանք միշտ չէ, որ մտածում են, որ կարող են սպորտով զբաղվել, և այս տարիքում ոչ բոլոր աղջիկներն են սիրում դպրոցում ֆիզիկուլտուրայով զբաղվել: Բայց, կարծում եմ, հիմա նրանցից շատերը գիտակցում են, որ դա հնարավոր է: Նրանք հասկանում են, որ ոչինչ չի տրվում հենց այնպես, երբ մտածում են «Օհ, Միսս Նայթը շատ արագ է վազում»։ Եվ իսկապես, Միսս Նայթը արագ է վազում և դա տալիս է իր արդյունքները: Կարծում եմ, որ դա աշակերտների համար լավ օրինակ է»,- ասում է Ջեյսիկան:

Եվ իսկապես, միշտ չէ, որ մարզիկների երազանքները պետք է սահմանափակվեն միայն օլիմպիական մեդալներով: Օրինակ՝ մեր այսօրվա հերոսուհուն պետք է միայն դուրս գալ վազքուղի`ոգեշնչելու համար իր աշակերտներին, ովքեր նրան աջակցում էին հեռուստացույցի էկրաններից այս կողմ: Եվ նույնիսկ կորոնավիրուսը իրենց դրանից չի զրկի: Ի վերջո, համաճարակի նահանջից հետո Ջեյսիկան այնքան մրցաշարերի է դեռ մասնակցելու․․․

Զբաղվեք սպորտով, առողջ եղեք․․․