Ազատ ոճի — Armsport.am

Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը
UFC-ի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևն անդրադարձել է Աբու Դաբիում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին՝ հանդես գալով ի պաշտպանություն PFL-ի թեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովի, որը թիմակիցների հետ հարձակվել էր UFC-ի նախկին չեմպիոն, վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլիի վրա։

​Մախաչևը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ դիմելով Նուրմագոմեդովին քննադատողներին.

​«Նրանք, ովքեր հիմա դատապարտում են Ուսմանին ու տղաներին, վիրավորանքներ են գրում նրանց հասցեին․ ինչո՞ւ էիք լռում, երբ Մերաբն առանց պատճառի հարվածեց դաղստանցի ըմբիշին և վիրավորեց նրա պատիվը։ Մարդը մոտեցել էր նրան զրուցելու՝ առանց չար դիտավորության։ Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, Մերաբն ինքն է սկսել իր հայրենիքում՝ իրեն թույլ տալով հարվածել հյուրին և անպատվել նրա մորը»։

​Մախաչևն իր խոսքում ակնարկում է 2026 թվականի հուլիսին Թբիլիսիում կայացած RAF մրցաշարի ժամանակ տեղի ունեցած միջադեպը։ Այն ժամանակ Դվալիշվիլին ապտակել էր դաղստանցի ըմբիշ Ախմեդ Գաջիմագոմեդովին, որը մոտեցել էր նրան Ումար Նուրմագոմեդովի հասցեին վրացի մարտիկի հնչեցրած արտահայտություններից հետո։ Ավելին, ըստ Մախաչևի հայտարարության, Դվալիշվիլին նաև հայհոյել ու վիրավորել է դաղստանցի մարզիկի մորը, ինչն էլ փաստացի դարձել է Աբու Դաբիի հարձակման և այս կոնֆլիկտի գլխավոր դրդապատճառը։

​Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 11-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկի սրահում ռուսաստանցի Ուսման Նուրմագոմեդովը մի խումբ անձանց հետ մոտեցել էր Դվալիշվիլիին ու հարվածել նրա դեմքին, ինչին հաջորդել էր զանգվածային ծեծկռտուք։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄԷ-ի իրավապահ մարմինները ձերբակալել են Ուսմանին և նրան ուղեկցող անձանց։

Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին
Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինները ձերբակալել են PFL-ի թեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովին։ Պատճառը նոյեմբերի 11-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա կատարված խմբակային հարձակումն է։

Միջադեպին արձագանքել և Նուրմագոմեդովի ձերբակալության մասին առաջինը հայտնել է վրացական ծագմամբ իսպանացի հայտնի մարտիկ Իլիա Թոփուրիան, որը սոցիալական ցանցերում խիստ քննադատության է ենթարկել ռուսաստանցի մարտիկին ու նրա թիմակիցներին։

«Դուք վախկոտների ոհմակ եք և ստիպված եք լինելու պատասխան տալ ձեր արածի համար։ Ըստ առկա տեղեկությունների՝ Ուսմանը ձերբակալվել է իր կողքին գտնվող վախկոտների հետ միասին։ Եվ այս մարդի՞կ են համարձակվում խոսել խոնարհության ու հարգանքի մասին։ Ինչպիսի՜ խայտառակություն։ Պատիվը, հարգանքն ու խոնարհությունը պարզապես բառեր չեն, որոնք պետք է քարոզել. դրանք արժեքներ են, որոնցով պետք է ապրել, իսկ դուք դրանցից ոչ մեկը չդրսևորեցիք»,- գրել է Թոփուրիան։

Զուգահեռաբար հայտնի են դարձել նաև հնարավոր իրավական հետևանքները։ Ըստ Home of Fight պարբերականի՝ ԱՄԷ-ի Հանցագործությունների և պատիժների մասին դաշնային օրենքի 390-րդ հոդվածի համաձայն՝ Դվալիշվիլիի վրա հարձակվելու համար Նուրմագոմեդովին կարող է սպառնալ մինչև 1 տարվա ազատազրկում կամ շուրջ 2700 դոլար տուգանք: Հատկանշական է, որ այս հոդվածի կիրառման համար Դվալիշվիլիի կողմից պաշտոնական բողոք չի պահանջվում. որպես հիմք կարող են ծառայել բացառապես տեսաապացույցները։

Ներկայումս ոստիկանությունը հարցաքննում է Ուսմանին և միջադեպի մյուս մասնակիցներին։ Բացի այդ, ըստ նույն օրենքի 392-րդ հոդվածի, 3 և ավելի անձանց կողմից հարձակում գործելը համարվում է ծանրացնող հանգամանք։

Հիշեցնենք, որ հյուրանոցի սրահում Ուսման Նուրմագոմեդովի ապտակից սկսված ծեծկռտուքի արդյունքում Մերաբ Դվալիշվիլին ստացել էր արյունահոսող վերքեր և հեմատոմաներ։

🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա
Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել UFC-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի և PFL-ի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովի ու նրա թիմակիցների միջև։ Դեպքը գրանցվել է Real American Freestyle (RAF) մրցաշարին ընդառաջ, որին մասնակցելու նպատակով մարտիկները ժամանել էին ԱՄԷ։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Դվալիշվիլին հյուրանոցի սրահում պաշտոնական հարցազրույց էր տալիս RAF-ի մամուլի ծառայությանը։ UFC-ի մեկ այլ նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիան սոցիալական ցանցերում հրապարակել էր միջադեպի տեսանյութը (որն ավելի ուշ հեռացրել է), որտեղ երևում է, թե ինչպես է Ուսման Նուրմագոմեդովն իր թիմի ուղեկցությամբ թիկունքից մոտենում վրացի մարտիկին, շրջում նրան և «քեզ հարց ունեմ» խոսքերով ապտակում, ինչից հետո սկսվում է զանգվածային ծեծկռտուք։

Դվալիշվիլին ևս տեսանյութ է հրապարակել, որտեղ բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերում նրան՝ դեմքից մաքրելով արյունն ու մշակելով հեմատոմաները։

«Ես հարցազրույց էի տալիս, երբ Ուսմանն ու նրա ընկերները օձերի պես մոտեցան թիկունքից ու սկսեցին հարվածել ինձ և 21-ամյա ընկերոջս։ Անվտանգության աշխատակիցներն ինձ բռնել էին, իսկ նրանք, որպես իսկական անհաջողակներ, շարունակում էին ոտքերով հարվածել հատակին ընկած մարդկանց։ Ի՞նչ մարտիկներ եք դուք, ի՞նչ տղամարդ է իրեն այդպես պահում։ Նախապես պատրաստված հարձակվել եք, քանի որ մենք ընդամենը երկուսով էինք։ Եթե ուզում եք կռվել, արեք դա իրականում»,- զայրացած պատմել է վրացի մարտիկը։

Այս կոնֆլիկտն ունի իր նախապատմությունը։ Մարտիկների թիմերի միջև լարվածությունը հասունացել էր դեռևս 2025 թվականի հունվարին, երբ Դվալիշվիլին պարտության էր մատնել Ուսմանի եղբորը՝ Ումար Նուրմագոմեդովին՝ զրկելով նրան անպարտելիի կարգավիճակից։ Իսկ բախման անմիջական առիթը, ըստ ամենայնի, օգոստոսին Վրաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Դվալիշվիլիի կողմից Նուրմագոմեդովների մտերիմ ընկերոջը՝ ռուս ըմբիշ Ախմեդ Գաջիմագոմեդովին ապտակելն էր։

Առայժմ հայտնի չէ, թե այս միջադեպն ինչ իրավական կամ մարզական հետևանքներ կունենա Ուսման Նուրմագոմեդովի համար։ Սակայն մեծ է հավանականությունը, որ ստացած վնասվածքների պատճառով Մերաբ Դվալիշվիլին չի կարողանա նոյեմբերի 14-ին մասնակցել RAF-ի մրցաշարին, որտեղ նրա մրցակիցը պետք է լիներ բրազիլացի Մարլոն Մորաեսը։

🚨 Full footage of the scuffle between Usman Nurmagomedov and Merab Dvalishvili pic.twitter.com/SGJzkQdFif

— Red Corner MMA (@RedCorner_MMA) November 11, 2026

Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը սոցիալական ցանցերի իր էջերում հանդես է եկել գրառմամբ՝ ամփոփելով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված աշխարհի առաջնությունը, որտեղ հայ ըմբիշը նվաճել է արծաթե մեդալ։

«Այս մեդալի հետևում տարիների աշխատանք, քրտինք ու մեծ նվիրում կա։ Հեշտ ճանապարհ չէր․ ուժեղ մրցակիցների դեմ պայքարում ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս։ Որախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով։

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ուժ տվեց ու այս հաղթանակը պարգևեց։ Ամենադժվար պահերին հավատս ինձ օգնել է չհանձնվել ու շարունակել պայքարը։

Շնորհակալ եմ նաև իմ անձնական մարզչին՝ Ռաֆիկ Գոլեցյանին միասին կատարած մեծ աշխատանքի և աջակցության համար։

Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր։ Քո օգնությամբ հասա այս հաղթանակին։ Ամբողջ փառքը Քեզ»,- գրել է հայ մարզիկը։

Հիշեցնենք, որ Աստանայում կայացած աշխարհի առաջնության չեմպիոնական տիտղոսի համար վճռորոշ գոտեմարտում Վազգեն Թևանյանն ուժերը չափել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ և 1։9 հաշվով ցավալի պարտություն կրելով՝ հռչակվել աշխարհի փոխչեմպիոն։

Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։

​Հայ ըմբիշը 1/16 եզրափակիչում հիանալի մեկնարկեց և ժամանակից շուտ առավելության հասավ Կորեայի Հանրապետության ներկայացուցչի նկատմամբ։ Սակայն 1/8 եզրափակիչում Խնձրցյանը լարված պայքարում՝ 7-8 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Աբուբաքար Մութալիևին։ Եթե վերջինս հաջողությամբ հաղթահարի հաջորդ փուլերն ու դուրս գա մրցաշարի եզրափակիչ, Մանվել Խնձրցյանը կսպասի սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանը։

​Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ անհաջող էին մեկնարկել և պարտություն էին կրել Հայաստանի հավաքականի մյուս երկու ներկայացուցիչները։ 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը մեկնարկում զիջել էր Ինալբեկ Շերիևին, իսկ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Խանիևին։ Նրանք նույնպես սպասում են իրենց մրցակիցների եզրափակիչ հասնելուն՝ սփոփիչ գոտեմարտի իրավունք ստանալու համար։

Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ անհաջող մեկնարկեցին։

74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը չափեց Ինալբեկ Շերիևի հետ և պարտություն կրեց։ Պարտությամբ սկսեց նաև 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը մեկնարկում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Խանիևին։

Եթե հայ ըմբիշներին հաղթած մրցակիցները հաջողությամբ հաղթահարեն հաջորդ փուլերն ու դուրս գան մրցաշարի եզրափակիչ, Հարությունյանն ու Ալիխանյանը կսպասեն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ. քիչ անց մրցագորգ դուրս կգա 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։

Ըմբշամարտի ԱԱ. Մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մոտենում է ավարտին ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր՝ մրցումային նախավերջին օրը, պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի վերջին երեք ներկայացուցիչները։

Գորգ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը և 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտել էր 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Հայ ըմբիշն իր կարիերայում առաջին անգամ էր դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտություն կրեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթից և բավարարվեց արծաթե մեդալով։

Ինչ վերաբերում է երեկ պայքարի մեջ մտած մեր մյուս ըմբիշներին, ապա 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պարտվել էին 1/8 եզրափակիչում և, քանի որ նրանց հաղթած մրցակիցները չէին հասել եզրափակիչ, հայ մարզիկները հետագայում սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն չստացան։

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բավարարվեց արծաթե մեդալով։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ: Թևանյանը 1-9 հաշվով ցավալի պարտություն կրեց՝ հռչակվելով աշխարհի փոխչեմպիոն։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ պայքարի մեջ էին մտել նաև Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայացուցիչներ։ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակիչում զիջել էր դաղստանցի Զելիմխան Աբակարովին, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը նույն փուլում վերջին վայրկյաններին 1-2 հաշվով պարտվել էր թուրք Ֆերհաթ Կիլիչին։

Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը վերջին վայրկյաններին պարտվեց և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։

Հայ ըմբիշը 1/8 եզրափակիչում ուժերը չափեց թուրք Ֆերհաթ Կիլիչի հետ և ցավալի պարտություն կրեց։ Անդրեասյանը գոտեմարտի վերջին վայրկյաններին միավոր զիջեց մրցակցին և պարտվեց 1-2 հաշվով։ Եթե Կիլիչը հաջողությամբ հաղթահարի հաջորդ փուլերն ու դուրս գա մրցաշարի եզրափակիչ, Արման Անդրեասյանը կսպասի սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն փուլում պարտվել էր նաև 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը զիջել էր Զելիմխան Աբակարովին և նույնպես սպասում է մրցակցի եզրափակիչ դուրս գալուն՝ սփոփիչ գոտեմարտի իրավունք ստանալու համար։

Բացի այդ, այսօր ավելի ուշ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար գորգ դուրս կգա 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթը։

Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը պարտվեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը։

61 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հիանալի է մեկնարկել և որակավորման փուլում 10-0 հաշվով ժամկետից շուտ ջախջախել է մեքսիկացի մրցակցին: Սակայն 1/8 եզրափակիչում Հարությունյանը ցավալի պարտություն է կրել դաղստանցի Զելիմխան Աբակարովից: Եթե վերջինս հաջողությամբ հաղթահարի հաջորդ փուլերն ու դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ, Արսեն Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ. ավելի ուշ մրցահարթակ դուրս կգա և պայքարի մեջ կմտնի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: