Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ Չարենցավանի «Վանը» ևս երկու համալրում ունի: «Վան» է տեղափոխվել «Լոռիի» հարձակվող Միհրան Մանասյանը։ Այդ մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից:
Միհրանը 8 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ նվաճել է գավաթն ու սուպերգավաթը։ Մանասյանը նաև 3 տարի դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու։
Ակումբին վարձավճարով է միացել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Դավիթ Նալբանդյանը։ Նալբանդյանը հանդիսանում է նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամ։
«Վանը» շարունակում է տրանսֆերային ակտիվ գործընթաց ծավալել: Թիմին են միացել արդեն Դավիթ Ղանդիլյանը, Էբերտ Կարդոսո դա Սիլվան, Վահագն Այվազյանն ու Հենրի Ավագյանը: