#արամ-հայրապետյան — Armsport.am

Հուսով եմ, շուտ կկարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Արամ Հայրապետյան
Հայաստանի ազգային հավաքականի ու իրանական «Փեյքանի» դարպասապահ Արամ Հայրապետյանը հարցազրույց է տվել ՀՖՖ-ի՝ ВКонтакте-ի պաշտոնական էջին, խոսելով  կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված սահմանափակումների, ինչպես նաև  հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին:

«Այս պահին Իրանի մայրաքաղաքում եմ, որը վարակավածների թվով երկրորդն է երկրում: Հիվանդների թիվն արդեն անցել է 40 հազարը:

Ես կարանտինի մեջ եմ, հետևում եմ անվտանգության բոլոր միջոցներին, և տանից դուրս եմ գալիս միայն  խիստ անհրաժեշտության դեպքում:

Առաջնությունն ու մարզումները դադարեցվել են արդեն գրեթե 20 օր:  Քանի որ դեռ պարզ չէ, թե երբ այս ամենը կավարտվի, ես ակումբի ղեկավարությունից թույլտվություն եմ ստացել մարզվել մարզաբազայում, որպեսզի պահեմ մարզավիճակս:   Հուսով եմ, որ մեզ շուտ կհաջողվի հաղթահարել այս դժվարությունը:  Ես իմ հայրենակիցներին խնդրում եմ լուրջ վերաբերվեն այս խնդրին,   չխախտել կարանտինի կանոնները և իրենց  հարազատների կյանքը վտանգի չենթարկեն:

Ինչ վերաբերում է հավաքականի նոր մարզչին, ասեմ որ նա մեծ փորձ ունի, և մարզել է շատ  ուժեղ թիմերի: Կարծում եմ՝ նրա փորձը կօգնի մեզ հասնել լավ արդյունքների», — Հայրապետյանի խոսքերն է մեջբերել ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Արամ Հայրապետյանի թիմի անհավանական քամբեքը (տեսանյութ)
Իրանական Պրո լիգայի 19-րդ տուրում «Փեյքանը» հյուրընկալվելիս մրցել է  «Մաշին Սազի» թիմի հետ ու գերկամային ոչ-ոքի գրանցել՝ 2։2 հաշվով ավարտելով խաղը։

Մինչև 90-րդ րոպեն Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանի թիմը՝ «Փեյքանը», պարտվելիս է եղել 0։2 հաշվով, բայց 90-րդ և 90+3-րդ րոպեին կարողացել է երկու գոլ խփել ու ոչ-ոքի կորզել։

Արամ Հայրապետյանը մասնակցել է ամբողջ խաղին։

Այս հանդիպումից հետո «Փեյքանը» իր միավորների թիվը հասցրել է 14-ի ու Իրանի առաջնության մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում։  «Մաշին Սազին» 24 միավորով 9-րդ տեղում է։

Հայրապետյանի նորամուտի խաղում Փեյքանը պարտվել է
Իրանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի խաղում «Փեյքանը» սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության ետնապահ «Շաին Բուշերին»։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանի նորամուտի խաղում  «Փեյքանը» պարտվել է 1։3 հաշվով։

Այս հանդիպումից հետո «Փեյքանը» 13 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում։

Արամ Հայրապետյանը վնասվածք է ստացել․ Փեյքանի բժիշկները վստահ են, որ այն լուրջ չէ
Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը, ով օրեր առաջ համալրել էր Իրանի բարձրագույն խմբի առաջնության «Փեյքան» ակումբի շարքերը, ծնկի վնասվածք է ստացել։

Ինչպես տեղեկացնում է khabarfoori.com-ը, Հայրապետյանը թիմի վերջին մարզման ընթացքում է վնասվածք ստացել։  «Փեյքանի» բժիշկները, սակայն, վստահ են, որ Հայրապետյանի վնասվածքը լուրջ չէ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արամը պատրաստ կլինի Իրանի առաջնության 17-րդ տուրի շրջանակում հունվարի 25-ին կայանալիք «Նազաջի Մազանդարան» ակումբի հետ հանդիպմանը։

Նշենք, որ Հայրապետյանի թիմը՝ «Փեյքանը», Իրանի առաջնության մրցաշարային աղյուսակում 14-րդն է ու երեք միավոր է հետ մնում վտանգավոր գոտուց։

Արամ Հայրապետյան. Իմ սիրտը միշտ ցավալու է Ուրարտուի համար
Երևանի «ՈՒրարտուն» ներկայացրել է թիմի նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանի հետ հարզազրույց:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ այն մասին, որ Հայրապետյանը տեղափոխվել է Իրանի առաջնություն և հանդես կգա  «ՓԵՅՔԱՆ» ակումբում:

«Անկեղծ ասած՝ ինձ համար շատ դժվար էր «Ուրարտուից» հեռանալը, որովհետև կարելի է ասել՝ ես այդ ակումբում առաջադիմել եմ։ «Ուրարտուում» խաղալու շնորհիվ ես հրավիրվել եմ Հայաստանի հավաքական, ուստի երախտապարտ եմ այս ակումբին: Գիտակցում էի, որ «Ուրարտուից» հեռանալն այսպես դժվար կլինի, ուղղակի Իրանի առաջնությունը մեր առաջնությունից ուժեղ է, իսկ ես ցանկանում եմ ուժերս ավելի բարձրակարգ առաջնությունում փորձել։ Հուսով եմ, որ թիմակիցներս, ակումբի աշխատակիցներն ու երկրպագուներն ինձ ճիշտ կհասկանան:

Իրանը բավականին հետաքրքիր երկիր է, այստեղ ամեն ինչ այլ է՝ լեզուն, մշակույթը։ Ժամանակ է պետք հարմարվելու համար։ Տեղացիների հետ անգլերեն եմ շփվում։ Լավ է, որ աշխատելու եմ փորձառու մարզիչների հետ։ «Փեյքանի» դարպասապահների մարզիչն աշխատում է նաև Իրանի ազգային հավաքականում։

«Դեռ ամբողջությամբ ծանոթ չեմ «Փեյքան» ակումբի պայմաններին, բայց արդեն գիտեմ, որ մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը բավականին լավ ենթակառուցվածքներ ունի։ Ի դեպ՝ այն միայն ֆուտբոլային ակումբ չէ։ Կա նաև վոլեյբոլի թիմ, որը բավականին լավ արդյունքներ է ցույց տալիս։ Թիմի գլխավոր մարզիչը Հուսեին Ֆարակին է, որը համարվում է Իրանի ամենագրագետ մարզիչներից մեկը։ Ես հանդիպել եմ նաև ակումբի նախագահի հետ։ Ճիշտ է, թիմն այժմ մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է, զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը, բայց ակումբն իր առջև մեծ խնդիրներ ունի։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում պետք է հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնենք։ Հուսով եմ, որ Իրանում կունենամ այնպիսի հաջող ելույթներ, ինչպիսիք ունեցել եմ «Ուրարտուում» խաղալու տարիներին։

Դժվարանում եմ բառեր գտնել, որպեսզի ամբողջությամբ ներկայացնեմ այն զգացմունքները, որը ես ունեմ և զգում եմ այս ակումբի նկատմամբ: «ՈՒրարտուն» ինձ համար ընտանիք է եղել, ես ի սրտե ուրախացել ու ի սրտե տխրել եմ այս թիմի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ ակումբի ղեկավարությունից մինչև ֆուտբոլիստներ ու ադմինիստրացիա: Հայտնում եմ իմ գոհունակությունը միասին անցկացրած տարիների համար: Շնորհակալ եմ երկրպագուներին՝ իրենց աջակցության համար: Շնորհակալ եմ, որ իմ ու թիմի կողքին եք եղել, երբ գործերը վատ էին ընթանում, իսկ մարդիկ քննադատում ու վատաբանում էին մեզ: Ցանկացած ակումբի համար մեծ պատիվ է ունենալ նման երկրպագուներ: Վստահ եմ, որ տղաներն առաջիկայում իրենց խաղով կուրախացնեն Ձեզ, որովհետև դուք արժանի եք դրան: Իմ կյանքում սկսվում է նոր փուլ, բայց դա չի նշանակում որ անցյալը մոռացվում կամ ջնջվում է: Ես Ձեզնից մեկն եմ և իմ սիրտը միշտ ցավալու է  «ՈՒրարտուի» համար» ,-ասել է Արամ Հայրապետյանը:

Պաշտոնական. Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան
Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում: Այս մասին պաշտոնապես հաստատեց «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը:

33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փեյքան» ակումբ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել էր 10 հանդիպում:

Արամ Հայրապետյանը հանդես կգա իրանական թիմում
Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի իրանական «Փեյքան» ակումբում:

Varzesh3.com-ը գրում է, որ Հայաստանի հավաքականի և «Ուրարտուի» դարպասապահը արդեն բուժզննում է անցել Թեհրանը ներկայացնող թիմի համար:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Հայրապետյանը «Ուրարտուի» դարպասը պաշտպանել է 9 խաղերում՝ 3 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը:

Իրանի ընթացիկ առաջնության առաջին հատվածից հետո 16 թիմերի պայքարում «Փեյքանը» 14-րդ հորիզոնականում է: Այդ թիմում նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը:

UEFA. Արամ Հայրապետյանը` Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ
UEFA-ն ներկայացրել է ազգային հավաքականների ֆուտբոլիստների վիճակագրությունը Եվրո-2020-ի ընտրական փուլում: Ներկայացված են FedEx Performance Zone-ի տվյալները, համաձայն որոնց ընտրվել են լավագույն խաղացողները:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրո-2020-ի ընտրական փուլի լավագույն խաղացող է ճանաչվել դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը 747 միավոր է ստացել: Հայրապետյանն անցկացրած 10 խաղում 45 սեյվ է կատարել, յուրաքանչյուր խաղում միջինը 4,5 սեյվ, փոխանցումների ճշգրտությունը 59% է կազմել: Անցկացրած խաղերում «Ուրարտուի» դարպասապահը 25 գոլ է բաց թողել, մեկ անգալ էլ զգուշացվել է դեղին քարտով:

Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ լավագույն ֆուտբոլիստը թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Տիգրան Բարսեղյանը:

Ընդհանուր ցանկում Հայրապետյանը զբաղեցնում է 133-րդ հորիզոնականը, Մխիթարյանը 206-րդն է, իսկ Բարսեղյանը գտնվում է 258-րդ տեղում:

Վարկանիշային ցանկը գլխավորում է Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայը՝ 2607 միավորով: Երկրորդ տեղում Ֆրենկի դե Յոնգն է դարձյալ Հոլանդիայից (2518), իսկ 3-րդը Ջորդան Փիքֆորդն է Անգլիայից (2041):

Why always me? Ինչու՞ է միշտ մեղավոր հավաքականի մարզիչը, և ինչ դրական ու բացասական կետեր կան Գյուլբուդաղյանցի հրաժարականով պայմանավորված
Հայաստանի հավաքականի ամեն պարտությունից հետո, հավանաբար, գլխավոր մարզիչն ինքն իրեն տալիս է մի հարց. ինչու՞ միշտ ես:

Այո՛, ինչու՞ է միշտ մեղավոր գլխավոր մարզիչը:

Մեր ընտրանու վերջին 2 հանդիպումից անցել է մի քանի օր, և հիմա ժամանակն է սառը գլխով վերլուծելու ստեղծված իրավիճակը:

Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց: Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի դեմ խաղերից հետո մեղադրանքների տարափ հոսեց դեպի Գյուլբուդաղյանցը: Այո՛, հոսեց, քանի որ այդ օրերին 2 բանակ էր ձևավորվել. առաջին կողմը փորձում էր ցույց տալ մարզչի կատարած աշխատանքը և «արդարացնել» նրան, իսկ երկրորդ կողմը սկսեց պահանջել մարզչի հրաժարականը: Երբ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց, շատերը հոտնկայս ծափահարում էին: Ֆուտբոլում, ինչպես նաև կյանքում, կան չգրված օրենքներ, որոնք պետք է հարգել: Մարզչի կողքին կարելի էր կանգնել նաև այն ժամանակ, երբ հավաքականը տապալեց վերջին 2 հանդիպումները: Քանի որ լայն զանգված  այդպես չարեց, ուրեմն նրանց ծափահարություններն էլ էին կեղծ:

Գյուլբուդաղյանցը
բազմիցս ապացուցել է, որ եթե իրեն տան հնարավորություն և ժամանակ՝ նա կհավաքի խճանկարը:
Ի վերջո, 7 տարի անց հավաքականի խաղում ձեռագիր տեսանք, և այդ ձեռագիրն ընթեռնելի էր բոլորի համար: Գյուլբուդաղյանցը
ընտրական փուլի սկզբում ցույց տվեց, թե ինչպես կարող է 2 խաղի միջակայքում փոխել հավաքականի
խաղաոճը: 4 խաղում մեր ընտրանին հաղթեց Լիխտենշտեյնին,Հունաստանին, Բոսնիային ու արժանապատիվ
ֆուտբոլ  խաղաց Իտալիայի դեմ: Ու՞մ շնորհքն
էր դա. Ու՞մ:

Աներկբա, շատ ծամծմված թեմա. թեկուզ նրա համար, որ վերջին մի քանի տարիներին նույն պատնեշին ենք բախվում և պղտոր ջրում ձուկ ենք որսում: Եթե փորձեք մեղավորներ գտնել, հավատացեք, շատերը կգամվեն անարգանքի սյունին:

Ինչու՞ է մեղավոր մարզիչը: Երբ  Մանուել Նոյերին 2 անգամ տխրեցնելուց հետո, Սարգիս Ադամյանը գալիս է հավաքական ու 180 րոպե խաբքեր սովորում:

Ինչու՞ է մեղավոր: Երբ Մոսկվայի «Դինամոյի» դարպասը հաղթական գոլ խփելուց հետո Ալեքսանդր Կարապետյանը խաղադաշտում 180 րոպե չի կարողանում գտնել իրեն:

Երբ 2-3 փայլուն խաղ անցկացնելուց հետո Արամ Հայրապետյանը գալիս է հավաքական ու մանկական սխալներ թույլ տալիս: Հենց այս գործոններն են ուրույն նշանակություն ունեցել հավաքականի անհաջող խաղում: Այո՛, մարզիչը նույնպես որոշակի սխալներ թույլ տվեց, բայց ամբողջ բեռը բարձել մարզչի ուսերին, թեկուզ բարոյական տեսանկյունից, ազնիվ չէ: Հավատացե՛ք, եթե նույն Ադամյանը չխաղար Ֆինլանդիայի դեմ կամ շուտ փոխարինվեր, ապա ավելի շատ մեղադրանքներ կլինեին մարզչի հասցեին. ինչու՞ չխաղացնել «Բավարիային» 2 գոլ խփած Ֆուտբոլիստի:

Այնուամենայնիվ, փաստ է, որ Գյուլբուդաղյանցն այլևս հավաքականի ղեկին չէ, և նաև
փաստ է, որ նա հավաքականի լավագույն մարզիչներից է եղել : Նրան կարելի է դասել Պորտերֆիլդ,
Մինասյան շարքին: Հիմա փորձենք հեռադիտակով մառախլապատ հեռվում նշմարել հույսի լույսը:
Եթե մարզիչը ընտրական փուլի ավարտից հետո, միևնույն է, հեռանալու էր, ապա Հայաստանի
լավագույն մարզիչներից մեկը հերթական անգամ աչքի ընկավ օգտակար գործողությամբ: Շատերն
այն կարծիքին են, որ նա պետք է ավարտին հասցներ իր գործը հավաքականում. այն է՝ ավարտել
ընտրական փուլը: Բայց մեդալն ունի նաև հակառակ կողմ: Մարզիչն իր վաղաժամ հրաժարականով
հավաքականի հաջորդ մարզչին տվեց երկխաղյա փորձաշրջանի հնարավորություն: Գյուլբուդաղյանցն
ապացուցել է արդեն, որ հնարավոր է 2 խաղի արդյունքում հանրությանը հավաքականի ձեռագիր
ներկայացնել: Այնպես որ, սա հնարավորություն կլինի նորանշանակ մարզչին իրեն դրսևորելու
և ցույց տալու՝ կարո՞ղ է շարունակել մարզել հավաքականը, թե՝ ոչ:

Տարբերակների մասին չարժե խոսել, քանի որ անշնորհակալ գործերի շարքին ևս մեկը կավելացնենք:
Իսկ նոր մարզիչը ի՞նչ է փոխելու: Արդյոք հնարավո՞ր է Բոսնիայի դեմ ցուցադրած խաղի որակը
ապագայում ավելացնել: Եթե ոչ, ապա ինչու՞ Գյուլբուդաղյանցին չպահեցինք, իսկ եթե այո,
ապա ևս մեկ ապացույց, որ գրականության ֆանտաստիկայի ժանրը, իրոք, գոյություն ունի:
Եկեք իրերն անվանենք իրենց անուններով: Բոսնիայի դեմ մենք խաղացինք մեզ համապատասխան՝
կատարյալին մոտ ֆուտբոլ: Ֆանտաստիկ Հենոն, «հրթիռ» Կամոն, երկրորդ հարկում «ճախրող
» Հայկը, դարպասային գծի վրա համառ Արամը. նաև նրանց շնորհիվ մեր խաղը ստացվեց: Գյուլբուդաղյանցը
նաև լավ հոգեբան է: Նա կարողանում է հրաշալի տրամադրել խաղացողներին և ոչ ոք չի կասկածում,
որ նա լավ էր տրամադրել նաև վերջին 2 խաղերում, բայց…

Ունենք այն, ինչ ունենք: Ով էլ լինի հավաքականի հաջորդ մարզիչը, պետք է կանգնել նրա կողքին մինչև վերջ:  Սերնդափոխության շեմին վերջին ընտրական փուլը կանցկացնենք: Երիտասարդականի ֆուտբոլիստներից ոմանք արդեն թակում են ազգայինի դուռը: Նոր շրջափուլում կլինեն նաև նոր երիտասարդներ, բայց հիմնական կորիզը կմնա նույնը: Սատար կանգնենք մեր հավաքականին: Ի վերջո, նրանք մեզ շատ են բերկրանքի պահեր պարգևել:

Արմեն Գարամյան

Արամ Հայրապետյան. Եթե Ֆինալանդիայի դեմ այսպես խաղանք, շանսեր չենք ունենա
Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի՝ Լիխտենշտեյնի հետ խաղից հետո խոսել է իր տպավորություններից:

«Ես չգիտեմ՝ ինչու այսպես եղավ: Ըստ էության մի հակագրոհ եղավ. ինքներս մեր վիճակը բարդացրինք: Մենք պետք է հաղթեինք, բայց երկրորդ խաղակեսում բաց թողեցինք հաղթանակը:

Հիմա պետք է Ֆինլանդիային հաղթել: Վատ խաղացինք, մեկնաբանություններ չունեմ: Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայի դեմ, շանսեր չենք ունենա», — ասել է Արամ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Վադուցում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:

Տեսանյութը՝ «Ֆուտբոլ Պլյուս»-ի՝