Նիկիտա Ռախմանին — Armsport.am

🎥 Պատմական նվաճում Պրահայում. Հայաստանի գեղասահքի զույգն աշխարհի առաջնությունում մտավ լավագույն տասնյակ և նվաճեց կարևոր ուղեգրեր
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտված գեղասահքի աշխարհի առաջնությունը նշանավորվեց հայկական սպորտի համար աննախադեպ հաջողությամբ։ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, գրանցելով տպավորիչ արդյունքներ երկու ծրագրերի հանրագումարով, զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ պատմության մեջ առաջին անգամ ապահովելով մեր երկրի տեղը լավագույն տասնյակում։

Գերազանցված ռեկորդներ և տպավորիչ ելույթներ

Աշխարհի առաջնությունում նորամուտը նշող հայկական զույգը կայունություն դրսևորեց մրցաշարի ողջ ընթացքում։ Կարճ ծրագրում, հանդես գալով Արա Գևորգյանի հայտնի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, նրանք 67,12 միավորով գրավեցին 8-րդ տեղը։

Ազատ ծրագրում Ակոպովա-Ռախմանին զույգը ներկայացավ հնդկական երաժշտական մոտիվներով՝ ցուցադրելով բարձր տեխնիկական պատրաստվածություն։ Մրցավարական կազմը նրանց ելույթը գնահատեցին 123,34 միավորով, որից 63,75-ը տրվեց տեխնիկական տարրերի, իսկ 59,59-ը՝ ծրագրի բարդության համար։ Թեև ելույթի վերջնամասում գեղասահորդները մեկ տարրի կատարման ժամանակ վրիպում թույլ տվեցին, դա չխանգարեց նրանց գերազանցել սեփական ռեկորդը։ Երկու ծրագրերի հանրագումարով Հայաստանի ներկայացուցիչները վաստակեցին 190,46 միավոր՝ զգալիորեն բարելավելով Օլիմպիական խաղերում գրանցած իրենց իսկ արդյունքը (180,66 միավոր)։

Պատմական հաղթանակ հայկական գեղասահքի համար

Այս ցուցանիշը ոչ միայն անհատական, այլև պատմական հաղթանակ է Հայաստանի համար։ Լավագույն տասնյակում հայտնվելու շնորհիվ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը ճանապարհ հարթեցին հաջորդ տարվա աշխարհի առաջնությունում Հայաստանի ևս մեկ սպորտային զույգի մասնակցության համար։

Ավելին, այս պատմական արդյունքը նրանց հնարավորություն է ընձեռում մասնակցելու Միջազգային գեղասահքի միության (ISU) մեծահասակների Գրան պրի (Աշխարհի գավաթ) շարքի երկու փուլերին, ինչը բարձրագույն նվաճում է և նոր էջ մեր մարզական պատմության մեջ։

Առաջնության մրցանակակիրները

Նշենք նաև, որ 20 զույգերի պայքարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը 228,33 միավորով նվաճեց Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազե — Նիկիտա Վոլոդին զույգը։ Արծաթե մեդալներին արժանացան Վրաստանի ներկայացուցիչներ Անաստասիա Մետյոլկինան և Լուկա Բերուլավան (218,41), իսկ լավագույն եռյակը եզրափակեցին կանադացիներ Լիա Պերեյրան և Տրենտ Միշոն (216,09)։

Պատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում
Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում ավարտվեց գեղասահքի զույգերի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ իր պատմական ներկայացուցիչները։ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը, երկու ծրագրերի արդյունքով զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը, գրանցեց կարևոր ձեռքբերում հայկական սպորտի համար՝ առաջին անգամ ներկայացնելով անկախ Հայաստանը Օլիմպիական խաղերի այս մրցաձևում։

Հայ գեղասահորդները պայքարը սկսել էին փետրվարի 15-ին՝ կարճ ծրագրով։ Ներկայանալով «Արցախ» երաժշտության ներքո՝ զույգը վաստակել էր 66.27 միավոր և 12-րդ արդյունքով հաջողությամբ որակավորվել եզրափակիչ փուլի՝ ազատ ծրագրի համար։

Միլանի Ice Skating Arena-ում կայացած ազատ ծրագրում Ակոպովան և Ռախմանինը հանդես եկան երկրորդ ենթախմբում։ Նրանց համարը բեմադրված էր հնդիկ կոմպոզիտոր Ալա Ռահմանի ստեղծագործության հնդկական մոտիվներով։ Չնայած գեղեցիկ և տպավորիչ կատարմանը, ելույթն առանց տեխնիկական վրիպումների չանցավ. Կարինա Ակոպովան անհաջողություն ունեցավ պտույտների կատարման ժամանակ։

Մրցավարական կազմը զույգի ազատ ծրագիրը գնահատեց 114.39 միավոր (տեխնիկական տարրեր՝ 59.88, բաղադրիչներ՝ 55.51), ինչը 14-րդ ցուցանիշն էր այդ փուլում։

Երկու մրցումային օրերի արդյունքում Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հավաքեց ընդհանուր 180.66 միավոր՝ ամփոփիչ աղյուսակում զբաղեցնելով 14-րդ տեղը։

Օլիմպիական ոսկին նվաճեց Ճապոնիան ներկայացնող Ռիկու Միուրա և Ռյուիչի Կիհարա զույգը՝ գրանցելով 231.24 միավոր արդյունք։ Արծաթե մեդալները բաժին հասան Վրաստանի հավաքականին, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին Գերմանիայի ներկայացուցիչները։

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը
Այսօր՝ փետրվարի 16-ին, Միլան-Կորտինայում ընթացող 25-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի 10-րդ մրցումային օրն է։ Հայաստանի հավաքականի համար այն խոստանում է լինել չափազանց կարևոր և լարված, քանի որ պայքարի են դուրս գալիս մեր երկրի ներկայացուցիչները երկու տարբեր մարզաձևերում։

Օրվա մեկնարկը կտրվի լեռնադահուկային սպորտով։ Երևանի ժամանակով 13:00-ին մեկնարկում է տղամարդկանց սլալոմի մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայացնի Հարություն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ մեր լեռնադահուկորդն արդեն մասնակցել էր հսկա սլալոմին՝ զբաղեցնելով 59-րդ հորիզոնականը։

Երեկոյան ուշադրության կենտրոնում գեղասահքն է։ Երևանի ժամանակով 23:00-ին սառույց դուրս կգան սպորտային զույգերը՝ ներկայացնելու ազատ ծրագիրը։ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգը, որը վստահ ելույթ էր ունեցել կարճ ծրագրում, կփորձի բարելավել դիրքերը և պայքարել բարձր տեղերի համար։

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին զույգը հաղթահարեց որակավորումը
Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը գրանցել է առաջին լուրջ հաջողությունը։ Գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հաջողությամբ հաղթահարել է որակավորման փուլը։

Կարճ ծրագրում հայ գեղասահորդները ելույթ են ունեցել Արա Գևորգյանի հանրահայտ «Արցախ» ստեղծագործության երաժշտության ներքո՝ ցուցադրելով տպավորիչ սահք: Մրցավարները զույգի ելույթը գնահատել են ընդհանուր 66.27 միավոր: Ընդ որում, տեխնիկական տարրերի կատարման համար զույգը ստացել է 38.66 միավոր, իսկ ծրագրի բաղադրիչների (բարդության և արտիստիզմի) համար՝ 28.11 միավոր։

Մեկնարկին դուրս եկած 19 զույգերից պայքարը շարունակելու իրավունք էին ստանում լավագույն 16-ը: Ակոպովա-Ռախմանին զույգի գրանցած արդյունքը թույլ տվեց նրանց ընդգրկվել ուժեղագույնների ցանկում և իրավունք ստանալ մասնակցելու ազատ ծրագրին։ Վճռորոշ մրցելույթը, որտեղ կխաղարկվեն մեդալները, տեղի կունենա փետրվարի 16-ին։

Բացի գեղասահորդներից, փետրվարի 16-ը կարևոր օր է լինելու նաև Հայաստանի մյուս ներկայացուցչի՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի համար: Նա կավարտի իր ելույթները Օլիմպիական խաղերում՝ մասնակցելով ոլորավայրէջքի (սլալոմ) մրցմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանը հանդես էր եկել հսկա ոլորավայրէջքում՝ զբաղեցնելով 59-րդ հորիզոնականը:

Օլիմպիական գեղասահքի երաժշտական վեճը Հայաստանի և Ադրբեջանի միջև լուծվեց․ հայկական զույգի կատարման ժամանակ «Արցախ» անվանումը չի նշվի
Ադրբեջանի և Հայաստանի օլիմպիական պատվիրակությունների միջև գեղասահքի երաժշտության շուրջ առաջացած քաղաքականապես լարված վեճը լուծվել է այն բանից հետո, երբ Գեղասահքի միջազգային ֆեդերացիան (ISU) և ՄՕԿ-ի ղեկավար մարմինները վերանայել են հարցը։ Արդյունքում փոփոխվել է պաշտոնական ծրագրի ցանկը։

Գեղասահքի միջազգային ֆեդերացիան կիրակի The Guardian-ին տված հայտարարության մեջ նշել է, որ հարցը քննարկվել է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ։

«Իրավիճակը վերանայվել է բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ։ Օգտագործվող երաժշտական կատարումների պաշտոնական անվանումները նշված են ISU-ի կայքում», — նշել են ISU-ից։

Փոփոխությունը տեղի է ունեցել Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի բողոքից հետո։ Կոմիտեն հայտնել է, որ ՄՕԿ-ին իր մտահոգությունն է ներկայացրել Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի՝ «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո կարճ ծրագրի կատարման վերաբերյալ, որի հեղինակը երաժիշտ և երգահան Արա Գևորգյանն է։

Կոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ այդ անվանման օգտագործումը կարող է քաղաքական ուղերձներ պարունակել օլիմպիական խաղերի ընթացքում և խախտել օլիմպիական արժեքների սկզբունքները, որոնք պահանջում են քաղաքական չեզոքություն։

«Օլիմպիական խաղերը ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ են։ Անընդունելի է այս հարթակն օգտագործել քաղաքական և անջատողական քարոզչության նպատակներով», — նշել են կոմիտեից։

Ադրբեջանը գեղասահքում օլիմպիական խաղերում կներկայացվի մեկ տղամարդ չմշկասահորդով, որը կմրցի առանձին մարզաձևում։ Սա նշանակում է, որ երկու երկրների մարզիկները մրցումներում ուղղակիորեն միմյանց դեմ չեն հանդիպի։

Ակոպովան և Ռախմանինը նախատեսված է, որ զույգերի կարճ ծրագրում կմրցեն փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրում՝ փետրվարի 16-ին։

Աղբյուրը՝ The Guardian

📷🎥 Ձմեռային Օլիմպիական խաղեր-2026. Բացման արարողությունը, ովքեր են ներկայացնելու Հայաստանը
Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում այսօր՝ փետրվարի 6-ին, տրվեց 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը։ Միլանի հանրահայտ «Սան Սիրո» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությանը հայկական դրոշը բարձր պահեցին գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը:

Այս սպորտային ստուգատեսում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, որոնք հանդես կգան երեք մարզաձևերում՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ և գեղասահք։

Հայ մարզիկների մրցելույթների օրացույցը (Երևանի ժամանակով)

Ստորև ներկայացնում ենք մեր օլիմպիականների մեկնարկների ամբողջական ժամանակացույցը, որպեսզի բաց չթողնեք հայ մարզիկների մասնակցությամբ կարևորագույն մրցումները.

Դահուկավազք

Փետրվարի 7, 16:00 – Կատյա Գալստյան (20 կմ սկիաթլոն, կանայք)

Փետրվարի 8, 15:30 – Միքայել Միքայելյան (20 կմ սկիաթլոն, տղամարդիկ)

Փետրվարի 12, 16:00 – Կատյա Գալստյան (10 կմ ազատ ոճ, կանայք)

Փետրվարի 13, 14:45 – Միքայել Միքայելյան (10 կմ ազատ ոճ, տղամարդիկ)

Լեռնադահուկային սպորտ

Փետրվարի 14, 13:00 – Հարություն Հարությունյան (Հսկա ոլորավայրէջք)

Փետրվարի 16, 13:00 – Հարություն Հարությունյան (Ոլորավայրէջք)

Գեղասահք

Փետրվարի 15, 22:45 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Կարճ ծրագիր)

Փետրվարի 16, 23:00 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Ազատ ծրագիր)

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են մարզիկներ, ովքեր արդեն իսկ ունեն միջազգային խոշոր մրցաշարերի փորձ, և ակնկալիքները մեր պատվիրակությունից բավականին մեծ են՝ հատկապես դահուկավազքի և գեղասահքի մրցումներում:

Տրիբունաներին ներկայացրին Իտալիայի նախագահ Սերջո Մատարելային։ Բարձր երաժշտության պատճառով դժվար էր հասկանալ՝ արդյոք հանրության ծափահարությունները անկեղծ համակրանքի դրսևորում էին, թե՞ պարզապես արարողակարգային բնույթ էին կրում։ Իտալիայի նախագահի կողքին էր ՄՕԿ-ի ներկայացուցիչ Քիրստի Քովենթրին

Պատմական․ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը նվաճել է Ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը նվաճել է ուղեգիր դեպի 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղեր, որոնք կկայանան Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցցո քաղաքներում։

Պեկինում անցկացված ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 մրցաշարում նրանք գրավել են երկրորդ տեղը՝ վաստակելով 186.84 միավոր (63.85՝ կարճ ծրագրում, 122.99՝ ազատ ծրագրում) և ապահովել Հայաստանի մասնակցությունը զույգային գեղասահքի մրցումներին։

Այս հաջողությունը պատմական է Հայաստանի համար, քանի որ երկիրը առաջին անգամ կներկայացվի օլիմպիական խաղերում զույգային գեղասահքի կարգում։ Ակոպովայի և Ռախմանինի ելույթը կդառնա հայկական գեղասահքի նորամուտն այս մրցաձևում։

22-ամյա Կարինա Ակոպովան և 26-ամյա Նիկիտա Ռախմանինը նախկինում հանդես էին գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, որտեղ նվաճել էին Ռուսաստանի գավաթի փուլի արծաթե մեդալ (2021)։ Սակայն վերջին երկու մրցաշրջաններում նրանք բաց էին թողել խոշոր մրցումները։ 2025 թվականի ամռանը Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հաստատեց նրանց անցումը Հայաստանի հավաքական, ինչը նրանց հնարավորություն ընձեռեց ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում։

Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո․ ՀԳՖ նախագահ
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը Metaratings.ru-ին հայտնել է, որ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, միացել է Հայաստանի հավաքականին։

«Այսօր Ռուսաստանից պաշտոնապես ստացել ենք փաստաթուղթ, որում ասվում է՝ Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ Նրանց առաջին մրցելույթը կլինի օգոստոսի վերջին ԱՄՆ-ում՝ ISU Challenger Series-ի շրջանակում, այնուհետև նրանք կմեկնեն Պեկին՝ օլիմպիական որակավորման մրցաշարի։

Քաղաքացիության փոփոխությունից հետո նրանք իրավունք ունեն մասնակցելու Օլիմպիական խաղերին, եթե հաղթահարեն որակավորումը։ Կարևոր է, որ նրանք միավորներ վաստակեն՝ Միլանի խաղերին մասնակցելու համար», — նշել է Ստեփանյանը։

Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթողներ են, այդ թվում՝ Budapest Trophy 2021 և Denis Ten Memorial Challenge 2021։ 2022 թվականի Challenge Cup-ում նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը։ Զույգի՝ Հայաստանի հավաքական տեղափոխվելու մասին ավելի վաղ հայտնել էր ТАСС-ը։