#թոմաս-բախ — Armsport.am

Տոկիո-2020-ում սահմանափակումներ կլինեն
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոսել է Տոկիո-2020-ի խաղերում կիրառվելիք սահմանափակումների մասին.

«Շատ կարևոր է, որպեսզի Օլիմպիական խաղերի անցկացումը վտանգի չենթարկի մարդկանց առողջությունը: Դրա համար ՄՕԿ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Հիմա դեռ շատ վաղ է խոսել Օլիմպիական խաղերում հանդիսականների քանակի կրճատման մասին: Այս հարցում մենք որոշում կկայացնեն հաջորդ տարի»,- Բախի խոսքը փոխանցում է Reuter Sport-ը:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով Տոկիո-2020-ի ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021 թ-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Համակերպվել նոր իրականության հետ, որում կրճատվելու են մի շարք մրցաշարեր ու բյուջեներ. ՄՕԿ-ի նախագահի բաց նամակը
Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը «Օլիմպիզմն ու կորոնավիրուսը» վերնագրով բաց նամակ է ուղղել օլիմպիական շարժմանը, որում անդրադարձել է մի շարք հարցերի:

Մասնավորապես, Բախը նշել է, որ իրենց առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկն այսօր հանդիսանում է հետաձգված Օլիմպիական խաղերի կազմակերպումը Տոկիոյում. նման երևույթի հետ օլիմպիական երկարատև պատմության ընթացքում իրենք առաջին անգամ են բախվում.

«Մեր առջև ևս մեկ աննախադեպ խնդիր է դրված՝ հետաձգված Օլիմպիական խաղերի կազմակերպումը: Օլիմպիական երկարատև պատմության ընթացքում նման բան առաջին անգամ է տեղի ունենում, և սա ահռելի խնդիր է ՄՕԿ-ի, մեր ճապոնացի գործընկերների և ընկերների, ինչպես նաև օլիմպիական համայնքի յուրաքանչյուր անդամի համար:

Այս նոր իրավիճակը պահանջում է մեր բոլորի համերաշխությունը, ստեղծարարությունը, վճռականությունն ու ճկունությունը: Մենք բոլորս պետք է զոհողությունների և փոխզիջումների գնանք: Արտակարգ դրություններն արտակարգ քայլեր են պահանջում: Այս իրավիճակում մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա, և դա վերաբերում է բոլորին, ներառյալ՝ ՄՕԿ-ին»,- ասել է Բախն ու ընդգծել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն կշարունակի պատասխանատվություն կրել հետաձգված խաղերի հետ կապված ծախսերի իր մասի համար:

Բախը նշել է, որ չնայած կոնկրետ գումարներ հնարավոր չէ նշել, բայց իրենք արդեն գիտեն, որ մի քանի միլիոն դոլարի ծախս են իրենց վրա վերցնելու՝ Խաղերի հետաձգման պատճառով.

«Ահա թե ինչու է կարևոր ուսումնասիրել ու վերլուծել բոլոր այն ծառայությունները, որոնք մենք տրամադրում ենք հետաձգված Խաղերի համար»,- հայտարարել է Բախը:

Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանք տեղափոխվեցին 2021 թվական (հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը):

ՄՕԿ-ի նախագահը նաև կոչ է արել համակերպվել նոր իրականության հետ, որում կրճատվելու են մի շարք մրցաշարեր ու բյուջեներ՝ ինչպես ՄՕԿ-ի, այնպես էլ մնացած մարզական կառույցների համար:  Նա նաև կոչ է արել օգնել սպորտին այս ժամանակներում, երբ անխուսափելի է «խորը ու երկար տնտեսական ճգնաժամը»:

Թոմաս Բախը նշել է, որ «մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ սպորտը կարող է ոչ միայն կարևոր սոցիալական, այլև տնտեսական դեր խաղալ՝ նպաստելով նրան, որ աշխարհը հաղթահարի ճգնաժամը» ու կառավարություններին խնդրել է «այն ներառել տնտեսական աջակցության իրենց ծրագրերի մեջ»:

Բախը նաև ընդգծել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն մոտ ժամանակներս փոխըմբռնման նոր հուշագիր կստորագրի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ (ԱՀԿ):

«Կարելի է արդարացիորեն ենթադրել, որ հետ-կորոնավիրուսյան հասարակության մեջ բնակչության առողջությունը շատ ավելի կարևոր դեր է խաղալու: Սպորտն ու ֆիզիկական ակտիվությունն այս առումով մեծ ներդրում են ունենում: ԱՀԿ-ի հետազոտություններն արդեն ապացուցել են սա՝ ցույց տալով ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ցնցող արդյունքներ, իսկ կորոնավիրուսի ճգնաժամը մեզ սովորեցնում է, թե ինչպես է առողջության հետ կապված համընդհանուր իրավիճակը օգնում հաղթահարել նաև վարակիչ հիվանդությունները: Սպորտն ու ֆիզիկական ակտիվությունն առողջության պահպանման ամենամատչելի գործիքներն են: Սա ընդգծելու համար՝ ՄՕԿ-ը մտադիր է փոխըմբռնման նոր հուշագիր ստորագրել ԱՀԿ-ի հետ»,- ասել է Բախը:

ՄՕԿ-ի նախագահն ավելացրել է, որ երբեմն սպորտը գործունեության միակ տեսակն է, որը միավորում է մարդկանց՝ անկախ նրանց սոցիալական, քաղաքական, կրոնական կամ մշակութային հայացքներից: Սպորտն իր տեսակի մեջ յուրօրինակ սոսինձ է, որն ամրապնդում է հասարակությանը:

Բախը դիմել է մարզաշխարհին
Երեկ հայտնի դարձան 2021 թ-ին կայանալիք Օլիմպիական խաղերի անցկացման նոր պաշտոնական ժամկետները: Մարտի 30-ին, ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի եւ մյուս կազմակերպիչների հեռահար կոնֆերանսի ընթացքում որոշում է կայացվել ամառային 32-րդ օլիմպիական խաղերն անցկացնել  2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Որոշման հրապարակումից հետո Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հանդես եկել ուղերձով.

«Սա աննախադեպ մարտահրավեր էր: Մենք փաստացի լուծում չունեինք, քանի որ այս ու նման հարցերում չկա մասնագետ, ում կարող ես դիմել: Այս փուլում մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մրցաշարերին, որոնք տեղի չունեցան համաճարակի պատճառով: Պետք է գտնենք լուծումներ՝ կառույցների ու կազմակերպիչների հետ դրանք անցկացնելու հնարավորինս խելամիտ ժամկետներում: Մենք սերտորեն աշխատելու ենք բոլոր կողմերի հետ՝ հովանավորների, մարզիկների, կազմակերպիչ երկրի ու հեռարձակողների հետ, որպեսզի Օլիմպիական խաղերի ոգին ու գաղափարը այս փոփոխության արդյունքում չտուժեն: Մենք բոլորս էլ մարդ ենք, ովքեր մինչ այս պահը զրկված էինք թունելի վերջում լույս տեսնելու հնարավորությունից: Օլիմպիական խաղերի նոր ժամկետները կարող է դառնալ «լույս թունելու վերջում» բոլոր մարզիկների համար, ում տարիների նպատակը եղել է մասնակցությունը այս ստուգատեսին»-եզրափակել է Բախը:

ՄՕԿ-ը կորցնում է օլիմպիական հանգստությունը․ Տոկիո-2020-ը կհետաձգվի՞
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, որը նախկինում պնդում էր, որ Օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը նույնիսկ չի քննարկվում կառույցի ղեկավարության ներսում, այսօր հայտնել է, որ խաղերի անցկացման «տարբեր սցենարներ են դիտարկվում:

Միջազգային Օլիմպիական կոմիտեն և Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեն բացառում Օլիմպիական խաղերի հետաձգումը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին ասված է ՄՕԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը կազմակերպության պաշտոնական կայքում: Ըստ միջազգային ԶԼՄ-ների, հավանական տարբերակ է, որ Օլիմպիական խաղերը կհետաձգվեն մեկ ամսով:

ՄՕԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ  Տոկիո-2020-ի կազմկոմիտեի և Ճապոնիայի իշխանությունների հետ միասին մանրամասն քննարկումներ կանցկացվի իրավիճակի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Վերջնական որոշումը կկայացվի այս քննարկումներից հետո, որը կտևի շուրջ մեկ ամիս:

Խաղերի կազմկոմիտեին մոտ կանգնած աղբյուրներից «Reuters»-ին մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ աղբյուրի, Օլիմպիական խաղերը կհետաձգվեն մեկ ամսով կամ 45 օրով:  Ավելին՝ հնարավոր է, որ Խաղերը հետաձգվեն միանգամից մեկ կամ երկու տարով։ Ավելի իրատեսական է, սակայն, 2022 թվականը: ՕԽ-ն 2021-ին անցկացնելն անհավանական է թվում, քանի որ հաջորդ տարի մարզական իրադարձությունները բավականին խիտ են դասավորված, հատկապես այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն Եվրոպայի առաջնությունը հետաձգեց մեկ տարով: Թեև 2022-ին էլ բաժին է ընկնում առնվազն 2 թոփ-մրցաշար։  Նախ, Ձմեռային Օլիմպիադան Պեկինում, նախատեսվում է փետրվարի 4-20-ը, երկրորդ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Բայց նրանց միջև գրեթե ինը ամիս ընմիջում կա, և Ամառային խաղեր անցկացնելու պատուհանը առավել հարմար ժամանակահատված է։

Ինչևէ, Տոկիո-2020-ի կազմկոմիտեն մշակվելիք պլանների մասին առավել մանրամասն քննարկումներ նախատեսում է անցկացնել  մարտի վերջին օրերին:

Reuters- ի աղբյուրները նշում են, որ որոշում կայացնելու համար շատ քիչ ժամանակ կա: Այո, վերջին օրերին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը բազմիցս նշել է, որ Օլիմպիական խաղերի մեկնարկին շատ ժամանակ կա, և հնարավոր է այս ընթացքում իրավիճակը շտկվի։ «Բայց որքան երկար ենք հետաձգում որոշումը, այնքան բարձրանում է Օլիմպիադայի տեղափոխման գինը», — պարզաբանել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ առանցքային հարցերից մեկը խաղերի տեղական հովանավորների հետ կապված հարցն է, որոնց հետ պայմանագրերը գնահատվում են 3 մլրդ դոլար (Օլիմպիադային նախապատրաստվելու ընդհանուր ծախսերը կազմել են շուրջ 12 մլրդ դոլար): Չէ՞ որ վստահություն չկա, որ նրանք չեն հրաժարվի հովանավորությունից, եթե Օլիմպիադան հետաձգվի։

Օլիմպիական ավանի շահագործման հարցը նույնպես ստեղծում է ոչ պակաս խնդիրներ:

14-18 հարկանի երկու տասնյակ շենքեր, որոնցում կա  ավելի քան 5,5 հազար բնակարան․ այս շենքերի կառուցումը կոմերցիոն նախագիծ է: Քիչ հավանական է, որ այդ շենքերի սեփականատերերը կհամաձայնեն սպասել ևս երկու տարի` հանուն Օլիմպիական խաղերի: Բնակարանների մի մասն արդեն վաճառված։ Արդյունքում, Խաղերի տեղափոխումը կարող է լուրջ դժվարություններ ստեղծել մարզիկների, մարզիչների և տեխնիկական անձնակազմի տեղաբաշխման համար:

Թոմաս Բախը, որը նախկինում պնդում էր, որ Օլիմպիական խաղերը հետաձգելու հարցն անգամ չի բարձրացվել, ՄՕԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում նշել է, որ  այնուամենայնիվ դիտարկվում  են  տարբեր սցենարներ: Սա զարմանալի չէ, քանի որ ՄՕԿ-ի վրա ճնշումը գնալով մեծանում է: Եթե մինչև այս դա անում էին ԶԼՄ-ները, հիմա արդեն իրավիճակին իրենց գնահատականն են տալիս նաև ազգային Օլիմպիական կոմիտեները:

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ անկախ ՄՕԿ-ի որոշումից, այս ամառ Օլիմպիական խաղերի անցկացման դեպքում քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը չեն մասնակցի Ավստրալիան ու Կանադան:

Սերբիայի, Խորվաթիայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Նորվեգիայի և Սլովենիայի Օլիմպիական կոմիտեներն արդեն իսկ կոչ են արել հետաձգել խաղերը: Նրանց միացել են ԱՄՆ-ի և Իսպանիայի Աթլետիկայի ֆեդերացիաները, Ռուսաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան:

Տոկիո-2020-ի հետաձգման գլխավոր պատճառներից մեկն էլ մրցաշարին լիարժեք պատրաստվելու անհնարինությունն է շատ մարզիկների համար։

Արդեն իսկ շատ մարզիկներ հայտնել են իրենց անհանգստությունը, որոշներն էլ՝ հայտարարել մասնակցությունից հրաժարվելու մասին։

Այսպիսով,  յուրաքանչյուր գալիք օր մեծ է դարձնում հավանականությունը, որ Տոկիո-2020-ը չի կայանա նախանշված ժամանակահատվածում (հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը): Այլ հարց է, թե որքան ժամանակով կհետաձգվի: Այս օրերին անհանգիստ է ամբողջ աշխարհը՝  այդ թվում նաև մարզաշխարհը:

Անհանգիստ է Տոկիոն, որը  1964-ից ի վեր, սպասել է, որ երկրորդ անգամ ընդունի մարզական աշխարհի գլխավոր իրադարձությունը:

Երվանդ Հակոբյան

ՄՕԿ նախագահի ուղերձը
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը դիմել է մարզիկներին՝ խոսելով Տոկիո-2020-ի հնարավոր հետաձգման մասին:

«Հարգելի  մարզիկներ, այս աննախադեպ ճգնաժամի պահին մենք բոլորս միավորված ենք։ ՄՕԿ-ը  ցանկանում է Օլիմպիական խաղերի անցկացման հարցում հանդես գալ պատշաճ որոշումով:

Ճանապարհը դեպի Տոկիո ձեզանից յուրաքանչյուրի համար տարբեր է։ Շատերն այժմ չեն կարողանում մարզվել  ինչպես հարկն է, մի մասն էլ   անհամբերությամբ սպասում է օլիմպիական երազանքի իրականացմանը:

Անորոշությունը բխում է նրանից, որ ներկա պահին ոչ ոք չի կարող  վստահելի հայտարարություն կատարել վիրուսի դեմ պայքարի ժամկետների մասին։

Ավաղ,  ՄՕԿ — ը նույնպես չի կարող պատասխանել բոլոր հարցերին և  ապավինում  ենք ստեղծված նպատակային հանձնաժողովին, որի կազմում է նաև  առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Որպես  մարզիկներ, դուք գիտեք, որ  երբեք չպետք է հանձնվել, միշտ պետք է պատրաստ լինել ու հարմարվել  բոլոր իրավիճակներին։

Իհարկե, տարբեր սցենարներ ենք մտածում:  Լավատեսական տրամադրություններ կան  Ճապոնիայում։ Այնտեղ մարդիկ ջերմորեն ողջունում  են օլիմպիական կրակի մուտքը՝  իրենց երկիր: Սա  ամրապնդում է վստահությունը, քանի որ  ձեռնարկվում  են անվտանգության միջոցներ։  Կարելի է  այդ երկրում կազմակերպել Օլիմպիական խաղեր՝ հարգելով մասնակիցների  առողջության պահպանման սկզբունքը։

Միաժամանակ  ականատես ենք վիրուսի կտրուկ աճին և նոր բռնկումներին։ Հետեւաբար, պետք է քայլեր կատարենք նոր սցենարներով։

Վերջնական որոշում ընդունելն այս պահին վաղաժամ է։ Ուզում ենք  իրականանա մարզիկների, մարզիչների, բժիշկների, պաշտոնատար անձանց, մեր գործընկերների, հարազատների և մարզասերների  օլիմպիական երազանքը։

Խաղերի չեղարկումը խնդրի լուծում չէ և դա մեր օրակարգում չկա: Հետաձգման հարցերին պատասխան կտան հետագա իրադարձությունները:

Ամեն ինչ կվճռեն խելամիտ որոշումներն ու  համագործակցությունը Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի, Ճապոնիայի իշխանությունների, ինչպես նաև միջազգային ֆեդերացիաների, ազգային Օլիմպիական կոմիտեների, մի  խոսքով ՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,-ասել է ՄՕԿ նախագահը։

ՄՕԿ-ի պաշտոնական հայտարարությունից տեղեկանում ենք նաև, որ Տոկիոյում սպասվող Օլիմպիական խաղերի անցկացման վերաբերյալ ՄՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի մեկ ամիս անց։

Օլիմպիական խաղերին պակասում է որակավորումը․ սպասվում է ՄՕԿ-ի օնլայն կոնֆերանսը
Միջազգային օլիմպիական կոմիտեն մեծ ջանքեր է գործադրում՝ փրկելու տարվա գլխավոր սպորտային իրադարձության կայացումը: Այս պահին ՄՕԿ-ի գլխավոր խնդիրը՝ բազում չեղարկված օլիմպիական վարկանիշային մրցաշարերի կայացման համար ճիշտ ու հարմար ժամանակ ընտրելն է:

ՏՈԿԻՈ-2020-ի ճակատագիրը, միգուցե, որոշվի այսօր:

Միջազգային Օլիմպիական Կոմիտեն այսօր արտահերթ բանակցություններ կանցկացնի անդամ կազմակերպությունների հետ՝ COVID-19- ի տարածման կանխարգելման կապակցությամբ: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հեռուստակոնֆերանս կունենա մարզական միջազգային ֆեդերացիաների հետ: Կքննարկեն Խաղերի մեկնարկից 4 ամիս առաջ ստեղծված իրավիճակը: Չնայած այս ամենին՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շարունակում է պնդել, որ Օլիմպիական խաղերը, այնուամենայնիվ, կանցկացվեն:

Reuters-ի փոխանցմամբ, Օլիմպիական կոմիտեն այսօր հեռակա կարգով կանցկացնի 2 կոնֆերանս: Առաջին օնլայն կոնֆերանսին կմասնակցեն միջազգային սպորտային ֆեդերացիաների ղեկավարները, իսկ մյուսը` ՄՕԿ-ի գործադիր համաժողովն է, որի ժամանակ ոչ մի որոշման կայացում չի սպասվում: Կառույցի մեկնաբանությունում ասված է, որ այն «հիմնադիրների հետ մշտապես քննարկում է իրադարձությունների զարգացումը» ։

Սպորտը դարձել է կորոնավիրուսի հիմնական զոհերից մեկը, և այս պահին չչեղարկված շատ քիչ սպորտային իրադարձություններ կան:

Օլիմպիական խաղերը, որոնք պետք է ըստ նախնականի մեկնարկեն հուլիսի 24-ին, հնարավոր է հետաձգվեն, և այս խոսակցությունը սովորական է դարձել բոլորի համար այնպես, ինչպես Օլիմպիական ջահի փոխանցավազքի՝ առանց հանդիսատեսի մեկնարկն ու ժամանակից շուտ դադարեցումը:

Փաստ է, որ Օլիմպիական խաղերի մեկնարկից 4 ամիս առաջ ՄՕԿ-ը չի ցանկանում ընդունել, որ իրավիճակն անհույս է: Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի համակարգող Ջոն Քոութսը The Australian-ին տված հարցազրույցում պատմել է նախորդ շաբաթ Լոզանում կայացած իր ու ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի՝ ընթրիքի ժամանակ զրույցի մասին։

Ջոն Քոութս

Բախի խոսքերն ամփոփելով՝ Քոութսը նշել է, որ ճապոնական կողմին վստահելու բոլոր հիմքերը կան։ Նաև ավելացրել է, որ Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված միջոցառումները վկայում են, որ մարզիկները պաշտպանված կլինեն:

Հանդիպման ընթացքում Բախը խոսել է գլխավոր խնդրի մասին, որից խուսափել այլևս հնարավոր չէ: Խոսքը՝ չեղարկված բազմաթիվ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասին է: Որոշ մրցաշարեր հետաձգվել են անորոշ ժամկետով, իսկ որոշ մրցաշարերի կայացումն ընդհանրապես հարցականի տակ է, իսկ առանց այդ մրցաշարերի անհնար է ձևավորել Օլիմպիական խաղերին մասնակից մարզիկների ցանկը:

Անցած շաբաթ այդ թեման արդեն բարձրացրել էր ՄՕԿ-ի մարզական տնօրեն Քիթ Մակքոնելը ։ Reuters-ի տրամադրության տակ է հայտնվել նրա նամակը, որը հասցեագրված է միջազգային մարզական ֆեդերացիաներին: Դրանում ֆունկցիոները նրանց առաջարկում է «օպերատիվ հավանություն տալ որակավորման համակարգի փոփոխություններին»։ Կասկած չկա, որ այսօրվա հեռուստակոնֆերանսի հրատապ թեման կլինի նաև միջոցառումների  օրակարգը։

Ըստ միջազգային լրատվամիջոցների, ՄՕԿ-ը պատրաստվում է փոփոխություն մտցնել օլիմպիական վարկանիշային մրցաշարերում և նույն մարզաձևի մի քանի մրցաշար միացնել իրար ու հենց այդ մեկ մրցաշարում խաղարկել բոլոր ուղեգրերը։ Հնարավոր է նաև  որակավորման ժամանակաշրջանները երկարացվեն մինչեւ հունիսի 30-ը,  վերաբաշխվեն օլիմպիական քվոտաները, ինչպես նաև վերացվեն օլիմպիական մի շարք որակավորման չափանիշներ։

Ճիշտ է, դեռ պարզ չէ՝ ինչպես է հնարավոր այս ամենը համակարգել ու կյանքի կոչել՝ միաժամանակ կոնֆլիկտ չառաջացնելով օլիմպիական միջավայրում:

Քոութսը հարցազրույցի ժամանակ ստիպված է եղել պատասխանել նաև այն հարցին, թե ինչ է լինելու չեղարկված վարկանիշային մրցաշարերի ճակատագիրը: Հարցին ի պատասխան, Քոութսը կրկին մեջբերում է կատարել իր ու Թոմաս Բախի զրույցից՝ նշելով, որ «Թոմաս Բախը հորդորել է ՄՕԿ-ին ու միջազգային ֆեդերացիաներին որքան հնարավոր է ճկուն գործել»:

Թոմաս Բախը բարձրագույն պարգևի է արժանացել Հունաստանում
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը պարգևատրվել է Հունաստանի բարձրագույն պարգև Ֆենիքսի շքանշանով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։

Նշվում է, որ Բախը նման պատվի է արժանացել օլիմպիզմի արժեքներն ու սկզբունքներն օրինակելի կերպով պահպանելու համար: Հանդիսավոր արարողությունն Աթենքում տեղի է ունեցել Հունաստանի նախագահի նստավայրում, որտեղ Թոմաս Բախին պատվավոր շքանշանը հանձնել է երկրի ղեկավար Պրոկոպիս Պավլոպուլոսը:

«Հատկապես շոյված եմ, որ այս պարգևին արժանացել է նաև ՄՕԿ-ի հիմնադիր Պյեր դե Կուբերտենը: Հունաստանն աշխարհին պարգևել է 2 կարևոր բան. ավելի քան 2500 տարի առաջ այստեղ ծնվել են ժողովրդավարությունն ու Օլիմպիական խաղերը: Երջանիկ եմ, որ դրանք հասել են մինչև մեր օրեր»,- ասել է Թոմաս Բախը: