ԵՎՐՈ 1980 — Armsport.am

Լենինը և գնդակը. Սոցիալիզմն անզոր էր այս խաղի առջև
Համաշխարհային Սոցիալիստական հեղափոխության առաջնորդը խրախուսում էր առողջ ապրելակերպն ու սպորտը: Պրոլետարիատի սիրելին ու կուռքը հանդիսացող այս մարդն իր կյանքում շատ փորձություններ էր հաղթահարել:

Մի կողմ թողնենք, թե նրա այդ ջանքերն ինչ հետևանքներ ունեցան մարդկության պատմության վրա, բայց այն, որ Իլիչը համառ և նպատակասլաց անձնավորություն էր ՝ անբեկանելի է:

Նրան հաջողվեց ստեղծել ամենատիրական մի համակարգ, որը գրեթե 1 դար պահպանեց իր գոյությունը:

Այդուհանդերձ, կար մի ուժ, որի դեմ սոցիալիզմը և նրա առաջնորդն անզոր էին:

Վլադիմիր Իլիչ Լենին (Ուլյանով)

Սա մի պատմություն է, որին հազիվ թե հանդիպեք մեկ այլ պարբերականում:

Ուրեմն. միացնում ենք երևակայությունը, անջատում ենք անհամբերությունը, մի կողմ ենք նետում հասարակապաշտությունը և մուտք ենք գործում կուլիսներից ներս:

Գործողություն N 1  ☎️

Ամեն ինչ տեղի ունեցավ 1980 թվականի ամառային մի անձրևոտ օր: Խորհրդային Միության բնակիչները պատրաստվում էին ընդունել Ամառային Օլիմպիական խաղերը: Աշխարի բազմաթիվ երկրներից ժամանող հյուրերը պետք է տեսնեին սոցիալիզմի ողջ գրավչությունը:

Ամառային Օլիմպիական խաղեր. Մոսկվա. 1980 թվական

Կուսակցական ամբողջ ապարատը նետված էր «երկաթե վարագույրը» ժամանակավորապես իջեցնելու և դրան «մետաքսե քնքշություն» հաղորդելու դժվար գործին: Կապիտալիզմի և Սոցիալիզմի թեժ պայքարը դադարեցված էր կամ ավելի ճիշտ ՝ թմրեցված և այն տեսանելի չէր պրոլետարիատի խանդավառ ներկայացուցիչներին:

Սակայն, օլիմպիական կրքերը հիմնականում ծավալվում էին մայրաքաղաքում ՝ Մոսկվայում, իսկ միության այլ հատվածները շարունակում էին իրենց բնականոն կյանքը:

Սպորտն ու առողջ ապրելակերպը շատ կարևոր են, բայց սոցիալիստական գաղափարները հասարակության լայն շերտերին հասցնելը նույնպես երկրորդական գործ չէ:

Եվ այսպես. պետերբուրգյան թատերախմբերից մեկը շրջում էր գյուղերով և արվարձաններով ՝ հասարակ ժողովրդին ներկայացնելով «Լենինը քեզ հետ է» հեղափոխական պիեսը:

Հիմա կարող եք մտածել, թե 1980-ին Լենինը ինչպե՞ս կարող էր լինել պրոլետարիատի հետ, եթե դրանից գրեթե 60 տարի առաջ նա տեղափոխվել էր մի վայր 😇, որի գոյությունը կոմունիստական կուսակցությունը բացառում էր կամ գոնե ՝ կասկածի տակ էր դնում:

«Լենինը միշտ քեզ հետ է» թևավոր արտահայտությունը միգուցե կպատասխանի ձեր հարցին:

Թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսատեսներով. փոքրիկներ, ովքեր նույնիսկ չէին էլ հասկանում ՝ որտեղ են հայտնվել, մեծասականեր, ովքեր այդ գործում առանձնապես չէին զիջում իրենց կրտսեր բարեկամներին: Եթե դրան գումարենք ՝ կթվորուհիներից բաղկացած հավատարիմ հանդիսատեսների գվարդիան, ապա պատկերը ամբողջական է դառնում:

Ամեն ինչ պատրաստ է. լույսերը մարում են, վարագույրները ՝ բացվում, և բեմում է հայտնվում Վլադիմիր Իլիչ Լենինը:

Գործողություն N 2  ☎️  ☎️

Լենինի դերակատարը ՝ Ալեքսեյ Կայսոտինը, ով 10 տարուց ավելի խաղում էր այդ դերը, հիացնում էր հանդիսատեսին:

Ինչպիսի միմիկա, պլաստիկա և վերջապես ՝ էսթետիկա: Արվեստի քննադատների կողմից այսպիսի գովասանքների արժանացող դերասանը կարդաց իր չափից դուրս կարճ մոնոլոգը (40 րոպե) և դիտորդների հիացած հայացքների ներքո, ասաց ներկայացման մեխը հանդիսացող բառերը.

«Անառա՛կ, քաղաքական անառա՛կ: Պատմության գրքերում այդպես էլ կգրենք»:

Այս տողերը ուղղված էի Տրոցկուն, ում հետ հեղափոխության առաջնորդը «ջերմ» հարաբերությունների մեջ էր: Հանդիսատեսը «սառեց» էմոցիոնալ խառնարանում:

Նույնիսկ երեխաները, ովքեր շարունակում էին չհասկանալ ՝ ինչ է կատարվում, զգացին պահի լրջությունը և ձեռքերի մատները խորասուզելով շնչառական համակարգի մեջ, հետաքրքրությամբ շարունակեցին հետևել իրադարձությունների զարգացմանը:

«Հետաքրքիր է ՝ ինչու՞ չի զանգահարում Ֆելիքս Էդմունդովիչը (Ձերժինսկին): Դա հատուկ չէ նրան: Ճշտապահությու՛ն, կարգապահությու՛ն, ճշտապահությու՛ն. սա է հաջողության գրավականն, ընկերներ»:

Ձերժինսկին և Լենինը

Դահլիճը լցվեց ծափողջյուններով, իսկ Լենինը շարունակում էր բեմի մի կողմից մյուսը գնալ: Հանդիսատեսը վստահ էր, որ ամեն ինչ ընթանում է ըստ սցենարի, բայց….

«Գրողը տանի, ինչու՞ չի զանգահարում Ֆելիքս Էդմունդովիչը. սպասենք, ընկերներ»:

Ժամանակն անցնում էր, իսկ այդքան սպասված զանգն այսպես էլ չէր հնչում: Սովետական հանդիսատեսն առանձնանում էր իր համբերությամբ, բայց երբ Սոցիալիստական հեղափոխության առաջնորդը 10 րոպե սպասում է հեռախոսազանգի, մասսաները սկսում են անհանգստանալ:

Կայսորինը այլևս բառեր չէր գտնում ՝ «հեղձուցիչ լռությունը» լրացնելու համար: Դերասանը աչքերով փնտրում էր ռեժիսորի օգնականին, ով կուլիսների հետևում պետք է սեղմեր հեռախոսազանգի չարաբաստիկ կոճակը:

Նա որոշեց ժամանակ շահել ՝ նստելով գրասեղանի առջև և դասավորելով անհամար թղթապանակները:

Հենց այդ պահին, լսվեց «պրոլետարիատի ձայնը»: Իր նստատեղից վեր կացավ մի բանվորուհի և ասաց. «Ընկեր Լենին, միգուցե նա ձեր հեռախոսահամա՞րն է մոռացել»:

Դահլիճը լցվեց անկառավարելի ծիծաղով: Ոմանք ծիծաղում էին կնոջ խոսքերի վրա, ոմանք էլ տարված էին երկրորդական ծիծաղով (երբ չես հասկանում, թե ինչ է կատարվում, բայց ժպտում ես ՝ կրկնօրինակելով մյուսների արձագանքը):

Սոցիալիստական հեղափոխության առաջնորդը լուռ, խոժոռ հայացքով նայում էր ետնաբեմի ուղղությամբ ՝  Տրոցկուն ուղղված վիրավորանքները համատեղելով ռեժիսորի օգնականին նվիրված հայհոյանքներով:

Փորձառու դերասանը ջանում էր ելք գտնել ստեղծված իրավիճակից: Ձեռքը տանելով ժիլետի գրպանը, նա վստահ քայլերով շարժվեց դեպի ետնաբեմ, որպեսզի անձամբ սեղմի հեռախոսազանգի կոճակը:

Գործողություն N 3  ☎️  ☎️  ☎️

Ետնաբեմում դատարկություն էր տիրում: Հերթապահության գոտին միայն չէին լքել սոցիալիստական ճանճերը, որոնք հայրենասիրական ջանասիրությամբ խժռում էին սեղանին դրված քաղցրավենիքները:

Իլիչը դեռ չէր գիտակցել ՝ ինչ է կատարվում, երբ հեռվից լսվեց հայտնի սպորտային մեկնաբան Նիկոլայ Օզերովի ձայնը.

«Ինչպիսի շքեղ հնարք, Աստված իմ…ինչպիսի փոխանցում, ինչպիսի պլաստիկա»:

Հեղափոխության առաջնորդը մոռացավ Տրոցկուն և Ձերժինսկուն, և հեռվից սկսեց հետևել ԵՎՐՈ 1980-ի եզրափակիչ ՝ Արևմտյան Գերմանիա-Բելգիա հանդիպմանը:

ԵՎՐՈ  1980. Արևմտյան Գերմանիա-Բելգիա

Թատերախմբի բոլոր անդամները, ովքեր հոգնել էին նույն ներկայացումը 1000-րդ անգամ խաղալուց, մոռացել էին սոցիալիստական առաջնորդին ու նրա հեղափոխական գաղափարները և ամբողջ կոլեկտիվով դիտում էի այդ պատմական հանդիպումը:

Հանդիսատեսը շնչակտուր սպասում էր առաջնորդի վերադարձին: Նրանք 6-րդ, նույնիսկ 7-րդ զգայարանով կռահում էին, որ ներկայացումը մոտենում է իր կատարսիսին:

Եվ հենց այդ պահին լսվեց այն բաղձալի հեռախոսազանգը. ապա հաջորդը, ևս մեկը…..

Բեմահարթակի կենտրոնում դրված կարմիր հեռախոսը, որն ամբողջ ներկայացման ընթացքում լռում էր, դղրդում էր զանգերի տարափից:

«Վլադիմիր Իլիչ, ձեզ զանգում են»,- բղավեց մեզ արդեն հայտնի հանդիսատես՝  Կոլտնտեսության տարվա լավագույն աշխատակցուհի, տիկին Սոնյան:

«Լսում եմ, լսում…հիմա կմոտենամ»,- հեռվից լսվեց Իլիչի ձայնը: Բանն այն էր, որ փորձառու դերասանն այնքան էր տարվել ֆուտբոլային հանդիպմամբ, որ անընդհատ սեղմում էր հեռախոսազանգի կոճակը:

Հավաքելով ուժերը, նա կայծակնային արագությամբ վերադարձավ բեմ և վերցրեց լսափողը:

«Չհասցրի…. այդպես է, ընկերներ. հեղափոխության առաջնորդը նույնիսկ 1 րոպեով չի կարող մտածել իր անձնական գործերի մասին: Պետք է հետ զանգել:

Ֆելիքս Էդմունդովի՞չ, այդ դու՞ք էիք զանգահարում: Այո, լսում եմ ձեզ: Շատ լավ է, հրաշալի է»:

Կուլիսների հետևից կրկին լսվեց Օզերովի ձայնը. «Լավ հակագրոհ է…եզրային փոխանցում….հարվա՜ծ»:

Նիկոլայ Օզերով

Վլադիմիր Իլիչն այլևս չէր կարող դիմադրել: Նա սրել էր իր լսողական բոլոր զգայարաններն ու լսափողը ձեռքին նայում էր վարագույրներից այն կողմ ՝ քթի տակ քրթմնջալով հեղափոխական պիեսի մնացորդները:

«11-մետրանոց հարված, բարեկամներ. Հանդիպման ելքը կախված է այս դրվագից»,- հազիվ լսելի դարձավ Օզերովի ձայնը:

«Գալիս եմ, անմիջապես գալիս եմ: Հեղափոխության հաղթանակն անբեկանելի՛ է»,- հանկարծ բղավեց սոցիալիստական առաջնորդն ու լսափողը շրխկացնելով սեղանին, քաշեց բեմի վարագույրներն իջեցնող բռնակը:

Հանդիսատեսը ցնծության մեջ էր: Ծափահարում էին բոլորը՝ կթվորուհիները, բրիգադիրները և իհարկե ՝ տիկին Սոնյան, ով իր անչափ կարևոր մասնակցությունն ունեցավ այդ ներկայացման մեջ:

Վլադիմիր Իլիչը խոնարհվեց շնորհակալ հանդիսատեսի առջև և արագ քայլերով հեռացավ վարագույրներից այն կողմ:

«Գոոոոոոո՜լ»,- լսվեց դիմահարդարման սենյակից:

Բելգիայի հավաքականն իրացրել էր 11-մետրանոցը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը: Այդուհանդերձ, դա նրանց չփրկեց պարտությունից:

Արևմտյան Գերմանիայի հարձակվող Հորստ Հրուբեշչը  88-րդ րոպեին խփել էր այդ խաղում իր երկրորդ գնդակը ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին (2:1):

📌 Կապիտալիզմի և Սոցիալիզմի միջև ընթացող «սառը պատերազմը» դեռ երկար պետք է շարունակվեր:

Սակայն, հունիսյան անձրևոտ այդ օրը, սոցիալիստական հեղափոխությունն անզոր գտնվեց մեկ այլ հզոր հակառակորդի ՝ նորին մեծություն ֆուտբոլի առջև:

Նարեկ Գրիգորյան