#հենրիխ-մխիթարյան — Armsport.am
🎥 Սերիա Ա. Ինտերը գոլառատ խաղում ոչ-ոքի խաղաց Տորինոյի հետ
Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Տորինոն» սեփական հարկի տակ ընդունեց Միլանի «Ինտերին»։ Թուրինում կայացած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2։2 հաշվով։
​Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Մարկուս Տյուրամը (23-րդ րոպե) և Յան Բիսեկը (61-րդ րոպե): Տանտերերը կարողացան հետ բերել կորցրածը. աչքի ընկան Ջովանի Սիմեոնեն (70-րդ րոպե) և Նիկոլա Վլաշիչը (79-րդ րոպե)։
«Ներաձուրիների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ 80-րդ րոպեին։
​Այս հանդիպումից հետո «Ինտերը» 79 միավորով շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» իր ակտիվում ունի 41 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ
Ինտերը կարևոր միավորներ է կորցնում Կալյարիի հետ տնային խաղում
Իտալիայի առաջնւթյան 32-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կալյարիին»։ Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Հաշիվն արդեն 12-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի փոխանցումից հետո բացեց Մարկուս Թյուրամը։ Ընդմիջումից հետո Էլդոր Շոմուրոդովը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ 74-րդ րոպեին «Ինտերը» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, որը հստակորեն իրեց Հական Չալհանողլուն՝ առաջ մղելով իր թիմին։ Սակայն շատ չանցած, հյուրերը դարձյալ հավասարեցրին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Նիկոլա Վիոլան՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2-2։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դուրս էր եկել «Ինտերի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց հանդիպման 64-րդ րոպեին։
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակած միավորների թիվը հասցրեց 83-ի և շարունակում է վստահ առավելություն ունենալ երկրորդ տեղում ընթացող «Միլանի» նկատմամբ։ «Կալյարին» 32 միավորով 14-րդն է։
Հանդերձարանում խելահեղ ուրախություն էր. Ֆուտբոլիստները հիշում են Չեխիայի նկատմամբ տարած պատմական հաղթանակը
Չեխիա — Հայաստան ընկերական հանդիպման մեկնարկին հաշված ժամեր են մնացել։ 11 տարի առաջ մեր ֆուտբոլիստները՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, արել են գրեթե անհնարինը՝ Պրահայից Երևան են վերադարձել 3 միավորով։ Անչափ բարդ ու լարված այդ հանդիպման հերոսները դարձան Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը։ Վերջինս Պետեր Չեխի դարպասը գրավեց ու մեր թիմին հաղթանակ պարգևեց հանդիպման բառացիորեն վերջին վայրկյաններին։
Առաջիկա խաղից առաջ ArmSport-ը զրուցել է այդ լեգենդար հանդիպման մասնակիցներից մի քանիսի հետ ու փորձել վերհիշել այն զգացողությունները, որոնք տիրում էին խաղադաշտում ու հանդերձարանում ու նորից վերապրել այդ հաղթական էմոցիաները՝ պատասխանելով հետևյալ հարցերին․
Այսօր Հայաստանի հավաքականը մրցելու է Չեխիայի հետ։ 11 տարի առաջ դուք մասնակիցն եք եղել այդ հաղթանակի։ Ի՞նչ հիշողություններ կան այդ խաղի հետ կապված
Որքանո՞վ բարդ դասավորվեց հանդիպումը թիմակիցների վնասվածքներից հետո։
Երևանյան խաղում պարտվել էիք 0-3 հաշվով։ Մրցավայր մեկնելուց առաջ դիտարկում էիք հաղթելու տարբերակը։
Ի՞նչ վիճակ էր հանդերձարանում Գևորգ Ղազարյանի գոլից հետո, հիշու՞մ եք։
Արթուր Եդիգարյան․ «Հանդերձարանում տիրող մթնոլորտը բառերով փոխանցելն անհնար է»
Իհարկե, աննկարագրելի հիշողություններ են։ Խաղը դրական դասավորվեց ու ավարտվեց մեզ համար, մանավանդ վերջին րոպեները, երբ Գևորգ Ղազարյանը խփեց հաղթական գնդակը։ Անչափ  ծանր ու բարդ հանդիպում ստացվեց մեզ համար, քանի որ չեխերն անհատապես և թիմային տեսանկյունից շատ ուժեղ էին և ունեին անհատապես լավ պատրաստված բազմաթիվ ուժեղ ֆուտբոլիստներ…։ Մի խոսքով, շատ դրական ու անբացատրելի զգացողություն եմ ապրում, երբ ամեն անգամ հիշում եմ այդ պատմական հանդիպումը։ Իսկ այն պատմական էր, այլ կերպ կոչել այդ խաղը հնարավոր չէ։
Ռոման Բերեզովսկու վնասվածքը տհաճ անակնկալ էր բոլորիս համար։ Եվ դա այն դեպքում, որ խաղի սկզբում վնասվածք էր ստացել նաև Արաս Օզբիլիսը։ Բայց Ռոմանին Գևորգ Կասպարովը լիովին փոխարինեց։ Շատ լավ հիշում եմ այդ դրվագը՝ Ռոմանը վնասվածք ստացավ ինչ-որ դրվագում, ու Գևորգ Կասպարովն առանց լուրջ նախավարժանքի դուրս եկավ խաղադաշտ։ Շատ վստահ հանդիպում անցկացրեց, մի քանի անգամ լուրջ դրվագներում արձագանքեց ու փրկեց մեզ գոլից։
Հանդերձարանում տիրող մթնոլորտը բառերով փոխանցելն անհնար է, իհարկե։ Շատ բուռն էինք տոնում մեր հաղթանակը, անչափ էմոցիոնալ պահ էր։ Նորից ասեմ՝ շատ-շատ ծանր ու բարդ հանդիպում էր մեզ համար։ Մանավանդ երբ հաշիվը 1-1 էր, մրցակիցը ճնշումը մեր դարպասին ահավոր մեծացրել էր, սակայն մենք կարողացանք հավաքվել ու ամենակարևոր պահին փախչել հակագրոհի ու կորզել այդ հաղթանակը։
Հուսով եմ՝ այսօր հավաքականը լավ կխաղա ու դրական արդյունք կգրանցի։ Բայց պետք է հաշվի առնել, որ 11 տարի առաջ հեշտ չէր, հիմա էլ է բարդ լինելու։ Բացի այն հանգամանքից, որ մրցակցի կազմը համալրված է եվրոպական թոփ առաջնություններում հանդես եկող լավ ֆուտբոլիստներով, պետք է նաև հաղթահարել ստադիոնի մթնոլորտը։ Այնտեղ գիտեն՝ ինչպես երկրպագել հավաքականին ու ճնշել դրանով մրցակցին։
Արաս Օզբիլիս. «Միշտ ապացուցել ենք, որ միասնաբար կարելի է հաղթել ցանկացած մրցակցի»
Ես լավ հիշում եմ Կառլեն Մկրտչյանի խփած գնդակը, շատ շքեղ էր։ Հարվածն իրացված էր այնքան վարպետորեն, որ նույնիսկ անվանի Պետեր Չեխը չկարողացավ որսալ գնդակը։ Բնականաբար, հիշում եմ նաև Գևորգ Ղազարյանի գոլը, որը մեզ հաղթանակ պարգևեց։ Վնասվածքս նույնիսկ չեմ էլ հիշում։ Կարիերայիս ընթացքում ցավոք շատ եմ վնասվածքներ ստացել, ու լինում է նույնիսկ այնպես, որ խաղը հիշում եմ, բայց վնասվածքս չեմ կարողանում մտաբերել։ Հիմա որ նայում եմ վիճակագրությունը, տեսնում եմ, որ դեղին քարտ եմ ստացել, բայց որ վնասվածք եմ ստացել՝ չեմ հիշում։
Հիշում եմ, որ խաղից առաջ Կառլեն Մկրտչյանը առողջական խնդիրներ ուներ՝ որովայնի հատվածում ցավեր ուներ։ Կասկած կար, որ նա խաղին չի մասնակցի։ Բայց լավ է, որ կարողացավ դաշտ դուրս գալ ու խփեց մեր հավաքականի պատմության ու իր կարիերայի ամենակարևոր ու, միևնույն ժամանակ, ամենագեղեցիկ գոլերից մեկը։
Երևանյան խաղում մենք 0-3 հաշվով պարտություն կրեցինք…։ Դժվար էր, իհարկե, տրամադրվել, այն էլ նման մրցակցի հետ արտագնա խաղի համար։ Բայց մենք համախմբվեցինք, հասկացանք, որ թեև հեշտ հանդիպումներ չեն լինում, բայց անհնարին ոչինչ չկա ֆուտբոլում։
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, Չեխիայի հետ բարդ է լինելու։ Մենք այն երկիրը չենք, որ կարողանանք հանգիստ ոտք մեկնել նման մրցակցի հետ։ Բայց, ամեն դեպքում, ես հավատում եմ մեր տղաներին։ Ես վստահ եմ, որ նրանք անձնվիրաբար խաղալու են ու անելու են ամեն ինչ՝ դրական արդյունքի հասնելու համար։ Թյուր է այն կարծիքը, որ մենք Հայաստանում չունենք լավ ֆուտբոլիստներ։ Մենք ունենք լավ խաղացողներ, միշտ էլ ունեցել ենք ու ապացուցել ենք, որ միասնաբար կարելի է հաղթել ցանկացած մրցակցի։
Հանդերձարանում հիանալի մթնոլորտ էր, բոլորս շատ ուրախ էինք, որ կարողացանք հույժ կարևոր հաղթանակ տանել ու շարունակել պայքարը 2014 թվականի ԱԱ եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Մի լավ էլ ծիծաղեցինք, որ Կառլեն Մկրտչյանը ձախ ոտքով նման շքեղ գոլ կարողացավ խփել։ Հիշողությունները շատ ջերմ են։
Կառլեն Մկրտչյան. «Մեր յուրաքանաչյուր հաղթանակում կա մեր երկրպագուների ներդրումը»
Նախ առաջինը կուզենամ մեր հավաքականին հաջողություն ցանկանալ ընկերական առաջիկա խաղում։ Ինչ վերաբերում է հիշողություններին, իհարկե, դրանք շատ վառ են, լավն են, դրական են, և ուրախ եմ, որ բախտ է վիճակվել հաղթել։ Ինձ համար կրկնակի ուրախալի է հիշել այդ հանդիպումը, քանի որ կարողացել եմ դառնալ գոլի հեղինակ ու օգնել տղաներին հաղթել։
Արասի ու Ռոմանի վնասվածքներից հետո հասկացա, որ մեր խնդիրը բարդանում է, բայց ո՛չ ես, ո՛չ էլ մյուս տղաները չկորցրինք հավատը։ Դաշտում փորձում էի անել երբեմն անհնարինը, ու մեր հավատն ու նվիրվածությունը տվեցին իրենց արդյունքը։
Երևանյան խաղին չէի մասնակցել, գիտեի, որ մրցակիցը մեզնից բավական ուժեղ է։ Վարդան Մինասյանը մեզ լավ էր տրամադրում պատասխան խաղին, հավատում էր մեզ ու ասում էր, որ մենք կարողանալու ենք հաղթել։ Մի խոսքով՝ հույսերը ու սպասելիքները մեծ էին։
Գևորգ Ղազարյանի գոլից հետո, երբ գիտակցեցինք, որ հաղթել ենք, աննկարագրելի պահեր ապրեցինք, մեծ ուրախություն Էր, բայց հասկանում էինք, որ շարժվում ենք առաջ, մի խաղով չէր վերջանում ամեն ինչ, ցանկացած խաղի Վարդան Մինասյանը մեզ տրամադրում էր եզրափակիչի պես։ Վերջում կուզենամ մեր երկրպագուներին էլ շնորհակալություն ասել, որ միշտ եղել են մեր կողքին, աջակցել են մեզ, չէ որ այդ հաղթանակների մեջ նրանց մեծ ներդրումն էլ կա։
Գևորգ Ղազարյան. «Մեր բոլոր խաղերում նպատակը միայն հաղթանակն էր»
Շատ-շատ լավ ու դրական էմոցիաներ եմ ապրում, երբ հիշում եմ այդ հանդիպումը։ Բոլորին շատ հայտնի խաղ է։ Հատկապես որ վերջին վայրկյանին գոլի հեղինակ դարձա, ու նաև այդ խաղը մեզ հնարավորություն տվեց շարունակելու պայքարը բաղձալի երազանքին հասնելու համար։ Չնայած որ հաջորդ խաղերում պարտադիր պետք է հաղթեինք Իտալիային ու Բուլղարիային ու հուսայինք, որ մեր մրցակիցները միավոր կկորցնեն։ Բուլղարիային հաղթեցինք, իսկ Իտալիայի հետ ոչ-ոքի կարողացանք Նեապոլում։ Դա լավ արդյունք էր, բայց բավարար չեղավ խմբից դուրս գալու համար։
Հիշում եմ, որ շատ ծանր խաղ էր։ Հատկապես առաջին կեսում Չեխիան մեծ ճնշում էր գործադրում։ Երկրորդում, երբ հաշիվը հավասար էր, ևս բարդ էր դիմակայել։ Բացի դրանից, խաղի ընթացքում կորցրինք Արասին ու Բերեզովսկուն։ Մենք այդ խաղում կարողացանք դրական արդյունքի հասնել՝ նաև պաշտպանությունում ամուր խաղ ցուցադրելու շնորհիվ։ Կարող եմ ասել, որ Կամո Հովհաննիսյանը լավ մտավ խաղի մեջ ու օգտակար եղավ թիմին։ Գևորգ Կասպարովն  էլ պատասխանատու պահին մտավ խաղադաշտ։ Դա հենց այն պահին էր, երբ մրցակիցը առավելագույն ճնշմամբ էր խաղում։ Թեպետ նա գոլ բաց թողեց, բայց կարծում եմ՝ այդտեղ նրա մեղքը չկար, քանի որ անդրադարձ եղավ։
Մենք դիտարկում էինք միայն հաղթանակի տարբերակը, քանի որ այդ ժամանակ մենք նման տրամադրվածություն ունեինք բոլոր մրցակիցների նկատմամբ։ Բնականաբար, այդ խաղում բախտը մեր կողմն էր՝ մրցակիցը մի քանի ակնհայտ դրվագում չկարողացավ գոլ խփել։ Նույնիսկ հիշում եմ մրցակցի գոլի դրվագը։ Վարդան Մինասյանը հրահանգել էր Կամո Հովհաննիսյանին թույլ չտալ Ռոսիցկուն գնդակը մոտեցնել տուգանայինի մատույցներ, սակայն դրվագներից մեկում նրան դա հաջողվեց, ու մենք գնդակ ընդունեցինք սեփական դարպասը։
Բոլորս շատ ուրախ էինք իմ գոլից հետո։ Խաղից հետո մեկս մյուսին շնորհավորում էինք, իսկական տոնակատարություն էր հանդերձարանում։ Հատկապես ես էի շնորհավորանքներ ստանում։ Բազմաթիվ զանգեր ու նամակներ ստացա այդ խաղից հետո։ Աննկարագրելի էմոցիաներ էինք ապրում։
Ամենակարևորն այն է, որ այսօր էլ հնարավոր լինի կրկնել 11 տարվա վաղեմության պատմական հաղթանակը։ Մենք ունենք շատ լուրջ ու մրցունակ հավաքական։ Թեպետ սա ընկերական հանդիպում է, որտեղ էական են փորձարկումները։ Բայց, ինչպես մարզիչն է ասում, պետք է խաղալ նաև արդյունքի վրա։ Սա հրաշալի նախապատրաստություն է Ազգերի լիգայի համար։
Ռոբերտ Գասպարյան
Ամենաուժեղը դեռ ամենակարող չէ. հետևություններ եվրագավաթների 1/8 եզրափակիչներից
Եվրոպական ակումբային մրցաշարերում ավարտվեց 1/8 եզրափակիչ փուլն, ու պայքարը թևակոխեց վճռական փուլ։ Փլեյ-օֆֆի առաջին հատվածում, սովորաբար, ֆավորիտներն առանց լուրջ խնդիրների հաղթահարում են մրցակիցների արգելքն ու շարժվում են առաջ։ Սակայն ֆուտբոլը գեղեցիկ է իր անակնկալներով։ Այո, սրտացավ երկրպագուների համար սիրելի թիմի անսպասելի պարտությունը ծանր հարված կամ սառը ցնցուղ է։ Այս անգամ էլ խոշոր անակնկալներից խուսափել չհաջողվեց։ Ամեն ինչի մասին հերթով։
Չեմպիոնների լիգա. «Ինտերը» գնաց տուն, «Արսենալն» ու «Դորտմունդը» նորից թոփ են
Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում պայքարի մեջ էր մնացել 4 զույգ, որոնց ելքը նախօրոք գուշակելն աշխարհի ամենաբարդ գործն էր։ «Արսենալի» ու «Պորտուի» միջև երկու խաղն էլ ստացվեց շատ ձանձրալի։ Թիմերը գործում էին շատ զգուշավոր, քանի որ երկուսի համար էլ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը կհամարվեր մեծագույն սխրանք։ Ուստի պատահական չէր, որ հենց «Արսենալի» ու «Պորտուի» մասնակցությամբ դիմակայությունում հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։ Իրականում այս խաղը նշանավորվեց երկու փաստով.
«Արսենալ»-«Պորտու» խաղը դարձավ առաջինը 2016 թվականից ի վեր, որը տեղափոխվեց ֆուտբոլային վիճակախաղ։ Վերջին անգամ 11 մետրանոց հարվածաշարով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթողը որոշվել էր 2015/2016 մրցաշրջանի եզրափակիչում, որտեղ «Ռեալը» ուժեղ էր գտնվել «Ատլետիկոյից»։
Խաղի վերջում տեղի ունեցավ բախում, որից շատերը մինչև հիմա շոկի մեջ են։ «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաոն հայտարարել է, որ իր «վիզավի» Միկել Արտետան ինչ-որ պահի պտտվել է իր կողմ ու խաղի ժամանակ իր ընտանիքի անդամների հասցեին վիրավորանք է հասցրել, հայհոյել է։ «Նրա վիրավորած անձանցից մեկն այսօր ողջ չէ», — հայտարարել է պորտուգալացի մասնագետը։ Մի փոքր հավատալի չէ Արտետայից նման պահվածք, սակայն դժվար Կոնսեյսաոն ուղիղ տեղը նման բան հորիներ։ Մյուս կողմից, պարտված մարզչի գլխում ինչ միտք ասես՝ կարող է պտտվել։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ամենասպասված դիմակայություններից մեկում «Բարսելոնան» ու «Նապոլին» ցույց տվեցին իրենցից սպասելի ֆուտբոլ՝ լի բազմաթիվ անհատական սխալներով, մարզչական հետաքրքիր լուծումներով։ Ակնհայտ է, որ «Բարսան» ու «Նապոլին» իրենց լավագույն օրերը չեն ապրում ու նույնիսկ մոտ էլ չեն իրենց նախորդ մրցաշրջանի մարզավիճակին։ Թիմերն «ամենահամեղը» «մատուցեցին» առաջին 30 րոպեների ընթացքում, երբ «Բարսան» գնդակ ընդունեց մրցակցից ու սկսեց խաղալ վախվորած։ Ի վերջո նրանք ծնկի բերեցին մրցակցին 3-1 հաշվով։
«Բարսելոնան» դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության առաջին թիմը, որը հաղթահարում է փլեյ-օֆֆ որևէ փուլ՝ մեկնարկային կազմում ունենալով 17 տարեկան և 16 տարեկան 2 ֆուտբոլիստ։ Պաու Կուրբասին ու Լամին Յամալը  «Նապոլիի» հետ մրցավեճում լավագույններից էին։
Սպասվածից մի փոքր ավելի ձանրձալի ստացվեց միշտ ուրախ «Դորտմունդի» ու ՊՍՎ-ի միջև երկրորդ խաղը։ Չեզոք ֆուտբոլասերները գիտեն, որ այս թիմերը սիրում են գրոհել ու խաղալ գոլառատ ֆուտբոլ, սակայն, ինչպես «Արսենալի» ու «Պորտուի» պարագայում, նրանց համար էլ ՉԼ լավագույն ութնյակ դուրս գալը հերոսություն կլիներ։ «Մեղուները» տակտիկապես գրագետ ֆուտբոլ ցույց տվեցին ու հաղթեցին կարգի ու փորձի շնորհիվ։
«Բորուսիան» իր գոլերը խփեց 3-րդ և 95-րդ րոպեներին։ Գոլերի նման ժամային տարբերությամբ հանդիպումը թվով երրորդն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։
«Բորուսիայի» կազմում փայլեց Ջեյդոն Սանչոն։ Անգլիական «գործուղումից» հետո Դորտմունդ վերադարձած ֆուտբոլիստն արդեն երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ. Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Վերդերի» հետ խաղում Սանչոն ևս գրավել էր մրցակցի դարպասը։
Երկրպագուների համար իսկական շոկ էր «Ինտերի» պարտությունն «Ատլետիկոյից»։ Դիեգո Սիմեոնեի կյանքի երկու թիմերի միջև պայքարն, ի սկզբանե, կրում էր սովորական ու սպասված բնույթ։ «Ինտերը» առաջինը բացեց հաշիվը, թեպետ մրցակիցը հենց սկզբից լավ ճնշում էր գործադրում։ Սակայն իսպանական թիմը արագ պատասխանեց, այնուհետև մի քանի անգամ փրկվեց, երբ Թյուրամն ու Բարելան նպաստավոր դիրքերից վրիպեցին։ Իսկ խաղի վերջում «Ինտերը» չդիմացավ. փոխարինման դուրս եկած Մեմֆիս Դեպայը, գրավեց Զոմերի դարպասն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ Ինձագիի թիմը որքան էլ տանջվեր, եթե «Ատլետիկոն» լավ է խաղում պաշտպանությունում, ապա այն հնարավոր չէ քանդել նույնիսկ ամբարձիչով։ Իսկ 11-մետրանոց հարվածաշարում փայլեց Յան Օբլակը, որը պարզապես ճախրում էր։
«Ատլետիկոյից» կրած պարտությունն իսկական ապտակ է «Ինտերի» ու ամբողջ իտալական ֆուտբոլի համար», — նման կտրուկ, բայց դիպուկ հայտարարություն է արել La Gazzetta dello Sport պարբերականի գլխավոր խմբագիրը։
«Նապոլիից», ու «Լացիոյից» հետո պարտվեց նաև «Ինտերը», ինչը նշանակում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում չի լինի ոչ մի իտալական թիմ։
Եվրոպա լիգա. «Դեղագործների» վալիդոլային հաղթանակը, իտալական թիմերի դոմինացիան
Եթե Չեմպիոնների լիգայում Ապենինյան թերակղզու ներկայացուցիչները չկարողացան որևէ թիմ ուղարկել քառորդ եզրափակիչ, մի հարկ ներքև հարևանությամբ, որտեղ չկան «Բավարիաներ» ու «Բարսելոնաներ», ամեն ինչ անհամեմատ ավելի հեշտ ստացվեց։
«Ռոման» առաջին խաղում տանը «մասնատել» էր դե Ձերբիի «Բրայտոնին»՝ մրցակցի դարպասն ուղարկելով 4 գնդակ։ Անգլիայում թիմերը խաղացին ձանձրալի ֆուտբոլ։ «Ճայերը» հաղթեցին 1-0 հաշվով, սակայն, բնականաբար, դա բավական չեղավ հաջորդ փուլ դուրս գալու համար։ Փոխարենը, իրենց «դրսևորեցին» երկրպագուները։ Հռոմում կայացած խաղում «Ռոմայի» ֆաները վիրավորական պաստառ էին բացել Անգլիայի մահացած թագուհու հասցեին (ցենզուրայից դուրս), ինչին ի պատասխան «Բրայտոնի» ֆաները տանը բացել էին հետևյալ գրությամբ պաստառ. «Տոտտին սիրում է արքայախնձորով պիցցա»։ Մեղմ ասած՝ թույլ պատասխան էր։
Սպասելի ուժեղ էր իր մրցակցից «Միլանը»։ Ստեֆանո Պիոլիի թիմը հյուրընկալվելիս էլ գոլառատ խաղում հաղթեց «Սլավիային»։ «Ատալանտայի»  համար «Սպորտինգի» դեմ պատասխանը մի փոքր լարված ստացվեց։ Առաջին կեսում պորտուգալական ակումբը խփեց իր բաղձալի գոլը, որով դիմակայությունում հաշիվը հավասարվեց, սակայն երկրորդ կեսում հավերժ թվացող Ջանպիերո Գասպերինիի տղաները՝ Լուկմանի ու Սկամակկայի ջանքերով, 2 գնդակ խփեցին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ։
Հիշատակման է արժանի, անշուշտ, «Լիվերպուլի» ներկայացումը «Էնֆիլդում»։ Խեղճ Պրահայի «Սպարտան» ստիպված եղավ 6 անգամ վերսկսել խաղը դաշտի կենտրոնից։ Ընդ որում, Յուրգեն Կլոպի տղաներն առաջին 14 րոպեների ընթացքում մրցակցին նույնիսկ շնչելու հնարավորություն չէին տալիս՝ խփելով 4 գոլ։ Դիմակայության ընդհանուր հաշիվը՝ 11-2։ Հարց, որը կհուզի շատերին. ի՞նչ է անում «Լիվերպուլը» Եվրոպա լիգայում (հարցը հռետորական է)։
«Վիլյառեալն» ու «Մարսելը»  զվարճանքների կենտրոնի էին վերածել «Էստադիո դե լա Սերամիկան». առաջին խաղում ֆրանսիական թիմը քարը քարի վրա չէր թողել մրցակցին՝ 4-0, սակայն Իսպանիայում կայացած խաղի 85-րդ րոպեի դրությամբ «Վիլյառեալը» խփել էր 3 գնդակ ու շատ մոտ էր սխրանքին, սակայն հանդիպման վերջնամասում չկարողացավ իրացնել իր գոլային պահը, իսկ մրցակիցը 94-րդ րոպեին խփեց գնդակը։
Երեկոյի զարդը դարձավ «Բայերի» ու «Քարաբաղի» միջև պատասխան հանդիպումը։ 67-րդ րոպեի դրությամբ «Դեղագործները» պարտվում էին 10 հոգով խաղացող մրցակցին 0-2 հաշվով։ Հաջորդ փուլ դուրս գալու համար պետք էր 3 գնդակ խփել։ Ինչպես և առաջին խաղում, Խաբի Ալոնսոյի թիմն արեց անհնարինը։ 72-րդ րոպեին Ֆրիմպոգը 1 գնդակ հետ բերեց, իսկ մրցավարի ավելացված ժամանակում բեմահարթակ դուրս եկան փոխարինման մտած Ալեխանդրո Գրիմալդոն ու Պատրիկ Շիրկը։ Չեխ հարձակվողը 93-րդ րոպեին գոլ խփեց Գրիմալդոյի փոխանցումից, իսկ 98-րդ րոպեին դուբլեց ու «Բայերի» երկրպագուներին հասցրեց խելագարության։
«Ռեյնջերսի» ու «Բենֆիկայի»  պատասխան խաղում ամեն ինչ որոշվեց VAR-ի միջնորդությամբ պորտուգալական թիմի խփած գոլը։ «Վեստ Հեմը» տանը վերականգնեց իր հեղինակությունը երկրպագուների աչքում՝ առաջին խաղում «Ֆրայբուրգին» 0-1 հաշվով պարտվելու համար՝ 5-0։
Կոնֆերենցիաների լիգա. Էմերիի նոր մրցաշարը, «Օլիմպիակոսի» վերակենդանացումը
Կոնֆերենցիաների լիգայում էլ էր թեժ։ Արագ անցնենք արդյունքների վրայով։
Օրվա գլխավոր քամբեքը «Օլիմպիակոսի» անվան դիմաց է: Առաջին խաղում հույները այնքան տաղանդ ունեցան, որ սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվել էին «Մաքքաբիին»: Պատասխան խաղում գրանցվեց հայելանման արդյունք, ու պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ «Օլիմպիակոսը» ավելի ուժեղ գտնվեց ու 5:1 հաշվով հաղթելու շնորհիվ անցավ քառորդ եզրափակիչ:
ՊԱՕԿ-ը նույնպես տպավորիչ վերադարձ է գրանցել: Զագրեբում «Դինամոյից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո նրանք տանը 6:1 հաշվով հաղթեցին խորվաթներին: Հետաքրքիր է, որ հունական ակումբները նման քամբեք են անում. հավանաբար այն միտքը, որ մրցաշարի եզրափակիչը կանցկացվի Աթենքում, նրանց մղում է նման սխրանքների։
«Աստոն Վիլան» կանգնեց «Այաքսի» ճանապարհին մրցաշարի ամենահետաքրքիր դիմակայությունում։ Ամստերդամում 0:0-ից հետո Անգլիայում «Վիլլան» մի գլուխ ուժեղ էր՝ 4:0:  Ունայ Էմերին կրկին հինգշաբթի օրվա եվրագավաթների արքան է։
«Ֆեներբահչեն» պարտվեց «Ունիոնին», բայց առաջադիմեց: Ստամբուլում նրանք 0:1 հաշվով պարտություն են ստացել բելգիացիներից, սակայն մինչ այդ թուրքերը վստահորեն արտագնա հաղթանակ էին տարել 3:0 հաշվով։ «Ֆիորենտինան» նույնպես առաջ է շարժվում: Հայֆայի «Մաքքաբիի» նկատմամբ արտագնա արդյունավետ հաղթանակից հետո (4:3), նրանք տանը հանգիստ ոչ-ոքի խաղացին՝ 1:1։ Քառորդ եզրափակիչում է նաև «Լիլը»: Ֆրանսիացիները առաջին խաղում հաղթեցին ավստրիական «Շտուրմին» (3:0), ուստի Ֆրանսիայում բավական էր ոչ-ոքին՝ 1:1:
«Վիկտորիա Պիլզենն» ու «Սերվետը» հասան 11 մետրանոց հարվածաշարի։ Գոնե մի քիչ զվարճանք երկու գոլազուրկ ոչ-ոքիներից հետո: Վիճակախաղի հերոսը դարձավ չեխ դարպասապահ Յեդլիչկան, որը 2 հարված հետ մղեց։ «Բրյուգեն» շարժվել է առաջ տանը՝ 3-0 հաշվով «Մյոլդեին» հաղթելու շնորհիվ։
Եվրագավաթները գնում են կարճատև դադարի։ Քառորդ եզրափակիչ դուրս եկած թիմերն արդեն իմացել են իրենց մրցակիցներին (վիճակահանության արդյունքներն այստեղ են)։ Բայց երկար չենք սպասելու. արդեն գարնան երկրորդ ամսի սկզբին եվրոպական մեծ ֆուտբոլը նորից մեզ հետ է լինելու։
Ռոբերտ Գասպարյան
Ուժեղները հրավիրվել են, շատ ուժեղները՝ ոչ. մտորումներ՝ Ալեքսանդր Պետրակովի հրապարակած կազմի վերաբերյալ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի ու Չեխիայի հետ ընկերական խաղերի համար հրավեր է ուղարկել 24 ֆուտբոլիստի։ Ցանկին ծանոթանալու ու նոր անուններ փնտրելու առանձնակի իմաստ չկա, քանի որ հրավիրված բոլոր ֆուտբոլիստները ձեզ շատ լավ հայտնի են, նոր դեմքեր առանձնապես չկան։
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա», Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա», Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»։
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան), Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա), Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան), Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա), Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա» , Սերգեյ Մուրադյան — «Նոա», Հովհաննես Համբարձումյան — «Նոա», Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու», Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»։
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան), Էդգար Սևիկյան — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա), Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան), Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա), Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ» , Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա», Արթուր Միրանյան – «Նոա», Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա), Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա), Լուկաս Սելարայան — «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)։
Հրավիրված ֆուտբոլիստների անունները շատերի համար դարձել են ավելի քան սովորական։ Սակայն ավելի խորն ուսումնասիրելուց հետո բոլորի մոտ առնվազն հարցեր կառաջանան այս ցանկում որոշ անունների հայտնվելուց։
Ովքեր են հրավիրվել
Նոր անուններից միայն Սերգեյ Մուրադյանն է, որ գրավել է Ալեքսանդր Պետրակովի ուշադրությունը։ 19-ամյա պաշտպանը մինչև ձմեռային դադարը «Նոայի» հիմնական աջ պաշտպանն էր։ Ուսումնամարզական հավաքի շրջանակում Մուրադյանն ընդամենը 1 անգամ դուրս եկավ խաղադաշտ։ Մրցաշրջանի վերսկսումից հետո պատկերը չփոխվեց։ Մուրադյանը միայն «Արարատի» հետ թրիլլերային մրցավեճում խաղալու հնարավորություն ստացավ՝ նախորդ 3 դեպքում մնալով պահեստայինների նստարանին։
Ձախ եզրային պաշտպանի դիրքի համար Պետրակովը կարող է առաջիկա 10 տարին հանգիստ լինել (թու-թու-թու)։ Նաիր Տիկնիզյանը եթե առնվազն պահպանի այս մարզավիճակը, միշտ կլինի այդ դիրքի առաջին թեկնածուն։ Եթե ոչ՝ միշտ կա աշխատասեր Ժիրայր Մարգարյանը, որը ցանկացած պահի կարող է դաշտ դուրս գալ ու փակել խնդրահարույց դիրքը։ Իսկ աջից հիմա բաց հարց։ Դադարից հետո հավաքական է հրավիրվել Հովհաննես Համբարձումյանը, որը «Նոայում» խաղում է անփոփոխ, բայց այլևս չունի առաջվա կայունությունը։ Կամո Հովհաննիսյանը, որը հավասարազոր կարող է հանդես գալ և’ աջ, և’ ձախ եզրում, ևս հրավեր է ստացել Պետրակովից։ Եվ դա այն դեպքում, որ Կամոն «Աստանայից» «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուց ի վեր միայն 1 լրիվ հանդիպում է անցկացրել։
Հրաշալի է, որ հավաքական են հրավիրվել Վահան Բիչախչյանն ու Հովհաննես Հարությունյանը։ Վահանը գերազանց մարզավիճակում է, գրեթե միշտ խաղում է և անում է դա հրաշալի կերպով։ Հովհաննես Հարությունյանը Ռուսաստան գործուղվելուց և «Փյունիկ» վերադառնալուց հետո չի կորցրել իր որակները, խաղից խաղ աչքի է ընկնում գերազանց փոխանցումներով։ «Արարատ-Արմենիա» վերադարձած Արթուր Սերոբյանն էլ է ապացուցում, որ ունի շատ լավ որակներ, պարզապես անհրաժեշտ է ճիշտ ակումբ ընտրել կարիերան շարունակելու համար։ Այդ տեսանկյունից գերազանց աշխատանք է կատարում Նարեկ Գրիգորյանը։
«Ֆարուլ Կոնստանցա» տեղափոխվելուց հետո Նարեկը հրաշալի է խաղում, վերջին խաղերում դուրս է գալիս մեկնարկային կազմում, կատարում է արդյունավետ գործողություններ։ Նա թարմ արյուն է, որն այդքան անհրաժեշտ է մեզ առջևի գծում։ Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ավելի քան հագեցած է, բոլորն էլ սպասելի տղաներ են, որոնք կարող են խաղի ընթացք փոխել, ընդ որում՝ խաղի ցանկացած փուլում։ Բայց կան հարցականներ, որոնց պատասխանները հենց այնպես ստանալը դժվար է։
Ովքե՞ր կարող էին չհրավիրվել
Քանի որ առաջիկա հանդիպումները կրելու են ընկերական բնույթ, Ալեքսանդր Պետրակովը կարող էր հայացք գցել երիտասարդ ֆուտբոլիստների վրա, որոնք ավելի քիչ պարբերականությամբ են հրավիրվում հիմնական թիմ։ Հավաքական հրավիրված ֆուտբոլիսների ցանկը նման է այն տարբերակին, որով մեր թիմը գրեթե միշտ պատրաստվել է պաշտոնական հանդիպումներին։
Բնականաբար, Պետրակովը ոչ մի պարագայում չի կարող հավաքական չհրավիրել Էդուարդ Սպերցյանին, սակայն Նորբերտո Բալեկյանին կարելի էր այս անգամ չկտրել բերել Հարավային Ամերիկայից ոչինչ չորոշող խաղերի համար։ Առանց այն էլ նա ոչ միշտ է կարողանում հաղթահարել ժամային գոտիների խնդիրը՝ «ջեթլագը»։ Նույնը կարելի է ասել նաև Վարազդատ Հարոյանի մասին։ Այո, նա մեր ընտրանու ավագն է, սակայն խաղային տոնուսի բացակայության պարագայում որքա՞ն կլինի ՕԳԳ-ն։
Արդեն տևական ժամանակ է՝ հայ երկրպագուները սպասում են Հրանտ Լեոն-Ռանոսի արդյունավետ ելույթներին Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», սակայն գերմանական ակումբի գլխավոր մարզիչը չի շտապում նրան դաշտ դուրս բերել ու խաղաժամանակ տրամադրել։ Բնականաբար, դա չի կարող չազդել նրա մարզավիճակի վրա։ Իհարկե, առաջին հայացքից, ավելի լավ է մարզվել ու մեծանալ պրոֆեսիոնալ ակումբի կազմում, քան թե գոլեր խփել «Բավարիա-2»-ում։ Բայց մյուս կողմից, մարզավիճակի բացակայության խնդիր է առաջանում, ինչը վնասում է մեր ընտրանուն։ Նույնը վերաբերում է Էդգար Սևիկյանին։ Հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխվելուց հետո Սևիկյանը միասին անցկացրել է ընդամենը 70 րոպե խաղաժամանակ, որոնցից 47-ը՝ գավաթի խաղարկությունում։
Ովքեր չեն հրավիրվել
Բնակաբար աչքի է ընկնում Տիգրան Բարսեղյանի հերթական բացակայությունն ազգային հավաքականում։ Մինչև վերջերս մեր ընտրանու անփոխարինելի ֆուտբոլիստն Ալեքսանդր Պետրակովի թիմում տեղ չունի։ Ինչպես նշում է անձամբ մարզիչը, խնդիրը բացառապես «կարգապահական է»։ Այս պնդումը, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ մանրամասներ չեն հաղորդում ոչ Պետրակովը, ոչ էլ Բարսեղյանը, որպեսզի հասկանալի լինի՝ ինչ ասել է «կարգապահական խնդիր»։ Ամենայն հավանականությամբ, ինչպես սովորաբար լինում է, ֆուտբոլիստն ու մարզիչը մարզման/խաղի ժամանակ չեն հասկացել միմյանց, եղել է ինչ-որ խոսակցություն, որից հետո Պետրակովը կայացրել է նման որոշում։ Բայց հերթական անգամ մոռանում ենք, որ մենք խոսում ենք ոչ թե ակումբի, այլ հավաքականի մասին։ Այստեղ կա արմատական տարբերություն։
Ակումբային մակարդակով մարզիչը կարող է կարգապահական պատճառներով այս կամ այն ֆուտբոլիստին նստեցնել պահեստայինների նստարանին, սակայն կարճ ժամանակ անց խնդիրը հարթվում է։ Համաշխարհային լեգենդներ են հայտնվել նման խնդրի առաջ, դա նորություն չէ, սակայն խելացի մարզիչն ու խելացի ֆուտբոլիստը ելք են գտել և հանուն գաղափարի (ակումբ, հավաքական) բռնել են զարգացման մի ճամփա։ Այս պարագայում, երևի, դեռ խոսակցություն չի եղել։ Ինչպես երևում է, հանրային ճնշումը և երկրպագուների վրդովմունքը չի ազդում Պետրակովի վրա, իսկ 2023 թվականի լավագույն մարզչի մրցանակը ստանալու հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ իր որոշումները շարունակում են վայելել ստվար շրջանակների վստահությունը։
Այո, Տիգրան Բարսեղյանը ոչ միշտ է աչքի ընկնում ճիշտ ու գրագետ որոշումներով, քանիցս նա կարող էր ավելի մեծ օգուտ տալ հավաքականին։ Սակայն այն, ինչ նա արել է մեր թիմի համար, անհամեմատ ավելի ծանրակշիռ է, քան նույն Բալեկյանն ու Ռանոսը կամ Սևիկյանը։ Այսօր Բարսեղյանը գերազանց մարզավիճակում է, «Սլովանի» մեկնարկայինի «բետոն» ֆուտբոլիստ է։ Այս պարագայում նրան մի կողմ նետել ու հրավիրել պրակտիկա չունեցող ֆուտբոլիստի՝ մեղմ ասած, կասկածելի որոշում է։
Լավ, ենթադրենք Տիգրան Բարսեղյանն ունի մի փոքր բռնկուն բնավորություն, ինչում համոզվել ենք բազմիցս, և նա կարող էր 1-2 «քաղցր» խոսք ասել մարզչին։ Բայց բոլորը գիտեն Խորեն Բայրամյանի հանգիստ ոճը։ Ժամանակին, Խորեն Բայրամյանի՝ հավաքական հրավիրվելուն սպասում էր ամբողջ հայ ազգը։ Երբ դա տեղի ունեցավ, ցնծությունն ամենուրեք էր։ Խորիկը «Ռոստովի» հիմնական կազմի ֆուտբոլիստ է, խաղում է մշտապես։ Ընդ որում՝ Բայրամյանն ունիվերսալ որակներ ունեցող խաղացող է, կարող է խաղալ ցանկացած դիրքում։ Վնասվածք ստացած Արտակ Դաշյանի փոխարեն Բայրամյանը կարող էր հանգիստ մտնել խաղադաշտ ու փակել ինչպես դաշտի կենտրոնը, այնպես էլ եզրային պաշտպանի դիրքը։ Թե ի՞նչ սև կատու է անցել Բայրամյանի ու Պետրակովի միջև, մնում է միայն գուշակել, քանի որ այս պարագայում էլ կողմերից որևէ մեկը չի ցանկանում ծավալվել։
Սարգիս Ադամյանի՝ հավաքականի հրավեր ստանալու վերաբերյալ կարծիքը հակասական է։ Շատերի պնդմամբ՝ Ադամյանը հավաքականին ոչ մի օգուտ չի տալիս։ Այստեղ գալիս է շատ տրամաբանական հարց՝ իսկ ի՞նչ օգուտ են տալիս նրա փոխարեն հրավեր ստացած Բալեկյանն ու Միրանյանը։ Միրանյանի հարցում դեռ կա արդարացում՝ նա Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն է, սակայն մենք քանիցս տեսել ենք մեր առաջնության ռմբարկուների, որոնք չեն ամրապնդվել ազգային թիմի կազմում։ Այստեղ կա ևս մեկ նրբություն։ Հայ երկրպագուն սովորել էր Յուրա Մովսիսյանին և ամեն պահի ակնկալում է, որ մեր հարձակման գծում պիտի լինի հենց նման գոլային հոտառությամբ ու նման կազմվածքով հարձակվող, մինչդեռ դա այդպես չէ։ Կազմվածքը ոչինչ չի որոշում։ Սարգիս Ադամյանն այդքան բարձրահասակ չէ, սակայն ներքևում լավ է գործում, դիրքային հաջող պայքար է մղում ու նման խաղերում, երբ արդյունքը էական չէ, կարելի էր նրան նույնպես հրավիրել՝ նույն Ռանոսի փոխարեն, ու շանս տալ՝ վստահությունը սեփական ուժերի նկատմամբ վերգտնելու համար։
Մեր ընտրանու կազմում հիմա կենտրոնական պաշտպանների պակաս չկա, սակայն քանի որ Արտակ Դաշյանը չկա, Խորիկն էլ «անկարգապահ է» և Իվուից բացի մենք չունենք հետանկետային (իսկ Իվուն այդքան էլ մաքուր հենակետային չէ), դիտարկվում էր տարբերակ, որ այդ դիրքը կփակի Ադրե Չալըշըրը, քանի որ նա «Բրոմապոյկարնայի» կազմում նման փորձ վերջերս ձեռք է բերել։ Այդ դեպքում պետք էր թիմ հրավիրել ևս մեկ կենտրոնական պաշտպանի։ Հայաստանի առաջնության վերսկսումից հետո իրեն լավագույն կերպով դրսևորում է Ալբերտ Խաչումյանը։ «Արարատի» կենտրոնական պաշտպանը խաղացել է բոլոր հանդիպումները առանց փոխարինման, իսկ նրա գերազանց ու վստահ խաղի շնորհիվ «Արարատը» մեկնարկային 4 խաղերից 3-ում տարել է «չոր» հաշվով հաղթանակ։
Կոսովոյի հետ տնային հանդիպումը մարտի 22-ին է, Չեխիայի հետ մրցելու ենք դրսում՝ մարտի 26-ին։  Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների կազմը լավն է, այն ունակ է լուրջ սխրանքներ անելու, սակայն մտահոգիչ է ստեղծված իրավիճակը, երբ ազգային մտածողությունը, հանուն վերջնական ու միասնական հաղթանակի գաղափարը բացակայում է կամ թույլ է/թերի է։ Է՛լ ավելի ցավալի է ենթադրությունը, որ հայկական ֆուտբոլում շարունակվում է յուրայինների ու ոչ յուրայինների բաժանումը, ինչի պատճառով այս կամ այն ՈՒԺԵՂ ֆուտբոլիստը չի հրավիրվում հավաքական։ Եթե նման բան չկա, ժամանակն է, որպեսզի կողմերից մեկը բացի կողպած փակագծերը և երկրպագուների աչքերը։
Ռոբերտ Գասպարյան
Ժոզեն գնաց, կեցցե՛ Ժոզեն. 5 կետ Մոուրինյոյի պաշտոնանկության մասին
Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ իր կարիերայում պաշտոնանկ արվեց։ Այո, հերթական անգամ երրորդ մրցաշրջանը չհասցրեց ավարտին։ Այս ամենում ոմանք կարող են նկատել տրամաբանական շղթա, սակայն «Ռոմայի» պարագայում ամեն ինչ մի փոքր այլ է։
Այո, Մոուրինյոյի վերջին 3 հանգրվաններում սեփականատերերը/ակումբի նախագահները փոքր-ինչ տարօրինակ մարդիկ են եղել։ «Յունայթեդում» մինչև հիմա գլուխ չեն հանում՝ ինչպես պետք է վարվել մարզչի հետ, ինչպես պետք է և չպետք է բավարարել նրա պահանջները, «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի տարօրինակությունները ևս բոլորին հայտնի են (պահել Հարի Քեյնին այնքան, որ վաճառվի ավելի էժան գնով, Ժոզե Մոուրինյոյին պաշտոնանկ անել Անգլիայի գավաթի եզրափակիչից առաջ), «Ռոմայի» ղեկավարներն էլ ամերիկացի են, որոնք ավելի լավ գլուխ են հանում կինոարտադրությունից. Ֆուտբոլը նրանց համար զուտ «բզբզալիք» է։ Այդպես «բզբզալով» էլ տուն ուղարկեցին Մոուրինյոյին։ Թե՞ ամեն ինչ լավ էլ տրամաբանական է։ Փորձենք գնալ պատճառների հետքերով։
Չիրականացված գաղափարներ ու տրանսֆերային քաղաքականության թերությունները
Բոլորը քարկոծում են Ժոզեին այս մրցաշրջանի վատ արդյունքների համար։ Սակայն քչերը գիտեն/կհիշեն, թե ֆինանսական ինչ խնդիրներ է ունեցել «Ռոման»։ Իր վերջին հարցազրույցներից մեկում ակումբի սպորտային տնօրեն Տիագու Պինտուն հայտարարել է, որ ակումբն ուներ կնքած պայմանագրեր մոտ 70 ֆուտբոլիստի հետ, որոնց զգալի հատվածից պետք էր ազատվել և նոր մարզչի համար նոր թիմ հավաքել։ Սակայն դա իրագործեը բարդ էր ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով։ Պայմանները չկատարելու հետևանքով «Ռոման» «ընկավ» սանկցիաների տակ ու ստիպված եղավ հաշտություն կնքել ՈւԵՖԱ-ի հետ։ 2022-ին, Ժոզեի երկրորդ մրցաշրջանում, հրապարակվեց առաջիկա 4 տարվա ֆինանսական պլանը, ինչն ավտոմատ փակեց Մոուրինյոյի տրանսֆերային ախորժակը։ Այո, Ժոզեի հանգամանքով պայմանավորված, «Ռոմա» եկավ նախ Դիբալան, հետո էլ Լուկակուն – մեծ հաշվով առաջին լուրջ ու հնչեղ տրանսֆերը Գաբրիել Բատիստուտայից հետո (ավելի քան 20 տարվա մեջ !!!!)։
Ու չնայած այս ամենին, Ժոզեն համաձայնեց օգտագործել «Ռոմայի» ակադեմիայի առավելությունը, մի բան, ինչը պորտուգալացին երբեք, այսպես ասենք, չի սիրել։ Ժոզեն ու Անչելոտտին սիրում են թիմ հավաքել փորձառու ֆուտբոլիստներից, սակայն հռոմեական ակումբի տրանսֆերային խնդիրների պատճառով Ժոզեն նայեց ակադեմիայի կողմ, ու հիմա Նիկոլա Զալևսկին, Էդուարդո Բովեն թիմի հիմնական ֆուտբոլիստներ են համարվում։
Այո, Ժոզեն գրեթե բոլոր մեծ թիմերում բողոքել է տրանսֆերից, բայց այս պարագայում, իրոք, չկար հնարավորություն իր ուզած ֆուտբոլիստներին ձեռք բերելու, բայց չէ՞ որ եղածով էլ հնարավոր եղավ հասնել արդյունքի՝ 1 եվրագավաթ, 1 եվրագավաթի եզրափակիչ (խայտառակ մրցավարությամբ) և բարձր տեղեր առաջնությունում։ Մի՞ թե սա բավարար չէր նրան չհեռացնելու համար։ Կարծում եմ՝ բավարար էր։
Վատ օրացույց
Եվս մեկ հանգամանք, որը կարող է միանգամայն արդարացնել Ժոզեին։ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոմայի» երկրպագուները դարձան իրենց տան մոտակա դեղատան մշտական հաճախորդները, որովհետև անհնար էր առանց «էսկարդի» (սրտի կաթիլներ) հետևել օրացույցին՝ «Ֆիորենտինա», «Բոլոնիա», «Նապոլի», «Յուվենտուս», «Ատալանտա», «Միլան», գումարած գավաթի խաղարկությունում «Լացիոյի» հետ դերբին։ Հաղթել հնարավոր եղավ միայն խնդրահարույց «Նապոլիին», սակայն նման գրաֆիկով ու առանց հանգստի դժվար է խաղալ։ Իսկ առաջիկայում՝ անհամեմատ հարմար օրացույց, որտեղ լուրջ մրցակիցներից միայն «Ինտերն» է, այն էլ սեփական հարկի տակ։ Ու այս արդյունքների համար մարզչին հեռացնելը, մեղմ ասած, կասկածելի որոշում է։ Մանավանդ այն դեպքում, երբ նախորդ մրցաշրջանում նման արդյունքները կարծես թե թույլատրելի էին։ 14 տուրից հետո «Ռոման» 4-րդ տեղում էր, Ժոզեի հեռացման օրը թիմը 4-րդ տեղից հետ էր ընդամենը 5 միավորով, ու առջևում մրցաշրջանի երկրորդ հատվածն էր, որտեղ ամեն ինչ դեռ հնարավոր էր։ Ու՞ր է տրամաբանությունը։ Գտնեք՝ հեռաձայնեք։
Տարաձայնությունները
Հասանք ամենահամեղ հատվածին։ Բնականաբար, չէր կարող լինել հոդված, որտեղ մենք կխոսեինք Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության մասին ու այդտեղ տեղ չհատկացվեր կոնֆլիկտներին։ Բոլորն էլ գիտեն, որ պորտուգալացի մասնագետի լեզուն ածելիից սուր է։ Ֆրիդկիններն էլ («Ռոմայի» սեփականատարերերը), հավանաբար, լսել էին դրա մասին, այդ իսկ պատճառով սկզբնական շրջանում դրա վրա ուշադրություն չէին դարձնում։ Սակայն սենտիմենտալ ամերիկացիներին աստիճանաբար սկսեց դուր չգալ Ժոզեի պահվածքը, իսկ նա միացրել էր «դասականը»։ Գրեթե բոլոր ասուլիսներից հետո նա քննադատում էր մրցավարներին՝ սխալ որոշման համար (ի դեպ, երբեմն իրավացիորեն), իսկ հարցազրույցներում ակնարկներով «խայթում» էր սեփականատերերին՝ վատ տրանսֆերային քաղաքականության համար։ Օրինակ, ամռանը մարզումների ընթացքում թիմը համատեղ լուսանկար հրապարակեց, որտեղ կենտրոնում կանգած Մոուրինյոն իր կողքը ազատ տեղ էր թողել՝ ակնարկելով, որ չունի լավ կենտրոնական հարձակվող։ Ու՞մ դուրը կգա նման վերաբերմունքը։
Էլ ինչ Ժոզե, եթե չլինեին տարաձայնություններ հանդերձարանում։ Մոուրինյոն տարաձայնություններ ուներ պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի («Բոլոնիայից» հետո քննադատությունից նեղացել էր), կիսապաշտպաններ Լորենցո Պելեգրինիի և Ռենատո Սանշեշի հետ (մարզչի խոսքով իրենց «վատ էին պահում»): Սակայն դեկտեմբերին Պելեգրինիի պայմանագիրը երկարաձգվեց։ Սա ակնարկ էր այն մասին, որ Ժոզեի կարծիքը որոշիչ չէր երկարաժամկետ պլանների մեջ։
2022 թվականի նոյեմբերին «Սասուոլոյի» հետ ոչ-ոքիից հետո Մոուրինյոն մեղադրեց խաղացողներից մեկին դավաճանության մեջ և ասաց, որ նա պետք է նոր թիմ գտնի՝ առանց այդ խաղացողի անունը նշելու։ Գրեթե անմիջապես պարզ դարձավ, որ դա բողոք էր պաշտպան Ռիկ Կարսդորպի դեմ։ Նա չընդգրկվեց հաջորդ խաղի հայտացուցակում։ Նույնիսկ ֆուտբոլիստների միությունը՝ FIFPro-ն վրդովված էր Ժոզեի կոշտությունից և ակումբին կոչ արեց արդար որոշում կայացնել: Այնուամենայնիվ, հոլանդացին ավելի ուշ վերադարձավ հիմնական թիմ, մինչև ծնկի վնասվածքը նրան նորից դուրս չթողեց կազմից։
Ժոզեն հաստատեց, որ կար տարաձայնություն, սակայն ամեն ինչ հարթված է։ Քրիս Սմոլինգի հետ առանձին պատմություն է։ Վերջին անգամ նա խաղացել է սեպտեմբերի 1-ին, որից հետո վնասվածքի պատճառով երկար ժամանակ բաց է թողել, մինչ այժմ խաղադաշտ դուրս չի եկել։ Մոուրինյոն արդեն ասել է, որ Սմոլինգը չի կարողանում խաղալ ցավերով ՝ ակնարկելով, որ խաղացողը ինչ-որ բան թաքցնում է, ինչի պատճառով երկար ժամանակ է պահանջվում ապաքինվելու համար։
«Տարբերություն կա ամեն գնով խաղալ ցանկացող քաջերի և նրանց միջև, ում համար մի փոքր ցավը կարող է վախեցնել»,- սրանք Մոուրինյոյի խոսքերն են, որոնք ակնհայտորեն ակնարկում են Սմոլինգին։ Այս «վեճը» շարունակվում է 2016 թվականից, երբ Սմոլինգը չխաղաց «Սուոնսիի» դեմ, և Մոուրինյոն կասկածում էր նրա վնասվածքին: Ու դա այն դեպքում, որ մինչ այդ պաշտպանը «Չելսիի» դեմ ոտքի մատի կրկնակի կոտրվածքով է խաղացել՝ ցավազրկող հաբերի օգնությամբ։ Նույն պատկերը, ըստ Մոուրինյոյի, հիմա է։ Նման պայմաններում հանդերձարանում չի կարող խաղաղություն լինել։ Այո, սա պատճառ էր Ժոզեից ազատվելու համար, բայց ո՞ր հանդերձարանում են թիթեռնիկներ ճախրում։
Խաղային ձեռագիրը
Ժոզեի հետ «Ռոման» խաղային առանձին ասպեկտներում լավագույնն էր Եվրոպայում։ Կա մի վիճակագրություն, որն ավելի քան տպավորիչ է։ 22/23 մրցաշրջանում «Ռոման» մրցակիցներին հարվածային դիրք հասնելու թույլտվություն տալու տեսանկյունից լավագույնն էր Եվրոպայում՝ 138 փոխանցում (xG-ով 32,90)։ «Սիթին», օրինակ, 154 փոխանցում է թույլ տվել (xG-ով 34,21)։ Սա հնարավոր էր լինում, երբ «Ռոման» ցածր բլոկով էր պաշտպանվում։ 5-3-2 (գրոհելիս 3-5-2) սխեման գերազանց էր ընտրված մրցակցին սեփական կիսադաշտ հրավիրելու և գրոհը հենց տեղում պրեսինգի միջոցով խեղդելու համար։
Այո, սա հրաշալի ցուցանիշ է, սակայն «Ռոման» հակադրությունների ու հակասությունների թիմ է, գուցե՝ ամենահակասականն ամբողջ Եվրոպայում։ Մի խաղում թիմը կարող էր գերազանց պաշտպանվել ու սրընթաց գրոհներով «անջատել» ցանկացած թիմի, իսկ հաջորդում՝ դաշտ դուրս գալ «անատամ» ու զինաթափված, ու «Ռոմայի» խաղերին հետևելն ավելի ցավոտ էր, քան բաց աչքերով եռակցմանը նայելը։
Ժոզեի զենքերից մեկը ստանդարտներն էին։ «Ռոման» այս հարցում գերազանց է հանդես եկել։ Այս ցուցանիշով էլ է «Ռոման» եղել առաջատար՝ նախորդ մրցաշրջանում ստեղծված պահերի առումով: Բայց դա բավարար չէ լիարժեք առաջընթացի համար։ «Ռոման» լավն էր միայն այն դեպքում, երբ կարող էր պաշտպանվել և հարձակվել տարածության վրա: Այլընտրանքային ցանկացած իրավիճակում թիմի մոտ բացարձակ ոչինչ չէր ստացվում։ Դասական ճգնաժամային սցենարն այսպիսի տեսք ուներ. առաջին կեսը ժամանակի կորուստ է, իսկ երկրորդում փոխարինումների միջոցով Ժոզեն ավելի բաց տարբերակի է անցնում։ Այն ենթադրում է կազմի ավելի համարձակ լրացում: Օրինակ, ձախ եզրն ամբողջությամբ փակում է նոմինալ եզրային հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։ Լուկակուի կողքին հայտնվում էր երկրորդ հարձակվողը, Դիբալան էլ ստեղծագործում էր ոչ թե հարձակվողների կողքին, այլ նրանց թիկունքում։ Սա երբեմն օգնում էր արդյունքի հասնել: Բայց Ժոզեն երբեք չկարողացավ առաջնային պլան առաջարկել և պատկերը չփոխվեց ոչ մի անգամ։ Սա նրա կառուցած թիմի գլխավոր թերությունն է։
Եզրակացություն
Ժոզեին առնչվող եզրակացությունն ակնհայտ է. հրաշագո՞րծ էր Մոուրինյոն. այո՛, միանշանակ: «Վաղ» Ժոզեին բոլորը դասում են ֆուտբոլային պատմության լավագույնների շարքին. նրա աշխատանքը թիմերը բարձրացրել է նոր մակարդակի: Բայց հետո այս ամենը մարեց։  Հատկապես «Ռոմայում» կատարած աշխատանքի շնորհիվ հիմա մենք իրավունք ունենք Մոուրինյոյին գնահատել ոչ թե նրա կարիերայի առաջին հատվածի սկզբի անհավանական բարձր նշաձողով, այլ պարզապես վերաբերվել նրան որպես վառ, բայց ոչ բարձրակարգ մարզչի։ Հիմա Ժոզեն բառացիորեն խնդրում է, որ իրեն այսպես ընկալեն։
Եթե ​​այդպես է, ապա «սովորական մարզիչ» Մոուրինյոն այս ավելի քան սովորական թիմին հանեց նոր մակարդակի ու արդյունքներ ցույց տվեց՝ եզրափակիչներ եվրագավաթներում և մի փոքր ավելի վատ արդյունք ներքին առաջնությունում (երկու անգամ էլ՝ 63 միավոր. մինչ այդ՝ 68 և 70)։ Սա ձախողում չէ, բայց նաև թիմը այլ հարթություն չտանել է։ Աշախատանքի ընթացքում Մոուրինյոն թիմին հնարավորինս ճանաչելի դարձրեց (որոշ մարդիկ չեն սիրում հակագրոհային ոճը, բայց նույնիսկ նրանք չեն կարող ժխտել, որ թիմն ունի հստակ ձեռագիր): Սովորական մարզչի համար սա լավ ցուցանիշ է: Լինենք օրինաչափ։ Երևի նրան չափազանց դաժան են վերաբերվել. համենայն դեպս, նա արժանի էր մինչև մրցաշրջանի ավարտն աշխատելու:
Արձանագրում ենք նաև, որ Ժոզեն մարզչական առումով իսկապես չի կարող մրցել Յուրգեն Կլոպի և Պեպ Գվարդիոլայի հետ։ Խնդիրը նրա ապագայի գնահատման համատեքստում է․ պահանջվող աշխատավարձի և մասսայականության մակարդակով Մոուրինյոն դեռ թոփ մարզիչների մակարդակի է ու դեռ կարող է միջին վիճակագրական թիմում փայլել, կարևորը՝ ակումբի ղեկավարները, ի տարբերություն Ֆրիդկինների, ֆուտբոլից հասկանան։
Ռոբերտ Գասպարյան
Լա՞վ եք հետևել Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ կարիերային. 10 փաստ Հենոյի մասին. Armsport-ի Quiz-ը
Հունվարի 21-ին հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ Armsport-ը կազմել է փոքրիկ հարցաշար՝ ստուգելու ձեր հիշողությունն ու գիտելիքները Մխիթարյանի մասին։
Առաջիկա մի քանի րոպեի ընթացքում փորձելու եք պատասխանել 10 հարցի, որոնք վերաբերվում են Հենրիխի հրաշալի կարիերային։ Պատրա՞ստ եք։ Ուրեմն գնացի՜նք։
Յուվենտուս — Ռոմա. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Իտալական Ա Սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կմրցի «Ռոմայի» հետ:
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Յուվենտուս». Շչեսնի, Դե Շիլյո, Կյելինի, Բոնուչի, Դանիլո, Լոկատելի, Բենտանկուր,Կուադրադո, Բերնարդեսկի, Կյեզա,Մոյզե Քին:
A disposizione: Perin, Pinsoglio, Alex Sandro, Pellegrini, Rugani, Arthur, Ramsey, McKennie, Kulusevski, Morata, Kaio Jorge#JuveRoma https://t.co/Ywe2Zy8UMa
— JuventusFC (@juventusfc) October 17, 2021
«Ռոմա». Ռուի Պատրիսիու, Վինյա, Իբանյես, Ջանլուկա Մանչինի, Կարսդորպ, Բրայան Քրիստանտե, Ժորդան Վերետու, Հենրիխ Մխիթարյան, Լորենցո Պելեգրինի, Ձանիոլո, Թեմի Աբրահամ:
📋 Ecco la formazione scelta da José Mourinho per #JuveRoma. Tammy c’è!
🟨 DAJE ROMA DAJE! 🟥#ASRoma pic.twitter.com/wD1xPlzlOR
— AS Roma (@OfficialASRoma) October 17, 2021
Խաղը կմեկնարկի 22:45-ին:
Ուղիղ եթերն՝ այստեղ:
Պաչաջյան. Խոսել եմ Հենոյի հետ, հիասթափություն չկա
Երեկ հայտնի դարձավ Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ ընկերական խաղերի համար:
Հայտացուցակից բացակայում է Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ինչին արձագանքեց ամբողջ ֆուտբոլային հանրությունը:
Արձագանքեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը:
Պաչաջյանն այդ թեմայով այսօր երկրորդ գրառումն է կատարել.
«Երեկ եմ խոսել Հենոյի հետ…
Տղեն ամենաբարձր պրոֆեսիոնալի նման է մոտենում նման հարցերին: Միակ բանը, որը ուզում էի հասկանալ մեր զրույցից, հիասթափություն կա՞ իր մոտ, թե ոչ: Չկա ու չի կարող լինել: Միայն պարզաբանելու և բացատրելու պահ կա, որը մարզիչ-խաղացող տիրույթում է: Նորմալ պրոցես է սա ֆուտբոլում, ինչքան էլ երկրպագուների համար զարմանալի ու անսպասելի լինեն նման հարցերը:
Եվս մեկ անգամ հավելեմ, որ մեծ հույսեր ունեմ՝ ապագայում Հավաքականի ավագը իր տեղում կլինի»,- գրել է Պաչաջյանը:
Հենոն անչափ կարևոր գոլ է խփում Սպեցիայի դեմ խաղում
Իտալիայի Ա Սերիայի 38-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է «Սպեցիայի» հետ:
Խաղի 85-րդ րոպեին Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը՝ եզրափակելով Ջեկոյի փոխանցումը՝ 2-2:
Հենոյի գոլը «Ռոմային» բարձրացրեց Եվրոգավաթային գոտի: