Բեռլին 36 — Armsport.am

Բեռլին 36. Գրետել Բերգման, ով ցատկեց նացիստների հոգիների վրայով
Երբեմն ցանկանում ես հեռանալ առօրեական խնդիրներից և խորասուզվել մի պատմության մեջ, որը քեզ կպարգևի նոր, նախկինում չզգացած էմոցիաներ: Ինչպես ասում են Շոտլանդիայում ՝ շաբաթվա 6 օրերը մենք ապրում ենք ուրիշների, իսկ վերջինը՝ մեզ համար: Հույս ունենք, որ կիրակնօրյա ընթերցանության մի հատվածը այսօր կանցկացնեք մեզ հետ: Դե ինչ, սկսում ենք.

«Դու պետք է վերադառնաս: Այլապես, մեր ընտանիքը վտանգի մեջ կլինի. արա՛ դա, Գրետա»:

Բեռլին 1936. Նացիստական Գերմանիան պատրաստվում էր ամառային Oլիմպիական խաղերին: Ադոլֆ Հիտլերը հանձնարարել էր անցկացնել պատմության լավագույն  խաղերը: Աշխարհը պետք է տեսներ Երրորդ Ռեյխի ողջ ներուժը: Կառուցվել էր իր նախադեպը չունեցող օլիմպիական ավան, որտեղ մարզիկները անցկացնում էին իրենց մարզումները:

Պետք  էր ցույց տալ աշխարհին, որ Հիտլերի դիկտատուրան այնքան էլ սարսափելի չէ: Այդ ամիսների ընթացքում Գերմանիան նմանվել էր տոլերանտության մի կղզյակի, որտեղ հակասեմիթության նշյույլ էր չէր երևում: Սակայն, դա շղարշ էր՝ արյունոտ շղարշ:

Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ

Օլիմպիական ավանից ընդամենը 4 կմ այն կողմ, տեղակայված էր հատուկ հսկողության ճամբարը: Այնտեղ  էին տեղափոխում «ազգի դավաճաններին», ովքեր համաձայն չէին նացիստական գաղափարախոսության հետ: Եվ իհարկե, թատերաբեմի առաջին շարքերում էին հայտնվել հրեաները: «Անարյունները»  պետք է ոչնչացվեին, բայց դա պետք է արվեր շատ զգույշ: Միջազգային հասարակությունը արդեն այն տարիներին հստակ գիտակցում էր, թե ինչ հրեշավոր արարքներ են կատարվում  Երրորդ Ռեյխում: Միացյալ Նահանգների Օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ չի մեկնի Բեռլին և չի մասնակցի այդ խաղերին, եթե գերմանացիների կազմում չլինի հրեա մարզիկ:

«Մենք ստիպված ենք այդ սատանայի ճտին Անգլիայից վերադարձնել մեզ մոտ: Ամերիկացիները սպառնում են, որ կբոյկոտեն Օլիմպիական խաղերը, եթե այդ «անարյուններից» որևէ մեկը չմասնակցի դրանց: Մենք դրան կբերենք այստեղ, բայց այնպես կանենք, որ նա մարզումների ընթացքում վնասվածք կստանա և չի կարողանա մասնակցել խաղերին: Մի փոքրիկ դժբախտ պատահար»:

Հիտլերը՝Օլիմպիական խաղերի բացմանը

Սա Ադոլֆ Հիտլերի հանձնարարականն էր ուղղված սպորտի նախարարին: Հավատացեք՝ խնդիրը միայն միջազգային ճնշման մեջ չէր: Սեփական գենի, արիական արյան առավելությանը հավատացող այս երկրում չէր գտնվել մի մարզուհի, ով կկարողանար պատվով ներկայացնել Երրորդ Ռեյխը Օլիմպիական խաղերում: Հիտլերի հիվանդագին ինքնասիրությանը անշրջելի հարված էր հասցվել: Պետք էր 4 ամսվա ընթացքում գտնել զտարյուն գերմանուհու, ով վերջին պահին կփոխարիներ «անսպասելի վնասվածք» ստացած Գրետել Բերգմանին:

Անկատար երազանքի ճանապարհը

Այս նուրբ աղջնակը, ով առաջին հայացքից կարող էր թույլ երևալ, Գերմանիայի առաջնությունների բազմակի հաղթող էր: 1931 թվականին Բերգմանը ռեկորդի հեղինակ դարձավ ՝ հաղթահարելով 1 մետր 51 սանտիմետրի արգելքը: Ընդամենը մեկ տարի անց, նա իր ծագման պատճառով հեռացվեց մրցումներից: Տաղանդավոր մարզուհին ստիպված եղավ լքել Գերմանիան և 1933 տեղափոխվեց Անգլիա՝ դառնալով այդ երկրի բազմակի չեմպիոն:

Գրետա Բերգման

Եվ ահա, նա ստիպված է վերադառնալ այն վայրը, որտեղից փախչելը անասելի բերկրանք էր պատճառել նրան: Գնացքը կանգնեց Բեռլինի կայարանում, և այս 22-ամյա աղջնակը ՝ դեմ գնալով իր բոլոր վախերին, վերադարձավ Նացիստական Գերմանիա:

Գրետելը չէր հավատում իր աչքերին: Գերմանիան վերածվել էր մի դրախտային վայրի, որտեղ տիրում էր սերն ու հանդուրժողականությունը: Ցուցափեղկերի վրայից հանվել էին հրեաներին ուղղված  բոլոր վիրավորանքները: Կարծես՝ նման բան չէր էլ եղել: Շուտով, Բերգմանը կհասկանա, որ սա շատ լավ պատրաստված ներկայացում է:

Երրորդ Ռեյխի հպարտությունը

-Մենք գտել ենք մի մարզուհու, ով կկարողանա պատվով մասնակցել Օլիմպիական խաղերին: Նրա արյան մեջ ոչ մի խառնուրդ չկա՝ իրական արիացի է: Սակայն, կա մի փոքրիկ նրբություն:

-Ինչի՞ մասին է խոսքը, Herr Muller

-Դե նա այնքան էլ աղջիկ չէ, mein Herr Hitler

-Այդ ինչպե՞ս

-Նրանց ընտանիքում 4 տղա է ծնվել, իսկ հայրը միշտ ցանկացել է աղջիկ ունենալ և իր տղաներից մեկին թաքցրել է խորդանոցում և որպես աղջիկ է դաստիարակել: Նա հերմաֆրոդիտ է: Դորան ունի թե՛ կանացի, թե՛ տղամարդու օրգաններ: 17 տարեկանում նա այնպես է ցատկում, որ ոչ մի աղջիկ չի կարող մրցել նրա հետ: Մեզ մնում է կեղծել բժշկական զննության տվյալները, մի փոքր աշխատել նրա արտաքին տեսքի վրա և վերջ:

-Ամեն ինչ արեք առանց որևէ աղմուկի:

Դորա Ռատյեն

Այսպիսով, Երրորդ Ռեյխի գլխավոր հույսերից մեկը Դորա Ռատյենն էր կամ ինչպես հետագայում էին նրան անվանում ՝ Հենրիխ Ռատյենը: Մի երկրում, որտեղ գենետիկ շեղումներ ունեցող երեխաներին սպանում էին, սեքսուալ փոքրամասնություններին ուղարկում էին գազային խցիկներ, հեռացատկում իր օլիմպիական բոլոր հույսերը կապում էր ինտերսեքսուալ մարզիկի հետ: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ցանկացած գաղափարախոսություն զիջում է իր դիրքերը, եթե կա կոնկրետ քաղաքական նպատակ:

Եվ այսպես, 17- ամյա Դորան միացավ Գրետել Բերգմանին ու ևս երկու մարզուհու և սկցեց պատրաստվել Օլիմպիական խաղերին: Այս չորսից միայն մեկին էր բախտ վիճակվելու մասնակցել այդ խաղերին:

Խաղը սկսված էր

Մարզումները օլիմպիական ավանում դժոխք էին հիշեցնում: Գերմանական պեդանտությունը և կատարյալին ձգտելու մարմաջը հասել էր նոր մակարդակի: Մարզիկները աշխատում էին քառակի ինտենսիվությամբ: Քաղաքական իշխանությունը հրաման էր իջեցրել՝  պետք է հաղթել բոլոր մարզաձևերում:

Բարձրացատկորդների մարզումները անցնում էին նույն տրամաբանությամբ: Միակ մարդը, ով առանձնապես չէր տանջվում ՝ Գրետել Բերգմանն էր: Մարզիչները որոշել էին իջեցնել նրա մարզավիճակը, ապա բարձր ինտենսիվությամբ մարզումներ անցկացնել՝ հույս ունենալով վնասվածք հասցնել հրեա մարզուհուն: Գրետելը այդ ամենը շատ լավ հասկանում էր, բայց ոչինչ չէր կարող անել: Զարմանալին այն է, որ նույնիսկ այդ պարագայումը նա գերազանցում էր իր թիմակիցներին:

Մի սովորական երեկո, երբ Գրետելը վերադառնում էր մարզումից, նրան մոտեցավ սպորտի նախարարության իր վաղեմի ընկերներից մեկը և հայտնեց, որ պաշտոնյաները որոշել են նրան վերջին պահին դուրս թողնել հայտացուցակից: Աշխարհի ամենակարևոր մրցաշարին մասնակցելու երազանքը այդպես էլ չէր իրականանալու:

Բերգմանը հուզված վերադառնում է իր սենյակ  և ամեն ինչ պատմում Դորային, ում հանդիպել էր շքամուտքում: Ի տարբերություն մյուսների, այս երկուսի հարաբերություններում չկար այն մրցակցային ոգին: Նրանք չէին փորձում վնասել միմյանց՝ վերջնական հայտացուցակում տեղ գրավելու համար և այս հանգամանքը մեծ դեր կխաղա մրցումների ընթացքում:

Խաղերի մեկնարկին մնացել էր երկու ամիս: Դորան մեծ առաջընթաց էր գրանցել և հաղթում էր իր բոլոր թիմակիցներին: Գրետելը հեռացված էր մարզումներից, բայց չէր լցվել նախանձով ու չարությամբ: Նա ամեն ինչով օգնում էր իր լավագույն ընկերուհուն՝ նրան հաղորդելով ցատկի տեխնիկայի այն գաղտնիքները, որոնք իրեն հաջողության էին բերել:

Ավարտվեց հերթական մարզումը և աղջիկները սովորականի նման գնացին լոգանք ընդունելու: Դորան միշտ բոլորից առանձին էր դա անում: Սակայն, այդ օրը աղջիկները որոշել էին զայրացնել նրան և լոգանքի ընթացքում բացեցին խցիկի դուռը, որպեսզի սառը ջուր լցնեն նրա վրա: Վիճակահանությամբ ընտրվել էր Գրետելը. նա բացում է դուռը և….դույլը ընկնում է ապշած մարզուհու ձեռքերից: Գերմանական պլանը բացահայտված էր:

Դորա Ռատյեն (Հենրիխ Ռատյեն)

Անսպասելիորեն, Գրետա Բերգմանի ձեռքում հայտնվել էր մի զենք, որը նա կարող էր օգտագործել և վրեժ լուծել նացիստներից: Ամերիկյան թերթերը, գաղտնի ծառայությունները պատրաստ էին նրանից թանկ գնով ձեռք բերել այդ տեղեկատվությունը և ապաստան տրամադրել Նյու Յորքում: Ընդամենը մեկ անոնիմ գրություն Washington Post օրաթերթին և ամբողջ աշխարհը գլխիվայր շուռ կգար: Սակայն, նա շատ լավ հասկանում էր, որ դրանով ոչ միայն վերջ կտա Դորայի մարզական կարիերային, այլև՝ կյանքին: Նացիստները կգտնեին մի միջոց այդ խարանից ազատվելու համար:

Բերգմանը երդվեց Դորային, որ երբեք չի բացահայտի նրա գաղտնիքը:

1936 թվական. Գերմանական ռադիոն հայտարարում է Օլիմպիական խաղերին մասնակիցների անունները: Ամբողջ երկիրը սպասում է այդ պատմական իրադարձությանը:

«Կանանց բարձրացատկում Երրորդ Ռեյխը կներկայացնի Դորա Ռատյենը»,- հայտարարում է հաղորդավարը:

Բոլորը ցնծության մեջ են, բացի ՝ երկուսից: Նրանց դեմքերին չկա ուրախության ոչ մի նշույլ, հակառակը՝ նրանք ունեն սեփական ծրագիրը:

Խաղերը մեկնարկեցին. գերմանացի մարզիկները նվաճում են մի մեդալը մյուսի հետևից: Ադոլֆ Հիտլերը հետևում է խաղերին Բեռլինի օլիմպիական մարզադաշտից: Ընդամենը 3 տարի հետո արիացիների այս հաղթանակները նրան քաղաքական հիմք կտա սկսելու Երկրորդ համաշխարհային պատրազմը:

Մրցումների վերջին օրը հանդես են գալիս բարձրացատկորդները: Սպասվելիք հաղթանակներին նացիստական Գերմանիան շատ լավ էր պատրաստվել: Պետք է տեղի ունենար տոնական հրավառություն և գարեջրի փառատոն:

Տղամարդկանց պայքարում Գերմանիան սահմանափակվեց երրորդ հորիզոնականով, սակայն, նրանք ունեին իրենց գաղտնի հաղթաթուղթը կանանց  պայքարում:  Գրետա Բերգմանը նստած էր ստադիոնի առաջին շարքում և հետևում էր իր ընկերուհու մոտեցմանը:

Առաջին ցատկ՝ 1մ  50սմ. Դորան հեշտությամբ հաղթահարում է այդ արգելքը:

Երկրորդ ցատկ՝ 1մ 55 սմ. Երկորոդ ցատկն էլ էր հաջող: Մրցակիցները կատարել էին իրենց բոլոր ցատկերը և առաջին դիրքում ընթացող լեհ մարզուհին գրանցել էր 1մ 60սմ ցուցանիշ:

Դորան մարզումների ընթացքում հաղթահարել էր 1մ 67սմ-ի արգելքը, բայց մարզիչները չէին ցանկանում Հիտլերի աչքի առջև վտանգել չեմպիոնական տիտղոսը և պատվիրեցին 1մ 61սմ բարձրությունը:

Երրորդ փորձ. Դորան թափավազք է հավաքում և…. 30 վայրկյանով ստադիոնում տիրեց մեռելային լռություն: Բարձրաձողը ընկավ հատակին՝ իր հետ գետնին տապալելով նացիստական էլիտայի բոլոր հույսերը: Ադոլֆ Հիտլերը զայրույթից լքեց պաշտոնական օթյակը: Եվ միայն երկու մարդու աչքերում էր նկատվում  բերկրանքի շողեր: Մեկի մոտ թաքուն, մյուսինը ՝ բացահայտ:

Միայն տարիներ հետո, երբ ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Դորա Ռատյենը (այն ժամանակ արդեն Հենրիխ Ռատյենը) բացահայտեցին իրենց գաղտնիքը:

Վերջին մոտեցման ընթացքում Դորան ձեռքի աննշան շարժումով գցել էր ձողը: Նա շատ ավելի բարձր էր ցատկել և կարող էր հռչակվել Օլիմպիական չեմպիոն, սակայն, որոշել էր այդպես շնորհակալություն հայտնել իր լավագույն ընկերոջը: Նրանք դա պլանավորել էին շաբաթներ առաջ և երդվել, որ հավատարիմ կմնան իրենց խոստմանը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն թեզը, որ մարդկային հարաբերությունները վեր են քաղաքականությունից:

Գրետա Բերգմանը՝ 2008-ին

Այս երկուսի ճանապարհները ընդմիշտ բաժանվեցին: Գրետան 1937-ին տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ մի քանի անգամ հռչակվեց երկրի չեմպիոն:

1938 թվականին Դորան հռչակվեց կանաց Եվրոպայի չեմպիոն՝ դառնալով ռեկորդի հեղինակ (հաղթահարեց 1մ 70սմ բարձրաձողի արգելքը), իսկ 1939-ին հարբած վիճակում հարձակվեց Գեստապոյի ոստիկանների վրա և ձերբակալվեց: Նույն տարում, դատարանի փակ նիստում Դորա Ռատյենը ճանաչվել է որպես տղամարդ: Նա իր մահկանցուն կնքեց 2008-ին՝ կատարյալ մենակության մեջ: Գրետա Բերգմանը կյանքից հեռացավ 2017 թվականին՝ ապրելով 103 տարի:

«Ես ցատկեցի նրանց հոգիների վրայով: Կարելի է սպանել, ոչնչացնել մարդուն, բայց զրկել նրան ճախրելու հնարավորությունից՝ անհնար է»․ Գրետել Բերգման

Նարեկ Գրիգորյան