Արգենտինա — Armsport.am
Լիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականում
«Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին, որը հոկտեմբերին անցկացրել էր հրաժեշտի հանդիպումն ու ավարտել կարիերան ազգային թիմում, կարող է Արգենտինայի հավաքականի հետ մեկնել Ամերիկայի գավաթի 2028 թվականի խաղարկությանը՝ զբաղեցնելով անսովոր պաշտոն։ Այս մասին հայտնում է Motivaciones Fútbol-ը։
Աղբյուրի տվյալներով՝ լեգենդար ֆուտբոլիստին առաջարկել են ընդգրկվել ընտրանու մարզչական շտաբում՝ ստանձնելով երիտասարդ խաղացողների խորհրդատուի դերը։ Եթե Մեսսին ընդունի առաջարկը, նա խաղադաշտ դուրս չի գա, սակայն իր հարուստ փորձը կփոխանցի նոր սերնդի ֆուտբոլիստներին, խորհուրդներով կաջակցի ու կոգևորի նրանց, ինչպես նաև առաջատարի որակներ կսերմանի։ Նշվում է, որ Կատարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականում նմանատիպ առաքելություն էր իրականացնում նաև Սերխիո Ագուերոն։
Հավելենք, որ Արգենտինայի հավաքականը հաղթել է Ամերիկայի գավաթի վերջին երկու խաղարկություններում․ 2021 թվականին Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը եզրափակիչում նվազագույն հաշվով առավելության էր հասել Բրազիլիայի (1-0), իսկ 2024-ին՝ նույն հաշվով Կոլումբիայի ընտրանու նկատմամբ։
Ողբերգական դեպք Արգենտինայում․ 18-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ գլխին ստացած գնդակի հարվածից
Արգենտինական «Էսեյսա» ակումբի երիտասարդական թիմի 18-ամյա ֆուտբոլիստ Աբել Նունյեսը հիվանդանոցում մահացել է՝ հանդիպման ընթացքում գլխին գնդակի հարված ստանալուց հետո։ Այս մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունը և Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան։
​Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, ողբերգական դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, AFA-ի հովանու ներքո անցկացվող երիտասարդական առաջնության 5-րդ դիվիզիոնի «Էսեյսա» – «Դեպորտիվո Մունյիս» հանդիպման ժամանակ։ Խաղադաշտում գնդակի ուժգին հարվածից հետո բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել պատանի ֆուտբոլիստին, ապա նրան շտապ տեղափոխել են բժշկական կենտրոն։ Նունյեսին վիրահատել են, սակայն նրա վիճակը շարունակել է ծանր մնալ, և կիրակի՝ նոյեմբերի 15-ին, 18-ամյա խաղացողը մահացել է։
​«Խոր վշտով սգում ենք «Էսեյսայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Աբել Նունյեսի կորուստը։ Այս ծանր պահին ցանկանում եմ անկեղծ ցավակցությունս ու զորակցությունս հայտնել նրա ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Հանգչի՛ր խաղաղությամբ, Աբե՛լ»,- X սոցիալական ցանցում գրել է Կլաուդիո Տապիան։
​«Էսեյսան» իր հերթին ցավակցություն է հայտնել Նունյեսի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և թիմակիցներին։ Ակումբի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Աբելը թիմի կարևոր մասնիկն էր և ընդմիշտ կմնա բոլորի հիշողության մեջ։
Ակումբի ղեկավարությունը նաև հայտնել է, որ այս դժվարին պահին կանգնած է ֆուտբոլիստի ընտանիքի կողքին և պատրաստ է ամեն հարցում աջակցել նրանց։
Մեսսին մտադիր է արգելել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային օգտագործել իր անունը
Լիոնել Մեսսին պատրաստվում է հեռավորություն պահպանել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) ղեկավարությունից՝ կառույցի շուրջ ծավալված ֆինանսական սկանդալի և դատական հետաքննությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է արգենտինական Clarín պարբերականը։
Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստի հարաբերությունները կազմակերպության նախագահ Կլաուդիո Տապիայի հետ լրջորեն վատթարացել են։ Մեսսին իրավաբաններ է ներգրավել՝ պաշտոնական պահանջ նախապատրաստելու համար, որով ասոցիացիային կարգելվի առանց իր համաձայնության առևտրային և գովազդային նպատակներով օգտագործել իր անունը, լուսանկարներն ու տեսանյութերը։
Հետաքննության կենտրոնում հայտնվել են ասոցիացիայի ֆինանսների ոչ թափանցիկ կառավարման վերաբերյալ կասկածները, մասնավորապես՝ Տապիայի և գանձապահ Պաբլո Տովիջինոյի կողմից։ Ենթադրվում է, որ արտասահմանյան ընկերությունների ցանցն օգտագործվել է արգենտինական ակումբների համար նախատեսված խոշոր գումարների իրական ստացողներին թաքցնելու նպատակով։
Իրավաբանական ծանուցման հարցում Clarín-ի աղբյուրների տեղեկությունները տարբերվում են․ ոմանք պնդում են, որ փաստաթուղթն արդեն ուղարկվել է ասոցիացիային, մյուսները՝ որ այն առայժմ միայն նախապատրաստվել է։
Մեսսին և Տապիան դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
🎥 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային
Նոյեմբերի 14-ի գիշերը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում կայացած ընկերական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը 1-2 հաշվով զիջեց Ուրուգվայի ընտրանուն։
Ուրուգվայցիների կազմում աչքի ընկավ կիսապաշտպան Մաքսիմիլիանո Արաուխոն, իսկ ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց արգենտինացի պաշտպան Լեոնարդո Բալերդին։ Արգենտինայի հավաքականի միակ գոլը խփեց հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացված աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո որոշել էր ավարտել կարիերան ազգային թիմում՝ այդ մասին հայտնելով սոցցանցերում հրապարակած նամակով։
Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը նա անցկացրել էր հոկտեմբերին՝ Բենինի ընտրանու դեմ խաղում (3-0)։
Ո՞վ կժառանգի Մեսսիի լեգենդար 10 համարը․ Սկալոնին ընտրություն է կատարում երկու ֆուտբոլիստի միջև
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին և նրա մարզչական շտաբը կողմնորոշվել են այն ֆուտբոլիստների հարցում, որոնք հավակնում են ստանալ լեգենդար Լիոնել Մեսսիի 10 համարի խաղաշապիկը։ Այս մասին հայտնում է ESPN Argentina-ն։
Մեսսիի՝ միջազգային կարիերան ավարտելուց հետո թափուր մնացած պատվավոր համարի համար պայքարում մնացել է երկու թեկնածու՝ Միլանի «Ինտերի» ավագ և հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ինչպես նաև «Կոմոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասը։ Սպասվում է, որ մարզչական շտաբն իր վերջնական որոշման մասին կհայտարարի ընթացիկ ուսումնամարզական հավաքի ավարտին։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին հրաժեշտ տվեց Արգենտինայի հավաքականին 2026 թվականի հոկտեմբերի 7-ին։ Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում կայացած Բենինի դեմ ընկերական հանդիպումը վերջինն էր լեգենդար հարձակվողի միջազգային կարիերայում։ Այդ խաղում «ալբիսելեստեն» հաղթեց 3:0 հաշվով, իսկ Մեսսին հեռացավ փայլուն ցուցանիշով՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Իսկ ո՞ւր է Լեոն․ Մեսսիի լռությունը Ռոնալդուի հրաժեշտից հետո բարկացրել է երկրպագուներին
Պորտուգալիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին Կրիշտիանու Ռոնալդուի՝ նոյեմբերի 5-ի հայտարարությունը բուռն արձագանք է գտել համաշխարհային ֆուտբոլում։ Անվանի ֆուտբոլիստների, նախկին ու ներկա խաղընկերների շնորհավորանքների ֆոնին, սակայն, երկրպագուների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիոնել Մեսսիի լռությունը։ Արգենտինացի հարձակվողը մինչ օրս հրապարակայնորեն չի անդրադարձել իր վաղեմի մրցակցի որոշմանը, ինչը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների և քննադատությունների առիթ է դարձել։
Երկրպագուների դժգոհության հիմնական պատճառը ընդամենը մեկ ամիս առաջ գրանցված նախադեպն է։ Հոկտեմբերի 7-ին, երբ Մեսսին հայտարարեց Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին, Ռոնալդուն անմիջապես արձագանքեց նրա գրառմանը.
«Լեո՛, այսքան տարի պաշտպանել ես քո երկիրը և պատմություն կերտել, որը հավերժ կմնա։ Մեծ հարգանք ունեմ Արգենտինայի հավաքականում քո նվաճումների նկատմամբ։ Գրկում եմ»։
Տարիներ շարունակ տևած սկզբունքային մրցակցության պայմաններում պորտուգալացու այս քայլը մեծ ոգևորությամբ էր ընդունվել, ուստի ֆուտբոլասերների մի մասը պատասխան ժեստ էր ակնկալում նաև արգենտինացուց։ Մինչ օգտատերերի մի խումբը մեղադրում է Մեսսիին՝ մրցակցի նվաճումներն ըստ արժանվույն չգնահատելու համար, մյուսները պնդում են, որ նա պարտավոր չէ հրապարակային արձագանք տալ յուրաքանչյուր իրադարձության։
Պորտուգալացի լեգենդին արդեն երախտագիտության և հարգանքի խոսքեր են հղել Նեյմարը, Վինիսիուս Ժունիորը, Սերխիո Ռամոսը, Պեպեն, Ռիո Ֆերդինանդը, Բրունու Ֆերնանդեշը, Նանին, Գիլյերմո Օչոան և բազմաթիվ այլ աստղեր։ Մասնավորապես՝ Նեյմարը Ռոնալդուին անվանել է «լեգենդ», իսկ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը նրան բնութագրել է որպես «բոլոր ժամանակների համար մեկ»։
Հետաքրքրական է, որ Ռոնալդուի հայտարարությունից անմիջապես հետո համացանցում սկսեցին տարածվել Մեսսիին վերագրվող մեկնաբանություններ, որտեղ արգենտինացին, իբր, նշել էր, թե իր համար պատիվ է եղել այսքան տարիներ մրցակցել Կրիշտիանուի հետ։ Սակայն պորտուգալական Polígrafo փաստերի ստուգման հարթակը պարզել է, որ այդ սքրինշոթները կեղծված են․ իրականում դրանք հոկտեմբերին Ռոնալդուի կատարած գրառման խմբագրված տարբերակներն են։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն հեռանում է Պորտուգալիայի հավաքականից՝ որպես ազգային ընտրանիների պատմության լավագույն ռմբարկու (146 գոլ՝ 234 խաղում)։ Ազգային թիմի կազմում նա դարձել է Եվրոպայի չեմպիոն (2016 թ․) և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող (2019, 2025 թթ․)։
🎥 Բալեկյանը գոլ է խփել Ռասինգի հետ խաղում, Բարրակաս Սենտրալը դուրս եկավ փլեյ–օֆֆ
Արգենտինայի Կլաուսուրայի Բ ենթախմբի 16–րդ տուրում «Բարրակաս Սենտրալը» հանդիպեց «Ռասինգի» հետ և հաղթեց 2–0 հաշվով։ Գոլերից մեկը խփեց Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Բրիասկո Բալեկյանը մրցաշրջանում իր չորրորդ գոլն է խփեց այս հանդիպմանը։
Հաj հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել 61-րդ րոպեին, իսկ 77-րդ րոպեին դարձել է հանդիպման երկրորդ գոլի հեղինակը։
«Բարրակաս Սենտրալը» Կլաուսուրայի 16 տուրից հետո աղյուսակում զբաղեցրել է 5-րդ տեղը և դուրս եկել փլեյ-օֆֆ։
Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ արգենտինացի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է հունվարին հեռանալ «Ինտեր Մայամիից» և տեղափոխվել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս»՝ այն ակումբ, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, սակայն, հայտարարել է, որ ներկա պահին որևէ հիմք չկա ենթադրելու, թե աստղային ֆուտբոլիստը կլքի ամերիկյան թիմը։ Մեսսին ունի գործող պայմանագիր մինչև 2028 թվականը, որը մտադիր է ավարտին հասցնել։ Աղբյուրն ընդգծում է, որ Լիոնելը լիովին գոհ է ակումբում իր կարգավիճակից, իսկ նրա ընտանիքն իրեն հարմարավետ է զգում Մայամիում։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 34 հանդիպումներում Մեսսին դարձել է 29 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հաջորդ գլուխը սկսվում է այստեղ. Մեսսին և Adidas-ը ներկայացրել են տաղանդաշատ ֆուտբոլիստների նոր ցանկը
«Ինտեր Մայամիի» արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին հայտնի մարզական բրենդի՝ Adidas-ի «Մեսսի +10» նախագծի շրջանակում ընտրել է 10 երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք, իր կարծիքով, կդառնան համաշխարհային ֆուտբոլի հաջորդ սերնդի աստղերը։
Նախագիծը միավորում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ֆուտբոլի տաղանդների տարբեր երկրներից:
Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող այս արշավը ներկայացվել է «Հաջորդ գլուխն սկսվում է այստեղ» կարգախոսի ներքո։ Ինչպես նշում է Marca-ն, թեև սա ավելի շատ գովազդային նախագիծ է, քան պաշտոնական վարկանիշ, սակայն Մեսսիի անվան ներկայությունն անմիջապես մեծ ուշադրություն է գրավում ընտրված յուրաքանչյուր ֆուտբոլիստի նկատմամբ: Ցուցակում տեղ են գտել և՛ հայտնի եվրոպական ակադեմիաների սաներ, և՛ անակնկալ անուններ։
Ցուցակի ամենաուշագրավ ֆուտբոլիստներից է Լոնդոնի «Արսենալի» 16-ամյա հարձակվող Մաքս Դոումենը, որն արդեն հասցրել է հանդես գալ ակումբի գլխավոր թիմում։ Մեսսին ընդգրկել է նաև մեկ հայրենակցի՝ արգենտինական «Բոկա Խունիորսի» 19-ամյա կիսապաշտպան Թոմաս Արանդային: Վերջինս ակումբի կազմում արդեն 14 հանդիպում է անցկացրել և հասցրել է հրավիրվել Արգենտինայի երիտասարդական հավաքական։
Ընդհանուր առմամբ, Մեսսիի ընտրած 10 ֆուտբոլիստների ցանկն ունի հետևյալ տեսքը.
Տղամարդիկ
Թոմաս Արանդա («Բոկա Խունիորս», Արգենտինա, 19 տարեկան)
Մաքս Դոումեն («Արսենալ», Անգլիա, 16 տարեկան)
Զեյվիեր Գոզո («Քրիսթալ Փելաս», ԱՄՆ, 19 տարեկան)
Խեսուս Ռոդրիգես («Կոմո», Իսպանիա, 20 տարեկան)
Կես Սմիթ («ԱԶ Ալկմար», Նիդերլանդներ, 20 տարեկան)
Խիլբերտո Մորա («Տիխուանա», Մեքսիկա, 17 տարեկան)
Ջան Ուզուն («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», Թուրքիա, 20 տարեկան)
Կանայք
Քլոե Սարվի («Չելսի», Անգլիա, 17 տարեկան)
Ջովանա Վաքսման («Լիոն», Բրազիլիա, 17 տարեկան)
Լոտա Վրեդե («Համբուրգ», Գերմանիա, 18 տարեկան)
Հիշեցնենք, որ նախորդ թողարկումներում Մեսսին առանձնացրել էր այնպիսի տաղանդների, ինչպիսիք են Ռիո Նգումոհան («Լիվերպուլ»), Անդրեյ Սանթոսը («Չելսի») և Կենդրի Պաեսը (նույնպես «Չելսիի» սեփականությունն է)։
🎥 Սելարայանի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ պարգևեցին Բելգրանոյին
Արգենտինայի առաջնության Կլաուսուրա-2026 մրցաշարի 12-րդ տուրում «Բելգրանոն» արտագնա խաղում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ռասինգի» նկատմամբ։
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան և արգենտինական թիմի ավագ Լուկաս Սելարայանը։ Հայ ֆուտբոլիստը հիանալի դրվագ ստեղծեց Լուկաս Պասերինիի հետ արագ խաղարկման արդյունքում և, հայտնվելով հարվածային դիրքում, ձախ ոտքի հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Հանդիպման վերջնամասում Սելարայանն իր ակտիվում գրանցեց նաև արդյունավետ փոխանցում. նրա ստեղծած հնարավորությունից արդյունավետ կերպով օգտվեց Ֆրանկո Վասկեսը՝ վերջակետ դնելով այս դիմակայությանը։
🔥 ¡EL CHINO ZELARAYÁN SE SACÓ LA MUFA Y PUSO EL 1-0 DE BELGRANO ANTE RACING EN AVELLANEDA!
▶️ ESPN Premium | Suscribite al Pack Fútbol | #TorneoClausura 🇦🇷 pic.twitter.com/aVBnKKRBWZ
— ESPN Argentina (@ESPNArgentina) October 11, 2026