Նաիր Թիկնիզյան — Armsport.am

Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը շարունակում է փայլել Սերբիայում։ 26-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է Սերբիայի Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում։

Բելգրադում կայացած հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ, որը կազմակերպվել էր Սուպերլիգայի ակումբների ասոցիացիայի և առաջնության գլխավոր հովանավորի կողմից, ամփոփվել են հոբելյանական՝ 20-րդ մրցաշրջանի արդյունքները։

Հատկանշական է, որ լավագույններին ընտրել են անձամբ առաջնության բոլոր 16 ակումբների ավագներն ու գլխավոր մարզիչները։ Ընդ որում, արդարությունն ապահովելու համար, նրանք իրավունք չեն ունեցել քվեարկել իրենց թիմակիցների կամ սեփական ակումբի ներկայացուցիչների օգտին։

Ավարտված մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Անմիջապես Սերբիայի առաջնությունում նա մասնակցել է 25 խաղի՝ աչքի ընկնելով 5 ասիստով։

Սուպերլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Ալեքսանդար Կատային, ով նաև հատուկ մրցանակ է ստացել որպես բարձրագույն խմբի պատմության լավագույն ռմբարկու։

Հայտնի է Զենիթի պլանը. ինչից է կախված Թիկնիզյանի հավնական տրանսֆերը
Հայտնի է դարձել, թե որ դեպքում հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը մոտ կլինի Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխությանը։

​«Мяч.ру»-ի տեղեկություններով` տրանսֆերի իրականացման գլխավոր պայմանը բրազիլացի Դուգլաս Սանտոսի վաճառքն է 5-ից 10 միլիոն եվրոյի դիմաց։ Եթե բրազիլացի եզրային պաշտպանը հեռանա թիմից, ապա հենց Թիկնիզյանը կդառնա նրան փոխարինման հավանական թեկնածուն։

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև Մոսկվայի «Սպարտակն» ու «Կրասնոդարը»։ Ներկայումս Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։ Հատկանշական է, որ հայ ֆուտբոլիստները Ռուսաստանի առաջնությունում լեգեոներ չեն համարվում, ինչը մեծացնում է նրա պահանջարկը ռուսական ակումբների շրջանում։

​«Ցրվենա Զվեզդայի» կազմում անցկացրած 46 հանդիպումներում պաշտպանը դարձել է 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նա նախկինում պաշտպանել է ԲԿՄԱ-ի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» գույները։

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի հունվարին Նաիրը մերժել էր «Լոկոմոտիվից» «Զենիթ» տեղափոխվելու առաջարկը։

Զենիթը ցանկանում է պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկի հետ
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։

Աղբյուրի համաձայն՝ ռուսական ակումբն արդեն վաղուց է հետևում 27-ամյա հայ ֆուտբոլիստի խաղին։ Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծացել Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Վոյվոդինայի» դեմ հաղթական խաղից հետո (2-2, 11 մետրանոցներով՝ 5-4), որում նա դարձել էր արդյունավետ փոխանցման հեղինակ: Նշվում է, որ տրանսֆերը կարող է իրականացվել 2026 թվականի ամռանը։

Նշենք, որ Թիկնիզյանը սերբական թիմի կազմում հանդես է գալիս 2025 թվականի հուլիսից։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: 2025/26 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում Թիկնիզյանը պաշտպանել է ԲԿՄԱ-ի, Կուրսկի «Ավանգարդի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» գույները։ Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Թիկնիզյանը երկրորդ տիտղոսը նվաճեց Սերբիայում. Ցրվենան հաղթեց գավաթային եզրափակիչի դրամատիկ խաղում
Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակում «Ցրվենա Զվեզդան» մրցեց «Վոյվոդինայի» հետ: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով:

«Վոյվոդինայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Կորնել Սյուչը 2-րդ և Միլոշ Վիդոսավլևիչը 35-րդ րոպեներին: Բելգրադյան ակումբի կազմում 54-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ մրցակցի ֆուտբոլիստ Ջորջե Ցրնոմարկովիչը, իսկ հիմնական ժամանակի ավելացված 6-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ռոդրիգաոն՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

​Հաղթողին որոշելու համար նշանակված հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները՝ առավելության հասնելով 5:4 հաշվով և նվաճելով մրցաշարի տիտղոսը: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջական հանդիպում՝ իր անմիջական մասնակցությունն ունենալով գավաթի նվաճման գործում:

​Հիշեցնենք, որ սա հայ պաշտպանի երկրորդ տիտղոսն է սերբական ակումբի կազմում: Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդան» ժամկետից շուտ ապահովել էր հաղթանակը Սերբիայի առաջնությունում, ինչի արդյունքում Թիկնիզյանը դարձել էր երկրի չեմպիոն: Այսպիսով, Նաիրն ընթացիկ մրցաշրջանում ձևակերպեց ներքին դուբլ՝ հաղթելով առաջնությունում և նվաճելով ազգային գավաթը:

Ցրվենա Զվեզդան դիտարկում է Թիկնիզյանին վաճառելու տարբերակը․ հայտնի են մանրամասները
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Բելգրադի «Ցրվենա Զվեզդայից»։ Այս մասին հաղորդում է սերբական Mozzartsport պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ բելգրադյան ակումբը դիտարկում է ձախ պաշտպանի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկի՝ Նաիր Թիկնիզյանի կամ Ադեմ Ավդիչի վաճառքի տարբերակը։ Պատճառն այն է, որ «Ցրվենա Զվեզդան» լրջորեն հետաքրքրված է «Զալցբուրգի» ձախ պաշտպան Ալեքսա Թերզիչի ծառայություններով։ Սակայն ակումբը նրա տրանսֆերի ուղղությամբ հստակ քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ չի ազատել թիմի կազմն ու բյուջեն այդ դիրքի համար։

Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ ամռանը գոնե մեկ ձախ պաշտպանի հեռանալը միանգամայն իրատեսական սցենար է։ Ընդ որում, միանգամից երկու խաղացողի վաճառքը նույն դիրքից չափազանց ռիսկային է համարվում, քանի որ դա կարող է թուլացնել կազմի խորությունը նոր մրցաշրջանի մեկնարկից և եվրագավաթային կարևոր հանդիպումներից առաջ։

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը Սերբիայի չեմպիոնին կարող է բերել մոտ 5 միլիոն եվրո եկամուտ։ «Ցրվենա Զվեզդայի» համար նման գործարքը ֆինանսապես խիստ շահավետ կլինի, քանի որ ժամանակին ակումբը Թիկնիզյանին ձեռք էր բերել 2 միլիոն եվրոյից էլ պակաս գումարով։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «Ցրվենա Զվեզդայի» կազմում հռչակվեց Սերբիայի չեմպիոն։ Սա Նաիրի կարիերայում ազգային առաջնության մակարդակով նվաճած առաջին տիտղոսն էր։ Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 5 միլիոն եվրո։

🎥 Նաիր Թիկնիզյանի գոլային փոխանցումն օգնեց Ցրվենա Զվեզդային արտագնա հաղթանակ տոնել
Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրի շրջանակում «Ցրվենա Զվեզդան» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Չուկարիչկիի» նկատմամբ:

Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով շատ ակտիվ հանդիպում անցկացրեց և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Հանդիպումը մեկնարկեց հյուրերի ակտիվ գրոհներով, և արդեն 11-րդ րոպեին Թիկնիզյանի՝ եզրային նետումից խաղարկած գնդակից հետո վտանգավոր պահ ստեղծվեց մրցակցի դարպասի մոտ։ Իսկ հանդիպման 27-րդ րոպեին հայ պաշտպանն անմիջական մասնակցություն ունեցավ խփված գոլին: Ձախ եզրում ստանալով Լուչիչի փոխանցումը՝ Թիկնիզյանը գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում գտնվող Բրունո Դուարտեին, ով 8 մետրից անվրեպ հարվածով բացեց հաշիվը:

Ընդամենը 5 րոպե անց «Ցրվենա Զվեզդան» կրկնապատկեց իր առավելությունը. Դուարտեն վստահորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով դուբլ։

Դաշտի տերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 37-րդ րոպեին՝ Սիսոկոյի խփած գնդակի շնորհիվ: Առաջին խաղակեսի վերջնամասում (45′) «Չուկարիչկին» մնաց տասը հոգով. գլխավոր մրցավարը ուղիղ կարմիր քարտով հեռացրեց Մաիգային:

Երկրորդ խաղակեսում հյուրերն ունեին ևս մի քանի հարյուրտոկոսանոց գոլային պահեր, սակայն հաշիվն այլևս չփոխվեց: Նաիր Թիկնիզյանը, ով հուսալի էր ինչպես պաշտպանությունում, այնպես էլ առջևի գծում, փոխարինվեց 70-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Ավդիչին:

Ոչ թե կարող են, այլ արդեն իսկ հետաքրքրվում են․ գործակալը խոսել է Թիկնիզյանի հավանական տրանսֆերի մասին
​«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտարարել է եվրոպական լուրջ առաջնություններից ֆուտբոլիստի նկատմամբ առկա հետաքրքրության մասին։

​«Նաիրը շատ լավ մրցաշրջան է անցկացնում Սերբիայում։ Չեմպիոնությունից բացի՝ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» առաջատար խաղացողներից է։

Թիմն այժմ պայքարում է երկրի Գավաթի եզրափակիչ դուրս գալու համար, ինչը նշանակում է, որ նա ևս մեկ տիտղոս նվաճելու հնարավորություն ունի։ Բացի այդ, նա իրեն հիանալի է դրսևորել եվրագավաթներում։

Դեյան Ստանկովիչը գոհ է Նաիրից և տեսնում է, թե ինչպես է նա շարունակում առաջադիմել»,- նշել է գործակալը։

​«Чемпионат»-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի այն հարցին, թե նման տպավորիչ մրցաշրջանից հետո արդյոք հնարավոր է, որ ավելի բարձրակարգ առաջնությունների ակումբներն իրենց ուշադրությունը սևեռեն հայ ֆուտբոլիստի վրա, Կլյուևը պատասխանել է.

​«Ոչ թե կարող են, այլ արդեն իսկ հետաքրքրվում են։ Թիկնիզյանի նկատմամբ արդեն որոշակի հետաքրքրություն կա»։

Թիկնիզյանի Ցրվենա Զվեզդան` Սերբիայի չեմպիոն
Սերբական ֆուտբոլի գլխավոր հակամարտությունը՝ բելգրադյան դերբին, ավարտվեց «Ցրվենա Զվեզդայի» տպավորիչ հաղթանակով։ Առաջնության 33-րդ տուրի շրջանակներում թիմը 3:0 հաշվով անզիջում պայքարում ջախջախեց իր հավերժական մրցակից «Պարտիզանին»՝ մրցաշրջանի ավարտից դեռ չորս տուր առաջ պաշտոնապես ապահովելով երկրի չեմպիոնի կոչումը։

​Այս նվաճումն առանձնահատուկ էր գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի համար։ Մասնագետը, ով 2024 թվականի մայիսից գլխավորում էր Մոսկվայի «Սպարտակը» և թիմից հեռացել էր ձմեռային դադարի ժամանակ, ստանձնեց սերբական ակումբի ղեկն ամենաբարդ փուլում. այդ ժամանակ թիմը մեկ միավորով զիջում էր «Պարտիզանին»։ Սակայն մարզչական ճիշտ մոտեցման շնորհիվ պատկերը կտրուկ փոխվեց. այժմ «Ցրվենա Զվեզդան» իր ակտիվում ունի 82 միավոր՝ անհասանելի 17 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում հանգրվանած «Պարտիզանից» (65 միավոր)։

​Չեմպիոնական այս հանդիպմանն իր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանի ազգային ընտրանու պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով խաղադաշտ մտավ հանդիպման 89-րդ րոպեին։ 26-ամյա ֆուտբոլիստի համար սա առաջին նվաճումն էր սերբական գրանդի կազմում։

Հիշեցնենք, որ հայ պաշտպանը վերջին անգամ տիտղոս բարձրացրել էր գլխավերևում 2018/19 մրցաշրջանում, երբ Մոսկվայի ԲԿՄԱ-ի շարքերում դարձել էր Ռուսաստանի Սուպերգավաթակիր։

Սա բելգրադյան ակումբի պատմության մեջ 37-րդ չեմպիոնությունն է։ «Ցրվենա Զվեզդան» շարունակում է իր գերիշխանությունը՝ հռչակվելով Սերբիայի չեմպիոն արդեն 9 տարի անընդմեջ։

Փառք Աստծո, կարողացանք ընդհանուր հայտարարի գալ Եղիշե Մելիքյանի հետ․ Թիկնիզյան
Վերջին շրջանում հայկական ֆուտբոլային հանրության ներսում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և Նաիր Թիկնիզյանի միջև հնարավոր տարաձայնությունների մասին։

Սակայն, ինչպես վկայում է հենց ինքը՝ ֆուտբոլիստը, մարզչի հետ կայացած դեմառդեմ հանդիպումից հետո բոլոր հարցերը ստացել են իրենց դրական հանգուցալուծումը։

— Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Ո՞ր հանդիպումներն են լինելու վճռորոշ։

— Հայաստանի հավաքականի շանսերի վերաբերյալ ոչ մի կանխատեսում անել չեմ ցանկանում։ Մեզ համար կարևոր է խոսքերից անցնել գործի։ Պետք է լավ աշխատել ամռանը, ապա հավաքվել սեպտեմբերին և արդեն կոնկրետ լուծել մեր առջև դրված խնդիրները։ Ինչ վերաբերում է առանցքային խաղերին, ապա հավաքականում յուրաքանչյուր հանդիպում վճռորոշ է։

— Վերջերս գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ժամանել էր Սերբիա՝ ներկա գտնվելու քո խաղին։ Մինչ այդ խոսվում էր ձեր միջև առկա տարաձայնությունների մասին. հաջողվե՞ց հարթել հարաբերությունները։

— Հավաքականի գլխավոր մարզիչը Սերբիա էր եկել առաջին հերթին իմ խաղին հետևելու և մարզավիճակս գնահատելու նպատակով։ Խաղից հետո մենք հանդիպեցինք և մոտ չորս ժամ զրուցեցինք ֆուտբոլային տարբեր թեմաների շուրջ։ Այն, որ մեր միջև փոքրիկ տարաձայնություններ կային, միանգամայն նորմալ է։ Նույնիսկ լավ է, երբ միևնույն հարցի շուրջ մի քանի կարծիք է լինում։ Փառք Աստծո, մեզ պարզապես հաջողվեց ընդհանուր հայտարարի գալ, և վերջ։ Ուստի հիմա ոչ մի տարաձայնության մասին խոսք լինել չի կարող։

— Ի՞նչ է քեզ համար նշանակում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Հատուկ պատասխանատվություն զգո՞ւմ ես։

— Ինձ համար դա մեծ պատիվ է։ Դա նշանակում է ներկայացնել մի փոքրիկ ազգի, որն ուրախանում է անգամ ամենափոքր հաղթանակներով։ Մենք այնքան էլ հաճախ չենք հաղթում, բայց երբ հաջողվում է, ես զգում եմ, թե ինչպես են աշխարհի բոլոր հայերը, մեծամասամբ, հպարտություն ապրում։ Եվ դա ինձ անչափ ուրախացնում է։

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա, անշուշտ, այժմ ես հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն եմ, և դա ինձ վրա կրկնակի պատասխանատվություն է դնում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է առաջնորդ լինել և՛ խաղադաշտում, և՛ դրա սահմաններից դուրս։

— Հետևո՞ւմ ես արտերկրում հանդես եկող հայ այլ ֆուտբոլիստների ելույթներին։ Նրանցից ո՞վ է քեզ առանձնապես տպավորում։

— Բնականաբար, երբեմն դիտում եմ իմ հայրենակիցների, հավաքականի թիմակիցներիս խաղերը։ Հաճախ եմ հետևում Արթուր Միրանյանի և Էդգար Սևիկյանի ելույթներին։ Երբեմն նայում եմ նաև Վահան Բիչախչյանի հանդիպումների ամփոփումները։ Այս բոլոր տղաներն ինձ դուր են գալիս իրենց խաղային ոճով։ Իհարկե, Էդուարդ Սպերցյանն իմ շատ մտերիմ ընկերն է։ Մենք նրա հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ինչպես և հավաքականի բոլոր տղաների հետ, բայց նա ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ մենք իրար շատ վաղուց ենք ճանաչում։

Վայրկյան անց թուքն արդեն ծոծրակիս էր. շատ բարկացա և պատասխանեցի գոլով. Թիկնիզյանի անկեղծ հարցազրույցը
Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ծավալուն հարցազրույց է տվել Metaratings-ին՝ խոսելով Բելգրադ տեղափոխության, Դեյան Ստանկովիչի գլխավորությամբ խաղալու, երկրպագուների հետ տեղի ունեցած սկանդալային միջադեպի և կարիերայի հնարավոր զարգացումների մասին:

2025 թվականի ամռանը «Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» տեղափոխված 26-ամյա ֆուտբոլիստը նշում է, որ սերբական գրանդի կազմում հանդես գալն իր համար լուրջ քայլ էր առաջ.

«Չարժե համեմատել «Լոկոմոտիվի» և «Ցրվենա Զվեզդայի» իրավիճակները։ Եթե վերցնենք այն ամբողջ ժամանակահատվածը, որն անցկացրել եմ մոսկովյան ակումբում, ապա այնտեղ ևս իմ խաղաժամանակն ավելի քան բավարար էր։ Բայց եվրագավաթներում խաղալը, այն էլ՝ մեկնարկային կազմում, ինձ համար մեծ երջանկություն է։ Ինձ դժվար է գնահատել իմ ֆուտբոլային աճը, բայց եթե դիտարկենք մենտալ բաղադրիչը, ապա, անխոս, այս մեկ տարվա ընթացքում ես մեծ առաջընթաց եմ գրանցել»։

Նշենք, որ Եվրոպայի լիգայի խաղարկությունում Թիկնիզյանի թիմը հասավ մինչև փլեյ-օֆֆ փուլ, որտեղ զիջեց ֆրանսիական «Լիլին» (1:0, 0:2)։ Սերբիայի ընթացիկ առաջնությունում պաշտպանն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։

Խոսելով թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի (ով թիմը գլխավորել է Մոսկվայի «Սպարտակից» հեռանալուց հետո) հետ ունեցած հարաբերությունների մասին՝ Թիկնիզյանն ընդգծել է նրանց միջև առկա փոխըմբռնումը.

«Կարծում եմ՝ բանն առաջին հերթին մարզչի պահանջներն են, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իմ խաղաոճին։ Հենց դրանից էլ բխում է մեր այդքան լավ փոխըմբռնումը։ Որպես մարզիչ՝ նա շատ պահանջկոտ է թիմի ներսում։ Եթե կարճ նկարագրեմ նրա մեթոդները, ապա դա ագրեսիվ ու դինամիկ ֆուտբոլն է»։

Սերբիայի Գավաթի խաղարկության շրջանակում մարտի սկզբին «Նովի-Պազարի» դեմ կայացած արտագնա խաղում հայ ֆուտբոլիստը բախվել էր երկրպագուների ոչ ադեկվատ պահվածքին.

«Երբեք նման վարքագծի չէի հանդիպել։ Գնդակը դուրս էր եկել եզրային գծից, ես գնացի դրա հետևից ու գլխավերևումս լսեցի այն բնորոշ ձայնը, որը լինում է նախքան մարդու թքելը։ Մտքումս ասացի՝ «չէ, չի թքի»… Բայց մեկ վայրկյան անց թուքն արդեն մազերիս վրա էր, ավելի ստույգ՝ ծոծրակիս։ Իհարկե, այս իրավիճակն ինձ շատ բարկացրեց, և խփածս գոլից հետո ես համապատասխան ձևով տոնեցի այն»,- պատմել է Թիկնիզյանը, ում խփած գնդակն այդ խաղում հաղթանակ բերեց «Ցրվենա Զվեզդային» (2:0)։

Համեմատելով կենցաղը Մոսկվայում և Բելգրադում՝ Թիկնիզյանը նշել է, որ առօրյան մեծ փոփոխությունների չի ենթարկվել.

«Ինձ և կնոջս՝ Յանայի համար կենցաղը բացարձակապես չի փոխվել։ Մենք բավականին պարզ մարդիկ ենք և ժամանակի մեծ մասն անցկացնում ենք տանը։ Հիմա այստեղ երեքով ենք՝ ես, Յանան և մեր փոքրիկ որդին՝ Լեոնը, ուստի մեր ողջ ժամանակը տրամադրում ենք նրան։

Մոսկվան հսկայական մեգապոլիս է և, իմ կարծիքով, աշխարհի լավագույն քաղաքներից մեկը, բայց այնտեղ սարսափելի խցանումներ են, ու դու շատ ժամանակ ես վատնում տեղաշարժվելու վրա։ Բելգրադն այս առումով շատ ավելի պարզ է ու կոմպակտ. արագ տեղաշարժվում ես ու ժամանակ ես խնայում»։

Թեև ֆուտբոլիստի պայմանագիրը սերբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը (3 տարով՝ կնքված 2025-ի հունիսին), նա չի բացառում իրադարձությունների տարբեր զարգացումներ.

«Իմ ուղին ֆուտբոլ խաղալն է։ Ինչ վերաբերում է Ռուսաստան վերադառնալուն, տեղին չէր լինի դա կտրականապես հերքել. ամեն ինչ կախված կլինի հանգամանքներից և նրանից, թե ինչպես կդասավորվի հաջորդ ամառը։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպա տեղափոխվելուն։ Ինձ համար առաջնահերթությունը եվրագավաթներում խաղալն է։ Բայց այսօր ես «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ եմ, առջևում մրցաշրջանի վերջնահատվածն է, և իմ բոլոր մտքերը միայն դրա շուրջ են»։