Հրաձգություն — Armsport.am

Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր
Դոհայում մեկնարկած հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց իր առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։

Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում հիանալի ելույթ ունեցավ Էլմիրա Կարապետյանը։ Հայ հրաձիգը խոցեց թիրախներն ու հավաքեց 542 միավոր՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն և արժանանալով արծաթե մեդալի:

Հիշեցնենք, որ Դոհայում ընթացող հրաձգության աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։

Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը, որի վերջին փուլը մոտենում է ավարտին:

Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը մրցումային վերջին օրը գրանցել է փայլուն արդյունք. նա կանանց 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակել է 242,4 միավոր և նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։

Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած հրաձգության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը պատմական ու աննախադեպ արդյունքներ է գրանցել մրցումային առաջին իսկ օրը: Մեր հրաձիգները փայլուն ելույթների շնորհիվ նվաճել են երկուական ոսկե և արծաթե մեդալներ:

Տղամարդկանց «շարժվող թիրախ, խառը վազք» մրցաձևի անհատական պայքարում գերազանց արդյունք է գրանցել Հայկ Մինասյանը: Խոցելով 384 միավոր՝ հայ մարզիկը հռչակվել է աշխարհի չեմպիոն: Հատկանշական է, որ սա հայկական հրաձգության պատմության մեջ առաջին ոսկե մեդալն է մեծահասակների աշխարհի առաջնություններում: Նույն մրցաձևի թիմային պայքարում Հայկ Մինասյան, Հովհաննես Մարգարյան և Գոռ Խաչատրյան եռյակը գրավել է երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալների:

Մեր ընտրանու պատմական հաջողությունը կրկնապատկել է Աիդա Ազատյանը: Երիտասարդ աղջիկների պայքարում հայ հրաձիգը 379 միավորով նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Թիմային մրցարշարում էլ Ազատյանը՝ Անահիտ Սարգսյանի ու Լիլիթ Մկրտչյանի հետ միասին, ընդհանուր 1095 միավորով զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականն ու դարձել աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանում փայլած հայ հրաձիգներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում շնորհավորել է Հայաստանի հրաձգության ընտրանուն՝ Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած փայլուն արդյունքների համար։

«4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. շնորհավորում եմ բոլորիս՝ Երևանում ավարտված հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ցույց տված այս արդյունքի առիթով»,- գրել է կառավարության ղեկավարը։

Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ստուգատեսի մրցումային վերջին օրը հայ հրաձիգները ևս մեկ անգամ կանգնեցին պատվո հարթակին։ Օդամղիչ ատրճանակ մրցաձևի թիմային պայքարում Զավեն Իգիթյան – Բենիկ Խլղաթյան – Գևորգ Մելքոնյան եռյակը բրոնզե մեդալի համար մրցավեճում ուժերն է չափել Բուլղարիայի ընտրանու հետ։ Մեր հրաձիգները 17:9 հաշվով վստահ հաղթանակ են տոնել՝ նվաճելով առաջնության բրոնզե մեդալները։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով:

«Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է Էլմիրա Կարապետյանը:

Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:

Աղբյուրը՝ ԿԳՄՍՆ

Հրաձգության ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը՝ չեմպիոն, Գոհար Հարությունյանը՝ փոխչեմպիոն
Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող մեկնարկ են ունեցել՝ նվաճելով առաջին մեդալները։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած շարժվող թիրախ-նորմալ վազք մրցաձևում գրանցվել է հայկական եզրափակիչ. Լիլիթ Մկրտչյանը 8:6 հաշվով հաղթել է Գոհար Հարությունյանին: Մկրտչյանն իր կարիերայում 4-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հարությունյանն արժանացել է արծաթե մեդալի:

«Այս մեդալը միշտ հիշվելու է, քանի որ այսօր արեցի այն, ինչի մասին տարիներով երազել եմ: Հպարտ եմ, որ պատվո հարթակին Հայաստանի երկու ներկայացուցչով ենք լինելու: Քո հայրենիքում չեմպիոն դառնալիս բոլորովին այլ զգացողություններ ես ունենում»,- հաղթանակից հետո նշել է Լիլիթ Մկրտչյանը:

Մրցումային առաջին օրը նաև աշխարհի ռեկորդ է գրանցվել. օդամղիչ հրացան՝ միքս մրցաձևում ոսկե մեդալակիր է դարձել Նորվեգիայի թիմը՝ վաստակելով 506.7 միավոր: Կանանց 10 մ. օդամղիչ ատրճանակ մրցաձևում Եվրոպայի չեմպիոն է դարձել հունգարացի Վերոնիկա Մայորը: Թիմային հաշվարկում ևս հաղթող է ճանաչվել Հունգարիան, որին հաջորդում են Վրաստանի և Բուլղարիայի ընտրանիները:

Աղբյուրը՝ ԿԳՄՍՆ

📷 Երևանում կայացավ հրաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։

Միջոցառումը մեկնարկել է տպավորիչ շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվել են հրաձգություն մարզաձևի գեղեցկությունն ու առանձնահատկությունները։ Լուսաձայնային շոուից հետո տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների շքերթը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։

Ողջունելով ներկաներին՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է․ «Հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը: Ուրախ ենք արձանագրել, որ ՀՀ-ն դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր: Համոզված եմ, որ այս առաջնությունները նոր խթան կհանդիսանան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը և տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանում»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ առաջնության անցկացումը մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար և կարևոր հնարավորություն՝ ևս մեկ անգամ միջազգային հանրությանը ներկայացնելու երկիրը՝ որպես բարձրակարգ մարզական միջոցառումներ կազմակերպող վստահելի հարթակ։

Նա ընդգծել է՝ վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն իրականացնում է խոշոր միջազգային մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականություն՝ արդեն իսկ ընդունելով բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները, կարատեի աշխարհի առաջնությունը։ Առաջիկայում նախատեսվում է նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության, ծանրամարտի աշխարհի առաջնության և Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերի անցկացումը Հայաստանում։

Հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 40 երկրների հարյուրավոր մարզիկներ, մարզիչներ և պատվիրակներ։ Մրցումները կանցկացվեն օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերում։ Ընդհանուր առմամբ՝ խաղարկվելու է 70 լրակազմ մեդալ։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին, պետական կառույցներին՝ կատարած նախապատրաստական արդյունավետ և հոգատար աշխատանքի համար, ինչպես նաև Եվրոպայի կոնֆեդերացիային՝ այս պատասխանատու միջոցառումը Հայաստանին վստահելու համար։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Հայաստանի հրաձգության ավանդույթներին՝ ընդգծելով, որ դեռ խորհրդային տարիներից ձևավորված ամուր դպրոցն անկախությունից հետո շարունակել է զարգանալ։ Նա հիշատակել է 1992 թվականին Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակված Հրաչյա Պետիկյանին, անվանի հրաձիգներ Զինաիդա Սիմոնյանին, Երջանիկ Ավետիսյանին։ Նախարարն ընդգծել է՝ այսօր ևս հայ հրաձիգները շարունակաբար ամրապնդում են Հայաստանի ներկայությունը եվրոպական և համաշխարհային մրցաշարերում՝ արձանագրելով բարձր արդյունքներ։

Եվրոպայի այս առաջնությանը Հայաստանը մասնակցում է 26-հոգանոց ներկայացուցչական կազմով։ Նախարարը ողջունել է մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ հույս հայտնելով, որ առաջնությունը կդառնա ոչ միայն կարևոր մարզական իրադարձություն, այլև հնարավորություն՝ բացահայտելու Հայաստանը և կրկին վերադառնալու ծրագրեր կազմելու համար։

«Վստահ եմ՝ առաջնությունը կդառնա մարզական մեծ իրադարձություն՝ բոլորիս համախմբելով սպորտի շուրջ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հաջողություն մաղթել առաջնության մասնակիցներին։

Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները խոստովանել է՝ Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու Հայաստանի առաջարկն ի սկզբանե շատ համարձակ է թվացել։

«Շատերի համար սա հավակնոտ մարտահրավեր էր, քանի որ հրաձգությունից նման մասշտաբային մարզական միջոցառում երբևէ չէր կազմակերպվել այս երկրում, բայց մենք հավատում էինք միմյանց, տեսանք մեր հայ գործընկերների վճռականությունը և հսկայական ներուժը՝ վստահելով նրանց փորձին։ Այսօր կարող եմ հպարտությամբ ասել, որ մեր հայ գործընկերները հաջողությամբ հաղթահարել են այս մարտահրավերները։ Նրանք հիանալի պայմաններ են ստեղծել հարյուրավոր մարզիկների համար։ Վստահ եմ, որ այս առաջնությունը Հայաստանում հրաձգության զարգացման հզոր խթան կդառնա»,- ասել է Ռատները՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ Կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության և կատարած աշխատանքի համար։

Այնուհետև Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին է փոխանցվել Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի դրոշը՝ որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալման պատվավոր իրավունք։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Աշխարհի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին, հյուրեր:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մարտի 1-5-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Փետրվարի 28-ը կլինի մարզումային օր:

Աղբյուրը՝ ԿԳՄՍՆ

Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ից վերադարձել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվել է մինչև 16 և 18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում, մինչև 18 տարեկան տղաների տրիոում Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով նվաճել են բրոնզե մեդալ։

Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։

Ավելի վաղ Հայկ Սարգսյանը դարձել էր մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Խաչատրյանը նույն տարիքային խմբի առաջնությունում նվաճել էր մեր հավաքականի միակ ոսկե մեդալը։

Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 10-րդ տեղը։

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը Եվրոպայի ռեկորդ սահմանեց ու հռչակվեց Մ16 առաջնության չեմպիոն
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում այսօր` փետրվարի 5-ին մեկնարկեց մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

10մ օդամղիչ հրացան, մինչև 16 տարեկան տղաների պայքարում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավոր արդյունքով նվաճեց ոսկե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները ստորև.

10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձև.

Մ18տ. / Հայկ Սարգսյան — 9-րդ տեղ,

Մ18տ. / Արմեն Գևորգյան — 25-րդ տեղ,

Մ16տ. / Արտակ Ամիրյան — 13-րդ տեղ։

Էլմիրա Կարապետյանը Polish Open Kaliber միջազգային մրցաշարի հաղթող
Լեհաստանի Բելոստոկ քաղաքում ընթացող «Polish Open Kaliber» մրցաշարի մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես եկան անհատական պայքարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցեց 569 միավոր և անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող։

Ավելի վաղ Բենիկ Խլղաթյանի – Էլմիրա Կարապետյանի զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակի միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։