Լիամ Ռոսենիոր — Armsport.am

Ամեն անգամ նման դեպքերում մտածում եմ, թե որքան է բախտս բերել․ Գվարդիոլան՝ Չելսիից Ռոսենիորի հեռացման մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայում «Բարնլիի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո անդրադարձել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենիորի պաշտոնանկությանը։

«Շատ եմ ցավում։ Գրեթե վստահ եմ, որ նա բարձրակարգ մարզիչ է։ Ամեն անգամ, երբ նման բան է պատահում, ես նորից ու նորից մտածում եմ այն մասին, թե որքան է բախտս բերել այս ակումբում աշխատելու հարցում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Իսպանացի մասնագետն ընդգծել է նաև մանչեսթերյան ակումբում տիրող առողջ մթնոլորտի ու կայունության կարևորությունը.

«Տասը տարի առաջ ես ճիշտ վայր ընտրեցի՝ անհավանական ղեկավարությամբ, հիանալի գլխավոր և սպորտային տնօրեններով։ Սա ուղղակի անհավատալի է։ Այն մարդկանց կայունությունն ու վստահությունը, որոնց հետ ես այստեղ աշխատում եմ, ապշեցնում են։ Բախտս իսկապես շատ է բերել»,- հավելել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչը։

Պաշտոնական․ Չելսին հեռացրեց գլխավոր մարզչին և հայտնեց ժամանակավոր փոխարինողի անունը
Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենիորի պաշտոնանկության մասին։ Մասնագետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից ոչ բավարար արդյունքների պատճառով։

Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով Ռոսենիորին կատարած աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։ Նշվում է, որ որոշումը հեշտ չի տրվել, սակայն թիմի վերջին ելույթները չեն համապատասխանել ակումբի բարձր չափանիշներին՝ հաշվի առնելով մրցաշրջանի մնացած հատվածի կարևորությունը։

Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Չելսիի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Կալում Մաքֆարլեյնը։ Նրա առջև խնդիր է դրված նվաճել եվրագավաթների ուղեգիր և հաջող ելույթներ ունենալ Անգլիայի Գավաթի խաղարկությունում։

Զուգահեռաբար, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կսկսի նոր, երկարաժամկետ գլխավոր մարզչի փնտրտուքները՝ թիմում կայունություն հաստատելու նպատակով։

Իմ աչքերում նրանք համաշխարհային մակարդակի են. նոր մարզիչը վստահում է Չելսիի երիտասարդներին
Լիամ Ռոսենիորը քաջ գիտակցում է, թե ինչ է ակնկալվում «Չելսիի» գլխավոր մարզչից, այդ իսկ պատճառով հպարտությամբ և ոգևորությամբ է ստանձնել այս պաշտոնը։ Իր առաջին ընդարձակ հարցազրույցում նա բացատրում է, թե ինչ կարող են սպասել երկրպագուները նոր «Չելսիից», կարևորում է ֆուտբոլիստների հետ սերտ կապի ստեղծումը և ակումբի ավանդույթներն ու արժեքները պահպանելու անհրաժեշտությունը։

— Լիամ, նախևառաջ՝ բարի գալուստ «Չելսի»։ Ի՞նչ զգացողություններ ունեք՝ որպես թիմի գլխավոր մարզիչ։

— Հպարտություն և ոգևորություն։ Անհամբեր սպասում եմ աշխատանքի մեկնարկին։ Կյանքիս մեծ մասը նվիրել եմ քրտնաջան աշխատանքին՝ այս կետին հասնելու համար, բայց, ինչպես արդեն ասել եմ խաղացողներին, այս ակումբ հասնելը մեկ այլ բան է, իսկ այս հրաշալի ակումբում հաղթելը՝ բոլորովին այլ։ Իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է հենց հաղթելու վրա։

Երբ առաջին անգամ լսեցի, որ «Չելսին» հետաքրքրված է իմ ծառայություններով, դա կյանքիս ամենահպարտ օրերից մեկն էր։ Այժմ ես այստեղ եմ, հանդիպել եմ անձնակազմին ու ֆուտբոլիստներին, և սա մի օր է, որը ես և ընտանիքս երբեք չենք մոռանա։

— Դուք ֆուտբոլային ընտանիքից եք, ուստի սա պետք է որ առանձնահատուկ պահ լինի նաև նրանց համար։

— Ես գալիս եմ հպարտ ֆուտբոլային ընտանիքից և գիտեմ, թե ինչ է նշանակում այս ակումբը Լոնդոնի համար, ինչպես է այն ներկայացնում քաղաքը ամբողջ աշխարհում։ Գիտեմ այս ակումբի նվաճած տիտղոսների, այստեղ աշխատած մարզիչների և խաղացած ֆուտբոլիստների մասին։ Այստեղ կա հաղթելու մշակույթ, ավանդույթներ և արժեքներ, որոնք ես ցանկանում եմ պահպանել։ Իսկապես անհամբեր եմ գործի անցնելու համար։

— Դուք լոնդոնցի եք, դա հավելյալ իմա՞ստ է հաղորդում այս նշանակմանը։

— Ես գիտեմ, թե որքան առանձնահատուկ է այս ակումբը։ Ոչ միայն ինձ, այլև ողջ ընտանիքիս՝ երեխաներիս, որդուս՝ Էյ Ջեյի, ընկերներիս համար սա մեծ իրադարձություն է։ Բոլորը շատ ուրախ են ինձ համար։ Բայց նրանց ուրախ պահելու միակ ձևը հաղթելն է։ Ես գիտեմ, որ հենց դրա համար եմ այստեղ, և վստահ եմ, որ մեր ունեցած խաղացողների ու անձնակազմի հետ մենք կարող ենք դա անել։

— Արդեն հասցրել եք հանդիպել թիմին։ Որո՞նք են Ձեր առաջին տպավորությունները։

— Ինձ զգում եմ ինչպես տանը, ինչը խելահեղ է ընդամենը մեկ օր անց։ Կարծում եմ՝ Կալումը (Մակֆարլեյն) և Հարին (Հադսոն) հիանալի աշխատանք են տարել թիմի հետ, խմբում շատ լավ էներգետիկա կա։ Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում թիմը ֆանտաստիկ ելույթ ունեցավ՝ ցուցադրելով այն ամենը, ինչ ես ակնկալում եմ՝ էներգիա, ինտենսիվություն, միասնություն և որակ: Հուսով եմ՝ կկարողանամ իմ ներդրումն ունենալ այդ ամենի մեջ։

— Ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ որպես մարզիչ։

— Կարծում եմ՝ պահանջկոտ եմ, ազնիվ և հոգատար։ Ես հոգ եմ տանում իմ թիմի, խաղացողների և անձնակազմի մասին։ Ես բծախնդիր եմ և կազմակերպված, ունեմ հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի մեր խաղը։ Ցանկանում եմ հիշվել որպես հաղթող մարզիչ, ով կայուն հաջողությունների է հասնում, բայց դա կախված չէ միայն ինձնից։ Դա ակումբն է, խաղացողները, անձնակազմը։

Իմ խնդիրն է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդիկ հաճույք կստանան իրենց աշխատանքից։ Եթե դու սիրում ես քո գործը, ավելի լավ ես կատարում այն, իսկ դա հանգեցնում է հաղթանակների։

— Թիմում երիտասարդական ավյուն կա։ Որքանո՞վ է դա կարևոր Ձեզ համար։

— Դա ամենակարևորն է։ Ես դա զգացի խաղացողների հետ կարճ զրույցի ընթացքում։ Շատերն են խոսում թիմի երիտասարդ լինելու մասին, բայց երիտասարդությունը կարող է ուժ լինել։ Ես գալիս եմ մի ակումբից («Ստրասբուրգ»), որտեղ միջին տարիքը 20.8 էր՝ ամենաերիտասարդը Եվրոպայում։ Այստեղ մենք մի փոքր ավելի մեծ ենք և իմաստուն, բայց երիտասարդության ուժը էներգիայի, նվիրվածության և ինտենսիվության մեջ է։

Ես ուզում եմ, որ մենք խաղանք բարձր տեմպով, ագրեսիվ և նախաձեռնող ֆուտբոլ։ Ուզում եմ, որ երկրպագուները առաջին 10 րոպեներին ոտքի կանգնեն և զգան գրոհների անվերջ ալիքը։ Երբ ես խաղում էի Էսիենի, Լեմպարդի, Դրոգբայի, Ռոբենի կամ Ջո Քոուլի դեմ, զգում էի, որ «Սթեմֆորդ Բրիջում» շատ դժվար օր է սպասվում։ Ես ուզում եմ վերականգնել այդ զգացողությունը։

— Դուք արդեն ծանոթ եք կազմի մի քանի անդամների։ Որքանո՞վ եք կարևորում խաղացողների անհատական զարգացումը։

— Ինձ համար դա մարզչական աշխատանքի բուն էությունն է։ Հաղթելու համար պետք է բարելավել որակը, իսկ դրա համար անհրաժեշտ է զարգացնել անհատներին։ Ես աշխատել եմ Լիամ Դելապի հետ «Հալլ Սիթիում», Ռոբ Սանչեսին ճանաչում եմ դեռ 16 տարեկանից՝ «Բրայթոնից», իսկ Անդրեյ Սանտոսի հետ աշխատել եմ նախորդ տարի։ Բայց ես ուզում եմ արագ ճանաչել բոլորին, քանի որ մարդկանց ճանաչելով՝ կարող ես բարելավել նրանց խաղը, ինչն էլ կբերի թիմային հաջողությունների։

— Առջևում խիտ գրաֆիկ է և Լիգայի գավաթի կիսաեզրափակիչը «Արսենալի» դեմ։ Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար։

— Առաջին տնային խաղը գավաթի կիսաեզրափակչում «Արսենալի» դեմ․․․ սա այն է, հանուն ինչի ես ապրում եմ և աշխատել եմ։ Գիտեմ, որ ինձ ընկալում են որպես երիտասարդ մարզիչ, բայց ես միշտ երազել եմ լինել այս մեծության ակումբում։ Սա հիանալի երեկո է լինելու, բայց մարզչական աշխատանքը անձնական ամբիցիաների մասին չէ, այլ ուրիշներին ծառայելու։

— Ձեր հաջողակ խաղային կարիերայի ընթացքում մտածո՞ւմ էիք մարզիչ դառնալու մասին։

— 16 տարեկանում հորս հետ ֆուտբոլային դպրոցներում էի աշխատում։ «Հալլում» խաղալիս մարզում էի Ջեյկոբ Գրիվզին, երբ նա 13 տարեկան էր, իսկ հետո դարձա նրա մարզիչը հիմնական թիմում։ Մարզչական աշխատանքն իմ արյան մեջ է։ Ես սիրում եմ իմ գործը և ուզում եմ, որ խաղացողներն էլ սիրեն այն, ինչ անում են։

— Ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները։

— Հայրս կսպաներ ինձ, եթե չնշեի իր անունը (ծիծաղում է): Իհարկե, հայրս իմ օրինակն է։ Բրենդան Ռոջերսը, ով եղել է «Չելսիի» ակադեմիայում, մեծ ազդեցություն է ունեցել իմ մտածելակերպի վրա, երբ ես «Ռեդինգում» էի։ Մարզչական աշխատանքը մարդկանց հասկանալու և նրանցից լավագույնը ստանալու մասին է։

— Ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգևորում այս մարտահրավերում։

— Ներուժը։ Կարծում եմ՝ այս թիմի ներուժն ուղղակի անհավանական է (սարսափելի մեծ): Հումքը, որակը, խաղացողների տարիքը և անձնակազմը… Իմ խնդիրն է ստեղծել մթնոլորտ, որտեղ մենք կայուն կերպով կհաղթենք։ Ես ուզում եմ այստեղ երկար մնալ։ Գիտեմ, որ պետք է հաղթեմ կարճաժամկետ կտրվածքով, բայց պետք է կառուցեմ երկարաժամկետ հեռանկարի համար։ Չեմ ուզում առանձնացնել անհատների, քանի որ իմ աչքերում այս կազմի յուրաքանչյուր անդամ համաշխարհային մակարդակի է։

— Եվ վերջում, ո՞րն է Ձեր ուղերձը «Չելսիի» երկրպագուներին։

— Հավատացե՛ք։ Հավատացե՛ք այս հրաշալի ակումբին։ Հավատացե՛ք խաղացողներին, քանի որ երբ դուք էներգիա եք տալիս թիմին, դուք օգնում եք նրանց հաղթել։ Մենք այստեղ ենք հաղթելու համար, և ինձ իսկապես պետք է երկրպագուների աջակցությունը դրան հասնելու համար։ Անհամբեր սպասում եմ նրանց հետ հանդիպմանը։