Չեմպիոնների լիգա — Armsport.am

Հենց այդ պատճառով եմ եկել այստեղ. Ռոդրին նշել է Բարսելոնայի թույլ կողմերը ՉԼ-ի փլեյ-օֆֆից առաջ
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին գնահատել է կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու հնարավորությունները։ Փորձառու ֆուտբոլիստը կարծում է, որ «կապտանռնագույնները» ունակ են նվաճելու եվրոպական գլխավոր գավաթը, սակայն առայժմ չեն կարող համարվել մրցաշարի բացահայտ ֆավորիտ։

«Ակնհայտ է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելը մեզ համար իրատեսական նպատակ է։ Դա այն վերջին քայլն է, որը պետք է կատարենք՝ մեր դիրքերն ամրապնդելու և ամբողջ Եվրոպային ցույց տալու համար, թե ինչպիսի թիմ ենք։ Սակայն չեմ կարծում, թե մենք գլխավոր ֆավորիտն ենք։ Պետք է հստակ գիտակցենք, թե որտեղից ենք սկսել և ինչ է անհրաժեշտ չեմպիոն դառնալու համար։ Այս թիմը դեռ մի քանի հարց ունի շտկելու՝ նպատակին հասնելու համար»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Կիսապաշտպանի համոզմամբ՝ Չեմպիոնների լիգայում միշտ չէ, որ հաղթում է օբյեկտիվորեն ամենաուժեղ թիմը. այստեղ վճռորոշ են առանձին դրվագները կառավարելու փորձն ու սառնասրտությունը։

«Սա պահերի մրցաշար է, և պետք է կարողանալ ճիշտ զգալ ու կառավարել այդ դրվագները։ Հավանաբար, հենց այդ փորձն է, որ դեռ պակասում է մեր թիմին։ Բայց եթե հարցնում եք՝ արդյոք մենք հաղթելու շանս ունենք, ապա ես հենց այդ պատճառով եմ եկել այստեղ»,- ընդգծել է իսպանացին։

Անդրադառնալով թիմի խաղային խնդիրներին՝ Ռոդրին նշել է, որ փլեյ-օֆֆ փուլում կենսական նշանակություն ունի կարգապահությունը՝ կարմիր քարտերից, 11-մետրանոցներից և անպարտադիր գոլերից խուսափելը։

«Խոսքը հենց այն վճռորոշ պահերը վերահսկելու մասին է, որոնք կանխորոշում են փլեյ-օֆֆի դիմակայությունների ելքը։ Կարմիր քարտերը, 11-մետրանոցները, անհրաժեշտից ավելի շատ գոլեր բաց թողնելը. այս ամենն է որոշում՝ շարունակո՞ւմ ես պայքարը, թե՞ լքում մրցաշարը։ Գուցե ավելի լավ է հարձակման գծում այդքան տպավորիչ չլինենք, բայց փոխարենը գործենք ավելի կայուն և ամուր։ Այս մրցաշարում հաղթած թիմերը հենց դա են ապացուցել։ Մենք դեռ կատարելագործվելու տեղ ունենք»,- նկատել է նա։

Եզրափակելով խոսքը՝ Ռոդրին հիշեցրել է, որ մեծ հաղթանակների ճանապարհն անցնում է դառը պարտությունների և դրանցից քաղած դասերի միջով.

«Միշտ ասել եմ՝ հաղթելուց առաջ պետք է պարտվել և սովորել։ Կարևոր տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստները դա շատ լավ գիտեն։ Ես ինքս բազմաթիվ անգամներ եմ մասնակցել Չեմպիոնների լիգային, մինչև վերջապես կարողացա նվաճել գավաթը։ Այդ փորձը անգնահատելի է»։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի գավաթը վերջին անգամ գլխավերևում պահել է 2015 թվականին՝ Բեռլինում կայացած եզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասնելով Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։ Կատալոնական գրանդն արդեն ավելի քան մեկ տասնամյակ սպասում է իր պատմության վեցերորդ եվրոպական թագին։

26 տարի անց՝ պատմական փոփոխություն. ՈւԵՖԱ-ն փոխում է ՉԼ-ի գլխավոր խորհրդանիշներից մեկը
Եվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվում։ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է ամերիկյան Nike ընկերության հետ խոշոր պայմանագիր կնքելու մասին, որով ավարտին է հասնում Adidas-ի՝ Չեմպիոնների լիգայում տասնամյակներ տևած հեգեմոնիան։

Նոր համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականից և կգործի մինչև 2031-ը։ Այդ ժամանակահատվածում Nike-ը կդառնա տղամարդկանց եվրագավաթային բոլոր մրցաշարերի պաշտոնական գնդակների բացառիկ մատակարարը։ Ամերիկյան տեխնոլոգիական հսկան գնդակներով կապահովի Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, ինչպես նաև Երիտասարդական և ֆուտզալի Չեմպիոնների լիգաների հանդիպումները։

Այս գործարքով փակվում է եվրոպական ֆուտբոլի ամենախորհրդանշական էջերից մեկը։ Գերմանական Adidas-ը 2001 թվականից ի վեր անընդմեջ ապահովում էր մրցաշարի գնդակները, որոնց աստղային դիզայնը դարձել էր Չեմպիոնների լիգայի այցեքարտը։ Ընթացիկ՝ 2026/27 մրցաշրջանը կլինի վերջինը այս 26-ամյա պատմության մեջ։ Հայտնի «աստղային» գնդակը վերջին անգամ խաղադաշտում կհայտնվի 2027 թվականի հունիսի 5-ին՝ Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Հեղինակավոր Reuters և The Athletic պարբերականների տվյալներով՝ կողմերի միջև կնքված գործարքը ֆինանսական առումով տպավորիչ է։ Nike-ը ՈւԵՖԱ-ին տարեկան կվճարի շուրջ 45 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ քառամյա պայմանագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 180 միլիոն դոլար։

Ի դեպ, Nike-ի համար սա ոչ թե նորամուտ է, այլ վերադարձ ակունքներին. ամերիկյան բրենդն արդեն եղել է Չեմպիոնների լիգայի տեխնիկական գործընկերը 1997-ից 2001 թվականներին՝ մինչև էստաֆետը Adidas-ին հանձնելը։

Թե ինչպիսի տեսք կունենա նոր սերնդի գնդակը, առայժմ գաղտնի է պահվում։ ՈւԵՖԱ-ից վստահեցնում են, որ Nike-ի դիզայներների հետ համատեղ աշխատանքում կպահպանվեն մրցաշարի ավանդույթներն ու ճանաչելի ոճը։

Արքայազն Ուիլյամը խախտել է թագավորական արարողակարգը հանուն Բարսելոնայի դեմ խաղի
Հայտնի է, որ արքայազն Ուիլյամն «Ասթոն Վիլայի» հավատարիմ երկրպագու է, և Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ խաղում սիրելի թիմին աջակցելու համար Ուելսի արքայազնն անգամ գնացել է թագավորական արարողակարգի խախտման։

«Արքայազն Ուիլյամը Բարսելոնա է մեկնել որդու՝ արքայազն Ջորջի հետ։ Նրանք թռել են British Airways-ի կանոնավոր չվերթի միևնույն ինքնաթիռով, և հենց միևնույն օդանավում գտնվելն էլ դարձել է արարողակարգի խախտում»,- գրում է Daily Mail-ը։

Բանն այն է, որ թագավորական չգրված կանոններն արգելում են միապետին նույն ինքնաթիռով ճամփորդել իր այն երեխաների հետ, որոնք արդեն բոլորել են 12 տարին։ Համարվում է, որ ավիավթարի դեպքում դա կխախտի գահաժառանգման հերթականությունը, քանի որ կարող են միաժամանակ զոհվել ապագա մի քանի միապետներ։

Արարողակարգի խախտումը տեղի է ունեցել ոչ միայն Բարսելոնա մեկնելիս, այլև վերադարձի ճանապարհին։ Արքայազն Ուիլյամը նախկինում ևս աչքի է ընկել նման քայլերով։ Երբ Ուիլյամը հրաժարվել է դադարեցնել ընտանիքի հետ համատեղ թռիչքները, Չարլզը պնդել է, որ որդին ստորագրի պաշտոնական փաստաթուղթ, որով կընդունի դրա հետ կապված ռիսկերն ու ամբողջ պատասխանատվությունը կվերցնի իր վրա։

Նրանք շանս չունեն. Կրոսը բացահայտել է Բարսելոնայի գլխավոր խոցելի կողմը ՉԼ-ում
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կասկածի տակ է դրել կատալոնական «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները՝ մատնանշելով Հանսի Ֆլիկի թիմի խաղային փիլիսոփայության խոցելի կողմերը։

Գերմանացի լեգենդի կարծիքով՝ կատալոնացիները պաշտպանությունում չափազանց մեծ ռիսկերի են դիմում, իսկ եվրոպական էլիտար ակումբների դեմ միայն հարձակողական ներուժի հաշվին հաջողության հասնելն անհնար է։

«Einfach mal Luppen» փոդքասթի եթերում Կրոսն ընդգծել է, որ «կապտանռնագույնների» ներկայիս մարտավարությունը հիմնված է բացառապես մրցակցից ավելի շատ գոլային պահեր ստեղծելու և խփելու վրա, ինչը Չեմպիոնների լիգայի վճռորոշ փուլերում կարող է ճակատագրական դառնալ։

«Նման խաղաոճով «Բարսելոնայի» համար չափազանց բարդ կլինի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նրանց մոտեցումը միշտ կառուցված է մրցակցից ավելի շատ պահեր ստեղծելու վրա, սակայն եվրոպական գլխավոր մրցաշարում դա այդքան էլ հեշտ չէ։ Այնտեղ բախվում ես թիմերի, որոնք ունակ են մեկ խաղում մի քանի գնդակ ուղարկել քո դարպասը, կամ մրցակիցների, որոնք անթերի են գործում պաշտպանությունում և պարզապես թույլ չեն տա «Բարսելոնային» թելադրել իր խաղը»,— նշել է Կրոսը՝ հավելելով, որ հաղթելու համար կատալոնացիները հաճախ ստիպված են լինում խփել նվազագույնը երկու կամ երեք գոլ։

Կրոսի քննադատության հիմնական թիրախը Ֆլիկի կիրառած չափազանց բարձր պաշտպանական գիծն է, որը մրցակիցների համար հսկայական ազատ գոտիներ է թողնում պաշտպանների թիկունքում։ Այդ խնդիրն առավել ցցուն դրսևորվեց հոկտեմբերի վերջին, երբ «Բարսելոնան» զիջեց թե՛ ՊՍԺ-ին (2:4), թե՛ Մադրիդի «Ռեալին» (1:2)։

«Երբ «Բարսելոնային» չի հաջողվում արդյունավետ պրեսինգ կիրառել և ճնշում գործադրել մրցակցի վրա, պաշտպանությունում լրջագույն խնդիրներ են ի հայտ գալիս։ Հակառակորդները հեշտությամբ օգտվում են գրոհի ուղղության կտրուկ փոփոխություններից և պաշտպանների թիկունք կատարվող երկար փոխանցումներից։ Իսկ երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է»,— պարզաբանել է նախկին կիսապաշտպանը։

Անդրադառնալով վերջին «Էլ Կլասիկոյին»՝ Կրոսը բարձր է գնահատել «Ռեալի» տակտիկական պատրաստվածությունն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի կատարած աշխատանքը։ Նրա խոսքով՝ մադրիդցիները հատկապես առանց գնդակի գործելիս փայլուն են կազմակերպել խաղը՝ 60-65 րոպե շարունակ կիրառելով համարձակ բարձր պրեսինգ և զրկելով կատալոնացիներին ազատ գործելու հնարավորությունից։

Սա առաջին դեպքը չէ, երբ գերմանացին թերահավատորեն է մոտենում Ֆլիկի թիմի եվրագավաթային հեռանկարներին։ Դեռևս 2025 թվականի հոկտեմբերին և 2026-ի հունվարին Կրոսը զգուշացնում էր, որ առանց տակտիկական ճկունության և մրցակցին հարմարվելու ունակության՝ միջազգային ասպարեզում տիտղոս նվաճելը գրեթե անհնար կլինի։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի գավաթը վերջին անգամ գլխավերևում պահել է 2015 թվականին՝ եզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասնելով Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։

Goal-ը լիգայի փուլի 4-րդ տուրից հետո թարմացրել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտների վարկանիշը
Հեղինակավոր Goal պորտալի վերլուծաբանները թարմացրել են 2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական ֆավորիտների վարկանիշը՝ լիգայի փուլի 4-րդ տուրի հանդիպումներից հետո։

Ցուցակը գլխավորում է գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն, որը նվաճել է տիտղոսը նախորդ երկու մրցաշրջաններում։ Փարիզյան ակումբն այժմ 4 խաղում վաստակած 12 միավորով առաջատարն է նաև Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում։ Երկրորդ հորիզոնականում կատալոնական «Բարսելոնան» է, որն արդեն ավելի քան տասը տարի չի հաղթել Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում: Լավագույն եռյակը եզրափակում է նախորդ տարվա եզրափակիչի մասնակից Լոնդոնի «Արսենալը», որը պատմության մեջ դեռ երբեք չի նվաճել բաղձալի գավաթը:

Հատկանշական է, որ մրցաշարի մեկնարկային չորս տուրերն առանց միավորների կորստի անցկացրել են միայն ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը»։

Goal-ի վարկածով Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչման գլխավոր հավակնորդների թոփ-15-ն ունի հետևյալ տեսքը․

ՊՍԺ

«Բարսելոնա»

«Արսենալ»

«Բավարիա»

«Ռեալ Մադրիդ»

«Մանչեսթեր Սիթի»

«Լիվերպուլ»

«Բորուսիա Դորտմունդ»

«Ատլետիկո Մադրիդ»

«Կոմո»

«Ինտեր»

«Ասթոն Վիլա»

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Սպորտինգ Լիսաբոն»

«Բրյուգե»

Ռեալը ՉԼ–ի պատմության մեջ եզակի ռեկորդ է սահմանել
Մադրիդի «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ մրցաշարի հանդիպումների հիմնական ժամանակին ավելացված րոպեներին խփած գոլերի քանակով ռեկորդակիր։

Մադրիդյան ակումբը նոր ցուցանիշ է գրանցել մրցաշարի լիգայի փուլի 4-րդ տուրում՝ Հունաստանում ԱԵԿ-ի դեմ հանդիպման ժամանակ։ «Ռեալը» հաղթել է 3։2 հաշվով, իսկ վճռորոշ գոլը 90+2-րդ րոպեին խփել է թիմի ավագ, ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

The Touchline-ի տվյալներով՝ այդ գոլը Չեմպիոնների լիգայում 90-րդ րոպեից հետո «Ռեալի» խփած 49-րդն էր՝ առանց հաշվի առնելու լրացուցիչ ժամանակը։ Այդ ցուցանիշով մադրիդյան ակումբը առաջ է անցել մյուս բոլոր թիմերից։

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի չորս տուրից հետո «Ռեալը» վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Նույնքան միավոր ունի նաև առաջատար ՊՍԺ-ն, որը մադրիդցիներին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով։

Հայտնի է ՉԼ–ի՝ տուրի լավագույն ֆուտբոլիստը
«Կոմոյի» հարձակվող Անաստասիոս Դուվիկասը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ՝ շրջանցելով այդ մրցանակին հավակնող մյուս թեկնածուներին:

Դուվիկասը վճռորոշ դեր է ունեցել «Լանսի» դեմ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի հանդիպման ժամանակ։ «Կոմոն» մրցակցի հարկի տակ հաղթել է 9։1 հաշվով, իսկ հույն հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Մրցանակին հավակնում էին նաև Բատրակովը, որը «Շտուտգարտի» դեմ խաղում դուբլ էր ձևակերպել՝ օգնելով «Գալաթասարային» հաղթել 2։0 հաշվով, «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը՝ «Վիլյառեալի» դարպասը երկու գոլ խփելուց հետո, ինչպես նաև ԼԱՍԿ-ի պաշտպան Կասպեր Յորգենսենը, որը դուբլի հեղինակ էր դարձել «Սլովանի» դեմ խաղում (4։0)։

Այսպիսով, Դուվիկասը ստացավ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Գերջախջախիչ հաղթանակի շնորհիվ Կոմոն պատմություն է կերտել Չեմպիոնների լիգայում
«Կոմոն» «Լանսի» նկատմամբ 9։1 հաշվով հաղթանակով գրանցել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ․ իտալական ակումբը դարձել է մրցաշարի պատմության մեջ առաջին թիմը, որը մրցակցի հարկի տակ մեկ խաղում 9 գոլ է խփել։

Միաժամանակ «Կոմոն» կրկնել է մրցաշարի պատմության մեջ ամենախոշոր հաղթանակների ցուցանիշը՝ 8 գոլի տարբերությամբ։ Նախկինում նման առավելությամբ հաղթել էին «Լիվերպուլը»՝ «Բեշիկթաշի» (8։0), և Մադրիդի «Ռեալը»՝ «Մալմյոյի» (8։0) նկատմամբ։ Իսկ մեկ խաղում 9 գոլ խփելու ցուցանիշն ավելի վաղ գրանցել էր Մյունխենի «Բավարիան»՝ 2024 թվականին Զագրեբի «Դինամոյի» դեմ 9։2 հաշվով հաղթանակի ժամանակ։

«Կոմոյի» կազմում հանդիպման գլխավոր հերոսը Տասոս Դուվիկասն էր, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Նա գոլ է խփել Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի բոլոր չորս հանդիպումներում և վեց գոլով գլխավորում է մրցաշարի ռմբարկուների ցուցակը։

Գոլերով աչքի են ընկել նաև Նիկո Պասը, Լուկաս դա Կունյան, Մարկ-Օլիվեր Կեմպֆը, Մատիա Լիբերալին, Մարտին Բատուրինան և Մատեո Պապաչիոլին։ Վերջինս ընդամենը 18 տարեկան է և դեռևս չի հասցրել հանդես գալ Իտալիայի առաջնությունում։

Այս հաղթանակից հետո «Կոմոն» Չեմպիոնների լիգայի նորեկների կարգավիճակով չորս խաղում վաստակել է 9 միավոր և բարձրացել մրցաշարի ընդհանուր աղյուսակի չորրորդ հորիզոնական։ Թիմը մինչ այդ 4։1 հաշվով հաղթել էր նաև «ՌԲ Լայպցիգին» և «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Լանսի» համար պարտությունը պատմականորեն ծանր էր․ ֆրանսիական ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ սեփական հարկի տակ 9 գոլ բաց թողած առաջին թիմը։

Պետք է ամուր կանգնենք գետնին․ Ֆաբրեգասը՝ Կոմոյի պատմական հաղթանակի մասին
«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի չորրորդ տուրում «Լանսի» նկատմամբ արտագնա խաղում 9։1 հաշվով տոնած տպավորիչ հաղթանակը։ Իսպանացի մասնագետը, չթաքցնելով գոհունակությունը թիմի ցուցադրած խաղից, միաժամանակ ընդգծել է, որ նման հաջողություններից հետո ամենակարևորը համեստությունը պահպանելն ու նույն ոգով աշխատանքը շարունակելն է։

Հանդիպումից հետո Sky Sport-ի հետ զրույցում Ֆաբրեգասը նշել է, որ իր թիմի համար անմոռանալի երեկո էր, սակայն արդեն անհրաժեշտ է մտածել առաջիկա մրցելույթների մասին։

«Իհարկե, ուրախ երեկո էր։ Այսօր ամեն ինչ մեր օգտին դասավորվեց։ Տղաները շատ լավ աշխատանք կատարեցին, բայց այժմ պետք է մտածենք կիրակի օրը կայանալիք շատ կարևոր հանդիպման մասին։ Ցանկանում ենք այս խաղային շրջանն ավարտել հնարավորինս լավ արդյունքով։

Սա հիանալի երեկո էր «Կոմոյի», մեր երկրպագուների և բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք նոր են սկսում իրենց կարիերան։ Բայց մենք պետք է ամուր կանգնենք գետնին, պահպանենք համեստությունն ու շարունակենք աշխատել։ Չպետք է մեզ արտասովոր բաներ թույլ տանք կամ մտածենք, թե այս հաղթանակից հետո ամեն ինչ արդեն ավարտված է։ Պետք է պարզապես ասել՝ հիանալի օր էր, և շարունակել նույն կերպ առաջ շարժվել», – ասել է իսպանացի մասնագետը։

Ֆաբրեգասին զայրացրել է բաց թողած գոլը

Չնայած 9 գոլ խփելուն՝ «Կոմոյի» մարզիչը դժգոհ է մնացել այն հանգամանքից, որ իր թիմը մեկ գնդակ բաց թողեց։ Ֆաբրեգասը հատկապես առանձնացրել է Ռուբեն Ագիլարի գոլը՝ հիշելով, որ նախկինում նրա հետ միասին հանդես է եկել «Մոնակոյում»։

«Այո՛, զայրացած եմ բաց թողած գոլի պատճառով, քանի որ երեք փոխարինում կատարելուց հետո որոշակի փոփոխություններ էինք մտցրել պաշտպանական խաղում։ Գոլը խփեց Ռուբեն Ագիլարը, որի հետ երեք մրցաշրջան միասին անցկացրել ենք «Մոնակոյում»։ Ասացի, որ նրան երբեք չեմ տեսել այդպիսի գոլ խփելիս։ Բայց, անկեղծ ասած, շատ գեղեցիկ գոլ ստացվեց», – նշել է Ֆաբրեգասը։

ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» դեմ խաղերի մասին

Ֆաբրեգասը խոսել է նաև Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջիկա բարդ հանդիպումների մասին։ «Կոմոյին» մրցաշարի այս հատվածում դեռ սպասվում են ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» դեմ խաղերը։ Մարզիչը խոստովանել է, որ մրցաշարի վիճակահանությունից հետո հասկացել է՝ անհրաժեշտ է հնարավորինս շատ միավորներ վաստակել սկզբնական փուլում։

«Երբ տեսա, որ մեր վերջին երկու հանդիպումները լինելու են ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» դեմ, մտածեցի, որ պետք է սկզբում հնարավորինս շատ միավորներ հավաքենք։ Ֆուտբոլում «անհնարին» բառը չի կարելի օգտագործել, բայց այդ երկու թիմերն էլ ավելի բարձր մակարդակի վրա են, քան մյուսները։

Այդ հանդիպումներին դեռ շատ ժամանակ կա։ Մինչև հունվար մենք դեռ բազմաթիվ խաղեր ունենք անցկացնելու։ Այս պահին ինձ համար ամենակարևորը վնասվածք ստացած ֆուտբոլիստների ապաքինումն է։ Մեզ շատ խաղացողներ են պակասում, հատկապես հարձակման գծում։ Մեր թիմի համար չափազանց կարևոր է, որ բոլորը հասանելի լինեն։

Այժմ պետք է առավելագույնը ներդնենք կիրակի օրը «Ինտերի» դեմ խաղում, որից հետո հնարավորինս լավ հանգստանանք և մարզվենք, քանի որ դրա կարիքն էլ ունենք», – նշել է Ֆաբրեգասը։

Ինչո՞ւ է «Կոմոյում» այդքան շատ ձախլիկ ֆուտբոլիստ

Մասնագետին հարցրել են նաև թիմում ձախլիկ ֆուտբոլիստների մեծ թվի մասին։ Ֆաբրեգասը խոստովանել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի այդպիսի խաղացողների նկատմամբ։

«Ես որոշակի թուլություն ունեմ ձախլիկների նկատմամբ, քանի որ կարծում եմ՝ նրանք առանձնահատուկ են։ Այդպես էի մտածում նաև այն ժամանակ, երբ ինքս էի խաղում։ Իհարկե, մենք հատուկ նպատակ չենք ունեցել հավաքել այդքան շատ ձախլիկ ֆուտբոլիստների․ պարզապես այդպես է ստացվել։

Ամենակարևորն այն է, որ նրանք հասկանան մեր ֆուտբոլային գաղափարները և կարողանան ճիշտ ինտեգրվել թիմին։ Պետք է շնորհակալություն հայտնենք բոլորին կատարած աշխատանքի համար։ Այժմ վայելում ենք այս հաղթանակը, բայց արդեն վաղվանից սկսելու ենք մտածել հաջորդ հանդիպման մասին», – եզրափակել է Ֆաբրեգասը։

«Կոմոն» «Լանսի» նկատմամբ 9։1 հաշվով հաղթանակով գրանցել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ․ իտալական ակումբը դարձել է մրցաշարի պատմության մեջ առաջին թիմը, որը մրցակցի հարկի տակ մեկ խաղում 9 գոլ է խփել։

Նրա հետ 80 տոկոսով մեղմ եմ, 20-ով՝ խիստ․ Մոուրինյու
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում Աթենքի ԱԵԿ-ի նկատմամբ տարած կամային հաղթանակը (3:2)։

Հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում պորտուգալացի մասնագետը խոսել է հանդիպման դրամատիկ ընթացքի, մրցակցի անակնկալ մարտավարության, թիմի աստղերի խաղի և Ռաֆայել Նադալի՝ ակումբի կառավարման օղակում ընդգրկվելու մասին։

Խաղի ընթացքի, ԱԵԿ-ի տակտիկական անակնկալի և մրցաշարային նպատակների մասին

«Շատ գոհ եմ արդյունքից։ Մրցակիցը հիանալի հանդիպում անցկացրեց․ մեր ուսումնասիրած և ոչ մի խաղում ԱԵԿ-ը նման մակարդակի ֆուտբոլ չէր ցուցադրել։ Նրանք չափազանց կազմակերպված էին, կոմպակտ էին գործում պաշտպանությունում, կիրառում էին բարձր պրեսինգ և հաճախ դիմում երկար փոխանցումների։ Հիանալի տեսք ուներ նաև Լուկա Յովիչը։

Եթե պետք է առանձնացնեմ մեկին, ով արժանի է գովասանքի, ապա դա ԱԵԿ-ի գլխավոր մարզիչն է։ Հունական թիմը գործեց իր սովորական ձեռագրից տարբերվող մարտավարությամբ․ նրանք գրագետ էին դիրքավորվում, սուր հակագրոհում էին և գործում էին համարձակ ու ագրեսիվ։

Ամբողջ խաղի ընթացքում մենք լարված պայքարի մեջ էինք։ Երկու առանցքային դրվագներում՝ 0:1 և 1:2 հաշիվների ժամանակ, կարողացանք ճիշտ արձագանքել, բնավորություն դրսևորել և վերադառնալ խաղ։ Վճռորոշ գոլը գրանցվեց այն պահին, երբ երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի։ Ի վերջո, հաղթեց անհատական ավելի բարձր վարպետություն ունեցող թիմը, իսկ մեր ֆուտբոլիստներից մեկը պարզապես հրաշալի գոլի հեղինակ դարձավ»։

Անդրադառնալով մրցաշարային աղյուսակին՝ Մոուրինյուն նկատել է, որ վաստակած 12 միավորով «Ռեալը» գործնականում ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում, և այժմ թիմի գլխավոր խնդիրը մնացած տուրերում անհրաժեշտ միավորներ կուտակելն ու անցումային փուլից խուսափելն է (լավագույն 8-յակում հայտնվելը)։

Վերջին րոպեների հաղթական ոգու և փոխարինումների դերի մասին

«Անկեղծ ասած՝ ես նախընտրում եմ հանգիստ հաղթանակները, սակայն վերջին վայրկյաններին հաղթանակ կորզելը նույնպես ֆանտաստիկ զգացողություններ է պարգևում։ Նման դեպքերում միշտ խոսվում է բախտի գործոնի մասին, բայց այս խաղի վերջնամասում միայն մենք կարող էինք հաղթել։

2:2 հաշվի ժամանակ խաղադաշտ դուրս բերեցի ևս մեկ հարձակվողի, ինչի շնորհիվ սկսեցինք գործել երկու կենտրոնական հարձակվողով և երկու վինգերով։ Մենք համարձակություն ունենք գնալու նման ռիսկային քայլերի, քանի որ տղաները հավատում են իրենց ուժերին։ Հսկայական աշխատանք կատարեցին նաև փոխարինման մտած ֆուտբոլիստները․ վերջին տասը րոպեներին առանցքային էր Ալվարո Կարերասի և Բրահիմ Դիասի դերը։ Կարերասը մի քանի կարևոր անկյունային վաստակեց, իսկ Բրահիմը կենտրոն տեղափոխվելով՝ կատարեց հաղթական գոլային փոխանցումը։ Ես պարզապես բախտավոր մարզիչ եմ, որ նման որակի խաղացողներ ունեմ»։

Էնդրիկի խաղաժամանակի և հագեցած խաղացանկի մասին

Պորտուգալացի մասնագետը խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է պահեստային նստարանին մնացող բարձրակարգ ֆուտբոլիստների սահմանափակ խաղաժամանակը․

«Ինձ զայրացնում է այն փաստը, որ որոշ ֆուտբոլիստներ քիչ են խաղում, քանի որ նրանցից յուրաքանչյուրն արժանի է լինել խաղադաշտում։ Դրա լավագույն ապացույցը քիչ խաղաժամանակ ստացող տղաների նվիրվածությունն է, երբ նրանք հնարավորություն են ստանում։ Էնդրիկն օժտված է յուրահատուկ որակներով։ Պատկերացրեք՝ որքան բարդ է մրցակցի պաշտպանի համար մեկ ժամ շարունակ բարձրակարգ հարձակվողի դեմ պայքարելուց հետո դիմակայել թարմ ուժերով խաղադաշտ մտած Էնդրիկին։

Շատ մարզիչներ, հավանաբար, առողջ նախանձով են նայում ինձ․ երբ խաղային խնդիրներ են առաջանում, ես պարզապես նայում եմ պահեստայինների նստարանին և բազմաթիվ լուծումներ տեսնում։ Միևնույն ժամանակ, չափազանց բարդ է աշխատել նման խիտ գրաֆիկով, երբ հանդիպումների միջև ընդամենը երկու օրվա դադար է, և ստիպված ենք անընդմեջ արտագնա խաղեր անցկացնել։ Այս խաղից առաջ մեկնարկային կազմում հինգ փոփոխություն էի կատարել, իսկ առաջիկա հանդիպմանը նախատեսում եմ ևս չորս-հինգ ռոտացիա։ Սա է մեր իրականությունը»։

Վինիսիուսի հետ հարաբերությունների մասին․ «80% մեղմություն, 20% խստություն»

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Վինիսիուս Ժունիորի հետ աշխատելիս նա նախընտրում է խիստ, թե մեղմ մոտեցումը, «Ռեալի» գլխավոր մարզիչը պատասխանել է․

«Եթե փորձեմ պատկերը ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ, ապա մինչ այժմ նրա նկատմամբ 80 տոկոսով կիրառել եմ մեղմ մոտեցում, իսկ 20 տոկոսով՝ խիստ։

Այս խաղում Վինիսիուսը ոչ մի սադրանքի չտրվեց և ոչինչ չհրահրեց։ Նա բավականին լավ հանդիպում անցկացրեց, թեև ոչ փայլուն։ Առհասարակ, ամբողջ թիմն այսօր արտասովոր ֆուտբոլ չցուցադրեց․ ծանր ու լուրջ պայքար էր, որում Վինիսիուսը բարեխղճորեն կատարեց իր առջև դրված խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է նրա փոխարինմանը, ապա ես պարտավոր եմ մտածել նաև շաբաթ օրը կայանալիք հանդիպման մասին»։

Ջուդ Բելինգհեմի ֆենոմենի մասին

«Իմ գալու պահից ի վեր Ջուդը հիանալի մարզավիճակում է։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է․ այսօր համաշխարհային ֆուտբոլում չկա մեկ այլ կիսապաշտպան, որն այդքան կատարյալ ու ամբողջական լինի բոլոր խաղային բաղադրիչներում։ Նույնիսկ այն օրերին, երբ Բելինգհեմը չի անցկացնում իր լավագույն խաղը, միևնույն է, աչքի է ընկնում աշխատասիրությամբ, առաջնորդի հատկանիշներով, բարձր հավակնություններով և գոլային հոտառությամբ»։

Ռաֆայել Նադալի՝ «Ռեալի» տնօրենների խորհրդում ընդգրկվելու մասին

Ասուլիսի ավարտին Մոուրինյուն ջերմ խոսքեր է ուղղել լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալին, որն ընդգրկվել է «արքայական» ակումբի տնօրենների խորհրդի կազմում․

«Խոնարհվում եմ թե՛ «Ռեալի», թե՛ մեծն Ռաֆա Նադալի առջև։ Ակումբի տնօրենների խորհրդի անդամ լինելու համար նախևառաջ պետք է լինել «Ռեալի» նվիրյալ երկրպագու, իսկ նա իսկական մադրիդիստ է։ Բայց ամենակարևորն այն է, որ Ռաֆա Նադալը պարզապես Ռաֆա Նադալ է։ Որպես «Ռեալի» մարզիչ՝ հպարտ եմ, որ նման անհատականությունը մեզ հետ է, և վստահ եմ՝ նույն զգացողությունն ունեն բոլոր մադրիդիստները։ Կատակով միայն մի բանի հույս ունեմ․ որ այլ ակումբների երկրպագուները, որոնք երկրպագում են Նադալին, չդադարեն սիրել նրան միայն այն պատճառով, որ նա այժմ պաշտոնապես կրելու է «Ռեալի» մարզաշապիկը»։