#պողոս-գալստյան — Armsport.am

Շնորհակալ ենք մեր երկրպագուներին, ովքեր մշտապես մեր կողքին են. Պողոս Գալստյան
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանն իր շնորհավորական ուղերձն է հղել առաջիկա տոների կապակցությամբ:

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ, հարգելի ֆուտբոլասերներ,

2020 թվականը լի էր մարտահրավերներով. սկզբում կորոնավիրուսային հիվանդությունն էր, հաջորդիվ՝ պատերազմը, որը ցնցեց բոլորիս:

Խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջ հայորդիների վառ և հավերժ հիշատակի առջև. ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր սրտերում:

Շնորհակալ ենք բուժաշխատողներին՝ իրենց կատարած ծանր աշխատանքի համար:

Տարին ծանր էր բոլորիս համար, չնայած բազմաթիվ մարտահրավերներին և դժվարություններին՝

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին այս տարի հաջողվեց կրկնել իր նախորդ տարվա հաջողությունները՝ նվաճեցինք չեմպիոնական գավաթր և հանդես եկանք Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:

Շնորհակալ ենք մեր երկրպագուներին մշտապես մեր կողքին լինելու, մեզ հավատալու և աջակցելու համար: Հուսով ենք գալիք տարում տեսնել ձեզ մարզադաշտում՝ մեծ եռանդով և հավատով: Մենք կանենք առավելագույնը հաջողության հասնելու և 2021 թվականը մեր հաղթանակների տարին դարձնելու համար:

Իմ և մեր ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ՝ գալիք 2021 թվականի կապակցությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, առողջության և հաղթանակների տարի:

Շնորհավոր գալիք 2021 թվական»,-ասել է Պողոսյանը:

Արարատ-Արմենիայի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը ամանորի կապակցությամբ դիմել է երկրպագուներին
«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը ամանորի կապակցությամբ դիմել է ակումբի երկրպագուներին, ու ֆուտբոլասերներին։

Պողոս Գալստյանի խոսքը ներկայացնում ենք ստորև․

««Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ, հարգելի ֆուտբոլասերներ,

2020 թվականը լի էր մարտահրավերներով. սկզբում կորոնավիրուսային հիվանդությունն էր, հաջորդիվ՝ պատերազմը, որը ցնցեց բոլորիս: Խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջ հայորդիների վառ և հավերժ հիշատակի առջև. ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր սրտերում: Շնորհակալ ենք բուժաշխատողներին՝ իրենց կատարած ծանր աշխատանքի համար:

Տարին ծանր էր բոլորիս համար, չնայած բազմաթիվ մարտահրավերներին և դժվարություններին՝ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին այս տարի հաջողվեց կրկնել իր նախորդ տարվա հաջողությունները՝ նվաճեցինք չեմպիոնական գավաթը և հանդես եկանք Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:

Շնորհակալ ենք մեր երկրպագուներին մշտապես մեր կողքին լինելու, մեզ հավատալու և աջակցելու համար: Հուսով ենք գալիք տարում տեսնել ձեզ մարզադաշտում՝ մեծ եռանդով և հավատով: Մենք կանենք առավելագույնը հաջողության հասնելու և 2021 թվականը մեր հաղթանակների տարին դարձնելու համար:

Իմ և մեր ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ՝ գալիք 2021 թվականի կապակցությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, առողջության և հաղթանակների տարի:

Շնորհավոր գալիք 2021 թվական:

Հարգանքով՝

Պողոս Գալստյան»,-ասված է հայտարարության մեջ։

Պողոս Գալստյան․ Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի 2-րդ փորձից մտնենք ԵԼ-ի խմբային փուլ
«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը վստահ է, որ թիմի ֆուտբոլիստները «Ցելյեի» դեմ խաղում (1-0) կարողացան կատարել մարզչի հրահանգներն ու դրա շնորհիվ հասնել ցանկալի արդյունքի։ Այս մասին Գալստյանն ասաց Armsport-ի հետ զրույցում։

«Զգուշավոր խաղ էր։ Հավատում էի, որ այսօր անպայման հաղթելու ենք։ Տղաները իրոք կատարեցին մարզչի բոլոր հրահանգները և կարողացան հասնել այս արդյունքին։ Շնորհավորում եմ երկրպագուներին, ղեկավարությանը ու հայ ազգին այս հաղթանակի կապակցությամբ։ Հուսով եմ՝ հաջորդ փուլում ևս կշարունակենք հաղթանակով»։

Գալստյանն ընդունում է, որ երևանյան թիմի հաջորդ մրցակիցը անհամեմատ ուժեղ է ԵԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի նախորդ տարվա մրցակից «Դյուդելանժից»։ Գալստյանի խոսքով՝ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում «Արարատ-Արմենիան» պետք է ամեն ինչ անի խմբային փուլ դուրս գալու համար։

««Ցրվենա Զվեզդան» պատմություն ունեցող թիմ է։ Նրանք անգամ Չեմպիոնների լիգայում են հաղթել։ Մենք լավ թիմ ունենք, ու պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երկրորդ փորձից դուրս գանք Եվրոպա լիգայի խմբային փուլ»,-ասաց Գալստյանը։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրենը պատասխանեց նաև թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի անհաջող մեկնարկին վերաբերող հարցին։

«Կարծում եմ՝ Դավիդ Կամպանյային ժամանակ էր պետք թիմին հարմարվելու համար։ Նա այս ընթացքում հասկացավ թիմի բոլոր ֆուտբոլիստներին, ու ես կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ արդեն նորմալ է»,-եզրափակեց Գալստյանը։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը ԵԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդան» է։

Արարատ-Արմենիան տուգանվել է. Պողոս Գալստյանը մրցավարին հայհոյելու համար որակազրկվել է
«Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանին  ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն որակազրկել է 01.07.2020թ-ից մինչև 14.07.2020թ.՝ սահմանելով փորձաշրջան հուլիսի 7-ից 14-ը։ Նման որոշում կոմիտեն կայացրել է այսօր տեղի ունեցած նիստում՝ հունիսի 28-ին «Լոռի ՖԱ»-«Արարատ-Արմենիա» խաղին՝  խաղը սպասարկող անձնակազմի հասցեին Պողոս Գալստյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու համար։

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում հնչեցված զեկույցում բերվում  են տվյալ խաղին գրանցված միջադեպի մանրամասները։

««Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանը երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին պլաստմասե շիշ նետեց խաղադաշտ՝ հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստի հեռացվելուց հետո։ Հանդիպմանը օթյակից հետևող Պողոս Գալստյանը երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեից սկսած բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ էր հնչեցնում հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի հասցեին։ «Արարատ-Արմենիա» թիմի ֆուտբոլիստին հեռացնելուց և շիշ խաղադաշտ նետելուց հետո, նա չէր դադարում մեղադրել մրցավարին կողմնակալության համար։ Հանդիպման պատվիրակի հետ զրույցում Պողոս Գալստյանը խնդրեց նշել, «իրեն ամեն ինչ պարզ ա, թե ֆեդերացիայում ոնց ա ու ինչ», սակայն մանրամասնել ակնարկը չցանկացավ։ Բացի այդ՝ հայտնեց, որ բողոքարկելու է մրցավարի գործողությունները, չնայած «բան չի փոխվի, մի խաղ կորակազրկեն ու վսյո»։ Սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցին գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի հասցեին նաև «Արարատ-Արմենիայի» դարպասին նշանակված տասնմեկ մետրանոց հարվածից, ինչպես նաև խաղի ավարտից անմիջապես հետո։ Նման պահվածքը կանխելու նպատակով Գալստյանին նկատողություն արեց նաև հանդիպմանը ներկա ոստիկաններից մեկը։ «Արարատ-Արմենիա»-ի ներկայացուցիչը պարզաբանեց, թե՝ էմոցիաներ են միայն։ Խաղի ավարտից հետո ևս մեկ անգամ մրցավարին հայհոյելուց հետո, Պողոս Գալստյանին սթափվելու կոչ արեց ՀՖՖ գործկոմի անդամ Տիգրան Հակոբյանը, ումից Գալստյանը ներողություն խնդրեց, բայց ասաց, որ «ֆուտբոլ կյանքում չի զարգանալու ստեղ»։ Այնուհետև Պողոս Գալստյանը գնաց դեպի թիմերի և մրցավարի հանդերձարաններ տանող աստիճանավանդակ, որտեղ կրկին փորձեց մեղադրել Զավեն Հովհաննիսյանին վատ մրցավարության համար։ Ոստիկանության ներկայացուցիչների վերահսկողությամբ՝ մրցավարական բրիգադը մտավ հանդերձարան»,- նշված է զեկույցում։

Պողոս Գալստյանին որակազրկելուց բացի ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կոմիտեն «Արարատ-Արմենիա» ակումբին տուգանել է նաև 300 000 ՀՀ դրամով։

Նիստի արձանագրությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Պողոս Գալստյան․ Եկեք գալիք տարում էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին
«Արարատ-Արմենիան» ներկայացրել է ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի ամանորյա խոսքը․

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ, հարգելի ֆուտբոլասերներ,

Իմ և մեր ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ՝ գալիք 2020 թվականի կապակցությամբ: Թող նոր տարին լինի սիրո, խաղաղության և հաղթանակների տարի:

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց` դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես եկավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, ինչպես նաև դարձավ Հայաստանի չեմպիոն և նվաճեց Հայաստանի սուպերգավաթը: Առանց ձեր աջակցության մենք չէինք գրանցի այս արդյունքը: Եկեք գալիք տարում էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին և գրանցենք ֆուտբոլային մեծ հաջողություններ:

Շնորհակալ ենք մշտապես մեր կողքին լինելու, մեզ հավատալու և աջակցելու համար: Հուսով ենք գալիք տարում նույնպես կլինեք մեր կողքին ՝ ավելի մեծ եռանդով և հավատով: Մենք կանենք առավելագույնը հաջողության հասնելու և 2020 թվականը մեր հաղթանակների տարին դարձնելու համար:

Շնորհավոր գալիք 2020 թվական:

Հարգանքով՝
Պողոս Գալստյան

Պողոս Գալստյանը պատասխանել է Սողոմոնյանին ու Չելոյանցին
«Արարատ-Արմենիայի» տնօրեն Պողոս Գալստյանը հանդես է եկել հայտարարությամբ կապված հայկական ակումբների, մասնավորապես «Փյունիկի» և «Բանանցի» ղեկավարների վերջին օրերին արված հայտարարությունների հետ։

«Վերջին օրերին ականատես ենք լինում հայկական ակումբների ղեկավարների ամպագորգոռ հայտարարություններին, որոնց դրդապատճառները և նպատակները դեռ անհասկանալի են ինձ:

Ինչևէ, չէի անդրադառնա այս թեմային, եթե չհնչեին վիրավորանքներ, որոնք ակնարկում էին մեր ակումբի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանին: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել մեր թիմի ֆուտբոլիստներին: Նրանց վիրավորելով՝ վիրավորում եք մեզ և մեր ամբողջ ակումբին: Միգուցե ոմանց համար դեռ անհասկանալի է ֆուտբոլիստ-ակումբ հարաբերությունները, բայց մեր ակումբի համար մեր ֆուտբոլիստի պատիվը առաջնայինն է:

Պետրոսը ոչ միայն փայլուն ֆուտբոլիստ է, այլ նաև հիանալի մարդ, ով իր խաղային որակներով և բարձր ինտելեկտով իր դերն ունի հայկական ֆուտբոլում:

Մեր այս կարճ պատմության ընթացքում, մենք արդեն բավական լավ արդյունքներ ենք գրանցել հայկական ֆուտբոլում: Կոչ եմ անում «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբների սեփականատերերին զբաղվել միայն իրենց ակումբի աշխատանքով. վիրավորանքներ և անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով՝ միգուցե այդ ժամանակ իրենք էլ հաջողություն ունենան: Իսկ եթե պարոնայք որոշեն շարունակել նույն գործելաոճը, ապա, վստահեցնում եմ, որ մենք էլ շատ տառեր գիտենք, և մեզ ոչինչ չի մնա, քան ի ցույց դնել այբուբենի մեր ողջ իմացությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք մեր պատմական ուղին․ Պողոս Գալստյանը՝ երկրպագուներին
«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը երևանյան թիմի՝ Հայաստանի Սուպերգավաթակիր դառնալուց հետո դիմել է երկրպագուներին․

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի կապակցությամբ: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց իր առաջին իսկ մրցաշրջանում դառնալով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, դուրս գալով Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հիմա արդեն նվաճելով Հայաստանի Սուպերգավաթը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Սամվել Կարապետյանին, մեր ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին, մեր աշխատակիցներին և իհարկե «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին այս ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար:

Հաղթանակը միայն մեր թիմինը չէ, այն մեր երկրպագուներինն է: Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին»,- ասվում է Պողոս Գալստյանը խոսքում։

Հիշեցնենք՝ Բարձրագույն խմբի 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց մրցում էր «Ալաշկերտին» (3:2) և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող: