Ամիր Գալենոե — Armsport.am

ՈւԵՖԱ-ի նախագահը բոյկոտել է եզրափակիչը՝ ի նշան ՖԻՖԱ-ի և Թրամփի դեմ բողոքի
Եվրոպական ֆուտբոլային գերատեսչության և ՖԻՖԱ-ի միջև հարաբերությունները հասել են ճգնաժամային կետի: ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ով ի պաշտոնե նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահն է, հրաժարվել է ներկա գտնվել Նյու Ջերսիում կայացած ԱԱ-2026-ի Արգենտինա — Իսպանիա եզրափակիչին:

Սլովենացի պաշտոնյան, ով ներկա էր եղել Մեխիկոյում կայացած բացման խաղին, այս աննախադեպ բոյկոտով իր բողոքն է արտահայտել Ջանի Ինֆանտինոյի ղեկավարած կառույցի ընդունած մի շարք սկանդալային որոշումների դեմ։

Թրամփի միջամտությունն ու «հատված կարմիր գիծը»

ՈւԵՖԱ-ի նախագահի համբերության բաժակը լցրել է ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի շուրջ ստեղծված իրավիճակը: ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կասեցրել էր ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ զանգահարել էր Ջանի Ինֆանտինոյին և խնդրել «վերանայել» կարմիր քարտը։

Թեև Ինֆանտինոն արդարացել է, որ ինքը որևէ ազդեցություն չի ունեցել որոշման վրա, ՈւԵՖԱ-ն հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ՖԻՖԱ-ի քայլն անվանելով «աննախադեպ, անհասկանալի և անարդարացի»։ Եվրոպական կառույցը շեշտել է, որ ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը, և որ կանոնների խախտումը վտանգում է խաղի ամբողջականությունն ու մրցաշարի վստահությունը:

Խտրական վերաբերմունք. Վտարված մրցավարն ու Իրանի հավաքականը

Քաղաքական ազդեցությունը միակողմանի էր։ Մինչ ՖԻՖԱ-ն ընդառաջում էր ԱՄՆ-ի նախագահին, կառույցն անզոր գտնվեց պաշտպանել ֆուտբոլային պաշտոնյաներին և մասնակիցներին։ Մրցաշարի մեկնարկից առաջ ԱՄՆ-ի իշխանությունները մերժել էին մուտքի արտոնագիր տրամադրել աֆրիկացի լավագույն մրցավարներից մեկին՝ սոմալիացի Օմար Արտանին, և նրան տուն էին ուղարկել: Ի պատասխան այս անարդարության՝ ՈւԵՖԱ-ն ցուցադրաբար հենց Արտանին է նշանակել օգոստոսի 12-ին կայանալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ ՊՍԺ — «Ասթոն Վիլա» հանդիպման գլխավոր մրցավար:

Դժգոհությունների մեկ այլ առիթ է դարձել Իրանի հավաքականի նկատմամբ անհավասար վերաբերմունքը։ Ասիական թիմի մուտքն ու ելքը ԱՄՆ ուղեկցվել են խիստ և նվաստացուցիչ պայմաններով։ Իրանի գլխավոր մարզիչ Ամիր Գալենոեին հայտարարել է, որ իրենք ԱԱ-ի «ամենաճնշված» թիմն էին, իսկ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինը հրապարակայնորեն ծաղրել է թիմին՝ նշելով, որ ուրախությունից պարել է, երբ Իրանը դուրս է մնացել պայքարից:

Շոու-բիզնես և աբսուրդային կանոններ. Ինչին է դեմ ՈւԵՖԱ-ն

Ալեքսանդր Չեֆերինը կտրականապես դեմ է ՖԻՖԱ-ի՝ խաղի կանոնների փոփոխություններին ու ֆուտբոլը զուտ կոմերցիոն շոուի վերածելու միտումներին.

Եզրափակիչում Մադոննայի, Շակիրայի, BTS-ի և Ջասթին Բիբերի մասնակցությամբ շոուն սովորական 15-րոպեանոց ընդմիջումը երկարաձգեց մինչև 27 րոպե 22 վայրկյան:

Ջրային դադարներ որպես գովազդ. Խաղերի ընթացքում ջուր խմելու դադարներն օգտագործվել են խաղակեսերը չորս մասի բաժանելու և հեռուստատեսային գովազդներ ցուցադրելու նպատակով։

Խոսելիս բերանը փակելու համար՝ կարմիր քարտ. ՈւԵՖԱ-ն հրաժարվում է կիրառել Ինֆանտինոյի հեղինակած այս նորամուծությունը, ըստ որի՝ մրցակցի կամ մրցավարի հետ վիճաբանելիս բերանը ձեռքով կամ մարզաշապիկով փակող ֆուտբոլիստները (ինչպես արեց Պիերո Ինկապիեն Մեքսիկայի դեմ խաղում) հեռացվում են դաշտից:

VAR-ի «սխալ նույնականացում». Չեֆերինի կառույցը չի ընդունում նաև VAR-ի նոր արձանագրությունը, որի պատճառով Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրիլ Էմբոլոն անհեթեթ կարմիր քարտ ստացավ Արգենտինայի դեմ քառորդ եզրափակիչում։

Տոմսերի գներն ու նոր ընդլայնումը

Տարաձայնությունների վերջին կետը վերաբերում է մրցաշարերի կառուցվածքին և ֆինանսական քաղաքականությանը։ ՈւԵՖԱ-ի նախագահը խիստ քննադատել է ԱԱ-2026-ի տոմսերի աստղաբաշխական գները՝ կոչ անելով. «Մի խլեք ֆուտբոլը երկրպագուներից»: Որպես հակակշիռ՝ ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ Եվրո-2028-ի տոմսերի 40%-ը կարժենա ընդամենը 30-ից 60 ֆունտ, ինչը նշանակում է, որ երկրպագուն կարող է 5 տոմս գնել այն գնով, որով ԱՄՆ-ի ստադիոններում հնարավոր էր ձեռք բերել ընդամենը մեկ ավտոկայանատեղի:

Բացի այդ, ՈւԵՖԱ-ն ամեն կերպ ընդդիմանում է Ջանի Ինֆանտինոյի նոր գաղափարին՝ ապագայում Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 48-ից հասցնել 64-ի: