ՖՈւՏԶԱԼ — Armsport.am

Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել
Հայաստանի ազգային հավաքականի և ​«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածք է ստացել, ինչն էլ դարձել է Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում նրա փոխարինման պատճառը։ Այս մասին հայտարարել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։

​Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ Մոսկվայում կայացած հանդիպումն ավարտվել է «Կրասնոդարի» պարտությամբ՝ 1-2 հաշվով։

Խոսելով հայ կիսապաշտպանի փոխարինման պատճառների մասին՝ Մուսաևը նշել է. «Էդիկը մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Նա հերոսական բնավորություն դրսևորեց այս խաղում»,- մարզիչի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ին։

​Սպերցյանը փոխարինվել է հանդիպման 83-րդ րոպեին՝ մինչ այդ հասցնելով դառնալ պատմական գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 40 հանդիպումներում «Կրասնոդարի» կիսապաշտպանը խփել է 13 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում։

​Հավելենք, որ Ռուսաստանի առաջնության վերջին տուրում «Կրասնոդարը» մայիսի 17-ին սեփական հարկի տակ կընդունի «Օրենբուրգին»։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է 8 հորիզոնականով և այժմ 15-րդն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Մեր ընտրանին այժմ ունի 1255.16 միավոր։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ Բրազիլիա — 1684.97 միավոր

2․ Պորտուգալիա — 1575.32 միավոր

3․ Իսպանիա — 1574.39 միավոր

4․ Արգենտինա — 1513.38 միավոր

5․ Իրան — 1507.71 միավոր

6․ Մարոկկո — 1486.53 միավոր

7․ Ռուսաստան — 1430.32 միավոր

8․ Ղազախստան — 1403.8 միավոր

9․ Ուկրաինա — 1400.89 միավոր

10․ Ֆրանսիա — 1397.25 միավոր

Ֆուտզալի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ Նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ֆուտզալի ազգային հավաքականի փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՖՖ բոլոր բաժինների ղեկավարները և ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի անդամները։

Ռուբեն Նազարեթյանն այսուհետ կզբաղեցնի ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Հայաստանի ընտրանին կգլխավորի իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆերնանդեսը: Նա մեր ազգային թիմում աշխատում էր տևական ժամանակ։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Նազարեթյանին կատարած ահռելի աշխատանքի համար։

«24 տարի անց Ռուբեն Նազարեթյանը որոշել է անցնել այլ աշխատանքի ՀՖՖ-ում։ Սա նոր էջ է, որը կնպաստի հայկական ֆուտզալի ու ֆուտբոլի զարգացմանը։ Շնորհակալական խոսքերը քիչ են, քանի որ այս ընթացքում բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել։ Թե՛ նախորդ, թե՛ այս տարի ունեցանք նաև մի շարք երջանիկ պահեր։ Չեխիայի և Ուկրաինայի դեմ խաղերից հետո բոլորիս էմոցիաներն անմոռանալի էին։ Դրա համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Այսուհետ Ռուբեն Նազարեթյանը լինելու է ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդական։ Մենք միասին փորձում ենք մեծ միջազգային նախագիծ բերել Հայաստան, այս պահին բանակցություններ են ընթանում են, հուսով եմ՝ կստացվի և Ռուբեն Նազարեթյանի երազանքը կկատարվի՝ բրազիլական համակարգով ֆուտբոլի-ֆուտզալի դպրոց կունենանք։

Վերջին տարիներին Ռուբեն Նազարեթյանը ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի կոմիտեի անդամ է և այնտեղ նրա աշխատանքը մեծ դեր ունի։ Ես՝ որպես ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ և Ռուբեն Նազարեթյանը փորձելու ենք նախագծեր իրականացնել, որը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում ֆուտզալի զարգացմանը։ Կարծում եմ՝ գալիք 1-2 տարվա ընթացքում մեր միջազգային նախագծերը կյանքի կկոչվեն։ Նազարեթյանին ֆուտզալի աշխարհը գիտի, մշտապես լսում է, կարծիք է հարցնում և ֆուտզալի կոմիտեում նա առանցքային դեր ունի։Հիմա ճիշտ ժամանակն է փորձել ավելի մեծ մասսայականություն տալ մարզաձևին և ավելի լայն ներկայացվածություն ունենալ եվրոպական ասպարեզում։ Անտոնիոյին մաղթում եմ բարի երթ։ ՀՖՖ-ն ֆուտզալում պետք է ունենա ամենաբարձր նպատակները, պետք է առաջնորդվենք այդ նպատակներով։ Բոլորս տեսել ենք՝ ինչ է նշանակում խաղալ ամենաբարձր մակարդակով և ցանկանում ենք կրկնել այն։ Կարծում եմ՝ միասնական լինելով կկարողանանք անել դա և բոլորիս ջանքերով ամեն ինչ ստացվելու է։ Հայկական ֆուտզալը շարունակելու է ուրախացնել բոլորիս»։

Ռուբեն Նազարեթյանը նշեց՝ եկել էր ժամանակը գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու համար։

«Շնորհակալ եմ բոլորին, որոնք 2002թ-ից եղել են մեզ հետ՝ աջակցել ու հավատացել են այս ծրագրին։ Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին, որոնց հետ բոլոր դժվարությունները հաղթահարելով հասել ենք Եվրոպայի առաջնություն։ Շնորհակալ եմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը՝ ծրագրին հավատալու, մեր կողքին կանգնելու համար։ Հրաժեշտ եմ տալիս այն մտքով, որ իմ առաքելությունը որպես գլխավոր մարզիչ ավարտված է։ Ինձ սպասում է շատ ավելի բարդ աշխատանք, քանի որ բոլոր ծրագրերը, որոնք ունենք, շատ ավելի ջանք ու եռանդ է պահանջելու։ Նոր գլխավոր մարզիչն արդեն 1,5-2 տարի պրոցեսի մեջ է։ Արդեն հասկացել է՝ ինչ է Հայաստանի հավաքականն ու ընտանիք հասկացողությունը։ Անտոնիոյի համար բարդ է լինելու, քանի որ հասել ենք մի կետի, որից ցածր չենք կարող մրցել։ Մշտապես լինելու եմ Անտոնիոյի կողքին։ Հավատում ենք նրան ու մարզչական շտաբին։ Գիտեմ, որ թիմը մշտապես լինելու է բարձունքում։ Հեռանալու որոշումը նոր չեմ կայացրել։ Այն ընդունել եմ Եվրոպայի առաջնության մրցափուլից առաջ»։

Նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը շեշտեց՝ առաջին օրվանից իրեն ընդունել են որպես ընտանիքի անդամ։

«Մինչև իմ այստեղ գալը ֆուտզալի ոլորտում հսկայական աշխատանք է կատարվել։ Մեր առաքելությունը հստակ է՝ պետք է շարունակել կերտել պատմություն, անել այն, ինչ կարող ենք։ Մեր առջև կա մի բարդ մարտահրավեր՝ նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր։ Եվրոպայից հիմնական փուլ են դուրս գալիս միայն մեծ թիմերը։ Առավելագույն ջանքերը պետք է գործադրենք այդ մարտահրավերին դիմակայելու, մեր նպատակին հասնելու համար։ Ակնհայտ է՝ Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցներն արդեն ավելի լուրջ են վերաբերվում մեզ, դա շատ կարևոր է։ Կշարունակեմ անել այն, ինչ արել եմ այս ընթացքում ու կրկին հաճույք կստանամ մեր ֆուտբոլիստների հետ աշխատանքից»։

Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորությամբ մեր հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը։ Այն կշարունակվի մինչև ապրիլի 25-ը։

📷 Օլիմպիական հսկաներից մինչև երիտասարդ տաղանդներ. ինչպե՞ս բաշխվեցին տարվա գլխավոր մարզական տիտղոսները
Սպորտի միջազգային օրվա շրջանակում կայացել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև մարզաշխարհի ներկայացուցիչներ, ֆեդերացիաների ղեկավարներ և անվանի մարզիկներ։

Նոր մարզադպրոցներ և խոշոր մրցաշարեր Հայաստանում

Մինչ բուն մրցանակաբաշխությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին միջազգային հարթակներում հայկական սպորտի պատիվը բարձր պահելու համար՝ ընդգծելով սպորտի ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման կարևորությունը:

Խոսելով ենթակառուցվածքների բարելավման մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այս պահին ընթացքի մեջ են կամ մեկնարկում են մեր օլիմպիական չեմպիոնների և անվանի մարզիկների անվան նոր մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Շուտով շահագործման կհանձնվեն Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, Արթուր Աբրահամի (Երևանում), Արթուր Ալեքսանյանի և Նազիկ Ավդալյանի (Շիրակի մարզում), Վիկ Դարչինյանի, Յուրի և Ստեփան Սարգսյանների (Լոռիում), Ռոման և Մալխաս Ամոյանների (Արագածոտնում) անվան մարզօջախները։ Բացի այդ, նախատեսվում է ստադիոնների կառուցում Երևանում, Իջևանում, Վանաձորում և Ակադեմիական քաղաքում։

Հատուկ ուշադրություն է դարձվել ֆուտզալի ազգային հավաքականի պատմական նվաճումներին, որոնք ամրագրելու նպատակով առաջիկայում կկառուցվի հավաքականի անվան հատուկ մարզադպրոց։

Անդրադառնալով սպասվող խոշոր իրադարձություններին՝ հայտարարվել է, որ առաջիկայում Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի խաղերը, ինչպես նաև Մարմնամարզության Եվրոպայի և Ծանրամարտի աշխարհի առաջնությունները:

Ովքե՞ր են 2025-ի լավագույնները

Միջոցառման կուլմինացիան տարվա լավագույնների պարգևատրումն էր։ 11 անվանակարգերում հաղթող ճանաչվածներն արժանացել են 6 միլիոն 250 հազարական դրամ դրամական պարգևի և հատուկ հուշանվերների, որոնք նրանց հանձնել է վարչապետը։

2025 թվականի մրցանակակիրներն են՝

Լավագույն մարզիկներ՝ Վարազդատ Լալայան (ծանրամարտ), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Մալխաս Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ)

Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)

Լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական

Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (հունահռոմեական ըմբշամարտ)

Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (սպորտային մարմնամարզություն)

Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծանրամարտ)

Հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ)՝ Սուրեն Հարությունյան (կարատե)

Հիշեցնենք, որ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել տարվա ընթացքում բացառիկ նվաճումներ գրանցած և Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացրած մարզիկներին ու մարզիչներին:

141 մլն դրամի պարգևավճար՝ պատմական արդյունքի համար. Կառավարությունը խրախուսում է ֆուտզալի ազգային թիմին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում որոշում է կայացրել խոշոր չափի դրամական պարգև հատկացնել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին։ Եվրոպայի առաջնությունում փայլուն մրցելույթների և գրանցած աննախադեպ հաջողության դիմաց պետական բյուջեից կտրամադրվի 141 միլիոն դրամ:

Ֆինանսական խրախուսումը կբաշխվի ոչ միայն անմիջապես խաղահրապարակ դուրս եկող ֆուտզալիստների, այլև թիմի հաջողության մեջ մեծ ավանդ ունեցող մյուս օղակների՝ մարզչական և բժշկական շտաբերի, ինչպես նաև վարչական անձնակազմի միջև:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ռուբեն Նազարեթյանի գլխավորած ընտրանին իր նորամուտն էր նշում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որտեղ իսկական ֆուրոր արեց՝ միանգամից հայտնվելով մայրցամաքի 8 ուժեղագույնների շարքում։

Հայաստանի հավաքականը վստահորեն հաղթահարեց B խմբի արգելքը՝ վաստակած 7 միավորով դուրս գալով առաջին հորիզոնական: Ճանապարհին մեր թիմը ծնկի բերեց 2024թ. Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինային (2:1), գոլառատ ու դիտարժան խաղում կամային հաղթանակ կորզեց Չեխիայի նկատմամբ (5:4) և մարտական ոչ-ոքի (3:3) գրանցեց Լիտվայի հավաքականի հետ դիմակայությունում:

Հայ ֆուտզալիստների տպավորիչ երթը կանգ առավ միայն մրցաշարի քառորդ եզրափակիչում, որտեղ մեր ընտրանին 0:3 հաշվով զիջեց Խորվաթիային: Այս անմոռանալի մրցելույթների տրամաբանական արդյունքը դարձավ այն, որ Եվրո-2026-ից հետո Հայաստանի ազգային թիմը պատմության մեջ առաջին անգամ մտավ ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակ:

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը լավագույն տասնյակում է
ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այժմ 9-րդն է՝ 1951.975 միավորով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի փոխչեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է, իսկ Ռուսաստանը եզրափակում է լավագույն եռյակը։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

Պորտուգալիա – 2969.781

Իսպանիա – 2840.787

Ռուսաստան – 2547.128

Ղազախստան – 2384.943

Ուկրաինա – 2344.186

Ֆրանսիա – 2317.468

Խորվաթիա – 2153.623

Իտալիա – 1976.963

Հայաստան – 1951.975

Սլովենիա – 1921.849

Հիշեցնենք, որ մեր ընտրանին ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց ապագա բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

ԵՎՐՈ-2026․ Իսպանիան դրամատիկ խաղում հաղթեց Պորտուգալիային՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե Արենա» մարզապալատում ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը դրամատիկ պայքարում հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն՝ 5:3 հաշվով և ութերորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Հանդիպման մեկնարկը հաջող էր իսպանացիների համար․ արդեն 1-ին րոպեին Անտոնիո Պերեսը բացեց հաշիվը, իսկ 2-րդ րոպեին Խոսե Անտոնի Ֆերնանդես Ռայանը կրկնապատկեց այն։ Պորտուգալիայի ընտրանին կարողացավ արագ վերականգնել հավասարակշռությունը․ 4-րդ րոպեին Աֆոնսո Ժեզուսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 6-րդ րոպեին Ռուբեն Գոիսը հաշիվը դարձրեց 2:2։ Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջնամասում՝ 19-րդ րոպեին, Անտոնիո Պերեսը ձևակերպեց դուբլ՝ կրկին առաջ մղելով իսպանացիներին։

Երկրորդ խաղակեսում պայքարն էլ ավելի թեժացավ։ 29-րդ րոպեին Պաուլետան գոլ խփեց Իսպանիայի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:3, սակայն 35-րդ րոպեին Անտոնիո Պերեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ առաջ բերելով իր թիմին՝ 4:3։ Հանդիպման վերջնակետը 40-րդ րոպեին դրեց Ադոլֆոն՝ սահմանելով վերջնական հաշիվը՝ 5:3։

Նշենք, որ երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականին պայքարից դուրս թողած Խորվաթիան հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային՝ դառնալով բրոնզե մեդալակիր։

Տղաները կռվում են ազգային թիմին միանալու համար. Ռուբեն Նազարեթյան
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնությունում մեր ընտրանու ելույթները։ Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծեց, որ Եվրոպայի առաջնության հաղթանակը գլխավոր հաջողությունը ոչ այնքան 1/4 եզրափակիչ դուրս գալն է, որքան Դավթաշենում կառուցվող ֆուտզալի դպրոցը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Ռուբեն Նազարեթյանը նշեց, որ ֆուտզալի ընտրանում սերնդափոխությունը կլինի անցնցում․ «Տեղացի շատ ուժեղ երիտասարդներ ունենք, որոնք այս տարի կհամալրեն ֆուտզալի ազգային հավաքականը: Ռուսաստանում ևս 2 տարբերակ ունենք: Նրանց պահում ենք մեր դիտակետում»։

Ֆուտզալի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նաև ասաց, որ հավաքականի բոլոր ֆուտզալիստները խաղում են մեծ նվիրումով․ «Ունենք ֆուտզալիստներ, որոնք հրաժարվել են հունվարի ակումբային աշխատավարձից հավաքականին միանալու համար: Մեզ մոտ հավաքական գալու գաղափարախոսությունը մեծ է: Տղաները կռվում են ազգային թիմին միանալու համար»։

Ռուբեն Նազարեթյանը նաև նշեց, որ առաջիկայում Դավիթաշենում կկառուցի ֆուտզալի դպրոց։

Ասուլիսն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Պատմական ելույթ․ Սանոսյանն ամփոփել է Հայաստանի հավաքականի ուղին Եվրո-2026-ում
Վլադիմիր Սանոսյանը սոցիալական ցանցերում հուզիչ գրառմամբ անդրադարձել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթներին Եվրոպայի առաջնությունում։

Ֆուտբոլիստը շեշտել է, որ թեև մրցաշարն ավարտված է, սակայն գրանցված արդյունքը ոչ թե պարտություն է, այլ մեծագույն ձեռքբերում, քանի որ մեր ընտրանին ընդգրկվել է Եվրոպայի լավագույն ութնյակի կազմում։

«Սա պարտություն չէ, այլ ձեռքբերում։ Մենք Եվրոպայի լավագույն ութնյակում ենք։

Թեև մրցաշարը մեզ համար ավարտվեց, սակայն մեծ պատիվ էր ազգային հավաքականի հետ մասնակցել նման խոշոր մրցաշարի և արժանի նորամուտ նշել։ Մենք պատմություն կերտեցինք։

Հպարտ եմ իմ թիմով։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մեր կողքին էին և աջակցում էին մեզ»,- գրել է Սանոսյանը սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի համար սա նորամուտային մասնակցություն էր Եվրոպայի առաջնությանը, որն իսկապես ստացվեց տպավորիչ։ B խմբում վաստակելով 7 միավոր՝  ֆուտզալիստները զբաղեցրել էին առաջին հորիզոնականը և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Մեդալների համար պայքարը կանգ առավ միայն փլեյ-օֆֆ փուլում, որտեղ Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն։

Եվրո-2026. Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում զիջեց Խորվաթիային և ավարտեց պայքարը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց իր պատմական ելույթը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում։ Մրցաշարին առաջին անգամ մասնակցող մեր ընտրանին քառորդ եզրափակիչում ուժերը չափեց Խորվաթիայի հավաքականի հետ և պարտություն կրեց 0:3 հաշվով։

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած հանդիպման ճակատագիրը վճռվեց առաջին խաղակեսում։ Խորվաթ ֆուտզալիստներն ավելի վստահ մեկնարկեցին՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով Հայաստանի դարպասը։ Ռուբեն Նազարեթյանի սաները նույնպես ստեղծեցին իրական գոլային պահեր, սակայն եզրափակիչ հարվածներում չբավականացրեց դիպուկությունը։

Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը՝ ավելի շատ վերահսկելով գնդակը և ակտիվություն ցուցաբերելով առջևի գծում։ Հանդիպման վերջին 10 րոպեներին մեր թիմը անցավ «5-րդ դաշտային խաղացողի» մարտավարությանը՝ փոխարինելով դարպասապահին, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել այդպես էլ չհաջողվեց։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը լքում է մրցաշարը՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ խմբային փուլում։ Հիշեցնենք, որ B խմբում մեր թիմը գրավել էր առաջին տեղը՝ 2:1 հաշվով հաղթելով 2024թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինային, 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի նկատմամբ և 3:3 հաշվով ավարտելով խաղը Լիտվայի հետ։

Կիսաեզրափակիչում Խորվաթիան կմրցի Իսպանիա – Իտալիա զույգի հաղթողի հետ։ Մյուս կիսաեզրափակիչի ուղեգիրն արդեն նվաճել է Ֆրանսիան, որը լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով պայքարից դուրս է թողել Ուկրաինային։