Իտալիայի հավաքական — Armsport.am

🎥 Նիդերլանդների անակնկալ պարտությունը Ալժիրից և Իտալիայի համեստ հաղթանակը
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությանը (ԱԱ-2026) ընդառաջ կայացել են մի քանի ուշագրավ ընկերական հանդիպումներ։

Ռոտերդամի «Ֆեյենորդ» մարզադաշտում Նիդերլանդների ազգային հավաքականը հյուրընկալել էր Ալժիրին։ Հանդիպումն ավարտվեց աֆրիկյան թիմի անակնկալ հաղթանակով՝ 1:0։ Խաղի միակ և հաղթական գնդակը հանդիպման վերջնամասում՝ 86-րդ րոպեին, հեղինակեց Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Անիս Հաջ Մուսան:

Հիշեցնենք, որ երկու հավաքականներն էլ մասնակցելու են ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Նիդերլանդները հանդես կգա F խմբում՝ մրցելով Ճապոնիայի, Շվեդիայի և Թունիսի հետ, իսկ Ալժիրը J խմբում ուժերը կչափի Արգենտինայի, Հորդանանի և Ավստրիայի հետ։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Մեկ այլ ընկերական խաղում Լյուքսեմբուրգը սեփական հարկի տակ՝ համանուն քաղաքի «Ստադ դե Լյուքսեմբուրգ» մարզադաշտում, ընդունել էր Իտալիայի ազգային հավաքականին։ «Սկուադրա աձուրան» կարողացավ նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասնել դաշտի տերերի նկատմամբ:

Միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբում՝ 49-րդ րոպեին, խփեց Միլանի «Ինտերի» հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։

Ի տարբերություն Նիդերլանդների և Ալժիրի՝ Իտալիայի և Լյուքսեմբուրգի ընտրանիները չեն կարողացել որակավորվել ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլին։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլին, որն անցկացվելու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը, պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։

Տոտիից, Դել Պիեռոյից ու Կակայից լավն եմ. Կասանոյի սկանդալային հայտարարությունը
Իտալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Viva el Futbol շոուի եթերում աղմկահարույց և ինքնավստահ հայտարարություններ է արել՝ համեմատելով իրեն ֆուտբոլային լեգենդների և ժամանակակից աստղերի հետ։

Կասանոն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, որոնց մակարդակին, իր իսկ խոստովանությամբ, երբեք չի կարողացել հասնել.

«Ինիեստան գերազանցում է ինձ. նա ֆուտբոլի պատմության ամենաուժեղ կիսապաշտպանն է, որին երբևէ տեսել եմ։ Նույնը վերաբերում է Ռոնալդինյոյին, որը 5-6 տարի խաղաց այնպիսի մակարդակով, որին ես չէի ձգում։ Ռոմարիոն ինձանից ուժեղ էր, ինչպես և Ֆենոմեն Ռոնալդոն, Նեյմարը և, իհարկե, Մեսսին։ Ես նույնիսկ երեք կյանքի դեպքում չէի կարողանա մոտենալ Լիոնելին։ Նա միակ խաղացողն է, ում տեղը կցանկանայի ծնված լինել։ Միակ բանը, որ մեզ միավորում է, այն է, որ ես կարող էի նրա հետ խաղալ այն մեծագույն «Բարսելոնայում»»,- ասել է իտալացին։

Խոսելով բրազիլացի լեգենդների և ժամանակակից աստղերի մասին՝ նախկին հարձակվողը նշել է, որ որոշ ասպեկտներով գերազանցում է նրանց.

«Ռիվալդոյի հետ համեմատության մեջ ես ընտրում եմ ինձ. վարպետությամբ և հանճարեղությամբ ես ավելի լավն էի, թեև նա կախարդական ձախ ոտք ուներ։ Կակա՞ն. տեխնիկայի և հանճարեղության առումով երկու դեպքում էլ ես ավելի լավն եմ։ Նա պայթյունավտանգ արագացում ուներ, բայց իմ դրիբլինգն ու վերջին փոխանցումն ավելի որակյալ էին։ Նույնը վերաբերում է Բատիստուտային և Դեմբելեին։

Ինչ վերաբերում է Լամին Յամալին՝ նա շատ ուժեղ է, խաղում է այլ դիրքում, բայց ես ինձ չափազանց շատ էի սիրում. իմ բոլոր խենթություններով հանդերձ, առանց նորմալ մարզվելու և մշտապես ավելորդ քաշով, ես խաղացել եմ անհավանական ուժեղ թիմերում»։

Անդրադառնալով իտալական ֆուտբոլի խորհրդանիշներին՝ Ռոբերտո Բաջոյին, Ֆրանչեսկո Տոտիին և Ալեսանդրո Դել Պիեռոյին՝ Կասանոն կրկին նախապատվությունը տվել է իրեն.

«Ռոբերտո Բաջոն փայլուն անցկացրեց ԱԱ-1994-ը, բայց ի տարբերություն ինձ, մեծ ակումբներում քիչ բանի հասավ։ «Յուվենտուսում» սկզբում վատ չէր, բայց «Ինտերում» և «Միլանում» նրա մոտ չստացվեց, թեև հրաշալի էր խաղում «Բոլոնիայում» և «Բրեշիայում»։ Նա ավելի շատ գոլեր էր խփում, բայց վերջին փոխանցման և հանճարեղության տեսանկյունից ես նախընտրում եմ ինձ։

Տոտիի հետ համեմատած՝ ես ավելի հանճարեղ եմ, թեև նա ֆիզիկապես ավելի լավ էր պատրաստված։ Եթե կարողանայի նորից ծնվել, կընտրեի լինել Կասանոն, ոչ թե Տոտին։

Դել Պիեռոյի հետ ինձ համեմատել են ողջ կյանքիս ընթացքում։ Ես նրանից լավն էի շատ առումներով՝ դրիբլինգով, ֆիզիկական ուժով, երկրորդ հարկում խաղով և ավելի լավ էի կատարում վերջին փոխանցումը։ Նրա խաղի մեջ ավելի շատ կայունություն կար, բայց պակասում էր հանճարեղությունն ու սեփական դեմքը, թեև նա, անկասկած, թոփ-ֆուտբոլիստ է»,- եզրափակել է Կասանոն։

Իտալիան կարող է զրկվել Եվրո-2032-ից, իսկ ակումբները՝ վտարվել եվրագավաթներից
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կարող է զրկել Իտալիային 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքից, ինչպես նաև հեռացնել իտալական ակումբներին եվրագավաթային մրցաշարերից, եթե Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում արտաքին կառավարում սահմանվի։ Այս մասին հայտնում է Calcio e Finanza-ն՝ հղում անելով Corriere della Sera-ին։

​Ավելի վաղ Իտալիայում ծագած մրցավարական աղմկահարույց սկանդալի ֆոնին Ա Սերիայի և Բ Սերիայի Մրցավարական ազգային հանձնաժողովի  ղեկավար Ջանլուկա Ռոկին հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին։

Նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ «սպորտային խարդախությանը մեղսակցելու» մեղադրանքով։

​Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Իտալիայի սպորտի նախարար Անդրեա Աբոդին չէր բացառել ֆեդերացիան արտաքին կառավարման հանձնելու հավանականությունը՝ կոչ անելով գործընթացին միջամտել Իտալիայի Ազգային օլիմպիական կոմիտեին։

Նյութում նշվում է, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելիի հետ հանդիպման ժամանակ խստորեն նախազգուշացրել է. քաղաքական միջամտությունը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներքին գործերին կարող է հանգեցնել Եվրոպայի առաջնության անցկացման հայտի չեղարկմանը և ակումբների՝ եվրոպական մրցաշարերից անհապաղ հեռացմանը։

​«Շտապողական որոշումները կամ ցանկացած տեսակի հետևությունները պարզապես անթույլատրելի են։ Մեր անմիջական պարտականությունն է պահպանել իրավական երաշխիքները մինչև վերջնական որոշման կայացումը։ Եթե պարզվի, որ ինչ-որ մեկը սխալ է թույլ տվել, նա անպայման պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Բայց կասկածի տակ դնել համակարգի ազնվությունն ու առաջնության բնականոն անցկացումը, անթույլատրելի է»,- ավելի վաղ հայտարարել էր Սիմոնելին։

​Նախատեսվում է, որ այս շաբաթ կկայանա Լիգայի խորհրդի նիստը, որտեղ կնշանակվի փաստաբան՝ ներկայացնելու անձամբ Լիգայի և, որպես տուժող կողմ, Սիմոնելիի շահերը։

​Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Գաբրիելե Գրավինան հայտարարել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին այն բանից հետո, երբ Իտալիայի ազգային հավաքականը չկարողացավ նվաճել ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իտալիան և Թուրքիան դեռ 2023 թվականին էին ընտրվել որպես Եվրո-2032-ը համատեղ հյուրընկալող երկրներ։

ՖԻՖԱ-ի վերջնական խոսքը. Արդյոք Իտալիան կփոխարինի՞ Իրանին Աշխարհի առաջնությունում
ՖԻՖԱ-ն չի դիտարկում ԱԱ-2026-ում Իրանի ազգային հավաքականին Իտալիայով փոխարինելու սցենարը՝ չնայած ավելի վաղ հնչած առաջարկություններին: Այս մասին հայտնում է բրիտանական BBC-ն:

Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Պաոլո Զամպոլին։ Վերջինս հայտարարել էր, որ Իտալիայի հավաքականը՝ որպես աշխարհի քառակի չեմպիոն, կարող է տեղ ստանալ գլխավոր մրցաշարում անգամ առանց որակավորման փուլն անցնելու։

Սակայն ՖԻՖԱ-ում այս գաղափարն աջակցություն չի ստացել։ Կառույցի ղեկավար Ջանի Ինֆանտինոն ավելի վաղ հատուկ ընդգծել էր, որ Իրանի հավաքականը «հաստատ կմասնակցի» մրցաշարին։

Այդուհանդերձ, Իրանի մասնակցության շուրջ որոշակի լարվածություն է պահպանվում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հակամարտության ֆոնով։ Չնայած սրան, Թեհրանում վստահեցնում են, որ իրենց թիմն ամբողջովին պատրաստ է և ծրագրում է հանդես գալ առանց որևէ սահմանափակումների։

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կհյուրընկալվի միանգամից երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի կողմից։ Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ ֆորսմաժորային իրավիճակներում հնարավոր է մասնակիցների փոխարինում, սակայն այս պահի դրությամբ նման հիմքեր պաշտոնապես չեն հայտարարվել։

Կա՛մ վերադարձ արմատներին, կա՛մ տառապանք. Անչելոտիի կոշտ նախազգուշացումը հայրենակիցներին
Իտալական ֆուտբոլը համակարգային ճգնաժամ է ապրում. ազգային հավաքականը բաց է թողել աշխարհի վերջին երեք առաջնություններն անընդմեջ, ակումբներն այս մրցաշրջանում ջախջախիչ պարտություններ են կրել եվրոպական մրցաշարերում, իսկ երկրում երիտասարդ տաղանդների և սպորտային ենթակառուցվածքների աղետալի պակաս է զգացվում։

Այս խնդիրներից բացի, կորել է նաև Իտալիայի գլխավոր այցեքարտը՝ պաշտպանությունից կառուցվող խաղը, որը հայտնի է որպես «կատենաչո»։ Այս հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրել լեգենդար մարզիչ Կառլո Անչելոտին, ով ներկայումս գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը։

«Կա՛մ մենք կվերադառնանք պաշտպանողական մարտավարությանը, որը մեզ հաջողություն էր բերում ինչպես ակումբային, այնպես էլ միջազգային մակարդակում, կա՛մ կշարունակենք տառապել։ Որովհետև ֆուտբոլում կարևոր է ոչ միայն մրցակցից մեկ գոլ ավելի խփելը, այլև մեկ գոլ պակաս բաց թողնելը։ Եվ սա պարզապես կարծրատիպ չէ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Il Giornale պարբերականը։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի վերջին խոշոր հաջողությունը 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում տարած չեմպիոնությունն էր։

ԱԱ-2026-ի մասնակիցների կազմում կարող է սենսացիոն փոփոխություն տեղի ունենալ. ՖԻՖԱ-ն այլընտրանքային սցենար է մշակում
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը վերջերս զրկվել էր աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից, դեռևս մրցաշարում հայտնվելու շանսեր ունի: Ամեն ինչ կախված է Իրանի հավաքականի որոշումից. վերջինս քաղաքական դրդապատճառներով կարող է հրաժարվել մունդիալին մասնակցելուց:

Քաղաքական լարվածություն և Իրանի հնարավոր դեմարշը

Իրանի հավաքականն ընդգրկված է ԱԱ-2026-ի G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների պատճառով իրանցիները կարող են հրաժարվել մրցաշարին մեկնելուց: Ավելին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում անվտանգության նկատառումներից ելնելով Իրանի հավաքականին խորհուրդ էր տվել զերծ մնալ մասնակցությունից:

Իրավիճակն էլ ավելի է բարդանում այն հանգամանքով, որ ՖԻՖԱ-ն ավելի վաղ մերժել էր Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջը՝ իրենց հավաքականի մասնակցությամբ հանդիպումներն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ:

ՖԻՖԱ-ի արտակարգ սցենարը

Ըստ RMC Sport-ի, որը հղում է անում The Athletic-ին, ՖԻՖԱ-ն արդեն մշակում է արտակարգ սցենար այն դեպքի համար, եթե Իրանը պաշտոնապես հրաժարվի մասնակցությունից: Կազմակերպությունում քննարկվում է միջմայրցամաքային ընտրական փլեյ-օֆֆ անցկացնելու տարբերակը: Այդ մինի-մրցաշարին կմասնակցեն որակավորման փուլը չհաղթահարած չորս թիմեր՝ երկուական հավաքականներ Ասիայից և Եվրոպայից: Նախատեսվում է, որ այս արտահերթ ընտրական փուլը կանցկացվի հունիսին՝ անմիջապես աշխարհի առաջնության մեկնարկից առաջ:

Նման զարգացումը իսկական փրկօղակ կարող է դառնալ «Սկուադրա աձուրայի» համար: Հիշեցնենք, որ Իտալիան վերջերս փլեյ-օֆֆի եզրափակիչում պարտություն էր կրել Բոսնիա և Հերցեգովինայից՝ հայտնվելով երրորդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնությունը բաց թողնելու վտանգի առաջ (վերջին անգամ իտալացիները մունդիալին մասնակցել են 2014 թվականին):

Սակայն, հաշվի առնելով ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած բարձր դիրքը՝ Իտալիայի հավաքականը գրեթե անխուսափելիորեն կդառնա ՈւԵՖԱ-ն ներկայացնող երկու թեկնածուներից մեկն այս հնարավոր փլեյ-օֆֆում՝ ստանալով ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելու ևս մեկ, թեկուզև անսպասելի հնարավորություն:

Իտալիան դեռ ունի շանս. ՖԻՖԱ-ն աննախադեպ որոշում է նախապատրաստում ԱԱ-2026-ի համար
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարող է Աշխարհի 2026 թվականի առաջնությանն ընդառաջ լրացուցիչ ընտրական փուլ կազմակերպել, եթե Իրանի ազգային հավաքականը հրաժարվի մրցաշարին մասնակցելուց: Այս մասին հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով The Athletic-ին։

Ապրիլի սկզբին հեղինակավոր պարբերականը հիշեցրել էր, որ ԱԱ-2026-ի կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն՝ եթե թիմերից որևէ մեկը հրաժարվում է մրցաշարի մասնակցությունից, ՖԻՖԱ-ն իր բացառիկ հայեցողությամբ է որոշում կայացնում այդ հարցի շուրջ և ձեռնարկում է ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի։ Ընդ որում, հնարավոր է նաև որոշում կայացվի մի թիմին մեկ այլ թիմով փոխարինելու վերաբերյալ։

Այդ համատեքստում չի բացառվում նաև լրացուցիչ ընտրության անցկացումը Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի և ՈւԵՖԱ-ի հավաքականների միջև։ Սա նշանակում է, որ Իտալիայի ազգային ընտրանին, որն ավելի վաղ անցումային խաղում պարտվել էր Բոսնիա և Հերցեգովինային ու դուրս մնացել Մունդիալից, կարող է փրկության նոր հնարավորություն ստանալ։

Նշենք, որ Իրանում դիտարկում են 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ առկա քաղաքական հակամարտության պատճառով։ Վիճակահանության արդյունքներով Իրանի հավաքականն ընդգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Նոր Զելանդիան, Բելգիան և Եգիպտոսը։

Գատուզոյին փոխարինող է գտնվել. հայտնի է՝ ով կգլխավորի Իտալիայի հավաքականը հունիսյան խաղերում
​Իտալիայի երիտասարդական հավաքականի մարզիչ Սիլվիո Բալդինին կգլխավորի երկրի գլխավոր թիմը հունիսին կայանալիք ընկերական հանդիպումներում։

​Հիշեցնենք, որ հունիսին Իտալիայի ազգային հավաքականն ընկերական խաղեր է անցկացնելու Լյուքսեմբուրգի և Հունաստանի ընտրանիների դեմ։

Հանդիպումները նախատեսված են համապատասխանաբար հունիսի 3-ին և 7-ին։

​Ավելի վաղ Իտալիայի հավաքականը ձախողել էր Հյուսիսային Ամերիկայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրի համար մղվող պայքարը։

Անցումային վճռորոշ խաղում «Սկուադրա աձուրան» հետխաղյա 11-մետրանոցներով զիջել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին (հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով)։

​Մունդիալի հերթական ընտրական փուլի ձախողումից հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնը լքել էր Ջենարո Գատուզոն։

Աշխարհի երեք առաջնություն բաց թողնելը լիակատար ձախողում է․ Մալդինի
Իտալացի լեգենդար նախկին պաշտպան Պաոլո Մալդինին իր կարծիքն է հայտնել Իտալիայի ազգային հավաքականի վերջին անհաջողության վերաբերյալ։ Իտալացիներն անընդմեջ երրորդ անգամ դուրս մնացին աշխարհի առաջնությունից՝ անցումային խաղերի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով զիջելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:

«Երբ հագնում ես Իտալիայի հավաքականի մարզաշապիկը, հպարտություն և պատմական պատասխանատվություն ես զգում: Սա պարզապես ինչ-որ ազգային թիմ չէ, այն ֆուտբոլի պատմության մեծագույն հավաքականներից մեկն է: Աշխարհի մեկ առաջնություն բաց թողնելը տագնապալի ազդանշան է, երկուսը՝ ճգնաժամ, իսկ երեքն արդեն՝ լիակատար ձախողում:

Իմ ժամանակներում տաղանդը գնահատվում էր, բայց բնավորությունը, մենթալիտետն առաջին տեղում էին: Կարգապահությունը, անձնազոհությունը, հարգանքը տարբերանշանի նկատմամբ անխախտ կանոն էին:

Այսօր ես չեմ տեսնում հաղթելու ձգտման նախկին մակարդակը։ Չեմ տեսնում ֆուտբոլիստների, որոնք պատրաստ են իրենց ողջ ուժերը նվիրել հանուն հավաքականի մարզաշապիկի։ Բոսնիայից կրած պարտությունը պարզապես անհաջող արդյունք չէ, այլ շատ ավելի խորը խնդրի արտացոլում: Առանց ինքնության, առանց հպարտության և պատասխանատվության Իտալիան դադարում է Իտալիա լինել»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը Х սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Պաոլո Մալդինին Իտալիայի ազգային հավաքականի գույները պաշտպանել է 1988-ից մինչև 2002 թվականը:

Պաոլո Մալդինին կարող է գլխավորել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին հայտնում է La Stampa-ն։

Նախկին ղեկավար Գաբրիելե Գրավինան սեփական դիմումի համաձայն հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 22-ին, իսկ թեկնածուները պետք է հաստատվեն ընտրություններից առնվազն 40 օր առաջ։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի եզրափակիչում պարտվել է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն (1:1, 1:4՝ 11-մետրանոցներով)։ Իտալացիները բաց կթողնեն աշխարհի երրորդ առաջնությունն անընդմեջ։

2018-2019 թվականներին Մալդինին զբաղեցրել է հավաքականի զարգացման գծով տնօրենի պաշտոնը, այնուհետև դարձել է տեխնիկական տնօրեն և պաշտոնանկ արվել 2023 թվականի հունիսին։

Նա Իտալիայի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրներից է (647 հանդիպում): «Միլանի» կազմում Մալդինին 7 անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր, 5-ական անգամ նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Ազգային հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր։