Յուրա Մովսիսյան — Armsport.am

Մի՞թե կարծում եք՝ նա այլ տարբերակներ ուներ. Մովսիսյանը բացահայտում է Սպերցյանի տրանսֆերի շարժառիթները
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Նաիր Թիկնիզյանի ու Էդուարդ Սպերցյանի ելույթների մասին, ինչպես նաև գնահատել է «ցուլերի» նախկին առաջատարի ապագա հեռանկարները։

«Ես շատ ուրախ եմ Թիկնիզյանի և Սպերցյանի համար։ Էդիկը հիանալի է դրսևորում իրեն Սաուդյան Արաբիայում, իսկ Թիկնիզյանը կեցցե, որ կարողացավ հաստատվել և խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Օլիմպիակոսն» է։ Դա պարզապես հրաշալի է»,- նշել է Մովսիսյանը։

Անդրադառնալով Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությանը, նախկին ֆուտբոլիստը հավելել է.

«Այո՛, Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու հարցում ֆինանսական բաղադրիչը մեծ դեր է խաղում։ Մի՞թե կարծում եք, որ նա այլ տարբերակներ ուներ և, այնուամենայնիվ, ընտրեց «Ալ-Ահլին»։ Վստահ եմ՝ մի քանի տարուց Էդուարդը կտեղափոխվի թոփ-5 լիգաները ներկայացնող որևէ թիմ։ Այդ առաջնությունից շատ ավելի հեշտ է առաջ քայլ անելը»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում «Евро-Футбол.Ру» առցանց պարբերականը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Չեռնոգորիայի հավաքականի հետ:

Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը տելեգրամյան «инсайдЯН» ալիքին տված հարցազրույցում խոսել է ազգային թիմում ստեղծված իրավիճակի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մասին։ Ավելի վաղ Մելիքյանը նշել էր, որ հիասթափված է այն ֆուտբոլիստներից, որոնք հանդես են գալիս իրենց ակումբներում, բայց հրաժարվում են մասնակցել ազգային թիմի խաղերին։

Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյանը բացում է փակագծերը

«Ես լիովին համամիտ եմ Եղիշե Մելիքյանի խոսքերին առ այն, որ նա հիասթափված է այն ֆուտբոլիստներից, որոնք ակումբային կարիերան վեր են դասում հավաքականից։ Չեմ ցանկանում ոչ մեկին մեղադրել, բայց անձամբ ինձ համար Հայաստանի հավաքականն ամեն ինչից վեր է։ Համաձայն եմ Մելիքյանի հետ։

Բոլորը հիշում են՝ ինչերի միջով եմ անցել ու ինչպես եմ վերադարձել Հայաստանի հավաքական։ Նշանակություն չունի, որ ֆուտբոլիստները 30 և ավելի տարեկան են։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես նրանք կարող են իրենց փորձը փոխանցել երիտասարդներին։

Բերեզովսկին խաղացել է մինչև 42 տարեկան և ինձ շատ բան է սովորեցրել. ես նրանից իսկապես շատ բան եմ վերցրել: Թիմում տարիքով ֆուտբոլիստի ներկայությունը շատ բան է փոխում: Ես հավատում եմ Եղիշե Մելիքյանին։ Նա այն մարզիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանի հավաքականին: Նույնիսկ եթե հավաքականը ձախողվի Ազգերի լիգայում, պետք չէ միանգամից մտածել մարզչի հեռանալու մասին։

Իսկ ո՞վ նրա փոխարեն։ Ես հիշում եմ նրա խոսքերը, երբ նա եկավ և ժամանակ խնդրեց։ Բայց տեսեք՝ հավաքականի առաջատարները՝ Հարոյանը, Համբարձումյանը և Բարսեղյանը, չեն գալիս հավաքական։ Մելիքյանը շանս է տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին»,- նշել է Մովսիսյանը։

Նախկին հարձակվողն անդրադարձել է նաև Արթուր Ղարիբյանին.

«Ես դիտել եմ Արթուր Ղարիբյանի խաղը «Զենիթի» դեմ, երբ նա դուբլ ձևակերպեց։ Հավանաբար, դա նրա կարիերայի լավագույն հանդիպումն էր։ Նա շատ յուրահատուկ տվյալներ ունի. ցանկացած ակումբ կցանկանար իր կազմում ունենալ նման որակներով հարձակվող։ Հուսով եմ, որ Հայաստանի հավաքականում նա կդառնա առաջատար։ Եթե Ղարիբյանը մի փոքր փորձ ձեռք բերի և կանոնավոր կերպով խաղային պրակտիկա ստանա, նա կարող է մեծ հարձակվող դառնալ: Նա ներուժ ունի դառնալու առաջատար և՛ ակումբի, և՛ Հայաստանի հավաքականի համար»,- ամփոփել է նախկին հարձակվողը։

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրի Հայաստան – Լատվիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։

Ռուսական Պրեմիեր լիգայի 15 ամենավառ հայ ֆուտբոլիստները՝ ըստ Sports.ru-ի
Ռուսական հեղինակավոր Sports.ru պորտալի բլոգեր Դենիս Ռոմանցովը կազմել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության 15 գլխավոր հայ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Armsport.am-ը ներկայացնում է այդ հոդվածի ամենաուշագրավ դրվագներն ու հետաքրքիր հուշերը:

15. Արամայիս Եպիսկոպոսյան («Չեռնոմորեց», 1995-1997)

Նախկինում խաղալով «Արարատի» դուբլում Հենրիխ Մխիթարյանի հոր հետ՝ Արամայիսը բավականին արկածային ճանապարհով հայտնվեց Ռուսաստանում։ «Չեռնոմորեցի» նախկին պետ Ավալու Շամխանովը հիշում է, որ «Արարատը» Եպիսկոպոսյանի և Էդուարդ Սարկիսովի տրանսֆերի համար պահանջում էր 300 հազար դոլար։ Բանակցությունների ժամանակ Շամխանովը կատակով (կամ ոչ այնքան) ձեռնաշղթաներ է հագցրել «Արարատի» ներկայացուցչին՝ ասելով․ «Մինչև չստորագրես, բաց չեմ թողնի»։ Արդյունքում տրանսֆերը կայացավ ընդամենը 10 հազար դոլարով։ Ի դեպ, Նովոռոսիյսկում նրան անվանում էին «Մեյսոն»՝ հայտնի «Սանտա Բարբարա» սերիալի հերոսի անունով։

14. Էդգար Մանուչարյան («Ուրալ», 2013-2018)

«Այաքսում» անցկացրած տարիներին Մանուչարյանը շատ բան է տեսել, այդ թվում՝ Էդգար Դավիդսի բռնկուն բնավորությունը։ Ռուսաստանում նրա նորամուտը «Ուրալի» կազմում (2011թ․) շատ տպավորիչ էր. ընդամենը մեկ խաղակեսում Էդգարը հասցրեց գոլ խփել, գոլային փոխանցում կատարել և կարմիր քարտ ստանալ։ Վնասվածքները թույլ չտվեցին նրան ամբողջությամբ բացահայտել իր հսկայական ներուժը, սակայն նա միշտ վառ կերպար էր խաղադաշտում։

13. Կարապետ Միքայելյան («Կռիլյա Սովետով», 1999, 2000)

Բանակում որպես հաց կտրող ծառայելուց հետո նա փայլեց Սարատովում, բայց Ռուսաստանի Բարձրագույն լիգայում իր նորամուտը նշեց միայն 30-ին մոտ տարիքում՝ «Կռիլյա Սովետովի» կազմում։ 1999-ին նրա ֆանտաստիկ գոլը «Սպարտակի» դարպասը մրցաշրջանի լավագույններից մեկն էր։ Տարիներ անց նրա մոտ ծանր սրտային հիվանդություն հայտնաբերվեց։ Տևական պայքարից և սրտի փոխպատվաստման բարդագույն վիրահատությունից հետո Կարապետը կրկին ոտքի կանգնեց և անգամ սկսեց խաղալ վետերանների ֆուտբոլ։

12. Ալբերտ Սարգսյան («Լոկոմոտիվ» Մ, «Տորպեդո», «Ալանիա», «Ամկար», 1997-2006)

Մանուկ հասակում Ալբերտը դարպասապահ էր, բայց ձեռքի կոտրվածքից հետո փոխեց դիրքը։ 1997-ին տեղափոխվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»՝ դառնալով Յուրի Սյոմինի վստահելի խաղացողներից մեկը։ Նրա թիմակից Յուրի Դրոզդովը հետաքրքիր կերպով է նկարագրում հայ ֆուտբոլիստի խաղաոճը տուգանային հրապարակում. «Սարգսյանն ինքն իրեն «պոդնոժկա» էր անում, ընկնում և բարկանում, որ 11-մետրանոց չեն նշանակում»։

11. Գառնիկ Ավալյան («Կռիլյա Սովետով», «Շիննիկ», «Ուրալան», 1993-2000)

Սամարայի «Կռիլյա Սովետով» նրա տեղափոխությունը կինոյի սցենարի էր նման. եկան, առանց հարցնելու նստեցրին մեքենան և տարան։ Նա դարձավ տեղի երկրպագուների կուռքը՝ աչքի ընկնելով շլացուցիչ գոլերով։ Հետաքրքիր դրվագ կա նրա «Ուրալանյան» կարիերայից, երբ ակումբը ֆինանսական խնդիրներ ուներ, և Ավալյանն ու թիմակիցները պատրաստ էին իրենց գրպանից վճարել ակումբի պարտքերը, միայն թե թիմից միավորներ չհանեին։

10. Մանուկ Կակոսյան («Ժեմչուժինա», «Չեռնոմորեց», 1997-2001)

1990-ականների ՌՊԼ-ի ամենակարճահասակ ֆուտբոլիստը (163 սմ)։ Սոչիի «Ժեմչուժինայում» փայլուն խաղ էր ցուցադրում։ Հայաստանի հավաքականի հետ նրա հարաբերությունները բարդ ստացվեցին. մարզումային ճամբար գալով՝ նա դժգոհ էր, որ տեղի առաջնության խաղացողներն ավելի շատ շանս են ստանում, ուստի երկու անգամ ժամանակից շուտ վերադարձավ ակումբ։ Նրա կարիերայի լավագույն շրջանը Նովոռոսիյսկում էր, մինչև ծանր վնասվածքը չկտրեց նրա ճանապարհը մեծ ֆուտբոլում։

9. Սարգիս Հովսեփյան («Զենիթ», «Տորպեդո-Մետալուրգ», 1998-2003)

Երևանի «Փյունիկից» Սանկտ Պետերբուրգ տեղափոխված Հովսեփյանն արագ դարձավ «Զենիթի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Նա նվաճեց Ռուսաստանի գավաթն ու բրոնզե մեդալները։ Երբ երկրպագուները դժգոհում էին մարզիչ Վլաստիմիլ Պետրժելայից, հենց Հովսեփյանն առաջինը դուրս եկավ ֆանատների մոտ և պաշտպանեց նրան։ Ցավոք, չեխ մասնագետը դրանով չպատասխանեց և նստեցրեց նրան պահեստայինների նստարանին։ Հովսեփյանը մեծ հետք է թողել ռուսական և հայկական ֆուտբոլում՝ խաղալով մինչև 40 տարեկան։

8. Արաս Օզբիլիս («Կուբան», «Սպարտակ» Մ, 2012-2015)

«Այաքսի» ակադեմիայի սանը, ով 19 տարեկանում արդեն երկու անգամ կտրել էր խաչաձև կապանները, փայլեց «Կուբանում»։ Անմոռանալի է նրա ֆանտաստիկ հեռահար գոլը Մոսկվայի «Սպարտակի» դարպասը «Լուժնիկիում»։ Հետագայում Արասը հենց «Սպարտակ» տեղափոխվեց, որտեղ Վալերի Կարպինի գլխավորությամբ կարևոր դերակատարում ուներ, թեև նշում էր, որ թիմում լեգեոներների և ռուս ֆուտբոլիստների միջև զգալի անջրպետ կար։

7. Սարգիս Հովհաննիսյան («Դինամո» Մ, «Լոկոմոտիվ» Մ, 1992-1999)

Ֆուտբոլիստ դառնալու հարցում մեծ դեր է խաղացել նրա ավագ եղբայրը, ով ամեն առավոտ նրան ստիպում էր վազել «Հրազդան» մարզադաշտի մոտի զառիթափով՝ կշռաքարերը ձեռքերում։ Մոսկվայի «Դինամոյում» խաղալիս՝ մի անգամ հացի գնալիս ոստիկանները նրան բերման են ենթարկել՝ չհավատալով նրա ֆուտբոլիստ լինելուն։ Յուրի Սյոմինի «Լոկոմոտիվում» նա նվաճեց երկու բրոնզ և Ռուսաստանի Գավաթը։

6. Նաիր Թիկնիզյան (ԲԿՄԱ, «Լոկոմոտիվ» Մ, 2017-2025)

Դեռ մանկուց Նաիրն աչքի էր ընկնում իր ինքնուրույնությամբ։ Պետերբուրգի հեղինակավոր ակադեմիաներ տեղափոխվելու փոխարեն՝ նա նախընտրեց մնալ իր թիմում, քանի որ էլիտար դպրոցներում իրեն զգում էր «կաղապարների մեջ»։ Տարիներ անց նա կրկին մերժեց «Զենիթին»՝ չցանկանալով մնալ Դուգլաս Սանտոսի ստվերում։ «Լոկոմոտիվում» անցկացրած փայլուն մրցաշրջաններից հետո նա տեղափոխվեց Սերբիայի «Ցրվենա Զվեզդա»։

5. Կարեն Դոխոյան («Կռիլյա Սովետով», 2000-2006)

Կարենի տեղափոխությունը «Կռիլյա» գրեթե պատահական էր. ակումբի փոխնախագահը նրան նկատել էր Մոսկվայի օդանավակայանում, երբ «Արաքսը» մեկնում էր Չեխիա։ Դոխոյանը Սամարայում դարձավ անփոխարինելի խաղացող ձախ եզրում։ Զավեշտալի է նրա հետ կապված միջադեպը խաղային ծրագրերում. ազգանվան երկրորդ «Օ» տառը ռուսերեն տպագրության մեջ սխալմամբ փոխարինվել էր «Ու» տառով՝ առաջացնելով ոչ ցենզուրային բառակապակցություն (տպաքանակը ստիպված էին ձեռքով, շտրիխով ուղղել)։

4. Ռոման Բերեզովսկի («Զենիթ», «Տորպեդո», «Դինամո» Մ, «Խիմկի», 1996-2005, 2007-2009, 2012-2015)

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդը ռուսական ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից է, ով հայտնի էր 11-մետրանոցների որսորդի իր անկրկնելի տաղանդով։ Նա անցավ բոլոր դժվարությունների միջով՝ հասնելով մինչև «Զենիթի» ու «Դինամոյի» հիմնական կազմ։ Բերեզովսկին ՌՊԼ-ում բարձր մակարդակով խաղաց և իր ակումբներին օգուտ տվեց ընդհուպ մինչև 40 տարեկան։

3. Խորեն Բայրամյան («Ռոստով», «Ռուբին», 2011-2013, 2015-2026)

Խորենը ծնվել է հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող գյուղում, որտեղից ընտանիքը տեղափոխվել է Ռոստովի մարզ։ Վալերի Կարպինի գլխավորությամբ նա բացահայտվեց նորովի։ Շատերը հիշում են Կարպինի հետ գրազը. եթե Խորենը երկու գոլ չխփեր նշված ժամանակահատվածում, պետք է սափրեր գլուխը։ Նա խփեց այդ գոլերն ու փրկեց մազերը։

2. Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», «Սպարտակ» Մ, 2011-2015)

Սերգեյ Գալիցկին Յուրային գնելիս բարդ բանակցություններ է վարել դանիական «Ռանդերսի» հետ։ Ըստ նրա գործակալի պատմած դրվագների՝ Մովսիսյանը «Սպարտակում» հանդես գալիս նույնիսկ «Ռոլս-Ռոյս» է գնել և պարտությունից հետո դրանով եկել մարզման, ինչի պատճառով Մուրատ Յակինը նրան հանել է կազմից։ Այդուհանդերձ, Յուրան 2012/13 մրցաշրջանում դարձավ ՌՊԼ-ի լավագույն ռմբարկուներից մեկը (կիսելով տիտղոսը), իսկ հաջորդ տարի ճանաչվեց «Սպարտակի» տարվա լավագույն ֆուտբոլիստ։

1. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», 2020-2026)

«Կրասնոդարի» նախկին առաջատարն ու հայկական ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը։ Նրա առաջին մարզիչ Մխիթար Դավիդյանը հիշում է, թե ինչպես է հայրը փոքրիկ Էդիկին բերել մարզադաշտ, բայց նրան չեն վերցրել՝ չափազանց փոքր տարիքի պատճառով (նա դեռ մանկապարտեզ էր հաճախում): Դավիդյանը խղճացել է և սկսել անհատապես պարապել նրա հետ։ Գոնչարենկոն հետագայում նրան նմանեցնում էր երիտասարդ Գոլովինին։ Իսկ 2025-ի հրաշալի մրցաշրջանից հետո Սպերցյանն իր դիպուկ տուգանայիններով հասավ ՌՊԼ-ի բացարձակ ռեկորդակիրներին՝ Հալկին և Ալիևին։

Տուգանքներն այնքան շատ էին, որ անձամբ էի բարձրացնում Ռուսաստանի տնտեսությունը․ Մովսիսյան
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ին տված հարցազրույցում խոսել է իր ներկայիս զբաղվածության, կարիերայի հիշարժան դրվագների, Հայաստանի հավաքականում անցկացրած տարիների և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման մասին:

Ներկայիս գործունեության և գրքի մասին

«Հիմնականում զբաղվում եմ երեխաների մենթորությամբ. աշխատում եմ հարյուրավոր ընտանիքների հետ, օգնում եմ ֆուտբոլիստներին և նրանց ծնողներին կարիերայի զարգացման հարցում ճիշտ որոշումներ կայացնել։ Բացի այդ, Լոս Անջելեսում ֆուտբոլային ակումբ ենք ստեղծում։ Նաև մանկական գիրք եմ հեղինակել, որը կոչվում է «Փոշի և երազանքներ»։ Սա իմ պատմությունն է, Հայաստանում անցած իմ ուղին։ Գիրքն ավելի շատ երեխաների, հաջորդ սերնդի համար է, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես և որտեղից եմ ես եկել: Երբ երեխաները նայում են աստղերին, տեսնում են միայն վերջնարդյունքը, բայց չեն տեսնում պայքարը, տառապանքն ու դժվարությունները: Ուզում եմ սեփական օրինակով ցույց տալ, որ այն, ինչին ձգտում ես, ծննդյան օրվանից չի տրվում. դրա հետևում տարիների քրտնաջան աշխատանք է»։

Ռուսական ֆուտբոլի և մարզավիճակի մասին

«Հետևո՞ւմ եմ արդյոք ռուսական ֆուտբոլին: Այո։ Շատ եմ հավանում «Լոկոմոտիվից» Բատրակովին, իսկ «Սպարտակի» խաղացող Ումյարովն ինձ հիշեցնում է Դենիս Գլուշակովին, ով, ի դեպ, իմ սիրելի խաղընկերներից մեկն էր։

Ինչ վերաբերում է իմ մարզավիճակին և Լեգենդների խաղին մասնակցելուն, ապա սարսափելի մարզավիճակում եմ (ծիծաղում է ու ցույց տալիս փորը)։ Մարզասրահ գնալու փոխարեն Բուրգեր ուտելու եմ գնում։ Բայց խաղամակարդակիս համար չեմ անհանգստանում, կարող եմ դուրս գալ դաշտ. լեգենդները մարմնով չեն խաղում, այլ ուղեղով»։

«Կրասնոդարի», «Սպարտակի» ու մոսկովյան արկածների մասին

«Կրասնոդարում անցկացրած ժամանակաշրջանն իմ կարիերայի ամենաթեժ փուլերից էր, ես դարձա լիգայի լավագույն ռմբարկու։ Այնտեղ հայեր շատ կան, և կուբանցիների մենթալիտետն ինձ շատ հոգեհարազատ է: Ուր էլ գնայի, բոլորը հայերեն էին խոսում, նույնիսկ տաքսու վարորդները: Ես ռուսերեն խոսելու կարիք էլ չունեի, ինչը շատ հարմարավետ էր, թեև ռուսերենն էլ հենց այնտեղ եմ սովորել:

Ինչու ընտրեցի «Սպարտակը»։ Սկզբում «Դինամոյի» տարբերակն էլ կար, նույնիսկ «Զենիթից» էին զանգում։ Բայց եթե ընտրությունը «Զենիթի» ու «Սպարտակի» միջև է, ես կընտրեմ «Սպարտակը»: Դա Ռուսաստանի մեծագույն ակումբն է, և երբ նրանք են կանչում, կայացնում ես կյանքիդ ամենահեշտ որոշումը: Գումարն այստեղ արդեն դեր չէր խաղում։ «Սպարտակում» իմ անցկացրած ժամանակը կարիերայիս գագաթնակետն էր։

Մոսկվայում մեքենա վարելն իսկական արկած էր: Խցանումների խնդիր չունեի, որովհետև միշտ ավտոբուսների համար նախատեսված գծով էի վարում։ Տուգանքներն այնքան մեծ ու շատ էին, որ այդ առումով կարելի է ասել՝ անձամբ էի բարձրացնում Ռուսաստանի տնտեսությունը (ծիծաղում է)։ Ճանապարհային ոստիկանների մեծ մասը «Սպարտակի» երկրպագուներ էին ու ինձ բաց էին թողնում: Բայց մի անգամ ինձ կանգնեցրեց ԲԿՄԱ-ի երկրպագու ոստիկանը՝ մեքենայիս ապակիները մգեցնելու համար: Մեկ ուրիշն էլ «Լոկոմոտիվի» ֆանատ էր ու սպառնում էր ինձ կանգնեցնել ամեն օր, եթե գոլ խփեմ իրենց թիմին։ Այդպես էլ անում էր»։

Հայաստանի հավաքականի ու Բարաք Օբամայի մասին

«Ունենալով ամերիկյան և հայկական անձնագրեր՝ ես ընտրեցի Հայաստանի հավաքականը, որովհետև 100 տոկոսով հայ եմ։ ԱՄՆ-ում ֆուտբոլիստները շատ են, իսկ Հայաստանում՝ ոչ: Սեփական հայրենիքի համար խաղալը պատիվ է և հպարտություն: Մենք անհավանական սերունդ ունեինք, և ես երջանիկ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Հայոց ցեղասպանության թեմայով շփմանը… Այո, ես ունեի այդպիսի հնարավորություն և պարտավոր էի օգտվել դրանից: Հետևանքների մասին չէի մտածում. ի՞նչ կարող էին անել, Սպիտակ տնից դուրս նետեի՞ն: Խնդիր չկա: Սպանեի՞ն. իհարկե, ոչ:

Ռուսաստանը հիանալի երկիր է՝ լավ մարդկանցով, և այնտեղ անցկացրածս տարիները լավագույնն էին իմ կարիերայում: Բայց ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում Ամերիկայում, քանի որ այստեղ եմ մեծացել, երեխաներս այստեղ են դպրոց հաճախում: Հուսով եմ, որ երեխաներիս հետ առաջիկայում կկարողանամ կրկին այցելել Ռուսաստան»:

Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ին տված հարցազրույցում անկեղծացել է իր մանկության, ԱՄՆ տեղափոխվելու դժվարությունների և առաջին աշխատանքի մասին։

— Ինչպիսի՞ն էր Ձեր մանկությունը։ Դուք տեղափոխվեցիք Լոս Անջելես, երբ 12 տարեկան էիք…

— Օ՜, դա միանգամայն այլ աշխարհ էր։ Առանց որևէ սոցիալական ցանցի։ Բախվեցի այլ լեզվի, միջավայրի ու իրավիճակի հետ։ Թեև երեխայի համար ադապտացիան հեշտ է տրվում. ես արագ սովորեցի լեզուն։ Իմ ծնողների համար շատ ավելի դժվար էր։

— Ի՞նչն էր ամենադժվարը Ձեզ համար։

— Այն ժամանակ նման կատեգորիաներով չէի մտածում. պարզապես վերցնում ու անում էի։ Ծնողներս աշխատում էին երկու տեղ, նրանց համար հեշտ չէր։ Բայց ես ու եղբայրս էլ առաջին տարում գումար էինք վաստակում սուպերմարկետում. օգնում էինք հաճախորդներին տոպրակները դրամարկղից հասցնել մինչև մեքենաները։

— Որքա՞ն էր Ձեր առաջին աշխատավարձը։

— Շաբաթական մոտ 50 դոլար։ Բայց ընտրություն չկար. պետք էր օգնել ընտանիքին։ Դա հիմա է, որ 12 տարեկան երեխան չի աշխատի, այլ կսկսի տեսանյութեր նկարել սոցցանցերի համար։ Այն ժամանակ ամեն ինչ այլ էր։

— Ինչպե՞ս էիք սովորում դպրոցում։

— Ամենակարևորն այն է, որ ես այն ավարտել եմ (ծիծաղում է- խմբ.)։ Նստում էի վերջին նստարանին, թղթեր էի նետում աղբամանի մեջ և հաճախ էի կռվում։ Բայց ես խելացի երեխա էի։ Ինձ համար դպրոցը մի վայր է, որտեղ սովորում ես խնդիրներ լուծել։ Իսկ թե ինչպես՝ արդեն այլ պատմություն է։

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2021 թվականին:

Միայն Բեքհեմի դեմ եզրափակիչից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ․ Յուրա Մովսիսյան
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ին տված հարցազրույցում վերհիշել է պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկն ու ԱՄՆ-ում ունեցած տպավորիչ ելույթները։

— Ձեր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ ակումբը «Կանզաս-Սիթի Ուիզարդսն» էր, որը դրաֆթում Ձեզ ընտրեց չորրորդ համարի ներքո։

— Այն ժամանակ ես նույնիսկ չգիտեի, թե դա ինչ է: Պարզապես զրո պատկերացում ունեի: Լոս Անջելեսի «Չիվասը» ցանկանում էր ինձ վերցնել հինգերորդ համարի ներքո, ուստի մենք պարզապես սպասում էինք: Բայց հանկարծ միջամտեց «Կանզասը»: Ամբողջ ընտանիքս շոկի մեջ էր. 17 տարեկանում ես մեկնեցի այլ նահանգ: Եվ դրա շնորհիվ ես շատ արագ հասունացա:

— Իսկ արդեն երեք տարի անց «Ռեալ Սոլթ-Լեյքի» կազմում դարձաք ՄԼՍ-ի չեմպիոն:

— Այո՛, մենք փլեյ-օֆֆ դուրս եկանք վերջին տեղով (խմբ.՝ նկատի ունի փլեյ-օֆֆի ուղեգիր տվող վերջին հորիզոնականը), և վերջին րոպեին ես խփեցի վճռորոշ գոլը: Իսկ հետո եզրափակիչում խաղացինք «Գելաքսիի» դեմ, որի կազմում հանդես էին գալիս Դևիդ Բեքհեմն ու Լենդոն Դոնովանը: Եվ մենք հաղթեցինք հետխաղյա 11-մետրանոցներով: Ինձ՝ երիտասարդ տղայիս համար, դա պարզապես անհավանական էր: Ես արդեն չորս տարի խաղում էի պրոֆեսիոնալ մակարդակում, բայց հենց այդ ժամանակ լիովին գիտակցեցի. «Յուրա Մովսիսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է»:

— Ինչպե՞ս էիք նախապատրաստվում Բեքհեմի դեմ խաղին:

— Խաղից մեկ օր առաջ ամեն ինչ նորմալ էր: Հետո սկսեցի փշաքաղվել: Գիշերը չքնեցի: Բայց երբ դուրս եկա խաղադաշտ ու Բեքհեմին տեսա կողքիս, հասկացա. «Այո՛, ես արեցի դա»: Խաղից հետո նա մտավ մեր հանդերձարան, շնորհավորեց մեզ, մենք լուսանկարվեցինք: Բայց մարզաշապիկներով, ցավոք, չփոխանակվեցինք: Թեև հանդերձարանում նրա հայտնվելն արդեն իսկ բացառիկ երևույթ էր. նման բան ես այլևս չեմ տեսել: Բայց Դևիդին ամեն ինչ թույլատրված էր, նա լիգայի դեմքն էր:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2021 թվականին:

Երբեմն պետք է երկնքից իջնել երկիր. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի աղմկոտ տրանսֆերը
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի»։ «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում Մովսիսյանը նշել է, որ լիովին աջակցում է հայ ֆուտբոլիստի որոշմանը։

«Նրա փոխարեն ես էլ ճիշտ նույն կերպ կվարվեի։ Սա ճիշտ ընտրություն է։ Մենք միշտ խոսում ենք Եվրոպայի մասին, բայց ի՞նչ տարբերություն, թե ինչ ես ուզում, եթե չկան իրական առաջարկներ։ Երբեմն պետք է երկնքից իջնել երկիր։ Համոզված եմ, որ կային ակումբներ, որոնք հետաքրքրված էին Սպերցյանի ծառայություններով, բայց նրանք պարզապես գումար չունեին այդ տրանսֆերի համար։ Չէ՞ որ նա ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստն է: Նոր թիմում մեկ-երկու լավ մրցաշրջան, և նա կմեկնի Եվրոպա, հավատացե՛ք ինձ»։

Խոսելով ֆինանսական կողմի մասին՝ Մովսիսյանն ընդգծել է, որ ֆուտբոլիստի համար չափազանց կարևոր է նաև ընտանիքի բարեկեցությունը.

«Նրա ընտանիքը ֆինանսապես ապահովված կլինի երկար տարիներ, ինչը ևս շատ կարևոր գործոն է։ Ի վերջո, ֆուտբոլիստներն ուզում են անել ամեն ինչ, որպեսզի իրենց ընտանիքները լավ ապրեն։ «Ալ-Ահլին» հաղթել է Ասիայի Չեմպիոնների լիգան, այնպես որ, ինչո՞ւ չփորձել: Ես շատ ուրախ եմ Էդուարդի համար: Կապ չունի, թե ուր կգնա նա՝ Սպերցյանն ամեն տեղ աչքի կընկնի ու կառանձնանա»:

Լրագրողի այն հիշեցմանը, թե մանկության տարիներին Սպերցյանը խաղերի ժամանակ գնդակ էր մատակարարում հենց Մովսիսյանին՝ վերջինիս համարելով իր կուռքը, նախկին հարձակվողը ջերմությամբ է արձագանքել.

«Ակադեմիայում միշտ էլ հիանալի տղաներ կային, ու Սպերցյանը նրանցից մեկն է: Մենք երբեմն նույնիսկ խաղում էինք նրանց հետ: Հիանալի է, որ «Կրասնոդարում» երեխաներին նման հնարավորություն են տալիս»:

Հիշեցնենք, որ 26-ամյա հայ կիսապաշտպանը «Կրասնոդարից» «Ալ-Ահլի» է տեղափոխվել հուլիսի 7-ին: Ռուսական ակումբի գլխավոր թիմի կազմում Սպերցյանն ընդհանուր առմամբ անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 58 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա
Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հավաքականի առաջատարներից մեկը հեռացավ «Կրասնոդարից» և պայմանագիր կնքեց սաուդյան «Ալ-Ահլիի» հետ։

Fonbet-ի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում Մովսիսյանը պատասխանել է մի քանի ուշագրավ հարցերի՝ կապված Սպերցյանի ապագայի և նրա կայացրած որոշման հետ.

— Ներկայումս ո՞ւմ եք համարում Հայաստանի հավաքականի գլխավոր աստղը։

— Սպերցյանին, իհարկե։

— Ինչպե՞ս եք վերաբերվում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու նրա որոշմանը։

— Դե, ճիշտ արեց։

— Ճի՞շտ։

— Այո՛։

— Ինչո՞ւ։

— Եթե նա Եվրոպայում տարբերակ ունենար, կգնար այնտեղ։

— Ձեզ չի՞ զարմացնում, որ նա պահանջված չէ Եվրոպայում։

— Այստեղ հարցն այն չէ, թե մենք ինչ ենք ուզում Սպերցյանի համար։ Կարևորն այն է, թե ինչ կա իրականության մեջ։

— Ըստ խաղաոճի՝ ո՞ր առաջնությունը և ո՞ր թիմը կհամապատասխանեին Սպերցյանին։

— Իտալիան և, կարծում եմ, Միլանի «Ինտերը»։

Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «РБ Спорт» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպա հնարավոր տեղափոխությանը։

​– Ե՞րբ Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի եվրոպական ուժեղ առաջնություն։

​«Էդուարդն արդեն վաղուց պատրաստ է դրան։ Նա գերազանցել է ՌՊԼ-ի մակարդակը և ի զորու է մրցակցել Եվրոպայում։ Նա ունի դրա համար անհրաժեշտ ամեն ինչ՝ տաղանդ, ֆիզիկական տվյալներ, խաղի ընկալում և առաջնորդի որակներ։ Պարզապես կարևոր է, որ տեղափոխությունը լինի ճիշտ ակումբ և ճիշտ միջավայր, որտեղ նրան կվստահեն և հարմարվելու ժամանակ կտան։ Բայց ինձ թվում է, որ Սպերցյանը շատ կհամապատասխաներ իտալական «Կոմոյին» և հեշտությամբ հանդես կգար Ա Սերիայում», — նշել է Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել էր Սպերցյանի տեղափոխությունը սաուդական «Ալ-Ահլի»։

Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «РБ Спорт» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում խոսել է ազգային թիմի ներկայիս վիճակի և աշխարհի առաջնություն դուրս գալու հեռանկարների մասին:

Հիշեցնենք, որ այս օրերին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում ընթանում է աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որը մեկնարկել է հունիսի 11-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը։ Սա Մունդիալների պատմության մեջ առաջին մրցաշարն է, որին մասնակցում է 48 հավաքական, ինչը զգալիորեն մեծացնում է տարբեր երկրների՝ համաշխարհային ստուգատեսում հայտնվելու շանսերը։

– Ե՞րբ Հայաստանը կօգտագործի այս հնարավորությունն ու կհայտնվի աշխարհի առաջնությունում:

«Մենք՝ հայերս, կհայտնվենք աշխարհի առաջնությունում այն ժամանակ, երբ սկսենք լավ ֆուտբոլ խաղալ (ծիծաղում է)։ Իսկ եթե լուրջ, սա համակարգային աճի հարց է։ Առայժմ հավաքականը պատրաստ չէ կայուն կերպով բարձր մակարդակով հանդես գալ, ինչը թույլ կտար մրցակցել եվրոպական ուժեղ թիմերի հետ։ Եվ պետք չէ մոռանալ, որ աշխարհի առաջնության եվրոպական ընտրական փուլն ամենաբարդն է աշխարհում, այստեղ հեշտ մրցակիցներ չկան։ Յուրաքանչյուր հանդիպում փորձություն է։ Բայց քայլ առ քայլ առաջընթացն իրագործելի է»։

– Ընդհանուր առմամբ, որքանո՞վ եք ուշադիր հետևում Հայաստանի հավաքականի ելույթներին:

«Փորձում եմ նայել բոլոր խաղերը։ Երևում է, որ հավաքականում սերնդափոխություն է ընթանում. մարզչական շտաբը հնարավորություն է տալիս ներքին առաջնության երիտասարդ ֆուտբոլիստներին։ Սա ճիշտ ճանապարհ է. առանց յուրայինների հանդեպ վստահության հնարավոր չէ ուժեղ թիմ կառուցել»։

– Ո՞ւմ կարող եք առանձնացնել երիտասարդ խաղացողներից:

«Չէի ցանկանա անուններ հնչեցնել, որպեսզի տղաների վրա ավելորդ ճնշում չստեղծեմ։ Գլխավորը ճիշտ զարգանալն է և իրադարձություններն արագացնելուց խուսափելը։ Բայց Հայաստանում կան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք արդեն հիմա լավ մակարդակ են ցուցադրում և ապագայում կարող են տեղափոխվել եվրոպական ուժեղ առաջնություններ»։

Հավելենք, որ այս պահին մրցաշարում ընթանում են 1/16 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում պայքարն արդեն լքել են Հարավաֆրիկյան Հանրապետության, Ճապոնիայի, Գերմանիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները։