Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվայի հայրը ՝ Ֆերնանդո Սիլվան հայտնել է, որ իր որդին մտադիր է տեղափոխվել Ա Սերիա, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Դավիդը շատ է սիրում Ա Սերիան և մի օր ցանկանում է հայտնվել այնտեղ:
Նա պատրաստ է մինչև 40 տարեկանը խաղալ բարձր մակարդակով:
Իտալիայի Ա Սերիան համապատասխանում է Դավիդին»,- ասել է Ֆերնանդո Սիլվան:
Հիշեցնենք, որ Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է օգոստոսի 24-ին: