Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել է «Փյունիկ-2»-ին ու 2-3 հաշվով պարտություն կրել՝ վճռորոշ գոլն ընդունելով 90+6-րդ րոպեին:
ԲԿՄԱ-ին այսօրվա խաղում աջակցում էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Կուրսանտներն այսօր աննկարագրելի ուժեղ էին, համախմբված։ ԲԿՄԱ-ն այսօր խաղաց աշխարհի լավագույն երկրպագուների աջակցության ներքո։
Շնորհակալ ենք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: