«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 27-րդ տուրում հյուրընկալվել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Օլե-Գունար Սուլշերի սաները 2-0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ «Մանկունյանցիների» գոլերը խփեցին Բրունո Ֆերնանդեշն ու Լյուկ Շոուն։
Այս հաղթանակով ընդհատվեց «Մանչեսթեր Սիթիի»՝ 21 խաղ շարունակվող հաղթարշավը բոլոր մրցաշարերում։