Համզա Աբդելքարիմ — Armsport.am

Կանսելուի սպասված վերադարձն ու գաղտնիք պահվող 9 համարը. ի՞նչ է ծրագրում Ֆլիկը Էլչեի դեմ խաղում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Իսպանիայի Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային՝ «Էլչեի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Այս մասին գրում է Sport.es-ը։

Գերմանացի մասնագետն անդրադարձել է Ժոաու Կանսելուի խաղալու պատրաստվածությանը, կենտրոնական հարձակվողի փնտրտուքներին, ինչպես նաև տրանսֆերային շուկայում ակումբի ծրագրերին։

Չնայած Ժոաու Կանսելուն թիմի հետ ընդամենը երկու մարզում է անցկացրել, նրա անունն արդեն ներառվել է Լա Լիգայի հայտացուցակում։ Պորտուգալացին, ով «Ալ-Հիլալի» հետ պայմանագիրը խզելուց հետո մինչև 2029 թվականը նախատեսված համաձայնագիր է կնքել կատալոնական ակումբի հետ, արժանացել է Ֆլիկի գովեստին:

«Նա ունի ֆանտաստիկ տեխնիկա, մեծ կիրք և նախորդ մրցաշրջանում մեզ շատ բան տվեց իր դիրքում։ Կանսելուն պատրաստ է խաղալ, և այո, նա կարող է վաղը խաղադաշտ դուրս գալ»,- նշել է գերմանացի մասնագետը։

Միևնույն ժամանակ, մարզիչը հստակ ուղերձ է հղել ձախ պաշտպանի դիրքում պորտուգալացու հիմնական մրցակից Ալեխանդրո Բալդեին.

«Նա հսկայական որակներ ունի, բայց ինձ պետք է, որ բոլորը 100 տոկոսով նվիրված լինեն մեզ: Մենք պետք է խաղանք որպես մեկ միասնական թիմ»։

Մամուլի ասուլիսի գլխավոր ինտրիգներից մեկը թիմի նոր կենտրոնական հարձակվողի հարցն էր: Ռոբերտ Լևանդովսկու և Ֆերան Տոռեսի հեռանալուց հետո գոլային քաղցը լրացնելու համար ակտիվորեն շրջանառվում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի, ինչպես նաև Լաուտարո Մարտինեսի անունները: Ֆլիկը կտրականապես հրաժարվել է խոսել այլ թիմերի ֆուտբոլիստների մասին։

«Ինձ չի անհանգստացնում «9» համարի թեման։ Ես չեմ սիրում քննարկել այլ ակումբների խաղացողներին։ Մենք Դեկուի հետ ամեն օր խոսում ենք թիմն ավելի ուժեղ դարձնելու մասին: Միայն ես ու Դեկուն գիտենք, թե ինչ ենք ուզում։ Գիտեմ, որ սա այն չէ, ինչ դուք ուզում եք լսել, բայց ես չեմ ցանկանում խոսել Խուլիանի մասին»,- ընդգծել է Ֆլիկը։

Ինչ վերաբերում է «Էլչեի» դեմ խաղում հարձակման գծի ընտրությանը, մարզիչը նշել է, որ ունի մի քանի տարբերակներ, և հավանական է, որ անակնկալ լինի։ Նա նաև գովել է երիտասարդ հարձակվող Համզա Աբդելքարիմին, ով նախամրցաշրջանային փուլում աչքի է ընկել 4 դիպուկ հարվածով.

«Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարել որպես «9» համար»։

Խոսելով Աշխարհի առաջնության Ոսկե գնդակի դափնեկիր Ռոդրիի մասին՝ Ֆլիկը հայտնել է, որ իսպանացի կիսապաշտպանն արդեն անհատական մարզումներ է անցկացնում խոտածածկին, իսկ երկուշաբթի օրվանից կմիանա ընդհանուր խմբին.

«Ուրախ եմ, որ նա այստեղ է. նա իսկական առաջնորդ է և ֆանտաստիկ խաղացող»։

Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Մադրիդի «Ռեալին» և Ժոզե Մոուրինյուի գործոնին, գերմանացին շատ հակիրճ և կտրուկ է արձագանքել.

«Մենք վաղը «Ռեալի՞» հետ ենք խաղում: Խնդրում եմ, ինձ «Էլչեի» մասին հարցրեք»:

«Բարսելոնայի» մարզիչը հավելել է, որ թիմում կան որոշակի դժվարություններ՝ կապված Աշխարհի առաջնությանը մասնակցած ֆուտբոլիստների ծանրաբեռնվածության հետ, սակայն արդարացումներ չեն կարող լինել։

Հավելենք, որ խաղը կկայանա կիրակի օրը՝ Երևանի ժամանակով 23:30-ին:

Բարսելոնան հայտարարել է նոր տրանսֆերի մասին
Եգիպտոսցի 18-ամյա հարձակվող Համզա Աբդելքարիմը Կահիրեի «Ալ-Ահլիից» մշտական հիմունքներով տեղափոխվել է «Բարսելոնա»։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «կապտանռնագույններն» ակտիվացրել են ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված հրաժարագնի կետը։ Եգիպտոսի հավաքականի խաղացողը նոր աշխատանքային պայմանագիր է կնքել կատալոնացիների հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է մոտ 1,5 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Աբդելքարիմին վարձակալել էր դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Փետրվարից ի վեր երիտասարդ հարձակվողը հանդես էր գալիս ակումբի երիտասարդական թիմում, որտեղ առաջնության 9 հանդիպումներում հասցրել էր դառնալ 6 գոլի հեղինակ։

Պաշտոնական. Բարսելոնան հայտարարեց նոր հարձակվողի տրանսֆերի մասին
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է կազմի համալրման մասին: Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմին է միացել Եգիպտոսը ներկայացնող «Ալ-Ահլիի» հարձակվող Համզա Աբդելքարիմը:

​«Կապտանռնագույնները» 18-ամյա ֆուտբոլիստին ձեռք են բերել վարձակալական հիմունքներով: Կողմերի միջև կնքված համաձայնագրում ներառված է նաև տրանսֆերի հետագա գնման հնարավորություն: Նախատեսվում է, որ Աբդելքարիմը 2025/26 մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի «Բարսելոնայի» երկրորդ թիմի կազմում:

​Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հիմնական թիմը շարունակում է վստահ ելույթները ներքին առաջնությունում: Շաբաթ երեկոյան կայացած խաղում կատալոնացիները 3-1 հաշվով առավելության են հասել «Էլչեի» նկատմամբ և շարունակում են գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը:

​Թիմի հաջորդ հանդիպումը նախատեսված է երեքշաբթի՝ փետրվարի 3-ին: Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում «Բարսելոնան» ուժերը կչափի «Ալբասետեի» հետ:

Here we go. Ռոմանոն հաստատել է երիտասարդ հարձակվողի տեղափոխությունը Բարսելոնա
Եգիպտոսը ներկայացնող «Ալ-Ահլիի» հարձակվող Համզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերը։

Թեև տրանսֆերի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս անցած շաբաթ, այժմ գործարքի կայացումը հաստատել է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ օգտագործելով իր այցեքարտը դարձած «Here we go» արտահայտությունը։

«Բարսելոնան» համաձայնեցրել է 18-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը՝ պայմանագրում ներառելով տրանսֆերի հետագա գնման հնարավորություն։

Խոստումնալից եգիպտոսցին նախնական փուլում փորձ կհավաքի և հանդես կգա «կապտանռնագույնների» երկրորդ թիմի կազմում (Barça Atlètic)։

Սպասվում է, որ արդեն վաղը՝ հունվարի 31-ին, ֆուտբոլիստը կժամանի «Բարսելոնա»՝ բուժզննում անցնելու համար։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կատալոնական գրանդը կկարողանա Աբդելքարիմի տրանսֆերը վերջնականապես գնել 3 միլիոն եվրոյի դիմաց, իսկ ևս 5 միլիոն եվրո «Ալ-Ահլին» կարող է ստանալ հավելավճարների (բոնուսների) տեսքով։