«Ռեալի» նախկին ավագ Ֆերնանդո Յիերոն խոսել է «արքայական» ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի մասին։
«Սերխիոն «Ռեալ Մադրիդի» լեգենդն է, ու ես հուսով եմ, որ նա կավարտի իր մարզական կարիերան այս ակումբում։ Նա ակումբի պատմության լավագույն կենտրոնական պաշտպանն է»,-Յիերոյի խոսքն է մեջբերում El Confidencial-ը։
Ռամոսի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Կողմերը դեռևս համաձայնության չեն հասել նոր համաձայնագրի շուրջ։