Ժոզիմար Վոզինյա — Armsport.am

46 հազարից՝ 1,6 մլն հետևորդ․ ո՞վ է Կաբո-Վերդեի հերոս դարպասապահը, որը շոկի ենթարկեց Իսպանիային ԱԱ-2026-ում
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության H խմբի առաջին տուրում գրանցվել է մրցաշարի առաջին իսկական սենսացիան: Կաբո-Վերդեի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի (0:0) է խաղացել աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի՝ Իսպանիայի ազգային ընտրանու հետ։ Խաղի գլխավոր հերոսը Կաբո-Վերդեի 40-ամյա դարպասապահ Ժոզիմար Վոզինյան էր։

Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած խաղում իսպանացիները 27 հարված են կատարել դեպի դարպասը (7-ը՝ դիպուկ), սակայն Վոզինյան կատարել է 7 տպավորիչ սեյվ և անառիկ պահել սեփական դարպասը: Այս ցուցանիշի շնորհիվ նա ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ավելին, 40-ամյա Ժոզիմարը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության ամենատարեց դարպասապահը, ով իր նորամուտի խաղում դարպասը պահել է անառիկ: Հատկանշական է ուժերի հարաբերակցությունը մինչև հանդիպումը. ՖԻՖԱ-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում Իսպանիան զբաղեցնում է 3-րդ, իսկ Կաբո-Վերդեն՝ ընդամենը 64-րդ հորիզոնականը:

Սենսացիոն արդյունքն ապահովելուց հետո Վոզինյան չի կարողացել զսպել արցունքները խաղադաշտում: Ավելի ուշ դարպասապահը կիսվել է իր հույզերով AS պարբերականի հետ զրույցում.

«Հիանալի հանդիպում էր: Մենք աներևակայելի շատ էինք աշխատել այս պահի և այս երազանքի համար: Մենք շատ հպարտ ենք: Գիտեինք, որ հեշտ չի լինելու: Մենք եկել ենք աշխարհի առաջնություն մրցակցելու համար: Գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր մեզ համարում են փոքր և թույլ թիմ, սակայն մենք այստեղ ենք պայքարելու և մեր առավելագույնը տալու համար»։

ԱԱ-2026-ում գրանցած ֆանտաստիկ ելույթից հետո դարպասապահի հայտնիությունը համացանցում կտրուկ աճել է: Մինչև իսպանացիների դեմ խաղը նրա սոցցանցերի հետևորդների քանակը 46 հազար էր, իսկ խաղից անմիջապես հետո այն հասել է 1,6 միլիոնի:

Հետաքրքիր է, որ Վոզինյան այժմ հանդես է գալիս պորտուգալական Երկրորդ լիգան ներկայացնող «Շավեշ» ակումբում: Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, և նա կդառնա ազատ գործակալ։

Նշենք, որ H խմբի երկրորդ տուրում Կաբո-Վերդեն կմրցի Ուրուգվայի հետ (հունիսի 22), իսկ երրորդ տուրում ուժերը կչափի Սաուդյան Արաբիայի ընտրանու հետ (հունիսի 27):