լող — Armsport.am

🎥 Ռուս լողորդն անհետացել է Բոսֆորի միջմայրցամաքային լողավազքի ժամանակ․ ինչ է հայտնի
29-ամյա ռուսաստանցի լողորդ և մարզիչ Նիկոլայ Սվեչնիկովը անհետ կորել է Ստամբուլում անցկացված «Բոսֆոր-2025» ավանդական միջմայրցամաքային լողավազքի ընթացքում։ Նա միակ մասնակիցն էր շուրջ 3000 մրցակիցներից, ով չի հասել մրցավազքի եզրագիծ։

Մրցավազքը մեկնարկել է օգոստոսի 24-ի առավոտյան՝ ժամը 10:00-ին։ Մասնակիցները նավերից նետվել են ջուրը և պետք է հաղթահարեին 6,5 կմ հեռավորություն՝ Ասիայից դեպի Եվրոպա։ Սվեչնիկովը մեկնարկել է երրորդ նավից՝ իր աշակերտների հետ։ Երեք աշակերտները հաջողությամբ ավարտել են լողը, սակայն Սվեչնիկովը ֆինիշի չի հասել։ Նրա անձնական իրերը մնացել են պահեստարանում։

Լրագրող Դմիտրի Եգորովի փոխանցմամբ՝ Սվեչնիկովը սկզբում լողացել է առաջատարների խմբում, սակայն 500–600 մետր անցնելուց հետո ընկերները կորցրել են նրան տեսադաշտից։

Նիկոլայ Սվեչնիկովը Մոսկվայից էր, սպորտի վարպետի թեկնածու և հիմնադրել էր սեփական լողի դպրոց մայրաքաղաքում։ Նա Ստամբուլ էր ժամանել օգոստոսի 23-ին և բնակվել էր Akka Suites հյուրանոցում։ Մրցավազքից առաջ բժիշկները զննել էին նրան և առողջական խնդիրներ չէին հայտնաբերել։ Մեկնարկի ժամանակ նա կրել է Arena մարզահագուստ և կանաչ լողի գլխարկ։

Սվեչնիկովի բացակայությունը նկատվել է միայն երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում։ Որոնողական աշխատանքները սկսվել են ժամը 16:00-ից։ Տեղեկությունը փոխանցվել է Ստամբուլի ոստիկանությանն ու ափամերձ պահակախմբին։

Ականատեսների պնդմամբ՝ կազմակերպիչները բավարար ակտիվություն չեն ցուցաբերել որոնումներում, իսկ մրցավազքի ընթացքում անվտանգության միջոցառումները եղել են անբավարար։ Մասնավորապես, երթուղու միջնամասում բացակայել են փրկարարական նավակներ։ Որոշ մասնակիցներ նշել են, որ Բոսֆորի մեջտեղում նկատել են Սվեչնիկովին նմանվող լողորդի, սակայն նրա հետագա ճակատագիրը մնում է անհայտ։

Ռուսաստանից մրցաշարին մասնակցել է ավելի քան 450 մարզիկ։ Կիսաեզրափակիչից հետո Բոսֆորով անցել են ռազմական նավեր՝ Teknofest փառատոնի շրջանակում, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է նավային երթևեկությունը։

Սվեչնիկովի ընտանիքն ու մերձավորները շտապում են Թուրքիա։ Նրա կինը՝ Անտոնինան, պատրաստվում է դիմել Ռուսաստանի դեսպանատուն։

Ըստ Life-ի՝ Սվեչնիկովը կարող էր ուժասպառ լինել կամ ջղաձգություն ստանալ առաջին կամրջից հետո։ Կա նաև վարկած, որ Բոսֆորի ուժեղ հոսանքը կարող էր նրան տանել դեպի այլ ափ։

Մասնակիցներից մեկը նշել է, որ այս տարի Բոսֆորի հոսանքն անսովոր ուժեղ էր։ Ինքը 6,5 կմ հեռավորությունը հաղթահարել է 1 ժամ 46 րոպեում, մինչդեռ սովորաբար այդ ճանապարհը տևում է 60–80 րոպե։

Բոսֆորի միջմայրցամաքային լողավազքը կազմակերպվում է 1989 թվականից Թուրքիայի Օլիմպիական կոմիտեի կողմից։ 2025 թվականին այն անցկացվել է 37-րդ անգամ՝ հավաքելով մարզիկների 81 երկրից։

2016 թվականին բաց ջրերում լողի համաշխարհային ասոցիացիան (WOWSA) մրցաշարը ճանաչել է աշխարհի լավագույնը։

Այս տարի մրցավազքին մասնակցել է մոտ 2900 մարզիկ, որոնցից 2665-ը հաջողությամբ հասել են եզրագծին։

Դպրոցականների լողի անվճար պարապմունքների ծրագիր Արագածոտնի մարզում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանում հետևել է դպրոցահասակ երեխաների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին։

Արագած համայնքի լողավազանն առաջիններից էր, որը հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթում, որի շնորհիվ այստեղ մեկնարկել են լողի անվճար պարապմունքներ։ Այս պահին ծրագրին մասնակցում է 22 երեխա։

Լողավազանի տնօրենի խոսքով՝ ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, և տրամադրված բոլոր տեղերն արդեն զբաղեցված են։

Պարապմունքներն անցկացվում են շաբաթական երեք անգամ՝ 9 ամիս տևողությամբ։

Ծրագրին մասնակցելու համար լողավազանները պետք է համապատասխանեն տեխնիկական և սանիտարահիգիենիկ չափանիշներին, իսկ մարզիչներն ունենան մասնագիտական կրթություն և փորձ։

Մարզերում դպրոցականների լողի փորձնական ծրագիրը կընդլայնվի
ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մարզերի դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի ընդլայնման վերաբերյալ նախագծին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից:

Ըստ այդմ՝ կավելանան լողի անվճար պարապմունքների խմբերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում նախկին մեկի փոխարեն ծրագրի շահառու կդառնան երեքական խմբեր։

Որոշումն ընդունվել է ՀՀ մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաների` լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկվելու պահանջարկով:

2024 թ. նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը։ Մյուս մարզերի համար առաջիկայում կհայտարարվեն դրամաշնորհների տրամադրման նոր մրցույթներ։ Հայտարարված մրցույթներին մասնակցելու կարևոր պայմաններից են լողավազաների համապատասխանեցումը տեխնիկական և սանիտարահամաճարակային չափանիշներին, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների կամ բարձրագույն կրթություն, լող մարզաձևի առնվազն 3 տարվա մարզչական ստաժ ունեցող և Լողի հայկական դաշնության ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համատեղ վերապատրաստման դասընթացներն անցած անձանց առկայությունը։

Տարբեր մարզաձևերի, այդ թվում նաև լող մարզաձևի մարզիչ-մանկավարժների համար վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին» N 657-Ն որոշման համաձայն: Նշված դասընթացներին կներգրավվեն նաև Լողի հայկական դաշնության կողմից ընտրված համապատասխան մասնագետները, որը կնպաստի մարզերում լող մարզաձևի մարզիչ-մանկավարժների բացի լրացմանը։

Յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվի յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային խմբերում պարապողների առավելագույն քանակը պետք է լինի 12, իսկ 2-րդ-ում՝ 10: Խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:

Ծրագիրը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ, մարզումների իրականացման ժամանակահատվածը կսահմանվի լողավազանի կողմից:

ՀՀ կառավարությունն նիստում հավանություն է տրվել նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու որոշման նախագծին: Ըստ այդմ՝ կսահմանվի լիազորող նորմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ և ընդհանրական չափորոշիչներ ստեղծելու համար:

Կարևորելով վաստակաշատ և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց աշխատանքի յուրատեսակ գնահատականը:

Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը Հայաստանում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է: Նա նաև տեղեկացրել է՝ հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024- 2030 թվականների ռազմավարությունը, որում, որպես առանձին թիրախ, սահմանված են լողով զբաղվելու հնարավորություների և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը:

Նախարարի տեղակալը, ներկայացնելով պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նշել է՝ մեկնարկել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում: Անդրադառնալով միջազգային մրցաշարերի անցկացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ վերջին տարիներին այն իրականացվում է բավականին մեծ հաջողությամբ:

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի կազմակերպումը, որոնցից մեկն անցկացվում է լող մարզաձևից: Նրա խոսքով՝ կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերով Սևանա լճի լողափնյա հատվածում անցկացվող մրցաշարն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, իսկ կազմակերպման հաջող փորձը վստահություն է հաղորդում, որ Հայաստանն ունի նաև միջազգային մասսայական միջոցառում անցկացնելու հնարավորություն:

Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Լողի հայկական դաշնության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնություններին և կոնգրեսներին վստահություն է ներշնչում, որ առկա է համագործակցության ավելի լայն ներուժ: Նրա խոսքով՝ որպես առաջին փորձ՝ Հայաստանը կարող է դիտարկել հենց Սևանա լճում Open Water՝ բաց ջրերի ձևաչափով միջոցառումների անցկացումը: Յոսիպ Վարվոդիչը վերահաստել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի պատրաստակամությունը մարզաձևի զարգացման ու միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում աջակցելու Հայաստանին:

Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անվան խոշոր մարզահամալիրի շինարարությունը, որտեղ նաև լողավազանի կառուցում է նախատեսվում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնավորի հետ համագործակցության միջազգային փորձառությանը, մարզիչների վերապատրաստմանը, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հայաստան կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը կայցելի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, ինչպես նաև մասնավոր մի շարք լողավազաններ, կծանոթանա առկա ենթակառուցվածքներին:

📷 Դժոխք երկրի վրա․ Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնը կորցրել է մեդալներն ու տունը
Հնգակի օլիմպիական չեմպիոնը կորցրել է բոլոր մեդալները և իր տունը։ Լոս Անջելեսում տեղի ունեցած սարսափելի հրդեհը ազդում է նաև սպորտի վրա։

Կալիֆոռնիայում այժմ հայտարարված է արտակարգ իրավիճակ։ Հրդեհը տարածվել է 11 հազար հեկտար տարածքով՝ ոչնչացնելով ավելի քան երկու հազար կառույց։

Տուժել է լողորդ Գերի Հոլ կրտսերը, որը երեք Օլիմպիական խաղերում անընդմեջ նվաճել էր ոսկե մեդալներ՝ Ատլանտայից մինչև Աթենք։ Նրա բոլոր մրցանակները ոչնչացել են հրդեհի հետևանքով, ինչպես նաև իր բնակարանը։

Այրվել է նաև «Գոլդեն Սթեյթ Վորիորս» թիմի գլխավոր մարզիչ Գոլդեն Սթեյթ Վորիորս մանկության տունը։ Այդ վայրը, որտեղ նա մեծացել էր, ամբողջությամբ ոչնչացել է։ Սակայն ամենակարևորը, որ նրա մայրը, որը ապրում էր այնտեղ, անվնաս է։

Հրդեհի վտանգավոր գոտիներից տարհանված հարյուրավոր ընտանիքների թվում են նաև «Կլիպերսի» աստղ Կավայ Լեոնարդի և «Լեյքերսի» մարզիչ Ջեյ Ջեյ Ռեդիկի հարազատները։

Միացյալ Նահանգների գլխավոր առաջնություններում խաղերն արդեն հետաձգվում են։ NHL-ը տեղափոխել է «Լոս Անջելեսի» և «Կալգարիի» միջև հանդիպումը, իսկ NBA-ն պատրաստվում է նույնը անել «Լեյքերսի» հաջորդ խաղի համար։

Կան կանխատեսումներ, որ հրդեհը կարող է հասնել նաև «Ռոուզ Բոուլ» մարզադաշտին, որտեղ 1994 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության վճռորոշ խաղերն են կայացել։ Այդտեղ է տեղի ունեցել նաև Ռոբերտո Բաջոյի լեգենդար վրիպումը 11 մետրանոց հարվածից։

Նշվում է, որ այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի այս մղձավանջը։

Կարծես 100 տարվա հնության․ ՕԽ-ի մեդալակիրները ցնցված են մեդալի որակից
Ֆրանսիայի լողի հավաքականի կազմում Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Կլեման Սեկին և Յոան Նդոե-Բրուարը սոցիալական ցանցերում ցուցադրել են իրենց խաղերի մեդալները՝ քննադատելով դրանց որակը։ Այս մասին գրում է  L’Équipe-ը ։

Սեկին և Նդոյե-Բրուարը բրոնզե մեդալ են նվաճել 4×100 մ լողի խառը փոխանցումավազքում (Սեկին լողացել է որակավորման փուլում):

Սեկին Instagram Stories բաժնում հրապարակել է մեդալի գունաթափված լուսանկարը մակագրելով՝ «կոկորդիլոսի կաշի»։

Նշենք, որ Օլիմպիական խաղերից անմիջապես հետո ամերիկացի մարզիկները ևս դժգոհել էին  բրոնզե մեդալների որակից՝ սքեյթբորդիստ Նայջահ Հյուսթոնը, սուսերամարտիկ Նիկ Իտկինը և ռեգբիիստ Իլոնա Մահերը։ Կազմակերպիչները խոստացել են փոխարինել նրանց մեդալները, նշում է Daily Mail-ը։

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի 2 ռեկորդ է սահմանել կարճ ջրի լողի աշխարհի առաջնությունում
Բուդապեշտում անցկացվել է կարճ ջրի / 25 մետրանոց լողավազան / լողի աշխարհի հերթական առաջնությունը:

Հայաստանից հանդես է եկել երկու մարզիկ՝ Վարսենիկ Մանուչարյանը և Աշոտ Չախոյանը: Նրանց մրցավայր էր ուղեկցել հավաքականի ավագ մարզիչ Արման Վահանյանը:

Վարսենիկը մրցել է 100մ. բատերֆլայ և 50մ ազատ ոճում, իսկ Աշոտը Չախոյանը ՝ 50մ և 100մ բրաս լողաոճում։

Մեր մարզուհին ցույց է տվել համապատասխանաբար 1, 00.51 և 26, 26, ժամանակ և երկու դեպքում էլ գրանցել համապետական նոր ռեկորդ: Աշոտը 100 մետրն անցել է 1, 02. 57 ժամանակում: Նույն ոճի 50 մետրում նա դարձյալ վատ չի լողել/ 28, 29 վրկ/, բայց չնչին սխալի պատճառով որակազրկվել է:

Լավագույն ցուցանիշը Վարսենիկի զբաղեցրած 30-րդ տեղն է 100 մետրում ՝ 60 մրցակցուհիների պայքարում:

World Aquatics-ն արգելել է Ռուսաստանի ֆեդերացիային հրապարակել 2024 թվականի աշխարհի առաջնության արդյունքները
Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (World Aquatics) արգելել է Ռուսաստանի ջրային սպորտի ֆեդերացիային իր ինտերնետային ռեսուրսներում հրապարակել ռուս լողորդների արդյունքները Բուդապեշտում (Հունգարիա) ընթացող լողի աշխարհի առաջնությունում։

«Չի կարելի իրականացնել հրապարակումներ կամ հաղորդակցության այլ ձևեր լրատվամիջոցների հետ, որոնք չեզոք մարզիկի մասնակցությունը կապում են երկրի հետ, քանի որ այն գտնվում է կոնֆլիկտային վիճակում: Դա վերաբերում է անգամ արդյունքների հրապարակմանը, քանի որ մարզիկներին ոչ մի կերպ չպետք է ասոցացնել ազգային ֆեդերացիայի հետ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

2024 թվականի աշխարհի առաջնությունում ռուս լողորդները երկու ոսկե մեդալ են նվաճել։ Միրոն Լիֆինցևը հաղթել է 100 մ թիկնալողում, իսկ Ռուսաստանի հավաքականը հաղթել է 4×50 մ խառը փոխանցումավազքում:

Օրվա լուսանկարը․ ավստրալուհի լողորդը՝ Տոկիո-2020-ում նվաճած իր 7 մեդալով
Ավստրալացի լողորդ Էմմա Մաքքեոնը Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում միանգամից 7 մեդալ է նվաճել՝  4 ոսկե և 3 բրոնզե։

Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում սա լավագույն ելույթն է կանանց շրջանում։

Մարզիչը՝ լողորդներ Վարսենիկ Մանուչարյանի և Արթուր Բարսեղյանի ելույթների մասին
Մարզիչ Արմինե Ավետիսյանը, ArmSport-ի հետ զրույցում ամփոփել է 18-ամյա լողորդ Վարսենիկ Մանուչարյանի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում։ ելույթը 32-րդ Խաղերին․

Վարսենիկ Մանուչարյանը 100 մ ազատ ոճում գրանցեց 59.18 արդյունքը ու չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

«Վարսենիկի ելույթը կգնահատեմ միջինից մի փոքր բարձր։ Իր անհանգստությունը, այս մեծ մրցումները տեսնելը նրան խանգարեց։ Ընդհանուր առմամբ նա շատ լավ էր պատրաստվել, պետք է որ լավ լողար։ 50 մետրը շատ լավ սկսեց, թե հետո ինչ պատահեց ․․․ ինձ հետո պատմեց, որ start-ի մոտ կանգնած՝ ոտքերը դողացել է։ Բայց չէ՞ որ ամեն ինչ շատ լավ էր ․․․ դեռ երիտասարդ է, նրա մոտ ամեն ինչ դեռ առջևում է։

Լավ է ,որ այս տարիքից մասնակցեց նման մեծ մրցման, տեսավ, թե ինչ է կատարվում։ Այս փորձը միանշանակ օգտակար կլինի»,- ասել է Ավետիսյանը։

Արմինե Ավետիսյանը, որը Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ լողորդ Արթուր Բարսեղյանի մարզիչն է, խոսել է նաև նրա ելույթի մասին․

«Արթուրը շատ ոգևորված է իր ելույթից հետո, քանի որ թարմացրեց թե՛ իր անձնական ռեկորդը, թե՛ Հայաստանի ռեկորդը։ Երկու տարի մրցումներ չէր եղել, ու հիմա վերջապես սայլը տեղից շարժվեց»,- ասել է Արմինե Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ մեր մարզիկը ՕԽ լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում գրանցեց 49.78 արդյունք։ Չորրորդ լողահերթում Արթուրը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 38-րդ տեղը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ են դուրս գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։

Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 մետր ազատ ոճում։

Գևորգ Ղազարյան՝

Տոկիոյից հատուկ ArmSport-ի համար