Խաբիբ Նուրմագոմեդով — Armsport.am

Արման Ծառուկյանն ընտրել է MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկներին
Հայ մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը նշել է խառը մենամարտերի (MMA) պատմության հինգ մեծագույն ներկայացուցիչների անունները։

DAZN-ին տված հարցազրույցում մարզիկը ներկայացրել է իր վարկածով բոլոր ժամանակների լավագույնների հնգյակը, որն ունի հետևյալ տեսքը.

Ջոն Ջոնս

Ժորժ Սեն-Պիեր

Դեմետրիուս Ջոնսոն

Անդերսոն Սիլվա

Խաբիբ Նուրմագոմեդով

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ խառը մենամարտերում 29-ամյա Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ և կրելով ընդամենը 3 պարտություն: 15 դեպքում նա մենամարտն ավարտել է ժամանակից շուտ:

Ախալքալաքում ծնված մարզիկը պրոֆեսիոնալ օկտագոնում իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ում առաջին մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլին: Ծառուկյանն ազատ ոճի ըմբշամարտի և խառը մենամարտերի սպորտի վարպետ է:

Ռոնալդուն ամուսնանում է․ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը հրավիրվածների թվում են
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոններ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը հրավիրված են Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանյաց արարողությանը։ Այս մասին հաղորդում է Gossip Magazin պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարսանեկան խնջույքը կկայանա արդեն հաջորդ շաբաթ։ Հյուրերի ցանկում ընդգրկված են ինչպես հայտնի ֆուտբոլիստներ, այնպես էլ տարբեր ոլորտների համաշխարհային աստղեր։ Մասնավորապես, հրավիրվածների թվում են Ռիո Ֆերդինանդը, Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, դերասաններ Վին Դիզելն ու Էսթեր Էքսպոսիտոն, երաժիշտներ Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Դրեյքն ու Թրևիս Սքոթը, հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, ինչպես նաև հայտնի բլոգեր IShowSpeed-ը։

41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն և 32-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից։ Ֆուտբոլիստն իր սիրելիին ամուսնության առաջարկություն էր արել 2025 թվականի օգոստոսին։ Պիրս Մորգանի հետ ունեցած զրույցում Ռոնալդուն նշել էր, որ հարսանիքը նախատեսում են կազմակերպել ԱԱ-2026-ից հետո՝ նախքան Սաուդյան Արաբիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկը։

Զույգն ունի երկու ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան (ծնվել է 2017 թ․ նոյեմբերին) և Բելլա Էսմերալդան (ծնվել է 2022 թ․ ապրիլին)։ Բացի այդ, նրանք դաստիարակում են ևս երեք երեխայի՝ Կրիշտիանու-կրտսերին (ծնված 2010 թ․) և երկվորյակներ Մատեոյին ու Եվային (ծնված 2017 թ․), որոնք լույս աշխարհ են եկել փոխնակ մայրերի օգնությամբ։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Նուրմագոմեդովը հաղթել էր Մակգրեգորին՝ չորրորդ ռաունդում կիրառելով ցավեցնող հնարք։ Այդ մենամարտը MMA-ի պատմության մեջ մտել է որպես ամենաշահութաբեր և դիտված դիմակայությունը։ Դաղստանցի մարզիկն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2020 թվականի հոկտեմբերին՝ մնալով անպարտելի. նրա ակտիվում գրանցված է 29 հաղթանակ և չեմպիոնական տիտղոսի երեք հաջող պաշտպանություն։

Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Վլադիմիր Պուտինի վերաբերյալ Արման Ծառուկյանի հայտարարությունը
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ֆինանսապես օգնել է Դաղստանում մարզադահլիճ կառուցել։

Ավելի վաղ Ծառուկյանը նշել էր, որ ՌԴ նախագահը, ի նշանավորումն մարտիկի ունեցած վաստակի և երկրին մատուցած ծառայությունների, ֆինանսավորել է նրա մարտարվեստների դպրոցի կառուցումը։ Լեգենդար ռուսաստանցի մարտիկը սոցիալական ցանցերում կտրականապես հերքել է այս տեղեկությունը.

«Դա բացարձակ սուտ է։ Ոչ ոք երբեք չի վճարել իմ հաշիվները և ինձ համար մարզադահլիճներ չի կառուցել», — գրել է Նուրմագոմեդովը։

Հիշեցնենք, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անվան մարտարվեստների դպրոցը Մախաչկալայում բացվել է դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 2-ին։

Անդրադառնալով մարզիկների վիճակագրությանը՝ նշենք, որ Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում։ Այդ մենամարտում նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ է տարել Դեն Հուկերի նկատմամբ։ Ներկայումս նրա պրոֆեսիոնալ ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։

Ինչ վերաբերում է Նուրմագոմեդովին, ապա նա իր վերջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերին՝ UFC 254 մրցաշարում։ Ջասթին Գեյջիի դեմ մենամարտը դադարեցվել է երկրորդ ռաունդում և ավարտվել Խաբիբի հաղթանակով՝ տեխնիկական հնազանդեցմամբ (սաբմիշն)։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է անպարտելի՝ գրանցելով 29 հաղթանակ։

Ծառուկյանն ասել է, թե ով կհաղթեր Խաբիբ Նուրմագոմեդովի հետ հնարավոր մենամարտում
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը պատասխանել է այն հարցին, թե ով կհաղթեր դիվիզիոնի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ հնարավոր մենամարտում:

«Ո՞վ կհաղթեր. ես: Ինչպե՞ս կհաղթեի նրան. ամենայն հավանականությամբ՝ մրցավարների որոշմամբ։ Ո՞րն է իմ գլխավոր առավելությունը. իմ հմտությունները։ Ես ունիվերսալ մարտիկ եմ, շատ ավելի ունիվերսալ, քան նա»,- հայազգի մարտիկի խոսքն է մեջբերել բլոգեր Նավիդ Յուսուֆին իր սոցցանցերում:

Հիշեցնենք, որ 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2016 թվականին, իսկ 2019-ից հանդես է գալիս UFC-ում։ Իր վերջին մենամարտում, որը կայացել էր նոյեմբերին Դոհայում (Կատար) անցկացված UFC Fight Night 264 մրցաշարում, Ծառուկյանը խեղդող հնարքով ժամանակից շուտ հաղթել էր ավստրալացի Դեն Հուկերին։

Խաբիբ, թե՞ Իսլամ. Արման Ծառուկյանը նշել է լավագույնին
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը պատասխանել է այն հարցին, թե ով է ավելի ուժեղ՝ Խաբիբ Նուրմագոմեդո՞վը, թե՞ Իսլամ Մախաչևն իրենց լավագույն մարզավիճակում։

Բլոգեր N3on-ը հարցրել է Ծառուկյանին. «Ո՞վ է ավելի լավը՝ պի՞կում գտնվող Խաբիբը, թե՞ պիկում գտնվող Իսլամը»:

«Իսլամը։ Որովհետև նա ավելի բազմակողմանի մարտիկ է, և բացի այդ, նրա անկյունում Խաբիբն է»,- պատասխանել է Ծառուկյանը:

Արման Ծառուկյանը մրցելույթներին կվերադառնա ապրիլի 18-ին՝ Ֆիլադելֆիայում կայանալիք «RAF 8» գրեփլինգի մրցաշարում, որտեղ երկրորդ կարևորագույն գոտեմարտում ուժերը կչափի ամերիկացի վետերան Յուրայա Ֆեյբերի հետ:

Արդեն հունիսին Ծառուկյանը նախատեսում է որպես պահեստային մարտիկ ապահովագրել Իլիա Թոփուրիայի և Ջասթին Գեյջիի միջև տիտղոսների միավորման մենամարտը, որը կգլխավորի Սպիտակ տան մոտ կայանալիք UFC-ի տոնական շոուն։

Ինչ վերաբերում է Իսլամ Մախաչևին, ապա UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոնը նախատեսում է տիտղոսի իր առաջին պաշտպանությունն անցկացնել այս տարվա օգոստոսին, սակայն նրա հաջորդ մենամարտի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել:

Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, թե երբ Իսլամ Մախաչևը կվերադառնա օկտագոն
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, այժմ մարզչական գործունեությամբ զբաղվող Խաբիբ Նուրմագոմեդովը մանրամասներ է հայտնել իր թիմակիցների՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի առաջիկա մենամարտերի վերաբերյալ։

Anatomy of a Fighter յութուբյան ալիքին տված հարցազրույցում Նուրմագոմեդովը նշել է, որ աշխատանքներ են տարվում Մախաչևի հաջորդ մենամարտի կազմակերպման ուղղությամբ, և հստակեցրել է վերադարձի մոտավոր ժամկետները․

«Իսլամը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հունիս-հուլիսին՝ Ռամադանից հետո։ Մենք ներկայումս աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Ուսմանին, ապա PFL-ը նրան առաջարկում է 2026 թվականի ընթացքում երեք մենամարտ անցկացնել»։

Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևը վերջին անգամ մրցասպարեզ է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC 322 մրցաշարի շրջանակում մրցավարների միաձայն որոշումով առավելության հասնելով Ջեք Դելա Մադալենայի նկատմամբ։

Ուսման Նուրմագոմեդովն իր հերթին վերջերս՝ փետրվարի 7-ին կայացած PFL Dubai մրցաշարում, խեղդող հնարքով հաղթանակ է տարել Ալֆի Դևիսի նկատմամբ։

Աշխարհում քչերն են ունակ հաղթել նրանց. Խաբիբ Նուրմագոմեդով
UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն առանձնացրել է խառը մենամարտերի (MMA) երկու հեռանկարային մարտիկների, որոնք մարզվում են իր գլխավորությամբ՝ կանխատեսելով նրանց փայլուն ապագա։

​«Կա երկու մարտիկ, որոնց հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել։ Կարծում եմ՝ աշխարհում քչերը կկարողանան նրանց հաղթել։ Խոսքը գերթեթև քաշային Ռենատ Խավալովի և թեթև քաշային Ամրու Մագոմեդովի մասին է։ Ես վաղուց եմ այս մարզաձևում և վստահաբար կարող եմ ասել՝ աշխարհում կա ընդամենը 2-3 հոգի, որոնք ի զորու են մրցակցել այս տղաների հետ», — նշել է Նուրմագոմեդովը Red Corner MMA-ին տված հարցազրույցում։

​Լեգենդար մարզիկը հավելել է, որ մանկուց շրջապատված լինելով չեմպիոններով՝ հստակ տեսնում է այդ ներուժը․ «Այս երկուսն այնքան լավն են, որ մրցակիցների մեծ մասը ոչինչ չի կարողանա նրանց հակադրել»։

Անպարտելի Խավալովը (10-0) և Մագոմեդովը (9-0) հանդես են գալու Դուբայում կայանալիք PFL-ի (Professional Fighters League) առաջիկա մրցաշարում։ Մրցաշարի գլխավոր իրադարձությունը լինելու է Խաբիբի թիմի մեկ այլ ներկայացուցչի՝ Ուսման Նուրմագոմեդովի մենամարտը, որը կպաշտպանի իր չեմպիոնական գոտին Ալֆի Դևիսի դեմ պայքարում։

🎥 Այս տղան յուրահատուկ է․ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Զլատան Իբրահիմովիչը մրցել են բազկամարտում
Խառը մենամարտերի (MMA) ռուս հայտնի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ բազկամարտի է բռնվել «Միլանի», «Բարսելոնայի», «Այաքսի» և Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։

«Այս տղան յուրահատուկ է»,- տեսանյութին կից գրել է Խաբիբը։

Հիշեցնենք, որ «Արծիվն» իր վերջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Աբու Դաբիում կայացած UFC 254 մրցաշարում։ Այդ ժամանակ նա խեղդող հնարքով հաղթեց ամերիկացի Ջասթին Գեյջիին՝ տանելով կարիերայի 29-րդ հաղթանակը, ինչից հետո հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին։ Իսկ Իբրահիմովիչը ֆուտբոլային կարիերան ավարտել է 2023 թվականի ամռանը։

Մախաչևը նշել է UFC-ի պատմության լավագույն մարտիկին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը տարբեր անվանակարգերում նշել է կազմակերպության լավագույն մարտիկներին՝ առանձնացնելով նաև պատմության լավագույնին։

«UFC-ի լավագույն մարտիկն հենց հիմա Իսլամ Մախաչևն է։ UFC-ի ամենադիտարժան մարտիկը Մաքս Հոլոուեյն է։ UFC-ի պատմության լեզվակռվի լավագույն վարպետը Քոնոր Մաքգրեգորն է։ UFC-ի պատմության լավագույն կիսամիջին քաշայինը Ժորժ Սեն-Պիերն է։ Իսկ պատմության մեծագույն մարտիկը, ինչպես միշտ, Հաբիբ Նուրմագոմեդովն է», — հայտարարել է Մախաչևը TNT Sports-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ Մախաչևը, բացի թեթև քաշային կարգի չեմպիոն լինելուց, գլխավորում է նաև կազմակերպության՝ անկախ քաշային կարգից լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակը (P4P)։

Չեմ կարծում, որ նա որևէ շանս կունենա Ծառուկյանի դեմ․ Խաբիբ Նուրմագոմեդով
UFC-ի լեգենդար նախկին մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի և նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի միջև հնարավոր տիտղոսային մենամարտի մասին։

— Ենթադրենք, որ Ծառուկյանը մենամարտում է Թոփուրիայի հետ։ Ու՞մ եք տեսնում որպես ֆավորիտ այս մենամարտում։

«Ես Թոփուրիայի համար որևէ հնարավորություն չեմ տեսնում։ Արմանը մրցակիցներին կարողանում է իրենից հեռու պահել։ Նա լավ է պահպանում հեռավորությունը հարձակողական ոճ ունեցող մարտիկների դեմ, աշխատում է ոտքերով։

Ես Արմանին տեսնում եմ որպես հաղթող 80-ից 20 տոկոս հարաբերակցությամբ։ Նրա ըմբշամարտը, նրա ճնշումը, նրա հասակը․ սա նույնպես պետք է հաշվի առնել։ Նա գրեթե 10 սմ-ով ավելի բարձրահասակ է, ավելի ծանր է, քան Իլիան:

Կարծում եմ՝ այս պահին թեթև քաշային կարգի լավագույն մարտիկը Ծառուկյանն է՝ չհաշված Իսլամ Մախաչևին»,- ասել է Նուրմագոմեդովը Կամիլ Գաջիևի YouTube ալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևն իր նախապատվությունը տվել էր Ծառուկյանին՝ Թոփուրիայի դեմ հնարավոր մենամարտում։