Կրիվբաս — Armsport.am

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը նոր ակումբ կունենա
Հայաստանի և Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հայտնել է, որ գլխավորելու է «Կրիվբասը»։

«Ես աշխատանքի եմ գնում։ Այժմ ես Կրիվոյ Ռոգ եմ գնում։ Ես պայմանագիրս ստորագրել եմ «Կրիվբասի» հետ հոկտեմբերի 20-ին՝ ակումբի նախագահ Կոնստանտին Կարամանիցի և գլխավոր տնօրեն Վլադիմիր Բաենկոյի հետ հանդիպման ժամանակ:

Նպատակներ՞։ Ի՞նչ նպատակներ կարող են լինել ստեղծված իրավիճակում։ Բարելավել իրավիճակը։ Չնայած, իհարկե, դա հեշտ գործ չէ. թիմը շատ երիտասարդ է և փորձ չունի։ Բայց միևնույն է, մենք կփորձենք օգնել տղաներին հավատալ իրենց։ Կրիվոյ Ռոգի ֆուտբոլիստները խոստումնալից են։ Մենք կշարունակենք աշխատել», — ասել է Պետրակովը Sport.ua-ին տված հարցազրույցում։

«Կրիվբասը» ներկայումս UPL-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին՝ 16-րդ տեղը՝ 7 խաղից հետո վաստակած հինգ միավորով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ գլխավոր մարզիչ Պատրիկ վան Լյովենը կհեռանա «Կրիվբաս» ակումբից։

Պետրակովը երկար ժամանակ անգործ էր։ 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից նրա հեռացումից անցել է երկու տարուց մի փոքր ավելի։ Այս ընթացքում նա ակտիվորեն չէր աշխատում պրոֆեսիոնալ մակարդակով։

2023 թվականի հունվարի 14-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 13-ը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։

Որպես մարզիչ Պետրակովը․

Երիտասարդական հավաքականների աշխարհի չեմպիոն է՝ 2019 թվականին

Աշխարհի երիտասարդական առաջնության մասնակից՝ 2015 թվական (1/8 եզրափակիչ)

Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակից՝ 2014 (5-րդ տեղ), 2018 (3-4-րդ տեղ) թվականներ