#մասիս-ֆա — Armsport.am

Առաջին խումբ. ԲԿՄԱ-ն կամային հաղթանակ տարավ Մասիսի նկատմամբ
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալվել է  «Մասիսի» կողմից և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:

Հատկանշական է, որ հաշվի մեջ առաջինն առաջ են անցել տանտերերը` 16-րդ րոպեին գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը: Այդուհանդերձ, 15 րոպե անց ԲԿՄԱ-ի կազմում Սերգեյ Մկրտչյանն է գեղեցիկ գոլով հավասարեցրել հաշիվն, իսկ առաջին կեսին ավելացրած առաջին րոպեին Հայկ Ղևոնդյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:

Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն իր միավորների թիվը հասցրել է 47-ի ու միավորներով հավասարվել 4-րդ տեղում ընթացող «Սևանին», իսկ «Մասիսը» 19 միավորով շարունակում է 15-րդ տեղը զբաղեցնել:

Առաջին խումբ. Մասիսը խաղին առնվազն 10 հայ ֆուտբոլիստի փոխարեն հայտավորել է 7-ին ու տուգանվել
Հունիսի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, որի ընթացքում մի շարք որոշումներ են կայացվել:

Մասնավորապես նշվում է, որ Առաջին խմբի առաջնության հերթական տուրի՝  «Լոկոմոտիվ»-«Մասիս» խաղում հյուր թիմը խախտել է ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 25-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները, ըստ որի Առաջին խմբում խաղի արձանգրությունում պետք է լինի առնվազն 10 հայ ֆուտբոլիստ։

«Մասիս» թիմի արձանագրությունում նշված են եղել 7 հայ ֆուտբոլիստներ։ «Մասիս» թիմի արձանագրությունում նշված է եղել նաև մարզիչ Վլադիմիր Տրուֆանովը, որը սակայն ներկա չի եղել հանդիպմանը՝ երկրում չլինելու պատճառով։ Մարզչի պարտականությունները կատարել է արձանագրությունում որպես թարգմանիչ նշված Բոնդարենկո Օլեկսանդրը։

Արդյունքում, որոշվել է «Մասիս» ֆուտբոլային ակումբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տուգանել 60 հազար դրամով:

Նշենք՝  «Լոկոմոտիվ»-«Մասիս» հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:

Արարատը երկու ստուգողական խաղ կանցկացնի
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է մարզումները՝ պատրաստվելով մցաշրջանի վերսկսմանը: Առաջիկայում նախատեսված է երկու ընկերական հանդիպում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 6-ին «Արարատը» կխաղա Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Մասիսի» հետ: Հանդիպումը կկայանա Ձորաղբյուրի մարզաբազայում և կմեկնարկի ժամը 16։00-ին։

Հաջորդ հանդիպումը նախատեսված է մայիսի 9-ին: Մրցակիցը լինելու է Բարձրագույն խմբում հանդես եկող «Գանձասար-Կապանը»:

Այս հանդիպումը ևս կկայանա Ձորաղբյուրի մարզաբազայում ու կմեկնարկի ժամը 16։00-ին։

Մասիսն առաջին անգամ կխաղա ԲԽ-ի թիմի հետ
Մայիսի 6-ին և 7-ին «Մասիս» ֆուտբոլային ակումբը երկու ընկերական հանդիպում կանցկացնի:

Առաջին խաղում Առաջին խմբում հանդես եկող թիմը կհանդիպի Երևանի «Արարատի» հետ՝ անցկացնելով իր առաջին հանդիպումը ԲԽ մասնակից թիմի հետ, իսկ երկրորդ խաղում կմրցի «Լոկոմոտիվի» հետ:՛

Խաղերը կայանալու են Ձորաղբյուրի մարզաբազայում` համապատասխանաբար 16:00-ին և 11:30ին

Պարզաբանումների հակառակ կողմը. Մասիս ՖԱ-ի քրեական գործի հետքերով
Հոկտեմբերի 8-ին տեղեկություն տարածվեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր-օր-ի 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Նշված էր, որ Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որոնց «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը նախնական համաձայնությամբ կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու հաշվով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում «Վիվառո Բեթինգ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս: Փաստի առթիվ նախաքննություն է կատարվում:

ArmSport-ը գնացել է կատարվածի հետքերով և փորձել պարզել, թե ինչի մասին է ամենը:

«Մասիս» ակումբի գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանը, որ հոկտեմբերի 1-ից է ստանձնել պաշտոնը, մեզ հետ զրույցում նշում է, որ առայժմ չի կարող կատարվածի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրել։ Միևնույն ժամանակ Մելիքյանը հավաստում է, որ Ոստիկանությունից և որևէ այլ մարմնից իրենց հետ կապ չեն հաստատել, ակումբի որևէ աշխատակից չի կանչվել, ոչ էլ ծանուցում է ստացել:

«Գաղափար չունենք՝ կա՞ քրեական գործ, թե՞ ոչ: Մենք մամուլից ենք իմացել այդ մասին: Ակումբը շահագրգռված է, որպեսզի ամեն ինչ բացահայտվի, եթե կարիքը լինի՝ կաջակցենք: Եթե քրեական գործ կա, ոստիկանությունը պետք է մեզ հետ կապ հաստատի, մենք զանգե՞նք…», -նոր հարցականներ է ավելացնում այս պատմությանը ակումբի տնօրենը։

Արտակ Մելիքյանից տեղեկանում ենք, որ ակումբում ժողով է եղել և բոլորին ասվել է, որ պետք է աջակցեն քննությանը՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը:

«Բոլորն էլ վարկածներ ունեն, բայց քրեական գործ է… մտածում ենք, որ այդպիսի բան չի էլ կարող լինել: Եթե լիներ, մենք կիմանայինք: Ոստիկանությունը դեռևս որևէ հայտարարություն չի տարածել: Ստացվում է, որ ամսի 17-ին գործ է հարուցվել, և մինչև այժմ ոչ մի տեղեկություն չկա»,- մեզ հետ զրույցում փաստում է տնօրեն Մելիքյանը։

Ինչ վերաբերում է քրեական գործին, վերջինիս «գոյությունն» առհասարակ տարօրինակ հարցականի տակ է հայտնվել։ Սկզբնաղբյուրում (Shamshyan.com) նշված էր, որ գործը հարուցվել է ոստիկանության Շենգավիթի հետաքննչական բաժանմունքում, դրան հաջորդեց տեղեկություն, որ գործը Կոտայքի մարզի հետաքննչական վարչությունում է: ArmSport-ի հարցմանն ի պատասխան Կոտայքի մարզի հետաքննչական վարչությունից հայտնեցին, որ չեն կարող ասել՝ իրենց մոտ այդպիսի գործ կա, թե ոչ: Որևէ մեկնաբանություն հրաժարվեց տալ նաև Ֆուտբոլի ֆեդերացիան՝ փաստարկելով, որ իրավասու չեն։ Այս պարագայում հրապարակված տեղեկատվության ձևակերպումը դառնում է անհասկանալի.

««Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը նախնական համաձայնությամբ կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու հաշվով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում «Վիվառո Բեթինգ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս»:

Ուշագրավ է նաև այն, որ «Մասիս» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանը մեզ հետ զրույցում փաստում է, որ «Տորպեդո»-«Մասիս» հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը, իր խոսքերով՝ առողջական խնդիրների պատճառով այլևս չի մասնակցում թիմի մարզումներին։

«Պայմանագիրը խզված չէ։ Իր սիրտը ստենտավորած է, չգիտեմ ակումբի ղեկավարները կորոշեն։ Իրեն ակումբից չեն հեռացրել, ոչ էլ ինքն է դուրս եկել»- պատմում է Մելիքյանը։

Արդյոք գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը առողջական խնդիրների պատճառո՞վ է դադարեցրել իր մասնակցությունը թիմի մարզումներին, թե՞ թիմում ոչ սպորտային զարգացումներն են հակասել իր սկզբունքներին։

ArmSport-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը, որի վրա կատարվել է խաղադրույք, սեպտեմբերի 6-ին կայացած Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի «Տորպեդո»-«Մասիս» մրցավեճն է: Հանդիպումն ավարտվել է «Տորպեդոյի» հաղթանակով՝ 3-0: Հաշիվը բացվել է 41-րդ րոպեին, 87-ին ինքնագոլ է գրանցվել, իսկ 3-րդ գոլը խփվել է ավելացված 4-րդ րոպեին։ Ինչպես հայտնի է, Հայաստանում Առաջին խմբի և Գավաթի խաղարկության հանդիպումների համար գործակիցներ սահմանում է միայն «Վիվառո Բեթինգ» բուքմեյքերական ընկերությունը:

Մեր ունեցած մյուս տեղեկության համաձայն՝ «Մասիսի» ֆուտբոլիստներից մեկն է կատարել խաղադրույք: Ըստ աղբյուրի, նախ այդ մասին իմացել են ակումբի աշխատակիցները, որոնք տեղեկությունը փոխանցել են ՀՖՖ: Ներքին քննարկումներից հետո որոշում է կայացվել հեռացնել ֆուտբոլիստին ակումբից: Այս մասին դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա:

«Մասիս» ֆուտբոլային ակումբը սոցիալական կայքերում էջեր չունի: Մի փոքր ուշադրություն դարձնելով, նկատում ենք, որ Սամվել Սարգսյանը միակը չէ, որ բացակայում է թիմում։ Հայտացուցակներն ուշադիր ուսումնասիրելով նկատում ենք, որ վերոնշյալ հանդիպումից («Տորպեդո»-«Մասիս») հետո մյուս խաղերին չի մասնակցել և չկա ոչ մի հայտացուցակում 75 համարով հանդես եկող Ալեքսեյ Կուչինը:

Արդյոք, նա՞ է այդ ֆուտբոլիստը և խաղադրույքների այս պատմությունը նրա՞ շուրջ է զարգանում։ Ի դեպ, Կուչինը չի մասնակցել «Տորպեդոյի» հետ խաղին՝ մնալով պահեստայինների նստարանին: Կուչինի մասին տեղեկություններ գրեթե չկան. նա Ռուսաստանից է, 22 տարեկան:

Ֆուտբոլիստների և ֆուտբոլային ակումբների միջև կնքված պայմանագրի 2.1.13 կետը պահանջում է. մեջբերում.

«Չկատարել խաղադրույքներ և չմասնակցել որևէ շահումով խաղի, որում հաղթանակը կախված է ֆուտբոլին առնչվող իրադարձության վրա հասնելով»:

ՀՖՖ-ում գրանցված բոլոր ֆուտբոլիստների պայմանագիրն այդ կետը ներառում է: Ինչպես արդեն նշեցինք «Մասիս» ֆուտբոլային ակումբն իրավապահներից ծանուցում չի ստացել, սակայն տնօրեն Մելիքյանը հաստատում է, որ իրենց ակումբը պատրաստակամ է խնդրի բազմակողմանի լուսաբանմանը և նմանօրինակ դեպքերի կանխմանը։

«Եթե պարզվի ամեն ինչ, վճիռ կայացվի, մենք տվյալ ֆուտբոլիստի հետ կխզենք պայմանագիրը, այնուհետև ոստիկանությունը թող պարզի՝ ինչ հանցանք է կատարել ֆուտբոլիստը: Եթե պարզվի, որ մեր ֆուտբոլիստը գնացել է օրինակ՝ «Վիվառո» և խաղադրույք է կատարել, նա թիմից կհեռացվի: Ով հանցանք է գործել, էական չէ՝ ֆուտբոլիստ, թե ակումբի ղեկավար՝ պետք է պատասխան տա: Սպասելու ենք մեզ հետ կապ հաստատեն, հասկանանք ինչով կարող ենք համագործակցել Ոստիկանության հետ: Երբ կլինի որևիցե հայտարարություն, որոշում, մենք նույնպես հայտարարությամբ հանդես կգանք: Մենք դատապարտում ենք պայմանավորած խաղերի առկայությունը:

Առաջին խմբի հետ կապված խոսակցություններ կան,պետք է վերջ տալ այդ ամենին: Պայմանագրերում կետ կա, եթե որևէ աշխատակից խաղադրույք կկատարի, նա կհեռացվի ակումբից: Ես չեմ կարող ոչինչ բացառել, ոչ ոք չի կարող բացառել: Չեմ կարող ասել՝ մեր ակումբում մեղավոր կա՞, թե՞ ոչ. դա թող պարզի քննությունը: Հայկական ֆուտբոլում խոսակցությունները շատ են, առաջին տուրից սկսած խոսակցություններ են…»,- եզրափակում է մեզ հետ զրույցը Արտակ Մելիքյանը:

«Մասիս» ֆուտբոլային ակումբը Առաջին խմբի առաջնությունում 9 հանդիպումներից հետո 4 միավորով 15-րդ հորիզոնականում է, վերջին 3 հանդիպումներից երկուսում պարտվել է միևնույն 2:7 հաշվով, իսկ 10-րդ տուրում՝ 3:7:

Ակումբի ղեկավար կազմի անդամների մասին տեղեկությունները ևս քիչ են: Մելիքյանից տեղեկանում ենք, որ բաժնետերերը երկուսն են՝ Հայաստանի և արտասահմանի մեկական քաղաքացի:

«Նրանք հայկական ֆուտբոլի հետ կապված մարդիկ չեն: Կա համասեփականատեր, որը Մասիսի բնակիչ է, կա դրսից մարդ, որը ֆինանսավորում է»,- հայտնում է ակումբի տնօրենը:

Առաջին խմբի ակումբների շուրջ խոսակցություններն իսկապես շատ են, տեղեկություններն էլ՝ հակասական։ Հարուցվա՞ծ է քրեական գործ, թե՞ ոչ՝ պաշտոնապես չի հաստատվում։ Փաստ է սակայն, որ ֆուտբոլում հավանական բացասական երևույթները արդեն հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչը հույս է տալիս, որ հետագա հնարավոր բացասական զարգացումները կանխելու շանսեր կան։

Արման Առաքելյան