պեդրի — Armsport.am

Շատ ուրախ կլինեի մարզել նրան. Ինիեստան հիացմունքով է խոսել Բարսելոնայի երիտասարդ աստղի մասին
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքալանի լեգենդար նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան կրկին իր հիացմունքն է հայտնել կատալոնական ակումբի 23-ամյա կիսապաշտպան Պեդրիի հասցեին:

Նշենք, որ երիտասարդ խաղացողը բազմիցս խոստովանել է, որ հենց Ինիեստան է իր կուռքն ու գլխավոր օրինակը ֆուտբոլում:

«Հաճելի է քո մասին նման խոսքեր լսել այսպիսի հիանալի խաղացողից։ Պեդրին դեռ երիտասարդ է, և ես շատ ուրախ կլինեի ապագայում մարզել նրան»,- Radioestadio Noche-ի հետ զրույցում նշել է Ինիեստան՝ խոսելով իր նորամուտի և մարզչական կարիերայի հեռանկարների մասին։

Հիշեցնենք, որ նախկին կիսապաշտպանն անցած ամռանը ստանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Գալֆ Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:

Անդրես Ինիեստան «Բարսելոնայի» գլխավոր թիմի գույները պաշտպանել է 2001-ից 2018 թվականներին, իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2024 թվականին:

Բարսելոնան կարող է հանդիպել Խետաֆեին առանց առանցքային ֆուտբոլիստների
«Բարսելոնայի» կիսապաշտպաններ Պեդրին և Ռոդրին Լա Լիգայի 8-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ առաջիկա հանդիպումը կարող են սկսել պահեստայինների նստարանին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր է առաջատարներին հանգստանալու հնարավորություն տալ ազգային հավաքականներում անցկացրած հանդիպումներից հետո, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի կարևորագույն խաղին ընդառաջ։ Գերմանացի մասնագետը քննարկում է մեկնարկային կազմում Գավիին և Մարկ Բեռնալին խաղաժամանակ տրամադրելու տարբերակը։

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգա Լամին Յամալը, թեև նրա հանգիստը ևս ամբողջությամբ չի բացառվում։ Ռաֆինյայի մասնակցությունը հանդիպմանը դեռևս հարցականի տակ է, իսկ ենթահարձակվողի դիրքում, ամենայն հավանականությամբ, Ֆերմին Լոպեսի փոխարեն հանդես կգա Դանի Օլմոն։

Լա Լիգայի 8-րդ տուրի «Բարսելոնա» — «Խետաֆե» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին։

Transfermarkt-ը թարմացրել է աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների վարկանիշային աղյուսակը
Վերջերս Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները թարմացրել են տարբեր լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Աշխարհի ամենաթանկ խաղացողների վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում էական փոփոխություններ չեն գրանցվել։

Այսպիսով, ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թարմացված տասնյակն ունի հետևյալ տեսքը.

Լամին Յամալ («Բարսելոնա») – 220 միլիոն եվրո

Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 220 միլիոն եվրո

Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 200 միլիոն եվրո

Մայքլ Օլիսե («Բավարիա») – 180 միլիոն եվրո

Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ») – 160 միլիոն եվրո

Պեդրի («Բարսելոնա») – 150 միլիոն եվրո

Ժոաու Նևեշ (ՊՍԺ) – 140 միլիոն եվրո

Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ) – 140 միլիոն եվրո

Վիտինյա (ՊՍԺ) – 140 միլիոն եվրո

Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 130 միլիոն եվրո

Նշենք, որ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը նվազել է 10 միլիոն եվրոյով, ինչի արդյունքում նա հայտնվել է ցուցակի 10-րդ հորիզոնականում:

Ֆերան Տորեսը փորձում է համոզել Բարսելոնայի աստղին միանալ ՊՍԺ-ին
Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը ցանկանում է, որ «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Պեդրին նույնպես տեղափոխվի Փարիզ։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Տորեսն ակտիվորեն համոզում է Պեդրիին միանալ փարիզյան ակումբին։ Նշվում է, որ նրանք շատ մտերիմ ընկերներ են նաև խաղադաշտից դուրս։ Ավելի վաղ Տորեսն անկեղծացել էր, որ «Բարսելոնայից» հեռանալուց հետո շատ է կարոտում իր ընկերոջը։

Հիշեցնենք, որ իսպանացի հարձակվողը կատալոնական ակումբից ՊՍԺ է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ֆրանսիական գրանդի կազմում նա արդեն հասցրել է մասնակցել 6 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

Ինչ վերաբերում է Պեդրիին, ապա ընթացիկ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 8 անգամ՝ իր անվան դիմաց գրանցելով 1 գոլ և 2 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի մասնագետները 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում են 150 միլիոն եվրո։

Ֆերան Տորեսը նշել է Բարսելոնայի այն խաղացողին, ում ամենաշատն է կարոտում
ՊՍԺ-ի հարձակվող Ֆերան Տորեսը խոստովանել է, որ փարիզյան ակումբ տեղափոխվելուց հետո կարոտում է իր մտերիմ ընկերոջն ու նախկին թիմակից Պեդրիին։

Ֆուտբոլիստները միասին պաշտպանել են «Բարսելոնայի» գույները չորսուկես տարի։ Օգոստոսին Տորեսը հեռացավ «կապտանռնագույնների» ճամբարից՝ համալրելով ֆրանսիական գրանդի շարքերը։

«Այս շաբաթ զբաղված էի տեղափոխության հարցերով։ Բոլոր իրերս Բարսելոնայից Փարիզ եմ տեղափոխում։ Միակ ափսոսանքս այն է, որ չկարողացա Պեդրիին ինձ հետ վերցնել։ Շատ եմ կարոտում նրան»,- Տորեսի հարցազրույցից հատված է մեջբերում Managing Barca-ն։

Հիշեցնենք, որ Տորեսի տրանսֆերի դիմաց փարիզեցիները վճարել են շուրջ 50 միլիոն եվրո։ Իսպանացի հարձակվողը բավականին արդյունավետ է մեկնարկել նոր թիմում՝ ՊՍԺ-ի կազմում անցկացրած առաջին 6 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ։

Սա համաշխարհային մասշտաբի սկանդալ է. Դեկու
Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է այն փաստը, որ թիմի առաջատարներ Պեդրին և Ռաֆինյան չեն ընդգրկվել 2026 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում։

«Ինձ համար համաշխարհային մասշտաբի սկանդալ է այն, որ նրանք ցուցակում չկան։ Ցավոք, անարդարություններ լինում են։ Չեմ հասկանում, թե Պեդրին՝ իր տաղանդով, ինչպես կարող էր դուրս մնալ հավակնորդների շարքից»,- El Món a RAC1 հաղորդաշարի եթերում հայտարարել է ակումբի ֆունկցիոները։

Նախորդ մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Պեդրին մասնակցել է 43 խաղի՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 12 գոլային փոխանցում։

Հավելենք, որ Լա լիգայի մեկնարկային 4 տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է առավելագույն 12 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Ֆլիկը հայտնել է՝ երբ Ռոդրին կնշի նորամուտը Բարսելոնայի կազմում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի մեկնարկային տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ անդրադարձել է թիմի նորեկ, իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի սպասվող նորամուտին։

Գերմանացի մասնագետը հաստատել է, որ աստղային նորեկը խաղաժամանակ կստանա արդեն առաջիկա հանդիպմանը:

Լրագրողների այն հարցին, թե կա՞ արդյոք շանս, որ Ռոդրին կանցկացնի իր առաջին րոպեները կատալոնական ակումբի կազմում, Ֆլիկը հստակ պատասխանել է․

«Իհարկե, մեր ծրագրերի մեջ է մտնում նրան որոշակի խաղաժամանակ տրամադրելը»։

Խոսելով դաշտի կենտրոնում Ռոդրի-Պեդրի հնարավոր տանդեմի և գնդակին ավելի շատ տիրելու հեռանկարների մասին՝ մարզիչն ընդգծել է․

«Մենք ունենք նաև Մարկ Բերնալին: Սակայն Ռոդրին ավելի փորձառու է և անառարկելի առաջնորդ: Պեդրիի հետ միասին մենք կկարողանանք լիովին վերահսկել թե՛ խաղի տեմպը, թե՛ գնդակը։ «Էլչեի» դեմ խաղում (5:0) մենք սկզբում հաճախ էինք կորցնում գնդակը, սակայն Պեդրիի մուտքը դաշտ միանգամից փոխեց պատկերը. մենք սկսեցինք շատ ավելի վստահ տիրել գնդակին, իսկ դա հենց այն է, ինչ մեզ անհրաժեշտ է:

Ռոդրին իր դիրքում աշխարհի լավագույններից մեկն է, և նրանք Պեդրիի հետ հաստատ բարձրագույն մակարդակի ֆուտբոլ են ցուցադրելու: Անհամբերությամբ եմ սպասում՝ տեսնելու նրանց միասին «Բարսելոնայի» կազմում։ Համոզված եմ՝ նրանք փայլուն մարզավիճակում կլինեն»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում իսպանական հանրահայտ AS պարբերականը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 30-ամյա Ռոդրիի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարեց երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին: Իսպանացու հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր՝ մինչև 2030 թվականի հունիսի 30-ը: Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ գործարքի հաստատագրված արժեքը կազմել է 60 միլիոն եվրո, որին հետագայում կարող է գումարվել ևս 11 միլիոն եվրո՝ որպես հնարավոր բոնուսներ:

ՊՍԺ-ն խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համար
Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին և արդեն պատրաստում է առաջին տրանսֆերային առաջարկը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը պատրաստ է աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տեղափոխության դիմաց վճարել 90 միլիոն եվրո։ Նշվում է, որ Պեդրին հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակում այն բանից հետո, երբ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին, որին թիմում ցանկանում էր տեսնել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, կարիերան շարունակելու համար ընտրել է Մադրիդի «Ռեալը»։

23-ամյա Պեդրին կատալոնական ակումբի կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս ընթացքում նա «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 245 հանդիպում, դարձել 28 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով նաև թիմի ավագներից մեկը։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 150 միլիոն եվրո։

Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանեց ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը
Աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից հետո հեղինակավոր Transfermarkt վերլուծական պորտալը թարմացրել է մրցաշարում աչքի ընկած 99 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Թարմացման գլխավոր իրադարձությունը պատմական ռեկորդն է․ առաջին անգամ ֆուտբոլիստների գնահատված արժեքը գերազանցել է 200 միլիոն եվրոյի նշագիծը։

Ցուցակի վերնամասում են հայտնվել Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ինչպես նաև աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։ Երկու ֆուտբոլիստներն էլ ավելացրել են իրենց արժեքին 20-ական միլիոն եվրո, և այժմ նրանցից յուրաքանչյուրը գնահատվում է 220 միլիոն եվրո։

Լամին Յամալ (220 մլն եվրո). Ընդամենը 19 տարեկանում իսպանացի հրաշամանուկն արդեն նվաճել է թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի չեմպիոնի տիտղոսները՝ հաստատելով համաշխարհային ֆուտբոլի գլխավոր երիտասարդ տաղանդի կարգավիճակը։ Transfermarkt-ի փորձագետները նշում են, որ նույնիսկ Լիոնել Մեսսին նման տարիքում չուներ համադրելի տիտղոսներ և միջազգային փորձ։

Էրլինգ Հալանդ (220 մլն եվրո). Չնայած Նորվեգիայի հավաքականը քառորդ եզրափակչում 1:2 հաշվով զիջեց Անգլիային, Հալանդն անցկացրած 5 խաղում խփեց 7 գոլ։ 25 տարեկանում նա ազգային թիմի կազմում 52 խաղում արդեն դարձել է 62 գոլի հեղինակ։

Կիլիան Մբապե (200 մլն եվրո). Ֆրանսիայի հավաքականի ավագը 10 գոլով նվաճեց մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը»։ Նրա տրանսֆերային արժեքը նույնպես աճեց 20 միլիոնով՝ հասնելով 200 միլիոն եվրոյի, ինչը նրան պահում է լավագույն եռյակում։

Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») — 220 մլն եվրո

Լամին Յամալ («Բարսելոնա») — 220 մլն եվրո

Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») — 200 մլն եվրո

Մայքլ Օլիսե («Բավարիա») — 170 մլն եվրո

Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») — 160 մլն եվրո

Պեդրի («Բարսելոնա») — 140 մլն եվրո

Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») — 140 մլն եվրո

Վիտինյա (ՊՍԺ) — 140 մլն եվրո

Ժոաու Նևեշ (ՊՍԺ) — 140 մլն եվրո

Դեկլան Ռայս («Արսենալ») — 120 մլն եվրո

ԱԱ-2026-ից հետո «100 միլիոն եվրոյից բարձր» արժեք ունեցող ֆուտբոլիստների ցանկը համալրվեց ևս 4 խաղացողով՝ ընդհանուր թիվը հասցնելով 26-ի։

Էլիոթ Անդերսոն (Անգլիա) — 110 մլն եվրո. Դարձավ առաջնության ամենաշատ թանկացած ֆուտբոլիստը՝ ավելացնելով 35 միլիոն եվրո։

Մորգան Ռոջերս (Անգլիա) — 110 մլն եվրո. Ավելացրեց 20 միլիոն եվրո։

Պաու Կուբարսի (Իսպանիա) — 100 մլն եվրո. Աշխարհի չեմպիոնն ու մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողը (+20 մլն) հավասարվեց Ուիլիամ Սալիբային՝ դառնալով աշխարհի ամենաթանկարժեք կենտրոնական պաշտպաններից մեկը։

Էնցո Ֆերնանդես (Արգենտինա) — 100 մլն եվրո. Արգենտինացին ավելացրեց 10 միլիոն եվրո։

Թարմացման ամենաարտասովոր ցուցանիշը գրանցել է Կաբո Վերդեի հավաքականի 40-ամյա դարպասապահ Վոզինյան։

Աշխարհի առաջնությունում վստահ ելույթների, մասնավորապես՝ Իսպանիայի դեմ սենսացիոն խաղի շնորհիվ նրա տրանսֆերային արժեքն աճել է 10 անգամ (900%-ով)՝ 50 հազար եվրոյից հասնելով 500 հազար եվրոյի։

Նշենք, որ այս հատուկ թարմացման ընթացքում Transfermarkt-ը ոչ մի ֆուտբոլիստի գին չի իջեցրել․ փոփոխությունները վերաբերել են բացառապես ԱԱ-2026-ում փայլած և իրենց կարգավիճակը բարձրացրած խաղացողներին։

Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է. հուսով եմ՝ կմիանա Բարսելոնային. Պեդրի
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին հույս է հայտնել, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կտեղափոխվի «Կամպ Նոու»։

Ինչպես հայտնի է, արգենտինացի ֆուտբոլիստը ևս ցանկանում է միանալ կատալոնական գրանդին, սակայն մադրիդյան ակումբը չի ցանկանում վաճառել իր առաջատար խաղացողի տրանսֆերը։

«Ինձ շատ է դուր գալիս Խուլիան Ալվարեսը… Հուսով եմ՝ նա կմիանա «Բարսելոնային», հուսով եմ՝ այդ գործարքը կկայանա։ Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, իսկ մենք «Բարսայում» ցանկանում ենք տեսնել լավագույններին»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում RTVE-ն։

Նշենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալը 26-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո, սակայն իրականում նրա տրանսֆերն ամենայն հավանականությամբ շատ ավելի բարձր արժեք կունենա։ Ներկայումս Ալվարեսը գտնվում է Արգենտինայի ազգային հավաքականի ճամբարում։