ԱՊԼ-ի 27-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
Թոմաս Տուխելի սաները վստահ հաղթանակ են տարել մրցակցի նկատմամբ 2-0 հաշվով։ Առաջին կեսի միջնամասում ինքնագոլ է գրանցել Բեն Գոդֆրեյը։ Երկրորդ կեսում լոնդոնյան թիմի առավելությունը 11-մետրանոցից մեծացրել է Ժորժինյոն։
Այս արդյունքից հետո «Չելսին» 50 միավոր ունի ու 4-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։