Ձյուդիոստ Ֆերդինանդ Կարապետյանը, որը Տաշքենդում ընթացող Մեծ Սաղավարտի մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր, գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Շարժվում ենք առաջ»,- գրել է Կարապետյանը՝ լուսանկար հրապարակելով մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ:
Հիշեցնենք՝ Ֆերդինանդ Կարապետյանը, հաղթելով Ուզբեկստանի, Մոնղոլիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել էր ղազախ ֆյուդոյիստին:
73 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Կարապետյանը հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցճին: Հայ ձյուդոիստը նաև վարկանիշային միավորներ է հավաքել Տոկիո-2020-ի համար: