Բրազիլիա — Armsport.am

🎥 Զզվելի տեսարան էր և ֆարս. Կասանոն հողին է հավասարեցրել 46-ամյա Ռոնալդինյոյին՝ ֆուտբոլ վերադառնալու համար
Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կոշտ քննադատության է ենթարկել բրազիլացի լեգենդ Ռոնալդինյոյին՝ 11 տարվա դադարից հետո պրոֆեսիոնալ ֆուտբոլ վերադառնալու համար։

46-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական հանդիպում է անցկացրել իտալական Սերիա C-ն ներկայացնող «Ռավեննայի» կազմում, ինչը Կասանոն որակել է որպես անհաջող շոու և «ֆարս»։

«Նախ նշեմ, որ ես անչափ բարձր եմ գնահատում Ռոնալդինյոյին՝ թե՛ որպես մարդու, թե՛ որպես ֆուտբոլիստի։ Նրան համարում եմ պատմության հինգ մեծագույն խաղացողներից մեկը՝ Մեսիի, Մարադոնայի, Ռոնալդոյի և, թերևս, Պելեի կողքին։ Նա բացառիկ կարիերա է ունեցել, նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսներն ու կերտել մի բան, որը եզակի էր. նրա տաղանդը պարզապես հավասարը չունի։

Սակայն ես պարտավոր եմ տարանջատել այդ ամենը նրանից, ինչ հիմա պետք է ասեմ։ Չնայած նրա հանդեպ ունեցածս հսկայական հարգանքին՝ այն, ինչ նա արեց օրերս, ինձ համար զզվելի տեսարան էր։ 46 տարեկանում և նման մարզավիճակում ի՞նչ իմաստ ունի դա անել։ Ես պարզապես չեմ հասկանում։ Նա դա արել է ակումբի նախագահ Չիպրիանիի հետ ունեցած ընկերական կապերի՞ համար, թե՞ նրան խոշոր գումար են վճարել։ Չգիտեմ՝ որն է շարժառիթը, բայց ինձ համար սա ֆարս է»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

Ինչպե՞ս կայացավ լեգենդի վերադարձը

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ռոնալդինյոն «Ռավեննայի» մեկնարկային կազմում մասնակցել է «Ֆորլիի» դեմ Իտալիայի Սերիա C-ի հանդիպմանը, որն ավարտվել է տանտերերի՝ 2:0 հաշվով հաղթանակով։ 10 համարի մարզաշապիկով հանդես եկող բրազիլացին խաղադաշտում է անցկացրել առաջին խաղակեսը և անգամ մասնակցություն ունեցել 36-րդ րոպեին խփված առաջին գոլի կառուցմանը. նրա փոխանցումից հետո Լեոնարդո Լոնարդին գնդակը հասցրել է Ջուլիո Դոնատիին, որն էլ հեռահար հարվածով բացել է հաշիվը․ երկրորդ խաղակեսում «Ռավեննայի» առավելությունը կրկնապատկել է Սիմոնե Ռաբին։

Փոխարինվելիս տրիբունաները հոտնկայս ու բուռն ծափահարություններով են ճանապարհել լեգենդին։ Հատկանշական է, որ մարզադաշտից խաղին հետևել են նաև նրա նախկին խաղընկերներ Դիդան և Սերժինյոն։ Մինչ այս Ռոնալդինյոն վերջին անգամ պաշտոնական հանդիպման էր մասնակցել 2015 թվականի սեպտեմբերին՝ բրազիլական «Ֆլումինենսեի» կազմում, իսկ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2018-ին։

Մարզական իրադարձությո՞ւն, թե՞ բիզնես նախագիծ

Ռոնալդինյոյի վերադարձը նաև հստակ կոմերցիոն ենթատեքստ ունի։ Դեռևս 2026 թվականի հունիսին նա ձեռք էր բերել Սերիա B-ի ուղեգրի համար պայքարող «Ռավեննայի» բաժնետոմսերի մի մասը՝ դառնալով իր վաղեմի ընկերոջ՝ Իգնացիո Չիպրիանիին պատկանող ակումբի համասեփականատեր։

Բրազիլացու ներգրավվածությունը կտրուկ մեծացրել է հետաքրքրությունը ակումբի նկատմամբ. «Ֆորլիի» դեմ խաղի համար մարզադաշտում անգամ տեղադրվել էր 1800 տեղանոց ժամանակավոր տրիբունա՝ «R10» անվանումով, իսկ երկրպագուները ֆուտբոլիստին դիմավորել էին հրավառությամբ։

Խաղից հետո պատասխանելով հարցին, թե արդյոք կրկին դուրս կգա խաղադաշտ, Ռոնալդինյոն նշել է. «Դեռ չգիտեմ։ Դա արդեն նախագահի որոշելիքն է. եթե նա հրավիրի ինձ, կվերադառնամ»։

🎥 Բրազիլիայի հավաքականը ջախջախեց Սինգապուրին. Վինիսիուսը` հեթ-տրիկի հեղինակ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, միջազգային ընկերական հանդիպում կայացավ Սինգապուրի և Բրազիլիայի ազգային հավաքականների միջև։ Հարավամերիկյան ընտրանին 7-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Վեց րոպե անց՝ 15-րդ րոպեին, Վինիսիուսը դուբլ ձևակերպեց, իսկ արդեն 21-րդ րոպեին գրանցեց իր հեթ-տրիկը։ 31-րդ րոպեին Էնդրիկը խփեց բրազիլացիների չորրորդ գնդակը։

Երկրորդ խաղակեսում՝ 51-րդ րոպեին, աչքի ընկավ Էստևաոն, իսկ 65-րդ րոպեին՝ Ռայանը։ Հանդիպման վերջնական հաշիվը 74-րդ րոպեին ձևակերպեց Սինգապուրի հավաքականի պաշտպան Ռաուլ Սուհայմին՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը (ինքնագոլ)։

Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում՝ նոյեմբերի 14-ին, Բրազիլիայի ընտրանին 2-3 հաշվով զիջել էր Ճապոնիային։ Հավելենք նաև, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Բրազիլիան զբաղեցնում է 6-րդ, իսկ Սինգապուրը՝ 149-րդ հորիզոնականը։

Գոլերը` ԱՅՍՏԵՂ

Նեյմարը խախտել է լռությունը Վինիսիուսի նախկին սիրելիի հետ կապի մասին
«Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն անձամբ է արձագանքել բրազիլացի հայտնի ինֆլուենսեր, Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի նախկին ընկերուհի Վիրջինիա Ֆոնսեկայի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին շրջանառվող լուրերին։

Օրերս բրազիլական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ նոյեմբերի 6-ին Սան Պաուլոյում կայացած փակ երեկույթի ժամանակ Նեյմարն ու Ֆոնսեկան համբուրվել են։ Հրապարակումը հսկայական աղմուկ է բարձրացրել հատկապես այն պատճառով, որ ֆուտբոլիստի կինը՝ Բրունա Բիանկարդին, այժմ սպասում է զույգի երրորդ երեխային։

Ի պատասխան այս մեղադրանքների՝ Նեյմարը գրառում է կատարել Instagram-ի իր «Stories» բաժնում՝ կտրականապես հերքելով տարածված տեղեկությունները․

«Սովորաբար ես նման թեմաների «Stories»-ում չեմ անդրադառնում, բայց այս անգամ նրանք անցել են բոլոր սահմանները։ Լուրեր են պտտվում, թե ես կապ ունեմ մեկ այլ մարդու հետ, ինչը ես կտրականապես հերքում եմ։ Ցավալի է ապրել մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է հայտնի անունների շուրջ բարձրացած աղմուկը, քան իրականությունը։ Թեև իմ թիմն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ստիպված էի անձամբ խոսել և վերջնականապես փակել այս թեման։ Մեծ գրկախառնություն բոլորին, իսկ հիմա թույլ տվեք հանգիստ պոկեր խաղալ»,- գրել է բրազիլացի աստղը։

Աղմկահարույց պատմության սկզբնաղբյուրը բրազիլական «Metrópoles» պարբերականն է։ Լրագրող Ֆաբիա Օլիվեյրան նոյեմբերի 15-ին հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե Նեյմարն ու Վիրջինիա Ֆոնսեկան նոյեմբերի 6-ին միասին ժամանակ են անցկացրել Սան Պաուլոյում կազմակերպված պոկերի փակ երեկույթին, որի ընթացքում հյուրերին արգելված է եղել օգտվել բջջային հեռախոսներից։

Ըստ անանուն աղբյուրների՝ Ֆոնսեկան պարել է բազմոցին նստած Նեյմարի գրկում, իսկ ֆուտբոլիստը խոսափողով դիմել է նրան՝ օգտագործելով «Վիվիբորա» մականունը։ Հարկ է նշել սակայն, որ այս պնդումներն ապացուցող որևէ լուսանկար կամ տեսանյութ համացանցում մինչ պահը չի հայտնվել։

Մինչ Նեյմարի գրառումը, պաշտոնական հերքմամբ էր հանդես եկել նաև Վիրջինիա Ֆոնսեկայի մամուլի ծառայությունը՝ խստորեն դատապարտելով տարածված տեղեկությունները․

«Վիրջինիա Ֆոնսեկայի մամուլի ծառայությունը խստորեն դատապարտում է տարածված բացարձակ կեղծ տեղեկությունները։ Սա առաջին դեպքը չէ, երբ Վիրջինիան ստիպված է լինում հերքել իր անձնական կյանքի վերաբերյալ անհիմն ենթադրությունները։ Նա կտրականապես հերքում է այդ ակնարկները և ցավում է, որ նման շահարկումները հանրությանը մատուցվում են որպես իրական փաստեր՝ առանց ճշմարտության նկատմամբ պատշաճ պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Վիրջինիա Ֆոնսեկան և Վինիսիուս Ժունիորը հանդիպում էին 2025 թվականի հոկտեմբերից, իսկ նրանց բաժանման մասին հայտնի դարձավ ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2026-ի հոկտեմբերին։ Մինչ այդ բրազիլուհին ամուսնացած է եղել երգիչ Զե Ֆելիպեի հետ, որից ունի երեք երեխա։ Հատկանշական է, որ տարիներ շարունակ Բրազիլիայի հավաքականում խաղընկերներ հանդիսացող Նեյմարն ու Վինիսիուսն առաջին անգամ են հայտնվում նմանատիպ անձնական սկանդալի կիզակետում։

Հոբելյանական 300-րդ գոլի հետևից. 46-ամյա Ռոնալդինյոն այսօր նորամուտը կնշի իտալական ակումբի մեկնարկային կազմում
Բրազիլական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ 46-ամյա բրազիլացին այսօր՝ նոյեմբերի 15-ին, իր խորհրդանշական 10 համարի մարզաշապիկով խաղադաշտ դուրս կգա իտալական «Ռավեննայի» կազմում՝ մասնակցելով «Ֆորլիի» դեմ Իտալիայի երրորդ դիվիզիոնի հանդիպմանը։

Հեղինակավոր Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցում «Ոսկե գնդակի» դափնեկիրը բացահայտել է, որ խաղակոշիկները մեխից կախելուց տարիներ անց խաղադաշտ վերադառնալու որոշման հարցում վճռորոշ է եղել ակումբի նախագահ Իգնացիո Չիպրիանիի հետ ունեցած մտերմությունը.

«Իգնացիո Չիպրիանիի հետ մեր ընկերությունն ու ապագայի համատեղ ծրագրերը ստիպեցին ինձ ընդունել այս մարտահրավերը։ Ես այստեղ եմ՝ ապրելու կյանքիս յուրահատուկ պահերից մեկը, և կարծում եմ՝ սա առանձնահատուկ օր կլինի նաև խաղընկերներիս համար։ Կարիերաս ավարտելուց հետո հետ նայեցի ու հասկացա, որ նվաճել եմ այն ամենը, ինչի մասին երազել էի։ Սակայն հիմա հնարավորություն ունեմ կրկին ինչ-որ բան անելու ֆուտբոլում, և դա ինձ երջանկացնում է։ Ցանկանում եմ ուրախություն պարգևել երկրպագուներին, որպեսզի նրանք լիարժեք վայելեն այս գեղեցիկ արկածի սկիզբը»,- նշել է բրազիլացին։

Մարզական առումով Ռոնալդինյոյի վերադարձն ունի ևս մեկ խորհրդանշական նպատակ։ Նա պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է՝ իր ակտիվում ունենալով 299 գոլ, և այժմ ձգտում է խփել հոբելյանական՝ 300-րդ գնդակը, ինչն իր խոսքով՝ կդառնա իր ֆուտբոլային պատմության գեղեցիկ վերջակետը։

«Ռավեննայի» գլխավոր մարզիչ Անդրեա Մանդորլինին արդեն հաստատել է, որ լեգենդար ֆուտբոլիստը «Ֆորլիի» դեմ հանդիպումը կսկսի մեկնարկային րոպեներից.

«Նա խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում, դրանում կասկած չկա։ Այնուհետև միասին կորոշենք, թե որքան ժամանակ կանցկացնի խաղադաշտում։ Մենք սովորաբար գործում ենք երեք հարձակվողով, և Ռոնալդինյոն կլինի նրանցից մեկը։ Նրա հետ աշխատելը մեծագույն հաճույք է, և թիմը պատրաստ է հարմարվել նրա խաղաոճին»։

Հավելենք, որ Ռոնալդինյոյի համագործակցությունը «Ռավեննայի» հետ չի սահմանափակվում միայն խաղադաշտով. բրազիլացին դարձել է նաև ակումբի բաժնետեր։ Նախագահ Իգնացիո Չիպրիանիի հավակնոտ ծրագրի նպատակն է թիմին հասցնել իտալական ֆուտբոլի էլիտա՝ Սերիա Ա, իսկ Ռոնալդինյոյի ներգրավվածությունը կոչված է մեծացնելու ակումբի միջազգային ճանաչելիությունը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2002-ի չեմպիոն, 2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր և «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայի հաղթող Ռոնալդինյոն իր վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել էր 2015 թվականի սեպտեմբերի 26-ին՝ բրազիլական «Ֆլումինենսեի» մարզաշապիկով, իսկ կարիերան ավարտելու մասին պաշտոնապես հայտարարել էր 2018-ին։

Որքան տեսնում եմ նրա արածը, այնքան հեռանում եմ. ինչո՞ւ է կինը լքել քարոզիչ դարձած Դանի Ալվեշին՝ դստեր ծնունդից մեկ տարի անց
«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեշն ու նրա կինը՝ իսպանացի մոդել Ժոանա Սանսը, վերջ են դրել իրենց ամուսնական հարաբերություններին։ Սանսն անձամբ է հաստատել, որ իրենք արդեն տևական ժամանակ է՝ միասին չեն ապրում, իսկ իսպանական մամուլի հաղորդմամբ՝ զույգն արդեն սկսել է ամուսնալուծության պաշտոնական գործընթացը։

Նոյեմբերի 13-ին Ժոանա Սանսը Instagram-ի իր էջի Stories բաժնում պատասխանել է հետևորդներից մեկի հարցին, թե արդյոք նա ամուսնու հետ մասնակցում է կրոնական արարողություններին։ Մոդելն անկեղծացել է՝ բացահայտելով բաժանման իրական պատճառը.

«Ես հավատացյալ չեմ, և որքան ավելի շատ եմ տեսնում նրա արածը, այնքան ավելի եմ հեռանում այդ ամենից։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ հստակեցնել, որ մենք արդեն որոշ ժամանակ է՝ բաժանված ենք, և հենց դա է պատճառը»։

Իսպանացի լրագրող Խավի Հոյոսը, որն անձամբ է զրուցել մոդելի հետ, նոր մանրամասներ է ներկայացրել զույգի հարաբերությունների ճգնաժամից։ Նրա խոսքով՝ 43-ամյա Ալվեշը վերջին շրջանում ամբողջությամբ նվիրվել է ավետարանական քրիստոնեությանը. նախկին ֆուտբոլիստը հանդես է գալիս որպես քարոզիչ, կրոնական թեմաներով դասախոսություններ կարդում և միջազգային շրջագայությունների մեկնում, ինչի հետևանքով երկար ժամանակով բացակայում է տնից։

«Մենք բոլորս տեսել ենք Դանի Ալվեշի՝ որպես քարոզչի տեսանյութերը։ Այժմ նա ամբողջ աշխարհով շրջագայում է՝ քարոզելով ավետարանական հավատքը։ Դա նրան հեռացրել է կնոջից ու դստերից, և Ժոանան իրեն միայնակ է զգում։ Նա հարգում է ամուսնու կրոնական համոզմունքները, դեմ չէ, որ վերջինս կարդա Աստվածաշունչ կամ հաճախի եկեղեցի, սակայն այդ մոլուցքն արդեն լրջորեն վնասում էր ընտանիքին»,- նշել է լրագրողը։

Հիշեցնենք, որ Դանի Ալվեշն ու Ժոանա Սանսը ծանոթացել են 2015 թվականին և ամուսնացել 2017-ին։ Զույգի հարաբերությունները լուրջ փորձության ենթարկվեցին 2023 թվականին, երբ բրազիլացին ձերբակալվեց Բարսելոնայում տեղի ունեցած սեռական բռնության գործով։ Թեև սկզբում մոդելը հայտարարել էր բաժանման մասին, հետագայում նրանք հաշտվեցին։ Ավելին՝ 2025 թվականի մարտին Կատալոնիայի բարձրագույն դատարանը բեկանեց նախկին դատավճիռն ու արդարացրեց Ալվեշին (դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը), իսկ նույն տարվա հոկտեմբերին լույս աշխարհ եկավ զույգի առաջնեկը՝ դուստր Խուլիետան։

Հավելենք, որ Դանի Ալվեշը, որն առաջին ամուսնությունից ևս երկու երեխա ունի, դեռևս հրապարակային մեկնաբանություն չի տվել ամուսնալուծության վերաբերյալ։

Անչելոտի, բավական է, հավաքիր իրերդ ու հեռացիր․ Ռոմարիոյի կոշտ պահանջը՝ Ճապոնիայից կրած պարտությունից հետո
Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող, 1994 թվականի աշխարհի չեմպիոն Ռոմարիոն կոշտ քննադատության է ենթարկել «սելեսաոյի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին՝ պահանջելով իտալացի մասնագետի անհապաղ հրաժարականը։ Լեգենդար ֆուտբոլիստի զայրույթի պատճառը նոյեմբերի 14-ին Սինգապուրում կայացած ընկերական խաղում Ճապոնիայի ընտրանուց կրած պարտությունն է (2:3)։

Հանդիպումից հետո Ռոմարիոն սոցիալական ցանցերում հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ ուղղակիորեն դիմելով ինչպես Անչելոտիին, այնպես էլ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Սամիր Խաուդին․

«Անչելոտի՛, արդեն բավական է։ Հավաքիր իրերդ ու հեռացիր։ Ոչ ոք չի վիճարկում քո անցած ուղին․ դու համաշխարհային ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչներից մեկն ես, բայց դա ակումբային մակարդակում էր։ Բրազիլիայի հավաքականում մինչ օրս չես կարողացել ցույց տալ, թե ինչի ես ընդունակ։ Մենք այլևս չենք դիմանում», – գրել է Ռոմարիոն։

Նախկին հարձակվողը կոչ է արել ֆեդերացիայի նախագահին վճռականություն դրսևորել և չվտանգել ազգային թիմի հեղինակությունը․

«Դու երիտասարդ ես, բրազիլացի, և հավատում եմ, որ ցանկանում ես մեր ֆուտբոլի բարօրությունը։ Ժամանակն է ապացուցելու, որ համարձակություն ունես որոշում կայացնելու։ Չի կարելի խաղալ ազգային հավաքականի մարզաշապիկի հեղինակության հետ։ Մենք արդեն բավականաչափ ամոթալի պահեր ենք ունեցել և չենք կարող ռիսկի դիմել ու ձախողել հերթական աշխարհի առաջնությունը։ Երբ մրցաշարն ավարտվի, լաց լինելն արդեն անիմաստ կլինի։ Գործելու ժամանակը հիմա է»։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի դեմ հանդիպումն անցել է դրամատիկ սցենարով։ Արդեն 18-րդ րոպեին ասիական թիմը հաշվի մեջ առաջ է անցել երկու գնդակի տարբերությամբ՝ շնորհիվ Տակեֆուսա Կուբոյի և Կեյտո Նակամուրայի գոլերի։ Թեև Վինիսիուս Ժունիորը դուբլի շնորհիվ վերականգնել է հավասարակշռությունը, խաղավերջում Տացուհիրո Սակամոտոն հաղթանակ է պարգևել ճապոնացիներին։

Հանդիպման վերջնամասը նշանավորվել է նաև միջադեպով․ երրորդ գոլի դրվագում մրցավարի որոշման դեմ բուռն բողոքելու և խաղադաշտ դուրս գալու համար կարմիր քարտ են ստացել և հեռացվել ինչպես Կառլո Անչելոտին, այնպես էլ վինգեր Ռաֆինյան։

Հավելենք, որ Անչելոտիի գլխավորությամբ անցկացրած 21 խաղում սա Բրազիլիայի հավաքականի 5-րդ պարտությունն էր։ Չնայած բացասական արդյունքին՝ իտալացի մասնագետը հետխաղային ասուլիսում նշել է, որ թիմի խաղում դրական տարրեր է տեսել՝ առանձնացնելով երկու գնդակի տարբերությունը հետ բերելու կամային հատկանիշները։ Հաջորդ հանդիպումը բրազիլացիները կանցկացնեն նոյեմբերի 17-ին՝ մրցելով Սինգապուրի ընտրանու հետ։

🎥 Վինիսիուսի դուբլը բավարար չեղավ. Ճապոնիան հաղթանակը կորզեց ավելացված ժամանակում
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, միջազգային ընկերական հանդիպում կայացավ Ճապոնիայի և Բրազիլիայի ազգային հավաքականների միջև։ Գոլառատ ու դրամատիկ պայքարում ճապոնացիները 3-2 հաշվով հաղթանակ տոնեցին։

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն՝ դիպուկ հարվածով եզրափակելով Ռիցու Դոանի փոխանցումը։ Ընդամենը չորս րոպե անց՝ 19-րդ րոպեին, հարձակվող Կեյտո Նակամուրան Սյուտո Նականոյի փոխանցումից հետո կրկնապատկեց Ճապոնիայի ընտրանու առավելությունը (2-0)։ Առաջին խաղակեսի միջնամասում՝ 33-րդ րոպեին, Վինիսիուս Ժունիորը Բրունո Գիմարաեշի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը։

Երկրորդ կեսում՝ 75-րդ րոպեին, Վինիսիուսը կրկին օգտվեց Բրունոյի փոխանցումից և դուբլ ձևակերպելով վերականգնեց հաշվի հավասարությունը (2-2)։ Սակայն վերջին խոսքը ճապոնացիներինն էր. հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին (90+1′) Տացուհիրո Սակամոտոն խփեց հաղթական գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։ 90+2-րդ րոպեին բրազիլացիների կազմում երկու կարմիր քարտ գրանցվեց, որոնցից մեկը ստացավ պահեստայինների նստարանին գտնվող Ռաֆինյան, իսկ մյուսը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

Հավելենք, որ հաջորդ ընկերական հանդիպումները թիմերը կանցկացնեն նոյեմբերի 17-ին. Բրազիլիան ուժերը կչափի Սինգապուրի, իսկ Ճապոնիան՝ Պարագվայի ընտրանու հետ։

Գոլերը` ԱՅՍՏԵՂ

Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Բարսելոնան և Կառլո Անչելոտին՝ Ռաֆինյայի շուրջ
Կատալոնական «Բարսելոնան» և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հատուկ պայմանավորվածություն են ձեռք բերել վինգեր Ռաֆինյայի խաղաժամանակը վերահսկելու վերաբերյալ։ Կողմերի գլխավոր նպատակը ֆուտբոլիստին հնարավոր նոր վնասվածքից զերծ պահելն է՝ հաշվի առնելով հավաքականի նախորդ հավաքի ընթացքում նրա ունեցած առողջական խնդիրները։

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը՝ հղում անելով բրազիլական Globo-ին, կատալոնական ակումբն ու ազգային ֆեդերացիան համաձայնեցրել են ֆուտբոլիստի ֆիզիկական ծանրաբեռնվածության կառավարման հստակ ծրագիր, որպեսզի միջազգային դադարից հետո նա «Բարսելոնա» վերադառնա լիարժեք մարզավիճակում։

Հանսի Ֆլիկի գլխավորած մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ միջազգային դադարի ժամանակ՝ Ավստրալիայի ընտրանու դեմ խաղում, Ռաֆինյան վնասվածք էր ստացել։ Բուժզննմամբ նրա աջ ազդրի հետին մկանում թեթև այտուց էր հայտնաբերվել, ինչի պատճառով բրազիլացին լքել էր հավաքականի ճամբարը, իսկ հետագայում բաց թողել «Խետաֆեի» և «Գալաթասարայի» դեմ ակումբային հանդիպումները։ Թեև նա աստիճանաբար վերադարձել է շարք, սակայն դեռևս չի հասել իր լավագույն մարզավիճակին։

Ավելի վաղ Հանսի Ֆլիկը ևս մտահոգություն էր հայտնել ֆուտբոլիստի երկարատև թռիչքների կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ազգային թիմում խելամտորեն կկառավարեն նրա խաղաժամանակը։ Ինքը՝ Ռաֆինյան, հաստատել է, որ հարցն արդեն քննարկել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ․

«Անչելոտին հասկանում է, որ պետք է ճիշտ բաշխի խաղաժամանակը։ Մենք արդեն զրուցել ենք այդ մասին։ Ես դեռ վերականգնվում եմ վերջին վնասվածքիցս․ ինձ լավ եմ զգում, բայց դեռևս 100 տոկոսով պատրաստ չեմ»,- նշել է ֆուտբոլիստը։

Հավելենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականը Սինգապուրի ազգային մարզադաշտում կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ նոյեմբերի 14-ին մրցելով Ճապոնիայի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Սինգապուրի ընտրանու դեմ։ Սպասվում է, որ Կառլո Անչելոտին կպահպանի ձեռք բերված պայմանավորվածությունը և Ռաֆինյային խաղաժամանակ կտրամադրի՝ առանց նրան ավելորդ ռիսկի ու գերծանրաբեռնվածության ենթարկելու։

Նեյմարի հայրը նշանակվել է Սանթոսի գործադիր տնօրեն
Նեյմարի հայրը՝ բրազիլացի գործարար Նեյմար դա Սիլվա Սանտոսը, նշանակվել է «Սանթոսի» գլխավոր տնօրեն։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ակումբի նախագահ Մարսելո Տեյշեյրայի հետ։

Գործարարի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։

Նրա հետագա պաշտոնավարումը կախված կլինի դեկտեմբերի 12-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներից․ եթե Տեյշեյրան վերընտրվի, Նեյմարի հայրը կշարունակի աշխատանքը նաև հաջորդ մրցաշրջանում։

Նեյմարի հայրը վերջին շրջանում ակտիվորեն մասնակցել է ակումբի կառավարմանն ու ռազմավարական որոշումների կայացմանը։ Այժմ նա պաշտոնապես կզբաղեցնի գործադիր պաշտոն և պատասխանատվություն կկրի ակումբի կառավարման կարևոր ուղղությունների համար։

53 կարմիր քարտ մեկ խաղում․ Բրազիլիայում ֆուտբոլը վերածվել է իսկական մարտադաշտի
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի մինչև 20 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ փուլի «Ուբերլանդիա» – «Մամորե» հանդիպումն ավարտվել է աննախադեպ սկանդալով։ Խաղադաշտում բռնկված զանգվածային ծեծկռտուքի հետևանքով հանդիպման գլխավոր մրցավարը ցույց է տվել 53 կարմիր քարտ՝ թարմացնելով համաշխարհային ֆուտբոլի պատմության հակառեկորդը։

Կրքերը բորբոքվել են երկրորդ խաղակեսում, երբ «Մամորեն» հաղթում էր 3։1 հաշվով։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձած Դավին սադրիչ ժեստեր է արել մրցակցի խաղացողների և պահեստայինների նստարանի ուղղությամբ։ Սրան անմիջապես արձագանքել է «Ուբերլանդիայի» դարպասապահների մարզիչը՝ նետվելով խաղադաշտ, ինչից հետո իրավիճակը լիովին դուրս է եկել վերահսկողությունից։ Սկսվել է անկառավարելի բախում՝ երկու թիմերի հիմնական ու պահեստային ֆուտբոլիստների, ինչպես նաև մարզչական շտաբների մասնակցությամբ։

Հանդիպման գլխավոր մրցավար Ֆերնանդո Պատրիկը ստիպված է եղել դիմել ծայրահեղ քայլերի։ Ըստ CNN Brasil-ի՝ արձանագրության մեջ գրանցվել է 53 հեռացում․ կարմիր քարտ են ստացել «Մամորեի» 21 և «Ուբերլանդիայի» 22 ֆուտբոլիստներ, երկու թիմերի մարզչական շտաբների 8 ներկայացուցիչներ և ակումբների 2 ղեկավարներ (որոշ միջազգային աղբյուրներ, այդ թվում՝ BBC-ն, նշում են 51 հեռացման մասին՝ հաշվի չառնելով ակումբների ղեկավարներին)։

Բախումները շարունակվել են նաև հանդերձարանների հատվածում․ կոտրվել են մարզադաշտի դռները, պատուհանները, ցնցուղներն ու գույքը։ Կարգուկանոնը վերականգնելու համար պահանջվել է ոստիկանության միջամտությունը։ Ավելին, մրցավարը ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել՝ նշելով, որ «Ուբերլանդիայի» ղեկավարներից մեկը սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին։ Խաղը, բնականաբար, չի շարունակվել։

Ուշագրավ է միջադեպի հանգուցալուծումը։ Որակազրկումների պատճառով «Մամորեի» հայտացուցակում պատասխան խաղի համար մնացել էր ընդամենը 7 ֆուտբոլիստ։ «Ուբերլանդիան» հանդես է եկել «ֆեյր-փլեյի» անսպասելի նախաձեռնությամբ և հրաժարվել է մասնակցել պատասխան հանդիպմանը՝ հայտարարելով, որ նման պայմաններում խաղալն արդար չէր լինի։ Արդյունքում «Մամորեն» պայքարը կշարունակի եզրափակիչում, իսկ «Ուբերլանդիան» կվիճարկի երրորդ տեղը։

Հավելենք, որ մեկ խաղում ցուցադրված կարմիր քարտերի նախորդ համաշխարհային ռեկորդը պահպանվում էր 2011 թվականի փետրվարի 27-ից․ Արգենտինայի 5-րդ դիվիզիոնի «Ատլետիկո Կլեյպոլ» – «Վիկտորիանո Արենաս» հանդիպման մրցավարը խաղադաշտից հեռացրել էր 36 մարդու։