Միջազգային ֆուտբոլ — Armsport.am
Ֆիլիպ Դիալոն մամուլի ասուլիսում ներկայացրել է ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իր շարժառիթները
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն առաջին անգամ հանգամանալից ներկայացրել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու պատճառները։ 63-ամյա ֆունկցիոները, որը 2027 թվականի մարտի 18-ին Մարոկկոյում կայանալիք ընտրություններում ձեռնոց է նետելու կառույցի գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոյին, հայտարարել է համաշխարհային ֆուտբոլում հասունացած վստահության խորը ճգնաժամի մասին։
Նոյեմբերի 17-ին Փարիզում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դիալոն անկեղծացել է՝ նշելով, որ ի սկզբանե չի դիտարկվել որպես թեկնածու, սակայն եվրոպացի գործընկերների հորդորներն ու համաշխարհային ֆուտբոլի կառավարման ներկայիս մտահոգիչ իրավիճակն իրեն ստիպել են վերցնել պատասխանատվությունը։
«Ի սկզբանե ես թեկնածուների ցանկում չէի, քանի որ քննարկվող մյուս անձինք չցանկացան առաջադրվել։ Սակայն, հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, չէի կարող մերժել այդ առաջարկը։ Համոզված եմ, որ ունեմ բավարար փորձ, համոզմունքներ և արժեքներ՝ ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությանն արժանի այլընտրանք ներկայացնելու համար»,- նշել է Դիալոն։
Ֆրանսիացի պաշտոնյան կոշտ քննադատության է ենթարկել Ջանի Ինֆանտինոյի պաշտոնավարման ընթացքում, հատկապես վերջին մեկ տարում կայացված մի շարք վիճահարույց որոշումներ, որոնք, նրա խոսքով, հարվածել են ֆուտբոլի հեղինակությանը.
«Վերջին ամիսներին ՖԻՖԱ-ում կայացվել են որոշումներ, որոնք պարզապես ցնցել են ֆուտբոլային հանրությանը։ Խոսքը վերաբերում է Խաղաղության մրցանակին, Աշխարհի առաջնության եկամուտների բաշխմանը, Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը և Մունդիալի եզրափակիչի ընդմիջման տևողությունը փոխելուն։ Այդ որոշումները հաճախ կայացվել են միանձնյա՝ առանց համապատասխան քննարկումների։ Ֆուտբոլային աշխարհը փոփոխությունների կարիք ունի. ՖԻՖԱ-ի նախագահի նկատմամբ վստահությունը խաթարված է։ Ժամանակն է կանգ առնել»։
Դիալոյի թեկնածությունն արդեն իսկ ստացել է Եվրոպայի լիակատար աջակցությունը։ Նոյեմբերի 16-ին՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորած նիստում, եվրոպական ֆեդերացիաները (այդ թվում՝ ՀՖՖ-ն) միաձայն որոշել են սատարել նրան, իսկ հաջորդ օրը ՖՖՖ գործկոմը պաշտոնապես հաստատել է առաջադրումը։
Հասկանալով, որ միայն եվրոպական 55 ասոցիացիաների ձայները բավարար չեն 211 անդամ ունեցող ՖԻՖԱ-ում հաղթելու համար, Դիալոն արդեն սկսել է բանակցությունները մյուս մայրցամաքների ներկայացուցիչների հետ։ Նա հայտնել է, որ կապ է հաստատել Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի պատվավոր նախագահ Կոզո Տաշիմայի հետ և դրական ազդակներ է ստացել այլ տարածաշրջաններից.
«ՈւԵՖԱ-ի միաձայն աջակցությունն ինձ տալիս է ձայների շատ ամուր բազա։ Այժմ իմ և թիմիս խնդիրն է համոզել մյուս մայրցամաքների գործընկերներին։ Արդեն իսկ լուրջ աջակցության ազդակներ ունեմ եվրոպական սահմաններից դուրս գտնվող մի շարք երկրներից, որոնց մասին կխոսենք առաջիկայում։ Ես այս պայքարի մեջ եմ մտնում ոչ թե պարզապես այլընտրանքային տեսակետ հնչեցնելու, այլ հաղթելու համար»,- շեշտել է նա։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի մարտի 18-ին՝ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կառույցը 2016 թվականից ղեկավարող Ջանի Ինֆանտինոն, որը վայելում է մի շարք մայրցամաքային կոնֆեդերացիաների աջակցությունը, շարունակում է համարվել ֆավորիտ, սակայն Դիալոն մտադիր է իր շուրջը համախմբել բարեփոխումներ ու թափանցիկ կառավարում պահանջող բոլոր ֆեդերացիաներին։
Հայաստանն ընդդեմ Ինֆանտինոյի. ՀՖՖ-ն պաշտոնապես ընտրել է իր թեկնածուին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հստակեցրել է իր դիրքորոշումը 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։ Հայկական ֆուտբոլային կառույցը կսատարի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը։
Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 16-ին՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ անցկացված գործադիր կոմիտեի նիստում։ Եվրոպական ֆուտբոլային ընտանիքը հանդես է եկել միասնական ճակատով. ֆրանսիացի պաշտոնյայի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ինչպես ՈւԵՖԱ-ի գործկոմի բոլոր անդամները՝ ներառյալ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, այնպես էլ ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական ներկայացուցիչները։
Անդրադառնալով եվրոպական միասնական թեկնածուի ընտրությանը՝ ՀՖՖ նախագահ և ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Արմեն Մելիքբեկյանը նշել է.
«Լավ ճանաչում եմ պարոն Դիալոյին որպես բարձրակարգ և պրոֆեսիոնալ պաշտոնյայի՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում մեր համատեղ աշխատանքից։ Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները ՖԻՖԱ-ն գլխավորելու և կառույցը հաջողությամբ ղեկավարելու համար»։
Հատկանշական է, որ դեռևս այս տարվա օգոստոսին ՀՖՖ-ն պաշտոնական նամակով տեղեկացրել էր ՖԻՖԱ-ին, որ գալիք ընտրություններում չի պատրաստվում աջակցել կառույցի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյին։
Հայաստանի Մ-19 հավաքականը 10 ֆուտբոլիստով մարտական ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
Կիպրոսի Սոտիրայի քաղաքային մարզադաշտում այսօր՝ նոյեմբերի 17-ին, կայացավ ՈւԵՖԱ-ի 2026/2027 թթ․ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումը, որում Հայաստանի Մ-19 հավաքականը 2-2 հաշվով ավարտեց մրցավեճը Կիպրոսի ընտրանու հետ։
Ինչպես և Ալբանիայի դեմ նախորդ խաղում, այս անգամ ևս հանդիպման մեկնարկն անհաջող դասավորվեց մեր թիմի համար․ 17-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Հայաստանի ընտրանու դարպասապահ Արթուր Պետրոսյանը՝ թիմին թողնելով տասը հոգով։
20-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռոմպերտոս Ռոտիսը՝ առաջ մղելով դաշտի տերերին։ Սակայն մրցակցին քանապակես զիջող մեր պատանիները կարողացան բեկել խաղի ընթացքը դեռևս առաջին խաղակեսում․ 26-րդ րոպեին Դավիթ Դավթյանը 11-մետրանոցից վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 32-րդ րոպեին Դավիթ Բաթոյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին (1-2)։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Վլադիմիրոս Սավվան խփեց կիպրացիների երկրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այսպիսով, Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը վաստակած 1 միավորով B լիգայի 6-րդ խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և ավարտեց իր ելույթները Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում։ Խմբի հաղթող դարձավ և որակավորման երրորդ փուլի ուղեգիր նվաճեց 6 միավոր վաստակած Ալբանիայի ընտրանին։
Մրցաշարային աղյուսակը` ստորև.
🎥 Մ-17․ Հայաստանի ընտրանին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ և ավարտեց ելույթները առաջին փուլում
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր՝ նոյեմբերի 17-ին, անցկացրեց իր վերջին հանդիպումը ՈւԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբում։
Երրորդ տուրում մեր ընտրանին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեց Լյուքսեմբուրգի իր հասակակիցների հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Նշենք, որ խաղավերջում՝ ավելացված ժամանակի առաջին րոպեին (90+1′), երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գրիգ Մխիթարյանը։
Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում, միմյանց հետ մրցեցին խմբի առաջատարներ Իտալիայի և Ֆրանսիայի Մ-17 հավաքականները։ Իտալացիները 1-0 հաշվով հաղթանակ տարան՝ Լորենցո Բեռնամոնտեի խփած միակ գնդակի շնորհիվ։
Այսպիսով, 10-րդ խմբում հարյուրտոկոսանոց արդյունքով (9 միավոր) առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իտալիայի ընտրանին, իսկ 6 միավոր վաստակած Ֆրանսիայի հավաքականը երկրորդ տեղով նվաճեց որակավորման երկրորդ փուլի A լիգայի ուղեգիր։ Հայաստանի Մ-17 հավաքականը վաստակած 1 միավորով (գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ շրջանցելով նույնքան միավոր ունեցող Լյուքսեմբուրգին) զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի որակավորման երկրորդ փուլի B լիգայում։
Հանդիպման տեսանյութը՝ ստորև․
🎥 Բրազիլիայի հավաքականը ջախջախեց Սինգապուրին. Վինիսիուսը` հեթ-տրիկի հեղինակ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, միջազգային ընկերական հանդիպում կայացավ Սինգապուրի և Բրազիլիայի ազգային հավաքականների միջև։ Հարավամերիկյան ընտրանին 7-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Վեց րոպե անց՝ 15-րդ րոպեին, Վինիսիուսը դուբլ ձևակերպեց, իսկ արդեն 21-րդ րոպեին գրանցեց իր հեթ-տրիկը։ 31-րդ րոպեին Էնդրիկը խփեց բրազիլացիների չորրորդ գնդակը։
Երկրորդ խաղակեսում՝ 51-րդ րոպեին, աչքի ընկավ Էստևաոն, իսկ 65-րդ րոպեին՝ Ռայանը։ Հանդիպման վերջնական հաշիվը 74-րդ րոպեին ձևակերպեց Սինգապուրի հավաքականի պաշտպան Ռաուլ Սուհայմին՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը (ինքնագոլ)։
Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում՝ նոյեմբերի 14-ին, Բրազիլիայի ընտրանին 2-3 հաշվով զիջել էր Ճապոնիային։ Հավելենք նաև, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Բրազիլիան զբաղեցնում է 6-րդ, իսկ Սինգապուրը՝ 149-րդ հորիզոնականը։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
Նիդերլանդների հավաքականը պատմական հակառեկորդ է սահմանել Գերմանիայի դեմ խաղում
Նիդերլանդների ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 մրցաշրջանի 6-րդ տուրում 0:5 հաշվով զիջել է Գերմանիայի ընտրանուն՝ կրելով իր պատմության ամենախոշոր պարտությունը պաշտոնական հանդիպումներում։ Այս մասին հայտնում է Stats Foot-ը։
Աղբյուրի տվյալներով՝ վերջին անգամ Նիդերլանդները հինգ և ավելի գնդակի տարբերությամբ պարտություն էր կրել 1959 թվականի հոկտեմբերի 21-ին՝ կրկին զիջելով Գերմանիայի հավաքականին (0:7)։ Սակայն այդ հանդիպումը եղել է ընկերական։ Ինչ վերաբերում է պաշտոնական մրցավեճերին, ապա այս անհաջողությունը դարձել է ամենախոշորը Նիդերլանդների ընտրանու ողջ պատմության ընթացքում։
Հավելենք, որ A2-րդ խմբում Գերմանիան 11 միավորով գրավել է առաջին տեղը, իսկ նույնքան միավոր վաստակած Նիդերլանդներն ու Հունաստանը զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները։
Պաշտոնական․ ՈւԵՖԱ-ն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը
ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցի մամուլի ծառայությունը։
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Դիալոն ստացել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեում և ՖԻՖԱ-ի խորհրդում ներկայացված ազգային ֆեդերացիաների աջակցությունը։
«ՖԻՖԱ-ի որդեգրած ուղեգծի շուրջ առկա լուրջ մտահոգությունների ֆոնին ազգային ասոցիացիաները կոչ են արել վերականգնել միասնությունն ու վստահությունը համաշխարհային ֆուտբոլային հանրությունում։
Նրանք նաև կոչ են արել ստեղծել այնպիսի ՖԻՖԱ, որն աշխարհի բոլոր տարածաշրջաններում ֆուտբոլի զարգացումը կդարձնի իր առաքելության հիմքը, կառաջնորդվի կառավարման բարձրագույն չափանիշներով և սերտորեն կհամագործակցի իր անդամ ասոցիացիաների, կոնֆեդերացիաների ու ֆուտբոլային հանրության բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Ազգային ասոցիացիաներն իրենց լիակատար վստահությունն են հայտնել Ֆիլիպ Դիալոյին՝ հույս կապելով, որ նա կապահովի այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնորդությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Դիալոյի թեկնածությունը նոյեմբերի 17-ին վերջնականապես պետք է հաստատի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան, թեև համարվում է, որ դա զուտ ձևական քայլ է։
Նախկինում Դիալոն գլխավորել է ֆրանսիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների շահերը ներկայացնող կազմակերպությունը, ընդգրկված է եղել Ֆրանսիայի պրոֆեսիոնալ լիգայի տնօրենների խորհրդում, ինչպես նաև աշխատել է ՖԻՖԱ-ի՝ վեճերի լուծման կառույցում։ 2023 թվականին նա ստանձնել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։
Այսպիսով, Դիալոն կհամալրի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների ցանկը, որում արդեն ընդգրկված են Ջանի Ինֆանտինոն, Ռամոն Վեգան և Կոզո Տասիման։ Թեկնածուների առաջադրման գործընթացը կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը, իսկ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան կազմակերպության կոնգրեսի ընթացքում՝ 2027 թվականի մարտին։
Բելգիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտեց կարիերան ազգային թիմում
Թուրքական «Ֆեներբահչեի» 33-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտարարել է Բելգիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Ազգային թիմին տվեցի այն ամենը, ինչ ունեի։ Շնորհակալություն թիմակիցներիս, մարզիչներին և բելգիացի երկրպագուներին՝ աջակցության համար։ Հպարտ եմ, որ ներկայացրել եմ իմ երկիրն աշխարհի չորս և Եվրոպայի երեք առաջնություններում։ Ես երբեք չեմ մոռանա այս պահերը»,- սոցիալական ցանցերում գրել է Լուկակուն։
Լուկակուն Բելգիայի հավաքականում հանդես էր գալիս 2010 թվականից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 135 հանդիպման, դարձել 94 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Ազգային թիմի կազմում Լուկակուի լավագույն նվաճումը 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալներն են։
ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը
ESPN-ը հրապարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Ցուցակը գլխավորել է Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում»։ Եռյակը եզրափակել է «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն։
Տասնյակում ընդգրկվել են նաև հետևյալ ֆուտբոլիստները՝ Ռաֆինյա («Բարսելոնա»), Հարի Քեյն («Բավարիա»), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Պեդրի («Բարսելոնա») և Վիտինյա («ՊՍԺ»)։
Հիշեցնենք, որ Քեյնը «Ոսկե գնդակի» 2026 թվականի մրցանակակիրն է։
Բոլորը կարծում էին՝ Բլատերից հետո իրավիճակը չէր կարող ավելի վատ լինել, և հետո մենք ստացանք նրան․ Կլոպ
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ ՖԻՖԱ-ն նոր նախագահի կարիք ունի՝ հիշատակելով նախկին նախագահ Զեպ Բլատերին։
«Կարծիքն այս հարցի վերաբերյալ պարզ է։ Փոփոխությունը տրամաբանական է։ Բոլորը կարծում էին, որ Զեպ Բլատերից հետո իրավիճակը չէր կարող ավելի վատ լինել, և հետո մենք ստացանք նրան։
Իհարկե, կան մարդիկ, ովքեր հոգ են տանում ֆուտբոլի մասին և ֆինանսական շահեր չունեն։ Եթե նրանցից մեկը դառնա նախագահ, դա հիանալի կլինի», — Կլոպի խոսքերն է մեջբերել Sky Sport Germany-ն։
ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահը Ջանի Ինֆանտինոն է։ Կազմակերպության նոր նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտի 18-ին, Մարոկկոյի Ռաբատ քաղաքում կայանալիք համագումարում։