#իրանի-հավաքական — Armsport.am

Բոյկոտ ԱԱ-2026-ի՞ն. Իրանը պայմաններ է թելադրում ՖԻՖԱ-ին՝ ԱՄՆ մեկնելուց առաջ
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտարարել է, որ հանդիպում կունենա ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, որի ընթացքում հարգալից վերաբերմունքի երաշխիքներ կպահանջի ԱԱ-2026-ի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման և դրանում ամերիկացիների ներգրավվածության ֆոնին Իրանի հավաքականը կարող է հրաժարվել մրցաշարին մասնակցելուց։

«Մենք ՖԻՖԱ-ին կհայտնենք մեր ակնկալիքների մասին։ Եթե նրանք կարողանան բավարարել դրանք, մենք անպայման կմասնակցենք աշխարհի առաջնությանը։ Բայց եթե չլինեն երաշխիքներ, և մեր նկատմամբ շարունակեն անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ու նույնիսկ մեր ֆուտբոլիստներին անտեղի հարցեր տալ, մենք կարող ենք այլ որոշում կայացնել։

Մեր ազգային հավաքականը ոչ թե պարզապես «մեկնում է» Միացյալ Նահանգներ, այլ մեկնում է այնտեղ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Ուստի ՖԻՖԱ-ի պարտականությունն է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ հյուրընկալող երկրների կառավարությունները պարտավոր են ապահովել անհրաժեշտ պայմաններն ու տրամադրել վիզաներ՝ հաշվի չառնելով քաղաքական նկատառումներ կամ դրդապատճառներ»,- ֆունկցիոների խոսքն է մեջբերում Reuters-ը։

Նշենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Իրանի հավաքականը պետք է մրցի Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի թիմերի հետ։ Այս խմբի բոլոր հանդիպումները նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ի տարածքում։

Պաշտոնական․ Իրանի հավաքականը կմասնակցի ԱԱ-2026-ին և կխաղա ԱՄՆ-ի տարածքում
Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի Աշխարհի առաջնությանը և, ինչպես և նախատեսված էր, իր հանդիպումները կանցկացնի ԱՄՆ-ի տարածքում։ Այս մասին Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ պաշտոնապես հայտարարել է կառույցի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

«Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ Իհարկե, Իրանի հավաքականը կխաղա ԱՄՆ-ում։ Պատճառը շատ պարզ է՝ մենք պետք է միավորվենք, որպեսզի մարդիկ միասին լինեն, սա մեր պատասխանատվությունն է։ Ֆուտբոլը միավորում է աշխարհը»,- ասել է Ինֆանտինոն՝ դիմելով կոնգրեսի մասնակիցներին։

ԱԱ-2026-ի խմբային փուլում Իրանի ընտրանին պետք է մրցի Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի հավաքականների հետ։ Բոլոր հանդիպումները նախատեսված են ԱՄՆ-ի տարածքում։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման և դրանում ամերիկացիների ներգրավվածության ֆոնին Իրանի հավաքականը կարող է հրաժարվել մրցաշարին մասնակցելուց, եթե թիմին թույլ չտան խաղալ ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Քննարկվում էր Իրանի մասնակցությամբ խաղերը Մեքսիկա տեղափոխելու հավանականությունը, սակայն այդ երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել էր, որ լոգիստիկ լուրջ խնդիրների պատճառով ՖԻՖԱ-ն չի գնա նման քայլի։ Այսպիսով, Ինֆանտինոն հաստատել է, որ Իրանի հավաքականը կժամանի ԱՄՆ՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը:

ՖԻՖԱ-ի վերջնական խոսքը. Արդյոք Իտալիան կփոխարինի՞ Իրանին Աշխարհի առաջնությունում
ՖԻՖԱ-ն չի դիտարկում ԱԱ-2026-ում Իրանի ազգային հավաքականին Իտալիայով փոխարինելու սցենարը՝ չնայած ավելի վաղ հնչած առաջարկություններին: Այս մասին հայտնում է բրիտանական BBC-ն:

Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Պաոլո Զամպոլին։ Վերջինս հայտարարել էր, որ Իտալիայի հավաքականը՝ որպես աշխարհի քառակի չեմպիոն, կարող է տեղ ստանալ գլխավոր մրցաշարում անգամ առանց որակավորման փուլն անցնելու։

Սակայն ՖԻՖԱ-ում այս գաղափարն աջակցություն չի ստացել։ Կառույցի ղեկավար Ջանի Ինֆանտինոն ավելի վաղ հատուկ ընդգծել էր, որ Իրանի հավաքականը «հաստատ կմասնակցի» մրցաշարին։

Այդուհանդերձ, Իրանի մասնակցության շուրջ որոշակի լարվածություն է պահպանվում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հակամարտության ֆոնով։ Չնայած սրան, Թեհրանում վստահեցնում են, որ իրենց թիմն ամբողջովին պատրաստ է և ծրագրում է հանդես գալ առանց որևէ սահմանափակումների։

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կհյուրընկալվի միանգամից երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի կողմից։ Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ ֆորսմաժորային իրավիճակներում հնարավոր է մասնակիցների փոխարինում, սակայն այս պահի դրությամբ նման հիմքեր պաշտոնապես չեն հայտարարվել։

ԱԱ-2026-ի մասնակիցների կազմում կարող է սենսացիոն փոփոխություն տեղի ունենալ. ՖԻՖԱ-ն այլընտրանքային սցենար է մշակում
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը վերջերս զրկվել էր աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից, դեռևս մրցաշարում հայտնվելու շանսեր ունի: Ամեն ինչ կախված է Իրանի հավաքականի որոշումից. վերջինս քաղաքական դրդապատճառներով կարող է հրաժարվել մունդիալին մասնակցելուց:

Քաղաքական լարվածություն և Իրանի հնարավոր դեմարշը

Իրանի հավաքականն ընդգրկված է ԱԱ-2026-ի G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների պատճառով իրանցիները կարող են հրաժարվել մրցաշարին մեկնելուց: Ավելին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում անվտանգության նկատառումներից ելնելով Իրանի հավաքականին խորհուրդ էր տվել զերծ մնալ մասնակցությունից:

Իրավիճակն էլ ավելի է բարդանում այն հանգամանքով, որ ՖԻՖԱ-ն ավելի վաղ մերժել էր Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջը՝ իրենց հավաքականի մասնակցությամբ հանդիպումներն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ:

ՖԻՖԱ-ի արտակարգ սցենարը

Ըստ RMC Sport-ի, որը հղում է անում The Athletic-ին, ՖԻՖԱ-ն արդեն մշակում է արտակարգ սցենար այն դեպքի համար, եթե Իրանը պաշտոնապես հրաժարվի մասնակցությունից: Կազմակերպությունում քննարկվում է միջմայրցամաքային ընտրական փլեյ-օֆֆ անցկացնելու տարբերակը: Այդ մինի-մրցաշարին կմասնակցեն որակավորման փուլը չհաղթահարած չորս թիմեր՝ երկուական հավաքականներ Ասիայից և Եվրոպայից: Նախատեսվում է, որ այս արտահերթ ընտրական փուլը կանցկացվի հունիսին՝ անմիջապես աշխարհի առաջնության մեկնարկից առաջ:

Նման զարգացումը իսկական փրկօղակ կարող է դառնալ «Սկուադրա աձուրայի» համար: Հիշեցնենք, որ Իտալիան վերջերս փլեյ-օֆֆի եզրափակիչում պարտություն էր կրել Բոսնիա և Հերցեգովինայից՝ հայտնվելով երրորդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնությունը բաց թողնելու վտանգի առաջ (վերջին անգամ իտալացիները մունդիալին մասնակցել են 2014 թվականին):

Սակայն, հաշվի առնելով ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած բարձր դիրքը՝ Իտալիայի հավաքականը գրեթե անխուսափելիորեն կդառնա ՈւԵՖԱ-ն ներկայացնող երկու թեկնածուներից մեկն այս հնարավոր փլեյ-օֆֆում՝ ստանալով ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելու ևս մեկ, թեկուզև անսպասելի հնարավորություն:

Իտալիան դեռ ունի շանս. ՖԻՖԱ-ն աննախադեպ որոշում է նախապատրաստում ԱԱ-2026-ի համար
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարող է Աշխարհի 2026 թվականի առաջնությանն ընդառաջ լրացուցիչ ընտրական փուլ կազմակերպել, եթե Իրանի ազգային հավաքականը հրաժարվի մրցաշարին մասնակցելուց: Այս մասին հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով The Athletic-ին։

Ապրիլի սկզբին հեղինակավոր պարբերականը հիշեցրել էր, որ ԱԱ-2026-ի կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն՝ եթե թիմերից որևէ մեկը հրաժարվում է մրցաշարի մասնակցությունից, ՖԻՖԱ-ն իր բացառիկ հայեցողությամբ է որոշում կայացնում այդ հարցի շուրջ և ձեռնարկում է ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի։ Ընդ որում, հնարավոր է նաև որոշում կայացվի մի թիմին մեկ այլ թիմով փոխարինելու վերաբերյալ։

Այդ համատեքստում չի բացառվում նաև լրացուցիչ ընտրության անցկացումը Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի և ՈւԵՖԱ-ի հավաքականների միջև։ Սա նշանակում է, որ Իտալիայի ազգային ընտրանին, որն ավելի վաղ անցումային խաղում պարտվել էր Բոսնիա և Հերցեգովինային ու դուրս մնացել Մունդիալից, կարող է փրկության նոր հնարավորություն ստանալ։

Նշենք, որ Իրանում դիտարկում են 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ առկա քաղաքական հակամարտության պատճառով։ Վիճակահանության արդյունքներով Իրանի հավաքականն ընդգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Նոր Զելանդիան, Բելգիան և Եգիպտոսը։

Սառույցը կոտրվեց․ Իրանում արձագանքել են ԱԱ-2026-ին հավաքականի մասնակցության վերաբերյալ ՖԻՖԱ-ի հայտարարությանը
Իրանի ֆուտբոլային միության փոխնախագահ Մեհդի Մոհամմադ Նաբին մեկնաբանել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հայտարարությունը՝ կապված աշխարհի 2026 թվականի առաջնությանը Իրանի ազգային հավաքականի հնարավոր մասնակցության հետ։ Ավելի վաղ Ինֆանտինոն նշել էր, որ իրանական թիմը հանդես կգա գալիք Մունդիալում:

«Մեզ համար առաջնայինը ՖԻՖԱ-ի կանոններն ու կանոնակարգերն են, և մենք հարգանքով կընդունենք կառույցի ցանկացած որոշում։ Յուրաքանչյուր հյուրընկալող երկիր պարտավորություններ է ստանձնել ՖԻՖԱ-ի առջև և պետք է խստորեն պահպանի դրանք։ Երբ Ինֆանտինոն տեղեկացավ, որ մենք ընկերական հանդիպումներ ենք անցկացնում, անձամբ այցելեց մեզ, և մենք բավականին արդյունավետ զրույց ունեցանք»,- իրանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ֆրանսիական Footmercato պարբերականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտնել էր, որ կառույցը բանակցություններ է վարում ԱԱ-2026-ի շրջանակներում Իրանի ընտրանու հանդիպումները ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ։

Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով պայմանավորված՝ նախկինում Իրանում չէին բացառել առաջիկա Մունդիալին մասնակցելուց հրաժարվելու հավանականությունը: Դրան զուգահեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել էր, որ Իրանի ազգային հավաքականի ներկայությունը համաշխարհային ստուգատեսին տեղին չէ։

ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ին Իրանի հավաքականի մասնակցության վերաբերյալ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը Իրանի ազգային հավաքականի հնարավոր մասնակցությանը և ստեղծված իրավիճակին։

​«Մենք քաջ գիտակցում ենք, թե որքան բարդ իրավիճակում է հայտնվել Իրանի հավաքականը, և սթափ ենք գնահատում իրականությունը։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք աշխատել և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհի առաջնությունում նրանց հանդիպումներն անցնեն առավելագույնս հարմարավետ պայմաններում։ Այլընտրանքային ոչ մի ծրագիր՝ ո՛չ B, ո՛չ C, ո՛չ էլ D, գոյություն չունի. կա միայն պլան A:

Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, և դրա վրա ազդելը մեր ուժերից վեր է։ Սակայն մենք ի զորու ենք միավորել մարդկանց, տալ նրանց միասնությունը զգալու հնարավորություն և ստեղծել խաղաղության ու տոնի մթնոլորտ», — Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում մեջբերում է El Financiero-ն։

ՖԻՖԱ-ի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև, որ Իրանի ազգային ընտրանին աշխարհի առաջնության իր տեղն ապահովել է «նախապես և բացառապես մարզական սկզբունքով», ուստի միջազգային ֆուտբոլային կառույցը մտադիր է խորին հարգանքով վերաբերվել այդ արդյունքին և երաշխավորել թիմի բնականոն մասնակցությունը մրցաշարին։

ՖԻՖԱ-ն արձագանքել է Իրանի պահանջին. ի՞նչ է սպասվում ԱԱ-2026-ի խաղացանկին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է, որ մշտական կապի մեջ է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և պատասխանել է ԱԱ-2026-ի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հնարավորության վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ նման բանակցությունների առկայության մասին հայտնել էր Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը։

​«ՖԻՖԱ-ն մշտական կապի մեջ է բոլոր անդամ ասոցիացիաների, այդ թվում՝ Իրանի հետ՝ քննարկելու աշխարհի 2026 թվականի առաջնության պլանավորման հետ կապված հարցերը։ ՖԻՖԱ-ն ակնկալում է, որ բոլոր մասնակից հավաքականները կմրցեն 2025 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարված պաշտոնական խաղացանկի համաձայն»,— The Athletic-ի հետ զրույցում նշել է կառույցի ներկայացուցիչը։

​Հիշեցնենք, որ Իրանի հավաքականն ասիական գոտու ընտրական փուլի արդյունքում ընդգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան։

Ըստ գործող ժամանակացույցի՝ Իրանի ընտրանին Նոր Զելանդիայի և Բելգիայի դեմ հանդիպումները պետք է անցկացնի Լոս Անջելեսում, իսկ Եգիպտոսի դեմ խաղը՝ Սիեթլում։

Անսպասելի շրջադարձ ԱԱ-2026-ի շուրջ. Իրանը հատուկ պահանջ է ներկայացրել ՖԻՖԱ-ին
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ՝ աշխարհի 2026 թվականի առաջնության իրենց հանդիպումներն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու նպատակով։

Որպես պատճառաբանություն նշվում է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով Մեքսիկայում Իրանի դեսպանությանը։

​«Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղղակիորեն հայտարարեց, որ չի կարող երաշխավորել Իրանի ազգային հավաքականի անվտանգությունը, մենք, բնականաբար, չենք մեկնի Ամերիկա։ Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում ՖԻՖԱ-ի հետ՝ Իրանի ընտրանու հանդիպումները Մեքսիկայում անցկացնելու շուրջ»,- նշել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը։ Նրա խոսքերը հրապարակվել են դեսպանության X-ի էջում։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի հավաքականին խորհուրդ չի տրվում մասնակցել մրցաշարին՝ «հանուն սեփական կյանքի և անվտանգության»։ Աշխարհի առաջնության եզրափակիչի հատվածը կկայանա 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին՝ ԱՄՆ-ի 11, Մեքսիկայի 3 և Կանադայի 2 քաղաքներում։

​Ասիական գոտու ընտրական փուլը հաղթահարած Իրանի հավաքականն ընդգրկվել է G խմբում՝ Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի հետ միասին։ Ըստ խաղացանկի՝ իրանցիները պետք է մրցեն Նոր Զելանդիայի և Բելգիայի դեմ Լոս Անջելեսում, իսկ այնուհետև ուժերը չափեն Եգիպտոսի հետ՝ Սիեթլում։

Եթե Իրանի ընտրանին, այնուամենայնիվ, չկարողանա մասնակցել մրցաշարին, ՖԻՖԱ-ն ստիպված կլինի փոխարինող գտնել։ Որպես հավանական թեկնածուներ շրջանառվում են Իրաքի և ԱՄԷ-ի հավաքականների անունները։

ԱԱ-2026-ը՝ առանց Իրանի՞. Դոնալդ Թրամփը սկանդալային հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստություն է հայտնել աշխարհի 2026 թվականի առաջնությանն Իրանի ազգային հավաքականի հնարավոր մասնակցության կապակցությամբ։

​«Մենք պատրաստ ենք ողջունել Իրանին մունդիալում, սակայն ես իսկապես կարծում եմ, որ նրանք չպետք է այնտեղ լինեն՝ հանուն իրենց կյանքի և անվտանգության»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

​Նշենք, որ Իրանի ընտրանին վիճակահանության արդյունքում ընդգրկվել է G խմբում՝ Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի հավաքականների հետ միասին։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կկայանա Կանադայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

​Ավելի վաղ Իրանի սպորտի նախարարը պաշտոնապես հայտարարել էր, որ ազգային թիմը չի մասնակցելու մրցաշարին, ինչի պատճառով ՖԻՖԱ-ն պահուստային ծրագիր է մշակում պաշտոնական հրաժարման դեպքում այլընտրանքային լուծում գտնելու համար։