Անդրեյ Սանթոս — Armsport.am

Ազնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասին
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Լոնդոնի «Չելսիից» 22-ամյա բրազիլացի կիսապաշտպան Անդրեյ Սանթոսի տեղափոխության մասին։

«Կարմիր սատանաները» ֆուտբոլիստի հետ կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:

Ըստ բրիտանական մամուլի և լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկությունների՝ տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 56,3 մլն եվրո, որին կհավելվի ևս 2,3 մլն եվրո՝ որպես հավանական բոնուսներ: Transfermarkt հեղինակավոր պորտալը բրազիլացու շուկայական արժեքը գնահատում է 40 մլն եվրո:

Անդրեյ Սանթոսը լոնդոնյան ակումբի գույները պաշտպանում էր 2023 թվականի հունվարից։

Նախորդ մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում (27-ը՝ ԱՊԼ-ում)՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև նվաճելով 2025թ. Աշխարհի ակումբային առաջնության գավաթը:

Վիճակագրական տվյալներով՝ ԱՊԼ-ի մինչև 22 տարեկան կիսապաշտպանների շրջանում բրազիլացին եղել է լավագույնը փոխանցումների ճշգրտությամբ, ինչպես նաև առաջատարը՝ 90 րոպեի կտրվածքով առաջխաղացող փոխանցումների քանակով։

Ավելի վաղ նա հիանալի մրցաշրջան էր անցկացրել ֆրանսիական «Ստրասբուրգում»՝ դառնալով 11 գոլի և 5 ասիստի հեղինակ, ընդ որում՝ բազմիցս խաղադաշտ դուրս գալով ավագի թևկապով:

Պայմանագրի ստորագրումից հետո Սանթոսը չի թաքցրել իր ոգևորությունը.

«Այն ամենը, ինչ կապված է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, յուրահատուկ է։ Անհավանական զգացողություն է միանալ մի ակումբի, որտեղ խաղացել են իմ գլխավոր կուռքերը: Որպես կիսապաշտպան՝ ես անչափ ուրախ եմ Մայքլ Կարիկի հետ աշխատելու հնարավորության համար: Նա իդեալական մարզիչ է, ով կօգնի ինձ կատարել հաջորդ քայլը կարիերայումս և մոտենալ երազանքներիս իրականացմանը: Բոլորն ինձ պատմել են ակումբի հավակնությունների և այստեղ տիրող սքանչելի մթնոլորտի մասին: Գիտեմ՝ որքան ուժեղ է այս թիմը, և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ նրա հետ պայքարելու մեծագույն տիտղոսների համար»։

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային տնօրեն Ջեյսոն Ուիլկոքսն իր հերթին ընդգծել է, որ ակումբը վաղուց էր հետևում բրազիլացուն և նրան համարում է միջին գծի առանցքային ուժեղացում նոր մրցաշրջանից առաջ:

Հավելենք, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ մանկունիանցիներն ավարտին են հասցրել ևս մեկ կենտրոնական կիսապաշտպանի՝ Յուրի Տիլեմանսի տրանսֆերը «Ասթոն Վիլայից»: