#բաստիան-շվայնշտայգեր — Armsport.am

Եվրո-2008-ի աստղերը. որտե՞ղ են նրանք հիմա և ինչպե՞ս դասավորվեցին նրանց ճակատագրերը
Եվրո-2008-ը դարձավ 21-րդ դարի ամենավառ մրցաշարերից մեկը։ Այնտեղ ծնվում էին նոր աստղեր, իսկ հին կուռքերը հեռանում էին ասպարեզից։ Իսպանիան սկսեց իր «ոսկե դարաշրջանը», Ռուսաստանն ապրեց ֆուտբոլային հրաշք, իսկ Եվրոպան տեսավ հերոսների, որոնց մասին խոսեցին դեռ երկար տարիներ։

Անցել է ավելի քան 15 տարի. այն ժամանակ փայլող ֆուտբոլիստներից շատերն արդեն ավարտել են կարիերան՝ դառնալով մարզիչներ, փորձագետներ կամ ընդհանրապես փոխելով մասնագիտությունը։ Եկեք վերհիշենք, թե որտեղ են այսօր Եվրո-2008-ի աստղերը և ինչպես են դասավորվել նրանց ճակատագրերը։

Եվրո-2008. իրադարձություններ և փաստեր

Եվրոպայի առաջնությունն ընդունեցին Ավստրիան և Շվեյցարիան՝ 2008 թվականի հունիսի 7-ից 29-ը։ Եզրափակիչ փուլ դուրս եկան 16 թիմեր, որոնք բաժանված էին 4 խմբի։ Քառորդ եզրափակիչ անցնում էին խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները։

1/4 եզրափակչի արդյունքները

• Պորտուգալիա – Գերմանիա՝ 2:3

• Խորվաթիա – Թուրքիա՝ 1:1 (11մ՝ 1:3)

• Նիդերլանդներ – Ռուսաստան՝ 1:3 (լրացուցիչ ժամանակում)

• Իսպանիա – Իտալիա՝ 0:0 (11մ՝ 4:2)

1/2 եզրափակչի արդյունքները

• Գերմանիա – Թուրքիա՝ 3:2

• Ռուսաստան – Իսպանիա՝ 0:3

Եզրափակիչ

• Գերմանիա – Իսպանիա՝ 0:1

Ավանդաբար ֆավորիտ համարվող շատ հավաքականների համար այդ առաջնությունը հաջողված չես անվանի։ Անգլիայի հավաքականն ընդհանրապես չէր հայտնվել եզրափակիչ փուլում, Ֆրանսիան չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ, իսկ Պորտուգալիան, Իտալիան և Նիդերլանդները պայքարը լքեցին քառորդ եզրափակչում։

Նման իրավիճակում Եվրո-2008-ի աստղերը տրամաբանորեն դարձան կիսաեզրափակիչ և եզրափակիչ հասած թիմերի խաղացողները։

Ռուսաստանի հավաքական

Եվրո-2008-ի շրջանակներում Ռուսաստանի հավաքականը երկու անգամ պարտվեց միայն մեկ թիմի՝ մրցաշարի ապագա հաղթող Իսպանիային (1:4 խմբում, 0:3 կիսաեզրափակչում)։ Փոխարենը, խմբային փուլում Գուս Հիդինկի թիմը հաղթեց գործող չեմպիոն Հունաստանին (1:0) և Շվեդիային (2:0)։ Իսկ հետո եղավ լեգենդար քառորդ եզրափակիչը Նիդերլանդների դեմ՝ լրացուցիչ ժամանակում տարած 3:1 հաշվով հաղթանակով և մեկնաբան Չերդանցևի թևավոր դարձած խոսքերով. «Ես հիմա ընդհանրապես կավարտեմ ամեն ինչ» («Я сейчас закончу вообще все!»)։

Անդրեյ Արշավին

«Զենիթի» առաջատարն աչքի ընկավ խմբային փուլի 3-րդ՝ շվեդների դեմ խաղում և Նիդերլանդների դեմ քառորդ եզրափակչի լրացուցիչ ժամանակում։ Եվրո-2008-ում ցուցադրած հաջող խաղը թույլ տվեց Արշավինին 2009 թվականից կարիերան շարունակել լոնդոնյան «Արսենալում»։

Կարիերան ավարտելուց հետո Անդրեյ Արշավինն աշխատում է «Զենիթի» կառուցվածքում. 2022 թվականից զբաղեցնում է վարչության նախագահի տեղակալի պաշտոնը սպորտային զարգացման գծով։ Նա հաջողակ է բիզնեսում, զբաղվում է բարեգործությամբ և հանդես է գալիս որպես հեռուստատեսային փորձագետ։

Ռոման Պավլյուչենկո

Հարձակվող Ռոման Պավլյուչենկոն Եվրո-2008-ում ներկայացնում էր մոսկովյան «Սպարտակը»։ Մայրցամաքային առաջնությունում բրոնզե մեդալներ նվաճելուց հետո նույն թվականին հրավիրվեց «Տոտենհեմ», որտեղ հանդես եկավ մինչև 2012 թվականը։

Խմբային փուլում Ռոմանը խփեց միակ գնդակը Իսպանիայի դեմ խաղում և բացեց հաշիվը Շվեդիայի դեմ հաղթական խաղում։ Նա նաև աչքի ընկավ Նիդերլանդների դարպասը խփած գոլով 1/4 եզրափակչի հիմնական ժամանակում՝ դառնալով Ռուսաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն ԵԱ-ում։

2022 թվականից Ռոման Պավլյուչենկոն մարզչական աշխատանք է կատարում մոսկովյան «Ռոդինա-2» ակումբի համակարգում։

Գերմանիայի հավաքական

Գերմանիայի հավաքականը խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ պարտվելով միայն խորվաթներին (1:2)։ Դա գերմանացիներին քառորդ եզրափակչում դուրս բերեց Պորտուգալիայի դեմ։ Յոահիմ Լյովի սաները 3:2 հաշվով հաղթեցին ոչ համոզիչ խաղ ցուցադրած Ռոնալդուի թիմին, իսկ հետո նույն հաշվով կիսաեզրափակչում առավելության հասան Թուրքիայի նկատմամբ։ Միայն եզրափակչում «Բունդեսթիմը» զիջեց փայլուն Իսպանիային։

Միխայել Բալակ

Միխայել Բալակը Եվրո-2008-ում հանդես էր գալիս որպես «Չելսիի» խաղացող։ Նրա հաշվին գրանցվեց 2 հաղթական գոլ՝ խմբային փուլում Ավստրիայի դարպասը (1:0) և 1/4 եզրափակչում Պորտուգալիայի դարպասը (3:2)։ Մրցաշարի արդյունքներով Բալակն ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում։

Ներկայումս Միխայել Բալակն աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ։

Բաստիան Շվայնշտայգեր

Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական կիսապաշտպանը նույնպես 2 գոլ խփեց այդ մրցաշարում։ Շվայնշտայգերը բացեց հաշիվը Պորտուգալիայի դեմ 1/4 եզրափակչի խաղում (3:2) և խփեց իր թիմի առաջին գնդակը Թուրքիայի դեմ կիսաեզրափակչի հաղթական խաղում (3:2)։

Այժմ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողը հեռուստատեսությունում աշխատում է որպես մեկնաբան և փորձագետ։ Գործունեության բերումով Բաստիանը շատ է ճամփորդում աշխարհով մեկ։

Լուկաս Պոդոլսկի

Լուկաս Պոդոլսկին, ով «Բունդեսթիմում» խաղում էր հարձակվողի դիրքում, 2008-ի Եվրոպայի առաջնության խմբային փուլում խփեց 3 գնդակ։ Երկու գնդակ նա ուղարկեց Լեհաստանի դարպասը (2:0), և մեկը՝ խորվաթների դեմ պարտված խաղում (1:2)։

Գերմանացին մինչ օրս շարունակում է խաղացողի կարիերան։ 2021 թվականից նա հանդես է գալիս լեհական «Գուրնիկում»։

Իսպանիայի հավաքական

Իսպանացիները հեշտությամբ հաղթեցին խմբում՝ 3 խաղում տանելով 3 հաղթանակ։ «Ֆուրիա Ռոխայի» ամենալարված խաղը իտալացիների դեմ էր 1/4 եզրափակչում (0:0, 11մ՝ 4:2)։ Բայց իսպանացիների նյարդերն ավելի ամուր գտնվեցին, իսկ հետո եղան հաղթանակներ Ռուսաստանի (3:0) և Գերմանիայի (1:0) նկատմամբ։

Չավի

Կատալոնացի հանճարն այդ առաջնությունում խփեց ընդամենը մեկ գոլ՝ կիսաեզրափակչում Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում։ Չնայած դրան, կիսապաշտպանը ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող։

2021-ից 2024 թվականներին Չավին «Բարսելոնայի» մարզչական շտաբում էր։ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Էռնանդեսը հեռացել է ֆուտբոլային գործունեությունից, սակայն բացառված չէ, որ շուտով կգլխավորի Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։

Ֆեռնանդո Տորես

Իսպանացի հարձակվողի հաշվին Եվրո-2008-ում գրանցվեց 2 գնդակ։ Առաջին գոլը նա խփեց խմբային փուլում շվեդներին, իսկ երկրորդը դարձավ «ոսկե», քանի որ եզրափակչում հաղթանակ պարգևեց Իսպանիային Գերմանիայի նկատմամբ (1:0)։ Ֆեռնանդոն ընդգրկվեց Եվրո-2008-ի խորհրդանշական հավաքականում։

2024 թվականից Տորեսը Մադրիդի «Ատլետիկոյի» երկրորդ թիմի մարզիչն է։

Դավիդ Վիլյա

Վիլյան դարձավ Եվրո-2008-ի ամենաարդյունավետ խաղացողը։ Նրա հաշվին կա խաղային իրավիճակից խփած 4 գնդակ։ Խմբային փուլում նրա հեթ-տրիկը ջախջախեց Ռուսաստանի հավաքականին, ևս 1 գնդակ նա ուղարկեց Շվեդիայի դարպասը։ Փլեյ-օֆֆում Վիլյան գոլ չխփեց, եթե չհաշվենք Իտալիայի դեմ հետխաղյա 11-մետրանոցների շարքում կատարած հստակ հարվածը։

Այժմ Վիլյան զբաղվում է ֆուտբոլի հետ կապված բիզնեսով։ Նա տնօրինում է աշխարհի տարբեր երկրներում գործող մի քանի կառույցներ, որոնք ունեն ֆուտբոլային ակադեմիաներ։

Ցավալի է, որ նա գերմանացի չէ․ Շվայնշտայգերը ընտրել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը նշել է, թե 2025 թվականին ում կհանձներ «Ոսկե գնդակը»։

«Լամին Յամալը պետք է ավելի բարձր դիրք զբաղեցնի, քան Դեմբելեն։ Կարծում եմ՝ նա ավելի ուժեղ էր։ Ցավալի է, որ Լամինը գերմանացի չէ, բայց միևնույնն է՝ մեծ հաճույքով եմ հետևում նրա խաղին»,- նշել է Շվայնշտայգերը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում մրցեցին մրցանակի երկու գլխավոր հավակնորդների հավաքականները՝ Իսպանիան և Ֆրանսիան։ Դրամատիկ հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով՝ 5։4։ 17-ամյա Յամալը դարձավ դուբլի հեղինակ և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Բունդեսլիգայի 21-րդ դարի լավագույն խաղացողները՝ ըստ Goal-ի
Հեղինակավոր Goal պորտալը կազմել է 21-րդ դարի գերմանական Բունդեսլիգայի 10 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշի առաջին տեղում Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է:

Երկրորդ տեղը զբաղեցրել է մյունխենյան ակումբի ներկայիս կիսապաշտպան Թոմաս Մյուլերը : Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» նախկին ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին։

21-րդ դարի Բունդեսլիգայի լավագույն 10 ֆուտբոլիստները՝ ըստ Goal-ի.

Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ»).

Թոմաս Մյուլեր («Բավարիա»).

Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»).

Մանուել Նոյեր («Բավարիա», «Շալկե»).

Ֆիլիպ Լամ («Բավարիա»).

Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա»).

Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ», «Բորուսիա Մյոնխենգլադբախ»).

Արյեն Ռոբեն («Բավարիա»).

Միխայել Բալակ («Բայեր Լևերկուզեն», «Բավարիա»).

Դավիդ Ալաբա («Բավարիա», «Հոֆենհայմ»).

Այսօր հիանալի օր է Եվրոպա լիգան կրկին հաղթելու համար․ Շվայնշտայգեր
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ դիմել է ակումբի երկրպագուներին:

«Հարգելի «Մանչեսթեր Յունայթեդ» և ակումբի երկրպագուներ, այսօր հիանալի օր է Եվրոպա լիգան կրկին հաղթելու համար:

Ես մատներս խաչում եմ ու ակումբին մաղթում եմ ամենայն բարիք, հաղթանակ», — գրել է գերմանացին Twitter-ի իր միկրոբլոգում: Բաստիան Շվայնշտայգերը «Մանչեսթեր Յունայթեդում» է խաղացել 2015-ից 2017 թվականներին ՝ նվաճելով Անգլիայի գավաթը:

Եվրոպա լիգայի եզրափակիչը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Վիլյառեալի» հետ, տեղի կունենա մայիսի 26-ին, Գդանսկում: Սկիզբը ՝ 23.00-ին (Երևանի ժամանակով):

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիլյառեալի» հաղթանակը գնահատում է 4,55 գործակցով, ոչ ոքին՝ 3,35, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 1,95

Շվայնշտայգերը կարող է պաշտոն զբաղեցնել Այնտրախտում
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է պաշտոն զբաղեցնել Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»:

Աղբյուրի համաձայն, 36-ամյա գերմանացին ֆրանկֆուրտյան ակումբի ղեկավարության կողմից դիտարկվում է սպորտային տնօրենի պաշտոնում, որը Ֆրեդի Բոբին պետք է թողնի այս ամառ:

Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Լայպցիգի» հետ ոչ-ոքիից (1: 1) հետո Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը:

Կիմիխ. Փորձում էի կրկնօրինակել այն, ինչ անում էր Շվայնշտայգերը
«Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխը պատմել է ֆուտբոլիստ դառնալու ճանապարհի մասին: Կիմիխը պատմել է, որ փորձել է կրկնօրինակել մյունխենցիների նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի խաղը.

«Երբ ես երիտասարդ էի, փորձում էի կրկնօրինակել այն, ինչ անում էր Շվայնշտայգերը: Նա միշտ իր հետևից տանում էր թիմակիցներին, իր հոգեբանությունն էր փոխանցում թիմին: Դա հիանալի զգացվեց աշխարհի առաջնության եզրափակչում:

Ես կարծում եմ, որ ֆուտբոլիստի հոգեբանությունը պետք է երևա դաշտում: Կարծում եմ՝ ինձ համար ավելի կարևոր է թիմը, քան այն, թե ես ինչ տեսք ունեմ դաշտում: Իմ նպատակը թիմակիցներիս օգնելն է, ոչ թե ինձ ցուցադրելը»,- Կիմիխի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Ռումենիգե. Բավարիայի դռները միշտ բաց են Շվայնշտայգերի համար
«Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ մյունխենյան ակումբում միշտ ուրախ կլինեն տեսնելու թիմի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայնգերին: Հիշեցնենք, որ «Չիկագո Ֆայրում» հանդես եկող Բաստիանը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները մեխից կախելու մասին:

«Մեծագույն կարիերա է մոտենում ավարտին:

Բաստիանը հաղթել է ամենը, ինչ հնարավոր էր հաղթել համաշխարհային ֆուտբոլում: Նա գերազանց մարդ է: «Բավարիայի» դռները միշտ բաց են նրա համար», — Ռումենիգեի խոսքերն է մեջբերել մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Շվայնշտայգերը «Բավարիայի» հիմնական կազմում խաղացել է 2000-ից 2015 թվականներին: Գերմանական ակումբի հետ նա 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 7 անգամ հաղթել է երկրի Գավաթն ու 2 անգամ դարձել սուպերգավաթկիր, ինչպես նաև 2012/13 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգան:

Լամը դիմել է կարիերան ավարտված Շվայնշտայգերին
«Բավարիայի» նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը դիմել է կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին, որն այսօր հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Հիմա եկել է քո հերթը, սիրելի Բաստի: Քո հետ խաղալը միշտ ինչ-որ յուրահատուկ բան է եղել ինձ համար՝ ինչպես «Բավարիայի» երիտասարդական թիմում, այնպես էլ Չեմպիոնների լիգայի եզրափակչում և աշխարհի առաջնության եզրափակչում Գերմանիայի հավաքականի հետ։ Մաղթում եմ քեզ և քո ընտանիքին ամենայն բարիք ապագայում»- գրել է Լամը Instagram-ի իր էջում:

Բաստիան Շվայնշտայգերն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
«Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Ժամանակն է եկել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և իմ թիմերին՝ «Բավարիային», «Մանչեսթեր Յունայթեդին», «Չիկագո Ֆայրին» և Գերմանիայի հավաքականին։

Եվ, իհարկե, Անու Իվանովիչին և իմ ընտանիքին աջակցության համար:

Շնորհակալություն», — գրել է Շվայնշտայգերը Twitter-ում։

35-ամյա Շվայնշտայգերը «Բավարիայի» կազմում 8 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունում, յոթ անգամ՝ Գավաթում, երկու անգամ՝ Սուպերգավաթում և Լիգայի գավաթում, մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա դարձել է Անգլիայի գավաթակիր, իսկ Գերմանիայի հավաքականի կազմում երկու անգամ զբաղեցրել է երրորդ տեղը աշխարհի առաջնություններում, իսկ 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնություններին, այստեղ Շվայնշտայգերը հավաքականի հետ զբաղեցրել է երկրորդ և երրորդ տեղերը: