Armsport.am

Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները
Ավարտվեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 թթ. խաղարկության խմբային փուլը, որի արդյունքներով հայտնի դարձան մրցաշարի փլեյ-օֆֆի (1/4 եզրափակչի) բոլոր 8 մասնակիցները։

Քառորդ եզրափակչի վերջին ուղեգիրը նվաճեց Նորվեգիայի հավաքականը, որը նոյեմբերի 17-ին կայացած 6-րդ տուրի վճռորոշ խաղում 0:2 հաշվով պարտվելիս կամային հաղթանակ կորզեց Դանիայի ընտրանուց (3:2)։ Արդյունքում դանիացիները A լիգայի 4-րդ խմբում զբաղեցրին երրորդ հորիզոնականը և դուրս մնացին հետագա պայքարից։

Ազգերի լիգայի 2026/27 թթ. խաղարկության քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները.

Ֆրանսիա

Բելգիա

Գերմանիա

Նիդերլանդներ

Անգլիա

Իսպանիա

Պորտուգալիա

Նորվեգիա

Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ նոյեմբերի 20-ին։ Այս փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն 2027 թվականի մարտի 25-27-ը, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 28-30-ը։ Մրցաշարի եզրափակիչ փուլը նախատեսված է հունիսի 9-ից 13-ը։

Հավելենք, որ մրցաշարն անմիջականորեն կապված է նաև 2028 թվականի Եվրոպայի առաջնության (Եվրո-2028) որակավորման փուլի հետ։ Ազգերի լիգայի գործող գավաթակիրը Պորտուգալիայի հավաքականն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Իսպանիայի նկատմամբ (2:2, 5:3՝ 11-մ)։

🎥 Պորտուգալիան 10 հոգով կոտրեց Ուելսի դիմադրությունը, Հալանդի ու Էդեգորի ֆանտաստիկ քամբեքը Դանիայում. Ազգերի լիգայի օրվա ամփոփում
Նոյեմբերի 17-ին կայացան ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 թթ. խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հերթական հանդիպումները, որոնք առանձնացան գոլառատ ու դրամատիկ պայքարով։

Ուելս – Պորտուգալիա՝ 2:3. Հաղթանակ՝ թվային փոքրամասնության մեջ

A լիգայի 4-րդ խմբում մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Քարդիֆի «Քարդիֆ Սիթի» ստադիոնում հյուրընկալվել էր Ուելսի ընտրանուն և գերլարված պայքարում առավելության հասավ 3:2 հաշվով։ Հանդիպումը սպասարկում էր գերմանական մրցավարական անձնակազմը՝ Սվեն Յաբլոնսկիի գլխավորությամբ։

Թիմերը խաղը սկսեցին առանց հետախուզության. 11-րդ րոպեին Ժոաու Նևեշի փոխանցումից հետո հյուրերի ավագ Բրունու Ֆերնանդեշը բացեց խաղի հաշիվը։ Սակայն ընդամենը երկու րոպե անց՝ 13-րդ րոպեին, Դեյվիդ Բրուքսը Ռուբին Քոլվիլի փոխանցումից հետո վերականգնեց հավասարակշռությունը։ Առաջին խաղակեսի վերջնամասը ևս բուռն ստացվեց. 41-րդ րոպեին Բրուքսն արդեն դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ Սորբա Թոմասը առաջ մղեց տանտերերին։ Պորտուգալացիները, սակայն, կարողացան պատասխանել մինչև ընդմիջման գնալը. 43-րդ րոպեին Ֆրանսիշկու Տրինկաուի փոխանցումը եզրափակեց Պեդրու Նետուն՝ 2:2։

Հանդիպման հանգուցալուծումը տեղի ունեցավ երկրորդ կեսի միջնամասում։ 70-րդ րոպեին հյուրերի հարձակվող Կառլուշ Ֆորբշը խփեց պորտուգալացիների երրորդ գնդակը։ Ընդամենը րոպեներ անց երկրորդ գոլի հեղինակ Պեդրու Նետուն երկու րոպեի ընթացքում (72-րդ և 74-րդ րոպեներին) երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 10 հոգով։ Այդուհանդերձ, թվային փոքրամասնության մեջ մնացած Պորտուգալիան կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ Այս հաղթանակից հետո պորտուգալացիները 15 միավորով վստահորեն գրավեցին 4-րդ խմբի առաջին հորիզոնականը, իսկ Ուելսը 3 միավորով եզրափակեց աղյուսակը։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Դանիա – Նորվեգիա՝ 2:3. Հալանդի ու Էդեգորի ֆանտաստիկ քամբեքը

Նույն խմբի մյուս խաղում իսկական ֆուտբոլային թրիլլեր ծավալվեց Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում, որտեղ Նորվեգիայի հավաքականը 0:2 հաշվով պարտվելիս կամային հաղթանակ կորզեց Դանիայից (3:2): Խաղի գլխավոր մրցավարն էր թուրք Հալիլ Մելերը։

Դանիացիները շեշտակի մեկնարկեցին. 11-րդ րոպեին հաշիվը բացեց Ռասմուս Հոյլունդը, իսկ 15-րդ րոպեին Պիեր-Էմիլ Հոյբյերգը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 31-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը գրավեց դանիացիների դարպասը, սակայն VAR համակարգի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց։ Այնուամենայնիվ, 37-րդ րոպեին Մարտին Էդեգորն օգտվեց դանիացիների դարպասապահ Մադս Հերմանսենի սխալից և գոլային փոխանցում կատարեց Հոլանդին, որն այս անգամ կանոնների սահմաններում կրճատեց հաշվի տարբերությունը։

Հանդիպման վերջնամասում նորվեգացիները շրջեցին խաղի ընթացքը. 84-րդ րոպեին Մարտին Էդեգորը հավասարեցրեց հաշիվը, իսկ մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին (90+6′) Էրլինգ Հալանդն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Խմբային փուլի արդյունքներով երկու թիմերն էլ վաստակեցին 9-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Նորվեգիան գրավեց 2-րդ տեղը և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ 3-րդ տեղում հայտնված Դանիան անցումային խաղեր կանցկացնի A լիգայում տեղը պահպանելու համար։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Ուկրաինա – Վրաստան՝ 1:0, Լեհաստան – Շվեդիա՝ 1:1

B լիգայում Ուկրաինայի հավաքականը Սլովակիայի Կոշիցե քաղաքի «Կոշիցկա Արենա» ստադիոնում նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ Վրաստանի ընտրանու նկատմամբ (մրցավար՝ Մարտին Մատոշա, Սլովենիա)։ Հանդիպման միակ և հաղթական գնդակը դեռևս առաջին րոպեին խփեց հարձակվող Դանիիլ Սիկանը։ Թիմերի միջև կայացած 2-րդ տուրի խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով (0:0)։

B լիգայի 4-րդ խմբում Լեհաստանի և Շվեդիայի հավաքականները Վրոցլավի «Տարչինսկի Արենա» ստադիոնում չպարզեցին հաղթողին՝ 1:1 (մրցավար՝ Ֆելիքս Ցվայեր, Գերմանիա)։ 16-րդ րոպեին պաշտպան Արկադիուշ Պիրկայի փոխանցումից հետո տանտերերի հարձակվող Ադրիան Բենեդիչակը բացեց հաշիվը, սակայն 24-րդ րոպեին շվեդների կիսապաշտպան Հուգո Լարսոնը Վիկտոր Դյոկերեշի փոխանցումից հետո վերականգնեց հավասարակշռությունը։

Խաղային օրվա մյուս արդյունքները (B լիգա).

Իռլանդիա – Կոսովո՝ 3:0

Բոսնիա և Հերցեգովինա – Ռումինիա՝ 2:1

Իսրայել – Ավստրիա՝ 1:1

Հունգարիա – Հյուսիսային Իռլանդիա՝ 1:1

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի գործող գավաթակիրը Պորտուգալիայի հավաքականն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Իսպանիային (2:2, 5:3՝ 11-մ)։ Ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչ փուլը կկայանա 2027 թվականի հունիսի 9-ից 13-ը։

Պետք է լինի ոչ թե մեկ, այլ մի քանի Էդուարդ Սպերցյան. Գևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու, պետական ֆոնդի և հավաքականի մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբի անդամ և ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանն Առաջին ալիքի «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման շրջանակում անդրադարձել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշմանը, ֆեդերացիայի կանոնադրական փոփոխություններին, պետական աջակցությամբ ֆուտբոլային հիմնադրամ ստեղծելու գաղափարին, մանկապատանեկան ֆուտբոլի համակարգային խնդիրներին և Հայաստանի ազգային հավաքականի իրական ներուժին։

Ստորև ներկայացնում ենք առանցքային հատվածները Գևորգ Ղազարյանի խոսքից.

«Ինձ համար հայկական ֆուտբոլն ինքնին շատ կարևոր է՝ ցանկացած բնագավառում։ Եվ հիմա, երբ եղավ այս առաջադրումը, կարծում եմ՝ այս տեղում էլ ավելի շատ օգուտ կկարողանամ տալ ֆուտբոլին, քան մարզիչ աշխատելով։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու ձգտում կամ մտքեր չեմ ունեցել, բայց երբեք անտարբեր չեմ եղել մեր ֆուտբոլում կատարվող ընթացքների նկատմամբ և նկատել եմ մեր ֆուտբոլի առջև ծառացած խնդիրները։ Հիմա ուզում ենք փորձել անմիջական ներգրավվածություն ունենալ այդ ամենում, ասել մեր խոսքն ու պատկերացումները, թե ինչպես ենք ուզում լուծել այս խնդիրները, և ներկայացնել դրանք հանրությանը, ակումբներին, երկրպագուներին ու կառավարությանը։

Կարծում եմ՝ ծրագրային առումով խնդիր չենք ունենալու, քանի որ այն առաջին հերթին բխում է հենց թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մանկապատանեկան ակումբների շահերից։ Ինձ համար ևս մի փոքր անհասկանալի էր, թե ինչու այսպես արագ և առանց մեկնաբանությունների կատարվեցին այս պրոցեսներն ու օրենքների փոփոխությունները։ Հետո էլ խնդիրն անձերի մեջ չէ, պետք է տեսնենք, թե ով ինչ է ուզում անել հայկական ֆուտբոլի համար։ Այս տարիների ընթացքում քննարկել ենք հայկական ֆուտբոլի խնդիրները, և Ռոբերտ Արզումանյանն այդ մարդկանցից մեկն էր։ Այո, կան նաև այլ մարդիկ, և այս նախաձեռնությունը հենց դրա մասին է, որ մենք սպասում ենք բոլոր ֆուտբոլային մարդկանց ներգրավմանը այս պրոցեսների մեջ՝ յուրաքանչյուրն իր ուժեղ կողմերով։

Առաջինը՝ պետք է ավելի մասսայական դարձնենք մեր ֆուտբոլը և օգտագործենք մարզերի պոտենցիալը։ Մենք ուզում ենք շատացնել ենթակառուցվածքները մարզերում, և խոսքը մեծ մարզադաշտ կառուցելու մասին չէ, այլ որոշ մարզերում՝ ըստ համայնքների, 100-մետրանոց, իսկ գյուղերի համար՝ 60×40 չափսի դաշտերի մասին։ Բայց միայն մասսայականության վրա չենք հիմնվում. պետք է մեծացնել նաև մարզիչների կրթության մասսայականությունը՝ հենց մարզերի մարդկանց ներգրավել և կրթել, որպեսզի նրանք իրենց գյուղերում ու քաղաքներում կարողանան զարգացնել մեր առաջարկած ծրագրերը, որոնցով պատկերացնում ենք մեր ֆուտբոլի զարգացումը։

Մենք ուզում ենք կազմել ֆոնդ, որը պետք է գործի պետության աջակցությամբ, նրանց հետևողականությամբ և այլ մարդկանց ներգրավվածությամբ, որպեսզի այդ ֆոնդով կարողանանք բավարարել ակումբների կարիքները և գալ համաձայնության, որ նրանք իրականացնեն մեր առաջարկած ծրագիրը։ Մենք չենք պարտադրում, մենք խնդրում ենք, բացատրում և շահագրգռում ֆինանսական միջոցներով, թե չէ պարտադրելու ուրիշ բան չկա։ Պետությունը պետք է իր ուշադրությունը դարձնի ֆուտբոլին և լինի պահանջատերերից ու գլխավոր շահառուն, որովհետև ֆուտբոլի բարօրությունը պետության համար նաև տնտեսական շատ լուրջ հարցեր կլուծի։

Տարբեր տարիքային հավաքականներ մարզվում և խաղում են բավական տարբեր փիլիսոփայությամբ ու սխեմաներով։ Կարծում եմ՝ դա խնդիր է, երբ ֆուտբոլիստը 14 տարեկանում խաղում է մի ձևով, 15-ում՝ ուրիշ ձևով, 16-ում՝ լրիվ այլ ձևով։ Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականները պետք է խաղան նույն փիլիսոփայությամբ, և այդ փիլիսոփայությունը պետք է ընտրվի ոչ թե մեկ, այլ երկար տարիների համար։ Նույնը, ինչ նշեցի տարիքային հավաքականների դեպքում, կատարվում է նաև ակումբներում՝ տարբեր մարզիչներ, տարբեր պարապմունքներ, տարբեր ուղղություններ։ Սպորտային տնօրենը և նրա օգնականները պետք է անմիջական ամենօրյա վերահսկողություն ունենան ակումբներում մարզիչների ու ֆուտբոլիստների պարապմունքների նկատմամբ։ Հիմա մեր ֆուտբոլիստներն իրենց առաջին միջազգային մրցաշարը հաճախ խաղում են 16 տարեկանում, և մենք միանգամից շոկ ենք ապրում՝ տեսնելով տարբերությունը։ Պետք է այնպես անենք, որ մեր տարիքային հավաքականները շատ ավելի մանկուց մրցեն եվրոպական երկրների հետ՝ ոչ միայն, օրինակ, Վրաստանի, այլև մյուս երկրների, որպեսզի մենք անընդհատ տեսնենք, թե ինչ մակարդակի վրա ենք։

ԲԿՄԱ-ն իրագործված լավ կետերից մեկն է, և կարծում եմ՝ այս տարիներին արդյունավետ է աշխատել։ Այս ծրագիրը դրա մասին է, որ երիտասարդները նույնպես պետք է շանս ստանան իրենց ակումբներում, բայց մենք պետք է ֆուտբոլիստներին հասցնենք այդ խաղամակարդակին, որ արդեն ասենք՝ ԲԿՄԱ-ի կարիքը չկա։ Սակայն հիմա ԲԿՄԱ-ի կարիքը կա։ Ինչ վերաբերում է Ազգային ստադիոնին՝ այս պահին մենք գիտենք, որ կառավարությունը միջոցներ է հատկացրել, որպեսզի մարզերում ունենանք երկու նոր մարզադաշտ։ Մեծ ստադիոնի կառուցումն այս պահին ես առաջնահերթություն չեմ համարում, քանի որ այդ գումարներն այժմ մեզ ավելի հարկավոր է ուղղորդել դեպի մեր մանկապատանեկան ֆուտբոլը՝ դեպի մեր ապագան։

Չհաղթեցինք Կիպրոսին, չհաղթեցինք Լատվիային. ես չեմ ցանկանա հիմա իմ մարզչական կարծիքը հայտնել խաղի մասին, բայց կարծում եմ՝ մեր թիմն ունի ավելի մեծ պոտենցիալ և հիմա ևս կարող էր հաղթել։ Այս փուլում, կարծում եմ, այս հավաքականը կարող էր հաղթել խմբում, կարող էր հաղթել մեզ նման մյուս խմբի հաղթող թիմին և հայտնվել Եվրոպայի առաջնությունում, բայց սա ցույց չէր տալու, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Դրա համար մենք ասում ենք, որ պետք է ստեղծենք հիմքեր, կատարենք երկար տարիների շարունակական աշխատանք, որպեսզի ունենանք կայուն և մշտապես մրցունակ հավաքական։ Հիմա մենք մեր հավաքականից սպասում ենք արդյունք, բայց կայունություն չկա։ Պետք է հույսը չդնենք համընկնումների վրա, պետք է ունենանք ոչ թե, օրինակ, 35 խաղացող, այլ 100 խաղացող։ Պետք է այնպես չլինի, որ միայն Էդուարդ Սպերցյանը միշտ պատրաստ լինի. պետք է լինի ոչ թե մեկ Էդուարդ Սպերցյան, այլ մի քանի Էդուարդ Սպերցյաններ»,- նշել է Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը (First Armenian Front) պահանջել էր ՀՖՖ ներկայիս ղեկավարության հրաժարականը և հայտարարել, որ առաջիկա ընտրություններում որպես միասնական թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։

Նոյեմբերի 10-ին Ղազարյանը հատուկ տեսաուղերձով պաշտոնապես հաստատել էր իր առաջադրման որոշումը, իսկ օրեր անց նրա նախաձեռնությանը միացել էր նաև Հայաստանի ազգային ընտրանու նախկին պաշտպան և Երևանի «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։

Ֆիլիպ Դիալոն մամուլի ասուլիսում ներկայացրել է ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իր շարժառիթները
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն առաջին անգամ հանգամանալից ներկայացրել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու պատճառները։ 63-ամյա ֆունկցիոները, որը 2027 թվականի մարտի 18-ին Մարոկկոյում կայանալիք ընտրություններում ձեռնոց է նետելու կառույցի գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոյին, հայտարարել է համաշխարհային ֆուտբոլում հասունացած վստահության խորը ճգնաժամի մասին։

Նոյեմբերի 17-ին Փարիզում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դիալոն անկեղծացել է՝ նշելով, որ ի սկզբանե չի դիտարկվել որպես թեկնածու, սակայն եվրոպացի գործընկերների հորդորներն ու համաշխարհային ֆուտբոլի կառավարման ներկայիս մտահոգիչ իրավիճակն իրեն ստիպել են վերցնել պատասխանատվությունը։

«Ի սկզբանե ես թեկնածուների ցանկում չէի, քանի որ քննարկվող մյուս անձինք չցանկացան առաջադրվել։ Սակայն, հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, չէի կարող մերժել այդ առաջարկը։ Համոզված եմ, որ ունեմ բավարար փորձ, համոզմունքներ և արժեքներ՝ ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությանն արժանի այլընտրանք ներկայացնելու համար»,- նշել է Դիալոն։

Ֆրանսիացի պաշտոնյան կոշտ քննադատության է ենթարկել Ջանի Ինֆանտինոյի պաշտոնավարման ընթացքում, հատկապես վերջին մեկ տարում կայացված մի շարք վիճահարույց որոշումներ, որոնք, նրա խոսքով, հարվածել են ֆուտբոլի հեղինակությանը.

«Վերջին ամիսներին ՖԻՖԱ-ում կայացվել են որոշումներ, որոնք պարզապես ցնցել են ֆուտբոլային հանրությանը։ Խոսքը վերաբերում է Խաղաղության մրցանակին, Աշխարհի առաջնության եկամուտների բաշխմանը, Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը և Մունդիալի եզրափակիչի ընդմիջման տևողությունը փոխելուն։ Այդ որոշումները հաճախ կայացվել են միանձնյա՝ առանց համապատասխան քննարկումների։ Ֆուտբոլային աշխարհը փոփոխությունների կարիք ունի. ՖԻՖԱ-ի նախագահի նկատմամբ վստահությունը խաթարված է։ Ժամանակն է կանգ առնել»։

Դիալոյի թեկնածությունն արդեն իսկ ստացել է Եվրոպայի լիակատար աջակցությունը։ Նոյեմբերի 16-ին՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորած նիստում, եվրոպական ֆեդերացիաները (այդ թվում՝ ՀՖՖ-ն) միաձայն որոշել են սատարել նրան, իսկ հաջորդ օրը ՖՖՖ գործկոմը պաշտոնապես հաստատել է առաջադրումը։

Հասկանալով, որ միայն եվրոպական 55 ասոցիացիաների ձայները բավարար չեն 211 անդամ ունեցող ՖԻՖԱ-ում հաղթելու համար, Դիալոն արդեն սկսել է բանակցությունները մյուս մայրցամաքների ներկայացուցիչների հետ։ Նա հայտնել է, որ կապ է հաստատել Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի պատվավոր նախագահ Կոզո Տաշիմայի հետ և դրական ազդակներ է ստացել այլ տարածաշրջաններից.

«ՈւԵՖԱ-ի միաձայն աջակցությունն ինձ տալիս է ձայների շատ ամուր բազա։ Այժմ իմ և թիմիս խնդիրն է համոզել մյուս մայրցամաքների գործընկերներին։ Արդեն իսկ լուրջ աջակցության ազդակներ ունեմ եվրոպական սահմաններից դուրս գտնվող մի շարք երկրներից, որոնց մասին կխոսենք առաջիկայում։ Ես այս պայքարի մեջ եմ մտնում ոչ թե պարզապես այլընտրանքային տեսակետ հնչեցնելու, այլ հաղթելու համար»,- շեշտել է նա։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի մարտի 18-ին՝ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կառույցը 2016 թվականից ղեկավարող Ջանի Ինֆանտինոն, որը վայելում է մի շարք մայրցամաքային կոնֆեդերացիաների աջակցությունը, շարունակում է համարվել ֆավորիտ, սակայն Դիալոն մտադիր է իր շուրջը համախմբել բարեփոխումներ ու թափանցիկ կառավարում պահանջող բոլոր ֆեդերացիաներին։

Մեսսիի ռեկորդից ընդամենը մեկ քայլ հեռու. Գրիզմանը՝ MLS-ի մրցաշրջանի լավագույն նորեկ
«Օռլանդո Սիթիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտուան Գրիզմանը շարունակում է փայլել Հյուսիսային Ամերիկայի գլխավոր ֆուտբոլային լիգայում։ 35-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես ճանաչվել է 2026 թվականի մրցաշրջանի լավագույն նորեկ՝ արժանանալով հեղինակավոր անհատական մրցանակին։

Աշխարհի 2018 թվականի չեմպիոնը բացահայտ առավելություն է ունեցել քվեարկության բոլոր երեք խմբերում՝ առաջ անցնելով մրցակիցներից թե՛ լրագրողների, թե՛ MLS-ի ֆուտբոլիստների և թե՛ ակումբների մարզչական շտաբների հարցումներում։ Ընդհանուր հաշվարկով Գրիզմանը հավաքել է ձայների 51,02 տոկոսը՝ զգալիորեն գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած «Հյուսթոն Դինամոյի» կիսապաշտպան Գիլերմեին (25,12%) և երրորդ հորիզոնականում հայտնված «Սպորտինգ Կանզաս Սիթիի» հարձակվող Անդրե Լուիշին (6,19%)։

Գրիզմանն ամերիկյան ակումբին միացել էր այս տարվա մարտի 24-ին, իսկ MLS-ում իր նորամուտը նշել հուլիսի 22-ին։ Չնայած մրցաշրջանի կեսից պայքարի մեջ մտնելուն՝ ֆրանսիացին հասցրել է ֆանտաստիկ արդյունավետություն ցուցադրել։ Կանոնավոր առաջնության 18 հանդիպումներում նա դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ՝ անմիջական մասնակցություն ունենալով իր թիմի 22 գոլային գրոհներին (ակումբի խփած 63 գոլերի շուրջ 33 տոկոսին) և օգնելով «Օռլանդո Սիթիին» նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Հատկանշական է, որ 20 արդյունավետ գործողության սահմանագծին հասնելու համար ֆրանսիացուն պահանջվել է ընդամենը 15 հանդիպում։ Այս ցուցանիշով նա դարձել է MLS-ի պատմության երկրորդ ամենաարագ ֆուտբոլիստը՝ զիջելով միայն «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որին նույն արդյունքին հասնելու համար անհրաժեշտ էր եղել 14 խաղ։

Այս հաջողությամբ Անտուան Գրիզմանը միանգամից մի քանի պատմական նվաճում է գրանցել.

Նա դարձել է պատմության մեջ առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը և «Օռլանդո Սիթիի» առաջին ներկայացուցիչը, որն արժանանում է MLS-ի լավագույն նորեկի կոչմանը։

Գրիզմանն աշխարհի չեմպիոնի տիտղոս ունեցող երկրորդ խաղացողն է, որը նվաճում է այս պարգևը՝ արգենտինացի Տիագո Ալմադայից հետո (2022 թ.)։

Բացի այդ, հարձակվողը ճանաչվել է նաև MLS-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով ամսվա լավագույնի մրցանակին արժանացած առաջին ֆրանսիացին 2012 թվականի մարտից ի վեր, երբ պատվավոր կոչումը ստացել էր լեգենդար Թիերի Անրին։

Հիշեցնենք, որ մինչև օվկիանոսից այն կողմ տեղափոխվելը Անտուան Գրիզմանը փառահեղ կարիերա է անցկացրել Իսպանիայում՝ պաշտպանելով «Ռեալ Սոսյեդադի», «Բարսելոնայի» և Մադրիդի «Ատլետիկոյի» գույները, իսկ Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2018 թ.) և Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (2016 թ.)։

Հենց այդ պատճառով եմ եկել այստեղ. Ռոդրին նշել է Բարսելոնայի թույլ կողմերը ՉԼ-ի փլեյ-օֆֆից առաջ
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին գնահատել է կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու հնարավորությունները։ Փորձառու ֆուտբոլիստը կարծում է, որ «կապտանռնագույնները» ունակ են նվաճելու եվրոպական գլխավոր գավաթը, սակայն առայժմ չեն կարող համարվել մրցաշարի բացահայտ ֆավորիտ։

«Ակնհայտ է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելը մեզ համար իրատեսական նպատակ է։ Դա այն վերջին քայլն է, որը պետք է կատարենք՝ մեր դիրքերն ամրապնդելու և ամբողջ Եվրոպային ցույց տալու համար, թե ինչպիսի թիմ ենք։ Սակայն չեմ կարծում, թե մենք գլխավոր ֆավորիտն ենք։ Պետք է հստակ գիտակցենք, թե որտեղից ենք սկսել և ինչ է անհրաժեշտ չեմպիոն դառնալու համար։ Այս թիմը դեռ մի քանի հարց ունի շտկելու՝ նպատակին հասնելու համար»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Կիսապաշտպանի համոզմամբ՝ Չեմպիոնների լիգայում միշտ չէ, որ հաղթում է օբյեկտիվորեն ամենաուժեղ թիմը. այստեղ վճռորոշ են առանձին դրվագները կառավարելու փորձն ու սառնասրտությունը։

«Սա պահերի մրցաշար է, և պետք է կարողանալ ճիշտ զգալ ու կառավարել այդ դրվագները։ Հավանաբար, հենց այդ փորձն է, որ դեռ պակասում է մեր թիմին։ Բայց եթե հարցնում եք՝ արդյոք մենք հաղթելու շանս ունենք, ապա ես հենց այդ պատճառով եմ եկել այստեղ»,- ընդգծել է իսպանացին։

Անդրադառնալով թիմի խաղային խնդիրներին՝ Ռոդրին նշել է, որ փլեյ-օֆֆ փուլում կենսական նշանակություն ունի կարգապահությունը՝ կարմիր քարտերից, 11-մետրանոցներից և անպարտադիր գոլերից խուսափելը։

«Խոսքը հենց այն վճռորոշ պահերը վերահսկելու մասին է, որոնք կանխորոշում են փլեյ-օֆֆի դիմակայությունների ելքը։ Կարմիր քարտերը, 11-մետրանոցները, անհրաժեշտից ավելի շատ գոլեր բաց թողնելը. այս ամենն է որոշում՝ շարունակո՞ւմ ես պայքարը, թե՞ լքում մրցաշարը։ Գուցե ավելի լավ է հարձակման գծում այդքան տպավորիչ չլինենք, բայց փոխարենը գործենք ավելի կայուն և ամուր։ Այս մրցաշարում հաղթած թիմերը հենց դա են ապացուցել։ Մենք դեռ կատարելագործվելու տեղ ունենք»,- նկատել է նա։

Եզրափակելով խոսքը՝ Ռոդրին հիշեցրել է, որ մեծ հաղթանակների ճանապարհն անցնում է դառը պարտությունների և դրանցից քաղած դասերի միջով.

«Միշտ ասել եմ՝ հաղթելուց առաջ պետք է պարտվել և սովորել։ Կարևոր տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստները դա շատ լավ գիտեն։ Ես ինքս բազմաթիվ անգամներ եմ մասնակցել Չեմպիոնների լիգային, մինչև վերջապես կարողացա նվաճել գավաթը։ Այդ փորձը անգնահատելի է»։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի գավաթը վերջին անգամ գլխավերևում պահել է 2015 թվականին՝ Բեռլինում կայացած եզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասնելով Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։ Կատալոնական գրանդն արդեն ավելի քան մեկ տասնամյակ սպասում է իր պատմության վեցերորդ եվրոպական թագին։

Հայաստանն ընդդեմ Ինֆանտինոյի. ՀՖՖ-ն պաշտոնապես ընտրել է իր թեկնածուին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հստակեցրել է իր դիրքորոշումը 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։ Հայկական ֆուտբոլային կառույցը կսատարի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը։

Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 16-ին՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ անցկացված գործադիր կոմիտեի նիստում։ Եվրոպական ֆուտբոլային ընտանիքը հանդես է եկել միասնական ճակատով. ֆրանսիացի պաշտոնյայի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ինչպես ՈւԵՖԱ-ի գործկոմի բոլոր անդամները՝ ներառյալ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, այնպես էլ ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական ներկայացուցիչները։

Անդրադառնալով եվրոպական միասնական թեկնածուի ընտրությանը՝ ՀՖՖ նախագահ և ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Արմեն Մելիքբեկյանը նշել է.

«Լավ ճանաչում եմ պարոն Դիալոյին որպես բարձրակարգ և պրոֆեսիոնալ պաշտոնյայի՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում մեր համատեղ աշխատանքից։ Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները ՖԻՖԱ-ն գլխավորելու և կառույցը հաջողությամբ ղեկավարելու համար»։

Հատկանշական է, որ դեռևս այս տարվա օգոստոսին ՀՖՖ-ն պաշտոնական նամակով տեղեկացրել էր ՖԻՖԱ-ին, որ գալիք ընտրություններում չի պատրաստվում աջակցել կառույցի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյին։

Բացարձակ լեգենդ է և իսկական մեքենա. Գրիզմանը խոստովանել է, որ տխրել է Ռոնալդուի որոշումից
Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու պատմական որոշումն անտարբեր չի թողել նաև նրա վաղեմի մրցակից, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։ Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստը խոստովանել է, որ տխրել է պորտուգալացի աստղի հեռանալու լուրից՝ բարձր գնահատելով նրա թողած ժառանգությունը։

«Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեց։ Նա բացարձակ լեգենդ է, իսկական մեքենա՝ աշխատասիրության, գոլեր խփելու և հաղթելու հարցում։ Ինձ շատ էր դուր գալիս նրա դեմ խաղալը, իսկ այն, ինչ նա արել է Պորտուգալիայի հավաքականի համար, պատմական նշանակություն ունի։ Նրան փոխարինելը չափազանց դժվար կլինի»,- նշել է Գրիզմանը։

Հիշեցնենք, որ 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի 5-ին պաշտոնապես հայտարարեց ազգային ընտրանու կազմում ելույթներն ավարտելու մասին՝ վերջակետ դնելով 23 տարի տևած փառահեղ միջազգային կարիերային։ Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով հարձակվողն անցկացրել է 234 հանդիպում և խփել 146 գոլ. երկու ցուցանիշներն էլ բացարձակ ռեկորդ են թիմի պատմության մեջ։

Ազգային թիմի կազմում Ռոնալդուն նվաճել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության գավաթը, ինչպես նաև երկու անգամ դարձել է Ազգերի լիգայի հաղթող (2019, 2025 թթ.)։ Բացի այդ, նա ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողն է, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ աշխարհի վեց տարբեր առաջնություններում։

Թեև միջազգային կարիերան ավարտված է, պորտուգալացին շարունակում է ելույթները Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում՝ նպատակ ունենալով հասնել պրոֆեսիոնալ կարիերայում 1000 գոլի պատմական սահմանագծին։

Հավելենք, որ առանց իր երկարամյա ավագի Պորտուգալիայի հավաքականն արդեն հասցրել է անցկացնել առաջին հանդիպումը՝ նոյեմբերի 14-ին սեփական հարկի տակ 1:4 հաշվով զիջելով Դանիայի ընտրանուն։

Ի՞նչն ենք մենք պատժում՝ արարքը, թե՞ հետևանքը․ Պիկեն՝ Օվոնոյի որակազրկման մասին
«Բարսելոնայի» լեգենդար պաշտպան, իսպանական «Անդորա» ակումբի սեփականատեր Ժերար Պիկեն հրապարակային կերպով պաշտպանել է իր թիմի դարպասապահ Խեսուս Օվոնոյին։ Հիշեցնենք, որ 25-ամյա դարպասապահը 12 խաղով որակազրկվել է «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելի հետ ունեցած ողբերգական բախումից հետո, որի հետևանքով վերջինս մահացել էր հիվանդանոցում։ Պիկեն համոզված է, որ կայացված կարգապահական որոշումն անարդարացիորեն ողբերգության ողջ ծանրությունը բարդում է դարպասապահի ուսերին։

Ողբերգական միջադեպը գրանցվել էր նոյեմբերի 2-ին՝ Լա Լիգա 2-ի «Տեներիֆե» – «Անդորա» հանդիպման 96-րդ րոպեին։ Գնդակի համար պայքարում Օվոնոն և Դե Միգելը ծանր բախում էին ունեցել։ Հարձակվողին շտապ օգնություն էին ցուցաբերել հենց խաղադաշտում, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց, որտեղ նոյեմբերի 3-ին բժիշկներն արձանագրել էին նրա մահը։ Օվոնոն դրվագի համար ուղիղ կարմիր քարտ էր ստացել, իսկ խաղը դադարեցվել էր։

Նոյեմբերի 13-ին Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կիրառեց տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն պատիժը՝ 12 խաղով որակազրկելով դարպասապահին։

Նոյեմբերի 16-ի երեկոյան հրապարակված տեսաուղերձում Պիկեն մանրամասն վերլուծել է իրավիճակը՝ քննադատելով ֆեդերացիայի մոտեցումը։

«Ուրբաթ օրը մենք ստացանք Խեսուս Օվոնոյին 12 խաղով որակազրկելու որոշումը։ Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ Խեսուսին, հավանաբար, 12 խաղից շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի՝ հոգեբանորեն պատրաստ լինելու և խաղադաշտ վերադառնալու համար։ Եվ ոչ մի պատիժ չի կարող մեզ վերադարձնել Դեմիին»,- ասել է Պիկեն։

«Անդորայի» նախագահը կարևոր հարցադրում է արել՝ արդյոք ֆուտբոլային արդարադատությունը պետք է գնահատի բուն խաղային գործողությունը, թե՞ դրա հետևանքը.

«Իմ հիմնական հարցն այն է՝ ի՞նչն ենք մենք պատժում՝ արարքը, թե՞ դրա հետևանքները։ Իմ խորին համոզմամբ՝ պատիժը պետք է սահմանվի արարքի, այլ ոչ թե հետևանքների համար»։

Որպես օրինակ՝ Պիկեն հիշատակել է «Ալբասետեի» ֆուտբոլիստ Խոսե Կորպասի հետ կապված վերջին դրվագը, երբ վերջինս նմանատիպ խաղային իրավիճակում հարվածել էր մրցակցի գլխին, սակայն պատժվել էր ընդամենը 3-խաղյա որակազրկմամբ, քանի որ հետևանքները, բարեբախտաբար, ողբերգական չէին եղել։

Իր տեսակետը հիմնավորելու համար Պիկեն վերհիշել է սեփական կարիերայի ամենածանր դրվագներից մեկը՝ 2012 թվականի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բարսելոնա» – «Չելսի» հանդիպումը։ Այն ժամանակ պաշտպանը սարսափելի բախում էր ունեցել սեփական թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ, կորցրել գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց։

Պիկեի խոսքով՝ երկու դրվագներն էլ խաղային առումով նույնական էին. ֆուտբոլիստները մեծ արագությամբ շարժվել էին դեպի գնդակը՝ առանց միմյանց վնասելու դիտավորության։

«Այն ժամանակ ինձ հարվածեց իմ իսկ դարպասապահը, բայց դա չէր նշանակում, թե Վիկտոր Վալդեսն էր մեղավոր։ Եթե անգամ ինձ հետ ավելի վատ բան պատահեր, նա միևնույն է մեղավոր չէր լինի»,- նշել է Պիկեն՝ հավելելով, որ մարդիկ հաճախ փորձում են մեղավորներ փնտրել՝ ողբերգությունը հասկանալու համար, մինչդեռ սա դասական դժբախտ պատահար է։ Նրա կարծիքով՝ առավելագույն պատժաչափի կիրառումը հանրության աչքում Օվոնոյին անարդարացիորեն դարձնում է ողբերգության մեղավոր։

Միջադեպից հետո Խեսուս Օվոնոն գտնվում է ծանրագույն հոգեբանական վիճակում։ Ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ դարպասապահը խոստովանել էր, որ ապրում է իր կյանքի ամենասև օրերը.

«Ես անսահման ցավ եմ զգում Խեսուսի կորստի համար։ Մտքերով նրա, նրա ընտանիքի և բոլոր նրանց հետ եմ, ովքեր սիրում էին նրան»։

«Անդորայի» գլխավոր մարզիչ Կառլես Մանսոն արդեն հայտարարել է, որ ակումբը ճնշում չի գործադրի դարպասապահի վրա. Օվոնոն ինքը պետք է որոշի՝ երբ և արդյոք առհասարակ կվերադառնա մեծ ֆուտբոլ։

Հավելենք, որ մարզական պատժից զատ, Իսպանիայում դեպքի առթիվ նաև իրավական քննություն է ընթանում՝ ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու համար։

26 տարի անց՝ պատմական փոփոխություն. ՈւԵՖԱ-ն փոխում է ՉԼ-ի գլխավոր խորհրդանիշներից մեկը
Եվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվում։ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է ամերիկյան Nike ընկերության հետ խոշոր պայմանագիր կնքելու մասին, որով ավարտին է հասնում Adidas-ի՝ Չեմպիոնների լիգայում տասնամյակներ տևած հեգեմոնիան։

Նոր համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականից և կգործի մինչև 2031-ը։ Այդ ժամանակահատվածում Nike-ը կդառնա տղամարդկանց եվրագավաթային բոլոր մրցաշարերի պաշտոնական գնդակների բացառիկ մատակարարը։ Ամերիկյան տեխնոլոգիական հսկան գնդակներով կապահովի Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, ինչպես նաև Երիտասարդական և ֆուտզալի Չեմպիոնների լիգաների հանդիպումները։

Այս գործարքով փակվում է եվրոպական ֆուտբոլի ամենախորհրդանշական էջերից մեկը։ Գերմանական Adidas-ը 2001 թվականից ի վեր անընդմեջ ապահովում էր մրցաշարի գնդակները, որոնց աստղային դիզայնը դարձել էր Չեմպիոնների լիգայի այցեքարտը։ Ընթացիկ՝ 2026/27 մրցաշրջանը կլինի վերջինը այս 26-ամյա պատմության մեջ։ Հայտնի «աստղային» գնդակը վերջին անգամ խաղադաշտում կհայտնվի 2027 թվականի հունիսի 5-ին՝ Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Հեղինակավոր Reuters և The Athletic պարբերականների տվյալներով՝ կողմերի միջև կնքված գործարքը ֆինանսական առումով տպավորիչ է։ Nike-ը ՈւԵՖԱ-ին տարեկան կվճարի շուրջ 45 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ քառամյա պայմանագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 180 միլիոն դոլար։

Ի դեպ, Nike-ի համար սա ոչ թե նորամուտ է, այլ վերադարձ ակունքներին. ամերիկյան բրենդն արդեն եղել է Չեմպիոնների լիգայի տեխնիկական գործընկերը 1997-ից 2001 թվականներին՝ մինչև էստաֆետը Adidas-ին հանձնելը։

Թե ինչպիսի տեսք կունենա նոր սերնդի գնդակը, առայժմ գաղտնի է պահվում։ ՈւԵՖԱ-ից վստահեցնում են, որ Nike-ի դիզայներների հետ համատեղ աշխատանքում կպահպանվեն մրցաշարի ավանդույթներն ու ճանաչելի ոճը։