«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է ԱՊԼ-ի 27-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը, որում իր թիմը 0-2 հաշվով պարտություն կրեց.
«Ֆանտաստիկ խաղ էր: «Մանչեսթեր Յունայթեդն» անհավանական բարձր պրեսինգով է խաղում, ինչպես նաև շատ արագ է դիմում հակագրոհների: Ցավոք, մենք չկարողացանք օգտագործել մեր պահերը: Շնորհավորում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»:
Այս խաղից հետո բազմաթիվ լուրեր կլինեն այսպիսի վերնագրերով՝ «Մանչեսթեր Սիթին» վերջապես պարտվեց»: Բայց իսկապես կարևոր նորությունը 21-խաղյա հաղթանակների շարքն է: Առջևում սկսվում է 30 միավորի պայքարը ու մենք նորից պետք է սկսենք հաղթել: Սա ֆուտբոլ է, երբեմն այսպիսի խաղեր էլ են լինում: Մենք շատ ավելի լավ խաղացինք, քան «Վեսթ Հեմի» հետ խաղում, բայց այդ խաղում հաղթեցինք, իսկ այսօր՝ ընդհակառակը:
Մենք պարտվել ենք, բայց արդեն մտածում ենք հաջորդ խաղի մասին: Սա դաս էր մեզ համար»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Մանչեսթեր Սիթին» 28 խաղից հետո 65 միավոր է վաստակել ու գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: ՄՅՈՒ-ն 54 միավորով երկրորդ տեղում է: